PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոդված. ArmNet Awards 2010 մրցանակաբաշխությունը, դրա կազմակերպվածությունն ու ընթացքը



Chuk
30.11.2010, 11:35
Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php/128-ArmNet-Awards-2010-մրցանակաբաշխությունը-դրա-կազմակերպվածությունն-ու-ընթացքը

Jarre
30.11.2010, 11:53
Լավ եք ներկայացրել փաստերը։

Ցավալի է, որ էս երկրում ամեն հարցի սենց տափակ ու անարդար ձևով են մոտենում՝ չհասկանալով, թե քանի հոգու են հիասթափեցնում իրենց անորակ աշխատանքի պատճառով։

Համենայն դեպս էս մրցույթով չի որոշվում կայքի օգատակարությունը, որակը և այցելությունները։

Ամեն մեկն էլ գիտի իր արած գործի որակը ;)

Chuk
30.11.2010, 13:47
Առայժմ արձագանքել են միայն circle.am-ից՝ տեղեկացնելով, որ կպատասխանեն օրվա ընթացքում:

Chuk
30.11.2010, 13:48
Այս կոչն իրենց մոտ տեղադրել են Հրապարակն (http://www.hraparak.am/2010/11/30/krqer-armnet-awards-2010-i-shurj/)ու 1in.am (http://1in.am/arm/armenia_society_3179.html)-ը (իմ կարծիքով ոչ հաջող վերնագրով):

Kuk
30.11.2010, 13:54
Հրապարակի վերնագիրը հլը ոչինչ, կարելիա ասել՝ նորմալ ա, բայց էն 1-ին,ամ-ի վերնագիրը կացին ա լրիվ: Թե ինչ կապ ուներ մարտի մեկը, ինչով ա նման մարտի մեկին… Զզվում եմ սենց անասուն վերնագրերով «հոդվածներից»:

Ապե Ջան
30.11.2010, 14:11
Սա էլ հայերի թերի աշխատանքի արդյունքը: Մրցանակաբաշխության մեկնարկին բազմաթիվ մարդիկ իրենց թանկ ժամանակը տրամադրեցին մրցույթին իրենց արդար քվեները տալով, բայց հիմա ինչ է պարզվում, որ ամեն ինչ այդքանել «արդար» չէ կազմակարպված::[

gevorg ghazaryann
30.11.2010, 15:37
իմ կայքի ձայների համար փող չեմ տվել,ուստի ես սուս եմ մնում:իսկ ԱԿՈՒՄԲն որերօրդ տեղում է՞,650 ձայնօվ....

Chuk
30.11.2010, 16:26
Հրապարակի վերնագիրը հլը ոչինչ, կարելիա ասել՝ նորմալ ա, բայց էն 1-ին,ամ-ի վերնագիրը կացին ա լրիվ: Թե ինչ կապ ուներ մարտի մեկը, ինչով ա նման մարտի մեկին… Զզվում եմ սենց անասուն վերնագրերով «հոդվածներից»:

Արթ, ես զանգել ու պահանջել եմ վերնագիրը փոխել, բայց առնվազն դեռ չեն փոխել: Պարզապես իրականում պահանջել չեմ կարող, իրենց խմբագրությունն է, ինչ վերնագիր ուզեն կարող են դնել:


Ապե Ջան, հայտարարության մեջ ոչ թե խոսվում է արդարությունից, այլ կազմակերպչական ձևից, ինչի արդյունքում ստացված պատկերը ըստ մեզ իրականին չի համապատասխանում: Մենք համարում ենք, որ հանրային քվեարկությունն իրեն չի արդարացրել:

Վիշապ
30.11.2010, 16:54
Հրապարակի վերնագիրը հլը ոչինչ, կարելիա ասել՝ նորմալ ա, բայց էն 1-ին,ամ-ի վերնագիրը կացին ա լրիվ: Թե ինչ կապ ուներ մարտի մեկը, ինչով ա նման մարտի մեկին… Զզվում եմ սենց անասուն վերնագրերով «հոդվածներից»:

Իմ աչքով էլ ընկավ էդ դեբլիությունը:)) Հոդվածն էլ առանց ֆորմատավորելու պարզապես քոփի–փեյսթել են։ Իդիոտո, կրետինո, բալվանո... :fool

tikopx
30.11.2010, 17:03
մնումա ես նամակը կարդան, ու նորից անցկացնեն, ավելի նորմալ մակարդակով, բյաց դժվար տենց բան անեն, որովհետև լավ փող են կերել արդեն

Chuk
01.12.2010, 09:38
Քիչ առաջ մասնակից կայքերը ստացան հետևյալ նամակը.

Թանկագին գործընկերներ և ArmNet Awards 2010 մրցույթի մասնակիցներ,

Շնորհակալություն ենք հայտնում ArmNet Awards 2010 մրցույթին Ձեր մասնակցության համար: Մրցույթի առաջին փուլն ավարտված է և արդեն հայտնի են հանրային քվեարկության արդյունքում կայքերի դասակարգումն ըստ հավաքած քվեների: Քվեարկության փակման պահին կայքում գրանցվել է 82,345 քվե 640 կայքերի օգտին:

Բազմաթիվ կայքեր քարոզչական և խրախուսական միջոցառումներ են իրականացրել սոցիալական ցանցերում և իրենց կայք-էջերում` նպաստելով իրենց օգտին քվեարկողների ձայների կտրուկ բարձրացմանը: Այսօրինակ քարոզչական արշավները շատ ուրախալի են և ցույց են տալիս, որ մրցույթը կարճ ժամանակում մեծ ժողովրդականություն է ձեռք բերել և կտրուկ ակտիվացրել է հայաստանյան ինտերնետ միջավայրը: Սակայն ցավով նշում ենք, որ քվեարկության ընթացքում գրանցվել են քվեարկության կանոնների խախտումներ, որոնք մասնավորապես վերաբերել են մրցույթի այն կանոնին, որի համաձայն նույն անձÕ! ¨ (օգտագործողը) մեկ կայքի օգտին մեկից ավելի անգամ չի կարող քվեարկել: Ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել են շրջանցել արգելքը և թույլ են տվել չարաշահումներ: Միևնույն ժամանակ համակարգը լիարժեք հնարավորություն չի տվել քվեարկել նրանց, ովքեր աշխատում են այնպիսի կազմակերպություններում, որտեղ ինտերնետի ելքն իրականացվում է մեկ IP-ով:

Հաշվի առնելով վերը նշվածը և առաջնորդվելով մրցույթն արդար և անաչառ անցկացնելու ցանկությամբ` կազմակերպիչները որոշում են կայացրել երկրորդ փուլում ժյուրիի դատին հանձնել ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած կայքերը, այլ մրցույթին մասնակցող բոլոր կայքերը: Միաժամանակ կազմակերպիչները ներողություն են խնդրում այն մասնակից կայքերից, որոնք ազնվորեն են մասնակցել մրցույթին և բոլոր քվեարկողներից, ովքեր իրենց քվեն են տվել սիրելի կայքի օգտին: Ցանկանալով բացառել անարդար ընտրությունը` կազմակերպիչները վստահություն են հայտնու! մ, որ պրոֆեսիոնալ ժյուրին ճիշտ կգնահատի յուրաքանչյուր կայքի արժանիքները և կբացահայտի լավագույններին:

Ուսումնասիրելով մրցույթին մասնակցող բոլոր 640` ժյուրին նախևառաջ կբացառի այն կայքերին, որոնք չեն բավարարում մրցույթին մասնակցելու կանոններին, օգտագործում են այլ կայքերից կամ աղբյուրներից ձեռք բերված կամ չլիցենզավորված բովանդակություն կամ բռնության, պոռնոգրաֆիայի և նմանօրինակ տարրեր են պարունակում:

Կրկին ներողություն ենք խնդրում այն բոլոր մասնակիցներից, որոնք ազնվորեն են մասնակցել քվեարկությանը` միաժամանակ լիահույս ենք, որ մասնակից կայքերը կկարողանան ըստ արժանվույն գնահատել կազմակերպիչների որոշումը, որի միակ նպատակն է տուրք չտալ անարդարությանը:

Հարգանքով`
ArmNet Awards 2010 կազմակերպիչներ

Հայտարարության տակ ստորագրած կայքերը ստացել են տեղեկատվություն, որ մանրամասն պատասխան՝ հնչած հարցերին, կլինի 24 ժամերի ընթացքում:

Կարծում եմ, որ որոշումը ճիշտ է :)

Chuk
01.12.2010, 15:11
ArmNet Awards-ի կազմակերպիչներն ակնկալել էին, որ կգրանցվեն խախտումներ
Չորեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2010 12:50 PCNews.am

«Օնլայն քվեարկություն հայտարարելիս մենք հաշվի ենք առել, որ խախտումներ կգրանցվեն, բայց ոչ այս ծավալներով. քվեարկության ընթացքում այնպիսի կայքեր են առաջ անցել, որոնք երբեք այդքան այցելու անգամ չեն ունեցել»,-PCNews.am-ի թղթակցին ասաց մրցույթի կազմակերպիչներից Ժիրայր Թերզյանը:

Քվեարկության առաջին իսկ օրերին պարզ դարձավ, որ հնարավոր է միևնույն կայքի օգտին քվեարկել ամեն օր: Նման բան կազմակերպիչները չէին նախատեսել: Թերզյանի խոսքով` քվեների լցոնումները կատարվել են IP հասցեները փոխելու շնորհիվ: «Հայաստանյան շատ պրովայդերներ նույնիսկ օրական մի քանի անգամ փոխում են բաժանորդների IP հասցեները, սա նույնպես նպաստել է խախտումների ծավալների մեծացմանը»,-նշեց կազմակերպիչը:

Այն հարցին, թե ինչպիսի միջոցներով են պայքարել խախտումների դեմ, Թերզյանը պատասխանեց, որ բացի IP-ներից, կայքը հաշվի է առել նաև cookie-ներն ու ID-ները, սակայն «նպակադրված գործողությունների արդյունքում հնարավոր է եղել շրջանցել արգելքները»:

Մրցույթի կազմակերպիչներն ակնկալել են խախտման դեպքեր, բայց չեն նախատեսել, որ ArmNet Awards-ը մեծ իրարանցում կառաջացնի: Թերզյանը տեղեկացրեց, որ քվեարկության ընթացքում գրանցվել են նույնիսկ դեպքեր, երբ սպամների միջոցով մասնակիցներին առաջարկել են քվեարկել փողի դիմաց:

Քվեարկության փակման պահին կայքում գրանցվել է 82,345 քվե 640 կայքերի օգտին: Ամենաշատ ձայներ հավաքած կայքերի դասակարգումն արդեն տեղադրված է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:


Հաշվի առնելով վերը նշվածը և առաջնորդվելով մրցույթն արդար և անաչառ անցկացնելու ցանկությամբ` կազմակերպիչները որոշում են կայացրել երկրորդ փուլում ժյուրիի դատին հանձնել ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած կայքերը, այլ մրցույթին մասնակցող բոլոր կայքերը: Միաժամանակ կազմակերպիչները ներողություն են խնդրում այն քվեարկողներից, ովքեր ազնվորեն իրենց քվեն են տվել սիրելի կայքի օգտին` վստահություն հայտնելով, որ պրոֆեսիոնալ ժյուրին ճիշտ կգնահատի յուրաքանչյուր կայքի արժանիքները և կբացահայտի լավագույններին:

Ուսումնասիրելով մրցույթին մասնակցող բոլոր 640` ժյուրին նախևառաջ կբացառի այն կայքերին, որոնք չեն բավարարում մրցույթին մասնակցելու կանոններին, օգտագործում են այլ կայքերից կամ աղբյուրներից ձեռք բերված կամ չլիցենզավորված բովանդակություն կամ բռնություն, պոռնոգրաֆիա և նմանօրինակ տարրեր են պարունակում:

Մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան ArmNet Awards 2010-ի հաղթողները, տեղի կունենա դեկտեմբերի 4-ին:Armnet 2010- ի շրջանակերում դեկտեմբերի 4-ին կկայանա նաև ArmNet կոնֆերանս` նվիրված վեբ տեխնոլոգիաներին և բիզնեսի տարբեր ոլորտներում դրանց ներդրման հնարավորություններին «Աութսորսինգից դեպի նորարարություն» խորագրի ներքո:

Մրցանակաբաշխությունը կազմակերպում են SPMS ընկերությունը, Circle.am կայքը և Orange-Armenia ընկերությունը` ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի բարձր հովանու ներքո:

Աղբյուր՝ PCNews.am (http://pcnews.am/it-armenia/it-zargacum/1798-armnet.html)

tikopx
01.12.2010, 15:20
բայց վերջնա, ազգային ստանդարտի համար ինչքան մարդա քվեարկել :D
Սրանց ո մնա ՀՀ-ի բոլոր քաղաքացիները ամեն օր այցելում են իրանց կայք:D
ԱՄՈԹ կազմակերպիչներին:

AMzone
01.12.2010, 15:40
իմ վարկածով, ու վարկածիս վրա 100% վստահ եմ, կայքերի 98% -ը որոնք մեծ քվեներ են հավաքել եղելա կեղծիքի շնորհիվ,.

Lion
01.12.2010, 16:33
Սակայն ցավով նշում ենք, որ քվեարկության ընթացքում գրանցվել են քվեարկության կանոնների խախտումներ, որոնք մասնավորապես վերաբերել են մրցույթի այն կանոնին, որի համաձայն նույն անձÕ! ¨ (օգտագործողը) մեկ կայքի օգտին մեկից ավելի անգամ չի կարող քվեարկել: Ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել են շրջանցել արգելքը և թույլ են տվել չարաշահումներ:

«Օնլայն քվեարկություն հայտարարելիս մենք հաշվի ենք առել, որ խախտումներ կգրանցվեն, բայց ոչ այս ծավալներով. քվեարկության ընթացքում այնպիսի կայքեր են առաջ անցել, որոնք երբեք այդքան այցելու անգամ չեն ունեցել»,-PCNews.am-ի թղթակցին ասաց մրցույթի կազմակերպիչներից Ժիրայր Թերզյանը:

Քվեարկության առաջին իսկ օրերին պարզ դարձավ, որ հնարավոր է միևնույն կայքի օգտին քվեարկել ամեն օր:

Հանճարեղ է: Մարդիկ մրցույց են կազմակերպում և անցկացնում ու այս պարզագույն բաները հաշվի չեն առնում: Գրողը տանի, նույնիսկ ես, ինտերնետից ամենասովորական օգտվողս, առաջին իսկ վայրկյանին ֆայմեցի, որ հնարավոր է քվեարկել մի քանի անգամ, տարբեր կոմպերից, իսկ մրցույթի կազմակերպիչներին դա "պարզ է դարձել" միայն քվեարկության առաջին օրերին...??!!

Երվանդ
01.12.2010, 16:46
Հանճարեղ է: Մարդիկ մրցույց են կազմակերպում և անցկացնում ու այս պարզագույն բաները հաշվի չեն առնում: Գրողը տանի, նույնիսկ ես, ինտերնետից ամենասովորական օգտվողս, առաջին իսկ վայրկյանին ֆայմեցի, որ հնարավոր է քվեարկել մի քանի անգամ, տարբեր կոմպերից, իսկ մրցույթի կազմակերպիչներին դա "պարզ է դարձել" միայն քվեարկության առաջին օրերին...??!!
Էս պահը բացեց:)), համաձայնվեց:

AMzone
01.12.2010, 18:48
ասումեն 2010թ. պարզվելա, որ կարելիյա IP, և cookie շրջանցել, իսկ հայտնաբերողները ինտերնետային կայքերի մրցանակաբաշխություն անցկացնող մասնագետներ են եղել.
մեկը լիներ իրանց կայքը գնահատեր, գրառումներից մեկը որը արել եմ մրցանակաբաշխության սկզբում. դրանից հետո են սքսել իրենց կայքի ծակերը փակել.


եթե միքիչել խորանանք ես կայքի մեջ, կարողա տրաքի. http://www.armnetawards.am/js

gevorg ghazaryann
01.12.2010, 19:16
http://www.armnetawards.am/?mod=poll&action=showCategory&categoryId=1
իմ կայքը՝ Արվեստ, պատմություն, մշակույթ:
armenianararat.do.am
26 տեղ ու 21 քվես

Universe
02.12.2010, 00:31
Էտի լռիվ դառդաստանա, դաժե մի հատ նորմալ-մարդավարի սայթերը չեն բացել նայել, տեսնեն կատեգորիային համապատասխանումա թե չէ... Սոց ցանցերն եմ դեռ մենակ նայել, կեսը դաժե մոտավոր կապ չունի Սոցիալական ցանցերի հետ...
Խնդրեմ http://armnetawards.am/?mod=poll&action=showCategory&categoryId=11

Arxangelo
04.12.2010, 02:21
ArmNetAwards ГОЛОСОВАНИЕ ОКОНЧЕНО или горе 1-ое место (http://arxangelo.wordpress.com/2010/12/01/armnetawards-3/)

Chuk
04.12.2010, 23:49
Նոր վերադարձանք մրցանակաբաշխության արարողությունից:

Արդեն ոչ թե ստորագրած բոլոր կայքերի, այլ իմ անունից (որովհետև մյուսների հետ չեմ համաձայնեցրել) ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ փաստորեն մեր ձայնը լսելի դարձավ և մեր կոչի երկու կետերն էլ կատարվեցին: Հիշեցնեմ, որ մենք կոչ էինք արել.

ա) Վերացնել «Ժողովրդական ընտրություն» անվանակարգը (այս անվանակարգում հաղթող պետք է ճանաչվի հանրային քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը), քանի որ այն փաստացի չի արտահայտում ժողովրդական ընտրության արդյունքը,

բ) Գտնել միջոց ժյուրիի դատին հանձնելու անարդարացիորեն 75 «ընտրված» կայքերից դուրս մնացած կայքերը, որոնց մի կողմից խանգարել են ուռճացված ձայներով կայքերը, մյուս կողմից մրցանակաբաշխության քվեարկությունը կազմակերպող կայքի տեխնիկական խնդիրներն ու կազմակերպվածության պատճառով կորցրած ձայները:
Մրցույթի կազմակերպիչները որոշել էին ժյուրիի դատին հանձնել բոլոր կայքերը, այլ ոչ թե 75 առավելագույն ձայներ հավաքածները, իսկ մրցանակաբաշխության արարողությանը հայտնի դարձավ, որ փաստորեն վերացվել է նաև «Ժողովրդական ընտրություն» անվանակարգը (նոմինացիան):

Այսպիսով մնացել էին հետևյալ անվանակարգերը (ներկայացնում եմ անվանակարգը, անվանակարգում հաղթած կայքը, ինչպես նաև հանրային քվեարկության արդյունքում ստացած քվեների քանակն ու զբաղեցրած դիրքը).

Դիզայն և հարմարավետություն, bg.am (http://www.bg.am), 148-րդ տեղ (70 քվե), Պողոսյան պարտեզներ
Նորարարություն, e-gov.am (http://www.e-gov.am), 112-րդ տեղ (101 քվե), ՀՀ Էլեկտրոնային կառավում
Տեխնիկական կատարում, parajanovmuseum.am (http://www.parajanovmuseum.am), 116-րդ տեղ (99 քվե), Փարաջանովի թանգարանի կայք
Բովանդակություն, armcomedy.com (http://www.armcomedy.com), 75-րդ տեղ (186 քվե),
Տարվա առաջընթաց, rate.am (http://www.rate.am), 73-րդ տեղ (191 քվե)
Գլխավոր մրցանակ, parajanovmuseum.am (http://www.parajanovmuseum.am), 116-րդ տեղ (99 քվե), Փարաջանովի թանգարանի կայք
Orange-ի հատուկ մրցանակ, a1plus.am (http://www.a1plus.am), 101-րդ տեղ (114 քվե)


Իհարկե մեզնից ամեն մեկը սուբյեկտիվորեն կարող է համարի, որ նոմինացիաներից յուրաքանչյուրում մեկ այլ կայք ավելի լավն է, բայց անձամբ ես այս կայքերից յուրաքանչյուրը արժանի եմ համարում տվյալ անվանակարգում հաղթելու համար ու սիրով ու սրտանց շնորհավորում եմ այդ կայքերը ստեղծողներին ու պահողներին՝ նորանոր հաջողություններ ցանկանալով:

Առաջին 4 նոմինացիաների համար կային 4-5 նոմինանտ կայքեր, այսինքն ընդհանուր մոտ 20 նոմինանտ կայք ու ես շատ ուրախ եմ, որ hayeren.am կայքը այդ նոմինանտներից էր՝ «Նորարարություն» նոմինացիայում: Ես ուրախ եմ, որ ժյուրին այդքան բարձր էր գնահատել մեր կայքը: Մենք ինքներս (հիշեցնեմ որ նախագծի հիմնական հեղինակներն են Արշակը, Nerses_AM-ն ու ես) կշարունակենք այդ նախագծի զարգացումը, ունենք դեռ բազում գաղափարներ, որոնք կյանքի ենք կոչելու, անկախ որևէ մրցանակաբաշխությունից՝ ուղղված ինտերնետի կիրառողների հարմարության համար:


Մի փոքրիկ դիտարկում. ես դիտավորյալ եմ բերել հանրային քվեարկության ժամանակ հաղթող կայքերի ստացած քվեներն ու զբաղեցրած դիրքը: Սա գալիս է ցույց տալու, որ մեր դիտարկումները ու պահանջները ճիշտ ու տեղին էին. հաղթած կայքերից միայն երկուսն են, որ հանրային քվեարկության արդյունքում կանցնեին ժյուրիի ընտրությանը՝ այն էլ 73-րդ ու 75-րդ դիրքերով: Սա իսկապես նշանակում է, որ մեր դիտարկումը, որ հանրային քվեարկությունը ձախողվել էր, ճիշտ էր: Անկախ նրանից թե որոշում ընդունելիս մեր այս հայտարարությունն ինչ դեր ու նշանակություն է ունեցել, ես ուրախ եմ, որ մեր մտահոգությունը կիսել են նաև կազմակերպիչներն ու ընդունել այդ ճիշտ որոշումը. շնորհակալություն նրանց:

Քանի որ մրցույթն իսկապես ակտիվություն մտցրեց ինտերնետային կյանքում, հուսով եմ, որ մրցույթը շարունակական կլինի՝ հաջորդ տարիներին ավելի մանրամասն ու լավ մշակված-կազմակերպված՝ հաշվի առնելով այս տարվա բոլոր բացթողումները:



հ.գ. Լրացուցիչ մրցանակ ստացավ freenet.am կայքը՝ հայկական ինտերնետի զարգացման հարցում ունեցած ավանդի համար:

Ungrateful
04.12.2010, 23:59
Armcomedy-ի ու Ա1+-ի հաղթանակները հաճելիորեն զարմացրեցին: Ոնց նկատեցի` տվյալ կայքերի ներկայացուցիչներն էլ էին զարմացած:):

Rammstein
05.12.2010, 00:01
parajanovmuseum.am :bad
…Երեւի Փարաջանովին չեմ սիրում, դրա համար…

Chuk
05.12.2010, 14:00
Այս նյութում հրապարակված են բոլոր նոմինանտ կայքերը.


ArmNet Awards 2010-ի հաղթողները հայտնի են

Շաբաթ երեկոյան ավարտվեց ArmNet Awards 2010 մրցույթը, որը եզրափակվեց մրցանակաբաշխության պաշտոնական արարողությամբ:

Միջազգային ժյուրիի կողմից ընտրվեցին տարվա լավագույն կայքերը 7 անվանակարգերում, ինչպես նաև հատուկ մրցանակ հանձնվեց Orange-ի կողմից լավագույն մոբայլ կայքի համար:
«Դիզայն և հարմարավետություն» անվանակարգում լավագույնը ճանաչվեց http://bg.am կայքը` փոքր տարբերությամբ իր հետևում թողնելով http://deemcommunications.com, http://armenianmusicawards.ru և http://parajanovmuseum.am կայքերին: Ժյուրին առանձնապես գնահատեց կայքի ինտերֆեյսը, բովանդակության և ձևի համահունչ կապը:

«Տարվա առաջընթաց» անվանակարգին արժանացավ http://www.rate.am կայքը` մասնավորապես առօրյա կյանքում մեծ օգտակարության և ազդեցության, ինչպես նաև կարճ ժամանակում մեծ լսարան հավաքելու համար: Հաղթանակի մեծ հնարավորություններ ունեին նաև http://hand-made.am, http://www.e-gov.am և http://www.hayland.am կայքերը:

«Լավագույն նորարարություն» անվանակարգում ժյուրին միաձայն լավագույնը ճանաչեց http://e-gov.am կայքը: Բարձր գնահատվեցին այս նախագծի շրջանակներում ներդրված էլեկտրոնային գործիքները, որոնք ժողովրդավարացման լուրջ հիմք են ստեղծում`հիմնվելով նորագույն տեխնոլոգիական լուծումների վրա: Հաղթանակին հավակնում էին նաև http://armenianfamilytree.com, http://e-courses.am և http://hayeren.am կայքերը:

«Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում հաղթող դարձավ http://parajanovmuseum.am կայքը` հավաքելով ավելի շատ ձայներ, քան http://e-courses.am, http://e-gov.am և http://tvarm.ru կայքերը:

«Լավագույն բովանդակություն» անվանակարգը, որը թերևս ամենաերկար քննարկումներն էր առաջացրել ժյուրիի անդամների կազմում, հանձնվեց http://armcomedy.com կայքին` որպես թարմ ոճ ու օրիգինալ մոտեցում ունեցող և հասարակական հնչողության թեմաներ արծարծող կայք: Ժյուրին կայքն առանձնացրեց նաև այն առումով, որ վերջինս համացանցում լրատվական կայքերից բացի ամենահաճախ մեջբերվող կայքերից է: Անվանակարգում առաջադրվել էին նաև http://arartplatform.com, http://armenian-tales.ru և http://yerevan.ru կայքերը:

Orange-ի հատուկ մրցանակը, որը նախատեսված է կայքի լավագույն մոբայլ տարբերակի համար, հանձնվեց mobile.a1plus.am կայքին: Այս անվանակարգում մասնակիցները թեև թվով քիչ էին, սակայն mobile.a1plus.am կայքն արագորեն ստացավ Orange-ի և ժյուրիի բարձր գնահատականը` հատկապես հարմարավետ ինտերֆեյսի և նյութերի օպերատիվ թարմացման համար:

ArmNet Awards 2010 Գլխավոր մրցանակին արժանացավ http://parajanovmuseum.am կայքը: Գլխավոր մրցանակը տրվում է ժյուրիի կողմից բոլոր անվանակարգերում առավելագույն թվով ձայներ հավաքած կայքին: http://parajanovmuseum.am կայքը, որը համաչափորեն զարգացած է թե տեխնիկական կատարման, թե բովանդակային, թե դիզայնի առումով, միանշանակ ընդունվեց ժյուրիի բոլոր անդամների կողմից որպես լավագույնը: Ժյուրիի գնահատմամբ` կայքը մեծապես կարող է նպաստել նաև հայկական մշակույթը արտասահմանում ներկայացնելուն:

«Ընտրությունը ժյուրիի համար շատ բարդ է եղել, քանի որ բազմաթիվ կայքեր արժանի էին հայտնվել առաջին տեղում, սակայն շահելով ժյուրիի համակրանքը մի տեսանկյունից` այնուամենայնիվ զիջում էին մի շարք այլ պարամետրերով: Այդ պատճառով գերադասել ենք ընտրել համաչափ կառուցված և զարգացող կայքերը: Հաշվի առնելով Հայաստանում ինտերնետի կտրուկ զարգացման միտումները` վստահ ենք, որ այս տարվա մասնակիցները և հաղթողները հաջորդ տարի կրկին կմասնակցեն մրցույթին, և անկասկած մեծ փոփոխություններով` ժամանակին համընթաց», ասաց Ժյուրիի նախագահ, Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Մրցանակաբաշխության ավարտին «Հայաստանի ինտերնետի զարգացման գործում ունեցած ավանդի համար» հատուկ շնորհակալական մրցանակ հանձնվեց freenet.am կայքին:
ArmNet Awards 2010-ի Ժյուրին կազմված է հայ և արտասահմանցի փորձագետներից, որոնց թվում` Vkontakte, Rutube, Opera Software, Microsoft, RAEC կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք բացի ոլորտի մասնագետներ լինելուց, նաև յուրօրինակ «դրսի» աչք էին քննարկումների ժամանակ:

Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_arts_3620.html)

Վիշապ
05.12.2010, 14:34
«Լավագույն բովանդակություն» անվանակարգը, որը թերևս ամենաերկար քննարկումներն էր առաջացրել ժյուրիի անդամների կազմում, հանձնվեց http://armcomedy.com կայքին`

Է՜խ… :beee («էխ»–ը ո՞նց ա հայերեն:think)

Հլը ստեղ՝

ArmComedy Wins “Best Content” Nomination – ArmNet Awards-ի լավագույն բովանդակություն անվանակարգում հախթեցինք (http://www.armcomedy.com/)
Ողբամ ձեր լավագույն բովանդակությունը…

Հ.Գ.
Քայլ առ քայլ, կամաց–կամաց մենք կշարունակենք Հայաստանը դարձնել ավելի լավ և զվարճալի տեղ…:blin

Jarre
05.12.2010, 17:28
Է՜խ… :beee («էխ»–ը ո՞նց ա հայերեն:think)

Հլը ստեղ՝

ArmComedy Wins “Best Content” Nomination – ArmNet Awards-ի լավագույն բովանդակություն անվանակարգում հախթեցինք (http://www.armcomedy.com/)
Ողբամ ձեր լավագույն բովանդակությունը…

Հ.Գ. :blin

Վիշապ ջան, իմ կարծիքով իրանց հումորը հեռուստատեսությամբ հեռարձակվող հումորային ծրագրերից շատ ավելի մակարդակով է։

Garun
06.12.2010, 22:00
Վիշապ ջան, իմ կարծիքով իրանց հումորը հեռուստատեսությամբ հեռարձակվող հումորային ծրագրերից շատ ավելի մակարդակով է։

Խնդրում եմ ձեռք բարձրացնի այն մեկը, ով ծիծաղել է նրանց կատակների վրա:Նույն «անմակարդակ» Կարգին Սերիալ եվ հաղորդումն ինչքան էլ եվ տհաճ է, նույնչափ եւ ծիծաղելի է: Այնպես որ համեմատության դեպքում բանասեր երիտասարդներն հաստատ չեն շահի:

Բայց ինձ ավելի շատ հուզեց ընտրված կայքերից երկուսի գրագիտությունը (կամ ինչպես նշում են կազմակերպիչները «գրագետ հայերեն տարբերակ»ը):

Ընդամենը 2 կայք՝ ա1պլյուս եվ արմկոմեդի ... տեղ-տեղ անգրագիտության լավ դասագիրք կարող են հանդիսանալ /մի կողմում լրագրողներն են, մյուս կողմում Բրյուսովի կադրեր - առնվազն զարմանալ կարելի է/: Ինչպես կարող է Բովանդակություն բաժնում հաղթանակած կայքը լինել անգրագետ հայերենով՝ ասենք զարմանալու կարիք չկա - Ժյուրիի 11 նշված անդամներից 7ը /այդ թվում եվ նախագահը/ հաստատ չեն տիրապետում հայերենին /մնացյալի գրագիտության մասին տեղեկացված չեմ/:

Ինչ վերաբերում է մնացած կայքերին, ապա ըստ իս ... նորմալ կայքեր են, բայց ոչ ֆավորիտներ

Chuk
06.12.2010, 23:52
Ցավոք սրտի հայկական կայքերի շատ մեծ մասն է փայլում անգրագիտությամբ: Ու կարծում եմ ճիշտ դիտարկում է գրագետին տեղ տալը, գուցե նույնիսկ կարելի է ինչ-որ շահագրգիռ կողմի ուղղորդել՝ գրագիտության մրցույթ անցկացնելու: Բայց կոնկրետ այս դեպքում, կարծում եմ, խնդիր դրված չէր գտնել գրագետ ու անսխալ գրողներին: Իհարկե հրաշալի կլիներ, որ այդ նույն կայքերը գրագետ գրեին, եթե հեղինակների գրագիտությունը թերի է, ապա ունենային սրբագրիչներ, եթե սրբագրիչի վճարելը մեծ ծախս է, ապա գոնե գնեին ու օգտագործեին ուղղագրություն ստուգող ծրագիրը՝ նյութերը հրապարակելուց առաջ:

Բայց ունենք այն, ինչ ունենք:

Հիմա կոնկրետ արմքոմեդիի մասին. ես ինքս այդ կայքի օգտվողներից չեմ, երկրպագուներից չեմ: Բայց կայքը, ի տարբերություն բազմաթիվ ուրիշ կայքերի, ունի հեղինակային բովանդակություն, ընդ որում այնպիսի հեղինակային բովանդակություն, որը ցիտվում է լիքը ուրիշ տեղերում: Թեկուզ նույն ակումբում որոնում կատարելով կգտնեք բազում մեջբերումներ այդ կայքից: Ես որքան հասկանում եմ ժյուրին հենց այդ չափանիշներին է նախապատվություն տվել: Լրացնեմ, որ բազում մարդիկ իրոք հավանում են այնտեղի նյութերը, կայքի մշտական այցելուն են:

Ես չգիտեմ, կայքը բովանդակային առումով լավագու՞յնն էր, թե՞ ոչ. ներկայացված 624 կայքերի մեջ կան բազումները, որոնց ես արժանի եմ համարում այդ անվանակարգում հաղթելու: Բայց տվյալ կայքը համարում եմ այդ արժանիներից մեկը, անկախ գրագիտության աստիճանից (որը ցավոք չի բավարում) ու ինձ դուր գալ-չգալուց:


Իսկ Ա1+-ի համար առավել քան ուրախ եմ: Իհարկե այստեղ էլ այդ գրագիտության բացը կա, որը երբեմն շատ է ներվայնացնում, բայց սա մի լրատվամիջոց է, որը տարիներ շարունակ չնայած բոլոր ճնշումներին մեզ լրատվություն է տալիս ու գտնում նորանոր ուղիներ, այդ լրատվությունը տալու համար:

ArmBoy
07.12.2010, 00:12
Եթե հավես ունեք, մի քանի րոպե տրամադրեք եւ ընթերցեք այս գրառման մեկնաբանությունները (http://www.f5blog.com/site/posts/625/): Նկատի ունեմ, որ քվեարկության թերությունների մասին ասված էր դեռեւս շատ վաղուց:

Garun
08.12.2010, 21:13
Թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր Ա1Պլյուսի կողմնակիցներն են, բայց ինչպես կարելի է նման հոդվածի հեղինակին համարել լրագրող /եվ քանի որ հոդվածն էլ անանուն է, կայքն էլ - թերթ կամ մեդիա անվանել/:


Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկատվություն էր հրապարակվել, թե Սերժ Սարգսյանի թիկնապահներից մեկը` «Գնդո» մականունով, ինչ-ինչ խնդիրներ է ունեցել Գագիկ Բեգլարյանի հետ,որն էլ նրա ծեծել է:

AMzone
08.12.2010, 23:16
վատ չի, հետաքրքիր քննադաություններ էր, չնայած ես միքանի անգամ, մեջբերել եմ, կայքի վերաբերյալ թերություններն ու Բագերը, որով կարելի էր, հաշված րոպեների ընթացքում վերացնել, մի որոշ մասւ շպկել էին, իսկ մնացածւ մինչ միքանի օր առաջ դեռ արկա էր կայքի սխալների մեջ, այդ մասին ֆորումում ես մեջբերում էյ կատարել ու նշել հերթականությամբ, բայց դե ակումբի օրենսգրքի համաձայն այդ բոլոր գրարումներս ջնջվել էին.

իմ կարծիքը կազմակերպվածի մասին,..
սա տխմար, չկայացած ու անիմաստ մի բան էր, եթե ինձ ինչոր մեկը կասի թե չեմ գնահատում ուրիշի կատարած գործւ, ապա ես պատրաստ եմ, ապացուցել թե այդտեղ գործ չկա արած, ուղակի սատկած էշ հովանավորներ էին ճարել ու միքիչ կլպել.

Garun
08.12.2010, 23:42
սա տխմար, չկայացած ու անիմաստ մի բան էր, եթե ինձ ինչոր մեկը կասի թե չեմ գնահատում ուրիշի կատարած գործւ, ապա ես պատրաստ եմ, ապացուցել թե այդտեղ գործ չկա արած, ուղակի սատկած էշ հովանավորներ էին ճարել ու միքիչ կլպել.

Ես այդչափ կատեգորիկ չէի լինի, չնայած .... առավել կարճ եվ համառոտ դժվար թե լիներ նկարագրել այդ ամենը: :P