Դիտել ողջ տարբերակը : Ոչի՛նչն ամեն ինչ...
***************
Ոչիչը դատարկ ոչինչը փուչ է,
Բայց ոմանց կերպին խիստ համահունչ է,
Երբ միտքը չկա կամ միտքը նինջ է
Ոչինչը այնտեղ ,,բուի կռինչ" է...
Այո, շատ հաճախ ոչինչը ,,շունչ" է,
Մեր իսկ ականջից կախված մրմունջ է,
Գուցե այն ,,ով" չէ այլ փոքրիկ ,,ինչ" է,
Բայց դերը նրա խիստ որոշիչ է...
Այսպես չեն ապրում
Այսպես չեն ապրում...
Այսպես մեռնում են
Գետին տապալված ծեր ծառի նման:
Այսպես չեն ապրում, հավատացեք ինձ...
Այսպես խաբում են ծեր արեգակին,
Որ նա առավոտ
Մանուկի նման պարտեզ հաճախի,
Այսպես ընկնում են, որ էլ չելնեն,
Այսպես բացվում են, որ փակվեն ընդմիշտ,
Այսպես ժպտում են մի վերջին անգամ...
Ապրել սովորեք... Այսպես չեն ապրում...
29.11.10
Շնորհակալություն սիրելիներս...
Չեմ կարողանում թաքցնել... ... հուզմունքս...
Ես գնում եմ դեպի...
Կաթի նման փափուկ առավոտն է բացվում,
Եվ ներկում է իրեն հենց նույն կաթի գույնով,
Ու խոհերը մռայլ գիշերի մեջ թողած
Ես ելնում եմ նորից կաթից ճերմակ հույսով:
Եվ նորից ու նորից համոզում եմ ես ինձ,
Որ այսօրը պիտի մեզ նոր արև բերի,
Պիտի նոր կյանք բերի պիտի բերի բերկրանք
Եվ ոչ հացի համար դարձնի մեզ գերի:
Ու մտքումս պահած թմբլիկ բալիկներին՝,
Պաչիկները նրանց թմբլիկ թաթիկների,
Ես փողոց եմ ելնում կյանքով լեցուն, առույգ,
Որ ժպիտս կարեմ նրանց աչիկներին:
Որ իմ ներսում թնդա, որ իմ ներսում խնդա,
Որ ծիծաղից զնգա կյանքը ամենեցուն,
Թքած մեր արատը, թքած մեղքի դատը,
Ես գնում եմ դեպի հավերժություն...
01.12.10
Mr. Grom
02.12.2010, 02:16
Ես գնում եմ դեպի...
Կաթի նման փափուկ առավոտն է բացվում,
Եվ ներկում է իրեն հենց նույն կաթի գույնով,
Ու խոհերը մռայլ գիշերի մեջ թողած
Ես ելնում եմ նորից կաթից ճերմակ հույսով:
Եվ նորից ու նորից համոզում եմ ես ինձ,
Որ այսօրը պիտի մեզ նոր արև բերի,
Պիտի նոր կյանք բերի պիտի բերի բերկրանք
Եվ ոչ հացի համար դարձնի մեզ գերի:
Ու մտքումս պահած թմբլիկ բալիկներին՝,
Պաչիկները նրանց թմբլիկ թաթիկների,
Ես փողոց եմ ելնում կյանքով լեցուն, առույգ,
Որ ժպիտս կարեմ նրանց աչիկներին:
Որ իմ ներսում թնդա, որ իմ ներսում խնդա,
Որ ծիծաղից զնգա կյանքը ամենեցուն,
Թքած մեր արատը, թքած մեղքի դատը,
Ես գնում եմ դեպի հավերժություն...
01.12.10
գեղեցիկ էր, ու բարի: Շնորհակալությո՛ւն :)
Քիթդ բարձր ուստա Վարո,
Ո՞վ ասաց թե բան չես թողել,
Հպարտ գնա ու ինքնագոհ
Դու բարին ես մեզ ավետել...
Չգիտեմ ով՝ մենք լավ գիտենք,
Քո թողածը լավությունն է,
Քեզնից հետո եթե հիշեն
Հիշելիքը բարությունն է:
Դարդ մի արա մեր լավ ուստա,
Կուտակածդ մարդությունն է,
Վաստակած ու ետ գցածդ
Մեր... ու նրանց դառնությունն...
Քիթդ բարձր... դարդ մի արա...
Մեր լավ ուստա... բարի ճամփա...
2.12.10
******************
Garapost
06.12.2010, 16:37
Ալիկ, ես շատ եմ ուզում իմանալ графоман բառի հայերեն թարգմանությունը:
Ալիկ, ես շատ եմ ուզում իմանալ графоман բառի հայերեն թարգմանությունը:
***************
...Աստղերն ահով փակում էին
Իրենց զարմանք աչիկները,
Եվ լուսինն էր հավաք անում
Իր փոռերով լայն փեշերը:
Մութ ու մռայլ աղբանոցում
Կծկվում էր սև գիշերը,
Իսկ նրան կի՛ց,
Միզախառը ջրափոսու՛մ՝,
Վախից, ցավից ու ամոթից՝
Սնկրտում էր լուսնից լքված
Ու մերժված արծաթ շողը...
Թոքախտավոր ու հիվանդոտ մի վայրենի
Գիրկը առած մանկահասակ գեղեցկուհուն,
Իր մահահոտ շրթունքների թացն էր թողնում
Կույս մարմնի սաղր թե խոր ,,փչակներում"...
Մութն էր դառնում շոշափելի, կարծր, քենոտ,
Շողն էր լալիս էլ ավելի խենթ ու տենդոտ...
Հե՜յ... անլեզու, անինքնասեր, համբակ, թերուս...
Ի՞նչ եք ուզում,
Ի՞նչ եք ծնկել թշնամու դեմ, ի՞նչ եք լիզում,
Բամբակ գզզում բուրդ եք խուզում...
Ձեր հենց միայն գոյությունից օդն է վիժում,
Էլ չեմ ասում թե արարքից ինչ է գուժում...
Լուսինն շտապ շրջվեց մեջքով,
Մի չար աստղ արեց աչքով,
Երկինքն ձգեց վարագույրը,
Որ թաքցնի մահ-համբույրը...
Թեկուզ քառսուն գոմշի կաշի գլխիդ քաշի,
Ո՞վ է խուլը, ո՞վ է կույրը,
Ո՞վ չի տեսնում սիրտ պատառող էդ կեռ թուրը...
Ես ամոթի շառագունած դեմքն եմ տեսել:
Ես շնչել եմ պարսավանքի քրտնահոտը,
Նախատինքի՝ դառը օդը,
Եվ իմ ներսում բռնկվել է ընդվզումի
Ու բողոքի հուր վառոդը:
Իսկ դո՛ւ, գառս,
Առայժմ դեռ ոչինչ չարած,
Չսխալված, անմեղ գառս,
Բացի կաթից
Ու հյութավետ գարնան խոտից
Ի՞նչ ես կերել, ի՞նչ ես ծամել...
Առե՞լ ես դու անմեղության արյան համը,
Քաշե՞լ ես դու բռնադատված եզան կամը,
Կամ աչքերում քո երազող
Ճոճորվե՞լ է արդարության կախաղանը...
Եղիր պատրաստ,
Անցնելու ես դու այդ դժվար ճանապարհը:
Ասեմ նաև.
Չենք շահելու երբևիցե մենք մեր դատը,
Բայց բետոնից միշտ էլ պինդ է մեր ճակատը...
12.12.10
:) Շնորհակալություն...:)
**************
Թակեցի դռներ... Բախեցի դռներ...
Բացվեցին իմ դեմ միջանցքներ տարբեր...
...Երազներ գունեղ, խոստացող հույսեր,
Հեռվից ինձ կանչող ժպտացող լույսեր,
Ընթացքը դյուրին, թեթև ու սահուն,
Իսկ վերջում նաև ,,տեղն իմ հաստատուն՛՛...
Շափ-շփոթվեցի, թվաց թե գտա,
Երբ գլխի ընկա, ես շտապ ետ դարձա:
Հիմա այնտեղ եմ որտեղից ելա,
Թող մեկ ուրիշը էդ ճամփով գնա,
Ինձ պետք է անձամբ իմ տեղը գտնել
Թեկուզ բազմիցս ընկնել ու ելնել...
17.12.10
Վաղուց առավոտ է...
Վաղուց արդեն առավոտ է,
Բայց արևը կամակոր ու ալարկոտ է.
Գորշ մի ամպ է առաջն քաշում
Աչիկները մատով թացում
Հետո դժկամ դեմքը բացում՝
Ներքև նայում գլորվում է,
Թաց ու չորից բողոքում է:
Հետո նորից՝
Մի ամպ գտնում պահ է մտնում...
Ախար վաղուց առավոտ է:
Վեր եմ կացել, դուրս եմ նայում,
Ճնճուղներն են դրսում կռվում.
Մի գեղեցիկ արու ճնճուղ
Կողքի էգին ,,թարս" է նայել,
Ժպտացել է, աչքով արել:
Հարևաններն
Միջադեպին ,,թարս են նայել",
Խոսքը նրա եղբորն տարել,
Սա էլ ելել
Էս ջահելին ,,ժամ է դրել"...
Հավաքվել են... գոռում, ճռում,
Իրար գզզում...
Բմբուլներն է քամին տանում:
Խեղճ ջահելը կոկորդ պատռում,
Թե՝ ինքն վատ բան չի ակնարկել,
Թե՝ միտումն է բարի եղել,
Հետո ջահել գեղեցկուհուն ո՞վ չի նայի,
Շատ կներեք, հո նա ,,աղբ" չի,
Որ նրանից քո հայացքը հեռու փախչի...
Չէ, չի կիսում ,,թաղ նայողը" էս կարծիքը.
Չի կարելի նայել ,,ուրիշի գեղեցիկը".
– Դե իհարկե, ընդունում ենք, որ նա աղբ չի,
Բայց դե նրան օտար հայացք թող չդիպչի...
Էս անարդար որոշման դեմ
Ու՞մ բողոքի ջահել էգը.
Ախար գլխին ,,քյանքյուլ" անում,
Աչք է ներկում, ,,պոչ խաղացնում",
Որ երևա, որ նկատվի,
Որ ամեն որձ
Իր հենց քայլքից տարվի, գերվի,
Որ անցնելիս
Հազար հայացք իրեն կարվի...
շարունակելի
շարունակելի
Շարունակություն չի լինի, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը: Ըստ ինձ սրա տեղը սխալ է ընտրված: Մտադրությունս այլ էր, բայց ընթացքում շեղվեցի… չստացվեց...
Բայց ինձ թվում ա էտքան էլ կիսատ չի:
Մի տեսակ վերնագիր չի համապատասխանում բանաստեղծության:
Վաղուց արդեն առավոտ է,
Բայց արևը կամակոր ու ալարկոտ է.
Գորշ մի ամպ է առաջն քաշում
Աչիկները մատով թացում
Հետո դժկամ դեմքը բացում՝
Ներքև նայում գլորվում է,
Թաց ու չորից բողոքում է:
Հետո նորից՝
Մի ամպ գտնում պահ է մտնում...
Ախար վաղուց առավոտ է:
Երևի այս հատվածից հետո ես շեղվել:
Մի տեսակ վերնագիր չի համապատասխանում բանաստեղծության:
Երևի այս հատվածից հետո ես շեղվել:
Կար ասելիք, որը պետք է տեղ հասցվեր:
Դու ճիշտ ես նկատել Գայլ ջան, հենց քո նշված տեղից փոխվել է լեզուն: Սկիզբը այլ լեզվով էր, այլ տրամադրությամբ, բայց նշված մասից փոխվում է թե մատուցման ձևը և թե լեզուն: Համենայնդեպս ես կավարտեմ այն, բայց ոչ այս էջի համար: Կուղարկեմ քեզ նամակով, կկարդաս ու կհուշես ինձ նրա իսկական տեղը: Շնորհակալություն...
Հարգանքներով՝ Կիլա:
Մի պատմություն սովորական...
Սիրո փոքրիկ մի պատմություն սովորական,
Սիրում էին երկուսն էլ խենթի նման,
Սիրում էին տարված, գերված, ինքնամոռաց,
Սիրում էին՝ դավ ու դարան առհամարած...
Սիրո կիսատ մի պատմություն սովորական,
Դժբախտ եղան երկուսն էլ իրար նման.
Փախած սիրուց ուրիշ մեկի զույգը դարձան
Սակայն իրար ոչ մի վարկյան չմոռացան...
21.12.10
Եվ քանի-քանի ծնողներ են իրենց երեխաներին դժբախտացնում:(
*** **** ***
Կյանքը անողոք, կյանքը դաժան է,
,,Լավ մարդ՛՛ լինելը այստեղ էժան է...
Բարությունն կյանքում ,,թույլի" նշան է
Դրոշ մի դարձրու բարությունը քո:
*******************
Գիշերը մութ է...
Գիշերը մութ էր
Եվ լիներ կարծես մի եկեղեցի...
Աստղերը վերից նախատում էին ինձ
Կյանքում թույլ տված մեղքերիս նման,
Իսկ լուսինը լուռ վրաս էր նայում
Ինչպես քավության կանչող վանական...
Գիշերը մութ էր ու նեղ էր այնքան,
Կարծես խուց լիներ խոստովանանքի,
Ու հոգուս բոլոր մեքերի համար
Ես մինչ առավոտ աղոթք արեցի…
Աստղերը հանգան, լուսինը հոգնեց,
Փուլ եկավ նեղլիկ իմ եկեղեցին,
Լույսն չարախնդաց, արևը ծաղրեց
Ու նորից մեղքը գտավ իր հոգին...
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ...
Սիրելի ընթերցող, ընդունիր իմ շնորհավորանքներն ու բարի մաղթանքները...
Ցանկանում եմ գտնել այն ինչ դուք փնտրել եք,
Ցանկանում եմ պահել այն ինչ դուք գտել եք,
Ցանկանում եմ կրկնապատկել ինչ պահել եք...
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Ցանկանում եմ, որ դրանից բաժին հանեք...
Հին տարին
Այս մի տարին էլ հեռացավ անդարձ
Թողնելով մի ,,փուշ՛՛ անցած մշուշում,
Եվ այս տարին էլ չունի ետադարձ
Ինչպես և չունի ոչ մի ձեռքբերում...
Չլցրեց վիհը, չբուժեց ցավը,
Չարեց մեզ գոնե մեկ դիտողություն,
Լավ է չսպանեց մեզ սնող հույսը,
Լոկ դրա համար հայտնենք գոհություն:
Գալիս է Նորը, գալիս է հպարտ,
Ինչպես գալիս է ամեն Նորություն,
Հին հույսի վրա դնում է նորը
Ու նորովի մեր սիրտը ցնծում:
Մեր գլուխն ամուր ճակատը պինդ է
Մեր խմած գինին ունի թնդություն,
Մեր վիշտը մեծ է, ցավը անվերջ է,
Բայց սիրտը՝ ունի ավել խնդություն...
03.01.11
Mark Pauler
03.01.2011, 20:15
*** **** ***
Կյանքը անողոք, կյանքը դաժան է,
,,Լավ մարդ՛՛ լինելը այստեղ էժան է...
Բարությունն կյանքում ,,թույլի" նշան է
Դրոշ մի դարձրու բարությունը քո:
*******************
KIla ինձ նախորոք կներես: Գիտես, որ ես քո ստեղծագործությունները շատ եմ հավանում, որոշները նույնիսկ սիրում եմ, բայց սա քո ամենավատ, ամենասև, ամենադեպրեսիվ, ամենատգեղ, ամենասուտ քառատողն ա:
Էս տողերը քեզ չեն ներկայացնում, այլ քո ինչ-որ պահի թուլություն:
ՈՒ էս քառատողի տակ շնորհակալություն հայտնած մարդկանց էլ չեմ հասկանում: ինչի համար են շնորհակալ???
Հարգելի Մարկ, շնորհակալ եմ անկեղծության համար: Դու գիտես, թե ես ոնց եմ վերաբերում խելոք կարծիքներին ու քննադատականներին, անկախ նրանց դրական կամ բացսական լինելուց: Այնպես, որ կրկին անգամ շնորհակալ եմ:
Բայց խիստ մի դատիր, խոսքս վերաբերվում է նրանց, ովքեր՝, ըստ քեզ, անիմաստ են այդ քառատողին շնորհակալություն հայտնել:
,,Գու՛ցե մենք սխալ ու ճիշտն իրե՞նք են...՛՛
Հարգանքներս ...
ՈՒ էս քառատողի տակ շնորհակալություն հայտնած մարդկանց էլ չեմ հասկանում: ինչի համար են շնորհակալ???
Հըմ:think
Կյանքը անողոք, կյանքը դաժան է,
,,Լավ մարդ՛՛ լինելը այստեղ էժան է...
Սու՞տ է:
Բարությունն կյանքում ,,թույլի" նշան է
Դրոշ մի դարձրու բարությունը քո:
Քրիստոսի կյանքը վկա KILA ի հետ համաձայն եմ և հետո չեմ կարծում, որ չարություն է քարոզում:
Հարգելիներս, քառատողը՝, ինչպես Մարկն է նկատել, արտահայտում է միայն իմ րոպեական տրամադրությունը, իմ տարած ,,մինիսթրեսը՛՛: Սա ինքնապարսավանքի պես մի բան է: Ինչ-ինչ հարաբերություններում, զգալով իմ բարության պատճառով շահագործված լինելս, բարկացած գրել եմ այս քառատողը: Չեմ կարծում, որ այն այսքան մեծ ուշադրության էր արժանի:
Բոլորիս է հայտնի, թե այսօր մեր իրականության մեջ ինչ ,,հասարակական՛՛ գնահատականի են արժանանում խելոք, բանիմաց, բարձր բարոյական նորմերի տեր մարդիք: Չվիճենք, որովհետև նրանց թե սոցիալական և թե հասարակական դիրքը սրա վառ ապացույցն են: Սա է պատճառը, որ ես ինքս ինձ փաստում եմ, որ չարժեր լինել ,,լավ մարդ", որովհետև մեր ,,այսօրը՛՛ այդ ,,լավ մարդ՛՛ կոչվածի տեղը չէ: Իսկ բարության մասին արված դիտողությունը, ուղակի մատնացույց է անում մի երևույթ, որը բազմիցս գրավել է իմ ուշադրությունը: Մարդ, որը իր բարության պատճառով, չի կարողանում ,,ըստ արժանավույնս՛՛ պատժել իր նկատմամբ ոտնձգություն արած մի ստահակի, նույն այդ ստահակի կողմից դիտվում է, որպես թույլ մարդ: Այսինքն պետք է գործի դաժանությունը, բարությանը այդ տիպի մարդախումբը չի հավատում: Ընդամենը այսքանը սիրելիներս: Իրոք որ փոքրիկ մի դիպվածի ազդեցության տակ գրված քառատող: Եվ հենց այդպես էլ դիտեք այն...
Հարգանքներով՝ Կիլա:
Հարգելիներս, քառատողը՝, ինչպես Մարկն է նկատել, արտահայտում է միայն իմ րոպեական տրամադրությունը, իմ տարած ,,մինիսթրեսը՛՛: Սա ինքնապարսավանքի պես մի բան է: Ինչ-ինչ հարաբերություններում, զգալով իմ բարության պատճառով շահագործված լինելս, բարկացած գրել եմ այս քառատողը: Չեմ կարծում, որ այն այսքան մեծ ուշադրության էր արժանի:
Բոլորիս է հայտնի, թե այսօր մեր իրականության մեջ ինչ ,,հասարակական՛՛ գնահատականի են արժանանում խելոք, բանիմաց, բարձր բարոյական նորմերի տեր մարդիք: Չվիճենք, որովհետև նրանց թե սոցիալական և թե հասարակական դիրքը սրա վառ ապացույցն են: Սա է պատճառը, որ ես ինքս ինձ փաստում եմ, որ չարժեր լինել ,,լավ մարդ", որովհետև մեր ,,այսօրը՛՛ այդ ,,լավ մարդ՛՛ կոչվածի տեղը չէ: Իսկ բարության մասին արված դիտողությունը, ուղակի մատնացույց է անում մի երևույթ, որը բազմիցս գրավել է իմ ուշադրությունը: Մարդ, որը իր բարության պատճառով, չի կարողանում ,,ըստ արժանավույնս՛՛ պատժել իր նկատմամբ ոտնձգություն արած մի ստահակի, նույն այդ ստահակի կողմից դիտվում է, որպես թույլ մարդ: Այսինքն պետք է գործի դաժանությունը, բարությանը այդ տիպի մարդախումբը չի հավատում: Ընդամենը այսքանը սիրելիներս: Իրոք որ փոքրիկ մի դիպվածի ազդեցության տակ գրված քառատող: Եվ հենց այդպես էլ դիտեք այն...
Հարգանքներով՝ Կիլա:
Այս երևույթի հետ շատերն են բախվել, բայց ավելի քչերն են ուժ գտել և իրենց սիրտը մաքուր պահել:
Gayl-ի խոսքերից
Քրիստոսի կյանքը վկա KILA ի հետ համաձայն եմ և հետո չեմ կարծում, որ չարություն է քարոզում:
Իհարկե Գայլ ջան, ոչ մի չարության քարոզ: Ուղակի կոչ եմ անում բարի մարդուն թաքցնել այդ փաստը ,,հանրությունից՛՛, որը կարող են հենց իր դեմ օգտագործել նրա ունեցած բարությունը, այսինքն դարձնել իր ,,զենքը՛՛...
Mark Pauler
04.01.2011, 13:59
Նորից կարդացի ու հասկացա, որ սա ընդամենը քառատող չի, այլ մի չգրված պոեմի միջնամաս ա: Չհասկացված ես իմ կողմից, որովհետև էդ պոեմը չկար: Ոչ ոք չի մեղադրել Իսահակյանին իր այս բառերի համար. "Սրիկա է նա ով հայր է լինում", որովհետև շարունակությունից պարզ է դառնում թե, որ հայրերին է ուղղված:
Միևնույնն ա ես մնում եմ իմ կարծիքին:
ինչ վերաբերվում է վերջին գրածիդ`
Իհարկե Գայլ ջան, ոչ մի չարության քարոզ: Ուղակի կոչ եմ անում բարի մարդուն թաքցնել այդ փաստը ,,հանրությունից՛՛, որը կարող են հենց իր դեմ օգտագործել նրա ունեցած բարությունը, այսինքն դարձնել իր ,,զենքը՛՛...
Սրա հետ էլ համաձայն չեմ: Բարությունը թուլություն չի, որ թաքցնես, այն հոգու ձեռքբերում ա: Բարության արտահայտումը դա նրբությունն ու քնքշությունը չի մենակ, դա անպայման խստություն ա, ինքնասիրություն ա, մյուսներին տալու կարողություն ա: Պետք չի բարի լինելը շփոթել այլ հասկացողությունների հետ:
Կիլա, ցանկանում եմ քեզ էնքան ուժ գտնես մեջդ, որ բարությունդ կարողանաս պաշտպանես!!!
Նորից կարդացի ու հասկացա, որ սա ընդամենը քառատող չի, այլ մի չգրված պոեմի միջնամաս ա: Չհասկացված ես իմ կողմից, որովհետև էդ պոեմը չկար: Ոչ ոք չի մեղադրել Իսահակյանին իր այս բառերի համար. "Սրիկա է նա ով հայր է լինում", որովհետև շարունակությունից պարզ է դառնում թե, որ հայրերին է ուղղված:
Միևնույնն ա ես մնում եմ իմ կարծիքին:
ինչ վերաբերվում է վերջին գրածիդ`
Սրա հետ էլ համաձայն չեմ: Բարությունը թուլություն չի, որ թաքցնես, այն հոգու ձեռքբերում ա: Բարության արտահայտումը դա նրբությունն ու քնքշությունը չի մենակ, դա անպայման խստություն ա, ինքնասիրություն ա, մյուսներին տալու կարողություն ա: Պետք չի բարի լինելը շփոթել այլ հասկացողությունների հետ:
Կիլա, ցանկանում եմ քեզ էնքան ուժ գտնես մեջդ, որ բարությունդ կարողանաս պաշտպանես!!!
Սիրելի Մարկ, համաձայն չեմ քեզ հետ, թե բարությունը ,,ձեռքբերում է՛՛: Այն կամ կա, կամ՝ չկա: Այսինքն մարդ ծնվում է բարի, կամ՝ չար: Նրա հետագա կյանքը, զարգացումը, կրթությունը, կամ այս կամ այն խավի մեջ ընդգրկվելը չի կարող նրան բարի կամ չար դարձնել: Նա կարող է սովորել լավ մանյովրներ, հարգալից վերաբերմունք ամեն արժանի բանի նկատմամբ, լինել կոռեկտ, ինչ խոսք, թույլ չտալ արարքներ, որոնք տվյալ հասարակության կողմից կդիտվեն որպես չար կամ դաժան, բայց միևնույնն է, սա չի նշանակի, որ նա ձեռք բերեց բարություն:
Կգա պահը, և նա անկախ իրենից ցույց կտա իր բնության մեջ ունեցած ,,չարը": Եվ հակառակը. բարի ծնված մարդը, կարող է ապրել այնպիսի պայմաններում, որ ստիպված, իր գոյությունը քարշ տալու համար անի չար բաներ: Ընդհուպ մինչև դաժանություն: Բայց նա, այդպես շարունակել չի կարող, որովհետև ամեն արարքից հետո, նրան երկար պիտի հանգիստ չտա իր ներսի ,,բարությունը՛՛: Եվ կգա մի օր, երբ նա ինքնակամ կհեռանա այդ աշխարհից, հասկանալով իր բնությունը:
Սա իմ կարծիքն ու համոզմունքն է:
Ինչ վերաբերում է բարության ,,քարոզին՛՛, մենք դա անում ենք արդեն ձիգ դարեր: Միայն թե դրանից բան չի փոխվում: Ես երբեք չեմ փորձել թաքցնել իմ բարի լինելը, եթե դա նույնիսկ սպառնացել է ,,մրոտել՛՛ իմ փողոցային հեղինակությունը: Բայց կա մի պահ, երբ ավելի լավ է երևաս՝ եթե ոչ չար՝, ապա գոնե ոչ բարի: Իհարկե ելնելով քո իսկ շահերից: Կրկնում եմ, կա մարդու մի տեսակ, որի հետ չպետք է խոսել բարու տեսանկյունից, դա նույնն է, հաղթել սատանուն արցունքներով....
Հարգանքներով՝ Կիլա:
… Քեզ…
Հիշելով իմ չար
Ու թափառ կյանքից որոշ շրջաններ,
Որոշ անուրախ
Ու քստմնելի գորշհոտ դրվագներ,
Եվ կամ` կերպարներ գարշհոտ ու դիվոտ,
Պիտի քեզ փաստեմ իմ քաջ բարեկամ,
Որ… մարդը բարդ է, բնույթն անհայտ է
Երբեմն չարքի նման է գործում,
Մեկ` խամաճիկ է, մեկ` մի գործիք է,
Մեկ էլ… բարձրյալի դերերն է փորձում…
Մեկ ,,տռուզ որդ է'', մեկ առաջնորդ է,
Որն երկիրն դեպի երկինք է տանում,
Մեկ ճգնավոր է, մեկ էլ սատանա,
Որը դժոխքի համար է բանում:
Ցավի ծնողն է, և այն բուժողն է
Ինքն ավերում է ինքն էլ արարում,
Թե փոսի մե'ջ ես ձեռքը մեկնողն է,
Թե վերևում ես` ,,տակդ է քանդում'':
Անբարիշտ, կեղծող, միշտ անպատվված է
Եվ շուրջը անվերջ դավեր է նյութում,
Դաժան ու անարգ խաղի վարպետ է
Եվ մեղքն է նրան շարունակ դյութում:
Բայց մեկ էլ ու տե'ս մեծ բարեպաշտ է,
Ողջ մի սերունդ է իրենով կրթում,
Անբասիր, մաքուր և բարեհրաշ`
Անձը զոհելով թույլին է փրկում…
Այնպես որ, մուտքդ թող զգույշ լինի
,,Չարն'' հաճախ ,,բարու'' շորերն է հագնում,
Եվ տեղ բռնելով հենց կյանքի շեմին
Մարդությունն է շարունակ հեգնում:
Պատրաստ, մտածված ոտքդ դիր շեմին
Եվ արա' ,,ուխտդ''.ու?ր ես գնալու,
Պնդիր կամքը քո, ընտրիր ,,դրոշակ'',
Որը էլ երբեք գույն չի փոխելու…
07.01.11
Երկրային դժոխք
Բացվում է լույսը: Գալիս են կամաց
Ու հավաքվում են ,,հաջողակները'',
Մերժված կյանքից, բախտից ու սիրուց…
Գալիս են փնտրեն կորցրած սերը:
,,Հաջողակները''._ Ներքուստ միշտ դառը`,
Դեմքը ժպտացող դիմակով ծածկում
Եվ այդ ժպիտով` անկենդան, սառը,
Սրտի կսկիծն են թաքցնել փորձում:
,,Հաջողակները''._ Բախտը խեղաթյուր`,
Պատրաստ են հոգին գինետանն մսխել,
Իսկ թե այստեղ էլ չբերեց բախտը,
Կարող են և այն անիմաստ ,,փսխել''…
Բացվում է լույսը, հավաքվում են լուռ,
Դժոխքն իր պարարտ ,,դոշերն'' է բացում…
Անբարո ու լիրբ ծնողի նման
Քաղցած բալեքին կրծքի է կանչում.
_ Ո՞վ է մոռացել իր անելիքը,
Էլ ո՞վ իր կյանքով ապրել չի ուզում,
Ու՞մ հետ է վարվել կյանքը անարդար
Եվ ո՞վ է արդյոք իմ գիրկը վազում…
Մեկը առօրյա հոգսերից փախել
Հանգիստ առնել է մի փոքր ուզում,
Մյուսն այդ հոգսերն ուրիշի ծախել
Ու թաքնվել է ընդմիշտ երազում:
Մեկը փախել է կնոջ բողոքից,
Որ ականջները մի քիչ դինջանա,
Մյուսը` ծնողի նախատինքներից,
Որ իր ամոթը մի քիչ մոռանա:
Մեկը փող չունի բժշկի գնա,
Մյուսն` բժշկից միշտ հեռու մնա,
Մեկն ելքի համար ոչինչ չի գտնում,
Մյուսն`իր դատարկ օրն է վատնում…
Մեկը հարբում է շիշը կոկորդին,
Մեկն մտամոլոր հաշիշ է ծխում,
Մյուսը հարբած երգում է արդեն
Մեկն էլ ,,երջանիկ ապուշ է կտրում'':
Մեկը հիշում է այն ինչ չի եղել,
Եվ ,,հեքիաթներ'' է պատմում իր մասին,
Մեկն իրեն նորից մեծ մարդ է կարծել
Եվ հրաման է տալիս բոլորին:
Մեկը կորցրած իր սերն է գտել
Եվ ժպտում է լայն ու երանալից,
Մյուսն կորուստն իր նորից վերապրել
Ու գլու՛խը իր ծառին է տալիս…
Ահա, այստեղ են ,,հաջողակները'',
Աստծուց մոռացված անկյուն են փնտրում,
Եվ այդ անկյունը մի դժոխք դարձած
Էս մեղսամեծար պատկերն է կոծկում…
11.01.11
Գիշերն էր հարբած
…Գիշերը բուռն էր, գինով էր, հարբած,
Կիրքն էր թավալվում գոհ ու հիացած,
Ամոթը շիկնել, ետ էր նահանջում
Խրախճանքն իր գինն էր ծաղրով պահանջում:
Գիշերն խմած էր, գիշերն էր հարբած,
Սենյակ էր իջել երկինքն ուրացած,
Եղունգներն արյուն, մարմինն էր թաց,
Գինի էր խմում մինչև լուսաբաց:
Անցավ գիշերը, գիշերը հարբած,
Լույսն եկավ դանդաղ, դժկամ ու խամրած,
Վեր կացավ կիրքը, նայեց անամոթ,
Աչքերը լկտի, պիղծ ու գարշահոտ:
Գնաց գիշերը, գիշերը խաբված,
Վարդի գույն ուներ ամոթը շիկնած,
Գիշերը դավված …գինին թույնված…
Առանց բռնության… բայց բռնաբարված…
ԿիԼա, զգացվում են աղերսները Մեծարենցի «Սիրերգ» բանաստեղծությունից: Բայց դրանք ծայրահեղորեն տարբեր հոգեվիճակներ են նկարագրում: Եթե Մեծարենցի գիշերը «անույշ է, հեշտագին» ու լավատեսությամբ է շնչում, Ձեր նկարած գիշերը «դավված է, թույնված»: Բայց ասածս չի նշանակում, թե վատն է: Ընդհակառակն, այս գիշերերգն էլ ինձ շատ դուր եկավ: :ok
ԿիԼա, զգացվում են աղերսները Մեծարենցի «Սիրերգ» բանաստեղծությունից: Բայց դրանք ծայրահեղորեն տարբեր հոգեվիճակներ են նկարագրում: Եթե Մեծարենցի գիշերը «անույշ է, հեշտագին» ու լավատեսությամբ է շնչում, Ձեր նկարած գիշերը «դավված է, թույնված»: Բայց ասածս չի նշանակում, թե վատն է: Ընդհակառակն, այս գիշերերգն էլ ինձ շատ դուր եկավ: :ok
Շնորհակալ եմ Արևածագ ջան...
Ես էլ եմ հիացել Մեծարենցի ,,հաշիշով ու բալասանով օծուն՛՛ գիշերով, բայ ինչպես նշեցիր, այս ,,գիշերը՛՛ հեռու է Մեծարենցի գիշերից:
Բոլորովին այլ հոգեվիճակներ...
Առաջին հայացքից գեղեցիկ ու անմոռանալի թվացող գիշերը՝, որը սենյակ էր մտել, որպեսզի մոռանալով ամեն ինչ, անմնացորդ նվիրվեր սիրելիին, գինու հետ ըմպում է հողեղենին հատուկ ,,թույնը՛՛... Եվ, էլի է մնում անմոռանալի, բայց...
Գիշերային այս պատկերը երկար ժամանակ է սեղմել կոկորդս... Պետք էր ինչ որ կերպ ազատվել նրանից...
Առայժմ...
Շեկ աղջիկը
Գիտե՞ք դուք այն շեկ աղջկա մասին,
Որ սովորում էր ինձ հետ միասին...
------------------------------------------
Գարուն էր, այգի, ծառեր ու կանաչ,
Զուլալ առվակի քրքիջ ու կարկաչ,
Ծաղիկ ժպտերես, գույնը՝ խատուտիկ,
Ցատկոտուն, թափանց լուսե զույգ տոտիկ...
Քամին նրա հետ խաղի էր մտել
Եվ դոշը հանկարծ ու բաց էր գտել,
Փարվել էր կրծքին, կաս կարմիր կտրել,
Հարցնողներին ինչեր էր ստել.
,,Արև էր, լույս էր, ջերմ էր ու փափուկ,
Հավատացեք ինձ, տեսել եմ ծածուկ,
Տրոփող սիրտը իմ ահա ձեզ վկա,
Քնքուշ ու տաքուկ՝ էլ ոչինչ չկա...՛՛:
Ցնծում էր քամին, շուրջը խաղ անում,
Գրկում տոտերը, փեշերը բանում,
Հետո ,,նոր ստեր՛՛ պատմելու համար
Թփերի մեջ էր նա անհետանում:
Գարուն է, այգի, ծառեր ու կանաչ,
Առվակը ունի իր համար կարկաչ,
Կա և ծաղիկը, խատուտ տոտիկը...
Բայց ցավո՜ք չկա էն շեկ աղջիկը:
---------------------------------------
Պատմե՞լ եմ այն շեկ աղջկա մասին,
Ով թռչկոտում էր քամու հետ միասին...
E-la Via
23.01.2011, 23:58
,,Արև էր, լույս էր, ջերմ էր ու փափուկ,
Հավատացեք ինձ, տեսել եմ ծածուկ,
Տրոփող սիրտը իմ ահա ձեզ վկա,
Քնքուշ ու տաքուկ՝ էլ ոչինչ չկա...՛՛:
Հավատացի, Ալիկ…
Էս բանաստեղծությունդ տեղով արև էր, լույս էր , ջերմ էր ու փափուկ:love :
Ասիկա շատ սիրեցա, ընկերս ;):
ՕՐԵՆՔԸ ` ԱՆԳՈՐԾ
Հոգու պատուհան – ապակե աչքեր,
Սառը, անկենդան, նողկալի դեմքեր,
Հաստ վիզը գրկող փողկապ ու օձիք,
Հսկա չափերի մարդե խաղալիք…
,,Գծերից ընկած’’ մի քաղաքացի
Հիմնն է հեկեկում հոգեաղացի,
Իսկ բեմի վրա` խոսուն խամաճիկ.
Պատմում է հրաշք օրերը գալիք:
Զզվանք հորդորող ինչ որ մեքենա
Թող չի անում, որ նողկանքս գնա,
Հաշվելով բեմում թե մարդ թե մարդուկ
Հասունացնում է մի մեծ սրտխառնուք:
Դավաճանության աստիճան բարի.
Խեղճն հանցանք ախար ինչպե՞ս կատարի…
Ժայթքում է հանկարծ եփ եկող լավան,
Ու… հանցանքի համար չկա պատասխան…
Կա պետ մեղադրող, կա նաև տուժող,
Մեկը մյուսից չոր ու հաստակող,
Թելով դատավոր ու խոզի դիմակ,
Եվ ամբաստանյալ` խեղճ անմեղսունակ:
Սառել է լավան, կանգնել է եռը,
Փնտրում են հիմա բուն պատճառները.
Թող արեք ,,եսը’’, թող արեք ,,մենքը’’,
Հիմա թող գոնե գործի օրենքը:
Սեղմվեց կոճակը, գործեց ազդակը,
Ճառեց վճիռը ,,խոզի դիմակը’’,
Նա թքած ունի այն ,,հերյուրանքը’’,
Թե. անգործության է մատնված օրենքը…
Կյանքը կարող է
Կյանքը ինչ կատակ ասես չի անի,
Ինչ ափեր ասես, որ քեզ չի հանի,
Այսօր բախտավոր, այսօր հաջողակ,
Վաղը` դու անբախտ, անհույս ձախողակ...
Բայց կաց դու մի պահ, դեռ մի շտապիր,
Թերթիր փաստերը, հանգիստ մտածիր.
Ինչ վարագույրից ա’յս կողմ դու տեսար,
Ետևում ունի մեկ այլ կաղապար…
Չարը կարող է երևալ բարի,
Բարին կարող է լինել անարի,
Վախկոտը` շահել ողջ հերոսամարտ,
Հերոսը դառնալ մորթապաշտ տմարդ:
Բարու անվան տակ կգործի չարը,
Չարությամբ հանդես կգա արդարը,
Սուրբ աջը գուցե կոգնի խարդախին,
Որ խարդախն ինքը հաղթի տմարդին:
Կյանքը ինչ կատակ ասես չի անի,
Ինչ ափեր ասես, որ քեզ չի հանի...
Գլուխդ մի կորցրու հաջողությունից,
Եվ մի վհատվիր դու ձախողումից...
Sambitbaba
10.02.2011, 05:05
… Քեզ…
07.01.11
Գեղեցիկ բանաստեղծություն է, խոսք չկա: Բայց, ելնելով վերջին վեճերից չարի և բարու մասին, կցանկանայի արտահայտվել, հուսալով, որ դա հանկարծ կարողանա օգնել քեզ` չարի և բարու պայքարի մեջ վերջիվերջո մի վերջնական եզրակացության գալ:
Կիլա, սիրելիս, այդ պայքարում, հենց ամենասկզբից, չարը դատապարտված է պարտության: Որովհետև նա միշտ միայնակ է իր հակառակորդի դեմ` բարու, որը, հակառակ չարի, միշտ մի հզոր օգնական ունի իր կողքին կանգնած: Այդ օգնականն է` Սերը:
Եթե անկեղծ խոսենք, չարը` դա ֆիկցիա է, կեղծիք, խաբուսիկություն, պատրանք: Չարը ստեղծված է նրա համար, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է բարին: Այն հենակետ է, տրամպլին, որը մեզ օգնում է թռչել դեպի բարին: Եվ եթե մենք մեր եզրակացություն կազմելու ժամանակ գերադասեինք գնալ ոչ թե դեպի չարը, այլ դեպի բարին, մենք հեշտությամբ կպարզեինք մեզ համար, որ.
Եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչ է Սերը, սկզբում հասկացիր, թե ինչը` Սեր չի;
Եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչ է Լույսը, սկզբում հասկացիր, թե ինչը` Լույս չի;
Եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչ է Աստված, սկզբում հասկացիր, թե ինչն` Աստված չի;
Եվ նմանապես, եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչ է Բարին...
Ահա թե ինչի համար է չարը, այլ ոչ նրա համար, որ մենք այնքան կարևոր տեղ տանք նրան մեր կյանքում, որ նույնիսկ թաքցնենք Բարին:
Գեղեցիկ բանաստեղծություն է, խոսք չկա: Բայց, ելնելով վերջին վեճերից չարի և բարու մասին, կցանկանայի արտահայտվել, հուսալով, որ դա հանկարծ կարողանա օգնել քեզ` չարի և բարու պայքարի մեջ վերջիվերջո մի վերջնական եզրակացության գալ:
Կիլա, սիրելիս, այդ պայքարում, հենց ամենասկզբից, չարը դատապարտված է պարտության: Որովհետև նա միշտ միայնակ է իր հակառակորդի դեմ` բարու, որը, հակառակ չարի, միշտ մի հզոր օգնական ունի իր կողքին կանգնած: Այդ օգնականն է` Սերը:
Եթե անկեղծ խոսենք, չարը` դա ֆիկցիա է, կեղծիք, խաբուսիկություն, պատրանք: Չարը ստեղծված է նրա համար, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է բարին: Այն հենակետ է, տրամպլին, որը մեզ օգնում է թռչել դեպի բարին: Եվ եթե մենք մեր եզրակացություն կազմելու ժամանակ գերադասեինք գնալ ոչ թե դեպի չարը, այլ դեպի բարին, մենք հեշտությամբ կպարզեինք մեզ համար, որ.
Եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչ է Սերը, սկզբում հասկացիր, թե ինչը` Սեր չի;
Եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչ է Լույսը, սկզբում հասկացիր, թե ինչը` Լույս չի;
Եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչ է Աստված, սկզբում հասկացիր, թե ինչն` Աստված չի;
Եվ նմանապես, եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչ է Բարին...
Ահա թե ինչի համար է չարը, այլ ոչ նրա համար, որ մենք այնքան կարևոր տեղ տանք նրան մեր կյանքում, որ նույնիսկ թաքցնենք Բարին:
Բարև հարգելի Sambitbaba: Շնորհակալություն եմ հայտնում թե ընթեցման, և թե վերոնշյալ գրառման համար: Հարգելիս, ես շա՜տ կուզեյի, որ դու ճիշտ լինեյիր: Այսինքն չարը՝, որի մասին այդքան հաճախ վկայում ու գրում են, լիներ միայն ,,ֆիկցիա, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն...՛՛: Բայց հարգելիս, ես այլ կարծիքի եմ: Ինչ խոսք, համաձայն եմ քեզ հետ, որ ,,չսիրո՛՛ ֆոնի վրա լավ է երևում ,,սերը՛՛: Տեսնելով մութը ավելի լավ է երևում լույսը ու դեռ ավելին. մենք ավելի ենք կարևորում այն, սկսում ենք ըստ արժանավույնս գնահատել այն, և այլն...
Բայց համաձայն չեմ, թե սկզբից պետք է ուսումնասիրել ու ճանաչել ,,բացսականը՛՛ ու նոր միայն ունենալ գրավական դրականը հասկանալու ու ընդունելու: Մենք սկսում ենք ճանաչել ու ընկալել մեզ շրջապատող աշխարհը հավասարապես հանդիպելով թե լավին և թե վատին: Այսինքն դրանք կողք-կողքի են...
Տա սատված, սիրելիս, որ չարը միշտ էլ դատապարտված լինի պարտության:
Sambitbaba
12.02.2011, 08:38
Բայց համաձայն չեմ, թե սկզբից պետք է ուսումնասիրել ու ճանաչել ,,բացսականը՛՛ ու նոր միայն ունենալ գրավական դրականը հասկանալու ու ընդունելու: Մենք սկսում ենք ճանաչել ու ընկալել մեզ շրջապատող աշխարհը հավասարապես հանդիպելով թե լավին և թե վատին: Այսինքն դրանք կողք-կողքի են...
Իհարկե դու ճիշտ ես, Կիլա ջան: Նախ, որ մեզ շրջապատող աշխարհում շատ ու շատ մարդիկ կան, որոնք չարի, կամ վախի, կամ մթի, կամ այլնի փորձն ապրելու կարիքը բոլորովին չունեն: Եվ երկրորդ, եթե մեկը նույնիսկ ապրում է այդ փորձը, բոլորովին էլ պարտադիր չէ, ասենք, որ նա իրեն տասերորդ հարկից ցած նետի նրա համար, որպեսզի հասկանա, որ տասերորդ հարկից ընկնելու դեպքում ինքը ջարդուխուրդ կլինի:
Ես իմ մտքերն այդպես կառուցեցի, որ ավելի հեշտ հասկանալի լինի, թե ինչ եմ ցանկանում ասել, և դա արդարացրեց իրեն, քանի որ տեսնում եմ, որ հասկացար ասածս: Ինչի համար որ շատ ուրախ եմ և շնորհակալ:
Հ.Գ. Մի բան հիշեցի` պատմեմ: Աղջիկս, երեք-չորս տարեկանում, երբ ուտելիս հանկարծ դառը վարունգ էր պատահում, նա չէր թքում, մի կողմ չէր նետում վարունգը: Քիթ-մռութը ծռմռելով մի կերպ ուտում-վերջացնում էր ու ասում, որ. եթե բնությունը ստեղծել է դառը վարունգ, ուրեմն դառը վարունգն էլ է պետք մարդուն:
Տա սատված, սիրելիս, որ չարը միշտ էլ դատապարտված լինի պարտության:
Աստված տվել է, Կիլա ջան: Հավատա. Աստված` տվել է: Եթե այդպես չլիներ, ուրեմն վաղուց արդեն մեր հետքը կորած պետք է լիներ Երկիր մոլորակի վրայից:
Սիրտս փոխե՞մ
Իմ կրծքի տակ,
Ինձնից անկախ ու ինքնուրույն
Մի մեծ, ուժեղ սիրտ է ապրում,
Եվ ինձ պեսին
Շա՜տ բանով է գերազանցում.
Ինձնից համառ, կամակոր է,
Թեկուզ արդեն
Հազար տեղից վիրավոր է:
Երբեք նա ինձ չի ենթարկվում.
Իրեն պետք է
Երգ է ասում, հեքիաթ պատմում,
Զուռնա փչում ,,զահլա'' տանում…
Բայց ավելի ու շատ հաճախ`
Կուրծքս ծեծում, տագնապում է…
Ու թե հիմա ես մանրանամ,
Պիտի ասեմ,
Որ անիծված էդ անպե՛տքը,
Չնայելով թե որտե՞ղ եմ
Եվ ու՞մ հետ է լինում դեպքը,
Թող չի անում
Իմ ,,փախցրած հացը'' կիսեմ,
Որ ինձ հասած
Երջանկության համը տեսնեմ:
Բղավում է ոնց խելագար.
,,Հե՜յ, դու', կանգ առ… Կողքդ նայիր
Հաստ գլուխդ
Դու շուռ մի տա, ու մի փախիր.
Տես է՜ն մեկին,
Սոված է ողջ կլոր տարին…
Կամ է՜ն մեկը,
Որը վաղուց մոռացել է
Թե ինչի՞ց է ուտելիքը…
Բա մյուսը…
Կորցրել է խեղճը արդեն
Իր ունեցած վերջին հույսը…
Ա՜յ նա… բա նա…բա մյուսը…
Բա էն անտուն ու թերուսը,
Բա էն գողը, ավազակը,
Բա էն խեղճն ու ավանակը…'':
Չէ՜, հակառակ, անհարմար է,
Սա իմ գլխին ,,զահուրմար'' է,
Ինչպե՞ս սրա դիմացն առնեմ,
Ո՞նց լռեցնեմ, հանգստացնեմ,
Ախ չի թողնում
,,Մարդու'' նման կյանքս ապրեմ…
Խորհուրդները շատից շատ են,
Բայց անօգուտ, ապարդյուն են:
Որոշել եմ…
Գիտությունը զարգացել է,
Բժիշկները հմտացել են,
Որտեղ ասես ,,քիթ'' չեն խոթում,
Ինչ որ ուզես` կտրում կարում…
Որոշել եմ
Նրան խոզի սրտով փոխեմ,
Որ թող անի ես ինձ համար
Ոնեցածս հանգիստ լափեմ,
Առո՜ք-փառո՜ք, կուշտ ու խաղաղ
,,Մարդու'' նման կյանքս ապրեմ…
19.02.2010
E-la Via
20.02.2011, 04:30
Ալիկ, միևնույնն է չեմ կարողանում թերի կողմ գտնել:
Լավն էր, ընկերս, բայց....
Բայց նման սիրտ ունեցողը որքան էլ ցանակնա չի կարող այն փոխի, նման սիրտ ունեցողը չի կարող ուղղակի "մարդու" նման ապրել:
Նման սիրտ ունեցողը ՄԱՐԴ է ու ՄԱՐԴՈՒ նման է պարտավոր ապրել:
Դու դատապարտված ես ՄԱՐԴ լինելուն ու ՄԱՐԴՈՒ նման ապրելուն:
Այդ ամենը տեսնելով հանդրձ՝ ԱՊՐԻ՛Ր ՄԱՐԴ :):
Շնորհակալություն սիրելիներս: Շա՜տ-շատ, լիքը, անչափ ուրախ եմ, որ մեր շուրջը կան մարդիք, որոնք տարբերում են Մարդը մարդուց: Տարբերում են նաև այն սիրտը, որը թույլ է տալիս ուրախանալ ուրիշի նոր թաղած հանգուցյալի շիրմնաքարին... Կուշտ ուտել քաղցած աչքերով իրեն նայող երեխայի կողքին: Էլ չեմ ասում այն սրտի մասին, որը հանգիստ նայում է, թե ոնց են գողանում ուրիշի քաղցած երեխայի բաժինն ու լափում, համարելով իրենց ավելի շնորհքով ու ավելի խելացի, ավելի ճարպիկ ու ավելի ձեռներեց... տեղն ընկած տեղն էլ՝ ավելի հայրենասեր, ազգասեր, և ինչու՞ ոչ՝, ավելի մարդասեր: Ժամանակի հեգնանք, ծաղր, դաժան կատակ... ,,Թքնեմ ճակատդ, արդարություն...՛՛:
Բալլադ ,,օրենքով գողի՛՛ մասին
Չգիտեմ թե, ձեզ ի՞նչ ասեմ, ո՞նց ներկայանամ,
Ինչպե՞ս ասեմ, թե ո՞վ եմ ես, ո՞նց ծանոթանամ,
Անտեղյակ են շատերն եղել ,,գողերի՛՛ կյանքին,
Բայց ես կուզեյի իրազեկել այդ փաստն ամենքին...
Տասնհինգ էի, երբ դատեցին առաջին անգամ,
Ու արա՛ծս, հավատացե՛ք, խաղ էր մանկական,
Շա՜տ խաբեցին, որ ես մատնեմ իմ ,,համախոհին՛՛.
,,Մատնությունը շատ վատ բան է՛՛, հուշեց իմ հոգին:
Քննիչը իմ՝ չար սրիկան, փորձեց վախեցնել,
Հետո, երբ որ բան դուրս չեկավ, սկսեց տանջել,
Բերանս ես պինդ կարեցի, լարեցի կամքս
Եվ իմ սիրած հերոսի պես տարա տանջանքս:
Ծնողների՛ս շուտ խաբեցին դևի ճտերը,
Մուգ գույներով ներկայացրին գործի ,,էջերը՛՛,
Խեղճ հորիցս դուրս կորզեցին մի կլոր գումար,
Որ իբր թե, իմ պատիժը մի քիչ մեղմանար:
Փոքրիկ սիրտս արնոտեցին, արին վիրավոր,
,,Խաղի՛՛ համար երկու տարի, որպես հանցավոր,
Փոքր էի, բայց դիմացա, աստված է վկա,
Ու բանտ արդեն ես ոտք դրի, որպես ,,լավ տղա՛՛:
Բայց արդ դարձա համակարգի երդվյալ թշնամին,
Ու ողջ կյանքում էլ չուզեցի լինել նրա կողքին,
Ջահել սիրտս ատեց դրանց և այդ օրենքը,
Որն կարող է ճզմել մարդուն ու նրա կյանքը...
Դե ինչ ասեմ, հպարտ էի, որ ճիշտ վարվեցի,
Բանտում տեսա խաբվածների, խղճահարվեցի,
Սրանց էլ էին քննիչները ներում խոստացել,
Վերցրել էին ցուցմունքները ու... անհետացել:
Հաճախ էին հիշում նրանք ,,քննիչի մորը՛՛,
Որն ասելով. ,,Լավ կլինի...՛՛, գլորեց ձորը,
Բայց հայհոյանքն քիչ է օգնում այսպիսի դեպքում,
Իմ կարծիքով վրեժ է պետք ու ոչ մի ներում:
Իրեն հարգող մարդը ախար ո՞նց չբարկանա,
Ինձ թվում է ամեն մեկն էլ ,,ղաչաղ՛՛ կդառնա,
50 ռուբլի գողացողին այսպիսի զրկա՞նք.
Վճարեցի երկու հազար հետն էլ ամբողջ կյանք:
Գումարը ինչ, կյանքն էլ ոչինչ, կա էլ վատթարը,
Ատելության թույնով լցվեց իմ ճանապարհը,
Հեշտ չէ՛, գիտե՞ք, ատելությամբ ապրել ողջ կյանքը,
Լավ է գոնե, ետ, այցելեց առհամարանքը...
****** ****** ******
Ինձ գաղութում լավ գիտեյին, ,,դիմավորեցին՛՛,
Լավ տղերքը իրենց կողքին ինձ տեղ տվեցին,
Շուտ սերտեցի ես բանտային անգիր օրենքը
Ու հասկացա ոնց է ապրում գողը իր կյանքը:
Երկու տարին արագ անցավ ու ազատվեցի,
Բայց բանակի մտքից ես շուտ հրաժարվեցի,
Չէ որ արդեն թշնամի էի այդ համակարգին
Եվ ծառայել նրանց համա՛ր չկար իմ մտքին:
Քունն աչքերիս մոտ չէր գալիս, միտք էի անում
Թե ի՞նչ ընտրել կամ ո՞վ լինել էս դաժան կյանքում,
Շուրջս բոլորն մարդուկներ էին անսուրբ, անաստված,
Կամ ,,պարտիական՛՛ հորս նման ողջ կյանքն խաբնված:
Շուտ հասկացա, որ չեմ կարող լինել անօրեն
Ու բոլորից մաքուր է իմ ,,բանտային ճամփեն՛՛,
Հորս ասի. ,,Մի նեղացիր, ծնող պատվական,
Դու պարտիական ուղով գնա, իսկ ե՛ս, գողական:
Պաշտոնյաներն կաշառակեր ու պատվազուրկ են,
Բանվորներն էլ շահագործված ու ձայնազուրկ են,
Թեկուզ դժվար, բայց ես պիտի ընտրեմ այդ ուղին,
Յուրաքանչյուր այլ ճանապարհ կեղծ է ավելի...
****** *************
Շարունակելի
Շարունակություն
Ու շատ չանցած մի անգամ էլ բանտ այցելեցի,
Բայց այս անգամ չափահաս էի, սխա'լ չարեցի,
Ուզում էի ,,գող'' մկրտվել, ընտրել էի ուղի,
Իսկ բանակը կտաներ ինձ դեպի փակուղի:
Նորից անցա արդ ինձ ծանոթ այդ ճանապարհը,
Բայց այս անգամ այլ էր արդեն գործի սցենարը,
Դատում էին չափահասի' ոչ էն երեխուն,
Երկու տարին շա՜տ բաներ էր փոխել իմ կյանքում:
Ես պաշտպանի ,,օգնությունը'' դիտմամբ մերժեցի,
Ձևական այդ գործընթացից հրաժարվեցի,
Եվ փորձեցի ինքս գրել ,,պաշտպանողական'',
Որը վերջում հնչեց ինչպես ,,մեղադրական''.
__ Ի՞նչ էր արել այն երեխան, որին դատեցիք
Ու մանկական ուղղիչ գաղութ ճանապարհեցիք,
Եթե ,,ուղղիչ'', ապա ինչու՞ չուղղվեց էն տղեն,
Հիմա արդեն` հաստատ մի գող կանգնեց նա ձեր դեմ:
Բռնել եք ինձ ու դատում եք գողության համար,
Իսկ ո՞վ պիտի ձե՛ր հանցանքին անի դատ հարմար,
Գողանում եք մարդու կյանքը, սպանում ապագան,
Եվ այդ ստոր հանցանքի դեմ չունեք դատաստան:
Փողի համա'ր ուրանում եք ամենն, ինչ ունեք,
,,Աթոռի'' մոտ ցույց եք տալիս այն, ինչ որ չունեք,
Խախտում եք ձեր ,,սուրբ օրենքը'', երբ կա դրան հարկ,
Չունեք անգամ գործողության կանոնավոր կարգ'':
Դատավորը իմ այդ ճառից խիստ վիրավորվեց,
,,Խոսքիս'' համար երկու տարի ավել վճռեց,
Եվ ինձ նորից ,,ուղղիչ'' գաղութ տեղափոխեցին,
,,Ճանապարհս'' էլ ավելի ''թունդով գծեցին'':
**** **** ****
Եղա նաև ես ,,չափահաս'' ուղղիչ գաղութում,
Որտեղ տեսա էլ ավելի անարդարություն,
Մարդիք ամեն շերտ ու կերպից, փորձված ու անփորձ,
Ի՞նչն էր ստիպել էդ բոլորին լինել հանցագործ:
Մարդ մնալը գերխնդիր է եղել դարերում
Ու ոչ մի բան չի փոխվել դեռ մեր այս օրերում,
Բոլորն էլ մարդ են ծնվում, ոչ թե շան թուլա,
Բայց ինչու՞ են դառնում հետո լիրբ բոզի տղա…
Մեկն ծեծել էր իր զոքանչին, մեկն` աներոջը,
Մեկը բարձր հայհոյել էր երկրի տիրոջը,
Մեկն սպանել էր իր կնոջը, մեկն` հարևանին,
Մեկն միզել էր ,,առաջնորդի՛՛ մերկ պատվանդանին:
Մեկն հարձակում, մեկը` թալան, մեկը` գողություն,
Սա էլ, տե'ս, թյու~, երեխայի բռնաբարություն,
Մեկն հայհոյանք, մեկը կռիվ, մեկն սպանություն,
Էն մյուսի արածից էլ արյունդ է սառում:
Իսկ էս մեկը անմեղ, մաքուր, ոնց ճերմակ սավան,
Բայց դե գլխին լավ են սարգել ընկեր բարեկամ,
Մեկի վզով շառը ինքն էր եկել, փաթաթվել,
Իսկ մյուսը բախտից արբած շառով էր ընկել:
Մարդիք տարբեր հավակնության, տարբեր դիրքերի,
Սոցիալական տարբեր խավեր, տարբեր կարգերի,
Բոլորն այստեղ, բոլորն մի տեղ, միևնույն շենքում,
Կարծես տարբեր գազանների պահես նույն հարկում:
Ո՞նց դիմանա խեղճ ոչխարը գայլի ճանկերում,
Կամ ի՞նչ թվա ամլիկ գառը քաղցած աչքերում,
Բնությունը միշտ դաժան է, կյանքը` անարդար,
Մի՞ թե այստեղ պիտի գտնի պիղծ չարը դադար:
Եվ օրենքը այստեղ է պետք, ՕՐԵՆՔ անողոք,
Որ փոքր ու մեծ ,,գազանները'' չունենան բողոք,
Որ բոլորին կարողանա այդ օրենքն սաստել,
Եվ ոչ մեկի մտքով չանցնի օրենքը խախտել:
,,Պաշտոնյան'' էլ այստեղ պիտի լինի անկաշառ,
Ու չծռի օրենքի մեջ նույնիսկ փոքրիկ տառ,
Առանց գրքի պիտի սերտի ողջ ,,օրենսգիրքը'',
Եվ գործին էլ չխառնի երբեք իր ազդու դիրքը:
Հենց այստեղ էլ պետք է արդեն ,,գողը օրենքում'',
Որ անօրեն էս խուժանին տա դիրքավորում...
շարունակելի
շարունակություն
Հենց այստեղ էլ պետք է արդեն ,,գողը օրենքում'',
Որ անօրեն էս խուժանին տա դիրքավորում…
Որ ամեն մեկն քաջ գիտենա իր դիրքն ու տեղը,
Եվ իր գույնին արժան չափով ,,ոլորի բեղը''…
Ճիշտ հասկացեք, ինձ չի, որ ես պիտ արդարեցնեմ
Եվ գողերի'ն ոնց ,,Ռոբին Հուդ'' ձեզ ներկայացնեմ,
Ես փորձում եմ ,,քանդակել'' այդ պիղծ ժամանակը,
Երբ ծառայողն քիչ մեղք չուներ քան ավազակը:
Երբ ամենից փոքր մեղքն էր այդ գողությունը
Երբ հարգի էր կաշառակեր նենգ հանրությունը,
Երբ սկզբունքը`, հենց ինքն արդեն դժոխք էր տանում,
Առաջնորդը` մի բուռ հողի չէր արժանանում…
Ես գող եմ, հա', ,,գո'ղ օրենքում'' ու չեմ ամաչում,
Ես ընտրեցի փոքր մեղքը աստծո ատյանում,
Բնությունը միշտ դաժան է, կյանքը` անարդար,
Ապրե'լը հենց, արդեն մեխք էր շատերի համար:
Համակարգն այդ ենթակա էր ինչ խոսք, կործանման,
Պետք էր փոխել վերաբերմունքն մարդու նկատմամբ,
Պետք էր հիմնել մի այնպիսի հասարակություն,
Որտեղ գողը էլ չունենա հեղինակություն…
***** *******
Դե ոնց ասեմ, ուրախացա, երբ դրանք ընկան,
Բայց էս նորը ավելի էր էժան ու խուժան,
Չփոխվեց հեչ ,,մեր օրենքը'' մարդու նկատմամբ,
Նորից ,,փոքրիկ հանցագործը'' ատում է նրանց…
Ցավի կնունքը
Առավոտը վաղ ավելը ձեռքին
Էդ ի՞նչ է ավլում ծեր Վարթուշ տատին…
Գիշերը լրիվ դեռ չի հեռացել,
Իսկ նա արդեն իր գործին է անցել…
Շշըըըըշթ, շշըըըըշթ, շշըըըըշթ…
Լիզում է ավելն մայթի շրթերը,
Երթի հետքերը, հետքի թերթերը,
Վերև է հանում դատարկ գոչերը,
Խաբված ուռաներն, փուչիկ կոչերը…
******** ********
Երկիրը ցնցվել ու փուլ է գալիս,
Ոչ մեկն մյուսին հաշիվ չի տալիս,
Նորը չհիմնած հինն են քանդել,
Ի՞նչ պիտի լինի. դժվար է ասել:
Երեկվա ճիշտը այսօր մե՜ծ սուտ է,
Այսօրվա ճիշտը աղոտ ու մութ է,
Լավ տղություն է շան տղությունը,
,,Թասիբի” համար է նույնիսկ բոզությունը:
Հեղինակություն է հիմա լրբությունը
Դա է վկայում մեր ընտրությունը,
Հրապարակում ու հենց անբիոնից
Գլուխն է գովում շուն-շնությունը:
Դե արի գլուխ հանիր սրանից,
Դե արի ու մար'դ դուրս մի գա կաշվից,
Մի թքիր դրանց ամոթ ճակատին
Ապրիր նրանց հետ, դարձիր դրանցից:
Գույները անգամ ուրիշ են դարձել,
Կապույտ է այն ինչ կարմիրն էր վարձել,
Կանաչն դեղինով շատ բան էր փորձել,
Բայց հոգին մրով այսպես չէր բարձել…
***********
Ցավի կնունքն է արարի ծեսը
Վաղուց է սկսվել այս նոր հանդեսը,
Պիտի վճարենք մենք սրա հարկը,
Սա է պահանջում ընթացակարգը:
Բոլորն են եկել, լիքն է դահլիճը,
Պատվել է օրը անգամ դահիճը,
Հագած ,,տոնական'' իր պատմուճանը
Զննում է Հույսի գլխի կեղծծամը:
Եվ ահա նոր լուր, մի նոր մունետիկ,
Կյանքն այստեղ արդեն իր է ապառիկ,
Վերցրու, առ, խլիր, բաց է սահմանը,
Թքիր թե ինչ է ասում ,,պայմանը'':
Շա՜տ բան է ճողվել, շա՜տ բան է փոխվել,
Ժպիտն է թաղվել... ծիծաղն է հողվել…
Սուտ, թալան զոհեր --- այս ամենն փաստ է,
Հանցավորության արմատը հաստ է,
Խոսքը ազատ է, ճառողն հաստատ է,
Բայց տուժողը միշտ մի լավ ճակատ է:
Հարցականներ են փշալարերը.
,,Որտե՞ղ են արդյոք մեր սահմանները՛՛,
Բանտի դռներն են շարունակ ճռում.
,,Ու՞մ և ումի՞ց ենք արդյոք պաշտպանում՛՛:
Իսկ Վարթուշ տատի հեչ պետքն էլ չի…
Ցավի կնու՛նքն է, կնունքը ծե՛ս է,
Այդ ծեսը հիմա արարի պե՛ս է,
Ներկայացում է, խաղ է, հանդես է,
Ու՞մ հրամանն է, որ դա այդպես է…
Ավելը մայթի շրթին է քսվում...
Ի՞նչ է, ավլելու քի'չ բան ենք թողնում,
Ողջ օրը միայն հենց դա ենք անում,
Մաքուր չունենք մենք և ոչ մի անկյուն
Այնպես, որ եկեք, բացենք վարագույրն…
…Գուցե սկսենք հենց ընտանիքից,
Որտեղ որ շատ գոհ ինքներս մեզնից
Քաջալերում ենք փոքրիկ բալիկի
Առայժմ փոքրիկ, անվնաս սուտը:
Որը հաճությամբ պահում, փայփայում,
Մեր փոքրիկի հետ սնում մեծացնում…
Հետո… ու հանկարծ հարցնում իրարից.
,,Էս ի՞նչ սերունդ է պիղծ ու անբարիշտ…’’:
Շա՜տ բան է փոխվել, շա՜տ բան է ճողվել,
Ժպիտը չկա, ծիծաղն է հողվել…
...Առավոտը վաղ ավելը ձեռքին
Ավել է անում ծեր Վարթուշ տատին,
Դեռ մութ է շուրջը, լույսը չի բացվել,
Բայց իր գործին է տատն արդեն անցել:
Ավլում է աղպը, զիբիլն ու կեղտը,
Մեր ապրած ,,դեպքը'', կռիվն ու մեղքը,
Սուտն ու խաբկանքը, մեր հայհոյանքը,
Մեր ջարդած շիշը, ծխած հաշիշը…
Գուցե ավլում է և ,,Միացումը'',
Որն ընդամենը միայն ,,անցում'' էր,
Ավլում է նաև ,,Անկախությունը'',
Որն դարերի մեր մեծ թուլությունն էր…
Աշխարհում արար քո գործն է արդար,
Դու գործդ արա բոլորիս համար…
Շարժիր ավելդ, մաքրիր դավերը,
Լալիս է փողոցն մեր հին ցավերը:
Ցավի կնունքն է, լցրեք բաժակները,
Դա են պահանջում հիմա ,,բուժակները’’…
01.03.2011
Շնորհակալություն հարգելիներս...
Թույլ տվեք այս փոքրիկ բանաստեղծությունը նվիրել մեր ակումբի կանանց ու աղջիկներին, շնորհավորել նրանց մարտի ութի կապակցությամբ և ցանկանալ շա՜տ շա՜տ ուրախ ու երջանիկ գարուններ: Բարին ընդ ձեզ...
Նորից գարուն
Արևն երկնքում շողեր է փռում,
Օրը լուսավոր ու ջերմ է դառնում,
Փթթում է այգին, վազում է առուն…
Ու հենց օդի մեջ գրվում է ,,Գարուուու՜ն''…
Գարունն իր մասին երգեր չի գրում,
Գալիս է հանդարտ, գալիս է թաքուն,
Ծծվում հողի մեջ, մտնում է առուն…
Սթափվում ես, հրաշք, դիմացդ` ,,Գարուուու՜ն''…
Գարունն իր գալը չի հայտարարում,
Ջրերն իրենք են հանկարծ վարարում,
Չված թռչյուններն ետ տուն են դառնում,
Անշունչ քարն անգամ շնչում է. ,,Գարուուու՜ն''…
01.03.2011
ԱՊԱՌԻԿՈՎ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
Եկեք գնանք էս նեղ ճամփով դեպի այգի.
Ճամփին մեր դե'մ, իրար կողքի,
Պիտի ելնեն երկու ջահել ծիրանենի,
Ճյուղը-ճյուղի, թևը-թևքի:
Իրար հյուսված խիտ ճյուղերին
Կաչաղակն է տալիս լեզվին.
Թառում, ճառում, ճիշտն էլ սուտն էլ
Անկողմնակալ հայտարարում…
Իսկ քիչ հեռվում`
Ճղակտոր ու միայնակ ընկուզենի,
Որն ուրիշի գործերի մեջ ,,ձեռքեր չունի'':
Ագռավին է նա կցկտուր հյուրասիրում,
Նրա խռպոտ,
Բայց իմաստուն կռան լսում… Գուցե սիրում…
Եվ ձեզ որպես գաղտնիք ասեմ.
Ծեր ագռավն էլ իր ճտերին
Նրան է`, որ միշտ վստահում…
Ճամփի վերջին` փոքրիկ հոլիկ,
Գլուխը բաց, ոտաբոբիկ.
Ծեր գնչուհու ,,տարազ'' հագին,
Ծխամուրճը ծռված դնչին:
Նրա կողքի տափակ քարին`
Ապառիկով այրիացած,
Աչքերն ուռած` սիրող մի կին…
Հոլիկի մեջ մի չորացած տկար մարմին,
Որը թքած բախտի խաղին մեկնված է,
Կամ ընկած է էն հին թաղտին:
Իսկ վերևում`
Ճերմակ, փափուկ ամպի տակին,
Մի լույս թռչյուն սպասում է ինչ որ մեկին…
…Եկեք գնանք ապառիկով հոգեհանգիստ…
05.08.2011
Մտածե՞լ դրախտի մասին
Լսե’ք, մարդ աստծո,
Թույլ տվեք գոնե
Մի քիչ մտածել դրախտի մասին,
Հուսալ, սպասել, քիչ մխիթարվել…
Դրանով ապրել…
Մի ստիպեք ինձ չարանալ ձեր դեմ:
Շատ բաներ եմ ես պատրաստ ներելու,
Եվս շատ բաներ` չնկատելու,
Աչքս փակելու…
Բայց ճանաչում եմ ձեր ,,քաջությունը'',
Առավել ևս` շանտղությունը,
Որն թքած ունի ինչպես սահմանը,
Այնպես` պայմանը…
Ու ես լավ գիտեմ, որ դուք կստիպեք
Ինձ ավելի լայն բացել աչքերս,
Թողնել երկնքի վերին կայքերը,
Իջնել, ցածրանալ, տեսնել-չարանալ,
Ու այնպես ատել, որ դրախտն ընդմիշտ
Փակվի ինձ համար…
…Վատ հոտ է գալիս ձեր մութ աչքերից,
Ձեր մու՜թ աչքերից…
Էլ ի՞նչ պատմեմ ես ձեր թույն մտքերից,
Ձեր թու՜յն մտքերից…
Մեր բարօրության մասին քարոզում
Բայց մեր ավյունն եք շարունակ մզում…
Ու դա անում եք այնպես համարձակ,
Այնպես անամոթ…
Իսկը ձեր նման,
Ձեր օրինակով,
Ձեզ պես համարձակ,
Նաև` անամոթ,
Կուզեյի միզել ձեր ճոխ սեղանին…
_ Բայց կաց դու մի պահ, դեռ մի շտապիր:
Ի՞նչ է, չե՞ս ուզում
Հետևել ՄԱՐԴՈՒ ՄԱՐԴ օրինակին…
Այսինքն` խղճալ անգամ համբակին,
Իր ԵՍ-ը պաշտող էն խրթվիլակին,
Ներել քո հացը
Քեզնից գողացող էն ավազակին,
Ալան թալանի էն հեղինակին,
Ճիշտ ուղի' ցույց տալ`
Սրանց խաբնված ու մե՜ծ բանակին…
_ Գուցե և ա'յտս մոտեցնե՞մ նրանց
Երկրորդ ապտակին,
Աղոթե՞մ նրանց մեղքերի համա'ր,
Լինե՞մ փրկագին…
Չէ՜ բարեկամս,
Թեկուզ և լինեմ խելքից դուրս բարի,
Մեկ է, չեմ կարող
Ներել արարքը
Իրենց մարդ կարծող էդ տմարդների:
Պիտի միշտ ,,հայե'մ'', պիտի հայհոյե'մ…
Թող, որ դրանով հոգուս մեղք անեմ
Եվ չարժանանամ դրախտի պատվին,
Թող, որ չներվեմ,
Թեկուզ դրախտից թող, որ վռնդվեմ
Գուցե նրանց հետ
Կրակների մեջ, դժոխքում հանդիպեմ…
Ու վառվեմ սիրո՜վ, վառվեմ հաճությա՜մբ
Տեսնելով ոնց են մխկտում դրանք…
14.03.2011
Սիրտս ձեզ է ուզում...
Ու՞ր եք կորել նորից ընկերներ իմ անգին,
Սիրտս տոն է ուզում, ձեզ է ուզում կրկին...
Եկեք ձայներներս գլուխներս գցենք,
Եկեք թունդ շշերը հենց սկզբից բացենք,
Դրանց տարողությամբ հոգիներս թացենք,
Գուցե նաև չարքի ճանապարհը գոցենք...
Ինձ մենակ եք թողել, ընկերներ իմ, անգին...
Սիրտս ձեզ է ուզում, քեֆ է ուզում կարգին...
03.01.2012
Որտե՞ղ էիր, զղջում...
նվիրում եմ ընկերոջս՝ Կիմին
...Տարիներս ապրած վաղուց հուշ են դարձել,
Սրտիս վրա դրա՛նք իրենց բեռն են բարձել.
Հուշերս ծանրացել, անցյալս մանրացել,
Դառը ափսոսանքս է այնտեղ քարացել...
_ ____ ____ ____ ____ ____
Ես ապրեցի մի կյանք արկածներով լեցուն,
Ես ապրեցի մի կյանք վտանգներով բազուն,
Բայց վտանգի առաջ միշտ մնացի կանգուն
Քանզի միշտ էլ եղա նրա երկրպագուն:
Ես չէի կարող ապրել ,,ջերմոցային՛՛ կյանքով,
Ուր ամեն ինչ կանխավ վորոշված էր կարգով,
Եվ չէի կարող ընտրել ,,բաժին հասած բախտը՛՛,
Ուր հայտնի էր արդեն կյանքիս ,,ընթացակարգը՛՛.
Ուսում ինչ որ ԲՈՒՀ-ում, դիպլոմ ու աշխատանք...
Լինել միշտ ,,ողջախոհ՛՛ և անցնել ,,ընդհատակ՛՛,
Քծնելով ում հարկն է ստեղծել ,,պինդ տանիք՛՛,
Ու հետո արդեն՝ սեր և ընտանիք...
Ես թողեցի այդ ,,բախտն՛՛ ,,լուսամուտի գոգին՛՛
Ու փնտրեցի նոր կյանք ,,անբախտների՛՛ կողքին,
Ես հեռացա տանից ու մոռացա ,,տանիք՛՛,
Փոխարենը գտա մի մեծ ընտանիք...
Այստեղ չկար կարիք տնտեսելու բարիք,
Բայց կար պատիժ, կար մեղք, ոճիր նաև չարիք,
Կար կիրք, վայելք, զրկանք, կար նզովք ու հանցանք,
Կար սեր, սիրո փրկանք, հավատ ու հավատամք...
Տոնում էին այստեղ ամեն ապրած օրը,
Այստեղ չկար ,,հետոն՛՛, ,,հիման՛՛ էր կարևորը...
Ես ապրեցի անտուն ու անեզր մի կյանք,
Որտեղ գտա ես ինձ ու չնկճվող մի կամք.
,,Լինել մեղքերի մեջ, գործել դրանք անվերջ,
Լինել դժխեմ, տխեղծ, լինել բարուց միշտ զերծ,
Հագնել չարի դիմակ, գրպանումդ դանակ,
Խլել քեզ պետք հացը, թաքցնել հոգուդ թացը,
Ջրել սուր-սուր փշեր, քամել այրող հուշեր,
Սևել պատկերքը վառ, հեգնել քարոզ ու ճառ,
Խնկել պղծումն օրվա, նստել ,,ցցի վրա՛՛...
Սա էր իմ կյանքն եղբայր, այլ ընտրություն չկար,
Թող ինձ դատի տերը... ու չուզողի մերը:
Եվ իմ ապրած վայրի ու անկտուր կյանքում,
Ուր հարցերը բոլոր ստանում էին լուծում,
Ես չհասկացա միայն ամենազոր աստծուն...
Իմ մեղքերի համար ինձ դժոխքն էր սպասում,
Դա էր վաստակը իմ, դա էր իմ հատուցումն,
Բայց Նա՛, տվեց զղջում, ու... ինչպիսի զղջում.
Սա գալիս է վերջում,
Երբ նայում ես վերև, փնտրում լույս ու արև,
Եվ երկնքից հանկարծ քեզ ասում են. ,,Բարև...՛՛,
Ողջ երկինքը կարծես, տիեզերքը անտես,
Շշնջում է քո մեջ, ասում. ,,Ապրես, ապրես...՛՛:
Ու ես գտա զղջում...
Բայց էլի եմ ասում, չհասկացա աստծուն:
Փառք քեզ մեր հայր աստված,
Որ ե՛ս չկնքված
էլի չեղա լքված, չմնացի ընկած,
Որ բռնեցիր ձեռքս,
Որ բուժեցիր վերքս,
Որ հանեցիր ցեխից,
Որ մաքրեցիր մեղքից...
Որ այս գունաբևեռ այլակերպման դարում
Չփոխեցիր ինձ մոտ ոչ մի գունավորում,
Բացառեցիր ինձ հետ ամեն թունավուրում
Եվ փրկեցիր ինձ տեր, ինչպես հայրը որդուն...
Փառք քեզ մեր հայր աստված...
03.01.2012
ՄԵՂՔԸ
...Մեղքը չարքի հետ է միշտ, չի լինում մենակ,
Մեղքը չարքի համար միշտ ոնց սյուն ու հենակ,
Մեղքը չարքի զենքն է, սուրն է, նիզակ, նետ,
Մեղքով է Նա մարտնչում Մարդու որդու հետ...
___ ___ ___ ___ ___ ___ ___ ___
Չի հագեցել չար հոգին, չի հանել մուռը,
Մխրճել է սրտիս մեջ նա մեղքի սուրը,
Ահա եկել է նորից, թակում է դուռը,
Հիվանդ հոգիս հավաքել փակել է բուռը:
Երբեք հեռու չեմ եղել աշխարհիկ մեղքից,
Ո՞նց զինվորը զերծ մնա թշնամու վերքից,
Մեղավորն եմ բոլորից, չեմ ասի սուրբ եմ,
Կյանքի առաջ դաժնադեմ չափազանց նուրբ եմ:
Բայց երբեք չեմ կամեցել վատ արարք գործել,
Կյանքն ինքն է ինձ համոզել այդ մեղքը փորձել.
Եթե ապրել ես ուզում պիտի մեղանչես,
Կյանքը շատ է նախանձոտ, չի թողնի փախչես:
Երևի ինձ չհասկացաք, ասեմ ավելին,
Կյանքն է մեղքի ետևում, մահը՝ անմեղին,
Ապրողն է որ պետք ունի մեղքեր գործելու,
Կյանքը ձրի ոչ մի բան չունի մեզ տալու:
Մտածում էի թե վերջն է, կունենամ դադար,
Կարծում էի ապրել եմ իմ կյանքը արդար,
Բայց այստեղ է ,,ցանկալին՛՛, բախում է դուռը,
Հավաքել է մեղքն ,,արդար՛՛ իմ հոգին բուռը:
Բարկանում եմ ես հիմա ,,երկնքի՛՛ վրա.
,,Ինչու՞ մեզ տեր չես կանգնում երկնքի արքա,
Ախար մարդը շատ է թույլ և կտա տեղի,
Մի թող որ Նա անընդհատ մեզ գայթակղի...՛՛:
եվս մի պահ ու արդեն... բացել եմ դուռը,
Հերիք սիրտս ծվատեմ, ,,թող հանի մուռը՛՛,
Երբեք վախկոտ չեմ եղել, չեմ փախչի չարքից,
Զինվոր կա՞, որ զերծ մնա թշնամու վերքից:
12.01.2012
***** *****
Խղճիս մի քանի ծանր փաթիլներ
Ձյան հետ միասին իջան այտերիս,
Եվ փաթիլներից ավելի դժկամ
Հալվելով դարձան կաթիլն հուշերիս...
Երբ ինձ հանդիպես, չկարծես հանկարծ
Թե պսպղում է դեմքն իմ փաթիլից,
Շուրթերդ իսկույն կարող են զգալ
Թե ինչ աղի են դրանք կաթիլից:
04.08.12
******
Մթության մեջ լույս,
Լույսի հետ արև...
Արևի հետ սեր,
Սիրո մեջ պարգև...
Պարգևը՝ սրտով,
Սիրտը միշտ վերքով...
Վերքը արյունած
Արյունն արցունքած
Արցունքը աղի...
Որտե՞ղ է վերջը,
Վերջը մեր ,,դաղի՛՛...
04.02.12
<<Խղճիս ...>> բանաստեղծությունը շատ գեղեցիկ է և' ձևի, և' բովանդակության առումով:Քնարական է,հույզեր փոխանցող:Մյուսը նույնպես ստացված է,այնտեղ մեր կյանքի հավերժ հակասականությունն է խտացված, սեղմ ու հակիրճ:Ապրե'ք:
Նեղ է, շատ է նեղ...
Մեղավոր մի օր և... արդարացում,
Մեղքը արժեր մի ,,կոմունալ մուծում՛՛,
Շաբա՛թը, գուցե հիվանդ երեխա...
Խեղճն ախար ինչպե՞ս իր դերն ճիշտ խաղա:
Երկինք ու երկիր... ո՞ր կողմը անցնի,
Առած դասերը ինչպե՞ս իրացնի...
Ուզում է հարթել իր ճանապարհը,
Բայց չտրորել մյուսի աշխարհը:
Նեղ է, շատ է նեղ էս լեն աշխարհը,
Կուզեյի տեսնել, ո՞րն է արդարը.
Կառուցել տունդ մեծ ու գեղեցի՞կ,
Թե՞, փորձել երկիրնքն բերել մեզ մոտիկ...
05.02.1012