PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամերիկյան դիվանագիտական խողովակները պայթել են

Sagittarius
29.11.2010, 17:34
Ճիշտն ասած այս թեման բացելու մասին շուտ էի մտածում, բայց վարանում էի, քանի որ այնպիսի լուրջ և հետաքրքիր թեմա է, որ կարծում եմ այն պետք է աներ նման ոլորտում ավելի մեծ փորձ ունեցող մարդ, բայց երեկ ծանոթանալով այս «գազանների» հերթական սխրանքին, չկարողա ինձ զերծ պահել այս գայթակղությունից:

խոսքս WikiLeaks միջազգային կազմակերպության մասին է, որը ինտերնետում ակտիվ է 2006ից՝ http://www.wikileaks.org/ /իմիջայլոց սայթը չի գործում, քանի որ CIAի սրիկաները գրոհի ենթարկելով այն՝ փորձել էին կանխել երեկվա սխրանքը :)/

Leak անգլերենից թարգմանած նշանակում է արտահոսք, որը ամբողջովին նկարագրում է այս կազմակերպության գործունեության էությունը: Նրանք զբաղվում են տարբեր գաղտնի և մարդկանց հետաքրքրություն ներկացանող տեղեկատվության /բոմբ փաստաթղթեր:)/ հրապարակմամբ:

Կազմակերպության թիվ մեկ կերպարը Julian Assangeն է,

http://www.youtube.com/watch?v=bVGqE726OAo&feature=fvsr

Այս տարի իրանք ուղղակի անմարդկային տանջանքների են ենթարկում ԱՄՆի կառավարությանը և գաղտնի ծառայություններին :B /ես էլ աս տարի ծանոթացա այս կազմակերպության հետ/

Նախ այս տարվա Ապրիլին հրապարակվեց 2007ին տեղի ունեցած միջադեպի տեսագրություն, որւում ամերիկյան զորքերը Իրաքում սպանում են տասնմեկ անմեղ քաղաքացու ներառյալ Reuters գործակալության երկու աշխատակից, ահա և այն՝

http://www.youtube.com/watch?v=25EWUUBjPMo&feature=related

Հուլիսին WikiLeaksում հրապարակվեց Afghan War Diary /Աֆղանական Պատեզամի Օրագիր/ փաստաթղթերի շարքը, որը պարունակում էր մինչ այդ անհասանելի, գաղտնի 76,900 փաստաթուղթ Աֆղանական պատերազմի մասին /ամերիկյան/:

Նմանատիպ /բայց արդեն 400,000 փաստախուղթ/ հրապարակվեց հոկտեմբերին Իրաքյան պատերազմի մասին՝ Iraq War Logs: Որտեղ մանրամասնորեն ներկայացված էին Իրաքում զոհերի /այդ թվում քաղաքցիական անձանց/ թիվը և պատճառները:

Եվ ահա երեկ հրապարակվեց "Դիվանագիտական խողովակներ" բոմբը, որը պարունակում է բավականին զվարճալի մանրամասնություններ ամերիկյան դիվանագիտության մասին :D:

Հրապարակվածի մոտավոր բովանդակությունը

«Արաբ երկրների լիդերները խնդրում են ԱՄՆին օդային հարվածներ իրականացնել Իրանի նկատմամբ»

«ԱՄՆը շպիոնաժ է իրականացնում ՄԱԿի ղեկավար աշխատակիցների նկատմամբ»

«Պուտինին ամերիկյան ներքին խոհանոցում անվանում են Ալֆա-դոգ /ալֆա-շուն/»

«Ահմադինեջադին համեմատել են Հիտլերի հետ»

Եվ էլի շատ մանրամասնություններ՝ ես դեռ ծանոթանում եմ:

Քանի որ ինչպես նշվեց Wikileak կայքը գրոհի էր ենթարկվել և չէր գործում, ինֆորմացիան հրապարակվեց աշխարհի հինգ հեղինակավոր թերթերի կողմից El País /Իսպանի/, Le Monde /Ֆրանսիա/, Der Spiegel /Գերմանիա/, The Guardian /Մեծ Բրիտանիա/, and The New York Times /ԱՄՆ/: ահա (http://www.guardian.co.uk/world/2010/nov/28/us-embassy-cable-leak-diplomacy-crisis?intcmp=239) և The Guardianում հրապարակված հոդվածը:

Այս հրապարակումները տարբեր արձագանքներ են առաջացրել, մասնավորապես Ահմադինեջադը պնդում է, որ սրանք ոչ թե արտահոսել են, այլ կազմակերպված ձևով հրապարակվել ԱՄՆ կառավարության կողմից:)

In response to a question by Press TV over the whistleblower website's "leaks," President Mahmoud Ahmadinejad said "let me first correct you. The material was not leaked, but rather released in an organised way."

"The US administration released them and based on them they pass judgment …. [The documents] have no legal value and will not have the political effect they seek," the Iranian chief executive added at the press briefing in Tehran.

Ahmadinejad stressed that the Wikileaks "game" is "not worth commenting upon and that no one would waste their time reviewing them."

Ինչևէ, սաղ աշխարհին խառնել են իրար :D

հ.գ. Իսկ Ահմդինեջադը թող թարգի ջղաձգումները, որ ինքը Հիտլեր ա, դա առանց արտահոսքի էլ գիտեինք: ;)

Արշակ
29.11.2010, 18:17
Այս հրապարակումները տարբեր արձագանքներ են առաջացրել, մասնավորապես Ահմադինեջադը պնդում է, որ սրանք ոչ թե արտահոսել են, այլ կազմակերպված ձևով հրապարակվել ԱՄՆ կառավարության կողմից:)
Միջազգային քաղաքականությունից առանձնապես չկամ, բայց հրապարակված փաստաթղթերի բովանդակությանը թերթերից ծանոթանալուց հետո ինձ մոտ էլ հենց սկզբից տենց տպավորություն եղավ, որ «արտահոսքը» միտումնավոր է եղել։ «Ալֆա–դոգ», «Հիտլեր» և այլ էդ տիպի անվանարկումները, Բրիտանական թագավորական ընտանիքի մասին բամբասանքները մի քանի օր տաք–տաք կքննարկվեն ու բոլորը կմոռանան դրանց մասին, ու տակը կմնան մենակ Միջին Ասիայի երկրների իրար նկատմամբ թակարդներ լարելու, թշնամության «բացահայտումները», որոնք էլ ավելի կսրեն առանց այն էլ սրված հարաբերությունները։
Մի խոսքով, ԱՄՆ–ը կռիվ է սարքում, որ հետո պղտոր ջրում ձուկ որսա։

Ambrosine
29.11.2010, 19:48
Համաձայնելով Արշակի հետ՝ ավելացնեմ, որ ոչ թե միայն Միջին Ասիա, այլ՝ Մեծ Մերձավոր Արևելք /Հս. Աֆրիկա, Մերձավոր ու Միջին Արևելք, Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Թուրքիա, Պակիստան/, մի դոկտրին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո է ձևավորվել ԱՄՆ-ում։
Սա իմ կարծիքով նպատակ է հետապնդում առաջին հերթին թույլ չտալու նավթ արտահանող պետությունների միավորվելուն։ Արաբական երկրները, եթե խնդրել են Իրանի վրա հարձակվել, ապա դա, իմ կարծիքով, մինչև Իրաք մտնելը եղած կլինի, որովհետև այդ ներխուժումից հետո անգամ տարածաշրջանի ԱՄՆ դաշնակիցները հակաամերիկյան քայլերի են դիմում։ Ու ընդհանրապես, տարածաշրջանի վրա վերահսկողություն սահմանելը ԱՄՆ-ին թույլ կտա աճող տնտեսությունների՝ Չինաստանի և Հնդկաստանի դեմն առնել, նաև՝ Ռուսաստանին զրկել իր հարավային ազդեցության գոտիներից /Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս/։ ԱՄՆ-ը ցանկանում է Բալթիկ ծով-Սև ծով-Կասպից ծով շղթա ստեղծել ու «խեղդել»։ Անակոնդայի ստրատեգիան է հիշեցնում։

Հետաքրքիր է, սակայն, դեպքերի հետագա զարգացումը :)։

Sagittarius
29.11.2010, 20:00
Բավականին տրամաբանական համարելով վերը նշված կարծիքները՝ դեռևս մութ կետեր կան:

Նախ՝ ապրիլին հրապարակված տեսանյութը. չեմ կարծում, որ դա ԱՄՆին հաճելի պահեր է պատճառել

Երկրորդ՝ Հիլարի Քլինթոնի կարգադրությունը ՄԱԿի աշխատակիցներին լրտեսելու համար. կարծում եմ դա հարված է նրա հեղինակությանը

Ամեն դեպքում ամեն ինչ այդքան պարզ չէ, ու Ահմադինեջաթը բնավ այն կերպարը չէ, որի վերլուծություններով պետք է բավարարվել

Sagittarius
29.11.2010, 20:23
http://www.bloomberg.com/news/2010-11-29/iran-may-have-missiles-from-north-korea-cables-posted-by-wikileaks-show.html

Իրանին վաճառված Հս. Կորեական հրթիռների մասին /անգլերեն/

Sagittarius
29.11.2010, 20:32
Համաձայնելով Արշակի հետ՝ ավելացնեմ, որ ոչ թե միայն Միջին Ասիա, այլ՝ Մեծ Մերձավոր Արևելք /Հս. Աֆրիկա, Մերձավոր ու Միջին Արևելք, Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Թուրքիա, Պակիստան/, մի դոկտրին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո է ձևավորվել ԱՄՆ-ում։
Սա իմ կարծիքով նպատակ է հետապնդում առաջին հերթին թույլ չտալու նավթ արտահանող պետությունների միավորվելուն։ Արաբական երկրները, եթե խնդրել են Իրանի վրա հարձակվել, ապա դա, իմ կարծիքով, մինչև Իրաք մտնելը եղած կլինի, որովհետև այդ ներխուժումից հետո անգամ տարածաշրջանի ԱՄՆ դաշնակիցները հակաամերիկյան քայլերի են դիմում։ Ու ընդհանրապես, տարածաշրջանի վրա վերահսկողություն սահմանելը ԱՄՆ-ին թույլ կտա աճող տնտեսությունների՝ Չինաստանի և Հնդկաստանի դեմն առնել, նաև՝ Ռուսաստանին զրկել իր հարավային ազդեցության գոտիներից /Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս/։ ԱՄՆ-ը ցանկանում է Բալթիկ ծով-Սև ծով-Կասպից ծով շղթա ստեղծել ու «խեղդել»։ Անակոնդայի ստրատեգիան է հիշեցնում։

Հետաքրքիր է, սակայն, դեպքերի հետագա զարգացումը :)։

Diplomatic cables posted by the Guardian, which also received advance copies from WikiLeaks, indicate as far back as early 2008 Saudi Arabia and other Arab governments pressed the U.S. for attacks on Iran to stop it getting a nuclear bomb, even as some expressed concern that a military strike might destabilize the region.

Փաստորեն սա տեղի է ունեցել 2008ին

Ambrosine
29.11.2010, 22:27
Բավականին տրամաբանական համարելով վերը նշված կարծիքները՝ դեռևս մութ կետեր կան:

Նախ՝ ապրիլին հրապարակված տեսանյութը. չեմ կարծում, որ դա ԱՄՆին հաճելի պահեր է պատճառել

Երկրորդ՝ Հիլարի Քլինթոնի կարգադրությունը ՄԱԿի աշխատակիցներին լրտեսելու համար. կարծում եմ դա հարված է նրա հեղինակությանը

Ամեն դեպքում ամեն ինչ այդքան պարզ չէ, ու Ահմադինեջաթը բնավ այն կերպարը չէ, որի վերլուծություններով պետք է բավարարվել
Չի բացառվում, որ նման բաները եղել են, մեր ասածը այն է, որ ամենայն հավանականությամբ այս արտահոսքը միտումնավոր է։ Իմ հավատը որ չի գալիս, թե ամերիկյան հատուկ ծառայությունները կարող էին այնքան անզգոն լինել, որ այս կարգի փաստաթղթեր են ջրի երես դուրս եկել :8։
Ես այսպես եմ պատկերացնում. ԱՄՆ-ի որոշակի պահանջներ չեն կատարել արաբական պետությունները, ինքն էլ որոշել է որպես պատիժ կամ սթափեցնող միջոց այս կերպ գործելը։ Չգիտեմ, բայց եթե իրոք այս մարդիկ ինքնագլուխ այդ ամենը հրապարակել են, ապա կդատվեն։ Ես եթե նման փաստաթղթեր իմ երկրի ներսում հայտնաբերեի, չէի հրապարակի, որովհետև դա իմ պետության շահերից չի բխում :pardon

Interdenominational
30.11.2010, 00:11
Քիչ առաջ "euronews"-ը նույնպես ահազանգեց :8

Իրոք այդ ամենը ավելի քան հետաքրքիր է… ես նույնպես չեմ կարծում, որ հրապարակված տեղեկատվության արժանահավատությունն ու ծավալը ԱՄՆ պետանվտանգության ծառայության անփութությանը կամ անզգոնությանը ուղղակիորեն վերագրելը սպառիչ, ամբողջական պատասխան է…

Sagittarius
30.11.2010, 00:25
Չի բացառվում, որ նման բաները եղել են, մեր ասածը այն է, որ ամենայն հավանականությամբ այս արտահոսքը միտումնավոր է։ Իմ հավատը որ չի գալիս, թե ամերիկյան հատուկ ծառայությունները կարող էին այնքան անզգոն լինել, որ այս կարգի փաստաթղթեր են ջրի երես դուրս եկել :8։
Ես այսպես եմ պատկերացնում. ԱՄՆ-ի որոշակի պահանջներ չեն կատարել արաբական պետությունները, ինքն էլ որոշել է որպես պատիժ կամ սթափեցնող միջոց այս կերպ գործելը։ Չգիտեմ, բայց եթե իրոք այս մարդիկ ինքնագլուխ այդ ամենը հրապարակել են, ապա կդատվեն։ Ես եթե նման փաստաթղթեր իմ երկրի ներսում հայտնաբերեի, չէի հրապարակի, որովհետև դա իմ պետության շահերից չի բխում :pardon

Դատական հետապնդումները WikiLeaksի հանդեպ նորություն չեն, թե ԱՄՆի, թե Ավստրալիայի, այլ երկրների կողմից, դրա համար էլ նրանք իրենց հիմանական գործունեությունը ծավալում են Շվեդիայում և Դանիայում, որտեղ օրենսդրական դաշտը մեղմ է:

ադրեն երկու զրո ա, սենց ուր ենք հասնելու:)

Ambrosine
30.11.2010, 02:38

Հա, որ իրենց մասին կարդում էի, տեսա, որ շատ երկրների հատուկ ծառայությունների հետ են բախվել։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե որ պետություններն են նրանց պատվիրատուները։ Հնարավո՞ր է, որ ԵՄ երկրները։ Ես իրենց մասին անձնական ինֆորմացիա չգտա. որ երկրի քաղաքացիներ են ղեկավարները, օրինակ :think Հռչակել, որ իրենց գործունեության հիմքում մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն է, այդքան էլ լուրջ ու համոզիչ չէ։

2։0-ն կլասիկոյի՞ հետ ես :քռայ

Sagittarius
30.11.2010, 04:48

Julian Assangeը, ղեկավարը ավստրալիայի քաղաքացի ա, ու հետապնդումների հիմնական թիրախը ինքն ա.

Դա միանշանակ ա, որ այս ամենը իրանք իրանց գլխու չեն անում, և ինֆորմացիան տրամադրում են շատ հզոր մարդիկ /նույնիսկ իրանք են հայտարարում, որ ինֆորմացիան ստանում են այլ մարդկանցից, և ոչ թե իրանք են «հայթայթում»/, բայց թե ինչ նպատակներով է դա արվում, ոչ ոք դեռ վստահ չի կարող ասել:

Ամեն դեպքում, քանի դեռ ինֆորմացիան ճշմարտացի է, ես ուրախ եմ, որ դրանք հրապարակվում են, հատկապես նշածս տեսագրությունը

Mephistopheles
30.11.2010, 05:30
Ժող, կասեն sorry կպրծնի… բանն այն է որ սրանք համահունչ են ընդհանուր քաղաքականության հետ…

Kna
30.11.2010, 05:56
Նախ շատ շնորհակալություն թեմայի համար, ես էլ էի ցանկանում այս թեման բացել:) Կուզեի ավելացնել, որ Նաև փաստաթղթեր են հրապարակվել այն մասին, որ Թուրքիան օգնություն է ցուցաբերել Ալ Քաիդային Իրաքում, իսկ ԱՄՆ-ն օգնել է Թուրքիայի Քրդական կուսակցությանը և նրա անջատողական փորձերին: Իսկ հիմա ԱՄՆ քաղաքական դաշտում հիստերիկա է տիրում: Չեմ կարծում թե հրապարակված դոկումենտների մեծ մասն ԱՄՆ պետ. ծառայությունների իմացությամբ է եղել, որովհետև բացի արտաքին քաղաքականության վրա ազդելուց նաև ԱՄՆ ներքին քաղաքականությունն է իրար խառնել ու մարդկանց հակա-իրաքյան պատերազմին լինելու կրքերն ավելի է բորբոքել, հետևաբար գցելով իշխանության վարկանիշը: Արդյունքն երևաց Նոյեմբերի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատների մեծ կորուստներ ունենալուց: Իսկ Julian Assange-ն համարվեց տարվա մարդ Times- ի կողմից:

Վիշապ
30.11.2010, 09:12
Էս միջազգային մուտիլովչիկության աղբյուրները որոնելիս պետք է հաշվի առնել, որ.
1. Պարտադիր չի, որ մի երկրի կողմից տրվող կառավարումն ու հրահանգները բխեն հենց այդ երկրի շահերից, միշտ եղել են, և կան կոնկրետ անձանց շահեր,
2. Միշտ չի, որ կոնկրետ բանի մասին տեղեկատվության արտահոսքը այդ բանի հետ առնչվող մարդկանց կամ երկրների դեմ է ուղղված, կան նաև ճկուն հաշվարկներ, որոնք հնարավոր է, որ լրիվ այլ թիրախի են ուղղված,
3. Միշտ չի, որ հրապարակված ինֆորմացիան նպատակ ունի լայն զանգվածներին տեղեկացնել իրականության հետ, ավելի շուտ հակառակն է՝ նպատակ ունի մանիպուլացնել լայն զանգվածներին:
Ինֆորմացիան որպես զենք վաղուց է կիրառվել, բայց հիմիկվա միջոցները այդ զենքի համար բացում են նոր հնարավորություններ, նոր թիրախներ, նոր պոլիգոններ:
Թուլացեք ու հաճույք ստացեք::))

Kna
01.12.2010, 08:27
Վերջին նորությունների համաձայն Հայաստանը զենք է վաճառել Իրանին, որով ԱՄՆ զինվորներն են զոհվել: Վաշինգտոն Թայմսն էր անդրադարձել այս թեմային: Վիկիլիքսն նաև նշում է, թե ԱՄՆ-ն զգուշացրել է իրենց դժգոհության մասին, իսկ Հայկական պետ. մարմիները հերքել են նման գործարքի եղելության փաստը:

VisTolog
10.12.2010, 13:05
Ձերբակալվել է WikiLeaks–ի համակիրը

Հոլանդիայի իրավապահները Հաագայում ձերբակալել են 16–ամյա մի տղայի, որը մեղադրվում է հաքերային հարձակումներ իրականացնելու մեջ։

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հոլանդիայի իշխանություններն անչափահասին, որի անունը չի նշվում, մեղադրում են MasterCard վճարային համակարգի և առցանց վճարումների ամերիկյան PayPal համակարգի դեմ հաքերային հարձակումներ իրականացնելու մեջ։

Նշենք, որ WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունից հետո նրա համակիրների կողմից ստեղծվել է Anonymous անունը կրող կիբեր բանակ, որի անդամների թիվն արդեն գերազանցել է 5 հազարը։ Այս խմբի անդամները հաքերային հարձակումներ են իրականացնում այն կազմակերպությունների կայքերի դեմ, որոնք որևէ կերպ փորձում են խոչընդոտել WikiLeaks–ի գործունեությունը։

«Հաքտիվիստները» (քաղաքական ենթատեքստով հաքերային գործունեությամբ զբաղվողներ) պնդում են, որ պայքարում են խոսքի ազատության համար։ Նրանցից մեկը՝ 22–ամյա մի ծրագրավորող, The Daily Telegraph պարբերականին հայտնել էր, որ «արշավն ավարտված չէ, այն մինչև հիմա չի թուլացել, և ավելի մեծ թվով մարդիկ միանում են դրան. սա տեղեկատվական պատերազմ է, և մենք փորձում ենք համացանցը հասանելի պահել բոլորի համար»։

Նշենք, որ հաքերները հաջորդը նախատեսել էին գրոհել Amazon–ը, որը հրաժարվել էր հոսթինգ տրամադրել WikiLeaks–ին, սակայն հետո Twitter–ում խոստովանել էին, որ Amazon–ը անհասանելի է իրենց համար։

Հնարավոր է, որ հարվածի տակ հայտնվի Twitter–ը, քանի որ այս ցանցից անհետացել է Anonymous խմբի հաշվառման գրանցումը։

http://www.tert.am/am/news/2010/12/10/wikileaksarrest/

VisTolog
10.12.2010, 13:07
Երևանն էլ կա նույնիսկ::))

http://213.251.145.96/static/gfx/graphic.png
Ի դեպ, ամբողջ կայքի արխիվը մեկ ֆայլով կարող եք քաշել (http://88.80.16.63/torrent/cablegate/cablegate-201012100047.7z.torrent):

Կան նաև այլ արխիվներ, տարբեր գաղտնի տեղեկություններով, որոնք նույնպես հնարավոր է քաշել:

Սա (http://213.251.145.96/cable/2009/01/09YEREVAN20.html)Հայաստանից Իրան տեղափոխվող զենքի ամբողջ պատմություննա:

Sagittarius
14.12.2010, 19:22
Մի փոքր WikiLeaks-ի նախորդ հրապարակումների մասին՝ /անգլերեն է/

Wikileaks: Ֆիլմ Մաս 1

http://www.youtube.com/watch?v=NhTfOL9_HBE&feature=player_embedded

Wikileaks: Ֆիլմ Մաս 2

http://www.youtube.com/watch?v=SRF3gYxz1XQ&feature=player_embedded

Wikileaks: Ֆիլմ Մաս 3

http://www.youtube.com/watch?v=q6TRb40Km6A&feature=player_embedded

Wikileaks: Ֆիլմ Մաս 4

http://www.youtube.com/watch?v=8imkYy_hJ4E&feature=player_embedded

Ենթադրություններ ինքներդ արեք... Ամեն դեպքում ահմադինեջադիական ինտուիտիվ գրառումների լոգիկան դժվար եմ հասկանում, ուստի խնդրում եմ վարկած առաջ քաշելուց մի քիչ ավելի շատ փաստարկել:

Sagittarius
16.12.2010, 22:22
Այսօր Wikileaksը հետաքրքիր մանրամասնություններ է հրապարակել Ադրբեջանական գազի և DPի օօյ սոոորրիի, BPի մասին

http://www.guardian.co.uk/world/2010/dec/15/wikileaks-bp-azerbaijan-gulf-spill