PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպին

Պոզիտրոն
28.11.2010, 22:05
Ժող ո՞վ կասի ինչ է սպինը: Բոլորը ասում են կարելի է ասել, որ դա էլեկտրոնի՝ իր առանցքի շուրջ պտտվելու մեխանիկական մոմենտն է: Իսկ ինչ է դա իրականում: Մի՞թե չի կարելի հստակ ձևակերպել դա:

faaram1
11.12.2010, 10:52
Նախ ասեմ, որ սպինը դա միայն էլեկտրոնին հատուկ երևույթ չէ: Սպինով օժտված են բոլոը տարրական մասնիկները: Ինչ վերաբերվում է սահմանմանը, այն ունի հետևյալ տեսքը` Սպինը տարրական մասնիկների սեփական իմպուլսի մոմենտն է, որը պայմանավորված չէ մասնիկի որպես ամբողջություն շարժմամբ: Իսկ թե ինչով է պայմանավորված, կամ մասնիկը ինչու իմպուլսի մոմենտ ունի ոչ ոք չգիտի: Առայժմ գիտնականները բավարարվում են հետևյալ ձևակերպումով` սպինը տարրական մասնիկների հիմնական հատկություններից մեկն է ինչպես զանգվածը և լիցքը: Իսկ թե ինչու մասնիկները զանգված ունեն ոնցոր թէ ոչ ոքի չի հետաքրքրում:):

Պոզիտրոն
11.12.2010, 12:35

Մի՞թե սեփական իմպուլսի մոմենտը պայմանավորված չէ պտույտով: Կամ ինչպե՞ս են հաշվում այդ սպինը, ի՞նչ բանաձևով:

faaram1
11.12.2010, 20:35
Մի՞թե սեփական իմպուլսի մոմենտը պայմանավորված չէ պտույտով:

Ոչ: իմպուլսի մոմենտի, պտույտով պայմանավորված լինելը, գործում է միայն դասական ֆիզիկայում, իսկ տարրական մասնիկների հետ աշխատելիս օգտագործվում է քվանտային մեխանիկան: Այդ հիպոթեզը(որ սպինը, մասնիկի,իր իրառանցքի շուրջը պտտվելու արդյունք է) վաղուց հերքվել է: Հաշվարկները ցույց են տալիս , որ այդ դեպքում էլեկտրոնը պետք է պտտվեր այնպես արագ, որ նրա արտաքին մակերևույթի արագությունը լույսի արագությունից մեծ կլիներ: Ինչը անհնարին է:

Կամ ինչպե՞ս են հաշվում այդ սպինը, ի՞նչ բանաձևով:

Մասնիկի սպինը որոշվում է փորձնականորեն, օրինակ մագնիսական դաշտի հետ փոխազդեցության մեջ դնելով: