PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարիամ Պետրոսյան, «Дом, в котором»



Rhayader
28.11.2010, 16:12
http://posters.ec/cover/205983

Քաղաքի եզրին՝ սովորական նորակառույցների արանքում, կանգնած է Հին Տունը, որտեղ ապրում են Սֆինքսը, Կույրը, Լորդը, Տաբակին, Մակեդոնացին, Սևը ու շատ ուրիշները: Անհայտ է՝ արդյո՞ք լորդն իսկապես ծագում է վիշապների ազնվազարմ տոհմից, բայց Կույրն իսկապես կույր է, իսկ Սֆինքսն՝ իմաստուն: Տաբակին, իհարկե, շնագայլ չի, թեև սիրում է ուրիշների բարիքը վայելել: Տանն ամեն մեկն իր մականունն ունի, ու այնտեղի մեկ օրը երբեմն այնքան բան է ներառում իր մեջ, որ մենք, Դրսում, մի ամբողջ կյանքում էլ չենք ապրի: Ամեն մեկին Տունը կամ ընդունում է, կամ մերժում: Տունը բազմաթիվ գաղտնիքներ է պահում, ու հասարակ «պահարանային կմախքները» միայն ամենահասկանալի անկյունն են այն անտեսանելի աշխարհի, որտեղ անցում չկա Դրսից, որտեղ դադարում են գործել ժամանակի-տարածության սովորական կանոնները:
Տունը շատ ավելին է, քան մանկատունը, որում բնակվող երեխաներից հրաժարվել են ծնողները: Տունը նրանց առանձին տիեզերքն է:
Գրքի աննոտացիայից
Մի քանի նախադասություն+գրքի աննոտացիան, մի քանի կայքերում (goodreads, lib.rus.ec)հիացական մեկնաբանությունները կարդալը ինձ մղում են կարծել, որ գործ ունեմ սովորական ակումբական «ստեղծագործողի անկյան» միջին մակարդակի «ստեղծափորձանքի» (говночтиво տերմինի քաղաքավարի թարգմանությունը, բայց էությունը նույնն է մնում) հետ, որն ինտենսիվորեն գովազդում են, որ վաճառվի:
Բայց վստահ չես կարող ասել, քանի դեռ չես կարդացել:
Ինձ դուր չի գալիս բառապաշարն ու անվարժ, խարխափող գրական ոճը: Ինձ դուր չի գալիս, որ Հայֆիլմի մուլտիպլիկատորը երեխաների մասին գիրք է գրում (Հայֆիլմի մուլտերից դատելով, Հայֆիլմի մուլտիպլիկատորները սինխրոֆազատրոններից ավելի են հասկանում, քան երեխաներից):
Բայց կայուն գնահատական կարող եմ տալ միայն մինչև վերջ կարդալու դեպքում: Դուք էլ միացեք, եթե ցանկանում եք: Գիրքը կարող եք օնլայն կարդալ այստեղ (http://lib.rus.ec/b/205983/read): Զգուշացնեմ՝ բավականին երկար է:

GriFFin
20.03.2015, 23:35
Կարող ա պատահաբար ինչ որ մեկը ունենա՞: Ու պատահաբար տա ինձ, որ կարդամ :))

Ռեյ սամա
21.03.2015, 00:06
կճարեմ կտամ Լիզ, մենակ պետք ա հիշեցնես պարբերաբար :D ես սիրում եմ...շատ հավես, լավ գիրք ա /թույլ տվեք այսքանով եզրափակվել՝ առանց հիմնավորումների, բացատրությունների, սպառիչ փաստարկների, կեղեքիչ պաթոսի ու մեղայականների. ուղղակի լավ գիրք՝ մեծ, երկար, հավես հեքիաթ/

GriFFin
21.03.2015, 00:14
կճարեմ կտամ Լիզ, մենակ պետք ա հիշեցնես պարբերաբար :D ես սիրում եմ...շատ հավես, լավ գիրք ա /թույլ տվեք այսքանով եզրափակվել՝ առանց հիմնավորումների, բացատրությունների, սպառիչ փաստարկների, կեղեքիչ պաթոսի ու մեղայականների. ուղղակի լավ գիրք՝ մեծ, երկար, հավես հեքիաթ/

Ռիմ, ես իրան երևի 2րդ կուրսում էի գտել, բայց 7500 դրամ էր: Ու հետո էլ ման չեկա :D

impression
21.03.2015, 03:36
ես մի ութ անգամ սկսեցի էս գիրքը կարդալ
ու ութ անգամն էլ չստացվեց, մի տեսակ չէր կպնում ինձ

Sambitbaba
21.03.2015, 05:16
ես մի ութ անգամ սկսեցի էս գիրքը կարդալ
ու ութ անգամն էլ չստացվեց, մի տեսակ չէր կպնում ինձ

Էլ օյին ունե՞ս... Ու՞ր ես կորել::angry
Աչքներս ջուր կտրեց քեզ սպասելով...:love

impression
21.03.2015, 10:29
վույ :)

Sambitbaba
21.03.2015, 17:12
Էլ ինչ վույ, Լիլիթ ջան... Ինչու՞ ես խռովել Ակումբից::cry

Ռեյ սամա
21.03.2015, 23:02
ես մի ութ անգամ սկսեցի էս գիրքը կարդալ
ու ութ անգամն էլ չստացվեց, մի տեսակ չէր կպնում ինձ

կարոտել եմ քեզ ՃՃՃ եսիմ, ես նենց միանգամից ներքաշվեցի ու հավեսով կարդացի...


Ռիմ, ես իրան երևի 2րդ կուրսում էի գտել, բայց 7500 դրամ էր: Ու հետո էլ ման չեկա :D

ես էլեկտրոնային եմ կարդացել, բայց ընկերներիցս մեկն ունի, կուզեմ, կտամ քեզ, կկարդաս...