PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիպոթալամիկ համախտանիշ



Գեա
28.11.2010, 01:25
Ուզում եմ ներկայացնել մի շատ կարևոր համախտանիշ,որը այսօր ձեռք է բերել մեծ տարածվածություն: Ցավոք այն քիչ և ուշ է ախտորոշվում `պատճառ դառնալով լուրջ բարդությունների ի հայտ գալուն:
Հրավիրում եմ քննարկումների ակումբի բժիշներին և բոլոր հետաքրքրված մարդկանց:
Որպես սկիզբ կցում եմ մի փոքր ինֆորմացիա դրա մասին:


Հիպոթալամիկ համախտանիշ
Հիպոթալամուսը գլխուղեղի փոքրիկ բայց շատ կարևոր հատվածներից է,որը ունի շատ ամուր փոխկապակցված կապ հիպոֆիզի հետ:Վերջինս համարվում է ներքին սեկրեցիայի գլխավոր գեղձը:
Հիպոթալամուսի հիմնական ֆունկցիաները
1.Ավտոմատ ղեկավարում է օրգանիզմի ներքին միջավայրի ամբողջականությունը (նյութափոխանակություն, զարկերակային ճնշում, ջերմակարգավորում, քրտնարտադրություն)
2.Մասնակցում է հորմոնների արտադրությանը
3.Ղեկավարում է սննդային, սեռական վարքագիծը և մյուս նյարդահոգեկան պրոցեսները:
Հիպոթալամուսի աշխատանքը չի ենթարկվում մարդու ինքնակամ ղեկավարմանը:
Նրա ֆունկցիայի խանգարման հիմնական պատճառներն են`
1.Ներգանգային ճնշման բարձրացումը:
2.Նեյրոինֆեկցիաները(հերպես ցիտոմեգալովիրուս և այլն):
3.Թթվածնային քաղցը-ընդ որում պատճառ կարող է դառնալ նաև ներարգանդային կյանքում, ծծնդաբերության ժամանակ կրած թթվածնալին քաղցը:
3.Գանգուղեղային վնասվածքները
4.Թունավորումները
Հիպոթալամիկ համախտանիշի սիմպտոմներն են`
1. Քաշի փոփոխությունները: Առավել բնորոշ է քաշի ավելացումը` պայմանավորված նրանով , որ զարգանում է սննդային վարքագծի փոփոխություն` բուլիմիա (շատակերություն):
2. Ազդրերի, անութափոսերի մեջքի, հետույքի շրջանում կարմիր բծերի`ստրիաների ի հայտ գալը:
3. Գերքրտնարտադրությունը`քրտինքի սուր հոտով:
4. Արյան մեջ որոշ նյութերի քանակի ավելացումը`գլյուկոզա,պրոլակտին, վահանաձև գեղձի հորմոններ,լյարդի ֆունկցիան բնորոշող նմուշներ`ԱԼՏ,ԱՍՏ,ԳԳՏ…

Հիպոթալամիկ համախտանիշի անոթային սիմպտոմները
1. Զարկերակային ճնշման անկայունություն:
2. Անոթային սպազմեր:
3. Ստրեսի կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ սրտխփոցներ և/կամ ցավեր սրտի շրջանում:
4. Ֆիզիկական դիմադրողականության անկում:

Հիպոթալամիկ համախտանիշի հոգեվեգետատիվ սիմպտոմները`
1. Տրամադրության անկայունություն,ընդհուպ մինչև դեպրեսիա:
2. Անքնության զարգացում կամ քնկոտություն:
3. Դյուրհոգնություն:
4. Սրտխառնոց:
5. Գլխացավեր:
6. Ախորժակի բարձրացում և ծարավի զգացում:
7. Սեռական ցանկության ուժեղացում կամ նվազում:
Հիպոթալամիկ համախտանիշի առաջին մանիֆեստացիան կարող է լինել դեռահասային տարիքում (սկսված 11-12 տարեկանից)պայմանավորված նրանով ,որ սկսվում է օրգանիզմի նեյրոէնդոկրին վերակառուցման շրջան:
Աղջիկների մոտ արտահայտվում է հիպոթալամուս-հիպոֆիզ-մակերիկամներ-ձվարաններ կապի խախտմամբ և արտահայտվում է քաշի ավելացմամբ,մենստրուալ ցիկլի խախտմամբ,վեգետատիվ դիսֆունկցիայով`առավոտյան սրխառնոցներ, գլխացավեր,տրամադրության տատանումներ, ինչպես նաև մի շատ ցավալի ախտանիշով `հիրսուտիզմ,որը բնորոշվում է դեմքի աննախադեպ մազակալմամբ:
Տղաների մոտ լինում է կեղծ կամ իրական գինեկոմաստիա(կրծքագեղձերի մեծացում):