PDA

Դիտել ողջ տարբերակը : Թաղված / Buried / Погребённый заживо

Skeptic
27.11.2010, 14:20
Թաղված / Buried / Погребённый заживо

http://c0181321.cdn.cloudfiles.rackspacecloud.com/PH2yd337cR5445_1_m.jpg

ԱՄՆ, Ֆրանսիա, Իսպանիա, 2010
Կարգախոսը` «170.000 քառակուսի մղոն անապատ: 90 րոպե թթվածնի պաշար: Ոչ մի ելք:»
Ռեժիսոր` Ռոդրիգո Կորտես
Սցենարիստ` Քրիս Սփարլինգ
Դերերում` Ռայան Ռեյնոլդս /ըստ էության` միակ դերակատարը/, Սամանտա Մեթիս
Ժանրը` թրիլլեր, դրամա, դետեկտիվ
Տևողությունը` 90 րոպե
IMDb-ի միջին գնահատականը` 7.7 (http://www.imdb.com/title/tt1462758/)
RottenTomatoes-ի գնահատականը` 86% (http://www.rottentomatoes.com/m/buried/)

Փոլը, ով Իրաքում պայմանագրով վարորդ էր աշխատում, իրենց ավտոշարասյան դեմ լարված թակարդն ընկնելուց հետո գիտակցությունը կորցնում է և որոշ ժամանակ անց ուշքի գալիս տարօրինակ նեղ և մութ վայրում: Վառելով կրակայրիչը` նա իրեն հայտնաբերում է դագաղում...

Չնայած նրան, որ ֆիլմի բոլոր գործողությունները ծավալվում են միայն մեկ վայրում` դագաղում, բայց մինչև վերջին վայրկյանը ֆիլմն ուժեղ լարվածության մեջ է պահում հանդիսատեսին:
Մի խոսքով, բոլորին խորհուրդ եմ տալիս:

Sagittarius
28.11.2010, 00:14
Չնայած նրան, որ ֆիլմի բոլոր գործողությունները ծավալվում են միայն մեկ վայրում` դագաղում, բայց մինչև վերջին վայրկյանը ֆիլմն ուժեղ լարվածության մեջ է պահում հանդիսատեսին:
Մի խոսքով, բոլորին խորհուրդ եմ տալիս:

հահա, տենց էլ գիտեի, մի քսան րոպե նայեցի, հետիս նայողների նեռվերը չհերիքեց, փոխեցին ֆիլմը:)
բայց պտի մի օր մենակով նստեմ մինչև վերջ նայեմ:

«170.000 քառակուսի մղոն անապատ:»
Կարգոխոսում սպոյլեր կա, օրինակ ես չգիտեի անապատի մասին:)

Skeptic
28.11.2010, 00:32
հահա, տենց էլ գիտեի, մի քսան րոպե նայեցի, հետիս նայողների նեռվերը չհերիքեց, փոխեցին ֆիլմը:)
բայց պտի մի օր մենակով նստեմ մինչև վերջ նայեմ:
Սկզբի մի 15-20 րոպեները մի քիչ տրիվիալոտ են, բայց հետո.. :scare

«170.000 քառակուսի մղոն անապատ:»
Կարգոխոսում սպոյլեր կա, օրինակ ես չգիտեի անապատի մասին:)

Համաձայն եմ, կարգախոսը գրելն ավելորդ էր: :(
Բայց Իրաքում ի՞նչն ա շատ - անապատային տարածքները: :pardon

Adriano
28.11.2010, 01:20
Ժող, բայց էն ամենավերջին վարկյանն էլ սպասում էի, որ էդ խեղճ տղուն կազատեն: Ու ինչնա հետաքրքիր ոչ թե ամերիկացիները պտի ազատեյին ըստ ինձ, այլ արաբը, բայց տենց չեղավ էլի:(

Արամ
05.12.2010, 16:12
Մի քիչ առաջ նայեցի այս ֆիլմը, ու ուզում եմ անպայման կիսվել: Ֆիլմը դասվում է, այն անասուն ֆիլմերի շարքին, որտեղ ամերիկացի, հոթդոգակեր մեծ ներաշխարհ ունեցող կինոծնողները փորձում են իմաստալից ֆիլմ ստեղծել:

Մարդը գտնվում է դագաղում, հերախոսով 2-3 տեղ է զանգում, հետո մի երկու հատ դրսից գորգռում են ու ինքը սատկում ա, իզվենի փոլլ, հահ, մի փնտրեք ոչ մի իմաստ, անիմաստ ֆիլմի մեջ, անիմաստ ժամանակի կորուստ, ախր ֆիլմը ` տրիլլեր է, ինչն էր դրա տրիլլեր?
Ամեն դեպքում, խորհուրդ չեմ տալիս դիտել:

Skeptic
05.12.2010, 19:48

Շնորհակալ եմ կարծիքի համար: ;)

boooooooom
05.12.2010, 20:52
Ձեր պատմածներով արդեն ֆիլմը պատկերացրեցի, երևի են ֆիլմինա նման, որ զույգը օվկիանոսի մեջտեղում շնաձկների կեր է դառնում /վերնագիրը չեմ հիշում/: Նման ֆիլմերից հետո մի քիչ տխուր մտքեր են գալիս, բայց կյանքի գինը ավելի է արժեքավորվում. ուզում ես ամեն վայրկյանը ապրես: