PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր համակարգչային ծրագրերի վերաբերյալ, խնդրում եմ շտապ օգնել

Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33

Egern.net
08.07.2006, 14:11
Հայեր ջան,
Շատ եմ խնդրում, ինչքան հնարավոր է շտապ ինձ տվեք WINXP SP2-ի ACTIVATOR-ի լինկ ինտերնետում: Շատ շտապ է պետք:
Շնորհակալություն:

NetX
08.07.2006, 14:16
Հայեր ջան,
Շատ եմ խնդրում, ինչքան հնարավոր է շտապ ինձ տվեք WINXP SP2-ի ACTIVATOR-ի լինկ
Չգիտեմ թե կոնկրետ ինչն է պետք. բայց նաիր այստեղ` http://freenet.am/~d_zone/ > WinXP SP1, SP2 Product ID Changer :B

Egern.net
08.07.2006, 14:21
Չգիտեմ թե կոնկրետ ինչն է պետք. բայց նաիր այստեղ` http://freenet.am/~d_zone/ > WinXP SP1, SP2 Product ID Changer :B
Խոսքը նրա մասին է, որ License XP քցելուց հետո 30 օրում պիտի activate անես: Ընկերոջս մոտ modem-ի driver չկա, որ նորմալ պայմաններում անեմ: Պետք է crack; Եղբայրս ուներ, բայց հիմա տանը չի, իսկ ինձ շտապ է պետք:

AMD
08.07.2006, 18:11
մոտս media centr & sp1-ի ACTIVATOR-ներե կա կարողա լինի ?

Egern.net
11.07.2006, 15:27
Շնորհակալություն պատասխանների համար, բայց...
Բայց, ես այս մի քանի օրը մի բան հասկացա: Ինտերնետում կան մի շարք activatorներ, որոնք չեն աշխատում կամ սխալ են աշխատում: Դրանց մեծամասնությունը միայն ձևական է վերացնում activationը: 30 օր հետո միևնույն է ստիպված ես լինում փոխել Windowsը: Այսքան ժամանակ կարծես միայն եղբորս գտածն է նորմալ աշխատում....Այն էլ դեռևս վերջնական համոզված չենք...
Սա, կարծում եմ, քննարկման թեմա է...

AMD
11.07.2006, 16:29
մի անգամ sp1-ը ակտիվացրի media centr-ի activation-ով նորմալ եղավ բայց
ռեստարտ տալուց հետո կոմպս չմիացավ

Արամ Քոչարյան
27.08.2006, 21:02
Պետք ե ակտիացիան անել Սաֆե մօդե-ի վաղտ:

HardRock
29.09.2006, 15:56
Ժաղովուրդ, որտեղից կարամ քաշեմ "MatLab" ծրագիրը

TigranM
07.10.2006, 21:27
Ժողովուրդ կարաք ասեք մի հատ սայտ որտեղից կկարենամ driver քաշեմ Win98 համար:Մասնավորապես ինձ շտապ վիդիոի դրայվերա պետք (CIRRUS LOGIC CL-GD5465-HC-C ):Ուր մտնում եմ կամ գրանցումա ուզում կամ ուրիշ անհասկանալի բաներ:

Cassiopeia
08.10.2006, 14:05

driverguide.com
Հեշտությամբ կարող ես գրանցվել, իսկ եթե չստացվի, կփորձեմ ուրիշ կերպ օգնել ;)

Fobus
08.10.2006, 16:04
Ժաղովուրդ, որտեղից կարամ քաշեմ "MatLab" ծրագիրը
http://virtuallabs.fdc.seua.am/downloads/MatLab65.zip

HardRock
18.10.2006, 12:50
Ժող կներեք հարցս երկու տեղ եմ գրել, բայց իրոք շտապա պետք, օգնեք:
Internet Explorer-ը 7 նստեց սեռտիֆիկատից հետո, բայց:D :D :D , ռեստառտից հետո վինդս կեսից կանգնումա ու պատուհան բացում: Վերևում գրածա` Explorer.exe - Unable to Locate Component, իսկ ներքևի պատուհանում` This application has failed to start becouse Normaliz.dll was not found. Re-installing the application may fix this problem. ու անգամ Safe mode-ով չեմ կարողանում մտնել, որ անինստալ անեմ: Ձեվ կա, թե վինդը թազա պետքա գցեմ?:

linus
18.10.2006, 18:18
ամենայն հավանականությաբ պիտի նորից տեղադրես օպերացիոնդ որովհետև դու չես էլ կարողանա անիստալ անել, ու եթե պաշտպանված ռեժիմն էլ չի միանում ապա համարյա թե շանս չունես :(

Artgeo
18.10.2006, 19:17
էս ես եմ մեղավոր :o

Բայց իմ մոտ ամեն ինչ նոռմալ աշխատում էր :8

Ստառտի ժամանակ F8 ու հետ Last Good configuration կարծեմ, սենց փորձիր :(

HardRock
19.10.2006, 10:20
Ասեմ իմանաք, որ եթե հանկարծ ձեր հետ էլ սենց բան պատահի հեշտ հարցերը լուծեք: Քիչեր մնում արդեն վինդս նորից ինստալացիա անեի բայց, :hands , ուրեմն արդեն գրել եմ, որ IE 7-ը վալիդեյթա ուզում: IE 7-ն եթե *.exe ֆայլա, ռառով բացում ես, 3 ֆայլա պետք, testroot.cer, iecustom.dll, normaliz.dll: Գտա էդ ֆայլերը, testroot.cer` աշխատացնում ես, հետո iecustom.dll գցում, ավելի շուտ փոխում ես IE 7-ն պապկայում եղածի հետ, այն գտնվումա իրա update պապկայում: Այ հետո ամենա կարևորը, 3`normaliz.dll ֆայլը գցում եք c:\windows\system պապկա: Այ սրա պատճառով էր որ Log off-ից հետո չէր միանում: Դա երևի թե վալիդեյթից հետո է ստեղծվում, եթե իրոք վինդը լիցենզիոնի է: Հետո նոր update պապկայից ինստալիացիա անում update.exe: Ռեստարտ և հանգիստ աշխատեք:
Իմ դեպքում, ես հետո ինտեռնետից քաշեցի normaliz.dll, գրեցի դիսկետկի վրա ու այստեղ պետք եկավ իմ DOS-ի գիտելիքները: F8, Safe Mode with Command Prompt տարբերակով մտա ու copy a:\normaliz.dll c:\windows\system: :ok

Egern.net
19.10.2006, 13:42
Խոսքը IE7 բետա3-ի մասի՞ն է:
Ես շատ հաջող ձևով ինստալ եմ արել էդ ու շատ գոհ եմ: Ինչ վերաբերվում ա վալիդացիային, ապա էլի պիտի պրոբլեմ չլինի: Իմը լիցենզիոննի ա, բայց ընկերոջս մոտ լիցենզիոննի չի ու էլի նորմալ լինում ա: Ի՞նչն ա հարցը: Ոչ լիցենզոննիի վրա առանց լրացուցիչ ֆոկուսների IE7-ը չի՞ նստում:
Ընդհանրապես, Windows Update-ների մեջ մի հատ Windows Genuine Advantage Tool կա, որը եթե քաշում ես, էլ կյանքում վալիդացիայի պրոբլեմ չի լինում: Բայց դե Հայաստանում շատ քիչ մարդիկ են Windows-ը update անում....

HardRock
19.10.2006, 14:24
Իմ մոտինը կարծեմ IE7 2 beta-ա: Սկզբից ինստալի ժամանակ անպայման վալիդեյթա ուզում ու ասումա, սենց մի բան: Ձեր վինդը չի համապատասխանում, գնացեք սայթ, գրանցեք, և այլն: Էդ դեպքում առանց իմ ասած գործողությունների չի լինում ինստալացիա անել:
Մի բան հարցնեմ: Իմ մոտի IE7-ում, ոչմի կերպ չգտա ոնց կարամ բացեմ վերևի մենյուն, ստեխ չկա՞: Խոսքը սրա մասինա, նայիր նկարում

linus
19.10.2006, 14:58
Ես ել բրաուզերս թարմացրեցի և առանց խնդիրների, շատ գոհ եմ, միայն թե իս բետա տարբերակ չեմ քցել: Mozilla Firefox 2 շատ լավն է ;)

BOBO
27.10.2006, 20:46
Ժողովուրդ ով կարողա ISSCBTA Driver(Bluetooth-ի համար) ունենա կամ տեղը իմանա: Խնդրում եմ օգնեք:

TigranM
19.11.2006, 23:31
Ժողովուրդ մի հատ խնդիր կա կոմպի հետ կապված չեմ կարողանում սարքեմ:
Կոմպը ամեն անգամ միացնելուց մի հաղորդագրություն էր բերում ,որ genuine-ն պրծելա ու միանալուց հետո ,մի հատ ինտերնետ սայտ էր բացում որտեղից պետք է գնես ետ genuine-ն, ու մինալուց հետո բացում էր մենակ դեկսթոփի նկարը առանց իկոնկեքի ,
Taskbar-ի Star Menue-ի,:Ինտերնետից մի հատ կռեկ քաշեցի (http://freenet.am/~vb/Windows_Cracker.zip ) ինստալ. արեցի ,հիմա միանալուց genuine-ի հետ կապված հաղորդագրությունը չի բերում ,նորլալ միանումա,բայց ելի դատարկ դեսկթոփնա բացում առանց ոչմիբանի:Կարողա իմանաք ոնց լուծեմ ես խնդիրը:

Արամ
23.11.2006, 22:34

Ամոթ Չլինի հարցնել բայց ինչ ա genuine? Եթե կրեկը աշխատել ա...ուրեմն պիտի բացի....լավ Desctop PROPERTITES Մտնում ա?

Ավելացվել է 30 վարկյան անց
Կամ ել Պաշտպանված Ռեժիմով մտի....F8

Fobus
23.11.2006, 22:44
Ժողովուրդ մի հատ խնդիր կա կոմպի հետ կապված չեմ կարողանում սարքեմ:
Կոմպը ամեն անգամ միացնելուց մի հաղորդագրություն էր բերում ,որ genuine-ն պրծելա ու միանալուց հետո ,մի հատ ինտերնետ սայտ էր բացում որտեղից պետք է գնես ետ genuine-ն, ու մինալուց հետո բացում էր մենակ դեկսթոփի նկարը առանց իկոնկեքի ,
Taskbar-ի Star Menue-ի,:Ինտերնետից մի հատ կռեկ քաշեցի (http://freenet.am/~vb/Windows_Cracker.zip ) ինստալ. արեցի ,հիմա միանալուց genuine-ի հետ կապված հաղորդագրությունը չի բերում ,նորլալ միանումա,բայց ելի դատարկ դեսկթոփնա բացում առանց ոչմիբանի:Կարողա իմանաք ոնց լուծեմ ես խնդիրը:
Desctop-ի վրա աջ click , arrange icons by , show desctop icons:)

R.M.C.
24.11.2006, 19:13
Ով կարող է ինձ ասել թե որտեղից կարամ տարբեր ծրագրերի crack-ներ քաշել բացի netwark.am-ից ,նախապես շնորհակալություն :( :

քաղաքացի
24.11.2006, 19:15
http://www.easycracks.net
http://www.serials.ws/index.php
Երկուսն էլ լավն են, բայց ֆրինետով չես կարող :(

R.M.C.
24.11.2006, 22:33
http://www.easycracks.net
http://www.serials.ws/index.php
Երկուսն էլ լավն են, բայց ֆրինետով չես կարող :(
ՄԵՐՍԻՆԵՐ:ok

TigranM
24.11.2006, 23:18
Windows ես ել չգիտեմ ետ genuine ինչա:

Fobus և Windows շնորհակալ եմ խորհուրդների համար:) :Երևի ես մի քանի օրը ֆորմատ կանեմ,ուղակի ժամանակ չունեի ,սենց հարցերում ես օպերացիոն համակարգի ետ տենց պիտի վարվես::angry

Lapterik
02.12.2006, 16:16
Էրեխեք ով կարա ասի մի կայք կամ չգիտեմ ինչ, որ ըստ ավտոմեքենաների համարների կարոցանանք իմանանք, թե ումն է կամ ում անվան տակ է քրանցված:

R.M.C.
04.12.2006, 22:13
վո:) րտեղից ես կարամ հեռախոսի համար անվճար խաղեր քաշեմ

TigranM
04.12.2006, 23:16
Այստեղից http://www.axon.am/index.php կամ http://www.axon.am/category/games/

Արսեն
07.12.2006, 01:08
Mail-իդ վրա ուղարկեմ, մեկել ասա ինչ տիպի խաղեր...:think

Ուրվական
11.12.2006, 17:12
Ժողովուրդ օգնեեեեք: Կոմպիս մեջ մի հատ վիրուս ա ընկել, անունը` ctfmon.exe, ինքը համ startup-ում ա ընկել, համ C:/Windows/System32-ում, անտիվիրուսս գտնում ա, բայց չեմ կարում ջնջեմ, չի ջնջվում: Հենց մտնում եմ C-ի մեջ, անտիվիրուսը միանում ա, էդ ֆայլը "կարանտին" եմ անում, բայց հետո, սենց ինչքան կարա շարունակվի, հեսա 5 օրից էլ լիցենզիան ա վերջանում, մի խոսքով, տխուր վիճակ ա, ինչքան կարաք շուտ ասեք, մի բան անեմ: Նախապես շատ-շատ մերսի::(

Guest
11.12.2006, 17:23
Ծանոթ վիրուս ա:D շատ լավն ա: Ասեմ, ֆլեշով ես բերել, ետ վիռուսը գրված ա այնպես, որ ինչքան root ֆոլդեռ ա տեսնում այնտեղ ընկնում ա:

Պիտի պրոցեսներց սկզբից կանգնացնես, հետո կկարենաս ջնջես, նաև ասեմ վոր նույն անունով 2 պրոցես ա բացում, որ մի քիչ խառնի: անջատի են որը ավելի մեծ ա:)

Ուրվական
11.12.2006, 17:28
Հա, ճիշտ ա, ֆլեշից ա ընկել:hands , բայց ախպեր, ոնց պրոցեսը կանգնացնեմ, էդ պահը մի հատ նորից կգրես՞, որտեղից ա էդ ամեն ինչը արվում՞::think

Guest
11.12.2006, 17:40
Մտի Task Manager, այնտեղ կա մի հատ tab գրված ա Processes, ցուցակում կտեսնես երկու պրոցեսս, որոնց անունը՝ ctfmon.exe. select-ացռա նրանց հերթով, եվ սեխմի End Process: Դրանից հետո պիտի որ կարենաս ջնջել:

Ուրվական
11.12.2006, 17:57
Մտի Task Manager, այնտեղ կա մի հատ tab գրված ա Processes, ցուցակում կտեսնես երկու պրոցեսս, որոնց անունը՝ ctfmon.exe. select-ացռա նրանց հերթով, եվ սեխմի End Process: Դրանից հետո պիտի որ կարենաս ջնջել:
Մերսի ախպեր, ես ըտենց էլ արել էի, ուղղակի չէի նկատել էդ պրոցեսները: Դրանք ջնջեցի, բայց հենց մտնում եմ C դիսկ, C:\Recycled\ctfmon.exe հասցեով էլ ա էդ վիրուսը գտնում, բայց ես մտնում եմ ըտե, դատարկ ա, հիդդեն արած էլ հաստատ չի:

Նորմարդ
12.12.2006, 21:39
Ժողովուրդ ջան ով կարա ինձ FC Barcelona-ի գերբը և էլի դրա հետ կապված նկարներ տա ուզում եմ հեռախոսիս համար тема սարքեմ:

HardRock
13.12.2006, 11:16
Մերսի ախպեր, ես ըտենց էլ արել էի, ուղղակի չէի նկատել էդ պրոցեսները: Դրանք ջնջեցի, բայց հենց մտնում եմ C դիսկ, C:\Recycled\ctfmon.exe հասցեով էլ ա էդ վիրուսը գտնում, բայց ես մտնում եմ ըտե, դատարկ ա, հիդդեն արած էլ հաստատ չի:
Ուրվական, ctfmon.exe անունով երկու տեսակ ֆայլ կա: C:\Windows\System32-ում դա վինդի սիստեմային ֆայլնա, որը աշխատացնումա վինդի ստեղնաշարի լեզուների ծրագիրը, ոնց բացատրեմ, էն որ նստումա աջ կողմում, ժամացույցի կողքին, EN, RU ծրագիրը: Եթե դա ջնջես առանձնապես բան չի լինի բայց ... իմ իմանալով նույնանուն վիռուսը գտնվումա ուրիշ տեղ, որ Search տաս այդ անունով կտենաս: Պետքա ջնջես մյուս ctfmon.exe ֆայլը, նախորոք անջատելով այդ պռոցեսը:

Ուրվական
13.12.2006, 11:35

Էղավ, էդ մի բանը պարզ ա, բայց ամեն անգամ C կամ D մտնելուց անտվիրուսս C:\Recycled\ctfmon.exe կամ D:\Recycled\ctfmon.exe հասցեներով էդ վիրուսը գտնում ա, բայց ես էդ հասցեները նայում եմ, ըտե ֆայլեր չկան, ոչ սովորական, ոչ էլ հիդդեն արած:

AMD
13.12.2006, 15:16
լավ նայի կգտնես

Goga
13.12.2006, 21:18
ժողովուրդ freenet.am ձեր մոտ բացումա՞:(

linus
13.12.2006, 21:30
չէ չի բացում

TigranM
13.12.2006, 21:39
Բարև բոլորին:Ժողովուրդ մի հատ խնդիր կա կոմպի HDD-ի հետ կապված:Մի հատ HDD էի բերել,ուզում էի կոմպիս միացնեի միջից իմ HDD վրա ինֆորմացիա պետքա քցեի:Իրան ես միացրեցի իմ CD-ROM-ի հետ,secondary IDE շինայից,HDD միացրի Master իսկ CD-ROM slave:Բացեցի BIOS-ի մեջ նայեցի որ,ճանչելա ամեն իչ նորմալ էր:XP-իս միացավ ժամացույցի կողքը գրեց որ նոր սարքա գտել ասի ok:Բացում եմ MY Comp. ստեղ նոր ավելացրած HDD չի ցույց տալիս,մտա Device Manager,ցույցա տալիս որ 2 հատ վինչեստրա միացրած,երկուսնել նորմալ աշխատում են,ամեն ձև փորձեցի չաշխատեց:Սենց բան առաջին անգամա հանդիպում ,շատա եղել որ բերել եմ վինչեստր եմ միացրել ,միշտ նորմալ ամեն իչ ստացվելա ,ես անգամ չհասկացա թե ինչիցա::think
Կա ինչ որ մեկը որ գիտի թե ինչից կարա եղած լինի:

Goga
13.12.2006, 21:41
չէ չի բացում
շատ մեռսի:)

Artgeo
13.12.2006, 21:53
TigranM

Ի՞նչր ֆայլ համակարգ ունի վինչը

TigranM
13.12.2006, 22:04
TigranM

Ի՞նչր ֆայլ համակարգ ունի վինչը
Ֆիլմեր ու երաժշտություններ:Երկուսում էլ օպերացիոն համակարգ կար:

քաղաքացի
13.12.2006, 22:09
Ֆիլմեր ու երաժշտություններ: Երկուսում էլ օպերացիոն համակարգ կար:
Artgeo-ն նկատի ուներ, թե FAT, FAT32, NTFS, կամ լրիվ այլ ֆորմատի գրություններ են HDD-ի վրա։

Մի հարց էլ իմ կողմից։ Էդ վինչի վրա ՕՀ (օպերացիոն համակարգ՝ windows, mac os x ... ) կա՞: Եթե կա ո՞ր ՕՀ-ն ա ու քո համակարգչի մեջինը ո՞րն ա։

TigranM
13.12.2006, 22:43
Իմ վինչեստրի վրա XP SP2- ա, NTFS ֆորմատիա,իսկ երկրորդի վրա FAT32 էր ու
Win. 2000

Artgeo
13.12.2006, 23:04
Էտ դեպքում տարօրինակա։ Ասենք եթե 2000 ով մտնեիր, նա ՆՏՖՍ չի տեսնում կարծեմ, 98 հաստատ չի տեսնում։ Բայց XP ն պիտի որ տեսնի ՖԱՏը։

Արսեն
13.12.2006, 23:14
Էղավ, էդ մի բանը պարզ ա, բայց ամեն անգամ C կամ D մտնելուց անտվիրուսս C:\Recycled\ctfmon.exe կամ D:\Recycled\ctfmon.exe հասցեներով էդ վիրուսը գտնում ա, բայց ես էդ հասցեները նայում եմ, ըտե ֆայլեր չկան, ոչ սովորական, ոչ էլ հիդդեն արած:

ctfmon.exe ֆայլը մեկ գտնվում ա C:\Windows\System32\ պապկյում, ետ սիստեմնի ֆայլա, իսկ եթե C:\Windows\ պապկում ա, ետ վիռուսա հաստատ, Տռոյան ա ամենահավանականը: ինչքան ել ջնջես, ու որտեղից էլ ջնջես, մեկա հայտնվումա, որտև ետ իսկական վիռուսը չի, կառնեվոյը ուրշ տեղա: Կասպյոռսիտ ապդեյթ արա ու սքան տուր, շատ կչարչարվես վերջը կջնջի սաղ տեղերից էլ: իմ մօտ էլ եր եդ պրոբլեմը: Հիմա ջնջել եմ:hands

TigranM
13.12.2006, 23:16
Բայց XP ն պիտի որ տեսնի ՖԱՏը։
Ես միացրել եմ վինչեստրներ որոնց վրա ՖԱՏ կամ ՖԱՏ32 եղել ու ամեն ինչ նորմալա եղել ես անգամ ես ել չհասկացա ինչ եղավ,:think նորմալ XP միացավ բայց ետ վինչեստրը չբացեց…:

Արսեն
13.12.2006, 23:22
Ես միացրել եմ վինչեստրներ որոնց վրա ՖԱՏ կամ ՖԱՏ32 եղել ու ամեն ինչ նորմալա եղել ես անգամ ես ել չհասկացա ինչ եղավ,:think նորմալ XP միացավ բայց ետ վինչեստրը չբացեց…:

Փորցի Device Managar-ով անջատի վինչը, ու սքան առա նորից: փորձը փոևձանք չի:D
եթե չոգնի փորձի առանց cd-romi miacnel. վինչը տուր Primary, իսկ բերածդ վինչը secondary. շլեյվներն ել մի խառնի. թե ստացվի ասա:ok

TigranM
13.12.2006, 23:36

Անջատել նորից սքան արել եմ ,չի օգնել:Շլեյֆների տարբեր կոմբինացիներով փորցել եմ:
1.Primary-slave
2.secondary- slave
3.secondary- master
4.secondary- առանց cd-romi և այլ …
Իմ կրածիքով խնդիրը կապվածա օպերացիոն համակարգի հետ,քանի որ BIOS -ում ճանաչումա, Device Managar-ում ել ցույցա տալիս…

Artgeo
13.12.2006, 23:42
Սենց մի հիմար միտք ունեմ, փորջի սեյֆ մոդով մտնես։ Մեկ էլ տեսար... :esim

Արսեն
13.12.2006, 23:58
քո պրոբլեմի պես ես ել ունեի վերջերս: dvd rom եի առել, asus, աշխատող եր, բայց կօմպի մեջ ցույց չեր տալիս; տարա փոխեցին, որտեվ ինչ ել արեցին չեղավ; :[

Ուրվական
14.12.2006, 00:34
լավ նայի կգտնես
Հասկացա` ինչ ես ասում, բայց ես ըտենց էլ էի նայել, չկա ու չկա: Արդեն մտածում եմ անտիվիրուսս ջնջեմ, որ ներվերս չուտի:) : Մերսի խորհրդի համար:

TigranM
14.12.2006, 00:37
Սենց մի հիմար միտք ունեմ, փորջի սեյֆ մոդով մտնես։ Մեկ էլ տեսար... :esim
Ետ ել եմ փորցել,չի լինում:Ետ վինչեստրը աշխատողա եղել ,երբ որ ես բաերել եմ ,աշխատող կոմպի վրից եմ հանել ,տեղափոխման ընթացքւմ չեմ տշմշել,մեխ չեմ մեխել,պնդուկ չեմ ջարդել և այլն …Եթե ետ ամենը արած լինեի փչացած լիներ թող BIOS -ում ու Device Managar -ում ցույց չտար: :(

Ուրվական
14.12.2006, 00:40
ctfmon.exe ֆայլը մեկ գտնվում ա C:\Windows\System32\ պապկյում, ետ սիստեմնի ֆայլա, իսկ եթե C:\Windows\ պապկում ա, ետ վիռուսա հաստատ, Տռոյան ա ամենահավանականը: ինչքան ել ջնջես, ու որտեղից էլ ջնջես, մեկա հայտնվումա, որտև ետ իսկական վիռուսը չի, կառնեվոյը ուրշ տեղա: Կասպյոռսիտ ապդեյթ արա ու սքան տուր, շատ կչարչարվես վերջը կջնջի սաղ տեղերից էլ: իմ մօտ էլ եր եդ պրոբլեմը: Հիմա ջնջել եմ:hands
Չէ, C:\Windows պապկայում չկա, դրան չեմ էլ կարում գտնեմ, թե որտեղ ա, իրա ասած տեղերում որ հաստատ չի: Բայց, ասում են, առանձնապես բան էլ չի կարում անի, իսկ ինքը հաստատ Տռոյան ա, անտիվիրուսս ասում ա: Մերսի խորհրդիդ համար:

Արսեն
14.12.2006, 00:46

չարժե;) անվնաս վիռուս ա, բան չի անում տենց վատ, բայց լավա վօր վաբշե մաքւր լինի կոմպդ; Տռոյան Ռեմոուվեռ ծրագիր կա, պօքրա, բայց ապդեյթից հետօ լավ մաքրում ասաղ տռոյաններից, ամեն տեղերից:hands

Ուրվական
14.12.2006, 00:51
չարժե;) անվնաս վիռուս ա, բան չի անում տենց վատ, բայց լավա վօր վաբշե մաքւր լինի կոմպդ; Տռոյան Ռեմոուվեռ ծրագիր կա, պօքրա, բայց ապդեյթից հետօ լավ մաքրում ասաղ տռոյաններից, ամեն տեղերից:hands
Բա էդ ծրագիրը որտեղից կարանք ճարենք::think

Արսեն
14.12.2006, 00:56
Բա էդ ծրագիրը որտեղից կարանք ճարենք::think

ես ունեմ, բայց մոտս չի հիմա; եթե հաստատ պետքա կարամ վաղը վերցնեմ ու ուղարկեմ մաիլիդ վրա, ուղակի չեմ իմանում կգա տենց թե չէ? իսկ լինք գիտես որտեղ կարամ ապլօդ անեմ դու քաշես?:think

Ուրվական
14.12.2006, 01:00
ես ունեմ, բայց մոտս չի հիմա; եթե հաստատ պետքա կարամ վաղը վերցնեմ ու ուղարկեմ մաիլիդ վրա, ուղակի չեմ իմանում կգա տենց թե չէ? իսկ լինք գիտես որտեղ կարամ ապլօդ անեմ դու քաշես?:think
Չէ, ըտենց լինկ չգիտեմ, էգուց կիմանանք, եթե էղավ, ըտենց անենք, եթե չէ, մաիլս կտամ, ուղարկի, էկավ, էկավ, չեկավ, չեկավ: Փորձը փորձանք չի:;)

Արսեն
14.12.2006, 01:09
Չէ, ըտենց լինկ չգիտեմ, էգուց կիմանանք, եթե էղավ, ըտենց անենք, եթե չէ, մաիլս կտամ, ուղարկի, էկավ, էկավ, չեկավ, չեկավ: Փորձը փորձանք չի:;)
եղավ, վաղը մօտս կլնի կուղարկեմ մայլիդ վրա;

HardRock
14.12.2006, 12:10
Ուրվական, ուրեմն սենց.
Փորձի Safe mode-ով մտնել ու անտիվիռուսը միացնել:

Իմ մոտ Norton AntiVirus ա, չոտկի բռնումա, գցում քառանտին, ընդեղից արդեն ես եմ ջնջում: Իրա դեֆեկտներից մեկը այնա, որ դաբլ քլիկով չես կարողանում մտնել: D կամ եթե ֆլեշկենա վարագված ֆլեշկա: ֆօրմատից հետո դզվումա:

Egern.net
19.12.2006, 23:34
Ետ ել եմ փորցել,չի լինում:Ետ վինչեստրը աշխատողա եղել ,երբ որ ես բաերել եմ ,աշխատող կոմպի վրից եմ հանել ,տեղափոխման ընթացքւմ չեմ տշմշել,մեխ չեմ մեխել,պնդուկ չեմ ջարդել և այլն …Եթե ետ ամենը արած լինեի փչացած լիներ թող BIOS -ում ու Device Managar -ում ցույց չտար: :(
ՏիգրանՄ ջան,
Եթե պրոբլեմը դեռ չի լուծվել (վաղուց չէի մտել ֆորում) փորձիր հետևյալը.
Լինում են դեպքեր, որ էդ նոր միացված HDD-ն լինում է foreign ու միանգամից չի ճանաչում; Հիմա.
Run-ից մտի diskmgmt.msc, էնտեղ տես քո HDD-ն, եթե գրված է foreign, աջ կլիկ արա, մենյուից ընտրիր import եսիմ ինչ (կհասկանաս, կոնկրետ չեմ հիշում): Պիտի որ լինի: Երկու շաբաթ առաջ ես տենց արեցի

Գոռ Ջան - Հայ
20.12.2006, 20:20
ctfmon.exe ֆայլը մեկ գտնվում ա C:\Windows\System32\ պապկյում, ետ սիստեմնի ֆայլա, իսկ եթե C:\Windows\ պապկում ա, ետ վիռուսա հաստատ, Տռոյան ա ամենահավանականը: ինչքան ել ջնջես, ու որտեղից էլ ջնջես, մեկա հայտնվումա, որտև ետ իսկական վիռուսը չի, կառնեվոյը ուրշ տեղա: Կասպյոռսիտ ապդեյթ արա ու սքան տուր, շատ կչարչարվես վերջը կջնջի սաղ տեղերից էլ: իմ մօտ էլ եր եդ պրոբլեմը: Հիմա ջնջել եմ:hands
Ֆորմատից կջնջվի էս վիրուսը՞
մեռա գտնել ու ջնջելով

NetX
20.12.2006, 20:27
Ֆորմատից կջնջվի էս վիրուսը՞
մեռա գտնել ու ջնջելով

կմնա մնացած դիսկերիդ մեջ ու ֆորմատից հետո ելի կվարաքի
ձեռով էլ կարելի ա մաքրել բայց, քաշի ftp://ftp.drweb.com/pub/drweb/cureit/cureit.exe ու աշխատացրու
հետո բոլոր դիսկերի վրայից մաքրի autorun.inf ֆայլերը :B

Ուրվական
20.12.2006, 23:20

Ինչ դիսկերի մասին ա խոսքը, եթե ֆորմատ եմ անում, էլ էդ վիրուսը որտեղից ա հայտնվելու: Իսկ եթե ֆորմատ անեմ, պտի D-ն էլ անե՞մ, որ վիրուսը վերջնականապես սատկի::think Հարցնում եմ, որովհետև ընտեղ մտնելուց էլ ա ըտենց վիրուս գտնում D:\Recycled\ctfmon.exe հասցեով:

Արսեն
21.12.2006, 00:32

Ճիշտ ես նկատել, մեկա ոնց ջնջես, ելի հայտնվում ա:think Ձեռքով սհատ դժվարա ջնջել, բայց հնարավոր ա: ավելի լավ ա բայց վերևում նշված լինքից քաշես անտիվիռուս, իդեպ Կասպեռսկի 6.0 վերսիան բռնում ա ու ջնջումա, մենակ թե ապդեյթ արա, նոր:hands

NetX
21.12.2006, 00:37
Ինչ դիսկերի մասին ա խոսքը, եթե ֆորմատ եմ անում, էլ էդ վիրուսը որտեղից ա հայտնվելու: Իսկ եթե ֆորմատ անեմ, պտի D-ն էլ անե՞մ, որ վիրուսը վերջնականապես սատկի::think Հարցնում եմ, որովհետև ընտեղ մտնելուց էլ ա ըտենց վիրուս գտնում D:\Recycled\ctfmon.exe հասցեով:

ասել եմ քանի որ գիտեմ, որ մնացած դիսկերիդ մեջել ու եթե ֆլեշ ունես դրա մեջել ա նստած
մնացած դիսկերիդ= D, E, F,....

Իսկ եթե ֆորմատ անեմ, պտի D-ն էլ անե՞մ, որ վիրուսը վերջնականապես սատկի::think
Վիրուսը ակտիվանում ա վարաքված ֆլեշ կամ պարտիշն մտնելուց...

Արսեն
21.12.2006, 00:51
Internet Explorer-ի հետ պրոբլեմներ ունեմ, օգնեք ինչով կարող եք:ok
հայերեն encoding-ի համար internet optionsi մեջ ընտրում եմ font-> user defined տարբերակում ընտրում եմ Arial Armenian, ->ok!!! բայց դա չի ակտիվանում, մենակ Cirilic ա բերում:( ինչ անեմ՞

TigranM
21.12.2006, 01:11
ՏիգրանՄ ջան,
Եթե պրոբլեմը դեռ չի լուծվել (վաղուց չէի մտել ֆորում) փորձիր հետևյալը.
Լինում են դեպքեր, որ էդ նոր միացված HDD-ն լինում է foreign ու միանգամից չի ճանաչում; Հիմա.
Run-ից մտի diskmgmt.msc, էնտեղ տես քո HDD-ն, եթե գրված է foreign, աջ կլիկ արա, մենյուից ընտրիր import եսիմ ինչ (կհասկանաս, կոնկրետ չեմ հիշում): Պիտի որ լինի: Երկու շաբաթ առաջ ես տենց արեցի

Շնորհակալություն խորհուրդի համար:Ետ վինչը հիմա մոտս չի հաջորդ անգամ որ ,այդպիսի խնդիր լինի կփորձեմ:

Ավելացվել է 11 րոպե անց

Ինչ դիսկերի մասին ա խոսքը, եթե ֆորմատ եմ անում, էլ էդ վիրուսը որտեղից ա հայտնվելու: Իսկ եթե ֆորմատ անեմ, պտի D-ն էլ անե՞մ, որ վիրուսը վերջնականապես սատկի::think Հարցնում եմ, որովհետև ընտեղ մտնելուց էլ ա ըտենց վիրուս գտնում D:\Recycled\ctfmon.exe հասցեով:

Գիտեմ որ կան վիրուսներ, որ մինչև partition -ները (C,D բաժանումներ) չջնջես չեն ջնջվում կոմպի միջից:Եթե նույնիս բոլոր partition-ներն էլ ֆորմատ անես մեկա մնում են:Ֆորմատ անելու ժամանակ տեղափոխվում են օպերատիվ հիշողություն ,հենց ֆորմատը ավրտվումա ու կամպտ ռեստառտ ես անու նորից իրան քցումա վինչի վրա:Իսկ եթե partition -ները ջնջում ես ու ռեստառտ ես անու էլ եթալու տեղ չի ունենում,իսկ ռեստառտից հետո օզու-ից ՝էլա ջնջվում:
Չգիտեմ քո վիրուսը ես տեսակ բիթի վիրուսների թվինա պատկանում թե չէ:think :

Ուրվական
21.12.2006, 22:53
Մերսի բոլորին խորհուրդների համար::)

Lilit
25.12.2006, 14:29
Երեխեք ո՞վ կարողա ունենա Ashampoo WinOptimizer Platinum Suite 2v2.10 crack@, կամ էլ եթե սայտ գիտեք ասեք քաշեմ էլի, մեռա ման գալով չեմ գտնում

Artgeo
25.12.2006, 15:01
Երեխեք ո՞վ կարողա ունենա Ashampoo WinOptimizer Platinum Suite 2v2.10 crack@, կամ էլ եթե սայտ գիտեք ասեք քաշեմ էլի, մեռա ման գալով չեմ գտնում
http://www.google.am/search?hl=en&lr=&q=Ashampoo+WinOptimizer+Platinum+Suite+2+v2.10+crack&btnG=Search

քաղաքացի
30.12.2006, 01:28
Ամեն անգամ համակարգիչս միացնելուց ամսաթիվն ու ժամը կորցնում է և՛ windows-ում, և՛ BIOS-ում: Ինչի՞ց կլինի: Էլեմենտը (սրա հայերենն էլ, որ ասեք վատ չի լինի ;)) փոխել եմ ու էլի նույն բանը կրկնվում է :(

Սահակ
30.12.2006, 10:13
Ամեն անգամ համակարգիչս միացնելուց ամսաթիվն ու ժամը կորցնում է և՛ windows-ում, և՛ BIOS-ում: Ինչի՞ց կլինի: Էլեմենտը (սրա հայերենն էլ, որ ասեք վատ չի լինի ;)) փոխել եմ ու էլի նույն բանը կրկնվում է :(
Համակարգիչը միացնելուց ամսաթիվը ու ժամը ի՞նչ են ցույց տալիս։ Motherboard-ի վրի էլեմե՞նտնես փոխել։

քաղաքացի
30.12.2006, 13:04
Համակարգիչը միացնելուց ամսաթիվը ու ժամը ի՞նչ են ցույց տալիս։ Motherboard-ի վրի էլեմե՞նտնես փոխել։
Հա, Motherboard-ինն եմ փոխել: Ցույց ա տալիս 2005 թվականի մայիսի 1-ը, ժամն էլ 00:00:13 :D
Չեմ հասկանում ինչից ա: :esim

Cassiopeia
30.12.2006, 13:06
Հա, Motherboard-ինն եմ փոխել:
Իսկ դու վստահ ես, որ փոխածը ևս նստած էլեմենտ չի…

քաղաքացի
30.12.2006, 13:19
Իսկ դու վստահ ես, որ փոխածը ևս նստած էլեմենտ չի…
Ես գիտեմ, որ այդ էլեմենտները (ոչ մեկ էս անտեր բառի հայերենը չգիտի՞) 10 տարուց ավել են դիմանում համակարգչի մեջ: Ես 2 տարվա մեջ 2 հատ փոխել եմ, այսինքն 1 հատ: Է՜, առաջին տարին խանութի տվածն էր, երվրորդ տարին՝ իմ դրածը: :)

Հ.Գ. Էնքան ՏՏ լսեցիր հանդիպումներին, որ հիմա էս թեմայով էլ ես հետաքրքրվում :D

Egern.net
30.12.2006, 17:32
Էդ երևի արդեն CMOS-ն ա ձեռից գնացել, եթե իհարկե բոլոր ԷԼԵՄԵՆՏները բռակ չեն եղել:
Իսկ Էլեմենտ հայերեն ասում են "բատարեյկա" :) , իսկ ավելի լուրջ` "մարտկոց"; Բայց մարտկոցը իրականում մի քանի էլեմենտն ա: Ու "էլեմենտ" բառը, օրինակ ֆիզիկայում, նորմալ օգտագործվում ա:

Selene
16.01.2007, 19:42
Ժող ջան WORD-ի փաստաթղթեր կան համակարգչիս մեջ,որոնք չի բացում MS WO*D2003-ը:Ֆայլը Rich text format-ի է,դա կարող է կապ ունենա՞:Այդ փաստաթղթերը շատ կարևոր են,եթե կարող եք,օգնեք:)

Artgeo
16.01.2007, 20:13
Ֆայլը չի բացում, թե՞ տեքստը չի կարդացվում։

Հ.Գ. Լավ ու ճիշտ ձևակերպված հարցից լավ հարց չկա :)

Egern.net
16.01.2007, 21:11
Փորձիր wordpad-ով բացել :)

Selene
16.01.2007, 21:25
Ընդհանրապես ֆայլը չի բացում, ոչ word-ով, ոչ էլ wordpad-ով:(

Արսեն
16.01.2007, 21:32
Ընդհանրապես ֆայլը չի բացում, ոչ word-ով, ոչ էլ wordpad-ով:(

Ուղարկի ես կբացեմ loooooooooooool

Մանե
18.01.2007, 18:03
Շատ եմ խնդրում,ինձ կբացատրեք թե ոնց մտնեմ ICQ.

Արսեն
18.01.2007, 20:11
Շատ եմ խնդրում,ինձ կբացատրեք թե ոնց մտնեմ ICQ.

մտի goicq.com եթե Icq չունես

Arisol
18.01.2007, 20:23
Շատ եմ խնդրում,ինձ կբացատրեք թե ոնց մտնեմ ICQ.
Ոնց հասկացա ICQ-ի համար արդեն ունես: Եթե կոմպի մեջ ICQ կամ qip կա, ապա միացրու, գրի login, password-ն ու սեղմի connect կամ подклюиться: Եթե ո՛չ ICQ կա, ո՛չ QIP, ապա download արա այդ ծրագրերից մեկը (խորհուրդ կտաի QIP-ը) www.icq.com և www.qip.ru կայքերից, այնուհետև install արա և աշխատեցրու վերը նշված ձևով:

Cassiopeia
29.01.2007, 11:59
Խնդրում եմ… ինձ անհրաժեշտ է Windows 2003 Server-ի դասագիրք էլեկտրոնային կամ գրքային տարբերակ (1-2 շաբաթով) …

TigranM
29.01.2007, 22:51
Խնդրում եմ… ինձ անհրաժեշտ է Windows 2003 Server-ի դասագիրք էլեկտրոնային կամ գրքային տարբերակ (1-2 շաբաթով) …

Ես ունեմ էլեկտրոնային տարբերակը մոտ 22մբ, Djvu Reder ֆորմատովա:Բայց չգիտեմ թե ոնց կարամ քեզ փոխանցեմ:think

Գոռ Ջան - Հայ
02.02.2007, 18:26
NERO 7-5........
չգիտեմ արդեն ուրա հասել, վերջի, ամենաթարմ վերսիան ով կարա մի ձև փոխանցի՞

Killer
02.02.2007, 19:08
Ժողովուրդ, սենց հարց. Ուզում եմ կոմպի համար լավ ականջակալ վերցնել, որոշումս կանգնեց Sennheiser HD555 -ի վրա. Բայց ոնց պարզվեց, ոչ համակարգչային, ոչ էլ էլեկտրոնիկայի խանութներում տենց բան չկա. Կարողա իմանաք Երեվանում որտեղ կարողա սրանից գտնվի. Կարողա Musicland-ում լինի?

Մանե
02.02.2007, 19:09
Ոնց հասկացա ICQ-ի համար արդեն ունես: Եթե կոմպի մեջ ICQ կամ qip կա, ապա միացրու, գրի login, password-ն ու սեղմի connect կամ подклюиться: Եթե ո՛չ ICQ կա, ո՛չ QIP, ապա download արա այդ ծրագրերից մեկը (խորհուրդ կտաի QIP-ը) www.icq.com և www.qip.ru կայքերից, այնուհետև install արա և աշխատեցրու վերը նշված ձևով:

մտի goicq.com եթե Icq չունես
Մերսի:)

Նորմարդ
02.02.2007, 21:59
Ժողովուրդ մի հատ լուրջ խնդիր կա Լինուքսի տակ, ֆորումում չեմ կարում հայերեն գրեմ
ու նույնիսկ չի օգնում «Միացնե՞լ հայերենը» հրամանը ինչ անե՞մ:(:(:(

TigranM
03.02.2007, 22:23
Բարև բոլորին, ժողովուրդ ինձ շտապ օնությունա հարկավոր:Երեկ հայտնաբերել եմ, որ կոմպումս վիրուս կա, ու հիմա չեմ կարում դրա հախից գամ:Անտի վիրուսով սկան եմ անում կումպիս մեջ c:\-ից բացի E;\, D:\-ում ինչքան ինտստալացիոն փաթեթներ կան միջի EXE-ները վիրուսա ցույց տալիս՝ W 32.Jeefo անունով: Դաժե խաղերն ու ինստալացիա չարած ծրագրերը, որոնք եսիմ որ թվից կոմպումս կան(սկասած NERO-ից վերջացրած LINGVO-ով): Կարողա իմանաք ոնց ազատվեմ դրանից:Մի հատ սենց բանա հետաքրքրում հնարավորա վիրուսը իրան խցկի ինստալացիոն փաթեթի մեջ,եթե ըտենց եղավ ստիպված եմ լինելու ծրագրերիս արխվը ջնջեմ,թարսի պես սաղ էլ պետկական ծրագրեր են,որոնք դիսկի վրա չունեմ:

Gohar
03.02.2007, 22:40
Եթե Windows-ի CD-ն ունես կարող ես համակարգչումդ նոր Windows իջեցնես, բայց այդ դեպքում համակարգչիդ ծրագրերին հրաժեշտ պետք է տաս ;)

TigranM
03.02.2007, 23:05
Եթե Windows-ի CD-ն ունես կարող ես համակարգչումդ նոր Windows իջեցնես, բայց այդ դեպքում համակարգչիդ ծրագրերին հրաժեշտ պետք է տաս ;)
Եթե մենակ c:-ն ֆորմատ անեմ,Windows փոխեմ,դրանից պրծնեմ ետ խնդիր չի,ետ ամեն ինչը կարամ անեմ, ուղակի վախում եմ, որ ետ վիրուսը մյուս դիսկերիս մեջ եղած ծրագրերումս ինտեգրված լինի, ու ես ստիպված լինեմ խաղերց բռնած ծրագրերի ինստալյացիոն փաթեթներով վերջացրած ջնջեմ:Որովհետեվ սկան անելուց դաժե ինստալացիա չարած exe-ֆայլերը վիրուսա ցույց տալիս:

Egern.net
03.02.2007, 23:25
Ինձ մոտ էլ այդպիսի դեպք եղել, TigranM ջան: Անտիվիրուսը այդ ինստալյատորները չի ջնջի: Շատ հնարավոր է, որ կվնասազերծի առանց փչացնելու ֆայլը: Օրինակ, Կասպերսկին ինձ մոտ բոլոր իմ exe-ները այդպես արեց: Միայն մի երկու հատը ասեց, որ չի կարող վնասազերծել, հարկավոր է ջնջել: Այսինքն, կարող ես փորձել: Մեծ մասը այդպես հաստատ կփրկես: Իսկ որը կասի, որ պետք է ջնջել, կարող ես չհամաձայնվել...

TigranM
03.02.2007, 23:50
Իմ մոտ նորթնա ու ետի ետ ֆայլերը չի բուժում, այլ կոմպից ընդահնրապես ջնջումա ,ես որ դրա խելքին ընգնեմ սաղ լավ ծրագրերիցս կզրկվեմ:

Մանե
04.02.2007, 12:28
There seems to have been a problem with the database.
Please try again by clicking the Refresh button in your web browser.

An E-Mail has been dispatched to our Technical Staff, whom you can also contact if the problem persists.

We apologise for any inconvenience

Մեռաաաաաա.Ակումբում ինչ էջ բացում եմ,էս ա տալիս.Ռեֆրեշից հետո էլի նույնն ա

Ավելացվել է 4 րոպե անց

Մեռաաաաաա.Ակումբում ինչ էջ բացում եմ,էս ա տալիս.Ռեֆրեշից հետո էլի նույնն ա
Օգնեեեեեեեեքքքքքք.ՇՇՇՇՇՇաաաաաաաաատտտտտտտ եմ խնդրում.Էլ չեմ դիմանում:angry

Մանե
04.02.2007, 13:11
Մեկ էլ ասեմ,որ դա գրում ա էն ժամանակ,երբ Ֆրինետով եմ մտնում

Egern.net
04.02.2007, 13:45
ՏիգրանՄ ջան, ինչ ասեմ. փորձի կասպերսկի ինստալլ անես: Չնայած մեծ երաշխիք չկա, բայց եթե քո համար այդքաաան կարևոր են այդ ծրագրերդ, երևի ամեն ինչ պիտի փորձես:
Շատ վստահ չեմ ասում, որովհետև ինձ մոտ վիրուսի անունը ուրիշ էր: Բայց "ախտանշանները" նույնն են...

Իսկ Մանեին մի հատ խորհուրդ կարող եմ տալ. Ֆրինետով մի մտի.... ;)

Chuk
04.02.2007, 13:48
Մանե, ցավոք այդ օգնության կարիքը ունես ոչ թե անձամբ դու, այլ ֆորումը և ոչ միայն ֆորումը, այլև ֆորումին սպասարկող կազմակերպության սերվերը, որի հետևանքով նրանում տեղակայված բոլոր կայքերը: Խնդիրն այն է, որ սերվերի վրա կատարվում է «չարանենգ հարձակում»՝ միաժամանակ շատ մեծ քանակությամբ դիմումներ սերվերին (DDos հարձակում), որի պատճառով որոշ ժամանակով տվյալների բազային մուտքն արգելվում է՝ վնաս չտալու նպատակով: Ինչպես մեզ տեղեկացրել են հարձակումները գործվում են Ադրբեջանական կողմից:

Ամեն դեպքում. այն անձանց, ովքեր սրանից վրդովելով կփորձեն հակահարված կատարել Ադրբեջանական կողմի վրա, կոչ ենք անում նման քայլի չդիմել, քանի որ դա մեզ հարիր չէ: Քաղաքակիրթ լուծումները փնտրվում են:

Հ.Գ. Ֆրինետը կապ չունի այս դեպքում:

Armeno
04.02.2007, 14:16
Mane Ջան երբ որ այդ refresh-ի մասը բերում ա , մի քանի անգամ արա ռեֆրեշ անպայման կբացի (նույնիսկ իմ մոտ 15 անգամից ա բացել)

Մանե
04.02.2007, 14:17
Mane Ջան երբ որ այդ refresh-ի մասը բերում ա , մի քանի անգամ արա ռեֆրեշ անպայման կբացի (նույնիսկ իմ մոտ 15 անգամից ա բացել)
Այսինքն քո մոտ էլ ա՞ նույնը.Ես էլ մտածում էի կոմպից ա.
Մանե, ցավոք այդ օգնության կարիքը ունես ոչ թե անձամբ դու, այլ ֆորումը և ոչ միայն ֆորումը...,
Պարզ ա.Մերսի

Երվանդ
04.02.2007, 14:23
Ժող Kaspersky anti-virus 6.0-ի լիզենզիոն կոդնա պետք գրեք թե ունեք: [email protected]

Armeno
04.02.2007, 14:25
Եթե key fayl-ի հետ ես մաիլդ ասա ուղարկեմ

Ավելացվել է 13 րոպե անց
ուղարկել եմ մտի մաիլդ ու քաշի(for zevs 666)

TigranM
04.02.2007, 18:06
ՏիգրանՄ ջան, ինչ ասեմ. փորձի կասպերսկի ինստալլ անես: Չնայած մեծ երաշխիք չկա, բայց եթե քո համար այդքաաան կարևոր են այդ ծրագրերդ, երևի ամեն ինչ պիտի փորձես:
Շատ վստահ չեմ ասում, որովհետև ինձ մոտ վիրուսի անունը ուրիշ էր: Բայց "ախտանշանները" նույնն են...

Հիմա կասպերսկի եմ քաշում, որ ինստալ տամ տենամ ինչա լինում:Մերսի խորհուրդի համար:

NetX
05.02.2007, 16:19
Մոդերատորական: Վերջին գրառումների մի մասը իմ կողմից ջնջվել է, խնդրվում է ծրագրեր/ֆայլեր ուղարկել կամ ստանալու հետ կապված հարցերը քննարկել ֆորումի նամակագրական կապի (PM'ի) միջոցով:

Arisol
05.02.2007, 17:36
Ժող, շտապ պետք ա Հարութ Փամբուկչյանի «Սիրում եմ քեզ» երգի մինուսավոյ վարիանտը և երգի բառերը:
Եթե մեկն ու մեկն ունի կամ ունի կայքը՝ խնդրում եմ PM-ով ուղարկել:

Արսեն
05.02.2007, 20:59
Ժող ջան, կարող եք օգնել գտնեմ այս երգերի մինուսավոյ վարիանտը
"Անի", "Էրեբունի", "Դլե Յաման", "Հայաստան": կամ եթե ունեք, ուղարկեք email-իս վրա՝ [email protected]

Egern.net
05.02.2007, 22:38
Արսս ջան, որ կարողանաս մինուս երգերի տեղ գտնես, ինձ էլ ասա: Ինձ պետք է Արա Գևորգյանի "Կիլիկիա"-ն և "Ադանա"-ն....

Արսեն
06.02.2007, 01:05
Մի ծանոթ ունեմ, ասեց որ կարելի է երգի մինուսավոյ ստանալ Sound Editor-ով երգի կանալների՝ L+R, վերադրումից, /Split/. նման մասերը կկորչեն /բառերը/, կմնա տարբերությունը /երաժշտությունը/: բայց stereo էֆեկտը կկորի: իմ փնտփած երգերը ես չունեմ մոտս, ու սայթ եմ փնտրում որ քաշեմ, հենց ճարեմ քեզ ել կասեմ:
Անունս էլ Արսեն ա:

NetX
06.02.2007, 01:36
Մի ծանոթ ունեմ, ասեց որ կարելի է երգի մինուսավոյ ստանալ Sound Editor-ով երգի կանալների՝ L+R, վերադրումից, /Split/.

Բավականին հերու եմ այդ բնագավառից, բայց երևի վերադրումով ու մեկը միուսով "կտրելով", բայց միևնույնն է 100% մաքուր մինուսովկա այդ ձևով դժվար թե ստացվի :B

Արսեն
06.02.2007, 01:44
Մոռացել էի ուղղակի դա նշել, որ 100% մաքուր չի, մնացածն էլ « էկվալայզեռի» օգնությամբ կարելի է անել: կոպիտ ասած գեղավարի լուծումա, բայց եթե ուրիշ տարբերակ չկա....

Idealistka
06.02.2007, 02:39
Իսկ ինչ լավ դիսկերի խանութ գիտեք: Ինձ պետք ա մի ռուս երգչի սկավառակ/ Emin «Still»/ , ոչ մի տեղ չեմ գտնում:

Egern.net
06.02.2007, 14:34
Արսեն ջան, ես ժամանակին մի երկու բան top20.r.am-ից եմ քաշել, բայց հիմա էդ էջը չի բացում (համենայն դեպս Xter.net-ից): Չգիտեմ, միգուցե փակվել է սայթը:
Իսկ այդ ձևով հազիվ թե նորմալ արդյունք ստացվի: Երևի ինչ-որ հատուկ ալգորիթմ կա split-ի, որը մոտավոր արդյունք է տալիս, բայց դժվար թե ունիվերսալ ինչ-որ մեխանիզմ լինի....

Իմ անունը Հրանտ է...

Արսեն
06.02.2007, 23:27
Իսկ ինչ լավ դիսկերի խանութ գիտեք: Ինձ պետք ա մի ռուս երգչի սկավառակ/ Emin «Still»/ , ոչ մի տեղ չեմ գտնում:

XXXL Աբովյանի վրա, մեկել շատ լավնա Մաշտոցի փողոցում, Lady բարից վերև, անունը մոռացել եմ... Սոլոում նայիր, շատ կան, կգտնես;)

Ավելացվել է 7 րոպե անց

Արսեն ջան, ես ժամանակին մի երկու բան top20.r.am-ից եմ քաշել, բայց հիմա էդ էջը չի բացում (համենայն դեպս Xter.net-ից): Չգիտեմ, միգուցե փակվել է սայթը:
Իսկ այդ ձևով հազիվ թե նորմալ արդյունք ստացվի: Երևի ինչ-որ հատուկ ալգորիթմ կա split-ի, որը մոտավոր արդյունք է տալիս, բայց դժվար թե ունիվերսալ ինչ-որ մեխանիզմ լինի....

Իմ անունը Հրանտ է...

Հրանտ ջան, ես այսօր փորձել եմ մինուսավոյ ստանալ իմ ասված տարբերակով, ստացա, բայց էն չի, զգացվումա ոչ մաքուր լինելը:
top20.r.am սայթը էլ չի գործում, վեբ-ի սեռվեռի վրա էր, հիմա փակել են: վախտին ճիշտա ես էլ եմ քաշել երգեր:
mp3.am սայթն էլ վատը չի, բայց երգերի անունները կան, քաշել չես կարում:

Մանե
07.02.2007, 14:54
Ինչ պետք է ունենամ,որ սենց չլինի

Egern.net
07.02.2007, 15:23
Եթե ճիշտ եմ հասկացել, այդ հարցականների փոխարեն պետք է լինեն ոչՅունիկոդ ռուսերեն տառեր: Այսինքն, պիտի մտնես.
Start -> Control Panel -> Regional and Language Options -> Advanced, այնտեղ Language for non-Unicode programs բաժնում ընտրես Russian ու սեղմես OK:

Cassiopeia
07.02.2007, 15:26
Եթե ճիշտ եմ հասկացել, այդ հարցականների փոխարեն պետք է լինեն ոչՅունիկոդ ռուսերեն տառեր: Այսինքն, պիտի մտնես.
Start -> Control Panel -> Regional and Language Options -> Advanced, այնտեղ Language for non-Unicode programs բաժնում ընտրես Russian ու սեղմես OK:
Ճիշտ ես, բայց միայն դրանով չի լինի, պետք է ունենաս համապատասխան օպերացիոն համակարգի բեռնավորման դիսկը, որպեսզի կարողանաս այդ ֆոնտերն ակտիվացնել…

Egern.net
07.02.2007, 16:55
Apply անելուց հարցնում է, թե ուզո՞ւմ եք օգտագործել համակարգչում եղած ֆոնտը, թե՞ ուզում եք արտագրել ուրիշները XP CD-ից: Պետք է որ առաջին տարբերակով նորմալ աշխատի:

Դրա համար այդ ամեն ինչը պետք է setup-ի ժամանակ արվի, Cassiopeia ջան...

Հա, մեկ էլ ասեմ, որ էդ ամեն ինչից հետո restart է պետք:

Մանե
07.02.2007, 20:08
Շատ շնորհակալություն:)

Delicada
08.02.2007, 10:59
Կօգնեք ինձ

Գիտեք կոմպիս հետ ինչ է եղել
ասենք նայում եք մոնիտորին կոմպթ միացնելուց սաղ դարձել է հորզոնական ու ձախակողմյան ղեկավարման , շրջվելա սաղ :o
Ոնց դզեմ?

Կարեն ջան
08.02.2007, 12:01
Փորձիր հորիզոնական դիրքով կողմնորոշվելով անել հետևյալը`Desktop-ի վրա աջ քլիկ, Properties, գտնում ես Settings բաժինը, որի մեջ կա Advanced, այնեղ կգտնես քո հարցի պատասխանը, հույս ունեմ:oy :

Կօգնեք ինձ

Գիտեք կոմպիս հետ ինչ է եղել
ասենք նայում եք մոնիտորին կոմպթ միացնելուց սաղ դարձել է հորզոնական ու ձախակողմյան ղեկավարման , շրջվելա սաղ :o
Ոնց դզեմ?

Delicada
08.02.2007, 12:41
Մերսի

Մանե
11.02.2007, 22:08
Երբ համակարգիչս միացնում եմ,ամեն անգամ Alt+Ctrl+Delete տալուց տալիս ա "kill" կոչված ինչ-որ բան.Արդյոք դա վիրուս ա,և եթե այո,ինչպես ազատվել դրանից:think

Արսեն
11.02.2007, 22:33
Alt+Ctrl+Delete էս տալիս որ թասքմենեջերը բացես՞:

Մանե
11.02.2007, 22:43
Alt+Ctrl+Delete էս տալիս որ թասքմենեջերը բացես՞:
Հա. Բայց մի օր անկապ բացեցի էդ տվեց.Անջատեցի,միացրեցի տեսա էլի էդ ա տալիս:)

Արսեն
11.02.2007, 22:54
Չեմ կարծում որ վիրուս լինի:B : թասքմենեջերի պես մի ծրագիր կա, էնտեղ պրոցեսը կանգնացնելու համար աջ կլիկով ընտրում եմ kill process/tree/ հրամանը: բայց եթե տենց ծրագիր չկա մոտդ, ետ դեպքում չեմ կարա ասեմ ինչից ա: :oy

Արամ
12.02.2007, 16:47
ԿԻլլ ասումա որպես եռռօռ?

Մանե
12.02.2007, 19:06
ԿԻլլ ասումա որպես եռռօռ?

Ահա

Արամ
12.02.2007, 21:05
Աջ կլիկ Գօւ թու պռօգռեսս...ու սեղմիր դելեթե;
հետո մտիր ստարտ> ռան> msconfig> ստարտապ> Կիլլ> հանել պտիչկան ու վերջ:

Մանե
12.02.2007, 21:14
Աջ կլիկ Գօւ թու պռօգռեսս...ու սեղմիր դելեթե;
հետո մտիր ստարտ> ռան> msconfig> ստարտապ> Կիլլ> հանել պտիչկան ու վերջ:

Մերսի.Բայս ստարտապում կիլլ չկար,որ պտիչկան հանեի:)

Արամ
12.02.2007, 22:55
Իսկ հիմա նորմալ աշխատումա?

Արսեն
13.02.2007, 00:12
Startup-ը մաքրելու լավ ծրագիր է, հուսով եմ կօգնի;)

Արսեն
13.02.2007, 01:00
Առաջին անգամ է սենց պրոբլեմ՝ կոմպս ինտերնետ կպնելու ժամանակ սենց բա ա ցույց տալիս
TCP/IP CP reported error 738: the server did not assign an adress
կպնում եմ freeenet-in 216000 համարով: կարողա իմանաք ինչիցա՞

TigranM
13.02.2007, 01:09
Առաջին անգամ է սենց պրոբլեմ՝ կոմպս ինտերնետ կպնելու ժամանակ սենց բա ա ցույց տալիս
կպնում եմ freeenet-in 216000 համարով: կարողա իմանաք ինչիցա՞
Ես էլ եմ ետ համարով կպնում ու իմ մոտ էլա տենց բան ցույց տալիս մեկ մեկ…Ես էլ մտածում էի կոմպիցսա…Մեկ մեկ էլ ուրիշ երորա տալիս ուղակի հիմա չեմ հիշում:

Արսեն
13.02.2007, 01:20
29-19-09-ով կպա, ուրեմն կոմպիցս չի: էլ որ համարովա լավ կպնում՞: xternat-ի համար կարողա իմանաս՞

TigranM
13.02.2007, 01:28
Սրանք են 299888
592100

Մանե
13.02.2007, 15:53
29-19-09-ով կպա, ուրեմն կոմպիցս չի: էլ որ համարովա լավ կպնում՞: xternat-ի համար կարողա իմանաս՞

Ես մտնում եմ 216000 համարով.Լավ էլ մտնում ա.Մենակ մի անգամ ամբողջ օրը գրում էր Unable to establish a connection.Բայց հիմա լավ ա:)

Արսեն
13.02.2007, 17:40
Ժողովուրդ ջան!!!! ինձ շատ շտապ պետք է Kaspersky անտիվիռուսի key-ն: Ով ունի՞: կամ էլ լինքը նշեք, մտնե,մ քաշեմ: Պրոբլեմը նրանում ա, որ update չի անում: կամ էլ email-իս վրա ուղարկեք: Նախորոք շատ շնորհակալություն :)
Mane-ին՝ 210000-ով չեմ կարում ընդհանրապես կպնեմ, իմ մոտ պուլսային է ատս-ը, միգուցե դրանից է՞՛: համենայնդեպս մերսի :)

Արամ
13.02.2007, 18:21
ետի կեյից չի ԱՊՏԴԵՅՏԸ հիմա ուղղակի չի ածխատում սայտը:

Մանե
13.02.2007, 18:27
Շատ եմ խնդրում ինձ օգնեք.Ինչպես կարելի է կոմպը բերել ասենք երեկվա վիճակին.Կներեք եթե լավ չբացատրեցի.Ինչքան գիտեմ System Restor-ով ա,բայց չեմ կարում անեմ.Կօգնե՞ք:think

Ավելացվել է 3 րոպե անց

Իսկ հիմա նորմալ աշխատումա?

Էն ժամանակ էլ էր նորմալ աշխատում.
Բայց հիմա էլի էդ կիլլը կա.Չի վերացել:(

Ավելացվել է 5 րոպե անց

Startup-ը մաքրելու լավ ծրագիր է, հուսով եմ կօգնի;)
Հենց պրոբլեմն էլ էդ ա.Ըտեղ ցույց չի տալիս.
Մենակ Windows Task Manager-ում ա ցույց տալիս:(

Արսեն
13.02.2007, 23:40
Հենց պրոբլեմն էլ էդ ա.Ըտեղ ցույց չի տալիս.
Մենակ Windows Task Manager-ում ա ցույց տալիս
Այս ծրագիրը հաստատ կօգնի, ցույց կտա բոլոր պրոցեսներն էլ, նրանց վերևինն էլ՝ ծառի տեսքով: դու գտի թե «կառնեվոյ» որտեղ ա գտնվում «կիլլ» ֆայլը, ենտեղից ջնջի: պետքա որ ստացվի:

ետի կեյից չի ԱՊՏԴԵՅՏԸ հիմա ուղղակի չի ածխատում սայտը:
Իմ մոտ հաստատ key-ից է, ասում է որ ժամկետը լրացել է!!!!! եթե ունեք, մինչև վաղը անպայման պետքա, կոգնեք՞:

TigranM
13.02.2007, 23:46
Ուզում ես հիմա ՊՄ-ով ուղարկեմ:

Արսեն
13.02.2007, 23:48
Հա, եթե հարմար է քեզ, ուղարկի, կամ էլ email-ով:
Մանեին. ետ ծրագիրը մեծ ա մի քիչ :), mail-իդ վրա ուղարկեմ՞

TigranM
14.02.2007, 00:08
Հա, եթե հարմար է քեզ, ուղարկի, կամ էլ email-ով:
Մանեին. ետ ծրագիրը մեծ ա մի քիչ :), mail-իդ վրա ուղարկեմ՞
email- տ ասա ետ ֆայլերն ուղարկեմ:

Արսեն
14.02.2007, 00:10
[email protected]

TigranM
14.02.2007, 00:21
[email protected]
Լավ փոքր բանա ստեղ կտեղադրեմ:Զիպ-ի մեջ երկու հատ փայլ կա մեկով մի տարի ժամանակա տալիս մյուսով ավելի քիչ:Տես եթե չստացվի ասա:

Մանե
14.02.2007, 15:07
Հա, եթե հարմար է քեզ, ուղարկի, կամ էլ email-ով:
Մանեին. ետ ծրագիրը մեծ ա մի քիչ :), mail-իդ վրա ուղարկեմ՞
Եթե կարող ես,խնդրում եմ ուղարկիր:)

Egern.net
15.02.2007, 15:02
Մանե,
System Restoreի համար մտնում ես start -> Help and Support -> System Restore
http://image.4amnet.info/thumb/58119920/sr.JPG (http://image.4amnet.info/view/58119920/sr.JPG)

Իսկ էդ killը շատ հետաքրքիր ա: Անտիվիրուս կամ antispy ունե՞ս...

Մանե
15.02.2007, 16:32

Ւնեմ,կասպերսկի,բայց նոր եմ ակտիվացրել

Armeno
15.02.2007, 18:35
Եթե ետ կիլլը վիրուս ա,կամ SPY ապա System restore-ն չի օգնի դրա համար մի ձև ետի ջնջի

Մանե
15.02.2007, 18:53
Եթե ետ կիլլը վիրուս ա,կամ SPY ապա System restore-ն չի օգնի դրա համար մի ձև ետի ջնջի

Եթե իմանամ ոնց,հաստատ կջնջեմ.
Իսկ System restore-ն ուրիշ բանի համար էի ուզում.Բայց համենայնդեպս մերսի:)

FC-MIKA
15.02.2007, 18:54
Եթե քեզ պետքա ջնջել էտ ֆայլը,փորձի Delete Doctor ծրագիրը. Ծրագիրը կարող ես քաշել այստեղից -> freenet.am/~fcmika/deletedr.zip (freenet.am/~fcmika/deletedr.zip) (138 kb).
Կարաս ֆայլը ջնջես 4 եղանակներից որևէ մեկով :Մենակ զգույշ կլինես ուրիշ բան չջնջես,իմ հետ պատահելա,դրա համար նախoրոք զգուշացնում եմ :)

Մանե
15.02.2007, 18:58
Մերսի:)

Արսեն
15.02.2007, 22:49
եթե kill-ը նստած է որպես պրոցես/ ".exe/, ապա search տուր և գտի թե որտեղ ա, տենց կարաս ջնջես:

BOBO
18.02.2007, 19:28
Ժողովուրդ ով կարողա Kaspersky Anti-Hacker 1.9.37 Beta-ի regkeyen ունենա կամ տեղը իմանա:

Նախապես շնորհակալություն:

Արսեն
19.02.2007, 23:15
Ով գիտի ոնց կարող եմ անջատեմ Mozilla-ի այն, ֆունկցիան, որ download անի ոչ թե իր ուտիլիտայով, այլ, օրինակ, RegGet-ով կամ նմանատիպ ծրագրով: Նախորոք շնորհակալություն:

Ներսես_AM
19.02.2007, 23:42
Ով գիտի ոնց կարող եմ անջատեմ Mozilla-ի այն, ֆունկցիան, որ download անի ոչ թե իր ուտիլիտայով, այլ, օրինակ, RegGet-ով կամ նմանատիպ ծրագրով: Նախորոք շնորհակալություն:
Քաշում ես այս extention-ը ու օգտագործում ես: ;)
հարցեր լինի ասա:

http://releases.mozilla.org/pub/mozilla.org/extensions/flashgot/flashgot-0.5.97.03-fx+fl+mz+ns+zm+tb.xpi

Artgeo
19.02.2007, 23:56
Ով գիտի ոնց կարող եմ անջատեմ Mozilla-ի այն, ֆունկցիան, որ download անի ոչ թե իր ուտիլիտայով, այլ, օրինակ, RegGet-ով կամ նմանատիպ ծրագրով: Նախորոք շնորհակալություն:
https://addons.mozilla.org/firefox/220/

Ավելացվել է 11 րոպե անց
վայ, ուշացա, միանգամից 8 պատուհանում գրելն էլ սենցա էլի :(

Արսեն
20.02.2007, 00:15
Քաշում ես այս extention-ը ու օգտագործում ես: ;)
հարցեր լինի ասա:

http://releases.mozilla.org/pub/mozilla.org/extensions/flashgot/flashgot-0.5.97.03-fx+fl+mz+ns+zm+tb.xpi

Շնորհակալություն, հիմա կփորձեմ:)

Արսեն
20.02.2007, 00:36
Մի հարց էլ ունեմ: կարողա իմանաք սմարտֆոնից Flash-sms ուղարկելուց ստացողի մոտ ուղարկողի համարը նշվում է թե ոչ՞՛:

Արամ
27.02.2007, 16:03
Անպատճառ....

Մանե
27.02.2007, 19:56
Մի հարց տամ:)
Երբ բացում եմ օրինակ ակումբը և դիտում որևէ թեմա,հետո այդ թեման մտնելուց բերում ա նախորդ անգամվա տվյալները.Մի հատ ռեֆրեշից հետո նոր բացում ա նոր էջը,որը պետք ա բացի.Ու այդպես ամեն անգամ.Ինչ անեմ,որ միանգամից թարմացված էջը բերի:think Կօգնե՞ք:think
Եթե հասկանալի չէր,նորից կբացատրեմ:)

Արամ
27.02.2007, 21:41
Ինտերենտ Բրաուզերը?

FC-MIKA
28.02.2007, 15:52
Մի հարց տամ:)
Երբ բացում եմ օրինակ ակումբը և դիտում որևէ թեմա,հետո այդ թեման մտնելուց բերում ա նախորդ անգամվա տվյալները.Մի հատ ռեֆրեշից հետո նոր բացում ա նոր էջը,որը պետք ա բացի.Ու այդպես ամեն անգամ.Ինչ անեմ,որ միանգամից թարմացված էջը բերի:think Կօգնե՞ք:think
Եթե հասկանալի չէր,նորից կբացատրեմ:)

History-ն ջնջի:

Արամ
28.02.2007, 18:40
History-ն այստեղ կապ չունի Միկա ջան դա կախված է Auto-... Չեմ հիշում ինր էր Մանե ջան ասա հլա ինչ բրաուզերա մոտտ կասեմ...

Censor
28.02.2007, 23:12
History-ն այստեղ կապ չունի Միկա ջան դա կախված է Auto-... Չեմ հիշում ինր էր Մանե ջան ասա հլա ինչ բրաուզերա մոտտ կասեմ...
Այսինքն ոնց կապ չունի)))
Թող մի հատ սաղ Հիստորին դատարկի, տեսնեմ ոնցա, ՈՐՏԵՂԻՑԱ բերելու հին տվյալներով էջեր))

Մանե
01.03.2007, 13:50
History-ն այստեղ կապ չունի Միկա ջան դա կախված է Auto-... Չեմ հիշում ինր էր Մանե ջան ասա հլա ինչ բրաուզերա մոտտ կասեմ...
IE.:)
Օպերա էլ ունեմ,բայց որ ֆրինետով եմ,դրանով ոչ մի էջ չի բացում:)

Egern.net
01.03.2007, 14:05
History-ն կապ ունի այնքանով, որ այդ անգամ կջնջվեն բոլոր հին էջերը, բայց դա չի նշանակում, որ այլևս այդ խնդիրը չի լինի...

Մանե ջան, IE7-ում մտնում ես Tools - Internet Options - Browsing History - Settings ու ընտրում ես առաջինը` Everytime I visit the webpage կամ երկրորդը (քո մոտ ի՞նչ է դրած. տես` որն ես ավելի հարմար համարում, էն էլ դիր)
http://www.imageshare.am/thumb/73152048/browsing.JPG (http://www.imageshare.am/view/73152048/browsing.JPG)

Իսկ եթե IE6 է, այնտեղ էլի նման մի բան պետք է լինի, բայց կոնկրետ չեմ հիշում:

Մանե
01.03.2007, 14:32

Մերսի,ուղղեցի.Էլ էդ պրոբլեմը չկա:)

Մանե
01.03.2007, 21:37
PSI-ս չի կպնում,անընդհատ պրոքսիի պրոբլեմ ա տալիս:)
Ինչ անեմ,բոլոր պրոքսիները ճիշտ դրել եմ:(

Արամ
02.03.2007, 16:43
proxy: proxy.freenet.am
port: 3128
host: jabber.vision.am
port: 443

Ավելացվել է 15 րոպե անց
Ներկայացնեմ Նաև IE6-ի համար: Մտնում ես INTERNET OPTIONS> Ընտեղ բացաց էջում երկրորդ պարբորությունը` Settings> և փոխել`Everytime I visit the webpage:

Մանե
02.03.2007, 19:18
proxy: proxy.freenet.am
port: 3128
host: jabber.vision.am
port: 443
Արամ ջան պրոբլեմն էլ հենց էդ ա.Սաղ դրել եմ:;)

Ավելացվել է 15 րոպե անց
Ներկայացնեմ Նաև IE6-ի համար: Մտնում ես INTERNET OPTIONS> Ընտեղ բացաց էջում երկրորդ պարբորությունը` Settings> և փոխել`Everytime I visit the webpage:
Մերսի,դա արդեն արել եմ:)

Armeno
07.03.2007, 16:31
Կպնում եմ ֆրինետ կամ ինտեռնետ,պռոքսիները դրած ա,բայց ընենց ա ցույց տալիս,վոնց վոր չկպած վախտ սայթը ուզում ես բացել:ԻՆՉ անեմ՞ Խնդրում եմ շտապ օգնեք:

Ավելացվել է 6 րոպե անց
Մեկ էլ PSI-ով վոնց են ICQ-ի կոնտակտ ավելացնում՞

AMzone
07.03.2007, 16:43
Իմ մոտելա ետ նույն պռոբլեմը եղել, արդեն սախ նորմալա, ասեմ ոնց անեք որ ձեր մոտել նորմալ լինի,

մտնում եք start/settings/network connections/ նոր դիալ-ափ կապ եք սարքում, ԱՄՊԱՅՄԱՆ ՆՈՐ ԿԱՊ ԵՔ ՍԱՐՔՈՒՄ, հետո user freenet pass freenet heraxos 592100, kam 216000, հետո միանում եք ինտերնետ, հետո մտնում եք internet explorer/ Tools/internet options/ connections, սեխմում եք նոր կապի վրա, հետո Settings, adres proxy.freenet.am port 3128

այսքանը անելուց հետո ամեն ինչ նորմալ կլինի…

TigranM
12.03.2007, 03:15
Բարի օր: Մի հատ խնդիր կա կապված Վիդոուզի ստանդարտ գործիքների հետ: Համակարգչիցս ջնջվել են մի քանի ծրագրեր: Start/ALL Programs/Accessories -ից կորել է Paint ծրագիը, և բացի այդ Start/ALL Programs/Accessories/Entertainment ենթաբաժինը նույնպես դատարկ է,այնտեղ պետք է ծրագրեր լինեյին, սակայն (Empty)-ի է ցույց տալիս:Մի խնդիր էլ կա կապված ձայնի բարձրության ղեկավարման վահանակի հետ, այն անհետացել է ժամացույցի կողքից: Հենց փորձում եմ Control Panel-ից միացնել սխալ է տալիս:Կարող է՞ գիտենաք ինչպես վերականգնեմ այս ամենը:

Artgeo
12.03.2007, 10:18

Քո նշված բոլոր ծրագրերը գտնվում են %SystemRoot%\System32\ թղթապանակում: Օրինակ %SystemRoot%\System32\mspaint.exe
Նայի այդ թղթապանակում: Եթե չկա իմ կարծիքով մնում է երկու տարբերակ: 1. Ռեստորե (իմ մոտ ընդհանրապես անջատածա :D ) կամ էլ 2. ֆորմատ:

Ինչ վերաբերվում է ձայնին, ապա այս դեպքում փորձի նորից ինստալլ անել դռաիվերները: հակառակ դեպքում նորից վերևում նշված երկու տարբերակը:

քաղաքացի
12.03.2007, 11:49
Ինձ թվում է սենց փորձես կլինի: Windows XP-ի դիսկը դիր հետո գնա Control Panel -> Add Remove Programs -> Add/Remove Windows Components
Հետո Accessories and Utilities-ի պտիչկան հանի ու նորից դիր և վերջում սեղմիր Next
Ինձ թվում է կստացվի ;)

TigranM
12.03.2007, 13:32

Շնորհակալություն, փորձեցի քո ասած ձևով և ամեն ինչ ստացվեց;:hands

Egern.net
12.03.2007, 14:42
Շնորհակալություն, փորձեցի քո ասած ձևով և ամեն ինչ ստացվեց;:hands
մի հատ վիրուս վրայով անցել էր....

Armeno
12.03.2007, 14:53
Եթե ունես WINDOWS- դիսկը, ապա մտի Control Panel,Add or remove programs,Add/remove windows components, Այնուհետև դիսկը դիր, և դիր Accessories&Utilites Ծիտիկը(պտիչկան),և NEXT:ok

TigranM
20.03.2007, 02:36
Բարև հարգելի ակումբցիներ: Մի հատ MS Word-ի ֆայլ կա որտեղ կարևոր ինֆորմացիա կար, ես այդ ֆայլի վրա գղտնաբառ էի դրել, իսկ հիմա մոռացել եմ, իսկ այդ ինֆորմացիան շատ է անհրաժեշտ:Կարող է, ինչ որ մեթոդ կամ ծրագիր իմանաք որով կարող եմ բացել այդ ֆայլը:

teleport
20.03.2007, 02:49
Բարև հարգելի ակումբցիներ: Մի հատ MS Word-ի ֆայլ կա որտեղ կարևոր ինֆորմացիա կար, ես այդ ֆայլի վրա գղտնաբառ էի դրել, իսկ հիմա մոռացել եմ, իսկ այդ ինֆորմացիան շատ է անհրաժեշտ:Կարող է, ինչ որ մեթոդ կամ ծրագիր իմանաք որով կարող եմ բացել այդ ֆայլը:

MS-Word recovery
yandex -ով պոիսկ տուր , կբերի :
մենակ աշխատեցնելուց զգույշ եղիր , անվճար տարբերակը աշխատում է մի անգամ:ok :
www.acards.ru/news_ms_word_password_recovery.html

Egern.net
20.03.2007, 14:51
ինձ մոտ էլ մի նման խնդիր կար: Շաաատ բաներ փորձեցի, օգուտ չկար...
Բոլոր ծրագրերը Error էին տալիս, չէին կարողանում գտնել

Selene
21.03.2007, 10:19
Ժողովուրդ ի՞նչ անեմ, արդեն 2 օր է` Lingvo-ն չի աշխատում, ի՞նչից կլինի:

Արսեն
21.03.2007, 17:24
Ժողովուրդ ի՞նչ անեմ, արդեն 2 օր է` Lingvo-ն չի աշխատում, ի՞նչից կլինի:

Հնարավոր է որ լիցենզիան է անցել:think

Selene
21.03.2007, 19:14
Հնարավոր է որ լիցենզիան է անցել:think

Հա, երևի իրոք նման բան կա, որովհետև պատուհան է բացվում և ակտիվացում է ուզում, բայց թե ոնց պիտի ակտիվացնեմ, չգիտեմ:

TigranM
21.03.2007, 22:55
Ժողովուրդ ի՞նչ անեմ, արդեն 2 օր է` Lingvo-ն չի աշխատում, ի՞նչից կլինի:

Lingvo-ի ո՞ր տարբերակն է քեզ մոտ:
Կարող եմ խնդրի լուծման մի ոչ հարմարավետ եղանակ ասել, եթե շտապ է հարկավոր: Ամեն անգամ ծրագիրը աշխատացնելուց առաջ համակարգչում ամիս ամսաթիվը մի քանի ամիս հետ ես տալիս ու ծրագիրը բացում:

Selene
22.03.2007, 10:43

Իմ մոտ Lingvo 11-ն է:
Կփորձեմ քո ասած տարբերակով անպայման: Եթե չստացվի, երևի նորը պիտի install անեմ:
Ամեն դեպքում շնորհակալություն:)

TigranM
22.03.2007, 11:31
Իմ մոտ Lingvo 11-ն է:
Կփորձեմ քո ասած տարբերակով անպայման: Եթե չստացվի, երևի նորը պիտի install անեմ:
Ամեն դեպքում շնորհակալություն:)

Ես Lingvo 10 ակտիվացիոն կոդը ունեի դրա համար էի հարցնում: Իմ կարծիքով եթե անիստալ անես ու նորից ինստալ, ոչ մի օգուտ չի տա քանի որ ծրագրերի մեծամասնությունը համակարգչում ֆայլա ստեղծում որտեղ լիցենզիայի մասին ինրորմացիան անինստալ անելուց չի ջնջվում, դրա համար պիտի սաղ կոմպտ ֆորմատ անես:Իմ կարծիքով, մի հատ ծրագրի համար չարժի, ավելի լավա կռեկը ճարես:

քաղաքացի
22.03.2007, 11:33
ֆորմատից լավ բան չկա: Lingvo 11-ի լիցենզյան բերում է 0-ի ե նորից կօգտագործես ինչքան, որ օգտագործել ես:

Արշակ
22.03.2007, 11:58
Իմ մոտ Lingvo 11-ն է:
Կփորձեմ քո ասած տարբերակով անպայման: Եթե չստացվի, երևի նորը պիտի install անեմ:
Ամեն դեպքում շնորհակալություն:)
Ստեղ crack-ը կա։
http://freenet.am/~d_zone/

Մանե
22.03.2007, 15:04
Search-ը անընդհատ կախում ա:(
Երբ բացում եմ,search տալուց կախում ա,ու վերջ,էլ չի ման գալիս.Ինչ անեմ,ամեն անգամ նույնն ա:(

Armeno
22.03.2007, 15:15
Հակավարակդ(անտիվիրուս)-դ խոդ տուր,կարող ա վարակ(վիրուս) կա :ok

Մանե
22.03.2007, 15:19
Հակավարակդ(անտիվիրուս)-դ խոդ տուր,կարող ա վարակ(վիրուս) կա :ok

Իսկ եթե անտիվիրուսնիկը ակտիվ չի՞:think

Ավելացվել է 3 րոպե անց

Իսկ եթե անտիվիրուսնիկը ակտիվ չի՞:think
Իմիջայլոց որ անտիվիրուսնիկը խորհուրդ կտաք,և եթե տեղը գիտեք,կասե՞ք:)

Armeno
22.03.2007, 15:32
Եթե առանց անտիվիրուսի մտել ես ինտերնետ,ապա 75-80$(%) վիրուս կա,իսկ անտիվիրուսներից ես նախնտրում եմ Kaspersky-ն, համ լավն է ,համ թեթև համակարգչին համար,և զբաղեցնում է ընդամենը 11 մբ

Մանե
22.03.2007, 16:17
Եթե առանց անտիվիրուսի մտել ես ինտերնետ,ապա 75-80$(%) վիրուս կա,իսկ անտիվիրուսներից ես նախնտրում եմ Kaspersky-ն, համ լավն է ,համ թեթև համակարգչին համար,և զբաղեցնում է ընդամենը 11 մբ

Մերսի,կփորձեմ:)

Selene
23.03.2007, 00:16
Ստեղ crack-ը կա։
http://freenet.am/~d_zone/

Շնորհաալություն, արդեն crack-ը քաշեցի:) Հուսով եմ Լինգվոն նորից նորմալ կաշխատի:

Selene
23.03.2007, 12:38
Արդեն նորմալ աշխատեց Lingvo-ս:hands ՝ շնորհիվ Արշակի:oy Ապրես:)

Մանե
26.03.2007, 20:48
Կասե՞ք որտեղ ա գտնվում NAVSETUP.EXE-ը/անտիվիրուսի համար/
Մեկ էլ մի բան.Սմայլիկներս չեն աշխատում.Իրանց վրա պահելուց սովորական մկնիկի նշան ա տալիս:(
Browser-ս Mozilla Firefox ա:)
Մոռացա ասեմ,որ ոչ միայն սմայլիկները չեմ կարում դնեմ պատասխանում,այլ ամբողջ ես ֆունկցիաների վրա նույնն ա,օրինակ՝գույները,չափերը և այլն
Օգնեք էլի

X_I_S_H_N_I_K
26.03.2007, 22:28
Հայեր ջան,
Շատ եմ խնդրում, ինչքան հնարավոր է շտապ ինձ տվեք WINXP SP2-ի ACTIVATOR-ի լինկ ինտերնետում: Շատ շտապ է պետք:
Շնորհակալություն: K92GJ-DFTYV-KFHBY-3Y9HY-692HW
Ես էլ քեզ լիցենզիոն win ix sp2 key

Ավելացվել է 2 րոպե անց

Search-ը անընդհատ կախում ա:(
Երբ բացում եմ,search տալուց կախում ա,ու վերջ,էլ չի ման գալիս.Ինչ անեմ,ամեն անգամ նույնն ա:( ՍԻՍՏԵՄԱՆ ՓՈԽԻ ՍԽԱԼ ՈՒՆԻ, ՆՈՐ WINDOWS ՆՍՏՑՌԱ ՈՒ ԵԹԵ ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ԼԻՆԻ ԴԻՍԿՏ ՓՈԽԻ

Ավելացվել է 4 րոպե անց

Իսկ եթե անտիվիրուսնիկը ակտիվ չի՞:think

Ավելացվել է 3 րոպե անց

Իմիջայլոց որ անտիվիրուսնիկը խորհուրդ կտաք,և եթե տեղը գիտեք,կասե՞ք:)
A V G ԱՆՏԻՎԻՐՈՒՍ ՕԳՏԱԳՕՐՑԻ ԱՄԵՆԱ ՀԱՐՄԱՐՆԱ ԴԵՌ

Armeno
01.04.2007, 13:53
Ժողովուրդ ջան ,իմ մոտ MSN 7.0-ա հենց Լոգոն եմ անում ասում ա թազեն քաշի,բայց հավես չկա ետքան քաշելու.Ո՞նց անեմ,որ իմ 7,0 -ով մտնեմ

Vlad
02.04.2007, 11:40
Եթե առանց անտիվիրուսի մտել ես ինտերնետ,ապա 75-80$(%) վիրուս կա,իսկ անտիվիրուսներից ես նախնտրում եմ Kaspersky-ն, համ լավն է ,համ թեթև համակարգչին համար,և զբաղեցնում է ընդամենը 11 մբ
Armeno ջան ես քեզ հետ համամիտ չեմ Kaspersky-ու հարցում: Ես էլ էի առաջ այդ օգտագործում, բայց այն մի 3-4 ամիս աշխատելուց հետո սկսում է դանդաղեցնել համակարգչի աշխատանքը:
Եթե ուզում եք լավ անտիվիրուս ունենաք, ապա օգտագործեք AVAST:hands
ՉՄՏԱԾԵՔ, ԹԵ ԳՈՎԱԶԴ Է:

Armeno
02.04.2007, 13:20
Ետի որտեղից կարող եմ ճարել,իսկ համակարգիչս իսկապես սկսել է դանդաղ աշխատել

Ավելացվել է 3 րոպե անց
MSN-Ի համար մի բան ասեք ելի.

TigranM
02.04.2007, 13:45
այն մի 3-4 ամիս աշխատելուց հետո սկսում է դանդաղեցնել համակարգչի աշխատանքը:

Դու գիտես թե ի՞նչն է դրա պատճառը:

Armeno
02.04.2007, 13:49
ԿԱՍՊԵՌ-ը պահում է ինչ որ crash dump fail-եր,յես ամեն շաբաթ մեկ Գեգաբայթ տեղ եմ բացում դրանք ջնջելով

Egern.net
02.04.2007, 17:45
Կարծեմ հնարավորություն չկա:

Դիր միանգամից LiveMessenger8.1-ը քաշի ու վերջ:

Կարող ես առանձին քաշել և ինստալյացիա անել

TigranM
02.04.2007, 23:39
ԿԱՍՊԵՌ-ը պահում է ինչ որ crash dump fail-եր,յես ամեն շաբաթ մեկ Գեգաբայթ տեղ եմ բացում դրանք ջնջելով

Ետ ֆայլերը որտեղա պահում, ասա մի հատ ես էլ նայեմ:

Vlad
03.04.2007, 08:16
Դու գիտես թե ի՞նչն է դրա պատճառը:Պատճառ չկա: Պատճառը հենց Kaspersky-ին է: Իր աշխատանքի ձևն է:

Ավելացվել է 9 րոպե անց

Ետի որտեղից կարող եմ ճարել,իսկ համակարգիչս իսկապես սկսել է դանդաղ աշխատել
Եթե խոսքը avast-ի մասին է, ապա http://avast.com կայքից:hands :
Փորձիր և չես փոշմանի: Կարևորը որ ինտերնետին միացված լինի համակարգիչը` ամեն օր անտիվիրուսի նոր թարմացում է գալիս:hands :

HardRock
03.04.2007, 09:33
Ժող. ես շատ եմ լսել, անգամ ռուսական ֆորումներում եմ կարդացել որ Կասպերսկին տոռմուզա ու զարմանում եմ, որ եդքան գովում են: Avast -ի մասին, սենց մի բան կա, ինչքան գիտեմ ինքը անվճարա: Անվճար բաները միշտ մի բան պակաս են ունենում, ասենք e-mail չի ստուգում, կամ նմանատիպ մանր բաներ: Դա շատ լավա եթե չես ուզում անտիվիռուսի պող տաս, բայց դե մեր մոտ` Հայաստանում բոլոր ծրագրերն էլ 2000 դրամից թանկ չեն ու կարելի ա էդ պողը տալ ու նորմալ ծրագիր գցել, որը, չեմ կարա ասել: Մենակ մի բան կա, որ օրինակ Norton-ի ապդեյթները www.network.am-ից հանգիստ կարաս խաշես: Մի վախտ McAfee էր մոտս գցած, բայց առաջին ապդեյթից հետո կանգնեց, գլուխ չդրեցի, Norton եմ գցել ու խնդիրներ չկան:

TigranM
03.04.2007, 10:28
Norton-ի ենա վատ, որ ծանր ծրագիրա: Kaspersky-ին արդեն 3 ամիս օգտագործում եմ բայց չեմ զգացել, որ կոմպիս աշխատանքը դանդաղեցնի,ինչը չեմ կարող ասել Norton-ի համար:

Egern.net
03.04.2007, 14:21
Norton-ի ենա վատ, որ ծանր ծրագիրա: Kaspersky-ին արդեն 3 ամիս օգտագործում եմ բայց չեմ զգացել, որ կոմպիս աշխատանքը դանդաղեցնի,ինչը չեմ կարող ասել Norton-ի համար:
քուայթ ըգրի....

նույնը ինձ մոտ էր, չնայած եղբորս խորհրդով անցել եմ eTrust EZ Antivirus-ին....

Armeno
13.04.2007, 16:06
Ժող երեկ NEED for Speed carbon-ը քցեցի,բայց հենց մտնում եմ մեջը,դուրս ա քցում ու եռոր ա բերում,Ինչի?
http://www.imageshare.am/thumb/51300120/untitled.JPG (http://www.imageshare.am/view/51300120/untitled.JPG)

Արամ
13.04.2007, 16:51
Ինչ սխալ?

Armeno
13.04.2007, 18:22
Սխալ չե էլի ,եդ պրոբլեմը.որ նկարի մեջ կա

TigranM
13.04.2007, 23:12
Ժող երեկ NEED for Speed carbon-ը քցեցի,բայց հենց մտնում եմ մեջը,դուրս ա քցում ու եռոր ա բերում,Ինչի?
http://www.imageshare.am/thumb/51300120/untitled.JPG (http://www.imageshare.am/view/51300120/untitled.JPG)

Հնարավորա վիդյո քառտտ թույալ ու չի կարում աշխատացնի:Կամ էլ եթե ասենք 128մբ կամ ավելա բայց օն-բոռտ էլի կարողա չաշխատացնի:

Արամ
14.04.2007, 12:33
Եթե օ-բորտ ա ապա պետք է անպայման մատիրինսկայի դռայվերը նստացրած լինի առնաց պրոբլեմների:

Մանե
14.04.2007, 17:23
http://freenet.am/~d_zone/
Ժող ստեղից Լինգվոյի Crack եմ քաշում,տալիս ա որ ճիշտ չի,ինչ կարամ անեմ

Selene
14.04.2007, 17:29
Չէ, Մանե ջան նորմալ լինում է քաշել:) Ուզում ես, ես քեզ մեյլի վրա ուղարկե՞մ:

Lapterik
14.04.2007, 22:09
Էրեխեք ջան, կոմպիս հետ ինչ որ մի բան սխալ ա, գժվել ա, Start -ից հետո All program-ը չի բացում, ինչից կլինի՞, կարողա իմանա՞ք:

Wisper
14.04.2007, 22:52
Էրեխեք ջան, կոմպիս հետ ինչ որ մի բան սխալ ա, գժվել ա, Start -ից հետո All program-ը չի բացում, ինչից կլինի՞, կարողա իմանա՞ք:

Մտի C:\Documents and Settings\your_accont_name\Start Menu , որտեղ your_accont_name-ը քո ոնց ասեմ user-ի անուննա: Որ մտնես միանգամից կջոկես :ok
Հա մտի ըտեղ ու նայի տես կա programs անունով պապկեն, եթե կա, ապա նայիր կա արդյոք մեջը մի բան թե չե :B

Lapterik
15.04.2007, 01:09
Լիքը բան կա, պապկաներ, բայց լրիվ պրոգրամաներինը չի:

Ավելացվել է 8 րոպե անց
Էտքանն էլ հերիք չէր, հիմա էլ Պրոմտ 7-ն ա գժվել, էս ինչ ա կատարվում, կարգին ինստալ եմ արել, չի բացում, ինչից կլինի՞:

Wisper
15.04.2007, 07:48
Լիքը բան կա, պապկաներ, բայց լրիվ պրոգրամաներինը չի:

Ավելացվել է 8 րոպե անց
Էտքանն էլ հերիք չէր, հիմա էլ Պրոմտ 7-ն ա գժվել, էս ինչ ա կատարվում, կարգին ինստալ եմ արել, չի բացում, ինչից կլինի՞:

Ավելի ճիշտ կանես սիստեմատ փոխես: Երբ որ տենց աննոռմալ պրոբլեմներա լինում, նշանակումա, որ միակ ելքը սիստեման փոխելնա: Ոչինչ տենցելա պատահում :ok

vagsG
15.04.2007, 10:02
Ժող կներեք հարցս երկու տեղ եմ գրել, բայց իրոք շտապա պետք, օգնեք:
Internet Explorer-ը 7 նստեց սեռտիֆիկատից հետո, բայց:D :D :D , ռեստառտից հետո վինդս կեսից կանգնումա ու պատուհան բացում: Վերևում գրածա` Explorer.exe - Unable to Locate Component, իսկ ներքևի պատուհանում` This application has failed to start becouse Normaliz.dll was not found. Re-installing the application may fix this problem. ու անգամ Safe mode-ով չեմ կարողանում մտնել, որ անինստալ անեմ: Ձեվ կա, թե վինդը թազա պետքա գցեմ?:

Reg Cleaner-ով փորձի, իմ մոտ մի անգամ տենց ստացվել ա

vagsG
15.04.2007, 10:25
Իսկ էս ամեն ինչը որտեղի՞ց ա միտքտ եկել

Wisper
15.04.2007, 11:29
Ի՞նչ ռեգքլիներ :angry : Էս մարդը ասումա պարզ ձևով որ չի կարողանում նույնիսկ սեյֆ մոդով մտնել: Խորհուրդներ կարելիա տալ, բայց դրանք անիմաստ են և լավագույն դեպքում ոչ մի օգուտ չեն տա :D Լավ կլինի վինդան փոխես: Մ՞ ճի՞շտ չեմ :B
Կարող ես Repair անես վինդատ, սեթափի վախտ հարցնումա, բայց 99տոկոսով չի օգնի ցավոք սրտի :( Երևի միակ խելքին մոտ խորհուրդը դա կլինի :B

HardRock
16.04.2007, 09:33
Ժող. ջան, մերսիներ, բայց դա հազար տարվա բանա: Ասեմ, որ առանց վինդը փոխելու պրոբլեմը լուծեցի: Պարզվեց, որ երբ վալիդեյթա անում ինքը մի հատ Normaliz.dll ֆայլա ստեղծում windows պապկայում, երբ խաբելով ես անում, (այսինքն իմ մոտ վինդը լիցենզիոնի չէր, մի երկու ֆայլ կար դրանց միջոցով վալիդեյթի պահը անցել էի) այդ ֆայլը ինքը չի սարքում, դրա համարել վինդը բացում էր, բայց առաջ չէր շարժվում: Սենց արվեց. ինտեռնետից քաշեցի այդ ֆայլը, մտա Սեյֆ մոդի "with common promt" կարծեմ, ու Dos -ի հրամանով այդ ֆայլը, գցեցի իրա տեղը ու վերջ, ռեստարտից հետո բացեց: Բայց մի բանել ասեմ, որ IE 7 հետո ջնջեցի, իմ մոտինը beta տարբերակ էր:

Kheranyan
16.04.2007, 10:18
Ժող ջան, ես առաջին անգամ եմ ֆորումում գրառում կատարում և չգիտեմ ճիշտ տեղում եմ գրում թե ոչ, բայց ամեն դեպքում խնդրում եմ օգնեք ով որ կարող է:
Իմ մոտ մի հատ տրոյա էր ընկել ու կոմպս լրիվ փակվել էր, տարա ու մաքրել տվեցի, բայց մի հատ պրոբլեմ մնացելա: Երբ որ ինտերնետի ցանկացած սայթ եմ մտնում պատուհանի վերնագրում գրում է տվյալ սայթի անունը ու կողքից էլ մի հատ ռուսերեն հայհոյանք:
Վոնց անեմ որ այդ զիբիլը վերանա:
Կանխավ շնորհակալ եմ:

Vahan Jan
16.04.2007, 10:39
Ժողովուրդ կարաք ասեք մի հատ սայտ որտեղից կկարենամ driver քաշեմ Win98 համար:Մասնավորապես ինձ շտապ վիդիոի դրայվերա պետք (CIRRUS LOGIC CL-GD5465-HC-C ):Ուր մտնում եմ կամ գրանցումա ուզում կամ ուրիշ անհասկանալի բաներ:

Stex vayte ka :think http://freenet.am/~d_zone/

HardRock
16.04.2007, 10:50
Ժող ջան, ես առաջին անգամ եմ ֆորումում գրառում կատարում և չգիտեմ ճիշտ տեղում եմ գրում թե ոչ, բայց ամեն դեպքում խնդրում եմ օգնեք ով որ կարող է:
Իմ մոտ մի հատ տրոյա էր ընկել ու կոմպս լրիվ փակվել էր, տարա ու մաքրել տվեցի, բայց մի հատ պրոբլեմ մնացելա: Երբ որ ինտերնետի ցանկացած սայթ եմ մտնում պատուհանի վերնագրում գրում է տվյալ սայթի անունը ու կողքից էլ մի հատ ռուսերեն հայհոյանք:
Վոնց անեմ որ այդ զիբիլը վերանա:
Կանխավ շնորհակալ եմ:
:D :D :D ուրեմն վիռուսը լավ չեն մաքրել, հաստատ: Անտիվիռուս գցի ապդեյթ արա ու տուր թող ստուգի:

Kheranyan
16.04.2007, 11:18
HardRock ջան անտիվիրուս գցել եմ, ապդեյթ արելեմ, ստուգելա, մի քանի հատ Spy գտել ու կարանտինա գցել, բայց մեկա էլի այդ զիբիլը բերումա: Ինձ ասեցին կարողա ռեգիստրնեդա փոխել, բայց ոնց ուղղեմ չգիտեմ:

TigranM
16.04.2007, 12:15
Stex vayte ka :think http://freenet.am/~d_zone/

Ինչքն գիտեմ ետ սայտում դրայվերներ չկան մենակ կռեկներ են::think

Wisper
16.04.2007, 13:09
HardRock ջան անտիվիրուս գցել եմ, ապդեյթ արելեմ, ստուգելա, մի քանի հատ Spy գտել ու կարանտինա գցել, բայց մեկա էլի այդ զիբիլը բերումա: Ինձ ասեցին կարողա ռեգիստրնեդա փոխել, բայց ոնց ուղղեմ չգիտեմ:

Նայի ինչ էս անելու: Բացի րեեստերը ու մտի էս հասցեով՝ HKEY_Current_User/Software/Microsoft/Internet Explorer/Main ու էնտեղ գտի Window Title բանալին: 2 հատ կտցրու վրեն ու կբացվի կախարդական պատուհանը, որտեղ և կգտնես հայհոյանքները: Հանգիստ սրտով ու դուխով փոխի ու ինչ ուզում ես գրի, բայց խորհուրդ կտամ շատ երկար չլինի: Էտ տրոյան գրողը երեխայա եղել ոնց նայում եմ :P :D
:B

Ավելացվել է 2 րոպե անց

Ժող. ջան, մերսիներ, բայց դա հազար տարվա բանա: Ասեմ, որ առանց վինդը փոխելու պրոբլեմը լուծեցի: Պարզվեց, որ երբ վալիդեյթա անում ինքը մի հատ Normaliz.dll ֆայլա ստեղծում windows պապկայում, երբ խաբելով ես անում, (այսինքն իմ մոտ վինդը լիցենզիոնի չէր, մի երկու ֆայլ կար դրանց միջոցով վալիդեյթի պահը անցել էի) այդ ֆայլը ինքը չի սարքում, դրա համարել վինդը բացում էր, բայց առաջ չէր շարժվում: Սենց արվեց. ինտեռնետից քաշեցի այդ ֆայլը, մտա Սեյֆ մոդի "with common promt" կարծեմ, ու Dos -ի հրամանով այդ ֆայլը, գցեցի իրա տեղը ու վերջ, ռեստարտից հետո բացեց: Բայց մի բանել ասեմ, որ IE 7 հետո ջնջեցի, իմ մոտինը beta տարբերակ էր:

Խնդրեմ միշտ պատրաստ ենք օգնելու :hands Բայց լավ էլ մտել ես հա ԴՈՍ :D Հրամանները որ հիշում ես լրիվ լավա, հալալա ;)
:B

Kheranyan
16.04.2007, 13:18
Շատ շնորհակալ եմ Wisper ջան: Հիմա ես աշխատավայրում եմ, հենց գնամ տուն անպայման կփորձեմ ու արդյունքների մասին կհայտնեմ:

Armeno
16.04.2007, 13:35
Մայկրոսոֆտի սայտից ամեն ինչ կարողանում եմ քաշել,վինդովսի հաստատում չի ուզում.բայց հենց քաշում եմ բացում եմ սետապը ասումա հաստատված չի վինդովսը.ինչիցա՞

Wisper
16.04.2007, 13:44
Մայկրոսոֆտի սայտից ամեն ինչ կարողանում եմ քաշել,վինդովսի հաստատում չի ուզում.բայց հենց քաշում եմ բացում եմ սետապը ասումա հաստատված չի վինդովսը.ինչիցա՞

Չհասկացա ինչ նկատի ունեիր հաստատում ասելով, բայց միկռոյի կայքից բեռնված ծրագրերի մի մասը ամպայման նայումա, թե իրոք քո մոտ լիցենզիոն վինդայա, թե չէ :(
Դրա համար կա կռեկ, նայի ստեղ http://freenet.am/~d_zone/ : Հույսով եմ կգտնես :oy

Armeno
16.04.2007, 13:49
Ուրեմն քաշում եմ վինդովսի հայերեն միջերեսի փաթեթը.սայթում ասումա շնորհակալություն լիցենզիոն վինդովս ունենալու համար.հետո հենց մտնում եմ մեջը ,որ ինստալլացիան գնա,ասումա վալիդացիան չի ավարտվել

BOBO
16.04.2007, 18:33
Էտ կռեկը ինստալ եմ արել բայց որ ուզում եմ էտ հայերեն փաթեթը ինստալ անեմ չի ըլնում ըսենց պատուհաններ ա բերում: Ինչից ա?

_DEATH_
16.04.2007, 18:42
Էտ կռեկը ինստալ եմ արել բայց որ ուզում եմ էտ հայերեն փաթեթը ինստալ անեմ չի ըլնում ըսենց պատուհաններ ա բերում: Ինչից ա?

Պարզ ասումա էտ փաթեթը, որ քո windows-ը validate արած չի:

Kheranyan
16.04.2007, 20:01
Նայի ինչ էս անելու: Բացի րեեստերը ու մտի էս հասցեով՝ HKEY_Current_User/Software/Microsoft/Internet Explorer/Main ու էնտեղ գտի Window Title բանալին: 2 հատ կտցրու վրեն ու կբացվի կախարդական պատուհանը, որտեղ և կգտնես հայհոյանքները: Հանգիստ սրտով ու դուխով փոխի ու ինչ ուզում ես գրի, բայց խորհուրդ կտամ շատ երկար չլինի: Էտ տրոյան գրողը երեխայա եղել ոնց նայում եմ :P :D
:B

Ավելացվել է 2 րոպե անց

Խնդրեմ միշտ պատրաստ ենք օգնելու :hands Բայց լավ էլ մտել ես հա ԴՈՍ :D Հրամանները որ հիշում ես լրիվ լավա, հալալա ;)
:B
Wisper քեզանից անչափ շնորհակալ եմ, քո ասածով արեցի ու լրիվ դզվեց, էլ այդ զիբիլը չի բերում::hands

Wisper
16.04.2007, 21:26
Wisper քեզանից անչափ շնորհակալ եմ, քո ասածով արեցի ու լրիվ դզվեց, էլ այդ զիբիլը չի բերում::hands

Խնդրեմ, միշտ պատրաստ եմ օգնության: :)
:B

Ավելացվել է 13 րոպե անց

Պարզ ասումա էտ փաթեթը, որ քո windows-ը validate արած չի:

Լրիվ համաձայն եմ: Վալիդեյթ անելու համար պետքա վինդայի product key-ը փոխել, դրա համար մի քանի ծրագրեր կան այստեղ http://freenet.am/~d_zone/ Microsoft Genuine Adventage Validate: Ափսոս ժամանակ չունեմ, թե չե ինքս էլ հենց կփորձեի ու կասեի: Այսպիսով ինքներտ փորձեք, եթե ստացվի լավա :hands
:B

BOBO
16.04.2007, 21:58
Լրիվ համաձայն եմ: Վալիդեյթ անելու համար պետքա վինդայի product key-ը փոխել...
Փոխեմ ինչ դնեմ?

Selene
16.04.2007, 22:02
Իմ իմանալով, հիմնված KIS 6.0-ի տվյալների վրա իհարկե, իմ համակարգչում վիրուս չկա: Բայց երեկ ծանոթներիցս մեկը ֆլեշով բան էր ուզում տաներ, ֆլեշը միացրեց, միանգամից Անտիվիրուսը սկսեց ահազանգել Trojan program Trojan.Win32.VB.aqt File: F:\Recycled\ctfmon.exe, իսկ ֆլեշի տերն ասում է, որ իր ֆլեշում վիրուս չկա, իմ համակարգչից է: Ես դրանից հետո նորից update արեցի, չնայած 2 օր առաջ էի արել, ու scan տվեցի ողջ համակարգիչը, վիրուս չկար: Հիմա ինչքա՞նով է հնարավոր, որ իմ համակարգչու է այդ վիրուսը:(

Wisper
17.04.2007, 00:26
Selene ջան, նախ ավելի ճիշտ կլիներ գրառում անեյիր Հակավարակիչներ բաժնում, քանի որ մի ամբողջ «հետազոտությունների» շարք ունենք էնտեղ էտ վիրուսի հաշվով: Չեմ զլանա և մի անգամ ևս կասեմ, որ բացի WinRAR ծրածիրը ու դրա օգնությամբ նայի C:\Recycled\ սենց հասցեով պապկա պիտի լինի և եթե այնտեղ գտնես էտ ctfmon.exe վիրուսը ուրեմն վիճակտ բուրդա :) Էտ դեպքում խորհուրդ կտամ մտնես Հակավարակիչներ բաժին և նայես գրել եմ թե ոնց վերացնել էտ ախմախ վիրուսը :ok
Եթե խնդիրներ ունենաս - պատրաստ սպասում եմ ;)
:B

Ավելացվել է 4 րոպե անց

Փոխեմ ինչ դնեմ?

Նայի էտ իմ ասած կայքից որ էտ զիփ արած ֆայլը քաշում ես էնտեղ մի հատ լավ ծրագիր կա այս անունով WinXP/2003 Key Changer: Ինքը ավտոմատ փոխումա լիցենզիոն տարբերակի բանալիա սարքում :hands : Քեզ մնումա րէստարտ տաս կմպոտ և վայելես բնության պարգևը :D :oy

Ավելացվել է 9 րոպե անց
Selene ջան մոյացա ասեմ, հեշտ ձևը թողած ընկել եմ եսիմ ինչի հետևից :D Որ իմանաս էտ վիրուսով վարակվածա կոմպտ թե չե կարաս օրինակ մի դիսկի վրա աջով կտցնես ու եթե մենյուի մեջ բացվի Open(0) ուրեմն կոմպտ վիրուսոտա ;) Եթե չե ուրեմն կարողա վիրուս կա բայց ctfmon-նը չի :( Բայց կարողա նաև վիրուս չլինել :)
:B

TigranM
17.04.2007, 11:41
Փոխեմ ինչ դնեմ?
Մի հատ քո քաշած Crack_MicrosoftGenuineAdvantage զիպ ֆայլի մեջ մի հատ WindowsXPNET2003KeyChanger .exe ֆայլ կա ետ ես աշխատացնում:Հետո !!!ReadMe!!!տեքստ ֆայլի միջից copy ես անում գրված սերիալ համարը ու Past անում .exe ծրագրի աշխատացնելուց բացված պատուհանի մեջ, հաստատում ու համակարգիչը վերաբեռնում: Հիմա պետք է որ ամեն ինչ նորմալ լինի:

Selene
17.04.2007, 14:05
Selene ջան, նախ ավելի ճիշտ կլիներ գրառում անեյիր Հակավարակիչներ բաժնում, քանի որ մի ամբողջ «հետազոտությունների» շարք ունենք էնտեղ էտ վիրուսի հաշվով: Չեմ զլանա և մի անգամ ևս կասեմ, որ բացի WinRAR ծրածիրը ու դրա օգնությամբ նայի C:\Recycled\ սենց հասցեով պապկա պիտի լինի և եթե այնտեղ գտնես էտ ctfmon.exe վիրուսը ուրեմն վիճակտ բուրդա :) Էտ դեպքում խորհուրդ կտամ մտնես Հակավարակիչներ բաժին և նայես գրել եմ թե ոնց վերացնել էտ ախմախ վիրուսը :ok
Եթե խնդիրներ ունենաս - պատրաստ սպասում եմ ;)

Selene ջան մոյացա ասեմ, հեշտ ձևը թողած ընկել եմ եսիմ ինչի հետևից :D Որ իմանաս էտ վիրուսով վարակվածա կոմպտ թե չե կարաս օրինակ մի դիսկի վրա աջով կտցնես ու եթե մենյուի մեջ բացվի Open(0) ուրեմն կոմպտ վիրուսոտա ;) Եթե չե ուրեմն կարողա վիրուս կա բայց ctfmon-նը չի :( Բայց կարողա նաև վիրուս չլինել :)
:B

Նախ շնորհակալություն, որ միշտ պատրաստ ես օգնելու:oy
Open(0) աջով ցանկացածի վրա կտցնելու դեպքում չկա, դա ես մինչ եստեղ գրելն եմ փորձել:
Իսկ WinRAR--ով նայեցի, նման վիրուս չկա:) Ուրեմն չու՞նեմ ctfmon.exe:

Wisper
17.04.2007, 14:51
Նախ շնորհակալություն, որ միշտ պատրաստ ես օգնելու:oy
Open(0) աջով ցանկացածի վրա կտցնելու դեպքում չկա, դա ես մինչ եստեղ գրելն եմ փորձել:
Իսկ WinRAR--ով նայեցի, նման վիրուս չկա:) Ուրեմն չու՞նեմ ctfmon.exe:

Դե վռոդի կակ չունես :D Չե, վսյոտակի եթե նախանշանները չկան, ապա անիմաստա վախենալ :o
:B
Հաաա բացի դրանից էլ միշտ պատրաստ եմ օգնելու :D :hands :lol