PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջաննի Ռոդարի



Smokie
26.11.2010, 15:14
Եկեք այս թեմայում դնենք հայտնի իտալացի մանկագիրի ստեղծագործություններից:

Ես կսկսեմ «Հեքիաթներ հեռախոսով» գրքից: Գիրքը ռուսերենից թարգմանել Աստղիկ Աղասյանը:

Նախաբան:

Իտալիայի Վարեզե քաղաքում բնակվում էր սինյոր Բյանկին: Նա ծառայում էր առեւտրական մի հիմնարկում, որը վաճառում էր դեղորայք. Եւ սինյոր Բյանկին շաբաթվա յոթ օրից վեց օրը շրջում էր ամբողջ Իտալիայում: Ուղեւորվում էր նա ե՛ւ դեպի արեւելք, ե՛ւ դեպի արեւմուտք, ե՛ւ հարավ, ե՛ւ հյուսիս, գնում էր երկրի խորքը, ամեն տեղ ցույց էր տալիս դեղորայքի իր նմուշները եւ գործարք կատարում: Կիրակի օրը նա վերադառնում էր տուն, իսկ երկուշաբթի նորից սկսում էր ճանապարհորդել: Մեկնելուց առաջ նրան հրաժեշտ տալիս, աղջիկը միշտ ասում էր.
_Հայրիկ, խնդրում եմ ամեն երեկո ինձ մի հեքիաթ պատմիր::erexa
Պետք է ձեզ ասեմ, որ այդ աղջիկը առանց հեքիաթի չէր կարողանում քնել, իսկ մայրիկն արդեն պատմել էր իր իմացած բոլոր հեքիաթները եւ նույնիսկ երեք անգամ:
Եւ ահա սինյոր Բյանկին, որտեղ էլ որ լիներ, ամեն երեկո հեռախոսով զանգահարում էր տուն եւ մի հեքիաթ պատմում աղջկան: Այս գրքում հենց հավաքված են սինյոր Բյանկիի պատմած հեքիաթները: Դուք իհարկե կնկատեք, որ դրանք այնքան էլ երկար չեն: Բայց այլ կերպ չէր էլ կարող լինել. չէ՞-որ ամեն անգամ հեռախոսելու համար սինյոր Բյանկին ստիպված էր վճարել սեփական գրպանից, եւ նա ոչ-մի դեպքում չէր կարող թույլ տալ իրեն խոսել շատ երկար. Ճիշտ է, մերթ ընդ մերթ, երբ կարողանում էր հաջող գործարք կատարել եւ մի-քիչ ավելի փող վաստակել, նա իրեն թույլ էր տալիս ավելի երկար խոսել, ոչ շատ, մեկ-երկու րոպե միայն: Ինձ պատմել են. Հենց որ սինյոր Բյանկին զանգահարում էր Վարեզե քաղաք, կենտրոնական հեռախոսավարուհիները դադարում էին պատասխանել մյուս զանգերին, որովհետեւ իրենք էլ հետաքրքրությամբ լսում էին այդ հեքիաթները: Եւ ես վստահ կարող եմ ասել, որ դրանցից մի քանիսը իսկապես-որ հետաքրքիր են ստացվել:

Smokie
26.11.2010, 15:38
Սա մանկությանս հեքիաթներից է, փոքր ժամանակ շատ էի սիրում ու շատ անգամ են ինձ համար կարդացել, բացի սրանից երկու հեքիաթներ էլ կային, որ էլի շատ էի սիրում, դրանք էլ կդնեմ:

Ալիսա-Գլորիկը

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին: Ինչու՞ է կոչվում «Գլորի՞կ». Որովհետեւ նա շարունակ գլորվում ընկնում էր, շարունակ ու ամեն տեղ:
Մի անգամ պապիկը փնտրում էր նրան, որ տանի պարտեզ.
_Ալի՜սա… որտե՞ղ ես, Ալի՜սա:
_Ես այստեղ եմ, պապիկ:
_Ո՞րտեղ-այստեղ::esim
_Զարթուցիչի մեջ::oy
Այո՛, երեւակայիր, զարթուցիչի մեջ էր…Նա ցանկացել էր իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնպե՜ս սաստիկ էր ցանկացել, այնպե՝ս սաստիկ, որ բացել էր ժամացույցի ետեւի դռնակը եւ մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Եւ հիմա նա ստիպված էր շարունակ ցատկոտելանիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք անդադրում պտտվում էին կրկնելով՝ «Տի՛կ-տա՛կ, տի՛կ-տա՛կ…»:
Իսկ մի ուրիշ անգամ էլ պապիկը կանչեց նրան նախաճաշի.
_Ալի՜սա… Որտեղ ես, Ալի՜սա…:unsure
_Ես այստեղ եմ, պապիկ::hi
_Ո՞րտեղ-այստեղ::think
_Դե այստե՛ղ եմ, հենց կողքիդ…:) Շշի մեջ…:oy
_Ինչպե՞ս դու ընկար այդտեղ::o
_Ես շատ ծարավեցի, իսկ հետո, երբ ուզեցի շշից ջուր խմել, հանկարծ՝ թրը՛մփ… Եւ ընկա մեջը…:oy
Այո՛, նա ընկավ շշով ջրի մեջ, եւ հիմա ստիպված է շարունակ ոտքերը շարժել ու ձեռքրով թիավարել, որպեսզի չխեղդվի: Դեռ լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ, այնտեղ սովորել էր գորտի նման լող տալ:
_Դե մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապիկը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով եւ դուրս եկավ շշից: Ահա հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ թե որքան օգտակար է մարմնամարզությամբ պարապելը:
Իսկ մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛ւ պապիկն էր նրան փնտրում, ե՛ւ տատիկն էր նրան փնտրում, ե՛ւ հարեւանուհին էր փնտրում, այն հարեւանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն, պապիկի լրագիրը կարդալու եւ այդպիսով քառասուն լիրա տնտեսելու:
_Տեր Աստված, այ քեզ դժբախտությու՜ն,_շշնջում էր սարսափահար տատիկը:_Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչեւ հոր ու մոր վերադարձը::scare
_Ալի՜սա… Ալի՜սա… Ո՞րտեղ ես… Ալի՜սա…:aaa
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում, եւ չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով ճանապարհորդելիս, նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն արկղի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել արկղի մեջ, եւ, իհարկե, գլորվեց ներս: Գլորվեց ու… քնեց փափուկ սփռոցների մեջ::lazy Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ քաշեց, դե, ու՞մ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց նա բոլորովին էլ չվախեցավ. Մի անգամ նա գլորվեց լվացարանի խողովակը, այ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով եւրեւի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»:
Բայց ինչպե՞ս կարող էր մեկն ու մեկը մտածել ընթրիքի մասին, երբ կորել էր Ալիսան: Դե, իհարկե, որ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրիկն ու մայրիկը, նրանք բարկացան տատիկի ու պապիկի վրա:
_Այդպե՞ս եք դուք երեխա խնամում::angry
_Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,:beee_առարկեցին պապիկն ու տատիկը :_Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ, մահճակալից էին ցած ընկնում, բայց դրանից ոչ մի առանձին վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում::bl
Մինչ այդ, Ալիսան սպասելուց ձանձրացավ. նա մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին եւ ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել հատակը :
«Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»
_Սսս…,_ասաց հայրիկը,_կարծես ինչ-որ տեղ թակում են:
Իսկ Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել:
«Թը՛խկ… թը՛խկ… թըխկ…»
Եւ դուք պետք է տեսնեիք, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:yahoo
Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց հանգամանքից եւ գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: եւ երբ հանում էին նրան այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետեւ խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:
http://www.imagger.com/uploads/283040_PB265719.jpg

Smokie
26.11.2010, 17:49
Շփոթ-Պապիկը

Կար-չկար մի աղջիկ. Նրա անունն էր Դեղին Գլխարկ:
_Չէ՛, Կարմիր Գլխարկ…
_Հա՛, ճիշտ որ, Կարմիր Գլխարկ: Մի անգամ մայրիկը կանչում է նրան եւ ասում._ «Կանաչ Գլխարկ»…
_Դե՛ չէ՛, պապիկ, կարմի՛ր, կարմի՛ր…
_Ա՜խ, հա, Կարմիր… «Գնա, խնդրեմ, մորաքրոջդ մոտ եւ տար նրան այս կարտոֆիլի կճեպները»:
_Չէ՛, «Գնա տատիկի մոտ եւ կարկանդակ տար նրան»:
_Դե լավ: Աղջիկը գնում է, գնում հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դեմն է դուրս գալիս ընձուղտը:
_Է՜… է՜, պապիկ, դու ամեն-ինչ խառնեցիր: Նրա դեմ դուրս է գալիս գայլը, եւ ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:
_Ճիշտ ես, թոռնիկս: Աղջիկը հանդիպում է գայլին: Այդպես, ուրեմն, գայլը հարնում է աղջկան,_ «վեց անգամ ութ ի՞նչ կանի»:
_Ո՛չ, ո՛չ, պապիկ, գայլը հարցնում է Կարմիր Գլխարկին, «Ու՞ր ես գնում, Կարմիր Գլխարկ»:
_Դու ճիշտ ես, թոռնիկս: Իսկ սեւ գլխարկը պատասխանում է:
_Նա Կարմի՛ր Գլխարկն է, Կարմի՛ր Գլխարկը… Կարմիր…
_Դե հա, էլի, Կարմիր: Իսկ նա պատասխանում է._«Ես գնում եմ շուկա, տոմատի հյութ գնելու»:
_Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չի… «Ես գնում եմ տատիկիս մոտ: Նա հիվանդ է ու մենակ. միայն-թե մոլորվեցի անտառում եւ չեմ կարողանում ճանապարհը գտնել»…
_Ճիշտ է: Եւ այստեղ ձին ասում է…
_Ի՞նչ ձի: այնտեղ գայլ էր չէ՞:
_Իհաչկե, գայլ էր: Դե ահա գայլն ասում է._ «Նստիր համար հինգ տրամվայ եւ գնա մինչեւ Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվիր աջ, եւ դուրս կգաս ուղղակի երեք աստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի տուր, իսկ սոլդոն վերցրու եւ գնիր պաղպաղակ:
_Պապիկ, դու բոլորովին չգիտես հեքիաթ պատմել, բոլորը խառնեցիր, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-Պապիկ ես: Իսկ պաղպաղակ դու իսկապես առ ինձ համար:
_Համաձայն եմ. Ահա քեզ մի սոլդո. Դե, վազիր շուտ, գնիր քեզ համար համով, սառն պաղպաղակ…
_Շնորհակալ եմ, պապիկ…(հեռանալով) Շնոր-հա-կալ եմ…

Smokie
26.11.2010, 20:21
Սակա՛լա-Պակա՛լա

Մի անգամ երկու փոքրիկ նստած էին մի խաղաղ բակում եւ հնարում էին խոսակցական նոր լեզու: Իրենցից բացի, այդ լեզուն չպետք է հասկանար ոչ մեկը աշխարհիս երեսին:
_Սակալա-պակալա,_ասաց մեկը:
_Պակալա, պակալա, բրաֆ,_ասաց մեկը:
Եւ երկուսն էլ թուլացան ծիծաղից:
Նրանցից ոչ հեռու, երկրորդ հարկի պատշգամբում նստած էր մի ծեր, բարի սինյոր եւ լրագիր էր կարդում: Իսկ դիմացի տան լուսամուտից նայում էր մի սովորական սինյորա, ո՛ր բարի, ո՛չ չա ր:
_Որքան հիմար են այս երեխաները,_ասաց նա:
Սակայն բարի սինյորը չհամաձայնվեց:
_Ես այդ կարծիքին չեմ,_ասաց:
_Բայց հո չեք կարող պնդել, թե հասկանում եք նրանց բլբլացրածը:
_Հապա ինչպե՞ս,_առարկեց բարի սինյորը,_իհարկե ամեն-ինչ հասկանում եմ: Մեկն ասաց՝ «Լավ օր է այսօր», իսկ մյուսը նրան պատասխանեց՝ «Վաղն ավելի լավ օր կլինի» :
Սինյորան քիթը կնճռոտեց, բայց լռեց, որովհետեւ երեխաները նորից սկսեցին խոսել իրենց լեզվով:
_Մարասկի, բարաբասկի, պիմպարամոսկի,_ասաց մեկը:
_Բամբարամբամ, բասկի, կումպարասկի, բրու,_պատասխանեց մյուսը:
Եւ նրանք կրկին ծիծաղեցին:
_Իհարկե, հասկացա,_ ժպտալով պատասխանեց ծեր սինյորը._ նրանցից մեկն ասաց._ «Ինչ լավ է, որ մենք ապրում ենք աշխարհում»: Իսկ մյուսը պատասխանեց._ «Այո, աշխարհը հրաշալի է»:
_Բայց մի՞թե իսկապես այդպես հրաշալի է նա, մեր աշխարհը,_չէր զիջում սինյորան:
_Բամբարամբամ բասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ,_պատասխանեց ծեր սինյորը:

Smokie
29.11.2010, 12:00
Շների քաղաքը

Մի ժամանակ կար, գուցե հիմա էլ կա երկրիս երեսին մի քաղաք: Կարծես թե ոչ մի բանով առանձնապես աչքի չի ընկնում, բայց նրա նման մեկ ուրիշը չես գտնի: Նա մեծ չէր, կարելի է ասել, նույնիսկ շատ փոքր, ընդամենը իննսունինը տուն կար այնտեղ: Ամեն տան առաջ՝ նախապարտեզ, իսկ ամեն մի նախապարտեզի ետեւում՝ մի շուն եւ բոլորը շներն էլ հաչում էին:
_Դե ի՞նչ կա որ,_կասեք դուք: Դե հա, լսեցեք: Համար առաջին տանն ապրում էր «Հավատարիմ» անունով մի շուն: Նա շատ եռանդագին պահպանում էր իր տերերին, եւ որպեսզի չկարծեին, թե նա վատ է կատարում իր պարտականությունը, ամեն անգամ, երբ իննսունութ տների բնակիչներից մեկն ու մեկը անցնում էր, սկսում էր ուժեղ հաչել, անկած նրանից, անցնողը տղամարդ էր, կին թե երեխա: Նույն կերպ էին վարվում մնացած իննսունութ շները: Նրանք հաչում էին գիշեր ու զօր, որովհետեւ միշտ որեւէ մեկն անցնում էր փողոցով:
Ամենից ծանր էր, իհարկե, իննսունիններորդ տան բնակիչների դրությունը: Եթե մի սինյոր, որ ապրում էր այդ տանը վերադառնում էր աշխատանքից, ապա նախքան իր տուն հասնելը, նա ստիպված էր լինում անցնել իննսունութ նախապարտեզների առջեւից: Մինչեւ նա անցնում էր, բոլոր իննսունութ նախապարտեզների առջեւից: Մինչեւ նա անցնում էր, բոլոր իննսունու շները անասելի աղմուկով հաչում էին: Նրանք հաչում էին բաց երախներով, ատամները ցցած, նետվում էին դեպի ցանկապատ եւ ամեն կերպ հասկացնում էին, որ դեմ չեն իրենց ատամներով փորձել նրա անդրավարտիքի ամրությունը: Պակաս ծանր չէր նաեւ մյուս բնակիչների դրությունը: Այնպես-որ, ամեն անգամ որեւէ մեկը սարսափից դողում էր փողոցում:
Իսկ դուք երեւակայու՞մ եք, թե ինչ էր կատարվում, երբ որեւէ մի անծանոթ է գալիս այդ քաղաքը… Այդ ժամանակ սկսում էին հաչել բոլոր իննսունինը շները: Եւ հազիվ էին սկսում նրանք իրենց համերգը, որ տիրուհիները, իմանալու համար, թե ի՞նչ է պատահել: Իմանալով աղմուկի պատճառը, նրանք նետվում էին տները, փականով ու նիգերով փակում դռները, արագ իջեցնում էին վարագույրները եւ թաքնվելով լուսամուտի ետեւում, հետեւում էին անցորդին, մինչեւ նրա անհայտանալը:
Մշտական հաչոցի պատճառով բնակիչների լսողությունը սկսեց աստիճանաբար բթանալ եւ համարյա դադարեցին իրար հետ խոսել: Ասենք, խոսելու մի առանձին, կարեւոր նյութ էլ չունեին, որ արժենար լսել:
Կամաց-կամաց, լռությանը վարժվելով, նրանք քայլում էին մռայլ եւ բոլորովին ետ սովորեցին խոսելուց: Վերջում այնպես ստացվեց, որ տանտերերն սկսեցին հաչել, ինչպես իրենց շները: Ճիշտ է, նրանք երեւի կարծում էին, թե խոսում են մարդկային լեզվով, բայց իրականում, հենց-որ բերանները բաց էին անում, լսվում էր «հաֆ-հաֆ»-ի նման մի բան, եւ այդ ձայներն այնքան սարսափելի էին եւ զզվելի, որ լսողի մազերը բիզ-բիզ էին կանգնում:
Եւ այդպիսով, հաչում էին քաղաքի բոլոր բնակիչները, հաչում էին շները, հաչում էին տղամարդիկ եւ կանայք, հաչում էին երեխաները, նույնիս իրար հետ խաղալիս: Եւ բոլոր իննսունինը տները վերածվեցին շնանոցի:
Սակայն արտաքինից այդ իննսունինը տան տերերը երկու կաթիլ ջրի պես նման էին սովորական քաղաքավարի մարդկանց, նրանց լուսամուտներիին կախված էին վարագույրներ, պատշգամբներում դրված էին ծաղկամաններ՝ ծաղիկներով եւ սածիլներով:
Մի անգամ այդ կողերը եկավ հայտնի Ջովանինո ճանապարհորդը: Հազիվ նկատելով նրան, բոլոր իննսունին շները այնպիսի համերգ սարքեցին, որից հեռագրասյան ջղերն անգամ կցնցվեին, ուր մնաց մարունը: Ջովանինոն, զարմացած, հարցրեց առաջին պատահած կնոջը, թե ինչ է նշանակում այդ բոլորը, բայց կինը,պատասխանի փոխարեն, հաչոց արձակեց եւ անցավ: Տեսնելով մի փոքր տղայի, Ջովանինոն գովեց նրա զգեստը եւ պատասխանի փոխարեն ստացավ բավական մեծ քանակությամբ ծղրտացող հաչոց:
_Հասկանալի է,_եզրակացրեց Ջովանինոն,_քաղաքում համաճարակ է:
Առանց րոպե կորցնելու նա քայլեց դեպի քաղաքային վարչության գրասենյամ, մտավ քաղաքագլխի մոտ եւ ուղղակի ասաց.
_Ես գիտեմ լավ միջոց, որի շնորհիվ քաղաքացիները կարող են բուժվել: Առաջին հերթին հրամայեցեք քանդել բոլոր ցանկապատերը, այգիները հիանալի կերպով կարող են ծաղկել եւ առանց ցանկապատերի: Երկրորդ՝ բոլոր շներին ուղարկեցեք որսի: Այնտե նրանց համար ավելի ուրախ կլինի, եւ նրանք կդառնան ավելի բարի: Եւ վերջինը՝ քաղաքում կազմակերպեք պարահանդես: Վալսի առաջին իսկ պտույտից ձեր բոլոր բնակիչները դարձյալ կսովորեն մարդու պես խոսել, հավատացնում եմ ձեզ:
_Հա՛ֆ-հա՛ֆ…_պատասխանեց քաղաքագլուխը:
_Հասկանալի է,_ ասաց Ջովանինոն,_չկա ավելի անհուսալի հիվանդ, քան նա, որն իրեն առողջ է երեւակայում:
Այս խոսքերով նա ետ դարձավ եւ գնաց հակառակ ուղղությամբ:
Այնպես-որ, եթե դուք գիշերով կլսեք շների ուժեղ հաչոց, իմացեք, որ ավելի շուտ այդ հաչում են ոչ-թե իսկական շները, այլ այդ տարօրինակ փոքրիկ քաղաքի բնակիչները:
http://img228.imageshack.us/img228/5636/pb295722.jpg

Smokie
29.11.2010, 12:39
«Լաց լինել» բառը

Այս պատմությունը դեռեւս տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա վաղը: Ո՞ր պատմությունը: Ահա թե ո՛րը:
Վաղը մի իմաստուն, ծեր ուսուցչուհի շարք կանգնեցրեց իր աշակերտներին եւ բերեց Անցյալ ժամանակների թանգարան, որտեղ ցուցադրված էին անցյալից մնացած, այժմ արդեն բոլորովին անօգտագործելի իրեր, ինչպես օրինակ՝ արքայական թագը, թագուհու զգեստի տուտը կամ այն ջարդոնը, որ Մոնց քաղաքում անվանում են տրամվայ:
Մի ցուցափեղկում դրված էր քիչ փոշոտված «Լաց լինել» բառը:
Վաղվա աշակերտները կարդացին քարտը եւ ոչինչ չհասկացան:
_Սինյորա ուսուցչուհի, այս ի՞նչ է նշանակում:
_Գուցե սա հնադարյան զարդարա՞նք է:
_Գուցե սա մնացել է դեռ էտրուսկների՞ց:
Ուսուցչուհին բացատրեց, որ այդ բառը մի ժամանակ կարելի էր հանդիպել ամեն քայլափոխում եւ ցավ էր պատճառում: Նա ցույց տվեց երեխաներին մի փակ սրվակ, որի մեջ պահած էին արցունքներ, հիմա արդեն մոռացվել է, թե ումն են դրանք: Գուցե դրանք այն ստրուկինն էին, որին ծեծում էր տերը, կամ գուցե մի երեխայինը, որ տուն չուներ:
_Այս արցունքները նման էին ջրի,_ասացին աշակերտները:
_Բայց նրանք այրում էին ու քայքայում աչքերը,_ասաց ուսուցչուհին:
_Գործածելուց առաջ նրանց եռացնու՞մ էին:
Ոչ, աշակերտներն առաջվա պես ոչինչ չէին հասկանում եւ արդեն սկսում էին ձանձրանալ: Այն ժամանակ բարի ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս սրահները, որտեղ ցուցադրված էին ավելի հասարակ իրեր, ինչպես, օրինակ՝ բանտի երկաթե վանդակ, ոստիկանական խուզարյու շուն,_ մի խոսքով, այնպիսի իրեր, որոնց մասին վաղվա աշխարհում արդեն ոչ-ոք գաղափար անգամ չէր ունենա:

Smokie
29.11.2010, 18:59
Տներ եւ պալատներ

Մի անգամ ես գնացի ծերանոց, այցելելու իմ լավ ընկերոջը, մի ծեր որմնադրի: Չեմ էլ հիշում, թե քանի տարի է, ինչ մենք չենք տեսնվել:
_Դե՞, շարունակ ճանապարհորդու՞մ ես,_հարցնում է նա ինձ:
_Այո, հենց նոր եմ եկել Փարիզից:
_Օ՜, Փարիզ… Ես էլ եմ եղել այնտեղ. ճիշտ է շատ վաղուց. մենք այնտեղ պալատ էինք կառուցում: Շատ լավ պալատ էր, հենց Սենայի ափին: Թե ով է հիմա այնտեղ ապրում_չգիտեմ: Դե՞, էլի որտե՞ղ ես եղել:
_Ամերիկայում:
_Ամերիկայու՞մ. օ՜ ես էլ եմ եղել այնտեղ: Վաղուց: Չեմ էլ հիշում, թե քանի տարի առաջ էր: Եղել եմ Նյու-Յորքում, Բուենոս-Այրեսում, Սան-Ֆրանցիսկոյում. Մոնտեվիդեոյումն էլ եմ եղել: Եւ ամեն տեղ տներ էինք կառուցում: Մեծ-մեծ տներ: Իսկ տանիքներին դրոշակներով ձողափայտ էինք ամրացնում: Իսկ Ավստրալիայում դու չե՞ս եղել:
_Դեռ ոչ:
_Է՜է՜է՜… Իսկ ես եղել եմ: Ճիշտ է, երբ դեռ փսլնքոտ մանչուկ էի: Այդ ժամանակ ինձ դեռ շարին մոտ չէին թողնում: Օժանդակ բանվոր էի: Ծանր պարկերով կիր էի կրում: Ինչքան ավազ եմ լցրել ցանցի վրա: Մենք այնտեղ վիլլա էինք կառուցում : Տեղացի մի սինյորի համար: Տեսքով սինյոր էր, բարոնի նման: Հիշում էմ,մի անգամ ինձ կանչեց իր մոտ եւ սկսեց հարցուփորձ անել, թե ինչպե՞ս են սպագետտի պատրաստում: Ես ասում էմ, իսկ նա ամեն-ինչ գրում է հուշատետրում: Այո… Դե, իսկ Բեռլինում եղե՞լ ես:
_Ոչ. դեռեւս չի հաջողվել:
_Է՜հ, եղբայրս, իսկ ես աշխատել եմ այնտեղ, երբ դու դեռ ծնված էլ չէիր: Ինչպիսի՜ տներ էինք մենք այնտեղ կառուցում… գեղեցիկ… ամուր: Իսկ Ալժիրում դու եղե՞լ ես. Դե, իսկ Կահիրեու՞մ: Այդպիսի քաղաք կա Եգիպտոսում:
_Հենց այս ամռանը մտադիր եմ մեկնել այնտեղ:
_Եւ չես փոշմանի, կասեմ քեզ. այնպիսի տներ կան այնտեղ, ոնց-որ գեղեցկուհիներ: Կլինես այնտեղ, հատուկ ուշադրություն դարձրու: Գլուխս չեմ գովի, բայց կասեմ քեզ, որ իմ կառուցած պատերն այնտեղ, ոնց-որ թելով շարած: Դե, իսկ եթե ես տանիք եմ ծածկում, այն արդեն հավիտյանս հավիտյան չի կաթի:
_Իսկ եթե ուզենանք հաշվել, շա՞տ տներ ես դու կառուցել:
_Դե, ի՞նչպես ասեմ, բավականին: Ուզածդ երկիր, ուզածդ քաղաք մտնես, ամեն-տեղ մի բան կառուցել եմ:
_Դե, իսկ ինքդ:
_Ինքս-ի՞նչ: Ահա տեսնում ես, ապրում եմ ծերանոցում, արքունական կտուրի տակ: Իսկ սեփականի համար չկարողացա փող վաստակել: Կյանքում միշտ այդպես է:
Այո, կյանքում միշտ այդպես է լինում: Բայց դա անարդարացի է:

Smokie
01.12.2010, 15:41
Խեցգետնի մասին

«Ինչու՞ իմ բոլոր ազգականները միշտ ետ-ետ են գնում,_մտածեց մի անգամ երիտասարդ խեցգետինը._Ես չեմ ուզում այդպես ման գալ. Ուզում եմ սովորել առաջ քայլել, ինչպես գորտերը: Ու թող պոչս չորանա, եթե ես չհասնեմ այդ իմաստությանը»:
Այսպես միտք արեց երիտասարդ խեցգետինը եւ բոլորից ծածուկ սկսեց վարժություններ անել իր հարազատ առվակի քարերի մեջ: Օհ, ինչքա՜ն չարչարվեց առաջին օրերը, դիպչում էր ամեն-ինչի, ճանկռտում եւ սեղմում էր իր զրահը եւ համարյա ամեն րոպե ինքն իր ոտքն էր տրորում ու ցավացնում: Բայց կամաց-կամաց գործն ավելի ու ավելի էր առաջ գնում, որովհետեւ ցանկության դեպքում ամեն-ինչ կարելի է սովորել:
Եւ ահա հասավ այն օրը, երբ զգաց, որ չի խայտառակվի, եթե ցույց տա իր արվեստը ազգակիցներին: Սպասեց, որ ամբողջ ընտանիքը հավաքվի եւ ասաց.
_Հապա մի նայեք…
Ու արագ վազեց նրանց առջեւից, եւ այն էլ ի՜նչպես… Ոչ-թե ետ-ետ, այլ առաջ, գորտի պես:
Տեսնելով այդ, մայրն սկսեց լաց լինել:
_Ախ, տղա՜ս, տղա՜ս,_գոչեց նա,_դու խելք ունե՞ս, թե՞ չէ: Ուշքի եկ, քայլիր, ինչպես սովորեցրել է քեզ քո հայրը եւ ինչպես սովորեցրել եմ ես՝ քո մայրը: Քայլրի, ինչպես քայլում են քո եղբայրներն ու քույրերը. Չէ՞-որ նրանք քեզ այնքա՜ն են սիրում:
Իսկ սիրող քույրերն ու եղբայրները այդ ժամանակ ծիծաղում էին, նրա վրա, ծաղրում էին եւ ծամածռություններ անում:
Հայրը բարկությամբ նայում էր որդուն եւ լուռ մնում: Երկար ժամանակ լուռ էր, հետո ասաց.
_Դե, հերիք է. Ուզու՞մ ես մնալ մեզ հետ՝ քայլիր ինչպես բոլոր խեցգետինները: Ուզու՞մ ես քո խելքով ապրել՝ առուն մեծ է, գնա ո՛ր կողմն ուզում ես, միայն թե ետ չգաս:
Քաջ խեցգետինը շատ էր սիրում իր ծնողներին, բայց նա այնքան համոզված էր, թե ինքն իրավացի է, որ ոչ-մի վայրկյան չտատանվեց: Նա գրկեց մորը, մնաս բարով ասաց հորը, հրաժեշտ տվեց եղբայրներին եւ քույրերին ու հեռացավ:
Պարզ ու հասկանալի է, որ այս անգամ նրա մտքով իսկ չանցավ ետ-ետ քայլել, ինչպես որ պետք է քայլեն սովորական խեցգետինները, այլ գորտերը անբաժան սանամայրերը, որ հավաքվել էին տերեւի տակ բամբասելու, տեսան, ու քիչ էր մնում զարմանքից պապանձվեին:
Մամմա միա,_գոչեց մի գորտ,_ աշխարհի վերջն է եկել… Մի նայեցե՛ք, չէ, դուք մի նայեցե՛ք, այս խեցգետնին: Դե ի՞նչ… փորձեցեք հիմա ինձ հետ վիճել… Ոչ-մի հարգանք դեպի մեծերը,_ավելացրեց մի ուրիշ գորտ:_ Տես մի է՜… Տես մի է՜… _ավելացրեց երրորդը:
Իսկ փոքրիկ խեցգետինը գնում էր ու գնում միշտ դեպի առաջ, միշտ առաջ, իր ճանապարհով: Հանկարծ նա լսեց, որ ինչ-որ մեկը կանչում է իրեն: Մեծ քարի մոտ կանգնած էր մի խոշոր ծեր խեցգետին: Կանգնած էր մեն-մենակ եւ այնպես տխուր էր ու մռայլ, որ դժվար է նկարագրել:
_Բարեւ ձեզ,_ասաց խեցգետնիկը:
Ծեր խեցգետինը զննեց նրան երկար հայացքով եւ հառաչելով ասաց.
_Դե՞, իսկ հետո՞ ինչ ես մտադիր անելու. Եթե կուզես իմանալ, երիտասարդ հասակում ես էլ էի երազում խեցգետիններին քայլել սովորեցնել: Եւ ահա տե՛ս, թե ինչ օրի եմ: Ապրում եմ մեն-մենակ, եւ ամեն մի խեցգետին ավելի շուտ իր լեզուն կկծի, քան-թե ինձ մի խոսք կասի: Ինձ լսիր, քանի-դեռ ուշ չէ, կոտրիր ինքդ քեզ, ապրիր, ինչպես բոլորը, եւ երբեւէ դու ինձանից շնորհակալ կլինես խորհուրդիս համար:
Խեցգետնիկը չգիտեր ինչ պատասխաներ այս խոսքերին. նա լռեց, բայց սրտի խորքում մտածում էր._ «Ոչ, ես իրավացի եմ»:
Նա միառժամանակ կանգնած մնաց ծերունու առջեւ, հետո քաղաքավարի հրաժեշտ տվեց նրան եւ թեթեւ սրտով գնաց իր ճանապարհով;
Արդյոք հեռու՞ կգնա: Կունենա՞ հաջողություն: Կկարողանա՞ ուղղել այլանդակությունները, որ դեռ այնքան շատ կան մեր աշխարհում: Ոչ-ոք չգիտե այդ: ես էլ չգիտեմ: Որովհետեւ մինչեւ այսօր մեր խեցգետնիկը դեռ էլի արիությամբ առաջ էգնում եւ հավատում, որ ինքն իրավացի է այնպես, ինչպես հավատում էր առաջին օրը: Իսկ մեզ մնում է ամբողջ սրտով ցանկանալ նրան՝
Բարի ճանապարհ…

Smokie
01.12.2010, 18:10
Ջակոմո-Ապակիկ

Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեցդ մի թափանցիկ տղա. այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից, կամ ինչպես աղբյուրի պարզ շիթերի միջից: Բայց եւ այնպես, նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը, թեեւ թվում էր ապակյա, եւ եթե ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:
Բոլորը կարող էին տեսնել, թե ինչպես է բաբախում կրծքում նրա սրտիկը. եւ մինչեւ անգամ նրա մտքերն էին պարզ երեւում. նրանք լողում եւ փայլփլում էին նրա գլխում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալմամբ սուտ ասեց, եւ իսկույն մարդիկ տեսան կրակե գնդիկի պես մի բան, որը բոցավառվեց նրա ճակատին: Իսկ երբ ուղղեց իր սխալը եւ ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց եւ անհայտացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ-մի սուտ բառ չասաց:
Իսկ մի ուրիշ անգամ ընկերը վստահեց նրան մի գաղտնիք, եւ նույն րոպեին սեւ գնդի նման ինչ-որ մի բան անհանգիստ գլորվեց եւպտտվեց նրա կրծքում: Իհարկե, բոլորն էլ տեսան այդ գունդը, եւ գաղտնիքը դադարեց գաղտնիք լինելուց:
Անցավ ժամանակ. տղան վաղուց այլուս մանուկ չէր. նա բոլորովին մեծ մարդ էր դարձել, իսկ մարդիկ, մեկ է, էլի կարողանում էին կարդալ նրա բոլոր մտքերը, եւ մի բան հարցնելիս, ավելի շուտ էին իմանում պատասխանը, քան-թե նա հասցնում էր բերանը բանալ:
Ծնվելիս նրան անվանեցին Ջակոմո, բայց ժողովուրդը նրան կոչում էր Ջակոմո-Ապակիկ, եւ շատ էր սիրում նրան, իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը դառնում էին բարի ու ազնիվ:
Դժբախտաբար, անսպասելի կերպով այդ պետության ղեկավար դարձավ մի դաժան բռնակալ: Ժողովրդի համար ստեղծվեց ծանր վիճակ. ամեն տեղ բռնություն, աղքատություն եւ ամեն տեսակ անարդարություններ… Ով ըմբոստանում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել. չքավորներին ճնշում էր եւ նեղացնում, եւ ամբողջ ժողովրդին ծաղրի էր ենթարկում, ինչպես կամենար:
Իսկ ժողովուրդը լռում էր, լռում էր եւ համբերում, որովհետեւ վախենում էր, որ կարող է ավելի վատ լինել:
Միայն Ջակոմոն չէր կարողանում լռել: Եթե նա նույնիսկ բոլորովին բերանը բաց չաներ, միեւնույն է, նրա մտքերը կարդում էին բոլորը,_ չէ՞-որ նա թափանցիկ էր: Բավական է մարդիկ նայեին նրա ճակատին, իսկույն տեսնում էին նրա ատելությունը բռնակալի հանդեպ: Իմանալով այս մասին, բռնակալը հրամայեց ձերբակալել Ջակոմո-Ապակիկին եւ փակել ամենամութ բանտում:
Ու այդ ժամանակ անհավատալի բան կատարվեց._ հենց-որ Ջակոմոյին ներս ներս գցեցին մութ զնդանը, նրա պատերը դարձան թափանցիկ, իսկ հետո թափանցիկ դարձան բանտի բոլոր պատերը, հետո դրանց օղակող հաստ պարիսպը: Եւ դրսից անցնող մարդիկ տեսնում էին Ջակոմոյին այնպես պարզ, կարծես բանտի պատերը ապակյա լինեին: Եւ կարդում էին նրա բոլոր մտքերը:
Գիշերները բանտն այնպիսի լույս էր արձակում, որ բռնակալը, նստած իր պալատում, անկարող էր տանել այն եւ հրամայում էր լուսամուտները ծածկել ամենաթանձր վարագույրներով, բայց միեւնույն է, նա ամբողջ գիշեր չէր կարողանում աչքը փակել:
Մինչեւ անգամ բանտում Ջակոմո-Ապակիկը նրանից ուժեղ էր: Որովհետեւ ճշմարտությունը ամենից ուժեղ է աշխարհիս երեսին: Նա պայծառ օրից էլ վառ է, փոթորկից էլ անողոք:

Smokie
02.12.2010, 15:35
Մանուշակը բեւեռում

Մի առավոտ Հյուսիսային բեւեռում արթնացավ մեծ, սպիտակ արջը: Արթնացավ, ու առաջին հերթին, սկսեց հոտոտել օդը: Հոտոտեց այս կողմը՝ ոչ-մի հոտ չառավ, հոտոտեց մյուս կողմը եւ հանկարծ զգաց, որ մի տարօրինակ, անծանոթ հոտ առավ:
_Հըմ…_ փնթփնթաց արջը, դառնալով իր կին-արջին._ Չլինի՞ թե մի որեւէ արշավախումբ է եկել այստեղ:
Բայց այդ րոպեին արջի քոթոթները գտա մոտերքում մի կապույտ մանուշակ: Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով: Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդ նրա պարտականությունն էր:
_Մայրի՜կ, հայրի՜կ,_ գոչեցին քոթոթները:
_Դե ես հենց սկզբից ասացի, որ մոտերքու մի ինչ-որ տարօրինակ բան կա,_ դիմելով իր ընտանիքին, նկատեց սպիտակ արջը:_ Բայց, իմ կարծիքով, դա, համենայն-դեպս, ձուկ չէ:
_Իհարկե ոչ,_ասաց մայր-արջը,_բայց դա թռչուն էլ չէ:
_Այո, դու ճիշտ ես,_ ասաց հայր-արջը, երբ մի լավ մտածեց մայր-արջի խոսքերի մասին:
Երեկոյան դեմ նորությունը տարածվեց ամբողջ բեւեռով մեկ: Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:
Էլ ո՞վ ասես չէր գալիս մանուշակով զմայլվելու համար. Սիբիրից վազեցին եղջերուները, Ամերիկայից՝ բիզոնները, լողալով հասան ծովացուլերն ու փոկերը, ինչ-որ հեռու տեղից վազեցին սպիտակ աղվեսները, ոստոստալով եկան գայլերը, իսկ ամենից առաջ թռան, իհարկե, ճղճղան ծովային կաչաղակները: Նրանք հիանում էին արտասովոր ծաղիկով, զարմանքով դիտում նրա բարալիկ դողդոջուն ցողունը եւ շնչում նրա նուրբ, անուշ բուրմունքը: Եւ տարօրինակ բան, բուրմունքը բավականացնում էր նույնիսկ նրանց, որոնք ամենից ուշ եկան: Ամենավերջին րոպեին նա նույնն էր, ինչ-որ սկզբում:
_Շարունակ այսպիսի բուրմունք արձակելու համար պետք է ունենալ մի ամբողջ շտեմարան,_ասաց փոկը,_սառցի տակ, մի որեւէ տեղ նա անպայման պաշար ունի:
_Դե ես այդ հենց սկզբից ասացի,_գոչեց սպիտակ արջը,_ այստեղ ինչ-որ մի բան կա:
Նա ոչ-մի բան էլ չէր ասել, իհարկե, բայց ոչ-ոք այդ մասին չէր հիշում:
Վերջապես վերադարձավ որորը, որին ուղարկել էին հարավ, մի բան իմանալու տարօրինակ անծանոթի մասին: Շունչը ետ բերելով նա ասաց, որ այդ փոքրիկ, բուրմունք արձակող արարածը կոչվում է «Մանուշակ» եւ այնտեղ, հարավում, նրանք միլիոններով են:
_Դե արի ու սրանց մի տեղ ուղարկիր,_փնչացրեց փոկը,_ դե մի՞թե մենք մի բան ավելի իմացանք, քան գիտեինք: Իսկ ինչպե՞ս պատահեց, որ հենց այստեղ մեզ մոտ է հայտնվել այս մանուշակը: Չէ, անկեղծ ասած, ես տարակուսանքի մեջ եմ:
_Ինչ ասաց, նա ինչի՞ մեջ է,_շշուկով հարցրեց իր կնոջը սպիտակ արջը:
_Տարակուսանքի,_նույնպես շշուկով պատասխանեց կինը:_Այսինքն, մոտավորապես շվարված է, չգիտե, ո՞ր թաթի վրա կանգնի:
_Դե հա,_գոչեց սպիտակ արջը,_ ես էլ հենց այդ էի մտածում, իսկ եւ իսկ, հենց այդ:
Այդ գիշեր ամբողջ Հյուսիսային բեւեռը ցնցվեց անասելի պայթյունից եւ դղրդյունից: Հսկայական սառցակույտեր դողում էին եւ ճայթում, ինչպես բարակ ապակիներ: Խեղճ մանուշակն արձակեց իր ամբողջ բուրմունքը եւ տարածեց ցրտաշունչ օդում, կարծես, որոշելով մի վայրկյանով հալեցնել այդ անծայր սառցե անապատը եւ դարձնել այն տաք, կապուտակ ծով, կամ անծայրածիր մարգագետին, ծածկված կանաչ թավշյա գորգով: Իսկ հետո, ուժասպառ գետին խոնարհվեց եւ այլեւս չբարձրացավ::(:cry:(
Լուսաբացին բոլորը տեսան, որ մանուշակը թառամել է: Թեքված բարակ ցողունին, նա պառկած էր ձյան վրա՝ գունատ ու անկենդան: Եթե հնարավոր լիներ բառերով արտահայտել նրա վերջին միտքը, մենք երեւի լսեինք հետեւյալը.
_Դե ահա, ես մեռնում եմ: Բայց չէ՞-որ պետք է մեկն ու մեկը սկսեր: Երբեւիցե այստեղ կծաղկեն միլիոնավոր մանուշակներ: Սառույցները կհալվեն եւ կղզիներ կբացվեն, մանկական զրնգուն ծիծաղով լեցուն:
:roll

Smokie
02.12.2010, 15:57
Մի ժամանակ հեռուստացույցով շատ լավ գովազդներ էին ցույց տալիս՝ հայտնի գրողների խոսքերով հետաքրքիր տեսանյութ: Ջաննի Ռոդարիից էլ կար մի հատ, դա ամենաշատն էի սիրում, ափսոս չգտա YouTube-ում, հայերեն տարբերակն էլ լավ չեմ հիշում: Այ սա էր:

КТО КОМАНДУЕТ?

Я спросил одну девочку:
- Кто командует у тебя в доме?
Она смотрит на меня и молчит.
- Ну так кто же командует - папа или мама?
Она опять смотрит на меня и молчит.
- Что же ты молчишь? Ну кто-то ведь, наверное, командует?
Она опять смотрит на меня растерянно и молчит.
- Не знаешь, что значит командовать?
Да нет, она знает.
- Так в чем же дело?
Она смотрит на меня и молчит. Сердиться на нее? Может, она, бедняжка,
немая? А она вдруг как побежит от меня... Потом остановилась, показала мне
язык и прокричала со смехом:
- Никто не командует, потому что мы все любим друг друга!

Հիշու՞մ եք::love

Smokie
02.12.2010, 16:19
Կատուներ ուտող մկան մասին

Մի պառավ գրադարանային մուկ մի անգամ եկավ այցելելու իր եղբոր երեխաներին:
_Դե դուք բոլորովին կյանքը չգիտեք,_ ասում էր նա իր ամոթխած ազգականներին,_ իմ կարծիքով, դուք օրինավոր կարդալ անգամ չգիտեք:
_Օ՜, դու մեր մեջ իսկական գլուխ ես,_ հառաչեցին նրանք:
_Օրինակ, դուք երբուէ կատու կերել ե՞ք:
_Կատու… մեզ մոտ հակառակն է լինում. մեզ մոտ կատուներն են ուտում մկներին:
_Այդ նրանից է, որ դուք տգետ եք: Իսկ, ա՛յ ես, կերել եմ կատու, այն էլ ոչ-թե մի հատ. վրա եմ տալիս մի ծայրից՝ հոպ… պատրաստ է: Իսկ նա ծպտուրն անգամ չի համարձակվում հանել: Այ, կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ:
_Իսկ ի՞նչ համ ունեն կատուները:
_Թղթի համ. Ու մի-քիչ էլ թանաքի համ կա մեջը: Բայց դա դեռ ի՞նչ էր որ… դատարկ բան… Իսկ այ, շուն դուք երբեւիցե կերել ե՞ք:
_Ի՞նչ ես ասում…
_Իսկ ես, ա՛յ, հենց երեկ մեկին վերջ տվի: Մի գամփռ… Նրա ժանիքները իմ չափ էին: Ինձ համար ի՞նչ կա որ._ ես նրան հանգիստ, այսպես՝ հոպ… եւ կերա: Նա ձայն, ծպտուն չհանեց:
_Իսկ շու՞նն ինչ համ ունի:
_Նա էլ թղթի պես է : Դե, իսկ ռնգեղջյուր դու չե՞ք փորձել:
_Օ՜… դու մեր մեջ մի հատ ես… Դե մենք ի՞նչ ենք որ… մենք ռնգեղջյուր չենք էլ տեսել. Ինչի՞ է նա նման. Ռոկֆոր պանրի՞ թե՞ հոլանդականի:
_Այ թե տգետ եք «… ումն է նման»… Պարզ է՝ ում. իհարկե ռնգեղջյուրի… Իսկ փիղ կերե՞լ եք, իսկ տերգեր, իսկ արքայադուստր կերե՞լ եք… Իսկ նոր տարվա տոնածառ, իր բոլոր խաղալիքներով:
Եւ հենց այն ժամանակ, երբ մուկը հասավ տոնածառին, կատուն, որ նստած էր հին սնդուկի ետեւը եւ լսում էր մկան դատարկախոսությունը, չդիմացավ, սարսափելի ձայնով մլավեց ու մեկ էլ այնպես ցատկեց… որ… Պետք է ասել, որ դա իսկակա՜ն կատու էր, շքեղ մորթով, փարթամ բեղերով եւ երկար, սուր-սուր ճանկերով:
Մկները հենց-որ լսեցին կատվի ձայնը, պուկ, փախան: Իսկ գրադարանային մուկը անսպասելիությունից տեղում անշարժացավ եւ մնաց կանգնած, ինչպես արձան: Կատուն առանց երկար մտածելու, հոպ… ճանկեց նրան. Ճանկեց, բայց միանգամից չկերավ այլ որոշեց մի-քիչ խաղալ նրա հետ:
_Հա, ուրեմն դու հենց այն մու՞կն ես, որ կատուներ է ուտում,_ հարցնում է կատուն:
_Ճիշտ այդպես, ձերդ ողորմածություն, հենց ես եմ: Բայց ախր… ձերդ պայծառափայլություն, պետք է հասկանաք… Համարձակվում եմ զեկուցել ձերդ ողորմածություն, չէ՞-որ ես ողջ կյանքս անց եմ կացրել գրադարանում…
-Հասկանում եմ, հասկանում եմ: Ապրում էիր գրադարանում եւ զբաղվում էիր նրանով, որ ուտում էիր նկարները եւ փչացնում գրքերը:
_Օ՜, ձերդ մեծություն, ընդամենը մի-քանի անգամ… եւ հավատացնում եմ ձեզ, ձերդ պայծառափայլություն, միայն եւ միայն ինքնազարգացման համար:
_Դե իհարկե, ի միջի այլոց ես էլ շատ բարձր եմ գնահատում գրականությունը: Բայց քեզ չի՞ թվում, ար բացի գրքային իմաստությունից կա նաեւ մի ուրիշ իմաստություն,_ կյանքի իմաստությունը:Քո տարիքում ժամանակն է իմանալ, որ կյանքում կան ոչ-միայն թղթի վրա նկարված կատուներ, եւ ամնե-մի փիղ չի համաձայնվի, որ նրան կծեն մկները:
Բայց խեղճ գերիի բախտից կատուն մի վայրկյան աչքը դարձրեց դեպի սարդը, որ սողում էր հատակին:
Գրադարանի մուկն էլ հիմար չէր. նա իսկույն նետվեց մի կողմ ու թաքնվեց գրքերի արանքում: Իսկ կատուն ստիպված եղավ այս անգամ բավարարվել միայն սարդով:

Smokie
15.02.2011, 15:29
Վերելակ դեպի աստղերը

Երբ լրացավ Ռոմոլետտոյի տասներեք տարին, նրան ընդունեցին մատուցողի աշակերտ «Իտալիա» ճաշարանում եւ հանձնարարեցին սպասարկել հաճախորդների տներում: Ամբողջ օրը նա վազվզում էր փողոցներով ետ ու առաջ, բարձրանում եւ իջնում էր աստիճաններով, մտահոգվելով միայն մի բանով, որ հանկարծակի չտատանվի ձեռքի մատուցարանը, որի վրա միշտ խիտ շարված էին լինում սուրճի փոքրիկ բաժակներ, արգանակով լի ափսեներ եւ խմիչքի բաժակներ, որոնք շարունակ սպառնում էին շուռ գալ ու վայր թափվել:
Ամենից շատ նրան դժվարություն էին պատճառում աստիճանները: Հռոմում, ինչպես եւ ամեն տեղ, վերելակի սպասավորները իրենց վերելակները միշտ պաշտպանում էին սպասավորներից, կաթ վաճառողներից եւ կանաչի ծախողներից. մի խոսքով, նրանցից, որոնց համար շատ դժվար է ոտքով բարձրանալ: Նրանք ոչ մի դեպքում ներս չեն թողնում նրանց վերելակի խցիկը, իսկ եթե մի րոպե բացակայում են, այն ժամանակ իրենց փոխարեն թողնում են սպառնալից հայտարարություններ:
Մի անգամ, առավոտյան, հարյուրերեքերորդ տան տասնչորսերորդ բնակարանից զանգահարեցին ճաշարան եւ պատվիրեցին չորս բաժակ գարեջուր եւ մի բաժակ թեյ սառույցով:
_Միայն թե, բերել իսկու՛յն եւեթ, ապա թե ոչ՝ ես այդ բոլորը դուրս կշպրտեմ պատուհանից, սպասավորին էլ հետը,_ավելացրեց փնթփնթացող ձայնը, որ կարող էր պատկանել միայն եւ միայնմարկիզ Վենանցիոյին, հենց նույն այդ մարկիզ Վենանցիոյին, որի անունը ստիպում էր շրջանի բոլոր խանութների սպասավորներին սարսափից դողալ:
Հարյուրերեքերորդ տանը գործում էին հատուկ խիստ կանոններ եւ վերելակի ամենախստաչար սպասավոր, որը թեպետեւ հայտնի էր որպես արթուն եւ աչալուրջ մարդ, բայց նստած տեղը շարունак ննջում էր մուտքի մոտ, եւ Ռոմոլետտոն լավ գիտեր, թե ինչպես կարելի է թմրացնել այդ պահակի զգոնությունը:
Տղան աննկատելի մտավ խցիկը, ավտոմատի մեջ գցեց հինգ լիրա, սեղմեց հինգերորդ կոճակը, եւ վերելակը ճռռալով բարձրացավ վեր: Ահա անցավ առաջին հարկը, հետո երկրորդը, երրորդը: Ահա անցավ եւ չորրորդ հարկը, երեւաց հինգերորդի հարթակը, բայց կանգնելու փոխարեն, վերալակն սկսեց ավելի արագ բարձրանալ, անցավ մարկիզ Վենանցիոյի հարթակը, Ռոմոլետտոն չհասցրեց իսկ զարմանալ, եւ նրա ոտքերի տակ փռվեց Հռոմը: Իսկ վերելակը շարունակում էր արագ բարձրանալ դեպի վեր: Հիմա նա թռչում է հրթիռի արագությամբ, մխրճվելով կապույտ երկնքի մեջ, այնքան կապույտ, որ նա նույնիսկ սեւ էր թվում:
-Մնաս բարով, մարկիզ Վենանցիո,- շշնջաց Ռոմոլետտոն, եւ մի տեսակ սարսուռ անցավ մարմնով:
Բայց եթե դուք կարծում եք, որ նա թեկուզ մի վայրկյան մոռացավ ափսեով եւ բաժակներով սկուտեղի մասին, չարաչար սխալվում եք: Նա շարունակում էր այն պինդ պահել ձախ ձեռքով եւ ուշադիր հետեւել, որ նա չշարժվի, չտատանվի : Դա առավել ծիծաղելի էր այն պատճառով, որ շուրջը, չորս կողմում սփռված էր կոսմիկական տարածություն, ու միայն հեռվում, շատ ցած, այդ անհատակ տարածության խորքում, այդ անդունդի խորքում կապույտին էր տալիս Երկրագունդը: Նա դանդաղ պտտվում էր իր առանցքի շուրջը, ավելի ու ավելի հեռացնելով մարկիզ Վենանցիոյին, որը սպասում էր սառցե կտորով թեյին եւ գարեջրին:
«Գոնե դատարկ ձեռքերով չեմ ներկայանա Մարսի բնակիչներին,- մտածեց Ռոմոլետտոն եւ աչքերը փակեց: Իսկ երբ բացեց, վերելակն արդեն դանդաղ իջնում է:
«Դեհ ապրեցի՜նք…- ինքն իրեն գոչեց Ռոմոլետտոն եւ թեթեւացած շունչ քաշեց,- Միեւնույն է գարեջուրը դեռ չի տաքացել, իսկ թեյը սառը-սառն է»:
Բայց բանից երեւաց, որ դեռ վաղ էր ուրախանալ, որովհետեւ վերելակն իջավ արեւադարձային անտառի կենտրոնում: Ռոմոլետտոն նայեց խցիկի ապակե դռնակից եւ տեսավ, որ իրեն չոս կողմից շրջապատել են տարօրինակ մորուքավոր կապիկներ: Նրանք, հուզված, մատով ցույց էին տալիս նրա վրա եւ արագ-արագ ինչ-որ բան էին բլբլում իրենց անհասկանալի լեզվով:
«Չլինի՞ թե Աֆրիկա եմ ընկել»,- մտածեց Ռոմոլետտոն:
Բայց այդ վայրկյանին կապիկների խումբը բաժանվեց, եւ բացված ճանապարհին հայտնվեց մի անկոչ հյուր, մի սարսափելի խոշոր կապիկ, ոստիկանական կապույտ համազգեստով, եռանիվ հեծանվով:
«Ոստիկանությու՜ն… Դե, պինդ կաց Ռոմոլետտո»:
Ոչ մի վայրկյան իսկ չկորցնելով, «Իտալիա» ճաշարանի սպասավորի պատանի աշակերտը, որքան ուժ ուներ, սեղմեց առաջին պատահած կոճակը: Վերելակը բարձրացավ վեր եւ սլացավ գերձայնային արագությամբ: Երբ նա գտնվում էր բավական բարձր, Ռոմոլետտոն ցած նայեց եւ միայն այդ ժամանակ հասկացավ, որ մոլորակը, որից ինքը հենց նոր բարձրացավ, բոլորավին էլ մեր երկրագունդը չէր: Նրա մայր ցամաքները եւ ծովերը բոլորովին էլ այլ գծագիր ունեին, եւ նրան պարուրող մթնոլորտը ոչ թե երկրագնդի մթնոլորտի նման կապույտ էր, այլ կանաչավուն էր, մանուշակագույն երանգով:
-Երեւի դա Վեներան էր,- որոշեց Ռոմոլետտոն:- Լավ, Վեներան իր հերթին, իսկ ես ի՞նչ պիտի ասեմ մարկիզ Վենանցիոյին:
Նա շոշափեց սկուտեղի վրա դրված բաժակները, նրանք նույնքան սառն էին, որքան ճաշարանից նոր դուրս գալու պահին : Երեւի ամբողջ արկածը տեւեց մի քանի րոպե միայն:
Անասելի արագությամբ անցնելով հսկայական անապատային տարածությունը, վերելակը նորից սկսեց իջնել: Բայց այս անգամ Ռոմոլետտոն ոչ մի կասկած չուներ.
-Տես մի, է՜… գոչեց նա.- չէ՞ որ սա Լուսինն է. իջնում ենք Լուսնի վրա: Ա՛յ ինչ եմ ասել… Բայց, կաց, ի՞նչ եմ ես այստեղ մոռացել…
Մինչ այդ՝ լուսնի հայտնի խառնարանները մոտենում էին ահաբեկիչ արագությամբ: Ռոմոլետտոն արդեն մեկնեց ազատ ձեռքը դեպի կոճակների տախտակը, երբ հանկարծ նրա գլխում մի նոր միտք ծագեց.
«Կաց,- ասաց նա ինքն իրեն,- արի միքիչ ուղեղներս շարժենք»:
Նա սկուտեղը բարձրացրեց գլխից վեր եւ ուշադիր զննեց կոճակները: Նրանցից յուրաքանչյուրի մոտ գրված էր որեւէ թվանշան. միայն ամենաներքեւի կոճակի մոտ ինչ-որ բառ էր գրված, որը չկարողացավ ջոկել. պարզ երեւում էր միայն առաջին տառը, որն ինչ-որ մեկը ընդգծել էր կարմիր մատիտով,- «Ե» տառը. ի՞նչ կարող էր այն նշանակել. դե իհարկե՝ «Երկրագունդ»:
Նա սեղմեց ներքեւի կոճակը, եւ նույն վայրկյանին խցիկը փոխեց իր ուղեծիրը: Անցավ մեկ, երկու րոպե, եւ ահա նա արդեն մխրճվեց Հռոմի երկնակամարը: Էլի մի վայրկյան, եւ խցիկը անցնելով տանիքից մտավ իր՝ հարյուրերեք տան հորանի մեջ, ճիշտ այնտեղ, որտեղ ուշիմ պահակը խցիկի մոտ շարունակում էր հանգիստ ննջել, նույնիսկ չկասկածելով, թե ինչպիսի միջմոլորակային ճանապարհորդություն կատարեց իր վերելակը:
Ռոմոլետտոն արագ դուրս վազեց խցիկից, եւ առանց ետ նայելու, արագ բարձրացավ աստիճաններով, մի շնչով հասավ հինգերորդ հարկ, ծեծեց տասնչորսերորդ բնակարանի դուռը, եւ խոնարհելով գլուխը, լսեց մարկիզ Վենանցիոյի խրատները:
-Հա՜… հայտնվեցի՞ր, վերջապես,- ճղճղաց նա,- կուզենայի իմանալ, թե ո՞րտեղ էիր թրեւ գալիս մինչեւ հիմա: Իսկ գիտե՞ս դու, որ այն րոպեից, երբ ես պատվիրեցի այդ անիծյալ գարեջուրը եւ երիցս անիծյալ այդ թեյը, անցավ ամբողջ տասնչորս րոպե.. Գագարինը քո տեղը այդ ժամանակամիջում կհասներ լուսին…
«Գուցե եւ ավելի հեռու»: Ինքն իրեն մտածեց Ռոմոլետտոն, բայց լռեց: Բարեբախտաբար գարեջուրն ու թեյը դեռ բոլորովին սառն էին:
http://www.imagger.com/uploads/563108_PC015741.jpg