PDA

Դիտել ողջ տարբերակը : Բագրատունիները Երուսաղեմի գահի հավակնորդներ



Malxas
25.11.2010, 19:48
Ինչպես հայտնի է Բագրատունիներին հրեական ծագում են վերագրում: Ռուբեն իշխանը, Կիլիկյան հայկական իշխանության հիմնադիրը, նույնպես ասում են Բագրատունի էր, թեկուզ և հեռավոր ազգական էր գալիս Գագիկ Բ Բագրատունուն: Այսպես ուրեմն, խաչակիրների հայտնվելուն պես Ռուբինյանները սկսում են սերտ համագործակցել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց, երբ արդեն ստեղծվել էին Երուսաղեմի թագավորությունն ու մյուս քրիստոնեական իշխանությունները, սառնություն և նույնիսկ թշնամություն է նկատվում հայերի ու ֆրանկների միջև: Ըստ մի հետաքրքիր տեսության պատճառն այն էր, որ Բագրատունիները ուղիղ գծով սերում էին հրեական Դավիթ թագավորից, այսինքն այդ տոհմի միակ ներկայացուցիչներն էին, հետևաբար ամենաշատ իրավական հավակնություններ ունեին Երուսաղեմի թագավորության նկատմամբ:
Կարող էր արդյոք այդ հանգամանքը թշնամության պատճառ դառնալ: Ինչքանով են իրական Ռուբինյանների հավակնությունները Երուսաղեմի գահին:
Խնդրում եմ կարծիքներ արտահայտել:

Lion
25.11.2010, 22:16
Կարծիք - ԲԱՑԱՍԱԿԱՆ:

Բագրատունիները (http://forum.vardanank.org/index.php?showtopic=327461#) չունեն հրեական ծագում (http://forum.vardanank.org/index.php?s=&showtopic=327461&view=findpost&p=459027), իսկ հայերի ու խաչակիրների թշնամությունն էլ այլ, ավելի խորքային պատճառ ունի...

Malxas
25.11.2010, 23:03
Անձամբ ես նույնպես կարծում եմ, որ Բագրատունիները հրեական ծագում չունեն: Ըստ հին ժամանակների մոդայի բոլոր նախարարական տներն էլ իրենց տոհմը ծագեցնում էին որևէ հրեական կամ ասորական թագավորից, ինչպես նաև աստծուց: Բայց ընդարձակ տեղեկություն կա նաև այն մասին, որ Բագրատունիները հրեական ծագում ունեն և կարծեմ Խորենացին նույնիսկ նշում է, որ նրանցից մեկը չէր ցանկանում հրաժարվել իր հայրերի հավատից:

Lion
25.11.2010, 23:33
Դու ճիշտ նշեցիր, միջնադարում հրեական ծագում ունենալը (ոչ թե հրեա լինելը), պրեստիժի հարց էր - ահա և Խորենացին, օգտվելով իրենց, Բագրատունիների տարածած այդ լեգենդից, մեծարում է իր մեցենատներին, այսքան բան :)

Malxas
26.11.2010, 00:12
Միայն չի մեծարում` նաև կարևոր մանրամասնություններ է հաղորդում:
Լիոն ջան, մեկ էլ կխնդրեմ ախպերական մի բան բացատրես: Հենց նոր նայում էի քո գծած հայկական արքայատոհմը: Այդ ինչպես եղավ, որ Վաղարշակ Արշակունին մթա 247 թվականից սկսեց թագավորել Հայաստանում, երբ Արշակ մեծը միայն մթա 250 թվականին իշխանություն ձեռք բերեց Պարթիայում: Հենց նոր իշխանություն ստացած արդեն իր եղբորը կամ ազգականին էր ուրիշ տեղ թագավոր նստացնում? այն էլ շատ հեռու գտնվող: Սկի ինքը թագավոր չէր: Միայն իր եղբայրը, Արշակ Երկրորդը, որի իսկական անունը Տրդատ էր հետագայոմ թագադրվեց: Հիշեցնում եմ, որ Պարթիան այն ժամանակ համեմատաբար փոքր պետություն էր, գտնվում էր Հայաստանից շատ հեռու, ուրիշ ժողովուրդների ճակատագրեր դեռևս չէր տնօրինում և գոյատևման պայքար էր մղում Սելևկյանների հետ, որոնք հսկայական տարածք էին զբաղեցնում և գտնվում էին Հայաստանի ու Պարթիայի միջև:

Lion
26.11.2010, 00:55
Մանրամասները ինչքան հետաքրքիր են, այդքան էլ կասկածելի :) Արշակունիների պահով պատրաստ եմ զրուցել այլ կամ նոր թեմայում, քո ընտրությամբ :)

Malxas
26.11.2010, 10:31
Երևի ճիշտ կլինի նոր թեմայում :)