PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթե այդքան վատ է, ուրեմն պետք է գնալ երկրից



voter
25.11.2010, 19:03
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի բաժնի պետ Սուրեն Դավթյանը հայտարարել է, որ եթե այդքան վատ է, ուրեմն պետք է գնալ երկրից:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտում կազմակերպված «Բանակում մահերի թվի աճի պատճառներն ու դրանք վերացնելու հնարավոր տարբերակները» թեմայով քննարկման ժամանակ:
http://www.a1plus.am/am/social/2010/11/25/army-discussion

Moonwalker
25.11.2010, 19:11
Միանշանակ տարբերակ Գ
«նստենք թաղտին սպասենք բախտին» :aaa:angry

Rhayader
25.11.2010, 19:13
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի բաժնի պետ Սուրեն Դավթյանը հայտարարել է, որ եթե այդքան վատ է, ուրեմն պետք է գնալ երկրից:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտում կազմակերպված «Բանակում մահերի թվի աճի պատճառներն ու դրանք վերացնելու հնարավոր տարբերակները» թեմայով քննարկման ժամանակ:
http://www.a1plus.am/am/social/2010/11/25/army-discussion

Ինքը վիզայի ու տոմսի փողը կտա՞:))

Անձամն ես հակված եմ մտածել, որ Մուրի խոսքերն է պետք ապացուցել. «Մարդիկ չպետք է վախենան իրենց կառավարություններից: Կառավարությունները պետք է վախենան իրենց մարդկանցից»:

voter
25.11.2010, 19:32
Միանշանակ տարբերակ Գ
«նստենք թաղտին սպասենք բախտին» :aaa:angry
Սխալվել ճիշտ եմ գրել :) Ավելի ճիշտ պետք է նաև ավելացնել «մենք թաղի տղերքով կպպզենք ու կսպասենք բախտին»

One_Way_Ticket
25.11.2010, 19:33
Գնալ արժի անկախ նրանից լավ է թե վատ: Որոշ ժամանակ ուրիշ երկրում (կամ ինչու չէ, երկրներում), ուրիշ միջավայրում ապրելը, իմ կարծիքով, կարևոր փորձ է: Հետո արդեն օբյեկտիվորեն համեմատել այստեղի և այնտեղի կյանքը, եզրակացնել, թե որտեղ է քեզ համար ավելի լավ: "Այնտեղի" կյանքի մասին հաճախ այնտեղ չեղած մարդիկ ծայրահեղացված պատկերացումներ ունեն (ինչպես դրական, այնպես էլ բացասական նշաններով): Ինչ վերաբերվում է երկրորդ տարբերակին, ռեալ պայքարելու քչերն են ունակ:

voter
25.11.2010, 19:37
Ինքը վիզայի ու տոմսի փողը կտա՞:))

Անձամն ես հակված եմ մտածել, որ Մուրի խոսքերն է պետք ապացուցել. «Մարդիկ չպետք է վախենան իրենց կառավարություններից: Կառավարությունները պետք է վախենան իրենց մարդկանցից»:

Եթե ինքը ու իրա նման սերժանտներն ու հաբռգածները երկիրց դուրս գան ու չվերադառնան, ես իրանց վիզայի փողը տվողն եմ...

davidus
25.11.2010, 19:43
Եթե ինքը ու իրա նման սերժանտներն ու հաբռգածները երկիրց դուրս գան ու չվերադառնան, ես իրանց վիզայի փողը տվողն եմ...

վաղը ցուցակը կբերեմ` համապատասխան ստորագրություններով... փողերդ պատրաստի:

Աթեիստ
25.11.2010, 23:04
Ես չեմ ուզում երկրորդ անգամ հեծանիվ հայտնաբերել:
Եթե մարդիկ արդեն ստեղծել են երկրներ, որտեղ «կյանք կա», արդեն կարծում եմ ավելի ճիշտ է գնալ ու ապրել, քան թե էս մոլախոտերը մաքրել ու կյանքի համար պիտանի պայմաններ ստեղծել:

voter
25.11.2010, 23:10
վաղը ցուցակը կբերեմ` համապատասխան ստորագրություններով... փողերդ պատրաստի:

Պատրաստ ա։
Չմոռանաս ապացույցը, որ իրանք սերժանտ ու հաբռգած են ու որ Հայաստանից գնալու են էլ հետ չգան ...:)

Lion
26.11.2010, 08:38
Միանշանակ - պետք է պայքարել, որ լավ լինի:

davidus
26.11.2010, 10:17
Պատրաստ ա։
Չմոռանաս ապացույցը, որ իրանք սերժանտ ու հաբռգած են ու որ Հայաստանից գնալու են էլ հետ չգան ...:)

Էդ քո պրոբլեմը չի: Էսօր կարող ենք հանդիպել, համ քեզ անունները կտամ, համ էլ դու գումարի որոշակի մասը կտաս:

Հ.Գ. Մենակ մի մոռացի, որ իրանց վիզան հասարակ մահկանացուների վիզաների գնին չի: :D

Հ.Հ.Գ. Դու աչքիս կարգին հարուստ ես: Որ կուսակցություն բացեմ, կարո՞ղ ա ֆինանսավորես: :lol

paniaG
26.11.2010, 14:23
:D
եթե գոնե թեմայի անունը «՞» նշան պարունակեր, ես գոնե հույս կփայփայեի, որ դեռ չենք կանգնել կործանման եզրին:
Իսկ եթե նենց բանի հետ բախվեինք,որ փախչելու տեղ չլիներ, էդ դեպքում ի՞նչ էինք անելու::think
Երբ դեռ ոչինչ չկար,երկիրը նոր էր ստեղծվել,մարդիք ի՞նչ արեցին, նստեցին սպասեցին ե՞րբ են մեռնելու ցրտից,սովից: Չէ...միջոցներ ման եկան ու հասել ենք նրան,որ ինտեռնետ ենք գործածում,ոչինչից ստեղծել ենք մի ինչ որ բան, որը նույնիսկ տեսանելի չէ, բայց միանգամայն կիրառելի է ու ուզում ենք մեր ունեցածը,որը համ տեսանելի է,համ շոշափելի,որ կարանք ԳՐԿԵՆՔ նստենք,որ մեզանից առաջ պահել են ատամներով, կյանքի գնով,թողնենք գնա՞նք
:D Ուղակի ապուշանում եմ էլի, ո՞նց կարելիյա:o
Էդ նրանիցա, որ մտածում եք. «մենակ ինձնով ոչինչ չի փոխվի» ու սաղ են տենց մտածում ու քաոսա առաջանում:
ԳՆԱՆՔ!-է գնացեք:

gevorg ghazaryann
26.11.2010, 17:48
Միանշանակ համամիտ եմ.Միանշանակ - պետք է պայքարել, որ լավ լինի:

Մովսես
30.11.2010, 21:15
փախնելը բան չի լուծում....

voter
01.12.2010, 14:42
Էդ քո պրոբլեմը չի: Էսօր կարող ենք հանդիպել, համ քեզ անունները կտամ, համ էլ դու գումարի որոշակի մասը կտաս:

Հ.Գ. Մենակ մի մոռացի, որ իրանց վիզան հասարակ մահկանացուների վիզաների գնին չի: :D

Հ.Հ.Գ. Դու աչքիս կարգին հարուստ ես: Որ կուսակցություն բացեմ, կարո՞ղ ա ֆինանսավորես: :lol


Սխալվում ես, դա իմ ու բոլորի պրոբլեմն ա թե գնացող հետ չէկողներն ով են։
Եթե ստացվի վտարել հաբռգածներին ու սերժանտներին երկրից, դրա համար կարծում եմ տելեթոն էլ, ինտեռնեթոն էլ հեռուստամառաթոն էլ կկազմակերպենք մենակ դրանք ստորագրեն ու սի@կտիրվեն Հայաստանից ու հետ չգան...
Հ.Գ. Հարստությունից էտքան էլ չեմ, բայց և չեմ բողոքում, կուսակցություն պահելու ցանկություն չունեմ, կուսակցությունը ինքը իրան պիտի պահի, ոնց որ կոմմունիստները 2 կոպեկանող վզնոսներով։
Բայց եթե ցանկանաս, կարող ես մասնկացել մեր կայքի գոյությանը, գրառումներ անելով, կամ խմբագիր ընտրվելով դառնաս նրա հոգաբարձու ու համոզես տարեկան ֆինանսական շահույթն ու VIP Armenia ֆոնդը ուղղեն կուսակցությանդ։