PDA

Դիտել ողջ տարբերակը : Վեր / Up



Smokie
25.11.2010, 15:17
Ռեժիսյորներ-Պիտ Դոկթեր, Բոբ Պիտերսոն:
Սցենարիստներ-Պիտ Դոկթեր, Բոբ Պիտերսոն, Թոմաս ՄաքՔարթնի:
Կոմպոզիտոր-Մայքլ Գլաչինո:
Ներկայացնում են-Pixar Animation Stodios եւ Walt Disney pictures:

Շատ լավ մուլտ ա՝ հումորային, իմաստալից, հետաքրքիր, հը-րա-շա-լի: Նկարահանվել է 2009 թվականին: Նայե՞լ եք:

http://news.cnet.com/i/bto/20090531/Up325.jpg

Smokie
25.11.2010, 15:19
Մի բան հարցնեմ, դուք հեչ սպասում է՞իք, որ սկզբում երեւացող էդ փոքր տղան, մի-քանի րոպեից կարող ա պապիկ դառնալ::D

Jarre
25.11.2010, 15:27
Սմոքի, շնորհակալություն բարի ու լավ թեմայի համար :)

Շատ եմ սիրում այս մուլտֆիլմը։

Բայց ասեմ, որ բավականին տխուր է։ Մենակ սկիզբը՝ մանկությունից մինչև ծերություն արդեն մի ամբողջ ողբերգություն է։ Թեև ակնհայտ է, որ այս ամենը ներկայացված է դրական տեսանկյունից։

Smokie
25.11.2010, 15:42
Ես շատ, սարսափելի շատ եմ սիրում երիտասարդ զույգի հատվածները, որ գնում էին երաժշտության տակ::love

Elmo
25.11.2010, 16:33
Նայել եմ:
Հենց նոր դուրս եկած ժամանակ:
Ի միջայլոց լրիվ դուբլյաժն եմ նայել, որտեղ պապիկի ձայնը Ջիգյարխանյանինն ա: Հրաշալի մուլտ ա, բարի, տխուր, ուրախ...:

LoK®
25.11.2010, 16:41
Շատ լավն ա :) հատկապես Կարլի ու Էլլիի կյանքի պատմության հատվածը: Բա երաժշտությունը :love

Իսկ ամենասիրածս կերպարը Դագն ա :) Էն որ նոր ծանոթանում են իրա հետ, էտ հատվածն եմ շատ սիրում :)

Իմիջայլոց անգլերեն տարբերակը ավելի լավն ա, հատկապես Դագի ձայնն ու խոսալը :)

Ռուֆուս
25.11.2010, 17:04
Իսկ ինձ ամենաշատը ծիտն ա դզում :)) Լավն ա :)

Smokie
25.11.2010, 17:13
Իսկ ինձ ամենաշատը ծիտն ա դզում :)) Լավն ա :)

_Кевин шоколад::))

LoK®
25.11.2010, 17:15
Իսկ UPisode-ները տեսել ե՞ք: Մինչև մուլտի դուրս գալը Pixar-ը սրանցով ջիջիլ էր քցում :)


http://www.youtube.com/watch?v=HsXBedG5VE8


http://www.youtube.com/watch?v=SM8dlmT-i6s


http://www.youtube.com/watch?v=ZwDKe0s-Uzg

Ապե Ջան
25.11.2010, 19:54
Վեր / Вверх / Up (2009) (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2361073)

Խնդրեմ դուք էլ վայելեք 1920x1080p չափերով` Matroska ֆոռմատով:

http://imageban.ru/show/2010/02/01/b8cdd11d7be5b6c6a27af7279c9d3443/png

Smokie
25.11.2010, 20:14
Up-ի Վիքիփեդիաում գտա էս, «The main character Carl Fredricksen is partially based on Spancer Tracy»:
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/39/Judgment_at_Nuremberg-Spencer_Tracy.JPG/220px-Judgment_at_Nuremberg-Spencer_Tracy.JPG
Ինչ նման ա չէ՞::D:D

Yellow Raven
26.11.2010, 23:42
Բոմբա էս մուլտը:love
Մի քիչ դեգենարատ եմ երևի, բայց ինձ ամենաշատը հենց միսթեր Ֆրեդրիկսենն էր դուր գալիս, կոլորիտային-համով պապիկ էր:))
Մեծ հաճույքով էլի կվերադիտեմ:)

Smokie
27.11.2010, 12:45
Դեմք ա էն մասը, որ Ռասելը Կեվինին հասկացնում ա, թե միստր Ֆրեդրիխսոնը լավն ա, Կեվինն էլ գալիս ա ու Ռասելի նման «շոյում» ա վերջինիս::D:D:D

Barekendan
29.01.2011, 13:46
Ես այս մուլտը իմ համար բաժանել եմ 2 տարբեր ֆիլմերի: Առաջինը սկսվում է հենց առաջին վայրկյաններից և տևում մինչև պապիկի տան օդ բարձրանալը ու կանգնածներին լեզու ցույց տալը: Այստեղ արդեն ամենինչ ասված է, և կարար հանգիստ մուլտֆիլմը վերջանար՝ փոքրիկ գլուխգործոց մնալով: Շարունակությունը արդեն շատ է նման տիպիկ լավ,բայց այնուամենայնիվ ավելորդ սիկվելի: Նայվում ա իհարկե, բայց այն միտքը, որ էս ամենը ավելորդ ա , գլխիցդ չես կարա հանես...

Հայկօ
29.01.2011, 17:54
Ես այս մուլտը իմ համար բաժանել եմ 2 տարբեր ֆիլմերի: Առաջինը սկսվում է հենց առաջին վայրկյաններից և տևում մինչև պապիկի տան օդ բարձրանալը ու կանգնածներին լեզու ցույց տալը: Այստեղ արդեն ամենինչ ասված է, և կարար հանգիստ մուլտֆիլմը վերջանար՝ փոքրիկ գլուխգործոց մնալով: Շարունակությունը արդեն շատ է նման տիպիկ լավ,բայց այնուամենայնիվ ավելորդ սիկվելի: Նայվում ա իհարկե, բայց այն միտքը, որ էս ամենը ավելորդ ա , գլխիցդ չես կարա հանես...

Դե էդ հնարքը Pixar-ը արդեն շատ լավ մշակել ու փորձարկել էր «WALL-E»-ում, ու համոզվել էր, որ ընտիր աշխատող բան ա: Եվ ուրեմն՝ ինչու՞ հրաժարվել ոսկե ձվեր ածող հավից, չէ՞: «WALL-E»-ի առաջին տասնհինգ րոպեները ուղղակի ա) հանճարեղ են և բ) խիստ տարբեր են մնացած ֆիլմից: Հետո մուլտֆիլը դառնում է բավականին ստանդարտ բան՝ կանխագուշակվող ավարտով, չափավոր զվարճալի, չափավոր հուզիչ և այլն (Pixar-ի բարձրագույն մակարդակի համար, բնականաբար), բայց դու մի ասա, որ առաջին տասնհինգ րոպեների ցնցումը հանդիսատեսների մեծամասնության համար լրիվ հերիք է լինում, որ մինչև վերջին րոպեն էլ շարունակեն կլանված նայել մուլտֆիլմը, հետո էլ ուրիշներին խորհուրդ տան: Նույնը «Up»-ն ա. գեղեցկագույն intro-ից հետո սկսվում ա բավականին ստանդարտ արկածային շարունակությունը՝ գեղեցիկ տեսարաններով, հումորներով, զարմանալի կենդանիներով, տիպիկ չարագործներով, հենց սկզբից պարզ ավարտով և այլն, բայց առաջին տասնհինգ րոպեները արդեն քեզ դրել են համապատասխան հունի մեջ ու համապատասխան տրամադրություն են ձևավորել մեջդ. ու հետո էլ հենց լսես մուլտֆիլմի վերնագիրը, առաջին հերթին հենց էդ սկիզբն ես հիշելու, էդ առաջին ու էդքա՜ն հանկարծակի վրա հասած «սերդ» ա գալու աչքիդ առաջ, ու դու բացի լավից ուրիշ ոչ մի բան չես կարողանալու ասել մուլտֆիլմի մասին:

Ի դեպ՝ երբ ասում եմ «ստանդարտ, սովորական, տիպիկ» և այլն, նկատի ունեմ այդպիսին՝ Pixar-ի համար և ստուդիայի մյուս ֆիլմերի համեմատ:

Մի բան փաստ ա. Pixar-ի ամեն հաջորդ ֆիլմը նախորդից մի գլուխ բարձր ա լինում: Ու էդ ահավոր զարմանալի ու նույնիսկ անհավատալի բան ա, որովհետև հենց էն պահին, երբ մտածում ես, որ «արդեն վերջ, էլ սրանից լավ բան արդեն անհնար ա նկարել, էս մեկը արդեն գագաթնակետն ա», մեկ էլ ստուդիան մի էնպիսի՜ բան ա էկրաններ հանում, որ աչքերդ թռնում են ճակատդ: Իրանք ինձ համար էդ ոլորտում որակի չափանիշ են ուղղակի:

ArmSOAD
06.04.2011, 12:07
Իսկ դուք սա տեսել ե՞ք՝
http://rbucich.blogspot.com/2011/03/real-pixar-up-movie-inspired-balloon.html

http://sitelife.nationalgeographic.com/ver1.0/Content/images/store/3/2/13862231-1491-4d8c-9226-b4865256a4d7.Large.jpg

Yevuk
24.05.2012, 03:04
Ի դեպ մի հետաքրքիր փաստ. ռուսական տարբերակում Կառլի կերպարը կարդում է Արմեն Ջիգարխանյանը, իսկ ֆրանսիական տարբերակում՝ Շառլ Ազնավուրը: ;)

StrangeLittleGirl
18.11.2014, 18:07
Ես էրեկ նայեցի Up-ը :)) (չնայեցի, նայացրեցին):
Իրոք, սկիզբը շատ հավես էր, բայց երբ էն արկածային մասերն են սկսվում, ձանձրույթից մեռնում էի, քիչ էր մնում անջատել տայի:
Բայց դե պապին շատ լավ տիպ էր :love