PDA

Դիտել ողջ տարբերակը : Արևելյան Խոստումներ / Eastern Promises



Ռուֆուս
25.11.2010, 12:53
Արևելյան Խոստումներ / Eastern Promises


http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/42/Eastern_promises.jpg

Կանադա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2007
Ռեժիսոր՝ Դեյվիդ Քրոնենբերգ
Դերերում՝ Վիգգո Մորտենսեն, Նաոմի Ուոտս, Վենսան Կասսել և ուրիշներ
Ժանրը՝ Դրամա, էքշն, թրիլլեր
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.8 (http://www.imdb.com/title/tt0765443/)
RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 89% (http://www.rottentomatoes.com/m/eastern_promises/)
Վիգգո Մորտենսենը լավագույն տղամարդ դերասան անվանակարգում ներկայացվել է Օսկար մրցանակի, սակայն չի շահել:

Ֆիլմի հերոսուհին՝ Աննա Խիտրովան, ռուսական ծագում ունեցող մանկաբարձ է, ով աշխատում է Լոնդոնյան հիվանդանոցներից մեկում: Մի օր հիվանդանոց են բերում 14ամյա ռուս հղի աղջկա, սակայն բժիշկներին հաջողվում է փրկել միայն երեխայի կյանքը: Աղջկա իրերի մեջ Աննան գտնում է նրա օրագիրը, որն իրեն բերում հասցնում է ռուսական մաֆիայի՝ օրենքով գողերի որջը: Իր կամքին հակառակը Աննան ներքաշվում է օրենքով գողերի դաժան ու անմարդկային խաղերի մեջ:

Իսկ հետո կտեսնեք չափազանց լարված սցենար, դեպքերի անսպասելի շրջադարձեր, սարսափելի հանցագործություններ ու բարձր որակի դերասանական խաղ:

Իսկ ամենաանսպասելին այն էր, թե ինչպես էր կարողացել կանադացի ռեժիսյորը այդքան ճշգրտորեն նկարագրել ռուսական մաֆիայի դաժան բարքերը...

E-la Via
25.11.2010, 21:14
Ֆիլմը դիտել եմ սկզբից մինչև վերջ մեծ հետաքրքրությամբ:
Լավ դերասանական խաղ, հետաքրքիր սյուժե, մի խոսքով իրոք արժե նայել, հաստատ անտեղի չես վատնի ժամանակդ:

einnA
26.11.2010, 12:19
էս կինոն միշտ չգիտեմ ոնց էր ստացվում հենց ցույց էին տալիս, ես միացրած էի լինում էտ ալիքը ու մի քանի անգամ նայեմ եմ :))
առաջին անգամ մենակ ռուսական գողական տղերքից, իրանց դաջվածքներից, էն փոքր աղջկա պատմությունից էի ազդվել
երկրորդ անգամ սցենարից
հետո մեծացա արդեն մի բան հասկացա ու սաղ կինոն մեջս մինչև հիմա նստած ա մնացել բոլոր ազդակներով:)

Ապե Ջան
26.11.2010, 12:46
Eastern Promises Տրայլեր անգլերենով


http://www.youtube.com/watch?v=iq_M8EOC4zA

Ֆիլմը, ձեր ցանկացած ջափի ու որակի կարող եք վեռնել այստեղից: (http://rutracker.org/forum/tracker.php?f=124&nm=Eastern+Promises+2007)