PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆանտաստիկ Պարոն Ֆոքսը / Fantastic Mr. Fox



Ռուֆուս
25.11.2010, 11:16
Ֆանտաստիկ Պարոն Ֆոքսը / Fantastic Mr. Fox


http://upload.wikimedia.org/wikipedia/en/a/af/Fantastic_mr_fox.jpg


ԱՄՆ, 2009
Ռեժիսոր՝ Վես Անդերսոն
Դերերում՝ Ջորջ Քլունի, Մերիլ Ստրիփ, Բիլլ Մըրրեյ և ուրիշներ
Ժանրը՝ մուլտֆիլմ
IMDB-ի միջին գնահատականը՝ 8.0 (http://www.imdb.com/title/tt0432283/)
RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 93% (http://www.rottentomatoes.com/m/1197696-fantastic_mr_fox/)
2010թ-ի Օսկար մրցանակաբաշխությանը ներկայացվել է երկու Օսկար մրցանակի, սակայն չի շահել:

Ֆանտաստիկ պրն. Ֆոքսը ստոպ կադրով նկարահանված անիմացիա է, ոնց որ հին սովետական մուլտիկներից լիներ:

Ֆիլմի սկզբում Ֆոքսն ու իր կինը աղավնիներ գողանալիս ընկնում են աղվեսների համար նախատեսված թակարդը ու հենց այդ ժամանակ կինը նրան ասում է, որ բալիկի է սպասում: Պրն. Ֆոքսը մոգոնում է փրկվելու անհավանական պլան և երկուսով դուրս են պրծնում թակարդից ու խոստանում կնոջը, որ այլևս գողություն չի անի: Անցնում են տարիներ ու պրն. Ֆոքսը կնոջ ու որդու հետ տեղափոխվում է ամենավտանգավոր թաղամասերից մեկը: Նրա հարևանները երեք ֆերմերներ են՝ Բոգիսը, Բանսը և Բինսը, մեկը մյուսից ավելի չար ու վատ: Պրն. Ֆոքսը մշակում է նոր պլան, որպեսզի հնարավորինս չափ շատ վնաս տա երեք ֆերմերներին, սակայն պլանը իրագործելիս որոշակի բարդություններ են ի հայտ գալիս...

Մի խոսքով վերին աստիճանի ծիծաղելի ու օրիգինալ մուլտիկ, որը դուր կգա թե փոքրերին, թե հատկապես մեծահասակներին :)

Սա էլ թրեյլերը.


http://www.youtube.com/watch?v=n2igjYFojUo

Kita
25.11.2010, 14:21
Իսկ իմ դուրը էտքան էլ չեկավ մի տեսակ:esim

Հայկօ
25.11.2010, 21:49
Ախմախ մուլտ էր: ԻՀՄԿ, իհարկե, բայց՝ դրանից ոչ պակաս ախմախ :}: Ժամանակ մի ծախսեք սույն մուլտի վրա:

Ռուֆուս
25.11.2010, 21:53
Աչքիս ռուսերեն դուբլյաժով եք նայել :)) Անգլերենով կայֆն էր :)

Հայկօ
25.11.2010, 21:57
Աչքիս ռուսերեն դուբլյաժով եք նայել :)) Անգլերենով կայֆն էր :)

Անգլերեն էլ մի բան չի :beee: Տափակ մուլտ էր, չեմ հասկանում՝ ինչու են էդքան գովում:

Ռուֆուս
25.11.2010, 22:02
Անգլերեն էլ մի բան չի :beee: Տափակ մուլտ էր, չեմ հասկանում՝ ինչու են էդքան գովում:

Որովհետև 2009թ-ին ստոպ կադրով նկարահանած մուլտ ա (Ամերիյայում էս ձևով երևի մի հիսուն տարի առաջ էին մուլտ նկարահանել), էդքանը հերիք չի՞: Ու լավ էլ ծիծաղելի էր, ինձ լավ բացել էր :)) Դե բնականաբար Պիքսարի ու Դիսնեյի մուլտերին չի հասնի, բայց տափակ էլ չի :)

Հայկօ
25.11.2010, 22:33
Որովհետև 2009թ-ին ստոպ կադրով նկարահանած մուլտ ա (Ամերիյայում էս ձևով երևի մի հիսուն տարի առաջ էին մուլտ նկարահանել), էդքանը հերիք չի՞: Ու լավ էլ ծիծաղելի էր, ինձ լավ բացել էր :)) Դե բնականաբար Պիքսարի ու Դիսնեյի մուլտերին չի հասնի, բայց տափակ էլ չի :)

Տիկնիկային լինելը իրեն չի փրկում :): Ու մանավանդ «Կորալինից» հետո ընդհանրապես չի նայվում: Ամփոփեմ՝ վիզուալ - 2/5, հումոր - 1/5, սյուժե - 2/5, դերասանական խաղ - 3/5: Կրճատ՝ բլթ :)):