PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեթում թագավորի ճանապարհորդությունը Ղարաղորում



Malxas
24.11.2010, 09:57
Ռիխարդ Հեննիգը իր <Անհայտ հողեր> գրքում գրում է 200 առավել աչքի ընկնող ճանապարհորդությունների մասին: Հեղինակի աշխատությունն այնքանով է յուրահատուկ, որ նա խտրականություն չի դնում մայրցամաքների մեջ, ինչը նկատելի է շատերի մոտ: Անչափ ուրախացա, երբ դրանց թվում տեսա Հեթում թագավորի մասին ակնարկը, ով միակն է հայերից, որը տեղ է գտել նրա գրքում: Իր ժամանակի համար դա մի դժվարին ճանապարհորդություն էր, որը հավանաբար լի է եղել բազմաթիվ վտանգավոր արկածներով, իսկ դրա արդյունքում կնքվել է պայմանագիր, որը նույնպես շատ նշանակալից է պատմության մեջ:
Խնդրում եմ կարծիքներ հայտնել այդ մասին:

Lion
24.11.2010, 10:39
Ճամփորդությունն իրոք որ դժվարին էր, բայց դրա արդյունքն արժեր դրան - արդյունքում ոչ միայն Կիլիկիայի թագավորությունը փրկվեց մոնղոլական արհավիրքից, այլև գրեթե կես դարով ձեռք բերեց հզոր դաշնակից: Ժամանակակիցներից մեկն ասում է, որ Հեթումը գնաց Ղարա-Ղորում աղվեսի նման, իսկ վերադարձավ առյուծի նման...

Հետաքրքիր է, որ ճամփորդությունը առանց վտանգների չանցավ, ընդ որում` վտանգավոր էր հատկապես հենց նրա սկիզբը` անցումը Կիլիկիայի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Իկոնայի սուլթանության տարածքով: Այստեղ եղավ մի պահ, երբ տեղի պաշտոնյաներից մեկը կարծես թե ճանաչեց ծպտված ճամփորդող Հեթումին ու նրա ուղեկիցներին: Արքայի վրա կախվեց գերվելու իրական վտանգ, բայց... ելքը գտավ հնարամիտ ավագ եղբայրը` Սմբատ Սպարապետը: Առանց վարանելու մոտենալով Հեթումին` Սմբատը մի շառաչյուն ապտակ նվիրեց Հայոց արքային և գոռաց նրա վրա` ուղարկելով ձիերը մաքրելու: Հեթումին կարծես թե ճանաչած պաշտոնյան դրանից հետո համոզվեց, որ ինքը սխալվել է:

Ասում են, որ, երբ դրանից հետո Հեթումը կատակախառն հարցնում է Սմբատին, թե ինչ իրավունքով նա համարձակվեց այդպես վարվել արքայի հետ, սա ծիծաղելով պատասխանում է. "Մեծ եղբոր իրավունքով..." :)

Malxas
24.11.2010, 11:12
Հետաքրքիր մանրամասն էր:
Էլ ինչ հիշարժան արկածներ են եղել:
Իսկ ինչ էր ներառում իր մեջ պայմանագիրը և ինչքանով դա իրագործվեց: Վերջում կարծեմ հայերն այնքան էլ հաշտ չէին մոնղոլների հետ:

Պանդուխտ
24.11.2010, 11:51
Ոչ թէ հաշտ չէին. նրանք մահմեդական դարձան եւ «նմանուեցին» միւսներին:

Malxas
24.11.2010, 13:08
Չէի ասի, թե մահմեդականություն ընդունելն այստեղ ինչ որ ազդեցություն ունեցավ:

Պանդուխտ
24.11.2010, 14:59
Կասէի՝ շատ ազդեցութիւն ունեցաւ, եւ նրանք, մոնղոլներն ու թաթարները, իսպառ ձուլուեցին մահմեդական ազգերի մէջ՝ մեր տարածաշրջանում:

Malxas
24.11.2010, 15:18
Նախ մոնղոլները իսլամական կրոնի ամենաարժանի ներկայացուցիչները չէին այն ժամանակ: Բացի այդ դաշինք կնքելու և թշնամանալու մեջ կրոնը միշտ երկրորդական դեր է խաղացել: Կիլիկիայի ու նրա հարակից պետությունների պատմությունը դրա ամենավառ օրինակներից մեկն է:

Lion
24.11.2010, 16:45
Մոնղոլների` իսլամ ընդունելու պահը իհարկե իր դերն ունեցավ: Բայց պակաս կարևոր չէր նաև այն հանգամանքը, որ փոխվեցին մոնղոլների ստրատեգիական նպատակները և այդ փոփոխությունը եղավ ի վնաս հայերի:

http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք?p=2011672&viewfull=1#post2011672
http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք?p=2014483&viewfull=1#post2014483

Malxas
24.11.2010, 19:21
Իմ կարծիքով իսլամական երկրների միմյանց պաշտպանելը միայն կոչերով էր սահմանափակվում, ինչը բացատրվում է նրանց հավատքի պահանջով` պաշտպանել հավատակիցներին: Սալադինին բոլորը երդվեցին օգնել, բայց ում ձեռնտու չէր նրա հետ դաշինքը, քրիստոնյաների հետ դաշինք կնքեցին:
Ինչևէ, թեմայից չշեղվենք:
Ինչպիսի բովանդակություն ուներ պայմանագիրը: Ով կարող է հանրամատչելի կերպով լուսաբանել: :)

Moonwalker
24.11.2010, 19:36
Ինչպիսի բովանդակություն ուներ պայմանագիրը: Ով կարող է հանրամատչելի կերպով լուսաբանել: :)

Կփորձեմ շարադրել (ինչքան կհիշեմ պարապմունքներիցս) , եթե սխալվեմ Լիոնը կուղղի :)

* Երկու կողմերն էլ պայմանավորվում են օգնել միմյանց պատերազմի ժամանակ: Կիլիկիայի հայերը օգնելու էին միմյանց մոնղոլներին Միջագետքը, Ասորիքն ու Պաղեստինը գրավելու գործում, իսկ մոնղոլներն էլ պաշտպանելու էին Կիլիկիայի թագավորությանը Իկոնիայի, Եգիպտոսի ու այլ պետությունների հարձակումներից:
* Առանց Կիլիկիայի թագավորության համաձայնության և պահանջի, մոնղոլական զորքն ու պաշտոնյաները հայկական պետության սահմանները չպետք է մտնեին:
* Այն հողերի, որոնք նախկինում պատկանել էին հայկական իշխանությանը, բայց զավթվել էին ուրիշների կողմից, իսկ հետո էլ անցել մոնղոլներին, պետք է վերադարձվեին հայկական պետությանը:
* Մոնղոլական պետությունը հանձն էր առնում կարգավորել բուն Հայաստանի բնակչությունից գանձվող հարկերը և թեթևացնել հայոց եկեղեցուց վերցվող տուրքերը:

Malxas
24.11.2010, 20:34
Իմ կողմից կավելացնեի մի հետաքրքիր կետ: Հայերի պահանջով մոնղոլները պարտավորվում էին ավերել Բաղդադը` ինչը և արեցին: Իսկ եկեղեցուց կարծեմ տուրքեր չէին գանձվում:

Moonwalker
24.11.2010, 20:48
Իմ կողմից կավելացնեի մի հետաքրքիր կետ: Հայերի պահանջով մոնղոլները պարտավորվում էին ավերել Բաղդադը` ինչը և արեցին: Իսկ եկեղեցուց կարծեմ տուրքեր չէին գանձվում:

Դե 1258 թ-ին (ինչքան հիշում եմ :think) Բաղդադի գրավումը Մերձավոր Արևելքում մոնղոլական զորքերի հրամանատար Հուլաուի կողմից այդքան էլ հայերի պահանջով չէր, ուղղակի տվյալ պահին երկու կողմերի շահերը համընկնում էին: Իսկ ինչ վերաբերվում է հարկահանությանը, դե եկեղեցին սկզբնական շրջանում կարծեմ հարկ էր վճարում ուղղակի որպես խոշոր կալվածատեր (մինչ իսլամ ընդունելը): Ու ինչքան հիշում եմ Հեթումի այցի առիթով Մանգու մեծ խանի հրամանով Հայ եկեղեցին մի որոշ ժամանակ ազատվեց նաև այդ հարկից:

Lion
24.11.2010, 20:55
Որ անկեղծ լինենք, Բաղդադի ավերումը հայերին ոչ տաք էր, ոչ պաղ: Հա, ավանդական թշնամիներին` մուսուլմաններին, բարոյական հարված էր, բայց... ընդամենը: Դրա փոխարեն Բաղդադի անկումը բոլոր մուսուլմաններին տրամադրեց մոնղոլների դեմ...

Malxas
24.11.2010, 21:04
Բաղդադի գրավման պահանջը ես մեջբերեցի կնքված պայմանագրից: Կարծեմ պատճառը քրիստոնեության տեսանկյունից էր: Այլ կերպ ասած հայերը պայման էին դնում ավերել Բաղդադը որպես իսլամի կենտրոն:

Moonwalker
24.11.2010, 21:11
Բաղդադի գրավման պահանջը ես մեջբերեցի կնքված պայմանագրից: Կարծեմ պատճառը քրիստոնեության տեսանկյունից էր: Այլ կերպ ասած հայերը պայման էին դնում ավերել Բաղդադը որպես իսլամի կենտրոն:

Մալխաս ջան կասես ինչ աղբյուրից մեջբերեցիր:think:)

Malxas
24.11.2010, 21:35
Մունուոկերին
Հենց նոր ձեռքս վերցրի Ռիխարդ Հեննիգի երրորդ հատորը: Չէի սխալվում, հենց այդպես էլ գրված է` հայերը ի թիվս քո գրած պայմանների պահանջեցին Մանգու խանին խաչակնքվել, ազատել տիրոջ գերեզմանը և ավերել Բաղդադը: Հեղինակը մեջբերում է Բազելում տպագրված լատինատառ աղբյուր` բառացի արտագրում եմ ինչ գրված է:

<Haithoni Armeni ordinis praemonstratensis de tartaris liber>
см <Novus orbis regionum ac insularum>, ed Grynaeus, Basel, 1537, p 440

Հայտոնը Հեթում թագավորն է, իսկ նրա եղբայր Սմբադը նշված է որպես Սինդիբալդ:
Երևի հայկական աղբյուրներում էլ կլինի այս պայմանագիրը, բայց ժամանակ է պետք գտնելու համար:

Moonwalker
24.11.2010, 21:58
Մալխաս ջան փաստորեն քո նշած հեղինակը հղում է անում Սիմոն Գրինեուսի ու Յոհան Հուտտիխի «Novus Orbis Regionum ac Insularum Veteribus Incognitarum» հայտնի աշխատությանը (ինչքան լատիներենիս իմացությունը թույլ է տալիս նշանակում է «Աշխարհի նոր շրջանը և անհայտ հին կղզիները»(?)): Բայց թույլ տուր կասկածի տակ դնեմ իրենց նշած մտքի իսկությունը: Դեռ Բաղդադը գրավել պահանջելը մի կերպ կարող ենք ընդունել, բայց ախր էդ Հեթումը քանի գլխանի էր (կներեք արտահայտությանս համար), որ Մանգուից խաչակնքվել պահանջեր :o
Ու հետո տենց բան որ եղած լիներ առաջինը մեր Կիրակոս Գանձակեցին պիտի էդ մասին նշեր, ոչ թե գերմանացի աշխարհագետներ այն էլ Ամերիկայի հայտնագործմանը նվիրված աշխատության մեջ:

Malxas
24.11.2010, 22:06
Փորձեմ պատասխանել: Ամենասկզբում ասեմ, որ հարցադրումներդ տեղին են և իրոք բացատրության կարիք ունեն:
Հեթումի չափազանց ինքնավստահ պահվածքը խանի արքունիքում Հեննիգը բացատրում է հայոց թագավորի ազգականների չափազանցություններով, որոնք ըստ էության իրենք են տեղեկություններ հաղորդել այդ մասին: Հեթումին պատիվներով ընդունելն ու մեծ տեղ տալը պայմանավորվում է նաև նրանով, որ մինչ այդ մեծ թագավորներ չէին եղել Մանգուի մոտ: Ասվում է, որ Մանգուն խաչակնքվել է, բայց նա այդպիսի բան կարող էր անել սոսկ սիրալիրությունից ելնելով, ինչ մի մեծ բան էր նրա համար, որ նույնիսկ կարգին հեթանոս էլ չէր երևի: Այսինքն ոչ թե պահանջ է եղել իրականում, այլ փոխադարձ համաձայնությամբ պայմանագիր, որտեղ շոշափվել են երկու կողմերի շահերը: Ի դեպ մոնղոլները մեծապես շահագրգռված էին դաշնակից ունենալ այդ տարածաշրջանում:
Հիմնականում Հեննիգի բացատրությունները մեջբերեցի կրճատ ձևով:

Moonwalker
24.11.2010, 22:31
Եղբայր հիմա ձեռքիս տակ փաստեր չկան, բայց նոր էս պեղեցի Սթիվեն Ռանսիմենն իր «A history of the Crusades 3» («3-րդ խաչակրաց արշավանքի պատմությունը») աշխատության մեջ գրում է հետևյալը (մոտավորապես ;)).
«Mongke also informed him that he was preparing to mount an attack on Baghdad and that he would remit Jerusalem to the Christians if they collaborated with him.»
«Մանգուն նաև տեղեկացրեց նրան (Հեթումին), որ ինքը Բաղդադի վրա հարձակում է պատրաստում ու ինքը Երուսաղեմը քրիստոնյաներին կթողնի, եթե նրանք դաշնակցեն իր հետ»:
Ճիշտ ասած վերոնշյալ մեջբերումը ևս առանձնակի վստահություն չի ներշնչում ինձ: Որքան հասկացա կիլիկյան շրջանին նվիրված վեպ ես պատրաստում, ու ինձ իրավունք կվերապահեմ քեզ խորհուրդ տալ. հնարավորինս շատ տարբեր աղբյուրներ աչքի անցկացրու, որ գոնե ոսկե միջինին հասնես;): Քեզ հաջողություն::)

Malxas
24.11.2010, 22:45
Փաստորեն Բաղդադի ու Երուսաղեմի մասին ամենայն հավանականությամբ խոսակցություն եղել է Մանգուի և Հեթումի միջև: Ուղղակի ամեն աղբյուր իր տեսանկյունից է ներկայացրել: Դե մերոնք էլ առիթը բաց չեն թողել, որ գլուխ գովեն ու մեծարեն իրենց թագավորին:
Շատ լավ խորհուրդ ես տալիս, հենց այդպես էլ վարվում եմ: Քսան աղբյուր կարդում եմ, հարյուր կարծիք լսում եմ ու մի 60 տոկոս ճշմարիտ կարծիք եմ կազմում :)
Բարեմաղթանքների համար շնորհակալ եմ: Դուք որ կողքիս լինեք ավելի հեշտ ու արագ կգրեմ :)

Lion
25.11.2010, 11:03
Հեթումին իրոք կարող էին շատ լավ ընդունել Ղարա-Ղորումում, քանի որ այդ ժամանակ հակամահմեդական դաշնակիցների շարքում նա համար 1 էր, իսկ մոնղոլները շատ էին սրված մահմեդականների դեմ: Մինչև Ղազան խանը մոնղոլ առաջնորդները հիմնականում շատ լավ էին վերաբերվում քրիստոնյաներին, ավելի լավ, քան մահմեդականներին...

Malxas
25.11.2010, 12:01
Հավանաբար շատ լավ ընդունած կլինեն :) Բայց դժվար թե կատեգորիկ պայմաններ դներ Մանգուի առաջ Հեթումը: Ուղղակի առաջարկել է, ի թիվս այլոց Երուսաղեմն ու Բաղդադն էլ գրավել, առաջինը հանձնել քրիստոնյաներին, երկրորդը ավերել,մ ու նրանք չեն մերժել: