PDA

Դիտել ողջ տարբերակը : Tim Buckley / Թիմ Բաքլի



AniwaR
24.11.2010, 01:27
Ես էլ Twisted Perception-ից քոփի եմ անում Թիմ Բաքլիի թեման՝ իմ հոգու թելադրանքով::beee Օրիգինալ թեման՝ այստեղ (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=13&t=243):

Tim Buckley

(1947-1975)

http://userserve-ak.last.fm/serve/_/41259/Tim+Buckley.jpg

Ֆոլկ
Փսիխոդելիկա
Փսիխոդելիկ ֆոլկ. մի պահ էս համադրությունը պատկերացնելիս ուղեղդ սկսում է արգելակել, սիրտդ արագ խփել, ու սոված-սոված միացնում ես Tim Buckley՝ հագենալու համար... Յէէէէ, ի մնէ խօռօշօ

Բաքլին ինձ մեկ անգամ ևս ստիպեց նոր հայացք գցել վոկալի վրա: Մինչև վերջ քեզ համոզում է, որ ամենաունիվերսալ, հզոր ու զգացմունքային երաժշտական գործիքը մարդկային ձայնալարերն են, մանավանդ եթե դրանք Թիմ Բաքլիի կոկորդում են: Էն օրը, որ ես կկարողանամ ձայնս բավականաչափ կառավարել Sweet Surrender-ը կամ Starsailor-ը երգելու համար, երջանկությունից կմեռնեմ (սակայն, ինչպես երևում է, մինչև խոր ծերություն խղճուկ գոյությունս քարշ եմ տալու :D ):

Երբ այդ անկրկնելի տենորը համադրվում է այդպիսի տաղանդավոր պոետի ու կիթառահարի, յուրօրինակության, ավանգարդի ու էքսպերիմենտալի հետ, ստացվում է... Հմմ... Ստացվում է... :scratch: Ստացվում է... Թի՛մ Բաքլի:

Բայց ցավոք ծայրահեղ տաղանդավոր լինելը հազվադեպ է (դեռ լեզուս չի պտտվում՝ ասել «երբեք») համադրվում «խելքը գլխին» գագանտուփի հետ, ու դրանց տերերը միշտ լինում են ախմախ, ապուշ ու էգօիստ: :evil: :wassup: Էհ... :( Մահացավ 28 տարեկանում՝ թմրանյութերի չափաբաժինը չարաշահելուց ու երևի մի քիչ էլ շրջապատի անտարբերության ու սեփական էշ խելքի պատճառով: :x :'( Այդուհանդերձ իր կարճ կյանքի ընթացքում հասցրեց մարդկությանը ժառանգություն թողնել 9 ստուդիական ալբոմներ՝ լի հանճարեղ երաժշտությամբ, և սեփական տաղանդով (և ճակատագրով) կոդավորված մի սպերմատոզոիդ, որն էլ դարձավ Jeff Buckley:

http://userserve-ak.last.fm/serve/_/12699821/Tim+Buckley.jpg

AniwaR
24.11.2010, 01:29
Էս քանի օրս (իմ ճակատագրական երազից հետո (http://www.akumb.am/showthread.php/54390-*%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80%D5%AB%D6%84%D5%BD*?p=2129038#post2129038) :D Աստվա՜ծ իմ, ինչ զվարճալի է աշխարհը) ինձ նորից ԳԵՇ ձևի տարել ա Բաքլիի վրա: Եվ այօ՛, ես ուզում եմ խոսել այդ մասին:

Ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ հայտարարում եմ ի լուր համայն ակումբո:angry, ով որ "Sefronia" ալբոմը չի հավանում, ինքը տուտուզիկ չունի::scen

Սպանե՜ք իիիինձ:aaa

AniwaR
24.11.2010, 01:56
Ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ հայտարարում եմ ի լուր համայն ակումբո:angry, ով որ "Sefronia" ալբոմը չի հավանում, ինքը տուտուզիկ չունի::scen

Բոլոր հերետիկոսներն այստեղ մտիկ անեն.


http://www.youtube.com/watch?v=Al7-ZeayC5c

Ու ընդհանրապես մի հատ Because of you-ն լսեք, հա: :angry

Բանն այն է, որ Sefronia-ն Բաքլիի նախավերջին՝ 8-րդ ալբոմն է, ու այստեղ հիմնականում գերակշռում է ջազը, սոուլը ու ավանգարդը՝ ֆոլկի հետ միասին (միայն էն, որ ալբոմը բացվում է Fred Neil-ի «The Dolphins»-ի քավրով, հերիք ա): Ու ասեք՝ տեսնեմ, թե ու՞մ դուր չի գալիս, հը՞՞ն, ասեք, մեկիդ կտռտեմ: :D Ախր ահավոր մռութ ա երգում: :love

Ռուֆուս
24.11.2010, 23:11
Թեման բացեցի, որ գրեմ թե ինչքան եմ սիրում ավագ Բաքլիին ու մտքերս գլխիցս թռան :))

Երբ առաջին անգամ Ջեֆֆ Բաքլիի (http://www.akumb.am/showthread.php/46302-%D5%8B%D5%A5%D6%86%D6%86-%D4%B2%D5%A1%D6%84%D5%AC%D5%AB-Jeff-Buckley) կատարմամբ Հալելույան լսեցի, մտածեցի, որ երբևէ նման գեղեցիկ ձայնով այդ աստիճանի էմոցիոնալ կատարում կյանքումս չեմ էլ լսի... Հետո նոր պարզեցի, որ Ջեֆֆից լավ մենակ Ջեֆֆի հայրը կարող ա երգել ու էդ ինչ ձևի ա երգում, ամբողջ մարմնով զգում եմ երգածը... Բա ձայնի ելևէջումները... Ուֆ, էէէէ....

Իսկ ամենասիրածս ալբոմը ոչ թե Սեֆրոնիան ա :diablo, այլ Goodbye & Hello-ն պարզապես ամենասիրածս երգերից մի քանիսը հենց էս ալբոմի մեջ են :))

Phantasmagoria In Two-ի հենց live տարբերակը... http://img0.liveinternet.ru/images/attach/b/1/3718/3718716_ac.gif

http://www.youtube.com/watch?v=9UusLG4lasI

Pleasant Street http://img0.liveinternet.ru/images/attach/b/1/3718/3718716_ac.gif

http://www.youtube.com/watch?v=hz8EoMOVHBM

Goodbye & Hello http://img0.liveinternet.ru/images/attach/b/1/3718/3718716_ac.gif

http://www.youtube.com/watch?v=IB-PncxZnUw

Ու կարելի ա ասել ես մինչև հիմա Բաքլիի կատարմամբ վատ երգ լսած չկամ... Իսկ եթե հեր ու տղա կենդանի մնային, հիմիկվա ռոք երաժշտությունը ինչքան ավելի լավը կլիներ... :(

AniwaR
24.11.2010, 23:43
Իսկ ամենասիրածս ալբոմը ոչ թե Սեֆրոնիան ա :diablo, այլ Goodbye & Hello-ն պարզապես ամենասիրածս երգերից մի քանիսը հենց էս ալբոմի մեջ են :))


Ճիշտն ասած՝ իմն էլ::oy

Բա Hallucinations-ը ինչքան լավն ա::love


http://www.youtube.com/watch?v=KPxNcfMdp6w

Բա էս մեկը: BBC ռադիոյի The Peel Sessions-ի (68 թիվ) ժամանակ ձայնագրված: Hallucinations-ից հետո գալիս ա Troubadour-ը, որի ստուդիական տարբերակը չկա: Մարդ էլ տենց երգ գրի ու ոչ մի ալբոմի մեջ չներառի, այ քզի բան::'


http://www.youtube.com/watch?v=3o6VXKGH1yg

Եթե կարող եք, դիմացեք գայթակղությանը ու մի ձայնակցեք «լա-լա-լա»-յին::love:love:love

Ռուֆուս
25.11.2010, 01:00
Հա, Տրուբադուրն էլ ա շատ լավը, ես էլ եմ միշտ հետը երգում լա-լա-լա :))

Բա Sweet Surrender-ը ոնց էի մոռացել.... :love


http://www.youtube.com/watch?v=u-qNBxXjbI4

AniwaR
16.12.2010, 07:34
Երբեմն երաժշտական թեմաներով իմ մտքերն եմ գրի առնում՝ այն մտադրությամբ, որ դրանք գուցե հետո կտեղադրեմ ֆորումում, բայց, որպես կանոն, իրենք հիմնականում էդպես էլ մնում են .txt ֆայլերի մեջ ու հետագայում ջնջվում, որովհետև հավանական է, որ շատ շուտով տեսակետս կփոխվի, ու հետագայում կարդալուց կփոշմանեմ: Հետո էլ արի ու մարդկանց բացատրի, թե չէ՝ էլ էդպես չեմ մտածում, ես իմ «սկզբունքներին» հակառակ գնացի, այ քեզ բան::tease

Ինչևէ, որոշեցի, որ էս մեկն այնուամենայնիվ կտեղադրեմ.


Ինչն եմ շատ սիրում Բաքլիի մեջ. ինքն ահավոր համարձակ է երաժշտության մեջ, ու էդ համարձակությունը նման չի, ասենք, Ֆրենկ Զապպային՝ մի տեսակ թափթփված ու պոֆիգիստ, խելքիդ ինչ փչի, անես: Չէ, ինքը երգում է առաջին հերթին իր հաճույքի համար, ոչ թե կողքիններին, ունկնդիրներին զարմացնելու, այլ այդ հաճույքը իրենց հետ կիսելու համար: Ուղղակի զգում ես, թե ոնց է, ըհմ, կներեք արտահայտությանս, կայֆը թափվում իր վրայից երգելուց: Շատ լավ զգում է գեղեցիկը, չքնաղը, համարձակ է ու չափազանց տաղանդավոր՝ նրա համար, որ հանկարծ չկարողանա իր իդեաները ի կատար ածել: Ու չգիտեմ, ես այնպես եմ զգում, որ Բաքլիի ստեղծագործություններում ու կատարման մեջ ընդհանրապես ագրեսիա, դեպրեսիա ու նման բացասական երևույթներ չկան: Ճիշտ է՝ իրենք երբեմն ահավոր տխուր են, բայց միևնույն ժամանակ էնքա՜ն լուսավոր, բարի, խաղաղ, երբեմն էլ խիստ կրքոտ, անհանգիստ, բայց, մի անգամ էլ կրկնեմ, երբեք ոչ ագրեսիվ:

Ու ընդհանրապես Բաքլին իմ ճանաչած (եթե կարելի է այսպես արտահայտվել) ամենահումանիստ մարդկանցից մեկն է երևի: «My Fleeting House» դոկումենտալ ֆիլմը նայեք.


I don't know anything about God or religion or anything like that. I just believe in people and what can happen between people. Being a musician I see the power of music much more than I see the power of God.

Թարգմանություն՝


Ես ոչինչ չգիտեմ Աստծու կամ կրոնի կամ նման բաների մասին: Ես պարզապես հավատում եմ մարդկանց և նրան, ինչ կարող է պատահել մարդկանց միջև: Լինելով երաժիշտ՝ ես տեսնում եմ, որ երաժշտության ուժը շատ ավելին է, քան Աստծո ուժը:

Եվ վերջում, վերոնշյալ ֆիլմից իմ սիրելի հատվածը՝


http://www.youtube.com/watch?v=lpx7Wgx0bvg

:love

AniwaR
15.02.2011, 00:30
Ի դեպ, գիտեի, բայց մտքիցս թռել էր, նոր last.fm-ի էջը պատահաբար ստուգեցի ու հիշեցի, որ էսօր (մի փոքր վերապահումներով, 12-ն անց ա :)))՝ փետրվարի 14-ին, Բաքլիի ծնունդն ա: Էս առիթով մի հատ կրքոտ, վավաշոտ ու սիրառատ երգի հրաշք կենդանի կատարում մը՝ հատուկ սիրահարվածներիս (ինչ կարևոր ա՝ ում կամ ինչին կամ ընդհանրապես ոչնչին) համար:


http://www.youtube.com/watch?v=6XxR7oxneTM

Ի դեպ, հետաքրքիր տեղեկություն մը Բաքլիի մասին: Ջահել տարիներին քոլեջում ֆուտբոլ խաղալիս ձախ ձեռքի ցուցամատն ու միջնամատը կոտրել է, ինչի պատճառով հետագայում չի կարողացել բարեով ակորդներ պահել: :) Բայց էդ չի խանգարել (եթե ոչ օգնել) իրեն դառնալ ամենահրաշալի ու նորարար կիթառահարներից մեկը: Այ էսենց կյանքին ու երաժշտությանը սիրահարված եղեք ու պայքարեք էդ սիրո համար!! Հահա:love:)

AniwaR
14.03.2011, 12:36
Էս կատաղածը նեռռռռվերս կերավ, է՜։:o Ո՞նց են հնարավոր սենց կենդանի կատարումները, էէէէ!!!:cry Հրաժարվում եմ հասկանալ:angry Ի՜նչ լավն աաա....:love

Sweet Surrender - Honeyman Live 1973


http://www.youtube.com/watch?v=1ryZJBNmDrw

Որ ստուդիական տարբերակները հրաշք են, կասկած չկա... Բայց կենդանի կատարումները լրիվ խզարիոն են։:love:love:love

Chase the Blues Away - Live at Troubadour 1969


http://www.youtube.com/watch?v=curuf7EXpdw

Ֆոտոն
19.08.2011, 10:41
Հաճելի լսվող, ոչ դեպրեսիվ ու ոչ ագրեսիվ երգեր են, մի մասը քաշեցի: :)

Իսկապես ես էլ զգացի ինքն իր համար երգելու հաճույքը, որ ոչ թե ամեն ինչ անում ա քեզ հուզելու համար, այլ ինքն ա հուզվում ու պրծ: :))

AniwaR
08.09.2011, 10:39
Հեր


http://www.youtube.com/watch?v=o48UYPyA7w8

ու տղա


http://youtu.be/bKzO3DJk6gQ

Ռուֆուս
08.09.2011, 11:34
Քանի գնում, համոզվում եմ, որ հերը տղուց ավելի լավն ա: Բայց նենց չի, որ տղեն վատն ա :)

AniwaR
08.09.2011, 14:43
Քանի գնում, համոզվում եմ, որ հերը տղուց ավելի լավն ա: Բայց նենց չի, որ տղեն վատն ա :)

Ես հենց սկզբից էլ դրանում համոզված եմ եղել: Ընդ որում՝ շատ ավելի լավն ա: Ոնց որ Գոռ Վարդանյանին (Ջեֆֆ) համեմատես Բրյուս Լիի (Թիմ) հետ :D , որովհետև.

1. Վոկալի տեխնիկայով ակնհայտորեն շատ ավելի հզոր ա Թիմը, ինքն ուղղակի pitch perfect ա, ու կյանքում իրա մոտ ոչ մի ֆալշ չես լսի, ուզում ես սաղ լայվերը՝ թե՛ օֆիցիալ, թե՛ սիրողական տեխնիկայով արված ձայնագրությունները լսի, միշտ էնքան կատարյալ ա երգում, որ էն տպավորությունն ա՝ երգողը մարդ չի, կոմպով վայրկյանի հազարերոդական ճշգրտությամբ ծրագրավորած ա ամեն մի նոտայի հնչողությունը: :D Բայց դե դրա հետ միաժամանակ գերզգացմունքային ա, որ ոչ մի տեխնիկայով նման բան չես ստանա: :P

2. Թիմը նորարար ա, էքսպերիմենտատոր, շատ տաղանդավոր լիրիցիստ: Ջեֆֆի "Grace"-ը լսում ես, ու հա, լավ պահեր շատ կան, հաճելի ա, բայց դրանից մնացած ինչ կա-չկա, էն կիսատ մնացած ալբոմը ևն, հիմնականում ինչ-որ անկապ (կամ եթե կուզեք, իմ չսիրած) ալտերնատիվ վիճակներ են: Ըստ իս՝ Ջեֆֆի միակ մեծ «ավանդը» "Hallelujah"-ին երաժշտական ամենաճիշտ (իմ ընկալմամբ) մեկնաբանությունը տալն ա:

3. Թիմը ավելի վաղ հասակում ա մահացել, բայց մի քանի անգամ ավելի շատ երաժշտական ժառանգություն ա թողել մարդկությանը, քան Ջեֆֆը: Թիմի կոչումը հենց սկզբից եղել ա երաժիշտ լինելը, 19 տարեկանում արդեն իսկ զարմացնում ա իրա հրաշք (ու թվով երկրորդ) "Goodbye and Hello" ալբոմով, սիրուն, սիրուն վոկալով: Իհարկե հետագայում շատ ավելի լավ (ավելի ճիշտ կլինի ասել՝ բարդ) ա երգում, Starsailor-ում սաղ ջանիդ մազերը բիզ-բիզ են կանգնում: Բայց հենց սկզբից էլ արտասովոր տաղանդ ա ցուցաբերում լրիվ ինքնուս երաժշտի համար: :) Իսկ Ջեֆֆը թամբալի տպավորություն ա թողնում, ուշ ա սկսել լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Բայց դե հա, ինքն էլ գինով կուտվի: Հոր տղեն ա վերջը: :D Չէր կարա տաղանդավոր չլիներ: :D

Մի խոսքով, Թիմը իմ արևն ա, ուտեմ իրան: Հեսա իրա նկարով մայկա եմ սարքելու ինձ համար: ^____^

Ռուֆուս
08.09.2011, 16:10
Ասածներիդ +1, հատկապես


1. Վոկալի տեխնիկայով ակնհայտորեն շատ ավելի հզոր ա Թիմը, ինքն ուղղակի pitch perfect ա, ու կյանքում իրա մոտ ոչ մի ֆալշ չես լսի, ուզում ես սաղ լայվերը՝ թե՛ օֆիցիալ, թե՛ սիրողական տեխնիկայով արված ձայնագրությունները լսի, միշտ էնքան կատարյալ ա երգում, որ էն տպավորությունն ա՝ երգողը մարդ չի, կոմպով վայրկյանի հազարերոդական ճշգրտությամբ ծրագրավորած ա ամեն մի նոտայի հնչողությունը: :D Բայց դե դրա հետ միաժամանակ գերզգացմունքային ա, որ ոչ մի տեխնիկայով նման բան չես ստանա: :P

Թիմը երևի թե իմ լսածներից միակ երգիչն ա, ում որոշ կենդանի կատարումներ մի գլուխ բարձր են ստուդիայի ձայնագրություններից:

AniwaR
08.09.2011, 16:40
Ուզում եմ Բաքլիի ստեղծագործությունների մի երկու քավր տեղադրել էստեղ:

Neil Halstead - Phantasmagoria in Two


http://www.youtube.com/watch?v=VAnqgI80TvY

Brendan Perry (Dead Can Dance-ից) - Chase the Blues Away


http://www.youtube.com/watch?v=FsOYj88A380

Երկուսն էլ շատ լավն են: Օրիգինալ կատարումներից ոչ լավն են, ոչ էլ նման են, բայց շատ լավն են: Բրենդանը լրիվ Dead Can Dance ա սարքել, էնքան ա դրամատիզացրել, բայց շատ հաճելի ա սիրելի ստեղծագործությունների նոր մեկնաբանություններ լսելը ու էն էլ էսքան հաջող: :love Իմ կարծիքով՝ հրաշք տրիբյուտներ են Թիմին: :)

AniwaR
13.06.2014, 02:06
Նեղ աշխարհ. կամ ինչ կապ կա Էդգար Պոյի ու Թիմ Բաքլիի միջև




Ջոն Քինգը, ում հանդիպեցինք 1967 թվին, Նյու Յորքում ամենալավ տղերքից մեկը դուրս եկավ: Նա որոշ ժամանակ ապրում էր Բլիքեր Ստրիթ 88 հասցեում՝ մի բարձրահարկ շենքում, ու չորրորդ հարկից հինգցենտանոց ու տասցենտանոց մանրադրամներ էր շպրտում մայթով անցնող թափառաշրջիկներին: Հետո նա տեղափոխվեց Քինգ Ստրիթ 15՝ գյուղական տան նկուղային հարկում մեկսենյականոց, գարշահոտ մի բնակարան, որտեղ մի ժամանակ Էդգար Ալան Պոն էր ապրում: Ես և Թիմը հաճախ էինք այնտեղ մնում ու հաճախ էլ ուռում-հարբում էինք՝ իսկը ծերուկ Պոյի պես:

Lee Underwood, Blue Melody: Tim Buckley Remembered, Backbeat Books 2002, էջ 61-62

Էս ֆորում նոր եկած երաժշտասերների ուշադրությունը սույն գերտաղանդի վրա հրավիրելու փորձ էր:


https://www.youtube.com/watch?v=tJ8K7GIqagg

Ռեյ սամա
13.06.2014, 11:59
աաաաա, AniwaR, ես քեզ սիրում եմ...ո՞նց ես էսքան ժամանակ առանց իրեն իմանալու ապրել :cry ախր ոնց, ոոոոոնց!!!?? վերջ, գժվում եմ. ինչ լավ ա ժպտում ^_^ բա ինչ աչքեր ունի ((( բա ոնց ա երգում....Ջեֆին գիտեի, շատ էի սիրում, բայց Թիմը...չէ, պարոն Թիմը...
մի տեսակ...շնորհակալ եմ ՃՃՃ զգում եմ նենց, ոնց էն ժամանակ, երբ Ջոնի Քեշին լսեցի առաջին անգամ.

AniwaR
13.06.2014, 12:40
:) Նայի շատ չտանի: Մի քիչ վտանգավոր ա: Վայելիր:

Ռեյ սամա
13.06.2014, 12:58
:) Նայի շատ չտանի: Մի քիչ վտանգավոր ա: Վայելիր:
արդեն ալբոմներն եմ լսում => ուշ ա, տարավ ՃՃՃ Սիգուռի տակից հազիվ էի դուրս եկել...էհ, էտո սուձբա ՃՃՃ ինքը հրաշք մռութ ա, իմ իմացած հրաշքներից ամենամռութը..../Հենդոյից հետո Օ.օ /

AniwaR
13.06.2014, 13:05
Բաքլիի իմ ամենասիրած top-top գործերից.

https://www.youtube.com/watch?v=3FRVfCQmBVE

Հենց հասնես Lorca-ին ու Starsailor-ին, ձեն կհանես: :))

AniwaR
13.06.2014, 13:06
Էս երգն էլ, ի միջի այլոց, Ջեֆին ա նվիրված:

https://www.youtube.com/watch?v=jyrawwOwdH4

Ռուֆուս
13.06.2014, 13:50
Բաքլիի իմ ամենասիրած top-top գործերից.

https://www.youtube.com/watch?v=3FRVfCQmBVE

Հենց հասնես Lorca-ին ու Starsailor-ին, ձեն կհանես: :))

Ախ էս ինչ լավն էր, այ հիմա հասկացա, թե Ռադիոհեդի National Anthem-ը ումից էր ոգեշնչված

AniwaR
13.06.2014, 13:57
Անցած տարի հատկապես տարել կոնկրետ էդ "Healing Festival"-ի վրա, գործի տեղը՝ օֆիսում նստած, ականջակալների մեջ սաղ օրը էդ էր քոքած շաբաթներով: Դե կողքից բարձր տոները մանավանդ լսվում են, վերջը մեր սենյակի աշխատողները չդիմացան, ասին՝ Անի, նենց հետաքրքիր ա էդ ինչ ես լսում անընդհատ, ես էլ սկայպով ուղարկեցի. ու էդ պահին մենակ pokerface դեմքերը պետք ա տենայիր: :D :D :D

Ռեյ սամա
13.06.2014, 14:40
Tim Buckley ալբոմը երկրորդ անգամով եմ լսում, որոշ երգեր էլի ՃՃՃ երեկոյան Goodbye and Hello-ն կլսեմ, ոնց որ խոստանում ա էնդորֆինազատումների պիկեր ապահովել ՃՃՃ

AniwaR, ես քեզ իրոք սիրում եմ ՃՃՃ ապրես!

AniwaR
29.06.2014, 13:30
Քչերը գիտեն, որ Բաքլին երաժիշտ լինելուց բացի նկարահանվել է նաև գեղարվեստական ֆիլմերում: Վատ դերասան էր, սիրողական մակարդակի վրա: Ու ինչ ֆիլմում հասցրել է նկարվել, արել է փողի համար: Համենայն դեպս՝ ըստ Lee Underwood-ի (Թիմի հիմնական սոլո կիթառիստի) գրած կենսագրական գրքի: Ինչևէ, կարծում եմ, որ եթե այդքան երիտասարդ չմահանար, շատ ավելի շատ կհասցնեինք տեսնել դերասան Բաքլիին:

Այստեղ կարող եք դիտել հատված մի ֆիլմից, որում կատարում է իր "Pleasant Street" երգը (հատվածը սկսվում է մոտ 0:50-ից):


https://www.youtube.com/watch?v=9cUXnaNb50Y