PDA

Դիտել ողջ տարբերակը : The Who



Rhayader
23.11.2010, 23:21
Ռուֆուսի խնդրանքով, այստեղ էլ եմ բացում թեման: Նախնական տարբերակն՝ այստեղ (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=14&t=37):

Ոչ ոք չէր կարող կանխագուշակել, որ Ցինցինատիի երկուշաբթի երեկոյան համերգին նման դեպք կպատահի: "The Who" խմբի համերգի բոլոր 18,358 տոմսերը վաճառվել էին համերգից դեռ մի քանի շաբաթ առաջ, բայց դրանցից միայն 3,000-ից 4,000-ն էին կանխորոշված տեղերի համար, իսկ մնացածն այսպես կոչված «փառատոնային տոմսեր» էին՝ «ով առաջինն եկավ, նա էլ նստեց» սկզբունքով: Ունկնդիրները սկսեցին հավաքվել դեռ կեսօրին, իսկ երեկոյան ժամը 8-ին հերթն արդեն մի քանի թաղամաս էր ձգվում:
Երեկոյան մոտ ժամը 7-ին խումբն ուշացումով սկսեց սարքավորման վերջնական ստուգումները, ինչից որոշ սպասողների թվաց, թե համերգը սկսել է առանց իրենց: Մուտքերից մեկի մոտ անհանգիստ երկրպագուները մի քանի պատուհան ջարդեցին, ինչից հետո այդ մուտքի մոտ ամբոխը ձնահոսքի նման առաջ շարժվեց:
Դևիդ Հեքը պատմում է իր վերհուշները. «Ամբոխն ավելի ու ավելի էր խտանում, ու ոչ ոք չէր զիջում: Մի քանի անգամ մեզ օդ բարձրացրին ու ետ պտտեցին: Միակ բանը, որ ես կարող էի անել, կնոջս երկու ձեռքով գրկելն ու մարդկանց մեզանից հետ հրելն էր: Իսկապես, դա միակ բանն էր, որ ես կարող էի անել: Հետո կինս ասաց, որ կանգնած է ինչ-որ մեկի վրա, ու ես փորձեցի նրան ետ քաշել, որպեսզի մարդիկ կարողանան հետ դառնալ: Մենք անցանք, բայց գետնին պառկած մարդը վեր կենալ չէր կարողանում: Մեզ նրանից հեռու հրեցին, ու ժողովուրդը պարզապես անցավ նրա վրայով»:
Այդ երեկոյան տասնմեկ հոգի մահացան:
Նյու-Յորք Թայմզ
http://i759.photobucket.com/albums/xx238/tpforums/pic1.jpg
The Who-ն անգլիական լեգենդար ռոք-խումբ է, որը կազմավորվել է Ռոջեր Դոլթրիի (ծնվել է 1944 թ. մայիսի 1-ին) կողմից "Detours" անվան տակ: 15 տարեկանում ավարտելով դպրոցը, նա հինգ տարի աշխատել է մետաղամշակման գործարանում: Աշխատանքից հետո Ռոջերը զբաղվում էր կիթառներ պատրաստելով ու որոշ ժամանակ անց սկսեց խումբ հավաքել: Շուտով նրան միացավ Ջոն Էնթվիսլը (ծնվել է 1944 թ. սեպտեմբերի 10-ին), խմբի միակ անդամն, ով երաժշտական կրթություն ուներ: Երբ ռիթմ-կիթառահարի կարիք առաջացավ, Էնտվիստլը հիշեց իր դպրոցական ընկեր Փիթ Թաուշենդին (ծնվել է 1945 թ. մայիսի 19-ին). Մի անգամ, երբ խումբը ելույթ էր ունենում ակումբում, բեմ բարձրացավ մի կիսահարբած խուլիգան, մի կողմ հրեց թմբկահարին, նստեց նրա տեղն ու ինքն իր համար ունկնդրություն կազմակերպեց, որն ավարտվեց հարվածայիններին հասցված քացիով: Հաջորդ օրը նրան խումբ ընդունեցին: Դա Քեյթ Մունն էր (ծնվել է 1946 թ. օգոստոսի 23-ին):
Վերցնելով Մունին, խումբը 1963 թվականին իր անվանումը փոխեց ու դարձավ "The Who": Նրանց ճակատագիրը սկզբում իր ձեռքը վերցրեց Պիտեր Միդենը, "High Numbers" նոր անվանումը տվեց ու գրեց առաջին սինգլը՝ "I'm the Face" երգը, որն իրականում Սլիմ Հարպոյի "Got Live If You Want lt" երգի ձևափոխում էր, փոխեց նրանց իմիջը «մոդերի» երիտասարդական շարժման ոգով:
http://i759.photobucket.com/albums/xx238/tpforums/pic2.jpg
Մի երկու խոսք մոդերի մասին: Դա մի շարժում էր, որն առաջացավ վաթսունական թվականներին ու իր գագաթնակետին հասավ 1964-ին: Մոդերի շարժումը բավականին նման էր ժամանակակից էմոներին. նրանք հագնում էին թանկարժեք հագուստներ, լավ, կարճ սանրվածքներ ունեին, տղաներն աչքերը ներկում էին, ստիմուլացնող հաբեր էին ընդունում, որպեսզի կարողանաին գիշերները չքնել: Ի տարբերություն մոդերին թշնամի ռոկերների, որոնք հաճախ նրանց ծեծում էին, մոտոռոլլերներ էին վարում, ոչ թե մոտոցիկլետներ:
Միդենի փորձը մոդերին փաթաթել "High Numbers" խումբը հաջողություն չունեցավ: Այդ գործին լծվեցին երկու նոր մենեջերներ՝ Քեյթ Լամբերտն ու Քրիս Սթեմփը: Խումբը նորից վերցրեց "The Who" անվանումը, իսկ խմբի ներսում ղեկավարումն անցավ Թաուշենդին: Ամեն հինգշաբթի նրանք նվագում էին «Սթեմփս» հայտնի ակումբում, իսկ իրենց մշտական կետն էր մոդերի «Հարյուր Դեմքեր» ակումբը:
Փիթ Թաուշենդը մոդերի պոետն էր: Նա ընդգծում էր այն փաստը, որ իրենց դերն անիմաստ է "I Cant Explain" ու ավելի ուշ՝ մոդերի մեծ հիմն դարձած "My Generation" երգերում: Վերջինի հերոսն ապստամբում է մեծերի իշխանության դեմ, մրթմրթալով. «Գոնե գրողի ծոցը կորեիք»: «Ես պարզապես խոսում եմ իմ սերնդի մասին», ասում էր Թաուշենդը: Իսկ այդ սերունդը, նորից իր խոսքերով, ծնվել էր «պլասմասսայից գդալը բերանում (ինչպես ասվում է "Substitute" երգում):
Հենց սկզբից խումբը ներկայացավ որպես գժերի հավաքածու: Մենեջերներն այն ներկայացնում էին որպես պոպ-արտի ներկայացուցիչ: Իրենք իրենց ու ժողովրդին էքստազի հասցնելով, նրանք սկսում էին կիթառները ջարդել ինչին պատահեր: Երկար ժամանակ գրեթե ամեն շաբաթ սկանդալ էր տեղի ունենում: Մեկ "The Who"-ն պատրաստվում էր թողնել-գնալ Լամբերտից ու Սթեմփից, մեկ Լամբերտն ու Սթեմփն էին ուզում լքել "The Who"-ն, մեկ Դոլթրին էր գնում, երդվելով նոր խումբ կազմել, բայց մի շաբաթից վերադառնում էր, մեկ Թաուշենդն էր ստուդիայում վեճի ժամանակ կիթառով հարվածում Դոլթրիի գլխին, իսկ պատասխան հարվածը Թաուշենդին հիվանդանոց էր ուղարկում: Իհարկե, այս ամենն իրականում դերասանական խաղ էր, որը հիանալի կերպով բեմադրում էր Թաուշենդը, բայց պահի տակ այդ դիմակահանդեսի տակից էլ զգացվում էր խմբի անդամների ոչնչացման մոլուցքի եզրին կանգնած նիհիլիստական կոնֆլիկտը: Թաուշենդն ինքը համերգների ժամանակ ասես դիվահար լիներ: Նա ջարդում էր կիթառը, Ռոջերը միկրոֆոնի լարը փաթաթում էր վզի շուրջը, շպրտում այն կամ հարվածում թմբուկներին, Քեյթը բարձրանում էր հարվածայինների վրա ու դրանց վրա ձեռքերով ռիթմ խփում, իսկ կուլմինացիայի պահին Փիթը կիթառի գրիֆը խրում էր ուժեղացուցիչի մեջ, Դոլթրին միկրոֆոնը շպրտում էր գետնին, Մունը ծակում էր թմբուկներն ու միայն Էնթվիսլն էր անշարժ, մռայլ կիսաժպիտով նվագում բասի վրա:
Թեև խումբն ամենակատաղի ու բարձր երաժշտությունն էր նվագում ունկնդիրների համար, սկզբնական շրջանում նրան բավականին հատուկ էին փոխառումները: Թաուշենդի գրած ու առաջին ձայնագրություն դարձած "I Саn't Explain" երգը գրեթե գրագողություն էր "Kinks" խմբի երգչախմբային ոճից: "The Kids Are Alright"-ը չափազանց շատ էր "Beatles" հիշեցնում, իսկ "А Legal Matter"-ն ու "Substitute"-ը միանշանակորեն "Rolling Stones"-ից էին ոգեշնչված: Այդ շրջանում Քեյթ Մունը հակված էր "Beach Boys"-ի ոճի հարմոնիզացիաների, իսկ Դոլթրին համարում էր, որ հնչողությունը գլխավորապես պետք է հենվի նեգրական ռիթմ-էնդ-բլյուզի ու սոուլի վրա:
http://i759.photobucket.com/albums/xx238/tpforums/pic3.jpg
Փիթը գրեց "My Generation" երգը, որը տաս տարվա ընթացքում առավել հաճախ էր կատարվում համերգների ժամանակ: Հետո թողարկվեց արդեն "My Generation" ալբոմը, որը երկու սկավառակների տեսքով էր մատուցվում. եթե առաջինը մաքուր ռիթմ-էնդ-բլյուզային ոճում էր, ապա երկրորդն «ինքնաոչնչացման» հնչողությամբ էր: Ձայնագրության վատ որակից հիասթափված՝ խումբը սկսեց համագործակցել "Reaction" ընկերության հետ ու ձայնագրեց Top 5 ընկած երեք սինգլ. "Substitute", "I'm а Boy" ու "Happy Jack":
1966 թվականի "A Quick One" ալբոմում խումբը սկսեց յուրահատուկ գծեր ցուցաբերել՝ եզակի գործիքավորում, գրոտեսկային բառեր, և այլն: Այդ շրջանում խումբն արդեն սպառել էր իր սկզբնական ագրեսսիայի զգալի մասն ու բեմի վրա իրեն ավելի հանգիստ էր պահում:
Հաջորդեցին "Track" ընկերության հետ կատարված ձայնագրությունները՝ նախ "Pictures of Lily" սինգլը, հետո՝ "I Can See for the Miles" երգը, որը երկար ժամանակ համարվում էր նրանց լավագույն կատարումը: Բայց խումբը ֆինանսական պրոբլեմներ ուներ. չնայած չարտերի կայուն բարձր դիրքերի, սկավառակները վատ էին վաճառվում:
http://i759.photobucket.com/albums/xx238/tpforums/pic4.jpg
1968 թվականին իրավիճակը փոխվեց. առանձին երգերից, որոնք իրենցից փոքրիկ մանրանկարներ էին ներկայացնում, Թաուշենդն անցավ լայն կտավի՝ առաջին ու միակ իսկական ռոք-օպերային՝ "Tommy"-ին: Նա լայնացրեց ռոքի սահմանները, մինչև վերջ հավատարիմ մնաց նրան ու տեղափոխեց ռոքը նոր չափողականություն: Երբ "The Who"-ն առաջին անգամ կատարեց այն, խումբը հանկարծ լեգենդար դարձավ: Այդ դիրքը հաստատվեց 1969 թ. Վուդսթոքի եռօրյա ռոք-փառատոնում նրանց ելույթից հետո: Հաջորդ երկսկավառականի ալբոմը սկզբում հաջողություն չունեցավ, բայց մի ամսից հետաքրքրություն ծնեց ու բավականին լավ էր վաճառվում դեռ երկուսից երեք տարի: Ժամանակն ընթանում էր, բայց "Tommy"-ի ֆենոմենը չէր կրկնվում: Երբ թողարկվեց "Who's Next" սկավառակը, նրա վրա Փիթի երաժշտությունը հարթ էր, մշակված, պակաս աբստրակտ: Այս սկավառակից է "Behind Blue Eyes" երգը, որի տարբերակ 2003 թվականին խիստ անտաղանդ կերպով ձայնագրեց Limp Bizkit խումբը, նմանակելով "Nightwish" խմբի "Angels Fall First" երգի կիթառային պարտիաներին ու կտրել-հանելով երգի դրայվային մասը, որը գաղափարական տեսանկյունից այն ամբողջական էր դարձնում: 1971 թվականին դուրս եկան"Let's See Action" ու "Join Together" սինգլերը, իսկ մի փոքր ավելի ուշ լույս տեսավ"Meaty, Beaty, Big and Bouncy" հավաքածուն: Դրանից հետո խմբի անդամները սկսեցին անհատական պրոյեկտներով զբաղվել, մինչև "Quadrophenia" ռոք-օպերան ձայնագրելու համար նորից հավաքվելը: "Quadrophenia"-ից հետո նրանք նորից իրենց անհատական պլաններին անցան: Հավաքելով խմբի ամբողջ նյութն ու լրացնելով այն իր ստեղծագործություններով, Ջոն Էնթվիսլը թողարկեց "The Who By Numbers" սկավառակը: Չնայած մնացած եռյակը ոչ մի հետաքրքրություն չարտահայտեց պրոյեկտի մեջ մասնակցելու հարցում, դիսկոգրաֆիաներում այն սովորաբար վերագրում են ամբողջ խմբին:
http://i759.photobucket.com/albums/xx238/tpforums/pic5.jpg
1975-ից "The Who"-ում պառակտումներ սկսեցին: Հարաբերություննեը վերականգնվեցին միան 1977-ի վերջին. խումբը ստուդիա մտավ ու ձայնագրեց "Who Are You?" ալբոմը, որի հնչողությունը շատ ավելի փափուկ ու գունաշատ էր, քան առաջ, ի շնորհիվ լարային նվագարանների ներմուծման ու ստեղնայինների դերի ավելացման: 1978 թվականի հոկտեմբերի 7-ին մահացավ Քեյթ Մունը: Նրա տեղը գրավեց Քեննի Ջոունսը, որն արդեն համագործակցել էր խմբի հետ: Բամբասանքների հերթական ալիքից, մի քանի համերգներից ու "It's Hard" սկավառակի թողարկումից հետո, 1982 թվականի վերջին խումբը հայտարարեց ցրվելու մասին: Բայց եռամյա լռությունից հետո "The Who"-ն ելույթ ունեցավ "Live Aid" փառատոնին: 1989 թվականին Թաուշենդն, Էնթվիսլն ու Դոլթրին պայմանավորվեցին խմբի 25-ամյակին նվիրված ամերիկյան համերգների շարքի մասնակցել: Հարվածայիններին Սայմոն Ֆիլիպսին նստեցնելով ու ավելացնելով զգալի քանակությամբ նվագակցող երաժիշտներ, Հոլիվուդում նրանք իրենց հյուրախաղերն ավարտեցին "Tommy"-ի բեմադրությամբ:
http://i759.photobucket.com/albums/xx238/tpforums/pic6.jpg

Հարդ
23.11.2010, 23:25
ևիդ Հեքը պատմում է իր վերհուշները. «Ամբոխն ավելի ու ավելի էր խտանում, ու ոչ ոք չէր զիջում: Մի քանի անգամ մեզ օդ բարձրացրին ու ետ պտտեցին: Միակ բանը, որ ես կարող էի անել, կնոջս երկու ձեռքով գրկելն ու մարդկանց մեզանից հետ հրելն էր: Իսկապես, դա միակ բանն էր, որ ես կարող էի անել: Հետո կինս ասաց, որ կանգնած է ինչ-որ մեկի վրա, ու ես փորձեցի նրան ետ քաշել, որպեսզի մարդիկ կարողանան հետ դառնալ: Մենք անցանք, բայց գետնին պառկած մարդը վեր կենալ չէր կարողանում: Մեզ նրանից հեռու հրեցին, ու ժողովուրդը պարզապես անցավ նրա վրայով»:
Այդ երեկոյան տասնմեկ հոգի մահացան:

Չգիտեմ խմբի անդամները ոնց, բայց ես պատկերացնում եմ ինձ իրենց տեղն ու հասկանում, թե ինչ ցավ կապրեի, եթե այդ բանն իմ պատճառով/համար լիներ:
Իսկ խումբը բավականաչափ հետաքրքրեց, կաշխատեմ մոտակա ժամանակներում լսել:
Անունը ծանոթ էր, հնարավոր ա և լսել եմ...:think

Rhayader
23.11.2010, 23:28
http://www.youtube.com/watch?v=ir2rFb_ghn0&feature=player_embedded


http://www.youtube.com/watch?v=rb167cc4ZeU&feature=player_embedded

Ռուֆուս
24.11.2010, 13:08
Ապրես, ՍօՖ ջան, թեմայի համար, ես վաղուցվանից էի ուզում թեման բացել, բայց ալարում էի :))

The Who-ի համար գժվում եմ, իրենք The Beatles-ի ու The Rolling Stones-ի հետ միասին համարվում են ռոքի սուրբ երրորդությունը, բրիթփոփի արքաները, լավագույն ռոք խմբերից ամենալավագույնը... Ցավոք 40-50 տարի անց Հայաստանում The Beatles-ի մասին բոլորը գիտեն, The Rolling Stones-ից մի քանի երգ լսած կան, իսկ The Who-ի մասին շատերը ընդհանրապես չեն լսել... Իսկ 60-70-ական թվականներին The Who-ին նույնքան պոպուլյար էր, որքան The Beatles-ն ու The Rolling Stones-ը:

Նախ և առաջ The Who-ն հայտնի որպես կենդանի live խումբ, The Who-ի Live At Leeds կենդանի համերգային ալբոմը բազմաթիվ քննադատների ու երաժշտասերների կարծիքով համարվում է բոլոր ժամանակների լավագույն live ալբոմը:

Ռոջեր Դոլթրին առաջին «ռոքի աստվածն» էր, հետագայում իր խարիզմատիկ կերպարն ու բեմի վրայի պահվածքը սկսեցին կրկնօրինակել ռոքի այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են The Doors-ի Ջիմ Մորրիսոնը, Led Zeppelin-ի Ռոբերտ Փլանթը, Queen-ի Ֆրեդդի Մերկյուրին:

Ռայադերը նշեց, թե The Who-ի տղաները ինչպիսի գժություններ էին անում բեմի վրա, մի երկու բան էլ ես ավելացնեմ: :)) Հարվածային գործիքներ նվագող Քեյթ Մունը գրեթե բոլոր համերգները ավարտում էր հարվածային գործիքները պայթեցնելով :)) Համերգներից մեկի ժամանակ Քեյթ Մունը այնքան շատ պայթուցիկ նյութեր էր լցրել թմբուկների մեջ, որ պայթյունի հետևանքով կիթառահար Փիթ Թաունզենդի ականջներից մեկի թմբկաթաղանթը պայթեց՝ նրան մշտական կիսով չափ խուլ դարձնելով :( Բացի դրանից Քեյթ Մունը շատ էր սիրում պայթեցնել հյուրանոցների զուգարանակոնքերը, ինչի հետևանքով մի խումբ հյուրանոցներ (Շերատոն, Հիլթոն, Վալդորֆ Աստորիա, Հոլիդեյ Ինն) ամբողջ խմբին արգելեցին հյուրընկալվել իրենց մոտ :))

Քեյթ Մունը մահացավ 27 տարեկանում համալրելով տխրահռչակ «27-ի ակումբը», որը բաղկացած է հայտնի ռոք երաժիշտներից, ովքեր նույնպես մահացել են 27 տարեկանում (Ջենիս Ջոփլին, Ջիմմի Հենրիքս, Ջիմ Մորրիսսոն, Բրայն Ջոնս, Քըրթ Քոբեյն և այլն):

Ռուֆուս
24.11.2010, 14:05
Անցնեք երգերին.

Արդեն քանի անգամ ա Վեստի հանդիպումները սկսում եմ Quadrophenia ալբոմից Love, Reign O'er Me երգով, իրոք հանճարեղ երգ ա, հլը հզորությունը զգացեք :P


http://www.youtube.com/watch?v=ygOaNo3M_Hw

Սա էլ նույն երգի լայվ տարբերակը Փինք Ֆլոյդի կիթառահար Դեյվիդ Գիլմուրի մասնակցությամբ.


http://www.youtube.com/watch?v=DeLEo318Yec

Ի տարբերություն Limp Bizkit խմբի տականք վոկալիստ Ֆրեդ Դըրսթի, ով դրեց ու այլանդակեց The Who-ի Behind Blue Eyes երգը, 2007թ-ին Pearl Jam խումբը քավր արեց Love Reign O'er Me երգը ամերիկյան Reign Over Me ֆիլմի համար: Չնայած քավրը օրիգինալին չի հասնում, սակայն վատ չի ստացվել :)


http://www.youtube.com/watch?v=a8BuAVVNh6w

Ռուֆուս
24.11.2010, 14:10
Անցնենք առաջ :) Կարծում եմ Behind Blue Eyes երգը շատերն են լսել, եթե նույիսկ չեն իմացել, թե ով է կատարում :)


http://www.youtube.com/watch?v=BfuWXRZe9yA

Ռայադերի ասած մոդերի հիմն դարձած My Generation երգը.


http://www.youtube.com/watch?v=7xZOrWK6d4g

Baba O'Riley


http://www.youtube.com/watch?v=hKUBTX9kKEo

I Can See For Miles, որը բազմաթիվ քննադատների կարծիքով երբևէ կգրված ամենաբարդ երգն է :)


http://www.youtube.com/watch?v=H4BBQMjbX3c

Ռուֆուս
24.11.2010, 14:19
Ի դեպ տարիներ առաջ, երբ սկսեցի The Who լսել, ինձ ամենաշատը հետաքրքրեց The Who Sell Out ալբոմից Armenia City In The Sky երգը :)) Սկզբում մտածում էի, որ Հայաստանի մասին են երգում, բայց հետո պարզեցի, որ իրականում ի նկատի ունեն կոլումբիական Արմենիա քաղաքը, որը հայտնի է որպես կոկայինի մայրաքաղաք :))


http://www.youtube.com/watch?v=wiUUoEzHRqg

Մի խոսքով լավ երգերը չափից դուրս շատ են, ավելի լավ ա ինքներդ լսեք :)

Սա էլ դիսկոգրաֆիան շատ լավ որակով: Տոռենտում պակասում է Live At Leeds ալբոմը, անպայման սա էլ քաշեք, թե չէ առանց այս ալբոմի The Who-ն ամբողջական չի լինի :)

thepiratebay.org/torrent/3932458/The_Who_-_Discography_(Mp3_320Kbps)

Ռուֆուս
24.11.2010, 14:23
Սա էլ The Who-ի ստուդիո ալբոմների ցանկը.

My Generation - 1965
A Quick One - 1966
The Who Sell Out - 1967
Tommy - 1969
Who's Next - 1971
Quadrophenia - 1973
The Who by Numbers - 1975
Who Are You - 1978
Face Dances - 1981
It's Hard - 1982
Endless Wire - 2006

AniwaR
24.11.2010, 21:40
Tommy-ից իմ ամենասիրած հատվածը՝ See me, feel me, touch me, heal me!!! 1969 թվականաին Վուդստոքում էդ հատվածը կատարել են ֆեստիվալի 3-րդ օրը՝ արևածագի ժամանակ:

Հենց էդ կատարումը.


http://www.youtube.com/watch?v=fHTdrPL22-Y

Յութուբում ամենաշատ "thumbs up" ստացած քոմմենթը նայեք: :)

Բայց դե The Who-ին մի տեսակ էդքան էլ չեմ սիրում::unsure Չգիտեմ, կարող ա իմ «դախ» վիճակից ա, բայց Ռուֆուսի նշած մեծ եռյակից ինձ համար ամենասիրելին մնում են Ռոլինգ Ստոունզը: Ինչպես կասեր Միք Ջագերը, primitive cool!! :)


http://www.youtube.com/watch?v=XhiTpTqTgfA

Չնայած ընենց ոչինչ փսիխոդելիկ շեղումներ մեկ-մեկ իրենք էլ են ունեցել::think

Ռուֆուս
24.11.2010, 22:50
Tommy-ից իմ ամենասիրած հատվածը՝ See me, feel me, touch me, heal me!!! 1969 թվականաին Վուդստոքում էդ հատվածը կատարել են ֆեստիվալի 3-րդ օրը՝ արևածագի ժամանակ:

Հենց էդ կատարումը.

Թաունզենդը ինչպես միշտ մոռթում ա իր կիթառով :love

Ես իրականում վախենում եմ ասել, թե ռոքի սուրբ երրորդությունից որ մի խումբն ա ամենալավը, համենայն դեպս ավելի շատ տատանվում եմ Բիթլզի ու The Who-ի մեջտեղ :) Անի ջան, բայց համաձայնվիր, որ երեքից ամենաբարձր, ագրեսիվն ու էներգետիկը հենց The Who-ն ա :))

AniwaR
24.11.2010, 23:57
Անի ջան, բայց համաձայնվիր, որ երեքից ամենաբարձր, ագրեսիվն ու էներգետիկը հենց The Who-ն ա :))

Պա՜հ, զատո Rolling Stones-ն ամենասեկսին ա.:beee


http://www.youtube.com/watch?v=FZHklz7GgC8

:))

AniwaR
25.11.2010, 00:20
Քեյթ Մունը մահացավ 27 տարեկանում համալրելով տխրահռչակ «27-ի ակումբը», որը բաղկացած է հայտնի ռոք երաժիշտներից, ովքեր նույնպես մահացել են 27 տարեկանում (Ջենիս Ջոփլին, Ջիմմի Հենրիքս, Ջիմ Մորրիսսոն, Բրայն Ջոնս, Քըրթ Քոբեյն և այլն):

Համ էլ մի բան ասեմ: Քեյթ Մունը մահացել է 32 տարեկանում, ոչ թե 27-ում. նոր Վիկիում ստուգեցի.

http://en.wikipedia.org/wiki/Keith_Moon

Մի ժամանակ «27 club»-ն ահագին ուսումնասիրում էի, ու որ էս կարդացի, ահագին զարմացա, քանի որ չէի հիշում, որ Քեյթ Մունին էնտեղ երբևէ հանդիպած լինեմ: Իսկ իր անունը դժվար աչքիցս վրիպած լիներ կամ իր նման ազդեցիկ ու կարևորագույն դեմքի անունը դժվար առաջին շարքերում չնշվեր:

Ռուֆուս
25.11.2010, 00:51
Համ էլ մի բան ասեմ: Քեյթ Մունը մահացել է 32 տարեկանում, ոչ թե 27-ում. նոր Վիկիում ստուգեցի.

http://en.wikipedia.org/wiki/Keith_Moon

Մի ժամանակ «27 club»-ն ահագին ուսումնասիրում էի, ու որ էս կարդացի, ահագին զարմացա, քանի որ չէի հիշում, որ Քեյթ Մունին էնտեղ երբևէ հանդիպած լինեմ: Իսկ իր անունը դժվար աչքիցս վրիպած լիներ կամ իր նման ազդեցիկ ու կարևորագույն դեմքի անունը դժվար առաջին շարքերում չնշվեր:

Վայ, բա ես ինչի՞ էի 27 հիշում :think Ամեն դեպքում մեղք էր, ջահել ջահել...http://img0.liveinternet.ru/images/attach/b/1/3718/3718716_ac.gif

Mephistopheles
29.11.2010, 02:54
Այ սա նրանց լավագույններից ա
http://www.youtube.com/watch?v=1uMKPWvgjk0&feature=related

Rhayader
30.11.2010, 11:41
Ժամանակին թեմա կար՝ ի՞նչ երգ կուզեիք, որ դնեին ձեր թաղմանը:) իմ թաղման տարբերակներից մեկը սա է.


http://www.youtube.com/watch?v=qAaxJULHcq4

Դավիթ
20.03.2011, 10:39
My Generation վիդեոյի մեջ Պիթը լավ հումորովա:

Where are you from?
London.
Where in London?
London, England:)

Yellow Raven
17.04.2011, 22:09
Վերջին օրերի ընթացքում ինձ ուղղակի տարելա The Who-ի վրա:)
Իրանք վերջն են, Tommy-ն ընդհանրապես հանճարեղությունա:love

Ռուֆուս
17.04.2011, 22:14
Վերջին օրերի ընթացքում ինձ ուղղակի տարելա The Who-ի վրա:)
Իրանք վերջն են, Tommy-ն ընդհանրապես հանճարեղությունա:love

Վահիկ, իսկ Tommy-ի կինոն էլ նայե՞լ ես, Ռոջերն ա խաղում + Էլթոն Ջոն, Թինա Թըրներ, Էրիկ Քլեփթոն, Ջեք Նիկոլսոն և ուրիշներ :) Շատ շատ լավն ա:

Quadrophenia-ն էլ ֆիլմ ունի, բայց հլը չեմ հասցրել նայել :)

Yellow Raven
17.04.2011, 22:21
Վահիկ, իսկ Tommy-ի կինոն էլ նայե՞լ ես, Ռոջերն ա խաղում + Էլթոն Ջոն, Թինա Թըրներ, Էրիկ Քլեփթոն, Ջեք Նիկոլսոն և ուրիշներ :) Շատ շատ լավն ա:

Quadrophenia-ն էլ ֆիլմ ունի, բայց հլը չեմ հասցրել նայել :)

Tommy-ի ֆիլմը քաշվելիք ֆիլմերիս To Do List-ում(որը գտնվումա դեսքթոփիս վրա text document-ի տեսքով) 25-րդ տեղումա:)) Նենց որ մի տարուց երևի հերթը կհասնի:D Չնայած մտածում եմ ծանոթով արտահերթ քաշեմ:think:))
Ի դեպ, ֆիլմում ալբոմի համեմատ ահագին փոփոխություններ կան(չեմ դիմացել, wiki-ում կարդացել եմ:oy)

Quadrophenia-ն դեռ չեմ էլ լսել:))

Ռուֆուս
17.04.2011, 22:37
Tommy-ի ֆիլմը քաշվելիք ֆիլմերիս To Do List-ում(որը գտնվումա դեսքթոփիս վրա text document-ի տեսքով) 25-րդ տեղումա:)) Նենց որ մի տարուց երևի հերթը կհասնի:D Չնայած մտածում եմ ծանոթով արտահերթ քաշեմ:think:))
Ի դեպ, ֆիլմում ալբոմի համեմատ ահագին փոփոխություններ կան(չեմ դիմացել, wiki-ում կարդացել եմ:oy)

Quadrophenia-ն դեռ չեմ էլ լսել:))

Չէ, անպայման առաջ պետք ա բերես :)

Տարբերությունները էդքան էլ շատ չէին, հիմնական փոփոխությունները սցենարի մեջ են արել (ասենք կինոյում խորթ հերն ա իսկական հորը սպանում, իսկ ալբոմի մեջ հակառակն ա և այլն) :)

Ռուֆուս
13.05.2011, 13:22
Երեկ Quadrophenia-ն էլ նայեցի ու համոզվեցի, որ եթե 60-ականների դեռահաս լինեի, ես էլ mod կլինեի, այլ ոչ թե rocker :cry Ֆիլմը շատ լավն էր, բայց ի տարբրերություն Tommy-ի մյուզիքլ չէր, այլ սովորական գեղարվեստական ֆիլմ էր, որտեղ The Who-ի ու էդ դարաշրջանի երգերը ընդամենը սաունդթրեքի դեր էին կատարում: Սցենարը ալբոմից բավականին տարբերվում էր, բայց շատ ավելի հետաքրքիր էր :) Love, Reign O'er Me :love

Yellow Raven
13.05.2011, 22:47
Էս էլ Tommy-ն նայեցի, հրաշք էր :)) Դոլթրին նաև տաղանդավոր դերասանա, աչքերը չռած ոնցոր վրես նայի հենց հիմա էլ:))
Quadrophenia-ն քաշել եմ, մոտակա օրերի ընթացքում կնայեմ կասեմ կարծիքս:)

Yellow Raven
19.05.2011, 19:22
Quadrophenian էլ նայեցի :love

Is it me for a moment? :sulel Շատ լավն էր ու տխուր:) Մի անգամ էլ կնայեմ մեծ հաճույքով)))

Ֆոտոն
04.08.2011, 17:06
Պարզունակություն ու փոփի տարրերը շատ են, ինչպես և Ռոլինգ Ստոնզում և Բիթզում: Նորմալ լսվող ա, բայց ոչ մի կերպ տանող չի: :pardon