PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական



Էջեր : [1] 2

kamecoxtxa
23.11.2010, 16:38
Այստեղ կարող եք գրել ձեր կարծիքը Հայաստանի ազգային ֆուտբոլի հավաքականի մասին;)

kamecoxtxa
23.11.2010, 17:11
Ազգային հավաքական

Գլխավոր մարզիչ`
Վարդան Մինասյան

Մարզիչներ`
Արթուր Մկրտչյան
Արթուր Ավագյան
Ռոդրիգո Ռոլդան

Թիմի կազմ
Դարպասապահներ
Գեւորգ Կասպարով
Ռոման Բերեզովսկի

Պաշտպաններ
Աղվան Մկրտչյան
Արարատ Առաքելյան
Հրայր Մկոյան
Ռոբերտ Արզումանյան
Սարգիս Հովսեփյան
Վահագն Մինասյան

Կիսապաշտպաններ
Արթուր Եդիգարյան
Արտակ Դաշյան
Լեւոն Պաչաջյան
Կառլեն Մկրտչյան
Հենրիխ Մխիթարյան

Հարձակվողներ
Գեւորգ Ղազարյան
Էդգար Մանուչարյան
Հովհաննես Գոհարյան
Յուրա Մովսիսյան

Malxas
23.11.2010, 17:32
Անձամբ ես Ռուսաստանի հետ խաղին եմ պատրաստվում: Ձայնս էլի կտրվելու է այդ օրը: :)

kamecoxtxa
23.11.2010, 17:39
Ախպերս ես էլ եմ հենց ետ խաղին պատրաստվում;)

Malxas
23.11.2010, 17:46
Որ ինձ սկզբում առօրյայում ճանաչես, իսկ հետո ստադիոնում տեսնես, երեևի չճանաչես :)
Շեփար եմ ման գալիս առնեմ, տեսնես խանութում կա :)

tikopx
23.11.2010, 17:50
ՖԱՖ ում կաք գրանցված՞

kamecoxtxa
23.11.2010, 17:51
Որ ինձ սկզբում առօրյայում ճանաչես, իսկ հետո ստադիոնում տեսնես, երեևի չճանաչես :)
Շեփար եմ ման գալիս առնեմ, տեսնես խանութում կա :)

Կուրսի չեմ ախպերս, երևի կծախեն. հիմա խանութներում ինչ էլ ուզես կարաս գտնես...
Քո կարծիքով խաղը ո՞նց ա վերջանալու։

Malxas
23.11.2010, 17:52
ՖԱՖ ում կաք գրանցված՞

Չկամ, բայց ճանաչում եմ ձերոնց: Անդորրայի խաղին իրանց մեջ էի նստած: Ճշտեմ, դհոլ խփողի կողքը, երրորդ շարքում :)

kamecoxtxa
23.11.2010, 17:52
ՖԱՖ ում կաք գրանցված՞

Չէ ախպերս։

Gayl
23.11.2010, 19:24
Կուրսի չեմ ախպերս, երևի կծախեն. հիմա խանութներում ինչ էլ ուզես կարաս գտնես...
Քո կարծիքով խաղը ո՞նց ա վերջանալու։

Ինձ թվում ա 2:0 հաղթելու ենք:

Gayl
23.11.2010, 19:25
ՖԱՖ ում կաք գրանցված՞

Խի ՖԱՖ ի չափ չկա՞նք, ակումբով ընենց հավաքվենք գնանք, որ ՖԱՖ ը տենա ուզենա անցնի մեր շարքերը:D

Kuk
23.11.2010, 19:26
Հայաստանի ազգային ֆուտբոլի հավաքակա՞ն, թե՞ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական:

Malxas
23.11.2010, 19:34
Թե ինչպես կավարտվի հանդիպումը դժվարանում եմ ասել: Ես գուշակություններ էդքան էլ լավ չեմ անում: Բայց ինչպես ֆուտբոլիստներն իրենց գործն ունեն դաշտում, մենք համակիրներս էլ տրիբունայում: Մեկ էլ վախենում եմ արտաքին ճնշումներից: Թուրքիայի խաղը դեռ չեմ մոռացել: Տղերքին էնքան էին խեղճացրել, որ համարյա երկու տաի ուշքի չեկան

Ambrosine
23.11.2010, 19:34
Հայաստանի ազգային ֆուտբոլի հավաքակա՞ն, թե՞ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական:

Վօօբշե-տօ՝ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական, բայց էս թեմայի խնդիրը ուրիշ բանում է, դրա համար էլ վերջնական չեմ խմբագրում թեման. հայկական ֆուտբոլ թեմայում էնքան ենք գրել մեր հավաքականի մասին ու հիմնականում հենց հավաքականի մասին, որ չգիտեմ՝ ինչ անեմ :cry2 Բռնեմ էն թեմայից գրառումները առանձնացնե՞մ, թե՞ այսպես էլ թողնեմ, այսպես ասած՝ մաքուր էջից սկսենք :8

Gayl
23.11.2010, 19:37
Վօօբշե-տօ՝ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական, բայց էս թեմայի խնդիրը ուրիշ բանում է, դրա համար էլ վերջնական չեմ խմբագրում թեման. հայկական ֆուտբոլ թեմայում էնքան ենք գրել մեր հավաքականի մասին ու հիմնականում հենց հավաքականի մասին, որ չգիտեմ՝ ինչ անեմ :cry2 Բռնեմ էն թեմայից գրառումները առանձնացնե՞մ, թե՞ այսպես էլ թողնեմ, այսպես ասած՝ մաքուր էջից սկսենք :8
Դե հայկական ֆուտբոլ չի նշանակում ազգային հավաքական, մաքուր էջ:))

tikopx
23.11.2010, 19:40
Խի ՖԱՖ ի չափ չկա՞նք, ակումբով ընենց հավաքվենք գնանք, որ ՖԱՖ ը տենա ուզենա անցնի մեր շարքերը:D

չեմ ասում չկանք, ուղղակի միշտ իրանց հետ եմ գնում , ակումբից մի 5 հոգի մարդա գալիս սաղ սաղ, իրանց հետ ուրիշ կայֆա տալիս բալետ անելը՝ սալյուտ դհոլ, լիքը տենց բաներ:

Gayl
23.11.2010, 19:43
չեմ ասում չկանք, ուղղակի միշտ իրանց հետ եմ գնում , ակումբից մի 5 հոգի մարդա գալիս սաղ սաղ, իրանց հետ ուրիշ կայֆա տալիս բալետ անելը՝ սալյուտ դհոլ, լիքը տենց բաներ:
Կայֆը գիտես որնա՞, որ ինքդ բալետ ես անում, թե չէ մնացածը սուտա, ես կարամ մենակս գնամ ու հաղթանակի դեպքում ամենալավ տրամադրությամբ հետ վերադառնամ ու կարողա կյանքս էլ մի քանի տարով ավելանա էտ ընթացքում:D

Ambrosine
23.11.2010, 19:46
Դե հայկական ֆուտբոլ չի նշանակում ազգային հավաքական, մաքուր էջ:))

Լավ, վերնագիրը խմբագրեմ, թեմայի քննարկումների հետագա ընթացքը ցույց կտա անելիքս ;) :)

հ.գ. հերիք է ՖԱՖ-ից ամեն թեմայում խոսեք, կա իրեն նվիրված թեմա։ Եթե զգամ կարիքը, թեման կարևոր կդարձնեմ, որ ավելի հեշտ գտնեք։

kamecoxtxa
23.11.2010, 19:56
Ինձ թվում ա 2:0 հաղթելու ենք:

Իմ կարծիքով 1:1 ա վերջանալու.... ստեղ բայց Ռուսաստանւմ կրվելու ենք

Gayl
23.11.2010, 20:06
Իմ կարծիքով 1:1 ա վերջանալու.... ստեղ բայց Ռուսաստանւմ կրվելու ենք
Սիրտս կճաքի, եթե նիչյա խաղանք:

kamecoxtxa
23.11.2010, 20:40
Սիրտս կճաքի, եթե նիչյա խաղանք:

Ախպերս ես էլ եմ շատ ուզում որ կրենք.....Աստված հետներսա լավ կլնի

Sagittarius
23.11.2010, 20:51
Դե հայկական ֆուտբոլ չի նշանակում ազգային հավաքական, մաքուր էջ:))

Գայլ ջան, ոչ միայն չի նշանակում, այլև իրար հակադիր բաներ ա:) պլուս մինուս,

լավ ա, որ թեմաները առանձնացրին, հիմա էն թեմայում հանգիստ կարելի ա քֆրտել, էս թեմայում գովել, շնորհավորել:ok

հ.գ. ժող. չեք կարծու՞մ, որ շուտ ա հաշիվների կանխատեսումներ անել
ավելի հետաքրքիր կլիներ, որ նորություններով, ինֆորմացիայով կիսնվեիք, ձեր սեփական վերլուծությունները փորձեիք կատարել /ով գիտի, կարողա ձեզանից ոմանք ապագայում պռոֆեսիոնալ ֆուտբոլային վերլուծաբան դառնան/ տենց բաները հիմա մեր ֆուտբոլում պակասում են:

Հարդ
23.11.2010, 21:07
ավելի հետաքրքիր կլիներ, որ նորություններով, ինֆորմացիայով կիսնվեիք, ձեր սեփական վերլուծությունները փորձեիք կատարել /ով գիտի, կարողա ձեզանից ոմանք ապագայում պռոֆեսիոնալ ֆուտբոլային վերլուծաբան դառնան/ տենց բաները հիմա մեր ֆուտբոլում պակասում են:

Այս ժամանակահատվածում հավաքականի վիճակը մեղմ ասած լավ չի: Մխիթարյանը առողջական խնդիրներ ունի, մարզչի ասելով՝ շատ հեռու ա իր մարզավիճակից, ու էս տարի երևի չխաղա, Մովսիսյանը ոտնաթաթի վնասվածք: Բայց իրենով Էսպանյոլն ա հետաքրքրվում ոչ պաշտոնական տվյալներով:

Sagittarius
23.11.2010, 21:09
Այս ժամանակահատվածում հավաքականի վիճակը մեղմ ասած լավ չի: Մխիթարյանը առողջական խնդիրներ ունի, ու էս տարի երևի չխաղա, Մովսիսյանը ոտնաթաթի վնասվածք: Բայց իրենով Էսպանյոլն ա հետաքրքրվում ոչ պաշտոնական տվյալներով:

Եթե չեմ սխալվում Մովսիսյանը արդեն ապաքինվել ա, իսկ Հենոն արդեն հիմնական թմի հետ ա մարզվում, բայց այսօր Բելգրադ չի մեկնել:

kamecoxtxa
24.11.2010, 00:17
Շախտյորն առանց Մխիթարյանի մեկնել է Բելգրադ


Այսօր առավոտյան Դոնեցկի «Շախտյորը» մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ վաղը հյուրընկալվելու է տեղի «Պարտիզանին»։

Մեկնողների թվում չէ Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով վերջին շրջանում հիմնական թիմի հետ է մարզվում, սակայն դեռ գտնվում է վերականգնողական փուլում։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Շախտյորն» ընդգրկված է H խմբում, որտեղ անցկացրած 4 խաղերում վաստակել է 9 միավոր և ընթանում է 2-րդ հորիզոնականում։

kamecoxtxa
24.11.2010, 00:23
Մովսիսյանը վերադառնում է շարք[


Այսօր Դանիայի առաջնությունում կկայանան 17-րդ տուրի հանդիպումները։ «Ռանդերս»-«Լյունգբյու» խաղում տանտերերի կազմում խաղադաշտ դուրս կգա Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։

Հայ ֆուտբոլիստը վերջին 2 շաբաթների ընթացքում ապաքինվում էր, ուստի չէր մասնակցում իր ակումբի ելույթներին։

«Ռանդերսը» ներկայումս 17 միավորով ընթանում է 10-րդ հորիզոնականում։ Մովսիսյանի թիմի առաջիկա մրցակիցը 21 միավորով գտնվում է 5-րդ տեղում։

Ավելացնենք, որ Դանիայի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը 5 գնդակ է խփել։

kamecoxtxa
24.11.2010, 00:31
Լուչեսկու. Մխիթարյանը հեռու է իր օպտիմալ մարզավիճակից


Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն երեկ հանդիպել է ուկրաինացի լրագրողներին և պատասխանել նրանց հարցերին, որոնցից մեկը վերաբերվել է Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։

«Այո, նա մարզվում է թիմի հետ, սակայն դեռ հեռու է իր օպտիմալ մարզավիճակից։ Մխիթարյանին ժամանակ է պետք»,-Լուչեսկուի խոսքերը մեջբերել է «Շախտյորի» պաշտոնական կայքը։

Ungrateful
24.11.2010, 02:25
Այս ժամանակահատվածում հավաքականի վիճակը մեղմ ասած լավ չի: Մխիթարյանը առողջական խնդիրներ ունի, մարզչի ասելով՝ շատ հեռու ա իր մարզավիճակից, ու էս տարի երևի չխաղա, Մովսիսյանը ոտնաթաթի վնասվածք: Բայց իրենով Էսպանյոլն ա հետաքրքրվում ոչ պաշտոնական տվյալներով:

Իմ իմանալով Էսպանյոլն ու Սեվիլյան Յուռայով են հետաքրքրված: Մխիթարյանի վնասվացքն էլ մեջքի հետ ա կապված... Էդ վնասվացքի պահը ամեն տեղ տարբեր ա գրված :esim:
Էս տարի էլ չի խաղալու՝էդ հաստատ:

Կարնո Սոսե
07.09.2011, 10:49
կեցցեմ մեր տղաները !!!!

Frank
14.09.2011, 14:13
իրոք խոսքեր չկա: Շնորհավորում եմ բոլոր հայերին: Վերջապես ես իսկական ֆուտբոլ տեսա մեր տղաների կողմից

AsikoNar
17.10.2011, 17:06
Մ-17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԱՐԿԻ
Հոկտեմբերի 17-ին Ուելսի ընտրանու հետ հանդիպումով Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնարկում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Մրցաշարը կանցկացվի Սերբիայում մինչև հոկտեմբերի 22-ը: Մեր թիմի մրցակիցները կլինեն նաև Սերբիայի և Լիտվայի հավաքականները: Հաջորդ` էլիտ փուլ դուրս կգան խմբում երկու առաջին տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև երկու լավագույն երրորդ տեղ գրաված թիմերը բոլոր 13 խմբերից:

Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների`

Դարպասապահներ

Մարտին Գևորկյան «Կռիլյա Սովետով», Ռուսաստան
Սամվել Հունանյան «Փյունիկ»

Պաշտպաններ
Ռոբերտ Դարբինյան Կոնոպլյովի անվան ակադեմիա, Ռուսաստան
Սերոբ Գրիգորյան Կոնոպլյովի անվան ակադեմիա, Ռուսաստան
Արման Ղազարյան «Բանանց»
Վահան Ադլոյան «Բանանց»
Սիփան Դավթյան «Բանանց»
Դավիթ Ասատրյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Համլետ Ասոյան «Փյունիկ»
Սարգիս Շահինյան «Միկա»
Արտյոմ Սիմոնյան «Զենիթ», Ռուսաստան
Նաիրի Մինասյան «Բանանց»
Էդուարդ Ավագյան «Բանանց»
Արամայիս Քյոսայան «Բանանց»
Նորայր Տիգրանյան «Զենիթ», Ռուսաստան

Հարձակվողներ

Վիուլեն Այվազյան «Փյունիկ»
Վարդան Բակալյան «Փյունիկ»
Էդգար Արուտյունյան, «Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան

Ներկայացնում ենք մրցաշարի խաղացանկը
17.10.11 18:15 Ուելս-Հայաստան
17.10.11 17:30 Սերբիա-Լիտվա

19.10.11 17:30 Ուելս-Լիտվա

19.10.11 17:30 Հայաստան-Սերբիա

22.10.11 17:30 Սերբիա-Ուելս

22.10.11 17:30 Լիտվա-Հայաստան

(Հանդիպումների ժամը Երևանի ժամանակով)

AsikoNar
17.10.2011, 17:47
Խաղասկզբից անցել է արդեն 20 րոպե .... մեր հավաքականը զիջում է 1-0 հաշվով... պաշտպանների անփույթ խաղից օգտվեց 17 համարի մարզահագուստով հանդես եկող Հիլլը և բացեց խաղի հաշիվը:

Խաղասկզբից անցավ 25 րոպե: Մրցակցի կազմում տեղի ունեցավ փոփոխություն. 10 համարի մարզահագուստով հանդես եկող Ջոնին փոխարինեց 4 համարով հանդես եկող Ջոհնը:

30-րդ րոպե... Ցավոք սրտի Հիլլը կրկնապատկում է հաշիվը... 2-0...

Okamigo
17.10.2011, 17:56
Ոչ մի ալիքով չկա էս հանդիպումը?

AsikoNar
17.10.2011, 17:59
ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ 2-1... Գոլի հեղինակ է դառնում Էդգար Հարությույանը համար 7...Միայն ուեֆայի սայտով կարող եք հետևել տեքստային ռեպորտաժին:

Առաջին խաղակեսն ավարտված է: Սպասենք իրադարձությունների զարգացմանը...

Հիշեցնեմ, որ Էդգար Հարությունյանը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնությունում Մոսկվայի <<Լոկոմոտիվ>> թիմում:

Okamigo
17.10.2011, 18:05
Կարևորը չպարտվենք

John
17.10.2011, 18:07
Մրցակցի կազմում տեղի ունեցավ փոփոխություն. 10 համարի մարզահագուստով հանդես եկող Ջոնին փոխարինեց 4 համարով հանդես եկող Ջոհնը:
Պա~հօ~օ~

AsikoNar
17.10.2011, 18:16
Սկսվեց երկրորդ խաղակեսը մերոնք շատ ակտիվ են սկսել...

Ավարտվեց մեր խմբի մյուս հանդիպումը Սերբիայի և Լիտվայի միջև: 2-0 հաշվով առավելության հասավ Սերբիայի հավաքականը ... Գոլերի հեղինակներ դարձան 11 համարով հանդես եկող Միլան Սպրեմոն և 7 համարի մարզահագուստով Մելկո Շիմիչը:

Monk
17.10.2011, 18:30
Մերոնք գոլ խփեցին :)

AsikoNar
17.10.2011, 18:54
ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ Էդգար Հարությունյանը հավասարեցնում է հաշիվը 57-րդ րոպեին:Փոփոխություն մեր թիմի կազմում. Արտյոմ Սիմոնյանին համար 8 փոխարինեց Վիուլեն Այվազյանը համար 6:

Էդուարդ Ավագյանին համար 17 փոխարինեց Նորայր Տիգրանյանը համար 13

Օսուլիվանին համար 14 փոխարինեց Ջեյմսը համար 61

Հարգելի բարեկամներ խաղավարտին մնաց 15 րոպե...

Եվ վերջին փոփոխությունը կատարվեց ՈՒելսի հավաքականի կազմում. Էվանսին համար 13 փոխարինեց Էյրեն համար 15

Առաջին դեզին քարտն այս խաղում Սարգիս Շահինյան համար 9

Խաղավարտին մնաց 7 րոպե...

ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ

Monk
17.10.2011, 18:56
Փաստորեն հաղթեցին մեր խոխեքը: Շնորհավոր բոլորիս :)

AsikoNar
17.10.2011, 18:59
Ավելացված ժամանակի վերջին րոպեին Վարդան Բակալյանը համար 10 դառնում է գոլի հեղինակ և հաղթանակ պարգևում մեր տղաներին:
ՈՒելս 2-3 Հայաստան

Շնորհավորում եմ բոլորիս... Փաստորեն նորամուտս շատ հաջող ստացվեց...:hands

Chilly
17.10.2011, 22:41
Մինասյանը ճիշտ էր ասում էլի, արժանի փոխարինողների սերունդը բռունցքները սեղմած ու տղավարի գալիս ա... :) Ապրեն տղերքը, շնորհավոր բոլորիս:

Հ.Գ. Ես ֆուտբոլով հետաքրքրվում եմ :O

John
17.10.2011, 22:46
շնորհավոում եմ տղեքին, ու բոլորիդ էլ... մնում ա սենց ոգով շարունակեն՝ գոնե 2րդ տեղ ընկնեն խմբում ;) որ անցնեն Էլիտ փուլ, ավելի լավ հավաքականների հետ խաղան, ավելի շատ աչքի ընկնեն... փորձ ձեռք բերեն...

AsikoNar
17.10.2011, 22:49
ԵՎ սա դեռ մինչև 17 տարեկանների հավաքականն է : Նրանք հաղթեցին 2-0 պարտվելուց հետո: Սա շատ կարևոր հանգամանք է և եկեք չանտեսենք այն: Ախ եթե տեսնեիք մեր 19 և 21 տարեկանների խաղը կարծում եմ Պ-ն Մինասյանի հասցեին կտրուկ կավելացնեիք Ձեր գովեստի խոսքերը...

Okamigo
17.10.2011, 23:40
ԵՎ սա դեռ մինչև 17 տարեկանների հավաքականն է : Նրանք հաղթեցին 2-0 պարտվելուց հետո: Սա շատ կարևոր հանգամանք է և եկեք չանտեսենք այն: Ախ եթե տեսնեիք մեր 19 և 21 տարեկանների խաղը կարծում եմ Պ-ն Մինասյանի հասցեին կտրուկ կավելացնեիք Ձեր գովեստի խոսքերը...

Երբ է հաջորդ խաղը?

John
18.10.2011, 00:26
Երբ է հաջորդ խաղը?
երկու օրից, սերբերի հետ

AsikoNar
18.10.2011, 11:24
ՎԱՐԴԱՆ ԲԱԿԱԼՅԱՆ. «ՀԱՂԹԵՑԻՆՔ ԿԱՄՔԻ ՈՒ ՀԱՎԱՏԻ ՇՆՈՐՀԻՎ»

http://www.totalfootball.am/wp-content/uploads/2011/10/Vardan-Bakalyan.jpg

Ինչպես հայտնի է, սերբական Պեչինցիում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնարկել է Եվրոպայի առաջնության ընտրական խմբի հանդիպումներում: Առաջին խաղում մեր թիմի մրցակիցն էր Ուելսի ընտրանին: Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը զիջում էր 0-2 հաշվով, սակայն երկրորդ կեսում, խփելով երեք գոլ, հաղթանակի նժարը թեքեց իր կողմը: Հայաստանի հավաքականի հաղթականը գոլը մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին խփել է «Փյունիկի» 16-ամյա ֆուտբոլիստ Վարդան Բակալյանը:

«Հանդիպման սկիզբն անհաջող ստացվեց, քանի որ չէինք կարողանում առաջին կեսում խաղալ մեր խաղը: Նախաձեռնությունը մրցակցի կողմն էր, ինչի համար էլ պատժվեցինք,- Totalfootball.am-ի թղթակցի հետո զրույցում ասել է Վարդանը: – Իսկ հաղթեցինք միայն կամքի ու հավատի շնորհիվ»:

Բակալյանն ասում է, որ թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանն ընդմիջմանը կարողացել է ճիշտ խոսքեր գտնել թիմին 0-2 հաշվից հետո հաղթանակի տրամադրելու համար.

«Մարզիչն ասաց, որ ամեն ինչ կորած չէ և պետք է դաշտ դուրս գանք և հաղթենք: Դա մեր բոլորիս ցանկությունն էր և մենք դա արեցինք»,- նշում է Վարդանը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 19-ին, երբ ուժերը կչափի դաշտի տերերի Սերբիայի ընտրանու հետ, որը մեկնարկային տուրում 2:0 հաշվով հաղթել է Լիտվային.

«Շատ բարձր տրամադրությամբ ենք դուրս գալու խաղադաշտ՝ միայն հաղթելու հոգեբանությամբ: Մրցակցի մասին կարող եմ ասել, որ շատ լավ թիմ է»,- եզրափակեց Հայաստանի հավաքականի 10 համարը:

Աղբյուր (http://forum.armfootball.com/index.php?showtopic=48&view=findpost&p=340940)

AsikoNar
18.10.2011, 12:41
ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ»



http://www.totalfootball.am/wp-content/uploads/2011/06/Vardan-Minasyan.jpg

լուսանկարը` Աշոտ Առուշանյանի/TOTALFOOTBALL


Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հոկտեմբերի 17-ին հանդիպեց լրագրողներին.

– Ամփոփե՛ք Հայաստանի հավաքականի ելույթներն ընտրական մրցափուլում:

- Ես միշտ ասել եմ, որ արդյունքի հասնելուց առաջ շատ աշխատանքի ունենք կատարելու: Սկսած Բելառուսի դեմ խաղից սկսեցին սերնդափոխոություն: Նոր թիմ ձևավորելուց պետք է կազմը ձևավորել և այսպես ասած խաղ դնել: Առաջին մեր գործը խաղաոճ ձևավորելն էր: Կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց և հավաքականն այժմ ունի իր դեմքը: Ունենք երիտասարդներից բաղկացած կորիզ, ինչպես նաև փորձառու ֆուտբոլիստներ Սարգիս Հովսեփյանը և Ռոման Բերեզովսկին: Կարծում եմ, որ թիմը դեռ ավելացնելու տեղ ունի: Այս արդյունքը լավ խաղի հետևանքն է: Թիմը լավ խաղ ցուցադրեց և դրանից բխեց արդյունքը: Սկզբում մեզ փորձը չէր բավականացնում:

- Գո՞հ եք արդյունքներից:

- Կարելի է երկու կողմից մոտենալ: Մի կողմից, եթե նայենք այն նպատակներին, որոնք դրել ենք մեր առջև, ապա գոհ եմ, իսկ եթե նայենք, որ զիջեցինք մի խաղում, որը վճռրոշ էր, իհակե գոհացուցիչ չէ: Բայց ընդհանուր առմամբ, ավելի շատ ձեռքբերումներ ունեցանք, քան բաց

– Որքա՞ն նպատակահարմար եք համարում տեխնիկայի կիրառումը ֆուտբոլում վիճելի պահերը դիտարկելու համար:

- Ֆուտբոլը հիմա դինամիկ է դարձել: Կարծում եմ, որ կգա մի օր, որ այն կկիրառվի: Իմ կարծիքով, տեխնիկայի ներդնումն ունի իր դրական և բացասական կողմը:

– Իռլանդիայի դեմ խաղի մասին Ձեր կարծիքը:

- Կազմի ընտրության հետ կապված շատ խոսակցություններ եղան: Ես ունեմ 18 ֆուտբոլիստ, որից ընտրում եմ առաջին 11-ը: Սա ակումբն չէ, որ լինի առաջնային կամ երկրորդական կազմ: Կա 18 ֆուտբոլիստ և բոլորին ես վստահում եմ: «Հաղթած կազմը չեն» փոխում մոտեցումը հնում էին կիրառում: Պետք է տակտիկան կառուցել ըստ մրցակցի: Իռլանդիայի դեմ երկու հենակետայինով խաղալը սխալ կլիներ: Հիմնական պատճառ է դա և կարծում եմ, որ մինչև հեռացումը: Խաղից հետո տղաներին ասացի, որ գոհ եմ իրենց կատարած աշխատանքից և կարող են իրենց գլուխները բարձր պահել:

– 2014թ. վիճակահանության հետ կապված Ձեր կարծիքը:

- Զուտ վիճակագրությամբ, եթե նայենք, ապա ՛Դանիան և Իտալիան արդեն Եվրոպայի առաջնությունում են, իսկ Չեխիան մեծ հնարավորություններ ունի այնտեղ հայտնվելու: Սակայն ոչ-ոք չի կարող ասել, թե ինչպիսի վիճակում կլինեն թիմերը ՛Եվրոպայի առաջնությունում: Օրինակ Սլովակիան, լավ խաղաց Եվրոպայի առաջնությունում, բայց հետո այնքան էլ տպավորիչ չէր Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Միանշանակ այս խումբն ավելի ուժեղ է: Մալթան էլ չես համեմատի Անդորրայի հետ: Միգուցե սա ավելի լավ է մեզ համար, քանի որ մեր թիմն ավելի փորձառու է:

– Ինչպե՞ս եք նախապատրաստվելու 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլին:

- Մինչ սեպտեմբերին կայանալիք առաջին խաղը կունենանք չորս ընկերական խաղ: Եթե չեմ սխալվում հոկտեմբերի 25-ին կքննարկվի խաղացանկը: Ընկերական խաղերը կանցկացնենք փետրվարին, երկու խաղ մայիսին և մեկն էլ օգոստոսին: Մրցակիցները դեռևս ճշտվում են:

– Նոր ֆուտբոլիստներ կան Ձեր տեսադաշտու՞մ:

- Երիտասարդական և մինչև 19 տարեկանների հավաքականում կան ֆուտբոլիսնտեր, որոնք ժամանակի ընթացքում կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Կհետևենք նաև արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներում: Կփորձեմ ներկա գտնվել Ռոման Գրիգորյանի մասնացկությամբ խաղերին: Ցանկացած հայ ֆուտբոլիստ, որն աչքի է ընկել իր առաջնությունում, մեր ուշադրության կենտրոնում կլինի:

- ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ մտածում է, որ դուք կետնորանանաք ազգային հավաքականի վրա, իսկ «Փյունիկում» կատարեք թիմերի համակարգողի պարտականություններ: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

- Այդ հայտարարությունից հետո դեռ չենք խոսել: Ավելի ճիշտ կլինի այդ մասին խոսել մանրամասներ իմանալուց հետո:

– Դարպասապահի խնդիրը արդիական է հավաքականում:

- Դա այնպիսի հարց է, որ ժամանակ է պետք լավ դարպասապահ ունենալու համար: Աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ: Պետք է շատ աշխատենք նաև երիտասարդական հավաքականի երկու դարպասապահների հետ: Բերեզովսկու միտքը ռուս լրագրողները սխալ էին մեկնաբանել: Նա փորձում է ավելի լավ ակումբում խաղալ և հուսով եմ, որ դա կհաջողվի նրա մոտ և այդ հայտարարությունը հավաքականի հետ որևէ կապ չունի:

– Հայաստանի առաջնությունում խաղում են հիմնականում լեգեոներ դարպասապահներ: Ինչպե՞ս եք վերաբերվում Իրանի նախատիպով լեգեոներ դարպասապահների սահմանափակում մտցնելու հնարավորությանը:

- Ես կողմ եմ լրիվ կտրուկ որոշում ընդունել, որ դարպասապահները միայն տեղացիներ լինեն: Միգուցե սկզբում անկում լինի, բայց երկու տարի հետո ամեն ինչ լավ կլինի: Դարպասապահն այն դիրքն է, որ խաղալով աճ գրանցի: Այնպես որ, ես կողմ եմ նման որոշմանը:

– Երիտասարդական հավաքականն ինչպիսի՞ հնարավորություններ ունի նոյեմբերի կայանալիք խաղերում:

- Հաջողություն եմ ցանկանում պատանեկան հավաքականներին: Երիտասարդական հավաքականին դժվար մրցակիցներ են սպասվում նոյեմբերին, բայց կարծում եմ, որ թիմը կարող է հաղթել:

– Ո՞ր հավաքականն էր ամենից տպավորիչը Եվրո-2012-ի մեր խմբում:

- Եթե ընդհանուր վերցնենք, իր խաղի որակով և փորձով Ռուսաստանն էր լավագույնը: Նրանց մոտ էլ ամեն ինչ չէր ստացվում… իհարկե չհաշված Հայաստանը: Իմ կարծքով ամենից գեղեցիկը մենք էինք խաղում:

– Ունե՞ք Ձեր նախընտրելի տարբերակը 2014թ. Աշխարհի առաջնության խաղացանկի հետ կապված:

- Երկու տարբերակ ներկայացրել եմ արդեն: Ես նախընտրում եմ, որ առաջինը խաղանք Դանիայի հետ, քանի որ նրանց մոտ նույնպես գարուն-աշուն մրցակարգն է: Ցանկանում ենք տանը սկսել Չեխիայի կամ Բուլղարիայի հետ: Սակայն միշտ չէ, որ մեր ուզածը կլինի: Մեզ համար դրական է այն, որ Եվրոպայի առաջնությունից հետո ենք խաղալու, քանի որ մեծ մրցաշարին մասնակցած թիմերի մոտ անցումը դժվար կլինի: Քանի որ բոլորի հետ էլ խաղում ենք և մեզ մոտ վստահություն կա, ինչ-որ մի տեղ էական նշանակություն չունի, թե ինչ հերթականությամբ կխաղանք

– Ո՞ր խաղն էր ամենից կատարյալը ընտրական փոլում և ի՞նչ կցանկանայիք փոխել:

- Ես հետ նայում եմ միայն վերլուծելու համար: Չստացվեց Ռուսաստանի դեմ երևանյան խաղը, քանի որ թիմը դեռ լավ մարզավիճակում չէր: Իսկ բեկումնային պահը Սլովակիայի դեմ Երևանում կայացած խաղն էր:

– «Փյունիկը» այս տարի չեմպիոն չի դառնում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Ես ամեն ինչին շատ ռեալ եմ նայում: Դրա պատճառները կա, որ երրորդ տեղում ենք, քանի որ մեր թիմի միջին տարիքը 18-19 տարեկան է: Ես այս տարին «Փյունիկի» համար կայացման տարի է: Ես ցանկանում եմ տեսնել, թե արդյոք այն, ինչ անում ենք մարզումների ժամանակ ստացվում է խաղադաշտում ու հիմնականում գոհ եմ: Կարծում եմ, որ «Ուլիսն» արժանի է չեմպիոնության, քանի որ ավելի կայուն է և փորձառու: «Գանձասարը» նույնպես հաջող հանդես եկավ, իսկ «Միկան» ու «Բանանցն» իրենց հնարավորություններից թույլ հանդես եկան:

– Դուք երկար տարիներ հավաքականում եք որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ: Արդյո՞ք այժմ հավաքականի կազմն ամենաուժեղն է:

- Յուրաքանչյուր թիմում եղել են իրենց առաջատարները: Դժվար է համեմատել, քանի որ տարբեր ժամանակաշրջաններ էին: Այժմ ամեն ինչ շատ ավելի պրոֆեսիոնալ է, իսկ այն ժամանակ մեր պետությունը նոր էր ձևավորվում:

– Առաջարկներ ունեցե՞լ եք արտասահմանյան այլ ակումբներից:

- Ես արդեն նոր պայմանագիր եմ ստորագրել, այնպես որ մնացած բոլոր հարցերը փակ են: Շատ ուրախ եմ դրա համար: Ազգային հավաքականը գլխավորելը մեծ պատիվ է ու պատասխանատվություն:

– Կոնկրետ խնդիր դրվելու՞ է ուղեգրի համար պայքարելու:

- Ֆեդերացիայի նախագահի հետ դեռևս այդ մասին չենք խոսել: Ֆեդերացիան պետք է խնդիր դնի: Ես կարող եմ ասել, թե ինչի կարող է հավակնել թիմը և ՀՖՖ նախագահը կդնի խնդիրը: Իմ կարծիքով մեր հավաքականը կարող է պայքարել ուղեգրի համար:

- Ի՞նչ է պետք է անել, որ ակումբնային ֆուտբոլը նույնպես զարգանա:

- Ներդրումներ են պետք ակումբների ղեկավարների համար: Ես «Փյունիկին» եմ լավ ծանոթ և «Փյունիկի» համար գերխնդիրը հավաքականներն են: Մենք անընդհատ ֆուտբոլիստներ ենք ուղարկում 17 և 19 տարեկանների հավաքականների համար: Միգուցե կգա ժամանակ, որ թիմն ուժեղացնելու խնդիրն կդրվի: Կարճ ասած սրանք ակումբի խնդիրներն են:

– Մեր հավաքականը ո՞ր գործոններով զիջեց Իռլանդիային և Ռուսաստանին:

- Կարծում եմ փորձի հաշվին զիջեցինք: Խաղով չէինք զիջում:

– Կա՞ն կադրային խնդիրներ հավաքականում:

- Իհարկե կան: Մենք միայն խաղն ենք ձևավորել, բայց շատ անելիքներ ունենք դեռևս: Իռլանդիայի առաջին խաղում մեզ չբավականացրեց փորձը: Ռուսաստանին նույնպես զիջեցինք փորձով: Դա է գլխավոր պատճառը, քանի որ սկզբում չունեինք այն:

- Եթե այլև հարցեր չկան, ապա ցանկանում եմ ասել, որ ինձ համար հեշտ էր աշխատել, քանի որ կար մարզչական լավ խումբ: Ես զգում էի, որ բոլորս ունենք մեկ նպատակ: Մեր կարծիքները երբեմն տարբերվում էին, սակայն դա նույնպես դրական է: Երկրորդը՝ ֆուտբլիստներին է վերաբերվում: Այն որ, բոլորը լավ ֆուտբոլիստներ են և մեծ ցանկությամբ են գալիս հավաքական: Բայց նրանց մարդկային որակները շատ բարձր մակարդակի էր և նրանց հետ հեշտ էր աշխատել: Երբ մարդը հասկացող է և ընդունակ, այդ ժամանակ ֆուտբոլի մասին հեշտ է խոսել և կազմակերպչական հարցերի համար ժամանակ չի վատնվում: Ֆուտբոլիստներին կցանկանամ շնորհակալություն հայտնել պրոֆեսիոնալիզմի համար:


Աղբյուր (http://forum.armfootball.com/index.php?showtopic=4360&view=findpost&p=340958)

AsikoNar
18.10.2011, 15:27
Բերեզովսկին այցելելու է Կապան
16:15 18.10.2011

ArmSport.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի և մերձմոսկովյան "Խիմկիի" դարպասապահ Ռոման Բերեզովսկին նոյեմբերի կեսերին ժամանելու է Երևան, ապա այցելելու է Կապան: Բերեզովսկին ժամանակին ելույթ է ունեցել Կապանի "Սյունիք" թիմում, որտեղից էլ տեղափոխվել է Ռուսաստան:

Ի դեպ, Երևան-Դուբլին չվերթի ընթացքում, "Գանձասարի" գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը մի քանի ժամ զրուցում էր Ռոման Բերեզովսկու հետ և չի բացառվում, որ հենց այս զրույցի ընթացքում է ծնվել առաջիկա այցի գաղափարը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ռոման Բերեզովսկին ռուսական "Սովետսկի Սպորտի" հետ զրույցում չէր թաքցրել, որ դժգոհ է "Խիմկիում" առկա իրավիճակից և մտադիր է խոսել ակումբի ղեկավարության հետ:

Աղբյուր (http://www.armsport.am/am/news/2/54/27351/)

Նաիրուհի
18.10.2011, 15:56
Ինձ Հայաստանի հավաքականների վերջին հաջողությունների մեջ ամենաշատն ուրախացնում է այն, որ.
ա. տեսնում ենք արդեն նաև հոգեբանորեն շատ ավելի ուժեղ թիմեր, որոնք կարող են մինչև վերջ պայքարել անգամ ամենաանելանելի թվացող իրավիճակներում,
բ. կոտրվում է կարծրատիպը, թե մենք ուժեղ ենք միայն անհատական մարզաձևերում, իսկ թիմայիններում ոչինչ չի ստացվում,
գ. արդեն խաղում ենք ոչ միայն արդյունքի, այլև գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելու համար։

Կարծում եմ՝ սկզբի համար վատ չի ;)

AsikoNar
18.10.2011, 16:55
Ինձ Հայաստանի հավաքականների վերջին հաջողությունների մեջ ամենաշատն ուրախացնում է այն, որ.
ա. տեսնում ենք արդեն նաև հոգեբանորեն շատ ավելի ուժեղ թիմեր, որոնք կարող են մինչև վերջ պայքարել անգամ ամենաանելանելի թվացող իրավիճակներում,
բ. կոտրվում է կարծրատիպը, թե մենք ուժեղ ենք միայն անհատական մարզաձևերում, իսկ թիմայիններում ոչինչ չի ստացվում,
գ. արդեն խաղում ենք ոչ միայն արդյունքի, այլև գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելու համար։

Կարծում եմ՝ սկզբի համար վատ չի ;)

Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, ուղղակի կավելացնեի նաև մարզչական շտաբների նվիրված աշխատանքը, ֆուտբոլիստների բարոյակամային բարձր հատկանիշները, և որ ամենակարևոր հանգամանքներից մեկն է, մեր ՀԱՅ երկրպագուի դերը

AsikoNar
18.10.2011, 17:52
Բերեզովսկին կարիերան ավարտելու ցանկություն չունի. Վարդան Մինասյան

«Ես դեռ մեկ շաբաթ առաջ եմ Բերեզովսկու հետ զրուցել, նա կարիերան ավարտելու ոչ մի ցանկություն չունի: Նա ուղղակի ցանկանում է ավելի լավ թիմ գտնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ռոման Բերեզովսկու հավաքականից դուրս գալու մասին խոսակցություններին, նշեց ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Նա նշեց, որ Բերեզովսկուն արժանի փոխարինող գտնելու խնդիրը կա, և դա առաջնային է: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, սակայն իրենք չեն կարող «մեկին վերցնել և ասել, որ պետք է կանգնես դարպասին»:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ հավաքականը համալրվի, Մինասյանը պատասխանեց, որ նման ֆուտբոլիստներ կան իր տեսադաշտում՝ երիտասարդական և 19 տարեկանների հավաքականից. «Մեր ուշադրության կենտրոնում են նաև արտասահմանում հանդես եկող մեր հայրենակիցները: Ես պատրաստվում եմ «Կռիլյա Սովետով»-ում ելույթ ունեցող Ռոման Գրիգորյանի խաղին հետևել: Դեռ փնտրտուքներ լինելու են»:

Աշխարհի առաջնության ընտրական փուլին նախապատրաստվելու ուղղությամբ տարվող աշխատանքներին անդրադառնալով՝ Մինասյանը նշեց, որ խոսել է Ֆեդերացիայի նախագահի հետ և ունենալու են 4 ընկերական խաղ`հակառակորդները հստակեցվում են: Նա տեղեկացրեց, որ այդ խաղերից մեկը կլինի փետրվարին, երկուսը` մայիսին և մեկ հանդիպում` օգոստոսին: Հոկտեմբերի 29-ին Ֆեդերացիայի աշխատակիցները մասնակցելու են խաղացանկի քննարկմանը:

Աղբյուր (http://www.armtown.com/news/am/zam/20111018/38062/)

AsikoNar
19.10.2011, 12:44
Գոնսալեսը Հայաստանին իջեցրեց 2 հորիզոնականով


ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին 2 հորիզոնականով նահանջել է և այժմ ընթանում է 46-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին անցկացրել է երկու հանդիպում:

Երևանում Հայաստանը 4:1 հաշվով հաղթեց Մակեդոնիային, իսկ Դուբլինում իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի ջանքերով 1:2 հաշվով զիջեց Իռլանդիային: Հենց այդ պարտության պատճառով էլ Հայաստանի ազգային թիմը երկու հորիզոնական է կորցրել:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որին հաջորդում են Հոլանդիան և Գերմանիան: Լավագույն տասնյակում է հայտնվել Հունաստանը: Տասնյակում են նաև աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներ Իտալիան և Դանիան

Լավագույն 20 հավաքականները, Հայաստանի հարևանները և 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցակիցներին կարող եք տեսնել այս հասցեով`
Աղյուսակ - Աղբյուր (http://www.armsport.am/am/news/2/29/27393/)

AsikoNar
19.10.2011, 14:10
Հենրիխ Մխիթարյան. Մարտավարական գաղտնիքներ չեմ բացահայտի
15:04 19.10.2011

Հենրիխ Մխիթարյանի կյանքը լի է ֆուտբոլով. դեռևս մեկ շաբաթ առաջ երիտասարդ ֆուտբոլիստը դրամատիկ հանդիպման ժամանակ իռլանդացիների հետ պայքարում էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար, հանգստյան օրերին Ուկրաինայի առաջնությունում առավելության հասավ «Տավրիայի» նկատմամբ, իսկ արդեն այսօր դաշտ դուրս կգա Չեմպիոնների լիգայի՝ «Զենիթի» հետ հանդիպմանը։

Սակայն այդքան զբաղվախության մեջ Հենրիխը ժամանակ գտավ և պատասխանեց sportsdaily.ru-ի հարցերին։

Այժմ միայն ակումբը

- Հենրիխ, նախևառաջ, շնորհավորում եմ «Տավրիայի» հանդեպ տոնած հաղթանակի համար։ Ինչպե՞ս է անցնում «Զենիթի» հետ հանդիպման նախապատրաստական փուլը։

- Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Պատրաստվում ենք մենք ինչպես միշտ՝ մարզվում ենք կրկնակի ուժով, քանի որ մեզ սպասվում է հանդիպում շատ բարդ հակառակորդի հետ և մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ, քանի որ նախորդ երկու հանդիպումներում մենք միայն ոչ ոքի և պարտություն ունենք։

- Ինչքան հասկանում եմ, հանգստանալու ժամանակ չե՞ս ունեցել։

- Ոչ, հանգստյան օրեր չեն կարող լինել։ Մենք խաղում ենք շաբաթը երկու անգամ, այնպես որ հանգստանալ չի ստացվում։ Հանգստյան օրեր կլինեն առաջին շրջանի և առաջնության ավարտից հետո։

- « Զենիթի» հետ խաղից առաջ «Տավրիայի» հետ հանդիպումը լավ նախավարժա՞նք էր, թե՞, այնուամենայնիվ, Սեմֆերոպոլում մրցավեճը շատ ուժեր է խլել։

- «Տավրիայի» հետ հանդիպումից անմիջապես հետո կենտրոնացանք «Զենիթի» հետ հանդիպման վրա։ Իսկ արդեն «Զենիթից» հետո կրկին կսկսենք մտածել Ուկրաինայի առաջնության մասին, որտեղ մեզ սպասում է «Մետալիստի» հետ հանդիպում։ Սիմֆերոպոլում հանդիպումը բավական բարդ էր։ Մենք առաջ էինք հաշվի մեջ, այնուհետև գոլ բաց թողեցինք և միայն վերջում կարողացանք երկու գոլ խփել։ Սակայն տղաները հաղթելու մեծ փորձ ունեին, բոլորը մինչև վերջ ջանք չէին խնայում։

- Այդ հաղթանակը հավանաբար ձեզ լրացուցիչ վտսահություն է տվել այսօրվա հանդիպումից առաջ...

- Իհարկե, հաղթանակից հետո էլ միշտ էլ ավելի արագ ես վերականգնվում, քան պարտությունից հետո։

- Եվրոյի ընտրական փուլի մասին դեռ չե՞ք մոռացել։

- Անընդհատ հիշում եմ։ Բայց, ցանկացած դեպքում, դա արդեն պատմություն է, արդեն ոչինչ չես փոխի։ Հայաստանի հավաքականի հանդիպումները արդեն անցյալում են։ Այժմ մտածում եմ միայն «Շախտյորի» հանդիպումների մասին։

- Ցավալի՞ էր Իռլանդիայի հետ հանդիպումից հետո։

- Իհարկե։ Մրցավարը սխալ թույլ տվեց, մենք գոլ բաց թողեցինք, իսկ հետո էլ չկարողացանք գոլ խփել...

- Ձեր կարծիքով, Հայաստանին ինչի՞ հաշվին հաջողվեց այդպես փայլուն հանդես գալ այս ընտրական փուլում։

- Կարծում եմ, որ հավաքվել է շատ լավ երիտասարդություն, հիանալի մարզիչ, որը շատ ժամանակ է տրամադրում իր աշխատանքին։ Բոլորը մեծ ցանկություն, ջանասիրություն և հավատ ունեին սեփական ուժերի հանդեպ։

- Այդ ցանկությունները և ջանասիրությունը, որոնց մասին Դուք խոսում էիք, կպահպանվե՞ն մինչև աշխարհի ընտրական փուլի մեկնարկը։

- Այո, բայց մեզ հաջորդ տարի շատ բարդ հանդիպումներ են սպասվում. շատ բարդ խումբ է բաժին հասել։ Մենք չպետք է մոռանանք այն խաղը, որը ցույց ենք տալիս հիմա։ Եվ համոզված եմ, որ ֆեդերացիան ամեն ինչ կանի, որպեսզի մենք հնարավորինս շատ ընկերական հանդիպումներ անցկացնենք ընտրական փուլից առաջ։


Նորից Ռուսաստանի հավաքականը


-Ինչպիսի՞ տպավորություն է թողել «Զենիթը»։ Միգուցե դուք հետևե՞լ եք նրանց հանդիպումներին։

-Այո, երբեմն նայում ենք Ռուսաստանի առաջնությունը։ Տեսել եմ նաև Չեմպիոնների լիգայի՝ «Պորտուի» հետ հանդիպումը։ «Զենիթը» լավ թիմ է, հիանալի է պատրաստված, առանձին խաղացողներ կան, ովքեր կարող են արդյունք ապահովել։ Չէի ցանկանա առանձնացնել որևէ մեկին։

-«Զենիթի» հետ խաղում Միրչա Լուչեսկուն ձեր ուշադրությունը որևէ բանի վրա կենտրոնացրե՞լ է։

-Այո, բայց ես այդ մասին խոսելու իրավունք չունեմ և այդ մասին ձեզ ոչ ոք չի պատմի։ Դա մեր մարտավարական գաղտնիքներն են (ծիծաղում է)։

-Որպես կենտրոնական գոտու խաղացող Դուք դիմակայելու եք Շիրոկովին, Զիրյանովին, Դենիսովին՝ մեր առաջնության ուժեղագույն կիսապաշտպանությանը...

-Այո, ընդ որում դա նաև Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանությունն է։ Չեմ կարող ասել՝ արդյոք ես դուրս կգամ խաղադաշտ, մեկնարկային կազմը մարզիչը որոշում է վերջին պահին։ Բայց նա, ով առաջին րոպեներից կլինի դաշտում պետք է ուշադիր հետևի Լուչեսկուի ցուցումներին։

-Դուք զգո՞ւմ եք, որ լիովին պատրաստ եք հանդիպմանը։

-Այո, ես միշտ պատրաստ եմ օգնել թիմին, եթե մարզիչը վստահի ինձ։

-Ի դեպ, Ձեզ ավելի հարմար է խաղալ պաշտպանողակա՞ն գծում, թե՝ ավելի մոտ հարձակմանը։

-Ինձ դուր է գալիս խաղալ այն դիրքում, որտեղ հարմար է գտնում մարզիչը։ Եթե ես թիմին այդ գծում ավելի օգտակար կլինեմ, կխաղամ այդտեղ, ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ թիմին մարզչի ընտրած դիրքից։

-Ի սկզբանե ինչպիսի՞ կարծիք ունեիք Չեմպիոնների լիգայի խմբի մասին։ Ոմանք այն հեշտությամբ անցողիկ էին համարում...

-Ոչ, միանշանակ չի կարելի ասել «անցողիկ» խումբ է։ Եթե չհաշվենք ԱՊՕԷԼին, մնացած երեք թիմերը ՈՒԵՖԱ-ի գավաթակիրներ են։ Իսկ մրցաշարում հենց այնպես հաղթող չեն լինում։ Նշանակում է, որ թիմերը հիանալի պատրաստված են եղել։ Հիմա մեզ է միացել ԱՊՈԷԼը, որը ձգտելու է ցույց տալ իր առավելագույն ունակությունները։ Այնպես, որ կարծում եմ՝ մինչև վերջին տուրը լարված պայքար է լինելու։

-Դատելով Ձեր խոսքերից՝ կիպրոսցիների հաջող մեկնարկը Ձեզ չի զարմացրել։

-Ոչ, բացարձակապես զարմացած չեմ։ Չեմպիոնների լիգայում հասարակ թիմեր չեն հայտնվում։

-Սեփական հարկի տակ ձեզ չհաջողվեց առավելության հասնել ԱՊՈԷԼի նկատմամբ։ Ինչի՞ հետ էր դա կապված։

-Կասեի, որ ինչ-որ տեղ մեր բախտը չբերեց։ Մենք շատ պահեր ունեինք, որոնք չկարողացանք իրացնել։ Հետո գոլ բաց թողեցինք, բայց շատ քիչ ժամանակ էր մնում, որպեսզի մենք պատասխան գնդակն ուղարկեինք նրանց դարպասը։ Հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մնացած 4 խաղերում հնարավորինս շատ միավոր վաստակենք։

-Զուգահեռ ընթացող հանդիպմանը ԱՊՈԷԼը խաղալու է «Պորտուի» հետ։ Կհաջողվի՞ կիպրոսցիներին միավոր կորզել Եվրոպա լիգայի ներկայիս հաղթողից։

-Ինչո՞ւ ոչ։ Նման բան հնարավոր է։ Բայց մենք առաջնահերթ պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա։ Եթե մեզ հաջողվի արդյունքի հասնել, միևնույն կլինի, թե ով ում հետ ինչպես կխաղա։

-Խմբում «Շախտյորը» վերջին հորիզոնականում է, այսօրվա խաղից առաջ դա հոգենանական ճնշում չէ՞։

-Այն, որ արդեն երկու խաղ մենք չենք կարողանում հասցնել հաղթական ավարտի, իհարկե, ոչ ոքի դուր չի գալիս։ Ո՛չ երկրպագուներին, ո՛չ ֆուտբոլիստներին։ Բայց մենք կարող ենք վեր բարձրանալ, քանի որ 4-րդ տեղը հաստատ «Շախտյորի» համար չէ։

Աղբյուր (http://www.armsport.am/am/news/2/48/27400/)

AsikoNar
19.10.2011, 17:13
Քիչ անց կսկսվի Հայաստան - Սերբիա մինչև 17 տարեկանների հավաքականների հանդիպումը: հիշեցնեմ, որ 2 թիմերն էլ 1-ին խաղերում հաղթանակներ են տարել և գլխավորում են մեր խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի մեկնարկային կազմում կա 1 փոփոխություն: 17 Էդուարդ Ավագյանի փոխարեն մեկնարկային կազմում տեղ է գտել 16 Արամայիս Քյոսայանը:

Սկսվեց հանդիպումը

ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ 6-րդ րոպեին 11 Նաիրի Մինասյանն է դառնում գոլի հեղինակ

10-րդ րոպեին մեր թիմից 8 Արտեմ Սիմոնյանը ստացավ դեղին քարտ

13-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Սերբիայի դարպասապահ 1 Ռայկովիչը: Ժողովուրդ միացեք ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ...

26-րդ րոպեին դեղին քարտ ստացավ գոլի հեղինակ 11 Նաիրի Մինասյանը

27-րդ րոպեին Սերբիայից զգուշացվեց 4 Սակիչը թիմի ավագ

Մեր խմբի մյուս խաղում` ՈՒելս - Լիտվա հաշիվը 1-0 է: ՈՒելսից 3-րդ րոպեին հաշիվը բացել է 9 Ջեյմսը:

Ցավոք սրտի 33-րդ րոպեին գնդակը հայտնվեց մեր դարպասում: Գոլի հեղինակ դարձավ 18 Նիկոլա Իվկովիչը

1-ին խաղակեսն ավարտվեց... 1-1 հաշվով

AsikoNar
19.10.2011, 18:17
Սկսվեց 2-րդ խաղակեսը և անմիջապես փոփոխություն մրցակցի կազմում 11 Միլա Սպրեմոյին փոխարինեց 16 Անդրիա Ժիվկովիչը:

47-րդ րոպեին դեղին քարտ ստացավ 5 Ռոբերտ Դարբինյանը:

56-րդ րոպե 1-ին փոփոխությունը մեր թիմի կազմում.16 Արամայիս Քյոսայանին փոխարինեց 17 Էդուարդ Ավագյանը

1-2: 60-րդ րոպեին 18 Նիկոլա Իվկովիչը դառնում է դուբլի հեղինակ

63-րդ րոպե 2-րդ փոփոխությունը մեր թիմի կազմում... 8 Արտեմ Սիմոնյանին փոխարինեց 6 Վիուլեն Այվազյանը:

Խաղավարտին մնաց 15 րոպե

Զուգահեռ ընթացող խաղում ՈՒելսն արդեն ունի 2 գնդակի տարբերություն Լատվիայից

Մնաց 10 րոպե արագ է պետք գործել

74-րդ րոպե 18 Նիկոլա Իվկովիչին փոխարինեց 9 Բոգան Տեպիչը

Ավարտվեց մեր խմբի մյուս հանդիպումը: ՈՒելս 2 - 0 Լիտվա

Վերջին փոփոխությունը սերբերի կազմում. 7 Վելկո Սիմիչին փոխարինեց 15 Ալեքսանդր Սունյարը:

Հանդիպումն ավարտվեց Սերբիայի հաղթանակով 1-2 հաշվով: Այսպիսով մեր խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ

1.Սերբիա 2 2 0 0 4-1 6
2.Հայաստան 2 1 0 0 4-4 3
3.Ուելս 2 1 0 1 4-3 3
4.Լիտվա 2 0 0 2 0-4 0

AsikoNar
19.10.2011, 20:18
19 տարեկանները շարունակում են նախապատրաստվել


Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել հոկտեմբերի 21-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 21-ից 26-ը Երևանի «Հանրապետական» և «Միկա» մարզադաշտերում: Թիմը հանգրվանել է Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք:

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրավիրել է թիմ հետևյալ ֆուտբոլիստների'

Դարպասապահներ
Ալբերտ Օհանյան «Փյունիկ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Գոռ Մարտիրոսյան «Բանանց»

Պաշտպաններ
Արման Հովհաննիսյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Գրիգոր Հովհաննիսյան «Փյունիկ»
Էդուարդ Թաթոյան «Ուրալ», Ռուսաստան
Արարատ Պողոսյան «Բանանց»
Արամ Շահնազարյան «Բանանց»
Տիգրան Վարդանյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Դավիթ Մինասյան «Փյունիկ»
Գոռ Մալաքյան «Փյունիկ»
Բենիկ Հովհաննիսյան «Բանանց»
Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»
Աղվան Պապիկյան ԼԿՍ Լոձ, Լեհաստան
Դավիթ Հակոբյան «Շիրակ»
Արթուր Գրիգորյան «Փյունիկ»
Գագիկ Պողոսյան «Փյունիկ»
Հովհաննես Միրանյան «Փյունիկ»
Արմեն Դերձյան «Իմպուլս»

Հարձակվողներ
Հովհաննես Հովհաննիսյան «Փյունիկ»
Խաչատուր Ավետիսյան «Բանանց»
Հայկ Ղազարյան «Տորպեդո» Մ. Ռուսաստան


Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի մարզումների և խաղերի ցանկը'

20.10.11 16:00 Մարզում
21.10.11 16:00 Խաղ Սլովակիա-Հայաստան «Հանրապետական» մարզադաշտ
22.10.11 12:30 Մարզում
23.10.11 16:00 Խաղ Հայաստան-Հունաստան «Հանրապետական» մարզադաշտ
25.10.11 15:00 Մարզում
26.10.11 15:00 Խաղ Անդորրա-Հայաստան «Հանրապետական» մարզադաշտ

«Միկա» մարզադաշտում նախատեսված հանդիպումների խաղացանկը'

21.10.11 13:30 Հունաստան-Անդորրա
23.10.11 13:30 Սլովակիա-Անդորրա
26.10.11 15:00 Հունաստան-Սլովակիա

Աղբյուր (http://www.armsport.am/am/news/2/29/27414/)

John
19.10.2011, 20:55
Հանդիպումն ավարտվեց Սերբիայի հաղթանակով 1-2 հաշվով: Այսպիսով մեր խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ

1.Սերբիա 2 2 0 0 4-1 6
2.Հայաստան 2 1 0 0 4-4 3
3.Ուելս 2 1 0 1 4-3 3
4.Լիտվա 2 0 0 2 0-4 0
ափոս... հիմա մնում ա Լիտվային հաղթեն՝ որ ՑԱՆԿԱՑԱԾ դեպքում դուրս գան խմբից...

AsikoNar
19.10.2011, 20:58
ափոս... հիմա մնում ա Լիտվային հաղթեն՝ որ ՑԱՆԿԱՑԱԾ դեպքում դուրս գան խմբից...

Դե եթե մտածենք, որ Սերբիան կհաղթի Ուելսին մեզ ոչ ոքին էլ է բավարար խմբում 2-րդ տեղ գրավելու համար...

John
19.10.2011, 21:04
Դե եթե մտածենք, որ Սերբիան կհաղթի Ուելսին մեզ ոչ ոքին էլ է բավարար խմբում 2-րդ տեղ գրավելու համար...
ինչի՞ց որոշեցիր որ կհաղթի... նենց չի որ Ուելսին փողոցին են գտել՝ մերոնք էլ 7-0 հաղթեցին իրանց... հերիք չի՞ ուրիշի հույսով ապրենք, թո՛ղ մերոնք հաղթեն, արժանիորեն անցնեն անլախ մյուս խաղի արդյունքից...

AsikoNar
19.10.2011, 21:08
ինչի՞ց որոշեցիր որ կհաղթի... նենց չի որ Ուելսին փողոցին են գտել՝ մերոնք էլ 7-0 հաղթեցին իրանց... հերիք չի՞ ուրիշի հույսով ապրենք, թո՛ղ մերոնք հաղթեն, արժանիորեն անցնեն անլախ մյուս խաղի արդյունքից...

Համաձայն եմ այդ խաղում Ուելսին միայն հաղթանակ է պետք: Եթե Սերբիան պարտվի բոլոր խաղաքարտերը կխառնվեն : Միևնույնն է պետք է հուսալ, որ Սերբիան չի պարտվի

John
19.10.2011, 21:12
Համաձայն եմ այդ խաղում Ուելսին միայն հաղթանակ է պետք: Եթե Սերբիան պարտվի բոլոր խաղաքարտերը կխառնվեն : Միևնույնն է պետք է հուսալ, որ Սերբիան չի պարտվի
Հավանական է, որ Սերբիան պարտվի... չնայած քիչ է հավանական: ԱՄեն դեպքում եթե պարտվի էլ՝ հաղթելու դեպում մենք դուրս կգանք խմբից՝ անկախ նրանից թե ինչ հաշվով հաղթի Ուելսը ու ինչ հաշվով մենք

AsikoNar
19.10.2011, 21:14
Հավանական է, որ Սերբիան պարտվի... չնայած քիչ է հավանական: ԱՄեն դեպքում եթե պարտվի էլ՝ հաղթելու դեպում մենք դուրս կգանք խմբից՝ անկախ նրանից թե ինչ հաշվով հաղթի Ուելսը ու ինչ հաշվով մենք

Շատ հետաքրքիր է , թե Դուք ինչպես եք հաշվում? 3 Թիմ կունենան հավասար միավորներ 6-ական և տեղերը կորոշվեն խփած և բաց թողնված գնդակների լավագույն տարբերությամբ...

John
19.10.2011, 21:20
Շատ հետաքրքիր է , թե Դուք ինչպես եք հաշվում? 3 Թիմ կունենան հավասար միավորներ 6-ական և տեղերը կորոշվեն խփած և բաց թողնված գնդակների լավագույն տարբերությամբ...
մոռացել ես երևի, որ 3րդ տեղ ընկած լավագույն երկու թիմերն էլ են դուրս գալիս խմբից... չեմ կարծում ուրիշ երկու խմբում էլ 3րդ տեղի թիմը 6 միավոր վաստակի ու դրան էլ գումարած խփած-բաց թողածով ավելի լավ արդյունք ունենան

AsikoNar
19.10.2011, 21:45
մոռացել ես երևի, որ 3րդ տեղ ընկած լավագույն երկու թիմերն էլ են դուրս գալիս խմբից... չեմ կարծում ուրիշ երկու խմբում էլ 3րդ տեղի թիմը 6 միավոր վաստակի ու դրան էլ գումարած խփած-բաց թողածով ավելի լավ արդյունք ունենան

Ինձ թվում է ավելի լավ կանենք իրադարձություններից առաջ չընկնենք ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները:Ըստ իս մենք խմբում կգրավենք 1-ին կամ 2-րդ տեղը

Նաիրուհի
21.10.2011, 16:37
Այս պահին Հանրապետականում Հայաստանի մինչև տասնինը տարեկանների հավաքականը հաղթում է սլովակներին 2-1 հաշվով։ Խաղի ավարտին մնացել է տասը րոպե, տղերքն էլ շատ լավ են խաղում :):hands

Նաիրուհի
21.10.2011, 16:52
Շնորհավո՜ր։ Հաղթեցի՜նք... :yahoo

AsikoNar
21.10.2011, 19:06
Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի առթիվ:
Սլովակիա 1-2 Հայաստան
Հունաստան 10 -0 Անդորրա

AsikoNar
22.10.2011, 17:16
Հարգելի բարեկամներ շատ ցավալի իրավիճակում է հայտնվել Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը: 1-ին խաղակեսից հետո մենք զիջում ենք Լիտվային 0-1 հաշվով: Իսկ Սերբիա ՈՒելս խաղում 1-ին խաղակեսից հետո հաշիվը 4-0 է ի օգուտ սերբերի: Այս դեպքում խմբից դուրս գալու համար մեզ կբավականացնի նույնիսկ ոչ - ոքին:
Դե տղաներ ձեզ տեսնեմ...

John
22.10.2011, 17:43
Հարգելի բարեկամներ շատ ցավալի իրավիճակում է հայտնվել Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը: 1-ին խաղակեսից հետո մենք զիջում ենք Լիտվային 0-1 հաշվով: Իսկ Սերբիա ՈՒելս խաղում 1-ին խաղակեսից հետո հաշիվը 4-0 է ի օգուտ սերբերի: Այս դեպքում խմբից դուրս գալու համար մեզ կբավականացնի նույնիսկ ոչ - ոքին:
Դե տղաներ ձեզ տեսնեմ...

Սենց էլ պրծնի էլի ՄԵՆՔ ենք դուրս գալիս խմբից ;) գոլերի տարբերություն ՀԱՅԱՍՏԱՆ 4-5 -1 Ուելս 4-7 -3 Լիտվա 1-4 -3 ;)

AsikoNar
22.10.2011, 17:44
Խաղերի ավարտին մնաց 20-ական րոպե:

Լիտվա 2-0 Հայաստան
Սերբիա 4-0 ՈՒելս

AsikoNar
22.10.2011, 17:45
Սենց էլ պրծնի էլի ՄԵՆՔ ենք դուրս գալիս խմբից ;) գոլերի տարբերություն ՀԱՅԱՍՏԱՆ 4-5 -1 Ուելս 4-7 -3 Լիտվա 1-4 -3 ;)

Եղբայր հաշիվը նայիր

Malxas
22.10.2011, 17:45
Սենց էլ պրծնի էլի ՄԵՆՔ ենք դուրս գալիս խմբից ;) գոլերի տարբերություն ՀԱՅԱՍՏԱՆ 4-5 -1 Ուելս 4-7 -3 Լիտվա 1-4 -3 ;)

Իսկ ինչպե՞ս է ավարտվել Ուելս Լիտվա խաղը: Եթե 2 - 0, ապա ոնց որ այդ դեպքում Ուելսն է դուրս գալիս:

AsikoNar
22.10.2011, 17:45
Եղբայր հաշիվը նայիր

Լիտվա 2-0 Հայաստան
Սերբիա 5-0 ՈՒելս

Մնաց 15 րոպե

John
22.10.2011, 17:47
Խաղերի ավարտին մնաց 20-ական րոպե:

Լիտվա 2-0 Հայաստան
Սերբիա 4-0 ՈՒելս

Դաժե սենց էլ պրծնի էլի մենք էնք դուրս գալու: Գոլերի տարբերությունը Լիտվայի հետ նույնն ա, բայց մերոնք շատ են խփել ավելի :D

AsikoNar
22.10.2011, 17:47
Սերբիա 5-1 Ուելս

AsikoNar
22.10.2011, 17:49
Սերբիա 5-1 Ուելս

Ձերոնք 10 րոպեից հրաժեշտ կտան մրցաշարին:angry

John
22.10.2011, 17:50
Ձերոնք 10 րոպեից հրաժեշտ կտան մրցաշարին:angry

Եղբայր, եթե 3 թիմ հավասար միավոր ա հավաքում' նայում են իրար մեջ խաղացած խաղերում վաստակած միավորներին... Էս պահին տենց ա... Եթե էլի հավասար ա' (էս դեպքում տենց ա) խփած-բաց թողածին, եթե էլի հավասար ա' նայում են որ թիմն ա շատ խփել ;) ու սենց պրծնի մենք ենք դուրս գալիս

Vaio
22.10.2011, 17:52
90 րոպե չեն խաղում?
Եթե 90, ապա Սերբիա-Ուելս խաղի 70-րդ րոպենա ընթանում այս պահին, իսկ Լիտվա-Հայաստան խաղի՝ 65-րդ րոպեն:

Malxas
22.10.2011, 17:54
Քո ասած դեպքում Հայաստանը, Ուելսը և Լիտվան հավաքում են 3 ական միավոր: Եթե այստեղ էլ առաջին հավաքականների պես է, ապա հաշվի են առնվում միայն իրար մեջ կայացած խաղերի արդյունքները: Իսկ այդ դեպքում ստացվում է.
Հայաստան 3 - 4
Ուելս 4 - 3
Լիտվա - 2 - 2

Հայաստանն ընկնում է վերջին տեղը:
Դուրս են գալիս Սերբիան և Ուելսը

Vaio
22.10.2011, 17:58
Եթե երեք թիմ խմբում հավաքում են միևնույն հավասար միավոր, ապա նայում են՝

1. իրար մեջ (ՄԻԱՅՆ երեք թիմերի խաղերի միջև) վաստակած միավորների քանակը,
2. դրական գոլային բալանսը (խփած գոլերից հանած կերած գոլերը),
3. խփած գոլերի քանակը,
4. ռեյտինգը ըստ FIFA-ի դասակարգման:

Կարծեմ սենցա:

AsikoNar
22.10.2011, 17:59
Եղբայր, եթե 3 թիմ հավասար միավոր ա հավաքում' նայում են իրար մեջ խաղացած խաղերում վաստակած միավորներին... Էս պահին տենց ա... Եթե էլի հավասար ա' (էս դեպքում տենց ա) խփած-բաց թողածին, եթե էլի հավասար ա' նայում են որ թիմն ա շատ խփել ;) ու սենց պրծնի մենք ենք դուրս գալիս

Լիտվա - Հայաստան 3-0 հիմա տեսար, որ Ուելսին հաղթելուց հետո իրանց դրեցին չգիտեմ ում տեղը և ստացան իրենց հասանելիքը: Ցտեսություն տղաներ ևս 1 ձախողում...

AsikoNar
22.10.2011, 18:01
90 րոպե չեն խաղում?
Եթե 90, ապա Սերբիա-Ուելս խաղի 70-րդ րոպենա ընթանում այս պահին, իսկ Լիտվա-Հայաստան խաղի՝ 65-րդ րոպեն:

Խաղը 80 րոպե է

John
22.10.2011, 18:05
Լիտվա - Հայաստան 3-0 հիմա տեսար, որ Ուելսին հաղթելուց հետո իրանց դրեցին չգիտեմ ում տեղը և ստացան իրենց հասանելիքը: Ցտեսություն տղաներ ևս 1 ձախողում...

Դու չգիտես ինչու սենց եղավ, ես էլ չգիտեմ... այ որ հետ գան, մարզիչը մամուլի ասուլիս տա' կերևա լուրջ առիթ կար, թե՞ ուղղակի շատ շուտ հավատացին որ իրանք ուժեղ են

AsikoNar
22.10.2011, 18:06
Դու չգիտես ինչու սենց եղավ, ես էլ չգիտեմ... այ որ հետ գան, մարզիչը մամուլի ասուլիս տա' կերևա լուրջ առիթ կար, թե՞ ուղղակի շատ շուտ հավատացին որ իրանք ուժեղ են

Մարզչի ասուլիսից էլ ոչինչ չի երևա ...

Vaio
22.10.2011, 18:06
Ոնց հասկացա Լիտվանա 2-րդ տեղ բռնում:

AsikoNar
22.10.2011, 18:09
ՎԵՐՋ Լիտվա 4-0 Հայաստան, Սերբիա 6-1 ՈՒելս

Ժողովուրդ ջան շնորհավոր հիշում ենք , որ հայ ենք և գրավում ենք մեզ շատ հոգեհարազատ ՎԵՐՋԻՆ հորիզոնականը...

Նաիրուհի
22.10.2011, 18:19
Ըհըըը, սկսվեեեեեց :[

Հետո՞։ Որ հաղթում ենք, հետներդ խոսել չի լինում, բա ո՜նց կլիներ, երեխեքը լավ չխաղացին, ո՞նց կարելի է ցեխ չշպրտել ու չհայհոյել։
Զզվելի է, :[ ժողովուրդ, կարողացեք թիմի կողքին կլինել ՄԻՇՏ, ոչ թե մենակ էն ժամանակ, երբ լավ ենք խաղում ու հաղթում ենք։

Ես ասում եմ՝ երեխեք, չհուսահատվեք։ Հայկական ֆուտբոլի իսկական երկրպագուները էդքան փոփոխական չեն. մենք շարունակում ենք մնալ ձեր կողքին։

Malxas
22.10.2011, 19:00
Ըհըըը, սկսվեեեեեց :[

Հետո՞։ Որ հաղթում ենք, հետներդ խոսել չի լինում, բա ո՜նց կլիներ, երեխեքը լավ չխաղացին, ո՞նց կարելի է ցեխ չշպրտել ու չհայհոյել։
Զզվելի է, :[ ժողովուրդ, կարողացեք թիմի կողքին կլինել ՄԻՇՏ, ոչ թե մենակ էն ժամանակ, երբ լավ ենք խաղում ու հաղթում ենք։

Ես ասում եմ՝ երեխեք, չհուսահատվեք։ Հայկական ֆուտբոլի իսկական երկրպագուները էդքան փոփոխական չեն. մենք շարունակում ենք մնալ ձեր կողքին։

Չթողեց վարկանիշ տամ, այդ պատճառով այստեղ եմ գրում՝ ՇԱՏ ԱՊՐԵՍ: :love

AsikoNar
23.10.2011, 09:47
Լիտվայի հետ պարտությունը դա միայն մրցակցին արհամարհելուց եղավ: Ես չեմ ասում պիտի հաղթեին անպայման, լավ թող պարտվեին, բայց 4-0???? Եկեք նայենք Լիտվայի նախորդ 2 խաղերին և կատարենք եզրակացություն Ուելս 2-0 Լիտվա, Սերբիա 2-0 Լիտվա, և հանկարծ 4-0??? Սա բացատրություն չունի, իսկ տեղյակ եք արդյոք որ մարզիչը հրաժարվել է մամլո ասուլիսից: Եկեք ինքներս մեզ հարց տանք Ինչու???
Այդ ինչուի պատասխանն էլ երևի մարզիչը գիտի միայն...

Եկեք նայենք խաղի վիճակագրությանը և ամեն ինչ պարզ կդառնա... Լիտվան մեր դարպասի ուղղությամբ կատարել է 6 հարված, որից 4-ը պսակվել է հաջողությամբ` ավելի կոնկրետ Ստանկեվիչյուսը դարձել է Պոկերի հեղինակ: Իսկ Հայաստանը կատարել է ընդամենը 1 հարված մրցակցի դարպասի ուղղությամբ` այն էլ միայն 82-րդ րոպեին. հիշեցում խաղի տևողությունը 80 րոպե է:
Իսկ մնացյալ հարցերի պատասխանները դուք ինքներդ փնտրեք...

AsikoNar
23.10.2011, 10:35
Այսօր տեղի կունենան Եվրոպայի մինչև 19 տարեկանների նախընտրական մրցաշարի 10-րդ խմբի 2-րդ տուրի հանդիպումները : Հիշեցնեմ, որ մրցաշարն անց է կացվում Հայաստանում: 1-ին տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Սլովակիա 1-2 Հայաստան
Հունաստան 10-0 Անդորրա

Այսօր 13:30 - ին տեղի կունենա Սլովակիա - Անդորրա հանդիպումը, իսկ 16:00 -ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում իրար դեմ կելնեն Հայաստանի և Հունաստանի հավաքականները: Հիշեցնեմ, որ այս խաղի հաղթողը ձեռք կբերի հաջորդ մրցաշարին մասնակցելու ուղեգիր: Մուտքն ազատ է... Կոչ եմ անում գնալ մարզադաշտ և ոգևորել մեր տղաներին, իսկ ովքեր չեն դիտել նախորդ հանդիպումը թող ուշադրությաուն դարձնեն մեր հավաքականի 10-րդ համարի վրա` Աղվան Պապիկյան, որը հանդես է գալիս Լեհաստանի բարձրագույն խմբի Լոձ թիմում...Ըստ իս նա արդեն Ազգային Հավաքականի թեկնածու է: Եթե խաղին գնացողներ կլինեն, գրեք պայմանավորվենք միասին գնանք...

Okamigo
23.10.2011, 10:45
Այսօր տեղի կունենան Եվրոպայի մինչև 19 տարեկանների նախընտրական մրցաշարի 10-րդ խմբի 2-րդ տուրի հանդիպումները : Հիշեցնեմ, որ մրցաշարն անց է կացվում Հայաստանում: 1-ին տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Սլովակիա 1-2 Հայաստան
Հունաստան 10-0 Անդորրա

Այսօր 13:30 - ին տեղի կունենա Սլովակիա - Անդորրա հանդիպումը, իսկ 16:00 -ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում իրար դեմ կելնեն Հայաստանի և Հունաստանի հավաքականները: Հիշեցնեմ, որ այս խաղի հաղթողը ձեռք կբերի հաջորդ մրցաշարին մասնակցելու ուղեգիր: Մուտքն ազատ է... Կոչ եմ անում գնալ մարզադաշտ և ոգևորել մեր տղաներին, իսկ ովքեր չեն դիտել նախորդ հանդիպումը թող ուշադրությաուն դարձնեն մեր հավաքականի 10-րդ համարի վրա` Աղվան Պապիկյան, որը հանդես է գալիս Լեհաստանի բարձրագույն խմբի Լոձ թիմում...Ըստ իս նա արդեն Ազգային Հավաքականի թեկնածու է: Եթե խաղին գնացողներ կլինեն, գրեք պայմանավորվենք միասին գնանք...

Խաղը ցուցադրելու են?

AsikoNar
23.10.2011, 10:48
Խաղը ցուցադրելու են?

Այո Հ1-ով ուղիղ եթեր է լինելու, իսկ չեք ցանկանում ներկա գտնվել հանդիպմանը???

Okamigo
23.10.2011, 10:58
Այո Հ1-ով ուղիղ եթեր է լինելու, իսկ չեք ցանկանում ներկա գտնվել հանդիպմանը???

Մեծ հաճույքով կգայի,բայց հիվանդ եմ

AsikoNar
23.10.2011, 11:27
Լավ Ձեզ առողջություն եմ ցանկանում , այս անգամ էլ տնից կնայեք...

Okamigo
23.10.2011, 12:37
Լավ Ձեզ առողջություն եմ ցանկանում , այս անգամ էլ տնից կնայեք...

Շնորհակալ եմ

AsikoNar
23.10.2011, 14:35
Հարգելի ֆուտբոլասերներ ավարտվեց մեր խմբի Սլովակիա - Անդորրա հանդիպումը 1-0 հաշվով : Սլովակներից 4-րդ րոպեին հաշիվը բացեց 11 համարով հանդես եկող Ֆիլիպ Օրշուլան: Մոտ 25 րոպեից կմեկնարկի Հայաստան - Հունաստան հանդիպումը: Քիչ անց կտեղեկացնեմ , թե ինչ տեսք ունեն թիմերի մեկնարկային կազմերը

Հայաստան. 1. Ալբերտ Օհանյան, 2. Արման Հովհաննիսյան, 3.Տարոն Ոսկանյան (Ա.), 4. Գրիգոր Հովհաննիսյան, 5. Էդուարդ Թաթոյան, 7. Գոռ Մալաքյան, 9. Ղուկաս Պողոսյան, 10. Աղվան Պապիկյան, 15. Դավիթ Հակոբյան, 17. Գագիկ Պողոսյան, 18. Խաչատուր Ավետիսյան:
Պահեստայիններ. 12 Գոռ Մանուկյան, 6. Դավիթ Մինասյան, 8. Բենիկ Հովհաննիսյան, 11. Հովհաննես Հովհաննիսյան, 13. Հովհաննես Միրանյան, 14. Արամ Շահնազարյան, 16. Արթուր Գրիգորյան:
Մարզիչ Վարազդատ Ավետիսյան

Հունաստան. 1. Սոկրատիս Դիոուդիս, 2. Նիկոս Մարինակիս, 4. Կոստաս Ռուգալաս, 6. Պանագիոտիս Բալլաս, 7. Նիկոս Կոուսիդիս, 8. Սպիրիս Ֆոուռլաննոս, 9. Դիմիտրիս Դիամանտակոս, 10 Գեորգիուս Կատիդիս (Ա.), 11. Դիմիտրիս Կոլովուս, 15. Դիմիտրիուս Կոուրմպելիս, 16. Չարալամպոս Լիկոգիաննիս:

Ժողովուրդ ջան 11 Հովհաննես Հովհաննիսյանը` դուբլի հեղինակը Սլովակիայի հետ խաղում, նստել է պահեստայինների նստարանին:

6. Դավիթ Մինասյանը և 8. Բենիկ Հովհաննիսյանը նույնպես պահեստայինների թվում են: Փաստորեն մեկնարկային կազմում ունենք միանգամից 3 փոփոխություն: Տեսնենք, թե ինչ կտան մեզ այդ փոփոխությունները:
Խաղը սկսվում է բոլորիս մաղթում եմ հաղթանակ...

Նաիրուհի
23.10.2011, 14:59
Մեր դարպասապահը շատ լավն է :love, միայն մի քիչ ցածրահասակ է։ Նախորդ խաղին հենց դրա պատճառով գնդակ բաց թողեց, ճիշտ ցատկեց, ուղղակի չհասավ, բայց խաղը նայեք՝ կտեսնեք՝ ինչ վստահ է գործում ու ինչ գնդակներ է որսում։ :)

AsikoNar
23.10.2011, 15:04
Մեր դարպասապահը շատ լավն է :love, միայն մի քիչ ցածրահասակ է։ Նախորդ խաղին հենց դրա պատճառով գնդակ բաց թողեց, ճիշտ ցատկեց, ուղղակի չհասավ, բայց խաղը նայեք՝ կտեսնեք՝ ինչ վստահ է գործում ու ինչ գնդակներ է որսում։ :)

Շատ ափսոս 0-1

AsikoNar
23.10.2011, 15:55
1-ին խաղակեսն ավարտվեց, ցավոք մեր տղաները զիջում են 0-1 հաշվով: 4-րդ րոպեին հույներից հաշիվը բացեց 10 համարով հանդես եկող թիմի ավագ Գիորգիուս Կատիդիսը: Սպասենք 2-րդ խաղակեսի մեկնարկին

AsikoNar
23.10.2011, 16:05
46-րդ րոպե. միանգամից 2 փոփոխություն մեր թիմի կազմում. 7 Գոռ Մալաքյանին փոխարինեց 11 Հովհաննես Հովհաննիսյանը, 18 Խաչատուր Ավետիսյանին էլ փոխարինեց 8 Բենիկ Հովհաննիսյանը:

Նաիրուհի
23.10.2011, 16:31
Գոլը չեն հաշվել :angry

Նաիրուհի
23.10.2011, 16:33
Գոոոո՜լ

AsikoNar
23.10.2011, 16:34
70-րդ րոպեին շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ 10 Աղվան Պապիկյանը, սակայն մրցավարն անիրավացիորեն արձանագրեց խաղից դուրս վիճակ:

Chilly
23.10.2011, 16:36
Հույներն էլ խփեցին

AsikoNar
23.10.2011, 16:36
77-րդ րոպե Գոոոոոոոոոոոոոոլլլլլլլլլլլլլ 11 Հովհաննես Հովհաննիսյանն է դառնում գոլի հեղինակ , 78-րդ րոպեին էլ գնդակ ենք ընդունում մեր դարպասը:

1-2

Ցավոք խաղն ավարտվեց 1-2 հաշվով: Սպասենք Անդորրայի հետ հանդիպմանը...

Ambrosine
16.11.2011, 19:54
Մոդերատորական. թեմայի բյուր գրառումներ միացվել են, բյուր հոդվածների աղբյուներն են ավելացվել... երեխեք, գուգլ չեմ, հղումները մի մոռացեք:

Monk
28.02.2012, 14:47
Ժողովուրդ, խաղը ժամը քանիսի՞ն է:

Life
28.02.2012, 17:55
Ժողովուրդ, խաղը ժամը քանիսի՞ն է:

Հայաստան - Սերբիա 28/02/12 -18:00
Հայաստան - Կանադա 29/02/12 - 21:00

Sagittarius
28.02.2012, 22:44
Հազիվ ՀՖՖ-ն մի հատ խելոք բան արեց՝ մուղամներով Հայաստանի երիտասարդական հավաքականին Սերբիայի հիմնական կազմի հետ խաղցրեց:

Vaio
29.02.2012, 21:33
Նենց տպավորությունա, որ խաղը ոչ թե Կանադայումա, այլ` Հայաստանում: )))))

Մենակ հայ երկրպագուների ձայներն են լսվում:

Vaio
29.02.2012, 21:33
Տղեք, ովա տեղյակ, ընկերական խաղերը ազդում են ռեյտինգի վրա?

Ռուֆուս
29.02.2012, 21:48
Հա, ազդում ա

Moonwalker
29.02.2012, 21:50
Նենց տպավորությունա, որ խաղը ոչ թե Կանադայումա, այլ` Հայաստանում: )))))Մենակ հայ երկրպագուների ձայներն են լսվում:Կանադայում չեն, Կիպրոսում են: Լիմասոլում կանադացիքի համար ո՞վ պիտի երկրպագի: Իսկ հայեր ահագին կան: Թեկուզ նույն Մարիոս Գարոյանը: http://forum.chessglum.com/images/smilies/0kolobok1.gif

Chilly
29.02.2012, 22:58
Ապրեն տղերքը, հպարտ եմ մեր հավաքականով :) 3:1

Chilly
29.02.2012, 23:04
Տղեք, ովա տեղյակ, ընկերական խաղերը ազդում են ռեյտինգի վրա?

Երեկվա Սերբիայի խաղը չէր ազդում, իսկ էսօրվա խաղը կազդի

Vaio
29.02.2012, 23:32
Երեկվա Սերբիայի խաղը չէր ազդում, իսկ էսօրվա խաղը կազդի

Դա ինչովա պայմանավորված? (որ մի խաղը ազդումա, մյուսը` ոչ)

Sagittarius
29.02.2012, 23:51
Դա ինչովա պայմանավորված? (որ մի խաղը ազդումա, մյուսը` ոչ)

Կարծում եմ են պատճառով է ասում, որ երեկվա խաղը ՖԻՖԱի օֆֆիցիալ ընկերական խաղերի օրը չի խաղավել՝ հիմնական էսօր են խաղում: Բայց կարծում եմ դա էական չէ, երկուսն էլ ազդում եմ: Ամեն դեպքում թքած ՖԻՖԱի վարկանիշի վրա, էսօրվա հավաքականը էն թիմը չի որ ՖԻՖԱի վարկանիշի մասին մտածի, մենք ունակ ենք ավելի լուրջ խնդիրներ լուծելու: Երեկ շատ ճիշտ արեցին՝ խաղացրեցին բացառապես նոր երիտասարդ ֆուտբոլիսնտերի. մենք Եվրոյին չենք մասնակցում, հաջորդ պաշտոնական խաղին բավանին երկար ժամանակ կա, առավել ևս հաջորդ օրը ևս մեկ ընկերական խաղ ունեին՝ ամենահարմար պահն էր նոր ֆուտբոլիստներ փորձարկելու: Բրավո:

Նաիրուհի
01.03.2012, 00:41
Շատ լավ խաղ էր, հաշիվն էլ ավելի մեծ կարող էր լինել, ուղղակի Յուրան աչքիս շատ էր ուրախացել իր աչոնիկի ծնունդով :love
Արազն էլ էր շատ լավ խաղում, հիանալի նորամուտ էր, Մարկոսը... դե չասեմ, էլի, գիտեք արդեն :love
Ու ընդհանրապես, ապրեն տղերքը, ես իրոք հաճույք եմ ստանում մեր հավաքականի խաղից, ոչ թե պարզապես մեր թիմն է, դրա համար եմ երկրպագում։ Ու էնքան շնորհակալ եմ էս զգացումի համար...

Դավիթ
01.03.2012, 06:04
Արազը ինձ Խորենն է հիշեցնում: Շատ լավ է, ապրեն մերոնք:

Էսպիսի խաղերից հետո մտնում եմ Ֆիֆա տեսնեմ, թե ինչ կարող է լինի սկսված Սեպտեմբերից..ու ասեմ` վատ չի: Առաջին 5 խաղից, 3 տունն են, երկուսն էլ թեթև թիմերի դեմ` Մալթա և Բուլղարիա: Չեմ զարմանա` մերոնց տեսնեմ առաջին տեղում, 5 խաղից հետո, 12-13 միավորով:

Նուշություն
01.03.2012, 11:57
Ուզում եմ ձեզ հետ կիսել շատ հայրենասեր մի մարդու ֆուտբոլային խոհերը երեկվա խաղից հետո: Վայելեք :)
http://www.mediamax.am/am/column/12214/

Sagittarius
01.03.2012, 19:20
ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը facebook-ի էջում իր մեկնաբանություններն է տվել Հայաստանի հավաքականի վերջին երկու ստուգողական հանդիպումների վերաբերյալ:

«Գոհ եմ և շատ ուրախ, որ մենք ունենք հուսալի ռեզերվ: Մեր մարզիչը Սերբերի դեմ դաշտ դուրս բերեց նորեկներին, որպեսզի պաշտոնական խաղերին նրանց համար նորություն չլինի խաղալ ազգային հավաքականում:

Ֆուտբոլի ֆեդերացիան ընկերական խաղերը համարում է ծրագրային աշխատանք, իսկ ես անձամբ գտնում եմ որ մարզիչը ամեն ինչ շատ ճիշտ է անում:

Մելիքսեթյանը չի կարող փոխարինել Բերեզովսկուն: Տղաները շատ փայլուն խաղացին, բայց նրանց խաղի վրա ստվեր գցեց Մելիքսեթյանը: Ցավում եմ, բայց դուք նրան այլևս չեք տեսնի հավաքականի մարզաշապիկով»,- հայտարարել է Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի սաները երեքշաբթի օրը երկրորդ կազմով պարտվեցին սերբերին (0:2), իսկ չորեքշաբթի օրը` արդեն հիմանական կազմով 3:1 հաշվով հաղթեց Կանադային:

ArmFootball.com

Չէ, էս մարդը անուղեղ կենդանի ա

Դավիթ
01.03.2012, 20:26
Մելիքսեթյանը չի կարող փոխարինել Բերեզովսկուն: Տղաները շատ փայլուն խաղացին, բայց նրանց խաղի վրա ստվեր գցեց Մելիքսեթյանը: Ցավում եմ, բայց դուք նրան այլևս չեք տեսնի հավաքականի մարզաշապիկով»,- հայտարարել է Հայրապետյանը:



Լավ ա Նեմեցը Արգենտինայի մարզիչը չէր 82-ին, թե չէ աշխարհի խաղերից հետո, Մարադոնան կյանքում հավաքականի մարզաշապիկը չէր հագնի::)

Ջուզեպե Բալզամո
02.04.2012, 09:51
«Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը De Telegraaf-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսի ստացած վնասվածքին՝ նշելով, որ այն լուրջ է, այս մասին տեղեկացնում է «Արմսպորտ» կայքը:

«Մտավախություն կա, որ նա այս մրցաշրջանում այլևս ասպարեզ դուրս չի գա: Հնարավոր է, նրան կրկին վիրահատեն, բայց եկենք ուղղակի սպասենք»,- ասել է դե Բուրը:

Կայքը հիշեցնում է, որ երեկ Ամստերդամում կայացած «Այաքս»-«Հերակլես» (6:0) խաղի 32-րդ րոպեին Օզբիլիսը վնասվածքի պատճառով փոխարինվեց:

Ջուզեպե Բալզամո
02.04.2012, 21:07
«Այաքսի» հարձակվող Արազ Օզբիլիսի վնասվածքի մասին նախնական տեղեկատվությունը չի հաստատվել: Ինչպես հաղորդում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի հարձակվողն այսօր առավոտյան մասնակցել է թիմի մարզմանը:
Հիշեցնենք, որ երեկ կայացած «Այաքս»-«Հերակլես» (6:0) հանդիպման 32-րդ րոպեին Օզբիլիսը վնասվածք էր ստացել և ստիպված է եղել լքել խաղադաշտը: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Այաքսի» մարզիչ Ֆրանկ դե Բուրը մտավախություն էր հայտնել, որ Օզբիլիսը չի կարողանա վերականգնվել մինչ մրցաշրջանի ավարտը:

ArmSport.am

Անվերնագիր
02.04.2012, 22:50
Արաս Օզբիլիս. Վիրահատությունը պարտադիր է

«Այաքսի» եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը սրունքի վնասվածքի պատճառով մայիսին կենթարկվի վիրահատության։ Նախքան այդ նա կշարունակի մարզումները եւ կմասնակցի Հոլանդիայի առաջնության հանդիպումներին։ Այդ մասին Օզբիլիսը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

Արաս, ի՞նչ լավ լուր կհայտնես մեզ:

Լավ լուր… Այսօր հետազոտվեցի: Պետք է վիրահատվեմ:

Ի՞նչն է խնդիրը:

Վնասվել է սրունքս, ցավեր չունեմ: Բայց վիրահատությունը պարտադիր է:

Ե՞րբ ես վիրահատվելու:

Մայիսի կեսերին: Մրցաշրջանի ավարտից հետո:

Այսինքն, «Այաքսում» շարունակելո՞ւ ես խաղալ:

Այո, շարունակելու եմ:

Առավոտյան մարզվում էիր: Ամեն ինչ կարգի՞ն էր:

Մարզվում էի, բայց շատ թեթեւ: Շարունակելու եմ մարզվել, քանի որ պետք է խաղամ:

Իսկ եթե վիրահատվես՝ կկարողանա՞ս մասնակցել Հայաստան - Ղազախստան ընկերական հանդիպմանը:

Հույս ունեմ որ այո, վիրահատության օրն այնպես ենք ընտրելու, որ եւ Հոլանդիայի առաջնությանը, եւ ազգային հավաքականի խաղին չխանգարի: Եթե ամեն ինչ լավ անցնի, ապա անպայման կգամ Հայաստան:

Աստված տա ամեն բան լավ լինի: Իմացիր՝ բոլորս անհանգիստ ենք քո համար: Քեզ առողջոթյուն եմ մաղթում:

Շնորհակալ եմ շատ:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

ահա և մարզման նկարները
http://sport.news.am/static/news/b/2012/04/2090.jpg
http://www.ajax.nl/upload/b018c677-4161-44ea-8a16-7a836c73c00d_kopbal%201%20560.jpg

Հ.Գ հուսով եմ մինչև Հայաստան-Հունաստան և Հայաստան-Ղազախստան խաղերին ամբողջովին ապաքինված կլինի

Նաիրուհի
06.06.2012, 00:36
3-0 հաշվով հաղթեցինք Ղազախստանի հավաքականին։ Շնորհավո՜ր, հայեր :yahoo

Երկու գոլ Գևորգ Ղազարյանի, ևս մեկը՝ Յուրա Մովսիսյանի հաշվին :)

Varzor
18.07.2012, 14:54
Հենրիկ Մխիթարյան` 2 գոլ, երկու գոլային փոխանցում և կրկին հանդիպման լավագույն խաղացող: (http://www.yerkir.am/am/news/28953.htm)
Ոնց որ նորից հունի մեջ է ընկնում:

Ձայնալար
20.09.2012, 14:15
Սարգիս Հովսեփյանը դադարեցնում է ելույթները

Ինչպես տեղեկացնում է Փյունիկ ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը՝ «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը որոշում է կայացրել թողնել մեծ ֆուտբոլը: Այս կապակցությամբ ֆուտբոլիստը հանդես է եկել հայտարարությամբ.

Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ

-Արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից հետո ես անմնացորդ նվիրվել եմ մեր ֆուտբոլին: Եվ «Փյունիկում» և Հայաստանի հավաքականում, ինչպես նաև մյուս ակումբներում, որտեղ խաղացել եմ, միշտ խաղադաշտ եմ մտել հաղթանակի նշանաբանով և արդար խաղի գաղափարով: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է դադարեցնել ելույթներս:

Ֆուտբոլային երկար ճանապարհը բնականաբար հեշտ չի եղել և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնց հետ միասին կերտել ենք այս շրջանի պատմությունը: Շնորհակալ եմ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ մեծ վստահության և գնահատականի համար, «Փյունիկ» ակումբի բոլոր ղեկավարներին՝ ի դեմս Գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի, մարզչական շտաբին՝ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, «Փյունիկ» ակումբում աշխատած բոլոր մարզիչներին, բժշկական անձնակազմին ի դեմս ՝ Վարդան Հովասափյանի, բոլոր աշխատակիցներին, այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնց հետ տարբեր տարիների հանդես եմ եկել մեր հարազատ ակումբում:

http://www.ilur.am/news/view/589.html

John
21.09.2012, 10:53
Այն, որ արդեն ժամանակն էր՝ կասկածի տեղիք չի թողնում... ուղղակի պարոն Հովսեփյանը ավելի ճիշտ կաներ այս որոշումը կայացներ մինչև ընտրական փուլի սկսվելը... ախր ինքն էլ էր գիտակցում, որ մինչև 2014 հաստատ չի դիմանա էս խելահեղ տեմպին ... ու շատ տգեղ ա նայվում, որ որոշ տականքներ, որ մոնիտորի հետևից են միայն որոշակի կշիռ ներկայացնում իրենցից՝ վիրավորական խոսքեր էին գրում տարբեր անկյուններում, ամեն կերպ փորձելով Հովսեփյանի վրա ճնշում գործադրել, որ թողնի ֆուտբոլը... դրանց նմաններին մի օր պետք ա քուչի երեխեքը (հենց քուչի) սխալ արտահայտություն անելու համար վռնդեն հարազատ քուչից, որ իմանան ինչ ա ուրիշի սխալի վրա ինքնահաստատվելը: Շնորհակալություն Սարգիս Հովսեփյան ջան, էդքան դրական էմոցիաներ ու հպարտության զգացումներ Հայկական ֆուտբոլի երկրպագուներին նվիրելու համար:

Ambrosine
12.10.2012, 22:01
Հայեեեեեեեր :yahoo
Մերոնք դաշտում հավասար խաղ են ցուցադրում, իսկ որոշ դրվագներում ուղղակի գերազանցում են. աջ թևում էդ ոնց էին իտալացիներին խաբս տալիս ու ամեն անգամ գնդակը պահում :hands

Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է:
Հաղթելու ենք :clap

Ambrosine
12.10.2012, 23:44
Սուձյա :անգռը
Հայ պաշտպաններ :անգռը

:(

Ambrosine
12.10.2012, 23:52
Եթե մի պահ մոռանանք մեր պաշտպանների անընդմեջ կրկնվող սխալները, ապա պետք է նկատենք, որ սիրուն խաղ էր, ամբողջ ընթացքում հաճելի լարվածության մեջ էր պահում: Մամաս որ նույնիսկ դարպասապահի "հաստիքը" ճշգրիտ չգիտի, էսօր մեր հետ նստած դիտում էր ու մեկ ու մեջ ուրախանում կամ ափսոսանք հայտնում: Մեր ֆուտբոլը շատ գեղեցիկ ա լինելու, այ կտեսնեք: Իսկ արդյունքները իրենց երկար սպասեցնել չեն տա, էս հավաքականում կամք կա, չպարտվող հոգեբանություն կա. դրանք ամենակարևորն են` հաղթելու համար:
Մեկ ա` մեր հավաքականը ամենալավն ա :love :P

Vaio
12.10.2012, 23:58
Հենոյի գոլը ֆանտաստիկ լավն էր, ընդհանուր առմամբ լավ խաղացին` բացառությամբ պաշտպանների, լավ պահեր ունեինք, ցավոք չօգտագործեցինք...ինչևէ, լավ խաղ էր:

Ambrosine
13.10.2012, 00:47
Սա էլ ՖԻՖԱ-ի կայքում արդեն տեղադրված հոդվածը`

Իտալիան համոզիչ չէր` Հայաստանի դեմ խաղում (http://www.fifa.com/worldcup/preliminaries/news/newsid=1783962/index.html)

Տրիբուն
13.10.2012, 00:51
Անհանգստություն կար, որ չէինք հաղթի. Չեզարե Պրանդելի (http://lurer.com/?p=47945&l=am)


... Հենրիխ Մխիթարյանն այնպիսի ֆուտբոլիստ է, որ կարող է խաղալ ցանկացած եվրոպական հավաքականի կազմում»,- Հայաստան-Իտալիա հանդիպման հետխաղյա ասուլիսում նշեց Չեզարե Պրանդելին:

Այս խաղը մեր այս տարվա լավագույն հանդիպումն էր. Վարդան Մինասյան (http://lurer.com/?p=47946&l=am)


... Տղաներն անկաշկանդ էին խաղում: Սա ապագայի թիմ է: Պետք չէ շտապել, որպեսզի չընկնենք»,- ասաց Վարդան Մինասյանը:

Նաիրուհի
13.10.2012, 00:53
Էս ֆեյսբուքյան հանկարծահայտ նախաձեռնություններն սկսում են ներվայնացնել արդեն։ Խնդրեմ, դիմավորեք նորաբաց «Վարդան Մինասյան հեռացիր» (http://www.facebook.com/pages/%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%AB%D6%80/149914531820429) էջը ։անգռը

yerevanci
13.10.2012, 08:30
Հենրիխ Մխիթարյանի գոլի ժամանակ ստադիոնն ուղղակի պայթեց, նույնիսկ հարակից շենքի պատուհաններից հրավառություն էր, ինչ ցնծություն էր, ուղղակի խոսքեր չկան, իսկ խաղն ընդհանուր առմամբ լավն էր, ու քննադատություններից առաջ ևս մեկ անգամ հիշենք, որ մեր հակառակորդը Իտալիայի հավաքականն էր:
Հալալա մեր տղերքին, որ սենց գնաց մի երկու տարուց շատ գեղեցիկ ֆուտբոլների ենք ականատես լինելու:

Malxas
13.10.2012, 13:04
Ժողովուրդ, 2 դեղինի դեպքում են մեկ հանդիպում բաց թողնում, թե՞ 3: Եթե 2, ապա երկու հիմնական կենտրոնական կիսապաշտպանները, Կարլեն Մկրտչյանն ու Արթուր Եդիգարյանը բաց կթողնեն Չեխիայի հետ հանդիպումը: Կարելի է Մխիթարյան, Մանոյան զույգը կիրառել, կվերադառնան Մարկոսն ու Ղազարյանը, բայց միևնույն է, հիմնական կազմի ֆուտբոլիստները կատաստրոֆիկ կերպով չեն հերիքում: Պրակտիկան ցույց է տալիս, որ Մխիթարյանը բոլորից լավ հանդես է գալիս ենթահարձակվողի կամ հարձակվողի դիրքում ու ափսոս է նրան որպես հենակետային օգտագործել, իսկ Մանոյանը այդ դիրքում դեռևս Մկրտչյանի և Եդիգարյանի չափ հուսալի չէ:

John
13.10.2012, 13:34
Ժողովուրդ, 2 դեղինի դեպքում են մեկ հանդիպում բաց թողնում, թե՞ 3:
երկու... ցավոք...

իսկ խաղի մասին... վատ ա, երբ թիմում կան խաղացողներ, ովքեր խաղի ընթացքում 15 փոխանցում են կատարում, որից 13ը սխալ... Արտակ Եդիգարյանի մասին է խոսքը...
Ուղղակի զարմանում եմ Մինասյանի վրա, որ Ալեքսին չհրավիրեց հավաքական... եթե նույնիսկ մտածում էր, որ եզրերում ամեն ինչ լավ է, ապա մշտական խաղային պրակտիկա ունեցող Ալեքսը վերջին 3 տարիներին միայն հավաքականի կազմում խաղացող Արզումանյանից ավելի գերադասելի էր... Մկոյանի խաղում էլ անկումն ակնհայտ է...
մրցավարն էլ տարօրինակ տիպ էր, չնայած նենց չի որ ի վնաս մեզ էր վարում խաղը, ուղղակի անփորձ էր ու երկկողմանի սխալներ էր թույլ տալիս... օրինակ Հենոյի գոլից առաջ բախումը որ տեղի ունեցավ՝ Մանոյանը խախտում էր կանոնները՝ կողքից գլխով խփեց մրցակցին... 11 մետրանոցի պահն էլ կասկածելի էր՝ կարելի էր նաև չնշանակել, որտև գնդակը դեպի դարպասը չէր գնում + Մկոյանի ձեռքը կպած էր մարմնին: Նույն Մկոյանին դեռ առաջին խաղակեսում պետք է հեռացներ 2-րդ անգամ վտանգավոր դիրքում ձեռքով խաղալու համար, չնայած կասկածու մեմ, որ ձեռքով խաղ կար, բայց եթե կար՝ ուրեմն պետք էր հեռացնել...
Հակասական զգացողությունն ունեմ...
երկրպագուները... մեծամասնությունը իհարկե լավն են, մերոնքական են, հարգանքներս, բայց իտալացիների 3րդ գոլից անմիջապես հետո մարզադաշտը լքողները... թող գնան Իսպանիայի հավաքականին երկրպագեն... իսկ իտալական մայկաներով խաղադաշտ եկած թրաշով, սուտի գողական տպերին ուղղակի պետք է աբորտ արած լինեին ժամանակին...
Մի երեխա էր կողքս նստած հոր հետ, խաղից հետո հարցնում է <<Պա'պ, բայց մեկ ա մեր ամենաուժեղն ենք չէ՞>>... <<Հա, բալես>> :)
26.03.13 Հայաստան-Չեխիա
07.06.13 Հայաստան-Մալթա
Իրավացիորեն էս երկու խաղերում հաղթանակ եմ ակնկալում ու եթե խմբի մյուս խաղերը շարունակեն ոչ-ոքի ավարտվել, բացի Մալթայի հետ խաղերից, ու Մալթան էլ հաջողացնի մի երկու թիմից միավոր խլել (իհարկե ոչ մեզնից), ապա թեժ վերջաբան է ստացվելու մեր խմբում, որի արդյունքում գուցե և տեղի կունենա ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՇՔԸ :)

Malxas
13.10.2012, 15:29
Արդեն չափից ավելի երկար ժամանակ է, որ մենք պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունենք ու ես չեմ նկատել, որ մարզիչն այդ ուղղությամբ ինչ որ բան է արել կամ ինչ որ բան է պատրաստվում անել: Հայաստանում կա մարզիչ, ով կարողանում է միջակ ֆուտբոլիստներով ուժեղ, գրեթե անանցանելի պաշտպանություն ստեղծել. խոսքը Աբրահամ Խաշմանյանի մասին է: Արարատում նրա աշխատանքի արդյունքը խոսքերիս լավագույն ապացույց: Սկզբի համար կարելի է երիտասարդական հավաքականը վստահել նրան:

Hda
13.10.2012, 17:48
Մարզիչմը, որ սեփական հարկին տակ կպարտվե մեկ-երեք և գոհ է, ես անոր ...........

Hda
13.10.2012, 17:50
սորի
երևի գոհ ա, որ ավելի մեծ հաշվով չպարտվեց: Էտ ուրիշ

Malxas
13.10.2012, 18:17
Մարզիչմը, որ սեփական հարկին տակ կպարտվե մեկ-երեք և գոհ է, ես անոր ...........

Ֆուտբոլ է, պատահում է: Մեր մարզիչը վատ մարզիչ չէ, Իտալիայի դեմ մեր հավաքականը խաղաց հարաբերական լավ: Ավելի լավ է նման խաղով պարտվել Իտալիային, քան դժգույն խաղով հաղթել Մալթային:

Hda
13.10.2012, 20:42
Ֆուտբոլ է, պատահում է: ...

եթե կարծում ես պատահական պարտվեցին՝ բան չունեմ ասելու


Մեր մարզիչը վատ մարզիչ չէ, Իտալիայի դեմ մեր հավաքականը խաղաց հարաբերական լավ:
խաղացողներն են վատ՞

Ավելի լավ է նման խաղով պարտվել Իտալիային, քան դժգույն խաղով հաղթել Մալթային:
ընկերական խաղի դեպքում՝ դարձյալ համաձայն եմ… Աղյուսակաում դժգույն-գունավոր չկա:Կան կամ չկան միավորներ:

Malxas
13.10.2012, 22:17
եթե կարծում ես պատահական պարտվեցին՝ բան չունեմ ասելու


խաղացողներն են վատ՞

ընկերական խաղի դեպքում՝ դարձյալ համաձայն եմ… Աղյուսակաում դժգույն-գունավոր չկա:Կան կամ չկան միավորներ:

Պատահական չպարտվեցին, բայց հիշենք, թե ում հետ էին խաղում: Ամեն դեպքում մենք տեսանք, որ Իտալիայի պես թիմին մեր դաշտում կարող ենք և հաղթել: 1 - 1 հաշվի ժամանակ եղավ պահ, երբ իտալացիները խեղճացել էին և 2 -րդ գոլը խփելու դեպքում գուցե և հաղթեինք:

Մարզիչին և խաղացողներին մի պահ դնենք մի կողմ: Նրանք արեցին ինչ կարող էին կամ մոտավորապես արեցին ինչ կարող էին: Հայկական ֆուտբոլն է վատ վիճակում: Դեռևս շատ դժվար է գտնել այն 11 ֆուտբոլիստներին, որոնք պետք է դաշտ դուրս գան:

Նկատի ունեմ ոչ թե ընկերական, այլ պաշտոնական խաղերը: Դժգույն խաղով թույլ թիմի հաղթելը մեծ բան չէ, իսկ ուժեղ հավաքականի դեմ լավ խաղը, թեկուզ և երբեմն պարտությամբ ավարտված, ի վերջո կբերի նրան, որ մենք հավասարը հավասարի հետ կռիվ կտանք միջին և ուժեղ հավաքականների հետ ու ավելի հաճախ կհաղթենք նրանց:

Համարում եմ, որ Իտալիայի դեմ Հայաստանը լավ խաղաց: Ես մինչև վերջին րոպեն մնացի մարզադաշտում և մյուսների հետ ծափահարեցի մեր ֆուտբոլիստներին: Ի դեպ, հեղինակավոր Գաձետա դելլո Սպորտ թերթի գնահատմամբ երկու թիմերի մեջ ամենաբարձր գնահատական ստացել է Հենրիխ Մխիթարյանը` 7 :

Malxas
13.10.2012, 22:28
Արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ Չեխիայի դեմ երևանյան խաղին որակազրկման պատճառով չեն մասնակցի Հրայր Մկոյանը, Արթուր Եդիգարյանը և Կարլեն Մկրտչյանը: Էլի հազիվ իրար կցմցած կազմ դուրս կգա խաղադաշտ ու հնարավոր է ոչ մի ֆուտբոլիստ, որ փոխարինման մտնելով ուժեղացնի հավաքականի խաղը: :(
Պաշտպանական գծի վիճակը, ներառյալ դարպասապահին, կորակեի կատաստրոֆիկ վատ: Պաշտպանները չափից ավելի հաճախ են սխալվում, իսկ ստանդարտների ժամանակ պարզապես չգիտեն, թե ինչպես պետք է պաշտպանվել: Եզրային պաշտպանները, բացառությամբ Լևոն Հայրապետյանի, ով վնասվածք ունի ու դեռ երկար չի խաղա, ունեն մի շատ մեծ թերություն՝ ընդհանրապես չեն կարողանում օգտակար լինել գրոհների ժամանակ: Անհանգստությունս նաև կապված է այն բանի հետ, որ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերջին մեկ տարվա ընթացքում հենց պաշտպանական գծի խաղը չի կարողանում կարգավորել:

dvgray
13.10.2012, 22:59
Մխիթարյանի գոլը գեղեցիկն էր: Մարադոննան անգամ կնախանձեր
Իտալացիների գոլեր մեկը մեկից ախմախ: տասնմեկ մետրանոցը կարող էր հանգիստ չնշանակել:

Իսկ Բերեզովսիկն Բուֆոնին գերազանցեց: էն գնդակները որ նա հանեց, հրաշք էին:

Malxas
13.10.2012, 23:04
Մխիթարյանի գոլը գեղեցիկն էր: Մարադոննան անգամ կնախանձեր
Իտալացիների գոլեր մեկը մեկից ախմախ: տասնմեկ մետրանոցը կարող էր հանգիստ չնշանակել:

Իսկ Բերեզովսիկն Բուֆոնին գերազանցեց: էն գնդակները որ նա հանեց, հրաշք էին:

Թույլ տուր մասամբ չհամաձայնել քեզ հետ: Իտալացիների 2,3 - րդ գոլերը խփվեցին վարպետորեն և բավական գեղեցիկ էին: Բերեզովսկին հանեց մի քանի դժվար գնդակ, բայց միառժամանակ բազմաթիվ սխալներ թույլ տվեց: Մասնավորապես մի 10 անգամ գնդակը սխալ մտցրեց խաղի մեջ և այն բաժին հասավ իտալացիներին:

dvgray
13.10.2012, 23:11
Թույլ տուր մասամբ չհամաձայնել քեզ հետ: Իտալացիների 2,3 - րդ գոլերը խփվեցին վարպետորեն և բավական գեղեցիկ էին: Բերեզովսկին հանեց մի քանի դժվար գնդակ, բայց միառժամանակ բազմաթիվ սխալներ թույլ տվեց: Մասնավորապես մի 10 անգամ գնդակը սխալ մտցրեց խաղի մեջ և այն բաժին հասավ իտալացիներին:
ես խաղը լրիվ չեմ նայել, մենակ կարևոր մոմենտների ցուցադրումն եմ նայել:
իսկ իտալացիների 2.3 գոլերը ընդամենը պաշպանների պրիմիտիվ սխալների հետևանք էին: պրոֆեսիոնալ ֆուտբոլին անհարիր խաղ: ու այստեղ իտալացինեի վարպետությունից խոսալը էնքան էլ տեղին չէ
ինչը չէի ասի Մխիթարյանի գոլի մասին: սա իսկական վարպետություն էր /չգիտեմ, կարող ա և յաբախտի եղավ/, բայց հրաշք հարված սկզբից մինչև իրա հետագիծը:

Malxas
13.10.2012, 23:23
ես խաղը լրիվ չեմ նայել, մենակ կարևոր մոմենտների ցուցադրումն եմ նայել:
իսկ իտալացիների 2.3 գոլերը ընդամենը պաշպանների պրիմիտիվ սխալների հետևանք էին: պրոֆեսիոնալ ֆուտբոլին անհարիր խաղ: ու այստեղ իտալացինեի վարպետությունից խոսալը էնքան էլ տեղին չէ
ինչը չէի ասի Մխիթարյանի գոլի մասին: սա իսկական վարպետություն էր /չգիտեմ, կարող ա և յաբախտի եղավ/, բայց հրաշք հարված սկզբից մինչև իրա հետագիծը:

Ճիշտ ես ասում, առաջին հերթին առկա էր մեր պաշտպանների սխալը:
Մխիթարյանի գոլը իսկապես մեծ վարպետության արդյունք էր: Իտալացի պաշտպանից ինցավ ինչպես մանկապարտեզի երեխայից, իսկ դե Ռոսսին հուսահատորեն փորձում էր հետևից հասնել, բայց մուրազը փորումը մնաց :D Իտալիայում այդ գոլը նմանացնում են Կակայի գոլերի հետ, երբ նա խփում էր Միլանի կազմում:

Hda
14.10.2012, 18:29
տարիների փաստը դեռ ակտուալ է
հայերը թմային խաղերում չկան
Մխիթարյաններն էլ որ տասնմեկ հոգ դարձան, իրար կուտեն
բոքս-բարբա-շտանգա-շախմատ-..... ցանկացած,բայց ոչ թիմային

Malxas
14.10.2012, 19:08
տարիների փաստը դեռ ակտուալ է
հայերը թմային խաղերում չկան
Մխիթարյաններն էլ որ տասնմեկ հոգ դարձան, իրար կուտեն
բոքս-բարբա-շտանգա-շախմատ-..... ցանկացած,բայց ոչ թիմային

Դուք պարզապես կրկնում եք այն խոսքերը, որոնք ընդունված է ասել հայկական ֆուտբոլի մասին:
Ես ձեր կարծիքը չեմ կիսում: Մենք հիմա էլ ունենք լավ հավաքական, անցած շրջափուլի հանդիպումները ձեզ օրինակ:

Տրիբուն
14.10.2012, 19:31
Ֆուտբոլը հավես խաղա: Իսկ հատկապես հավես ա, երբ սռռռռռտանց ինչ-որ ակումբի բալետ ես անում: Փիիիիիիս հավես ա, եթե էտ ակումբի հետ ինչ-որ կապ ունես - ձեր թաղի դպրոցն ա, ձեր շրջանի տղեքն են հիմնադրել, ձեր քուչեն իրար հետ բանգա եք տշել, մեջը հոգի կա, պատմության կա, և այլն: Բայց դե մենք էլ էտ չենք ունենալու, քանի որ ազգային առաջնություն փաստացի չունենք, սովետի առաջնության ու Արարատի վախտերն էլ անցան: Մնում ա որ նույն հավեսով ազգային հավաքականին բալետ անենք: Որ մտածում ես, սաղ Հայաստանը ինքը իրանով մի հատ լավ քաղաքի քուչայա, Հայաստանի հավաքականն էլ մեր քուչի ակումբն ա: Այնպես որ, ես սրտանց մեր հավաքականի հետ եմ - պարտության համար սրտիցս արուն ա կաթում, հաղթանակի համար էլ ատանց ուրախանում եմ: Հայեեեեեեեեեեեեեեեե՜ր ....

Հ.Գ. Մենակ վրես ազդում են ամեն հավայի հաղթնակից հետո հրապարկում էն ավտոներով հավայի սիգնալ տվողները: Մի հատ քֆուր ...
Դրա փոխերն, ՀՖՖ-ն լավ կաներ գոնե երկու-երեք հատ կարճ բալետ անելու երգ հորիներ, որ բոլորն իմանային: Խոսքի «Հայեր առաջ, գոլ խփեք, թուրքերի մայրիգը նեդեք»: Թուրքերի մայրիգը նեդելը պարտադիր վերջաբան ա բոլոր երգերի համար, անկախ այն բանից, թե որ երկրի ազգային հավաքականի հետ ենք խաղում: Կարա հանգիստ Նիկարագուան լինի:

Ambrosine
18.10.2012, 12:28
Ջանլուիջի Բուֆոն. Մխիթարյանին մեծ ապագա է սպասվում

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Հայաստան-Իտալիա խաղում իր թիմի կազմում լավագույններից էր: Նա մի քանի անգամ Իտալիայի հավաքականին փրկեց վերահաս գոլերից: Խաղից հետո xsport.am-ի լրագրողին հաջողվեց փոքր հարցազրույց վերցնել աշխարհի լավագույն դարպասապահներից մեկից:

-Հայաստանի և Իտալիայի հավաքականները առաջին անգամ էին մրցում: Ինչպիսի՞ խաղ ստացվեց:

-Շատ լավ խաղ ստացվեց և դրան, իհարկե, նպաստեց Հայաստանի հավաքականը: Մրցաշարային աղյուսակը մեզ ստիպում էր հաղթել, և մենք կարողացանք հասնել ցանկալի արդյունքի: Սակայն պետք է նշեմ, որ այս հաղթանակը մեզ հեշտությամբ չտրվեց: Հայերը շատ լավ էին խաղում և բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին:

-Մխիթարյանից զգուշանում էր ողջ Իտալիայի հավաքականը, բայց նա, այնուամենայնիվ, իր գոլը խփեց: Ի՞նչ կասեք նրա խաղի մասին:

-Ես և իմ թիմակիցներից շատերը նրա դեմ արդեն խաղացել էինք և ծանոթ էինք նրա խաղին: Բայց պարզվեց նա մեր թույլ կողմերը ավելի լավ էր ուսումնասիրել և կարողացավ որսալ պահը: Դա հատուկ է բարձրակարգ ֆուտբոլիստին: Նա շատ լավ կարողանում է զգալ խաղադաշտն ու թիմակիցներին տանում է իր ետևից: Վստահ եմ նրան մեծ ապագա է սպասվում:

Աղբյուր (http://xsport.am/news/category/armenian-soccer/bufon-henrix.html)

Աբելյան
21.10.2012, 12:58
Կարոտել էի Բուֆֆոնի, Պիռլոյի, Դե Ռոսսիի դեմքերը: Առաջի անգամ էս տարվա մեջ ֆուտբոլ տեսա: Մեր ֆուտբոլիստների մոտ Հովսեփյանի պակասը շատ էր զգացվում: Իտալացիները հիմնականում ձախով էին գրոհում: Մյուս կողմից Հովսեփյանը որպես ավագ էլ շատ կօգներ: Այ եթե Բերեզովսկին էլ գնաց…

Ambrosine
19.11.2012, 13:50
Հենրիխ Մխիթարյանը 11-րդն է` Չեմպիոնների լիգայի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում

http://sport.news.am/static/news/b/2012/11/14950.jpg


Դոնեցկի «Շախտյորի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը զբաղեցնում է 11-րդ տեղը։ Նրա միջին գնահատականը կազմել է 7.1 բալ։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում 23-ամյա Մխիթարյանը մասնակցել է չորս խաղի՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

Չեմպիոնների լիգայի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը գլխավորում են «Շախտյորի» ենթահարձակվող Վիլիանը եւ իսպանական «Մալագայի» կիսապաշտպան Իսկոն, ովքեր հավաքել են 7.7-ական բալ։

Աղբյուր (http://sport.news.am/arm/news/14950/henrikh-mkhitaryany-11-rdn-e-chempionneri-ligayi-50-lavaguyn-futbolistneri-cucakum.html)

Անվերնագիր
27.11.2012, 23:20
Մովսիսյանը մոտ է Սպարտակի հետ պայմանագիր կնքելուն

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ է Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելուն: Այս մասին armsport.am-ը տեղեկացավ Մովսիսյանին մոտ կանգնած աղբյուրից:

«Կրասնոդարում» արդյունավետ խաղ ցուցադրած ֆուտբոլիստին «Սպարտակը» տարեկանը 3.5 մլն դոլար աշխատավարձ է առաջարկել:

«Յուրայի ներկայիս ակումբը՝ «Կրասնոդարը», մեծ ցանկություն ուներ, որ նա շարունակեր ելույթները թիմում: Թիմի սեփականատեր Գալիցկին պատրաստ էր կրկնապատկել աշխատավարձի չափը՝ այն հացնելով մոտ 2 մլն եվրոյի, սակայն Մովսիսյանը ցանկանում է հանդես գալ այնպիսի թիմում, որի կազմում հնարավորություն կունենա մասնակցել եվրագավաթներին: Ներկայումս նա Մոսկվայում է, որտեղ հստակեցում են պայմանագրին առնչվող մի շարք կետեր»,-նշեց ֆուտբոլիստի մերձավորներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը:
«Սպարտակը», որը օրերս պաշտոնանկ արեց իսպանացի Ունաի Էմերիին, սկսել է ակտիվորեն նոր ֆուտբոլիստներ փնտրել: Ակումբի սեփականատերերը պատրաստվում են ձմեռային պատուհանի ընթացքում մեծ ձեռբերումներ կատարել: Ռուսական թիմը վերջերս գաղթակղիչ առաջարկ է արել նաեւ Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանին, սակայն Դոնեցկի «Շախտյորը» ու ֆուտբոլիստը կտրականապես մերժել են մոսկովյան ակումբին:

աղբյուր (http://tert.am/am/news/2012/11/27/mosisyan-spartak/)

Ambrosine
28.11.2012, 16:59
Նախորդ հոդվածի հերքումը: Երեկոյան այս հոդվածը հերքող հոդված կդնեք, մինչև տեսնենք` ինչ ա լինում :)):




Յուրան ոչ մի տեղ չի գնում. "Կրասնոդարի" գլխավոր մարզիչ

''Կրասնոդար''-ի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հերքել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի` Մոսկվայի ''Սպարտակ'' տեղափոխվելու մասին տեղեկությունը: ''Յուրայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել մի քանի թիմեր, սակայն հիմա նա ոչ մի տեղ չի գնում: Այո, Մոսկվա է մեկնել բուժզննման, սակայն դա կապված է վնասվածքի հետ, որի համար նա բաց է թողել մի քանի հանդիպում: Մենք հասկանում ենք, որ Յուրան ցանկանում է խաղալ այնպիսի թիմերում, որոնք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում, կամ Եվրոպայի լիգայում: Մենք դեռևս նման մակարդակի չենք հասել: Եթե նրա տեղափոխման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ լինենք, կքննարկենք: Առայժմ Մովսիսյանը մնում է ''Կրասնոդար''-ում,- ասել է Մուսլինը: Հիշեցնենք` այսօր տեղեկություններ էին տարածվել մասին, որ Մովսիսյանն արդեն բուժզննում է անցել մոսկովյան թիմում և պատրաստվում է պայմանագիր կնքել:



Աղբյուր (http://www.mamul.am/am/news/28097/%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%B9-%D5%B4%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%B9%D5%AB-%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D6%80%D5%A1%D5%BD%D5%B6%D5%B8%D5%A4%D5%A1%D6%80-%D5%AB-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%AB%D5%B9)

Ambrosine
28.11.2012, 18:12
Խոսքս չհասցրի ավարտել :))`


Մուսլին. Ակնհայտ է, որ Մովսիսյանը կլքի «Կրասնոդարը»

Յուրա Մովսիսյանի՝ մոսկովյան «Սպարտակ» տեղափոխվելու մասին լուրերը այնքան մեծ աղմուկ են բարձրացրել, որ sportbox.ru-ի թղթակիցն իր հերթին խնդրել է «Կրասնոդարի» մարզիչ Սլավոլյուբ Մուսլինին մեկնաբանել այդ լուրը:

«Մովսիսյանով հետաքրքրվում են Ռուսաստանի առաջնության բազմաթիվ ակումբներ: Յուրան ցանկանում է հանդես գալ ավելի անվանի եւ հավակնող ակումբում: Նա աշխատավարձի բարձրացում է ուզում: Բայց մենք չենք կարող դա թույլ տալ մեզ, քանի որ որոշակի հավասարակշռություն ենք պահպանում թիմում: Այդ պատճառով ակնհայտ է, որ նա կլքի «Կրասնոդարը»,- ասել է մարզիչը:

Աղբյուր (http://www.football365.am/wp/?p=39512)

Անվերնագիր
28.11.2012, 22:27
Չգիտես ում հավատաս, ում չէ :))

Յուրա Մովսիսյանը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոսկվայի «Սպարտակի» հետ

Այդ մասին տեղեկացնում է SPortbox.ru կայքը: Այս պահին Յուրան վերադարձել է Կրասնոդար անձնական իրերի հետեւից, որից հետո կմիանա «Սպարտակին»:

Ըստ մեր տեղեկությունների՝ Յուրայի տրանսֆերը գնահատվում է շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլար:

աղբյուր1 (http://www.football365.am/wp/?p=39547) աղբյուր2 (http://news.sportbox.ru/Vidy_sporta/Futbol/transfers/spbnews_NI347881_Movsisyan-podpisal-kontrakt-so-Spartakom)

Անվերնագիր
29.11.2012, 14:53
լրիվ դժվար ապրուստն ա :))

<<Սպարտակ», թե՞ «Կրասնոդար». Յուրա Մովսիսյանի տրանսֆերի «ոդիսականը» (թարմացվում է)


Երեկ Ռուսաստանի և Հայաստանի ամբողջ ֆուտբոլային հանրությանը տանջում էր մեկ լուր. վերջապես Յուրա Մովսիսյանը տեղափոխվե՞լ է «Սպարտակ», թե` ոչ: Հստակ պատասխան այս հարցին այժմ դժվար է տալ: ArmFootball.com-ը որոշեց հավաքել բոլոր լրատվամիջոցների տեղեկությունները, և ներկայացնել ձեզ այսպես կոչված timeline-ի միջոցով.

24 նոյեմբերի, 08:30. «Советский спорт» ինտերնետ-պորտալը լուրեր տարածեց, որ «Սպարտակը» հետաքրքրվում է Մովսիսյանի ծառայություններով:

27 նոյեմբերի, 22:20. Ռուսական կայքերը հղում կատարելով News.am Sport-ին տեղեկացրեցին, որ Յուրան բուժզննում է անցնում «Սպարտակում»:

28 նոյեմբերի, 01:05. Ռուսական կայքերը, այս անգամ հղում կատարելով Armsport.am-ին, տեղեկացրերցին, որ Մովսիսյանը «Սպարտակում» ստանալու է 3.5 մլն. դոլլար աշխատավարձ:

28 նոյեմբերի, 11:00. ИТАР-ТАСС գործակալությունը հայտարարեց, որ Մովսիսյանի խոսքերով նա բուժզննում չի անցել «Սպարտակում»:

28 նոյեմբերի, 13:39. Սլավոլյուբ Մուսլինը «Р-Спорт»-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ Մովսիսյանը չի լքելու «ցլերի» շարքերը:

28 նոյեմբերի, 18:59. Ընդամենը երեք ժամ անց «Спорт-Экспресс»-ին Մուսլինը ասաց, որ Մովսիսյանը, ամենայն հավանականությամբ, կլքի «Կրասնոդարը»:

28 նոյեմբերի, 22:25. Sportbox.ru պորտալը տեղեկացրեց, որ Մովսիսյանը 5 տարվա պայմանագիր է ստորագրել «Սպարտակի» հետ:

28 նոյեմբերի, 23:05. «Սպարտակի» նախագահ Վալերի Կարպինը «Р-Спорт»-ին ասաց, որ ակումբը բանակցություններ չի վարում Մովսիսյանի հետ:

28 նոյեմբերի, 23:19. LifeSports.ru կայքը հրապարակեց տեսանյութ, որում Մովսիսյանը այցելում է մոսկովյան հիվանդանոցներից մեկը, որտեղ նա պետք է բուժզննում անցնի:



29 նոյեմբերի, 00:32. «Спорт-Экспресс»-ում հայտնվեց տեղեկություն, որ «Սպարտակի» բաժնետերերը համաձայնվել են Մովսիսյանի տրանսֆերին:

29 նոյեմբերի, 00:48. Ռուսական կայքերը հղում կատարելով News.am Sport-ին, տեղեկացրեցին, որ Յուրայի տրանսֆերը «Սպարտակին» արժեցել է 8 մլն. եվրո:

29 նոյեմբերի, 11:15. "Спорт" ռադիոկայանի եթերում «Սպարտակի» սպորտային տնօրեն Դմիտրի Պոպովը ասաց, որ Յուրան «Կրասնոդարի» ֆուտբոլիստ է:

29 նոյեմբերի, 12:40. Championat.com-ին տված հարցազրույցում Հավանական տրանսֆերի մասին կարծիք հայտնեց նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:



Ժամը 14:41-ի դրությամբ Յուրայի «առեղծվածային» տրանսֆերի timeline-ը այսպիսին է, հետևեք մեր թարմացումներին: Չմոռանաք մեկնաբանություններում նշել ձեր կարծիքը այս տրանսֆերի մասին:

Ambrosine
29.11.2012, 17:14
դժվար ապրուստը էն գոռ-էլեն անվերջանալի ամուսնություն-ապահարզա՞նն ա :D:

Չե՞ն կարող Յուրայի հեռախոսահամարը գտնեն, զանգեն, հետը զրուցեն: Չէի կարծում, որ հայերի համար դա կարող է խնդիր լինել :}:

Անվերնագիր
29.11.2012, 17:33
դժվար ապրուստը էն գոռ-էլեն անվերջանալի ամուսնություն-ապահարզա՞նն ա :D:

Չե՞ն կարող Յուրայի հեռախոսահամարը գտնեն, զանգեն, հետը զրուցեն: Չէի կարծում, որ հայերի համար դա կարող է խնդիր լինել :}:
Որքանով ես տեղեկացված եմ, պաշտոնական չհայտարարելու իմաստը էրեկվա բուժզննում անցնելն էր, այսինքն եթե հանկարծ Յուրան բուժզննում չանցներ, էտ լուրը կարող էր հետագայում խանգարել և Յուրային և Սպարտակին: Իսկ հիմա ըստ այդ աղբյուրի Յուրան պայմանագիրը կնքել ա դեռ երեկ, և ոչ պաշտոնական տվյալների տռանսֆերի գինը եղել է 15 100 000 միլիոն, չնայած թերթերում ասում են 7,5-9 միլիոն:Ասում են նաև, որ Յուրան հետ ա վերադարձել՝ Կրասնոդար վեշքուլը հավքի ու գա մոսկվա :))

Ambrosine
08.12.2012, 01:21
Հուսով եմ` սա վերջնական տարբերակն է :))`


Յուրա Մովսիսյանը պայմանագիր ստորագրեց «Սպարտակի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի համանուն թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու Մոսկվայի «Սպարտակը» պայմանագիր են կնքել, տեղեկացնում է NEWS.am Sport-ը` հղում կատարելով իր աղբյուրին Մոսկվայից։ Կողմերն ավարտել են փաստաթղթային ձևակերպումների փուլը եւ համաձայնեցրել են կետերը։

Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողն օրեր առաջ էր փոխհամաձայնության եկել Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի հետ: Մովսիսյանին ձեռք բերելու համար «Սպարտակը» վճարել է 8 միլիոն եվրո: «Սպարտակում» Յուրան կստանա տարեկան 2.4 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2017 թվականը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել է 9 գոլի հեղինակ։


Աղբյուր (http://armfootball.com/arm/news/25153/yura-movsisyany-paymanagir-storagrec-spartaki-het.html)

Ambrosine
15.01.2013, 21:52
Մոդերատորական. մի քանի գրառում տեղափոխվել է Հայկական ակումբային ֆուտբոլ (http://www.akumb.am/showthread.php/2685-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC?p=2380989&viewfull=1#post2380989) թեմա: Հիշեցնեմ, որ ցանկացած նյութ տեղադրելիս աղբյուրը նշելը պարտադիր է:

Ambrosine
17.01.2013, 18:36
Հայաստան-Թուրքմենստան հանդիպումը չի կայանա

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, մարտի 22-ին Երևանում պետք է տեղի ունենար ընկերական հանդիպում Հայաստանի և Թուրքմենստանի ազգային հավաքականների միջև, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2012 թվականին: Սակայն հանդիպումը չի կայանալու, քանի որ Թուրքմենստանի հավաքականը նշված ժամկետներում մասնակցելու է Ասիայի Ֆուտբոլային Կոնֆեդերացիայի Գավաթի 2014 թ. խաղարկության ընտրական փուլի հանդիպումներին:

Նախատեսված էր, որ այդ հանդիպումները պետք է կայանային մարտի 2-ից 10-ը, սակայն ՖԻՖԱ-ն, ընդառաջելով մրցաշարի կազմակերպիչ երկրի՝ Ֆիլիպինների ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքին, փոխել է ժամկետները՝ հաստատելով նոր ժամկետներ՝ մարտի 20-ից 28-ը:

Այս կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել է պաշտոնական նամակ, որում, մասնավորապես, նշված է. «Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է իր խորին երախտագիտությունը մեր երկրների հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու հրավերի համար, սակայն ցավով պետք է նշենք, որ ՖԻՖԱ-ի կողմից Ասիայի Ֆուտբոլային Կոնֆեդերացիայի Գավաթի 2014 թ. խաղարկության ընտրական փուլի հանդիպումների ժամկետների տեղափոխության պատճառով մենք չենք կարող ընդունել ձեր հրավերը: Դրա փոխարեն մենք սիրով առաջարկում ենք հանդիպումն անցկացնել սույն թվականի օգոստոսի 14-ին կամ մեկ ուրիշ օր»:

Հանդիպման հնարավոր նոր ժամկետները ՀՖՖ-ն դեռ չի քննարկել:

Աղբյուր (http://www.ffa.am/hy/1358427271)

Անվերնագիր
28.01.2013, 18:08
Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը
28/01/2013

Ինչպես արդեն տեղեկացրել ենք փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ազգային ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքում, «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի կազմը`
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արսեն Բեգլարյան, «Գանձասար»

Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Հրայր Մկոյան, առանց ակումբ :o
Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա

Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Միխայիլ Մարկոսով, «Ուֆա», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ի սկզբանե նախատեսված էր այս հավաքին հրավիրել մոտ 30 ֆուտբոլիստ, քանի որ ՀՖՖ-ն բանակցություններ էր վարում Ֆրանսիայում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու համար, բայց, երբ պարզ դարձավ, որ երկրորդ հանդիպումը չի կայանալու, մարզչական շտաբը նպատակահարմար գտավ հրավիրել 22 ֆուտբոլիստի: Հրավիրվածների թվում են նաև չորս նորեկներ՝ Արսեն Բեգլարյանը, Արտյոմ Խաչատուրովը, Նորայր Ասլանյանը և Միխաիլ Մարկոսովը: Վարդան Մինասյանը չբացառեց նաև, որ հավաքականի վերջնական կազմում հնարավոր են փոփոխություններ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ավելացրեց, որ վնասվածքների պատճառով այս հավաքին չեն հրավիրվել Դավիթ Մանոյանը, Մասիս Ոսկանյանը և Լևոն Հայրապետյանը, իսկ Յուրա Մովսիսյանը դեռ գտնվում է վերականգնման փուլում:
www.ffa.am

Sagittarius
28.01.2013, 18:15
Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը
28/01/2013

Ինչպես արդեն տեղեկացրել ենք փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ազգային ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքում, «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի կազմը`
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արսեն Բեգլարյան, «Գանձասար»

Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Հրայր Մկոյան, առանց ակումբ :o
Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա

Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Միխայիլ Մարկոսով, «Ուֆա», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ի սկզբանե նախատեսված էր այս հավաքին հրավիրել մոտ 30 ֆուտբոլիստ, քանի որ ՀՖՖ-ն բանակցություններ էր վարում Ֆրանսիայում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու համար, բայց, երբ պարզ դարձավ, որ երկրորդ հանդիպումը չի կայանալու, մարզչական շտաբը նպատակահարմար գտավ հրավիրել 22 ֆուտբոլիստի: Հրավիրվածների թվում են նաև չորս նորեկներ՝ Արսեն Բեգլարյանը, Արտյոմ Խաչատուրովը, Նորայր Ասլանյանը և Միխաիլ Մարկոսովը: Վարդան Մինասյանը չբացառեց նաև, որ հավաքականի վերջնական կազմում հնարավոր են փոփոխություններ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ավելացրեց, որ վնասվածքների պատճառով այս հավաքին չեն հրավիրվել Դավիթ Մանոյանը, Մասիս Ոսկանյանը և Լևոն Հայրապետյանը, իսկ Յուրա Մովսիսյանը դեռ գտնվում է վերականգնման փուլում:
www.ffa.am

Եթե չեմ սխալվում Մկոյանը Կարպատիում փորձաշրջան էր անցնում:

Անվերնագիր
28.01.2013, 19:01
Եթե չեմ սխալվում Մկոյանը Կարպատիում փորձաշրջան էր անցնում:
իսկ իմ իմանալով Մկոյանը արդեն 2,5 տարվա պայմանագիր ա ստորագրել Կարպատների հետ, բայց խի չեն բարձրաձայնում՝ չգիտեմ:esim

Sagittarius
28.01.2013, 19:09
իսկ իմ իմանալով Մկոյանը արդեն 2,5 տարվա պայմանագիր ա ստորագրել Կարպատների հետ, բայց խի չեն բարձրաձայնում՝ չգիտեմ:esim

դե ես իմ:

Կարևորը Խաչատուրովին ու Նորայրին գործի մեջ տեսնենք: Ու հուսով եմ Բերեզովսկին դարպասներին չի կանգնի, Բեգլարյանին է պետք հնարավորություն տալ: Ընկերական խաղ է վերջիվերջո, էն էլ Լյուքսեմբուրգի հետ:

Անվերնագիր
28.01.2013, 19:26
դե ես իմ:

Կարևորը Խաչատուրովին ու Նորայրին գործի մեջ տեսնենք: Ու հուսով եմ Բերեզովսկին դարպասներին չի կանգնի, Բեգլարյանին է պետք հնարավորություն տալ: Ընկերական խաղ է վերջիվերջո, էն էլ Լյուքսեմբուրգի հետ:
իմ կարծիքով Բերեզովսկուն սխալ էր կանչել էս հավաքին: Հազիվ-հազիվ Դինամոյում հիմնական կազմում էր, հանկարծ գա մի բան ըլնի՝ էլի պտի ամեն ինչ նորից սկսի՝ էն էլ էտ տարիքում... Մյուս կողմից էլ, ոնց ցույց ա տալիս վերջին նորությունները, Չեխիայից առաջ վերջին խաղնա. բա մի հատ չգար տենար ինչ-ինչոց ա: Ես իմ է...

Խաչատուրովին էլ շատ հետաքրիքր կլինի տեսնել պաշտպանությունում. տենանք ինչ ա իրենից ներկայացնում

John
29.01.2013, 12:29
Ասում են հեռարձակում չի լինելու... նենց որ դժվար էլ գործի մեջ տեսնենք տղեքին, բայց դե կարևորը Մինասյանը տեսնի ;)

Անվերնագիր
05.02.2013, 21:38
հլը նայեք ինչ լավն ա Բեգլարյանը


http://www.youtube.com/watch?v=Mwj9RaNFPm8&feature=player_embedded

Sagittarius
05.02.2013, 21:53
հլը նայեք ինչ լավն ա Բեգլարյանը


http://www.youtube.com/watch?v=Mwj9RaNFPm8&feature=player_embedded

Մինասյանը հարցազրույցում ասել ա, որ Բեգլարյանը էսօր չի խաղա. շատ իզուր:

Անվերնագիր
05.02.2013, 22:05
Մինասյանը հարցազրույցում ասել ա, որ Բեգլարյանը էսօր չի խաղա. շատ իզուր:
ՄԻնասյանի աչքը վախեցել ա առաջին Լիտվիա- Հայսատան խաղից հետո :), գոնե մի 20 րոպե կանգներ

Անվերնագիր
05.02.2013, 22:06
էլի մի բան ա. Հայաստան Լյուքսեմբուրգ օնլայն խաղի լինկը http://www.ustream.tv/channel/armsporttv

Անվերնագիր
05.02.2013, 23:00
էլի մի բան ա. Հայաստան Լյուքսեմբուրգ օնլայն խաղի լինկը http://www.ustream.tv/channel/armsporttv

ֆսյո, էտ էլ չկա մնաց ռադիոն http://www.fm107.am/hy/watch-online

Սամվել
06.02.2013, 12:17
Խայտառակություն էր, ինչքան ուզումա փորձարկումներ լինեն․

Պարտավոր էին գոնե մինիմալ հաշվով Լյուքսենբուրգին հաղթել․

Ոնց հասկանում ենք մեր հավաքականի Պիկը անցելա․․․ ու արդեն Ռեալ պետքա հասկանալ որ նորից դառելա 2-3 տարի առաջվա հավաքականը, որից ինչոր լուրջ բան սպասել պետք չի․․․

Sagittarius
06.02.2013, 15:22
Խայտառակություն էր, ինչքան ուզումա փորձարկումներ լինեն․

Պարտավոր էին գոնե մինիմալ հաշվով Լյուքսենբուրգին հաղթել․

Ոնց հասկանում ենք մեր հավաքականի Պիկը անցելա․․․ ու արդեն Ռեալ պետքա հասկանալ որ նորից դառելա 2-3 տարի առաջվա հավաքականը, որից ինչոր լուրջ բան սպասել պետք չի․․․

Չկա ոչ մի հավաքական,որը ընկերական խաղերում փորձարկումներ չի անում: Երեք նոր ֆուտբլիստ մեկական խաղակեսով խաղացնելը անհաղթահարելի խնդիր չէ՝ առավել ևս որ առաջատարները ամբողջ խաղ խաղացին /ինչու էին Բերեզովսկին ու Հենոն 90 րոպե դաշտում/: Կգա Բերեզոբսկուն փոխարինելու ժամանակը ու կրկին ջարդած տաշտակի առաջ ենք կանգնելու, ոնց որ Հովսեփյանի դեպքում, որովհետև Մինասյանը համառորեն չի ուզում դարպասապահ փորձարկել: Նույնը Սաքոյի դեպքում էր, տարիներ խոսվում էր, որ հեռանալ ա պետք, բայց Մինասյանը տենց էլ ոչ մի խաղում նոր պաշտպան չփորձակեց իրա դիրքում:
Հավաքականի պիկը չի սա, առաջատարները դեռ մի հատ էլ աճ են գրանցել նախորդ տարվա համեմատ՝ Հենո, Յուրա, Արազ: Սա Մինասյանի պիկն ա:

Բայց ինձ ավելի անհանգստացնում է ՀՖՖի փինաչի աշխատանքը: Ֆրանսիայի եսիմ որ չոլերը խաղ են կազմակերպում, տուֆտա դաշտի վրա, տրաքած թմի հետ: Խաղին ներկա ընդամեը մի երկու հազար հանդիսատես: Նկարահանող էլ չկա. մենակ երկրպագուներից մեկը մի կամերայով սկայպի որակի հեռարձակում է կազմակերպում: Ու էսքանից հետո ֆուտբոլիստների վրա խնայում են ու ինքնաթիռի էկոնոմ կլասի տոմսեր առնում: Նման վերաբերմունքի նույնիսկ երևի Բանգլադեշի հավաքականը չի արժանանում: Էլ ֆուտբոլիստներից ինչ մոտիվացիա ես ակնկալում:
Հայաստանի խաղի տոմսերի գին սահմանելուց էլ ոտը Եվրոպայի հետ են գցում:

Սամվել
06.02.2013, 15:32
ՀՖՖ-ի վիճակը վաղուցա ծանր, էնքան վաղուց որ արդեն հարմարվել ենք էտ մտքին․․․

Անվերնագիր
06.02.2013, 16:11
էլի լա՜վա, ես վերջի խաղերում ոչ ոքի չէինք խաղացել, բա մի՞ հատ չխաղայինք:)
Հ.Գ.Գիտեք չէ էտ դաշտում հանդիսատեսի համար նստարաններ էլ չեն եղել, խեղճերը բետոնե քարերին են նստել... ֆուու հազիվ պրծավ էրեկվա մղձավաճը

Malxas
06.02.2013, 16:19
Մեր հավաքականը պաշտոնական խաղերում շատ ավելի հավաքված և ուժեղ խաղ է ցուցադրում, այնպես որ մտահոգվելու կարիք առանձնապես չկա: Իսկ որ ֆեդերացիան արդեն ինչքան ժամանակ է չի կարողանում նորմալ թիմերի հետ ընկերական հանդիպունմեր իսկապես մտահոգիչ է: Հիմնականում ԱՊՀ մախկին երկրների հետ է տեղի ունենում, մեկ էլ, երբ Կիպրոսում են՝ որ թիմը որ այնտեղ հրավիրված կլինի մրցաշարի: Մի ժամանակ ԱՄՆ-ից էէր հրավեր լինում, բայց ոնց որ այդ կանալն էլ փակվեց: Այս ֆոնի վրա առնվազն տարակուսելի է Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությունը, որ ընկերական խաղերի համար այնքան գումար են առաջարկում, որ նույնիսկ զարմանալի է:

John
06.02.2013, 16:37
Չգիտեմ ես եմ ծերացել, թե ֆուտբոլն ա շատ կեղտոտվել, բայց մի տեսակ արդեն նույնիսկ հավաքականի հաղթել-պարտվելը ո'չ տրամադրությանս վրա է ազդում, ոչ էլ նույնիսկ քննարկելու հավես կա: Մանավանդ էս համատարած լացակումած ֆոնին, որ ուր մտնում ես լաց ու կոչ ա` մեկը ասում ա Հենոն գլուխ ա պահում հավաքականում, մյուսը ասում ա ազերիների օրինակով պետք ա սկսել լավ մարզչից` Մինասյանին փոխենք, մեկը հլը Դենիս Թումասյանի մասին ա երազում... հոգնել եմ էս խաժամուժից: Երբ հավաքականը թույլ էր` ես նրա կողքին էի, երբ ուժեղացավ, շատերն էին արդեն նրա կողքին, երբ մի թեթև անկում սկսվեց` էդ շատերի շատերը ըմբոստացան, որտև իրանք շահի համար են երկրպագում` հաղթի, ՄԵՐՆ ա, պարտվաի` Մինասյանը քանդեց թիմը... մեկն էլ ռադիո էր զանգել երեկ, իրանց գեղի հերոսն էր երևի, ասում ա ես մեր հավաքականի ամենամոլի երկրպագուն եմ` որ Լյուքսեմբուրգը գոլ խփեց` ամոթից լաց էղա...

Անվերնագիր
08.02.2013, 23:44
ՀՐԱՅՐ ՄԿՈՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՉԵԽԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԵՏ

Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է ստորագրել չեխական «Չեսկե Բուդեյովիցե» ակումբի հետ:
Totalfootball.am-ն իր հավաստի աղբույրներից տեղեկացավ, որ այսօր ֆուտբոլիստի և չեխական ակումբի միջև կնքվել է 1.5 տարվա պայմանագիր, սակայն ըստ պայմանագրի, ֆուտբոլիստը կարող է ցանկության դեպքում հեռանալ ակումբից նաև այս մրցաշրջանի ավարտից հետո:
«Չեսկե Բուդեյովիցեն», որի նախագահն է նախկինում ճանաչված ֆուտբոլիստ Կարել Պոբորսկին, այժմ նախավերջին տեղն է զբաղեցնում Չեխիայի առաջնությունում և պայքարում է Բարձրագույն խմբում իր տեղը պահպանելու համար:

Totalfootball.am

գոնե ստեղ հարմարվի Մկոյանը

armspecialist
15.03.2013, 01:10
Կոչ բոլոր երկրպագուներին: Մարտի 26-ին “Հանրապետական” մարզադաշտում կկայանա աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: ՖԱՖ-ը, ինչպես միշտ, խաղից առաջ կազմակերպելու է երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ: Երթը կընթանա Օպերա - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա - Հանրապետության հրապարակ - Վերնիսաժ - Վարդան Մամիկոնյանի արձան - Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով: Հավաքվում ենք ժամը 17:00-ից Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ: Երթը կսկսվի ժամը 18:30 -ին և կավարտվի 19:00-ին ,,Հանրապետական" մարզադաշտում: Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` կարմիր շապիկներով: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է: Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Խաղի սկիզբը` 20:00-ին:

Sivori
23.03.2013, 19:03
գոնե ստեղ հարմարվի Մկոյանը

Համաձայն եմ, իմ կարցիքով Հրայրին հենց երկարաժամկետ արտասահմանյան փորձն է պակասում, նրա ամենաթույլ կողմը դիրքային պայքարն է, որը հուսով եմ ձեռք կբերի Չեխիայում խաղալով

Տրիբուն
27.03.2013, 14:07
որ ասում եմ ֆուտբոլը կապ չունի, երգիրը երգիր չի, չեք հավատում :(

Սերխիո
27.03.2013, 14:33
երեկվա խաղից հետո, ևս մեկ անգամ համոզվա, որ Նեմեցը պտի իրա հոր դյուքան սարքած ֆեդերացիայից հրաժարվի,հիմա մնացածի մասին

Չեմ ընդունում Մինասյանի հրաժարականի պահանջը, մանավանդ ,որ շատ խելացի , կիրթ ու ամենակարևորը ժամանակակից մարզիչ ա, ես իրան դասում եմ <<Գվարդիոլա ոճի>> մարզիչներին, այսինքն ` երկտասարդ, նախկին ֆուտբոլիստ ավագ, յուրային, հեղինակություն թիմում, որը կարող է չունենալ նույնիսկ արտասահմանցի հայտնի մասնագետը,օրինակ` Կոնտե `Յուվեյում, Գվարդիոլան` Բարսում, Կարպինը ` Սպարտակում,Դիեգո Սիմեոնեն `Ատլետիկոյում, Քեծբայան`Վրաստանում,Բենտուն `Պորտուգալիայում , Դեշամն ու Բլանը ` Ֆրանսիայում, Միխայիլովիչը `Սերբիայում ,Մարկ Վիլմոտսը `Բելգիայում ...
Առավել ևս , եթե Մինասյանին հեռացնեն, կամ ինքը լքի, ու իրա տեղը հրավիրեն հայվան Բեռնար Կազոնիներ ու Հենկ վիսմաններ ուրեմն սա էլ չենք ունենա, ասեմ ավելին էս հավաքականի տղեքի համար ընկեր մարզիչ ա պետք, որը շատ լավ կատարում ա Վարդանը, ոչ թե սութի դեսպոտ Կապելլո կամ Վան Գալ, այսօրվա ֆուտբոլում մարզիչի հարգանքը սաների կողմից ամենակարևոր գործոնն ա: Ես շատ վստահ եմ, եթե նեմեցի հրահանգները չլինեն ( խոսքը վերաբերում ա փյունիկի դեղնակտուցների PR-ին ) Մինասյանը կարող այս սերնդի հիմքից (Յուրա,Հենո,Արազ ) լուրջ թիմ կազմավորել, հետո մի մոռացեք, Շոտլադիայի պես հավաքական ա էսօր տառապում, մենք դեռ 2 տարի ունենք Եվրոպա 2014-ի համար, ի դեպ, իդեալական տարիքում կլինեն մեր լիդերները, ջահելները ավելի փարձառու.....

Sagittarius
27.03.2013, 17:14
երեկվա խաղից հետո, ևս մեկ անգամ համոզվա, որ Նեմեցը պտի իրա հոր դյուքան սարքած ֆեդերացիայից հրաժարվի,հիմա մնացածի մասին

Չեմ ընդունում Մինասյանի հրաժարականի պահանջը, մանավանդ ,որ շատ խելացի , կիրթ ու ամենակարևորը ժամանակակից մարզիչ ա, ես իրան դասում եմ <<Գվարդիոլա ոճի>> մարզիչներին, այսինքն ` երկտասարդ, նախկին ֆուտբոլիստ ավագ, յուրային, հեղինակություն թիմում, որը կարող է չունենալ նույնիսկ արտասահմանցի հայտնի մասնագետը,օրինակ` Կոնտե `Յուվեյում, Գվարդիոլան` Բարսում, Կարպինը ` Սպարտակում,Դիեգո Սիմեոնեն `Ատլետիկոյում, Քեծբայան`Վրաստանում,Բենտուն `Պորտուգալիայում , Դեշամն ու Բլանը ` Ֆրանսիայում, Միխայիլովիչը `Սերբիայում ,Մարկ Վիլմոտսը `Բելգիայում ...
Առավել ևս , եթե Մինասյանին հեռացնեն, կամ ինքը լքի, ու իրա տեղը հրավիրեն հայվան Բեռնար Կազոնիներ ու Հենկ վիսմաններ ուրեմն սա էլ չենք ունենա, ասեմ ավելին էս հավաքականի տղեքի համար ընկեր մարզիչ ա պետք, որը շատ լավ կատարում ա Վարդանը, ոչ թե սութի դեսպոտ Կապելլո կամ Վան Գալ, այսօրվա ֆուտբոլում մարզիչի հարգանքը սաների կողմից ամենակարևոր գործոնն ա: Ես շատ վստահ եմ, եթե նեմեցի հրահանգները չլինեն ( խոսքը վերաբերում ա փյունիկի դեղնակտուցների PR-ին ) Մինասյանը կարող այս սերնդի հիմքից (Յուրա,Հենո,Արազ ) լուրջ թիմ կազմավորել, հետո մի մոռացեք, Շոտլադիայի պես հավաքական ա էսօր տառապում, մենք դեռ 2 տարի ունենք Եվրոպա 2014-ի համար, ի դեպ, իդեալական տարիքում կլինեն մեր լիդերները, ջահելները ավելի փարձառու.....

խելացի՞՝ համեմատության կարգով հա
կի՞րթ՝ հա
ժամանակակի՞ց՝ երևի
երիտասա՞րդ՝ հա
նախկին ֆուտբոլիստ, ավագ՝ հա
յուրային՝ հա
հեղինակություն՝ չգիտեմ
հավաքականի մարզիչ՝ ոչ

Ապեր, դու ո՞րտեղ էս տեսնում մարզչի աշխատանքը: Կարո՞ղ ես ասել, որն ա մեր թմի խաղային մարտավարության տարբերությունը գոլ ընդունելուց առաջ և հետո: Ու խոսքս մենակ երեկվա խաղի մասին չի: Իտալիա, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Բելառուսիա, Իռլանդիա... ո՞նց կարա պարտվող թիմը պրեսինգի չդիմել, գնդակ չվերահսկել, խաղալ հակագրոհներով ու ընդհանրապես խաղի տեմպ չավելացնել, եթե իր առջև այնպիսի նպատակներ դրած չեն, ինչպիսին Սան Մարինայի, Անդորայի ու Լիխտնշտեյնի դիմաց՝ չպատվել 4 գոլից մեծ տարբերությամբ:

Կիսում եմ օպտիմիզմդ Մինասյանի հանդեպ, բայց այսօր ինքը հավաքականի մակարդակի չէ, իսկ իրան խորհուրդ տվող թմում Նազարյանն ա, որը ընդհանպրապես մարզիչ չէ: Դու մոռանում ես, որ Բարսան, Յուվեն, Ատլետիկոն հզոր ֆուտբոլային հիմքեր ունեն, որտեղ տասնյակ մասնագետներ կան, որոնց խորհուրդներին մարզիչները լսում են:

հ.գ. ի՞նչ Շոտլանդիա, էտ էն թիմը չի, որի առաջատարը դախ Չարլի Ադամն ա: Սերխիո ջան, մեր թմում խաղում են Ուկրաինայի ու Ռուսաստանի ռմբարկուները, էլ չեմ ասում, որ Շոտլանդիայում Մարկոսի ու Արազի կալիբրի ֆուտբոլիստներ էլ չկան. շատ էլ որ մենք ավանդաբար թերագնահատված ենք, իրանք էլ աշխարհագրական դիրքի պատճառով խաղում են ԱՊԼում:

John
27.03.2013, 18:49
Մինասյանը խոտ ա որպես մարզիչ: Եթե թիմը ՑԱՆԿԱՑԱԾ մրցակցի դեմ նույն մարտավարությամբ ա խաղում, ոչ մի նորություն, ոչ մի անսպասելի բան, նույնը,նույնը.,նույնը 4-2-3-1 ու ֆսյո, խի՞ բայց: Չի՞ հասկանում որ մեր հավաքականի 2-3 խաղի տեսագրություն նայելով Դիդիե Դեշամի ՇՈՒՆՆ էլ կհասկանա, թե ինչ հակախաղ գտնել էդ թիմի դեմ, մանավանդ որ հարձակվողական ոճի խաղացողները հիմնականում չեն փոխվում: Ու ինչքան էլ Ղազարյանն ու Մանուչարյանը ֆուֆլո թիմերում պահեստային նստեն` մեկ ա Միանսյանը որոշել ա Սարկիսովին հիմնական կազմում չխաղացնի...

Անվերնագիր
27.03.2013, 19:55
էտ իրանց 4-2-3-1-ով փյունիք էլ թողել են. Ե-12-ից միչև ե-21 էտ սխեմայով են խաղում... որ հարցել տաս՝ սերժից բեթար անգիր արած, կասեն. ««մեր միակ նպատակը Հավաքականին ֆուտբոլիստ մատակարարելն է»» յանի ի՞նչ… Ընդհակառակ. թող էտ ֆուտբոլիստները տարբեր սխեմաների միջով անցնեն. նախ ավելի տեղեկացված կլինեն ընդհանուր սխեմաների ու տակտիկաների մասին,երկրորդն էլ ավելի փորձառու կլինեն ֆուտբոլային գիտելիքներով:

Անվերնագիր
27.03.2013, 19:58
Մինասյանը խոտ ա որպես մարզիչ: Եթե թիմը ՑԱՆԿԱՑԱԾ մրցակցի դեմ նույն մարտավարությամբ ա խաղում, ոչ մի նորություն, ոչ մի անսպասելի բան, նույնը,նույնը.,նույնը 4-2-3-1 ու ֆսյո, խի՞ բայց: Չի՞ հասկանում որ մեր հավաքականի 2-3 խաղի տեսագրություն նայելով Դիդիե Դեշամի ՇՈՒՆՆ էլ կհասկանա, թե ինչ հակախաղ գտնել էդ թիմի դեմ, մանավանդ որ հարձակվողական ոճի խաղացողները հիմնականում չեն փոխվում: Ու ինչքան էլ Ղազարյանն ու Մանուչարյանը ֆուֆլո թիմերում պահեստային նստեն` մեկ ա Միանսյանը որոշել ա Սարկիսովին հիմնական կազմում չխաղացնի...
Մինասյանի լավագույն խաղը էղել ա ու երևի կմնա Սլովակիա-Հայաստանը հանդիպումը, չնայած որ բոլոր Աստվածները իրենց քարտուղարներով մեր կողմից էին

Սերխիո
27.03.2013, 20:32
Ապեր, դու ո՞րտեղ էս տեսնում մարզչի աշխատանքը: Կարո՞ղ ես ասել, որն ա մեր թմի խաղային մարտավարության տարբերությունը գոլ ընդունելուց առաջ և հետո: Ու խոսքս մենակ երեկվա խաղի մասին չի: Իտալիա, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Բելառուսիա, Իռլանդիա... ո՞նց կարա պարտվող թիմը պրեսինգի չդիմել, գնդակ չվերահսկել, խաղալ հակագրոհներով ու ընդհանրապես խաղի տեմպ չավելացնել, եթե իր առջև այնպիսի նպատակներ դրած չեն, ինչպիսին Սան Մարինայի, Անդորայի ու Լիխտնշտեյնի դիմաց՝ չպատվել 4 գոլից մեծ տարբերությամբ:

Կիսում եմ օպտիմիզմդ Մինասյանի հանդեպ, բայց այսօր ինքը հավաքականի մակարդակի չէ, իսկ իրան խորհուրդ տվող թմում Նազարյանն ա, որը ընդհանպրապես մարզիչ չէ: Դու մոռանում ես, որ Բարսան, Յուվեն, Ատլետիկոն հզոր ֆուտբոլային հիմքեր ունեն, որտեղ տասնյակ մասնագետներ կան, որոնց խորհուրդներին մարզիչները լսում են:

հ.գ. ի՞նչ Շոտլանդիա, էտ էն թիմը չի, որի առաջատարը դախ Չարլի Ադամն ա: Սերխիո ջան, մեր թմում խաղում են Ուկրաինայի ու Ռուսաստանի ռմբարկուները, էլ չեմ ասում, որ Շոտլանդիայում Մարկոսի ու Արազի կալիբրի ֆուտբոլիստներ էլ չկան. շատ էլ որ մենք ավանդաբար թերագնահատված ենք, իրանք էլ աշխարհագրական դիրքի պատճառով խաղում են ԱՊԼում:

Եթե իմ գրառումից հասկացել ես, թե գոհ եմ իրա մարտավարությունից, ուրեմն ասեմ ` չէ, ուղղակի ես այլընտրանք չեմ տեսնում, քանի որ կամ պետք է հրավիրել մարզիչ ում կտան տարեկան 2-3 միլիոն , կամ պետք ա գա հերթական գռդոնչին, 2 տարբերակն էլ բացառում եմ , ունես թեկնածու մեր գրպանին հարմար ` ասա, հայերի մեջ չկա, դրսինն էլ թանկ ա, իսկ Վարդանին շանս տալու դեռ տեղ կա, 80 տարեկան Տռապատոնին չի:
Իսկ երեկվա խաղում ,կային մի քանի խանգարիչ գործոններ ևս, ոնց կարող է պրեյսինգ դիմել մի թիմ ում կետրոնում չկան Եդիգարյանը ու Մկրտչյանը,ոնց կարող ա 3 գոլ բաց չթողնեին փորձառու չեխերից, երբ աջ պաշտպան Փյունիկի կենտրոնական հարձակվող Կամո Հովհանիսյանն էր, ավելի սպասել կարելի էր, միայն հարձակման ֆանտաստիկ խաղի շնորհիվ...
Իսկ ինչ վերաբերում ա իրան խորհուրդ տալուն,ավելի լավ ա Նազարյանը, քան թե ոմն իսպանացի կամ ֆրանսիացի....
մի խոսքով , Մինասյանից լավ մարզիչներ շատ կան, բայց մեր հագով չեն , ինչքանով բարոյական կլինի, մարզիչ բերենք ու տարին 2 միլիոն փող տանք ?

John
27.03.2013, 20:47
Իսկ երեկվա խաղում ,կային մի քանի խանգարիչ գործոններ ևս, ոնց կարող է պրեյսինգ դիմել մի թիմ ում կետրոնում չկան Եդիգարյանը ու Մկրտչյանը,ոնց կարող ա 3 գոլ բաց չթողնեին փորձառու չեխերից, երբ աջ պաշտպան Փյունիկի կենտրոնական հարձակվող Կամո Հովհանիսյանն էր, ավելի սպասել կարելի էր, միայն հարձակման ֆանտաստիկ խաղի շնորհիվ...
Իսկ ինչ վերաբերում ա իրան խորհուրդ տալուն,ավելի լավ ա Նազարյանը, քան թե ոմն իսպանացի կամ ֆրանսիացի....
մի խոսքով , Մինասյանից լավ մարզիչներ շատ կան, բայց մեր հագով չեն , ինչքանով բարոյական կլինի, մարզիչ բերենք ու տարին 2 միլիոն փող տանք ?

Սերխիո ջան, չգիտեմ ինչից ենթադրեցիր, որ Կամոն Փյունիկում կենտրոնական հարձակվող ա խաղում, բայց էդ իրականությանը չի համապատասխանում` ինքը աջ կամ ձախ պաշտպան ա խաղում Փյունիկում... Այսինքն երկու դիրքում էլ խաղում ա` կախված մարզչի որոշումից: Հնարավոր ա շփոթում ես ախպոր` Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որը, չնայած, էլի կենտրոնական հարձակվող չի, այլ Օզբիլիսոտ էլի, հարձակվողական ոճի եզրային կիսապաշտպան

Սերխիո
27.03.2013, 21:15
http://ankakh.com/2011/05/123222/

կարողա շփոթել եմ ախպոր հետ, բայց ինքը 9 համարն ա, ամեն դեպքում երիտասարդականում էլ ա կիսապաշտպան խաղում եզրային, ասենք ոնց որ Դի Մարիան..

John
27.03.2013, 21:31
http://ankakh.com/2011/05/123222/

կարողա շփոթել եմ ախպոր հետ, բայց ինքը 9 համարն ա, ամեն դեպքում երիտասարդականում էլ ա կիսապաշտպան խաղում եզրային, ասենք ոնց որ Դի Մարիան..

Մայիսի 30, 2011 փաստորեն էդ վախտերով կիսապաշտպան ա խաղացել, ուղղակի ես իրան ինչ հիշում եմ` պաշտպան ա խաղում, իսկ ես իրան հիշում եմ ոչ ավելի շուտ, քան 2011ի ամառը )))

http://sport.news.am/arm/news/18085/alanian-hrazharvec-kamo-hovhannisyanic.html

Ամեն դեպքում նենց չի էլի, որ լրիվ անփորձ բռնել որպես պաշտպան էր խաղացնում Մինասյանը ;)

Sagittarius
27.03.2013, 21:41
Եթե իմ գրառումից հասկացել ես, թե գոհ եմ իրա մարտավարությունից, ուրեմն ասեմ ` չէ,

չեմ ասում, թե գոհ ես: Ասում եմ, որ չկա մարտավարություն. դու ի՞նչ մարտավարություն ես տեսնում, ասա՛, ես էլ տեսնեմ:


ուղղակի ես այլընտրանք չեմ տեսնում, քանի որ կամ պետք է հրավիրել մարզիչ ում կտան տարեկան 2-3 միլիոն , կամ պետք ա գա հերթական գռդոնչին, 2 տարբերակն էլ բացառում եմ , ունես թեկնածու մեր գրպանին հարմար ` ասա, հայերի մեջ չկա, դրսինն էլ թանկ ա, իսկ Վարդանին շանս տալու դեռ տեղ կա, 80 տարեկան Տռապատոնին չի:

էլի չեմ հասկանում տրամաբանությունը: Այսինքն՝ կա՞ մարզչի երկու տեսակ՝ տուֆտա մարզիչ և թանկ տուֆտա մարզիչ: Ֆուտբոլի մասնագետ չեմ /ու փորձեմ ենթադրել, որ դու էլ չես/, բայց երկուսս էլ կարող ենք հստակ ասել, որ Մինասյանը արդեն երկար ժամանակ խնդրի հետ է բախվել, որի լուծում չի կարողանում գտնել: Իսկ խնդիրն է. հակառակորդները արդեն մեզ ճանաչում են, ուսումնասիրել են, ունեն հակախաղ, իսկ Մինասյանը հակախախի հակախախ չի կարողանում գտնել, մարդը պարզապես չգիտի՝ ինչ անել, նույն վիճակը խաղացողների մոտ ա, տղեքրը դաշտում պարզապես չգիտեն ինչ անել: Հա, համաձայն եմ, երիտասարդ ա, փորձի պակաս ունի, բայց հավաքականը փորձադաշտ չի, լավագույն դեպքում ինքը կարողա է որպես ավելի փորձառու մասնագետի օգնական փորձ հավաքի:


Իսկ երեկվա խաղում ,կային մի քանի խանգարիչ գործոններ ևս, ոնց կարող է պրեյսինգ դիմել մի թիմ ում կետրոնում չկան Եդիգարյանը ու Մկրտչյանը,ոնց կարող ա 3 գոլ բաց չթողնեին փորձառու չեխերից, երբ աջ պաշտպան Փյունիկի կենտրոնական հարձակվող Կամո Հովհանիսյանն էր, ավելի սպասել կարելի էր, միայն հարձակման ֆանտաստիկ խաղի շնորհիվ...

Նորից եմ ասում՝ մենակ երեկվա խաղով չեմ դատում: Նույն պատրկերն ա եղել վերջին շրջանի բոլոր խաղերում, նույնիսկ գաճաճ Մալթայի ու Լյուքսեմբուրգի հետ: Աշխարհի խաղերին երեք գոլի տարբերությամբ Անգլիան պատրվեց Գերմանիային, այ իրանք պրեսսինգի ու առաջ գնալու պատճառով երեք գոլ բաց թողեցին հակագրոհից, իրանք ունեին կադրային խնդիրներ, իրանց դեմ մրցավարը անարդար գտնվեց, իրանց շատ ավելի թույլ թիմ ունեին Գերմանիայի հետ համեմատած. բայց ինձ համար հստակ էր իրանց մարտավարությունը՝ փորձում էին հավասարեցնել հաշիվը, անցել էին գրոհի մեծ ուժերով, բայց բաց թողեցին հակագրոհներ ավելի ուժեղ թմից:
Իսկ ինչ էինք անում մենք երեկ. ո՞նց կարող է առաջին համարով չխաղացող, դաշտի կեսից միայն պրեսինգի դիմող, հակագրոհներով խաղացող /նույնիսկ դրանք երկրորդ խաղակեսում վերացան/, գնդակի վերահսկողություն չունեցող թիմը 3 գոլ բաց թողի հակագրոհներից:

Իսկ ինչ վերաբերում ա իրան խորհուրդ տալուն,ավելի լավ ա Նազարյանը, քան թե ոմն իսպանացի կամ ֆրանսիացի....
մի խոսքով , Մինասյանից լավ մարզիչներ շատ կան, բայց մեր հագով չեն , ինչքանով բարոյական կլինի, մարզիչ բերենք ու տարին 2 միլիոն փող տանք ?

Սերխիո ջան, սխալվում ես: Սամոկատը չի կարող ավելի լավ ավտո համարվել, քան զապը: Նազարյանը պարզապես մարզիչ չի ու իրան լավ ու վատ մարզիչների հետ համեմատելը անիմաստ զբաղմունք ա: Իսպանցաի-ֆանսիացի պետք չի, շոտլանդացի Պորտերֆիլդները /հողը թեթև/ ու դանիացի Սերիցլևիններն էլ վատ տարբրակներ չէին:

հ.գ. Բայց մի բանի հետ համաձայն եմ, Մինասյանին քավության նոխազ սարքել չի կարելի: Առաջին հերթին շեֆն ա. Նեմեցի ղեկավարման պայմաներում նույնիսկ Սերխխիո Մարքարյանը իր պոտենցյալը ամբողջությամբ չէր կարող օգտագործել: Ուստի ժամանակավոր մի կողմ ենք դնում բոլոր տարաձայնությունները և՝

ՆԵՄԵՑ ՀԵՌԱՑԻ՛Ր

Ջուզեպե Բալզամո
27.03.2013, 22:22
հ.գ. Բայց մի բանի հետ համաձայն եմ, Մինասյանին քավության նոխազ սարքել չի կարելի: Առաջին հերթին շեֆն ա. Նեմեցի ղեկավարման պայմաներում նույնիսկ Սերխխիո Մարքարյանը իր պոտենցյալը ամբողջությամբ չէր կարող օգտագործել: Ուստի ժամանակավոր մի կողմ ենք դնում բոլոր տարաձայնությունները և՝

ՆԵՄԵՑ ՀԵՌԱՑԻ՛Ր

Միանշանակ Վարդանից չպիտի շատ բան սպասել, էդ ա, էդ մարդը էդքան ա կարում անի: Ինքը տղերքի հետ կարողանում ա ճիշտ լեզու գտնի, մթնոլորտը չի լարում, թիմում հարգված ա, բայց... ինքն ավել բան չունի տալու: Ստրատեգ դառնում են, չեն ծնվում: Դեռ ժամանակ ունի, ունակություն էլ կարծես ունի: Թող ուղարկեն կամադիրովկա մարզչի օգնական, երկրորդ մարզիչ- Ռուսաստան ա , Ուկրաինա, եսիմ ուր; Թող գնա սովորի, լավ մարզիչ դառած հետ գա մի տաս տարի հետո զբոռնին տան իրան: Հիմա էլ տալու բան չունի, ափսոս ա էս թիմի պոտենցիալը... ինքն էլ հետները

Ambrosine
27.03.2013, 22:30
Mkrat.am-ի (https://www.facebook.com/MKRAT.am) ծաղրանկարը :))`

http://sportarmenia.com/wp-content/uploads/2013/03/10168_496288407095985_339156583_n.jpg

Sagittarius
27.03.2013, 22:39
http://armfootball.com/arm/news/29826/taron-oskanyan-es-koxm-em-aroxj-qnnadatutyany.html


- Ի՞սկ ինչ տեղի ունեցավ երկրորդ գոլի պահին: Վերլուծիր այդ դրվագը, արդյո՞ք հնարավոր էր գոլը չընդունել, թե՞...

- Այնպիսի դրվագ էր, որ ամեն ինչ կախված էր պաշտպանությունից, մենք էլ չկարողացանք հաղթել այդ դրվագում: Մեղավորներ փնտրել պետք չէ, մենք բոլորս մեր մեղքի բաժինն ունեինք: Ուղղակի անցանկալի պահ էր, հետևություններ կարվեն: Մենք չհանձնվեցինք երկրորդ գոլից հետո: Փորձում էինք հետ բերել կորցրածը, բայց արդեն շատ դժվար էր ինչ-որ բան փոխելը:

Մեկ էլ ներվերիս վրա ազդում են այս կարգի լրագրողական աշխատանաքները, կոնկրետ լրագրողի մասին չի խոսքս, համընդհանուր երևույթ ա: «Տարոն ջան, էտ դրվագում խի՞ տենց տուֆտեցիր»:

Պետք է գերմանական ֆուտբոլ նայեն մի փոքր, խաղից անմիջապես երկու րոպե անց, մարզչին կամ խաղի գլխավոր «մեղավորներին» քրտնած քաշում են տաղավար, ուղիղ եթերում, իրենց «սխրանքներով» վիդեոն միացնում են ու գռուզիտ անում՝ «այստեղ դու կոպիտ սխալ գործեցիր, ընդունու՞մ ես, ինչու՞ այդպես վարվեցիր և ոչ թե այսպես, ի՞նչ հետևություններ ես անում»: nothing personal, only business.

Վահե-91
27.03.2013, 22:44
Mkrat.am-ի (https://www.facebook.com/MKRAT.am) ծաղրանկարը :))`

շուտվանից կար, իրանք ուղղակի հայաֆիկացրել են :pardon

Սերխիո
28.03.2013, 17:20
սկսեմ մարտավարությունից: Մերոնց մարտավարությունը, ձեռագիրը հետևյալն ա` շատ տիրել գնդակին կենտրոնում, արագ հակագրոհ, մեկ հպում փոխանցում, որը մենք վայելում էինք 2011 թվին նույն Մինասյանի գլխավորությամբ,իսկ հետագայում, համաձայն եմ, եղան ընկերական խաղեր և այլն, որոնցում անկում եղավ, բայց եկեք ընդունենք, որ մեր տղեքը ետքան բազմաֆունկցիոնալ չեն , որ ամեն խաղում տարբեր տակտիկայով գործեն, միշտ փորձում են նույնը սխեման, իսկ գոլ ուտելուց հետո էլ ավելացնում են միայն փախարինումների, ոչ թե տակտիկայի շնորհիվ, մենք են հոգեբանությամբ հավաքականներից ենք, որ առաջինը գոլ պետք ա խփենք, ետ էլ մեր առանձնահատկությունն ա:think : Հա Ընդունում եմ, որ կարելի ա մանևրել, բայց ետ դեպքում մենք չունենք բալանս պաշտպանության ու հարձակման մեջ , որ հզորների դեմ կոխենք կատինաչո ու հակագրոհենք, քանի որ ինչպես դու ասացիր հարձակվողները Ուկրաինայի ու Ռուսաստանի ռմբարկուներն են, իսկ պաշտպանները <<Փյունիկ>>,<<միկա>>,<<Շիրակ>> կամ եսիմ ինչ պարսկական թիմից: Հիմա մերոնք դավանում են , հարձակվելով պաշտպանվել, իսկ եթե կոնկրետ խաղերում ետ չի ստացվում , խաղի հերն անիծվում ա ( եկեք չմոռանանք , որ Բարսայի խաղը 3-4 հանդիպմանը կարող է չստացվել ) ... Համաձայն եմ , եթե ունենանք Արազի, Մարկոսի չափ կարգ ունեցող պաշտպաններ, կարելի է այընտրանք փորձել.... Սա է իմ խաղի բնութագրումը, Պաշտպանների հաջող խաղը կախված է մեր հարձակումից, մանավանդ էլի եմ ասում չեխերի դեմ չկային `Հայրապետյանը, Հովսեփյանը, Մկոյանը, Եդիգարյանը,Մկրտչյանը, Չեմ ուզւոմ կենտրանանամ վերջի խաղին, բայց ընդհանուր իմաստը `ըստ իս դա է...
Տուֆտեքի վերաբերյալ, ես չասեցի կա 2 տարբերակ: կա `էժան Մինասյան ,կա` դրսի էժան տուֆտա գռդոն անող ,կա թանկ կարգին մասնագետ (1-2 միլիոնը մեջը )...Պրի տոմ ով էլ դրսից եկել ա Մինասյանը դրանց օգնական ա եղել ու ամեն մեկից գոնե մի բան քաղել ա ու դրանց բուկետն ա ինքը... Հետո ետ թանկն մարզիչն էլ ձմերուկ ա, ոչխար ազերիները մի 2 միլիոն տալիս էին հնացած Բերտի Ֆոգսին, կամ բրազիլացի Պարեյրային, է իմաստը ? Այ օրինակ ` Վալվերդիեյի կամ Ունայի Էմերիի պես մարզիչը ,եթե մատչելի լինի, շատ սազական կլինի...

Իսկ Նեմեցը շատ ա խոչընդոտում , իրա փյունիկի սաների դայաղ ա անում , անձնական պրիցիպից ելնելով ` խաչ քաշել տվեց Ժորիկի, Թումասյանի, Բոգոսյանի, մի տեղ էլ Փաչաջյանի ու էլի շատերի վրա, որ կարող էին օգնել....

Ambrosine
28.03.2013, 21:53
ՀՖՖ Գործադիր կոմիտեն կքննարկի Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը (http://www.ffa.am/hy/1364477396)



Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ հավաքականների բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ նախագահի անունով, որը, սակայն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի ընդունել:

Ավելացնենք նաև որ վաղը, մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը կքննարկի նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեն:

Ambrosine
28.03.2013, 21:55
Հետաքրքիր հոդված է`
Հայաստանի հավաքական. այսօրն ու վաղը (http://www.football365.am/wp/?p=55042)

Եթե մնում է Վարդան Մինասյանը...
Եթե գնում է Վարդան Մինասյանը...

Sagittarius
29.03.2013, 02:08
Ժող. ճիշտն ասած ինքս եմ իմ գրառումներում քննադատում Մինասյանին ու նշում, որ հավաքականի մակարդակին չի համապատասխանում:

Բայց մի տեսակ շատ ենք սևեռվում հենց մենակ իրա վրա. նախորդ ընտրական տուրին մեր հավաքականի իրականացրածը հայկական ֆուտբոլի փթթած ղեկավարման ֆոնի վրա հերոսություն էր, իսկ հիմա վերդառնում ենք մեր բնականոն տեղը, որը կարելի ա ակնկալել նման սիրողական ղեկավարման պայմաններում:
Ի՞նչն ա պրոֆեսիոնալ՝
-երիտասրդական հավաքականի մարզի՞չը ու արդյունքնե՞րը
-առաջնությունը, որը Եվրոպայում վատագույններից ա ու ֆարերյան կղիզների առաջնության մակարդակին ա,
-տոմսերի գների սահմանումը
-ստադիոնների վերանորոգումը
-մարզային ֆուտբոլի բացակայությունը
-հեռարձակման բացակայությունը, լինելու դեպքում էլ խայտառակ վատ որակը
-ընկերական հանդիպումները Ֆրանսիայի բանջարեղենի դաշտերի վրա Լյուքսեմբուրգի հետ, կամ երիտասարդական հավաքականի հետ, որի կեսից մարզադաշտի լույսերը գնում են, շարունակում են առանց լույս խաղալ, ու վերջում էլ նախատեսված երեք 30 րոպեանոց խաղակեսերից վերջինը չեն խաղում, որովհետև ուղղակի էլ հավես չունեն
-էն որ արդեն որերորդ անգամ հարյուրավոր երկրպագուներ տոմսները ձեռները ստադիոն չեն կարողանում մտնել, դրա փոխարեն ոստիկանների հետ հրմշտոցի մեջ են ընկնում ու դրա համար վերջում ոչ մեկ պատասխան չի տալիս
-էն որ Հավաքականը օգտագործում են իրանց փյունիկի խաղացողներին «ռասկրուտկա» անելու համար

ու ես դեռ լռում եմ, որ էս ամենինչից բացի, Նեմեցը պարզապես ոչխար դախ անասուն ա, որը վաղուց պետք է գաղութում լիներ

Տրիբուն
29.03.2013, 02:56
սկսեմ մարտավարությունից: Մերոնց մարտավարությունը, ձեռագիրը հետևյալն ա` շատ տիրել գնդակին կենտրոնում, արագ հակագրոհ, մեկ հպում փոխանցում...

Էս Հայաստանի հավաքականն ա, թե՞ Բարսելոնան:

Տրիբուն
29.03.2013, 15:06
Տոմսերի հետ կապված խնդրի պատասխանատուն ոստիկանությունը չի, այլ «Արմոբիլ» ընկերությունյունը: (http://lurer.com/?p=88561&l=am) Ուզում եմ ներողություն խնդրել այն երկրպագուներից, ովքեր, տոմսերը ձեռքները, տուժել են և չեն կարողացել ներկա լինել խաղին:

Համբալ, ներողությունդ քեզ պահի, բա մարդկանց փողերը ո՞վ պիտի հետ տա:

John
29.03.2013, 16:39
Համբալ, ներողությունդ քեզ պահի, բա մարդկանց փողերը ո՞վ պիտի հետ տա:

բա բարոյական փոխհատուցում...

Sagittarius
29.03.2013, 16:51
http://armfootball.com/arm/news/29888/ruben-hayrapetyan-isk-ov-asec-or-lyuqsemburgi-havaqakany-zijum-e-chekhiayin.html


Ես ամենամեծ քննադատն եմ ու խնդիր էի դրել, որը ձախողվեց: Բայց գտնում եմ, որ Մինասյանը էդ հարցում մեղք չունի:


- Քանի՞ միավոր եք ակնալում մյուս խաղերից:

- Հիմա չեմ կարող ասել, բայց վաղը որ գաք, ես կդիմեմ գուշակություն անողներին, իրանք կգուշակեն կասեն:


Ինձ համար շատ ուրախալի է, որ Տարոն Ոսկանյանը վստահ խաղաց, իհարկե, սխալներ եղան, բայց կարևորը վստահ խաղաց: Կամոյի խաղից գոհ եմ, ուրախ եմ, որ իր պես ֆուտբոլիստ ունենք:


ինասյանը ընտրությունը կատարել է Ոսկանյանի և Հարոյանի միջև: Խաչատուրովը ազգային հավաքականի մակարդակին, ըստ իս, չի համապատասխանում:


Իսկ ո՞վ ասեց, որ Լյուքսեմբուրգի հավաքականը զիջում է Չեխիային:

էս ապուշը մեզ էշի տեղ ա դրել :))

armspecialist
29.03.2013, 23:00
եթե ինչ որ մեկը չի տեսել, ապա դա այն մասին է առանց մոնտաժի, թե ՖԱՖ ը ոնցա գնում մարզադաշտ, կարող եք միշտ միանալ մեզ , ինչու չէ նաև անդամագրվել: Մոնտաժված և ավելի նայվող տարբերակը նույնպես ամպերի ետևում չէ՝



http://www.youtube.com/watch?v=nkvoKWhg65U

Diana99
07.04.2013, 21:04
Ակումբցիներ տեսել եք Հայաստան-Չեխիա խաղը

Ambrosine
07.04.2013, 21:17
Ակումբցիներ տեսել եք Հայաստան-Չեխիա խաղը
Անշուշտ, բնականաբար, իհարկե, թերևս, անպայման, բա ոնց...
Իսկ ինչու՞ ես հարցնում:

Անվերնագիր
07.04.2013, 23:55
Ակումբցիներ տեսել եք Հայաստան-Չեխիա խաղը
Ո՜ւֆ, մի հիշեցրու էլի

Diana99
08.04.2013, 19:08
Ես էլ սովորաբար մեկնաբանություններ չեմ կարդում, ուղղակի էս անգամ աչքս ընկավ առաջին մեկնաբանությանը, որի հեղինակը աղջիկ էր ու շարունակեցի...
Իհարկե ուրախանալու ենք և հպարտանալու մեր հայերով, ովքեր գոնե ԱՊՀ տարածքում արդեն լավ անուն են հանել` իրենց աշխատանքով:


Անշուշտ, բնականաբար, իհարկե, թերևս, անպայման, բա ոնց...
Իսկ ինչու՞ ես հարցնում:

Ինչպիսին էր ձեր համար խաղը,,ես հիասթափված եմ ,որովհետև սեփական դաշտում պարտություն կրեց ինչը շատ վատ է


Ո՜ւֆ, մի հիշեցրու էլի

Իրոք վատ խաղ էր , Հայաստանը խայտառակ եղավ և մինչև խաղը և խաղի ընթացքում

Ambrosine
08.04.2013, 23:59
Ինչպիսին էր ձեր համար խաղը,,ես հիասթափված եմ ,որովհետև սեփական դաշտում պարտություն կրեց ինչը շատ վատ է
Ուրիշի դաշտում էլ պարտվեր, շատ վատ կլիներ: Բայց էստեղ հարցը ուրիշ է. հիասթափված եք ումի՞ց: Եթե մեր հավաքականի ֆուտբոլիստներից, ուրեմն համաձայն չեմ Ձեզ հետ:

Diana99
10.04.2013, 19:32
Ուրիշի դաշտում էլ պարտվեր, շատ վատ կլիներ: Բայց էստեղ հարցը ուրիշ է. հիասթափված եք ումի՞ց: Եթե մեր հավաքականի ֆուտբոլիստներից, ուրեմն համաձայն չեմ Ձեզ հետ:


Ես ելի երկրպագում եմ մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներին,բայց ուզում եմ ասել,որ սա լավ հնարավորություն էր մեր ֆուտբոլիստներին ցույց տալու իրենց հնարավորությունները,այդքան բան:)

Ambrosine
19.04.2013, 22:26
Ով Canal+ կարող է դիտել, ֆիլմն էլ կդիտի, իսկ հասարակ մահկանացուներս բավարարվենք այդ մասին իմանալով :)):

Ֆրանսիական հեռուստատեսության տեսաֆիլմը Մխիթարյանի մասին` ապրիլի 20-ին

19 Ապրիլի 2013 - 17:22


Ապրիլի 20-ին, Ֆրանսիայի ժամանակով ժամը 14:20-ին, ֆրանսիական Canal+ հանրահայտ հեռուստաընկերությունը բացառիկ տեսաֆիլմ է ցուցադրելու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Տեսաֆիլմը նկարահանվել է ամիսներ շարունակ: Հեռուստաընկերության ներկայացուցիչները Հենրիխ Մխիթարյանին նկարահանել են Դոնեցկում, Գերմանիայում, Վալանսում` Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպման օրերին, եղել են Ֆրանսիայում Հենրիխ Մխիթարյանի բնակության եւ մանկության վայրերում:

Տեսաֆիլմի նկարահանումների համար ֆրանսիական հեռուստաընկերության նկարահանող խումբը հատուկ ժամանել էր նաեւ Հայաստան` մասնակցելու Հայաստան-Չեխիա ազգային հավաքականների հանդիպման նախապատրաստական ընթացքին եւ հանդիպմանը, հարցազրույցներ է ունեցել Հայաստանում, կատարել է բացառիկ նկարահանումներ:

Եվ այսպես. Ապրիլի 20-ին, Ֆրանսիայի ժամանակով ժամը 14:20-ին, ֆրանսիական Canal+ հեռուստաընկերության եթերում լինելու է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Աղբյուր (http://haynews.am/hy/1366378081)

armspecialist
19.04.2013, 23:28
Ով Canal+ կարող է դիտել, ֆիլմն էլ կդիտի, իսկ հասարակ մահկանացուներս բավարարվենք այդ մասին իմանալով :)):

Ֆրանսիական հեռուստատեսության տեսաֆիլմը Մխիթարյանի մասին` ապրիլի 20-ին

19 Ապրիլի 2013 - 17:22





Աղբյուր (http://haynews.am/hy/1366378081)

եթե ցանկություն կարամ լինկ տամ, օնլայն նայեք

Ambrosine
20.04.2013, 01:09
եթե ցանկություն կարամ լինկ տամ, օնլայն նայեք
Ենթադրում եմ, որ այս հղումը պետք է տաք` http://www.canalplus.fr/pid3580-c-live-tv-clair.html

Ամեն դեպքում, վստահ չեմ, որ կարողանալու եմ դիտել, որովհետև քաղաքակրթությունից հեռու եմ լինելու: Եթե ֆիլմը հայտնվի youtube-ում կամ որևէ այլ տեղ, կխնդրեի, որ էստեղ տեղադրեիք :):

Tiger29
22.04.2013, 11:17
«Canal+»-ի ֆիլմը` Հենրիխ Մխիթարյանի մասին (http://sport.1in.am/arm/sport_ssfootball_177911.html)

Ambrosine
27.05.2013, 00:25
Ապրի Գայտանան: Ինչ էլ երգ են ընտրել :) (հայկական երգերի մեջ լավագույնը):

Նայեք 8-րդ րոպեից`

http://vk.com/video43937660_165369306?list=09d731f486d2a21912

Diana99
30.05.2013, 19:29
Ակումբցիներ հենց այսօր իմացա ,որ հունիսի 7-ին ` ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան-Մալթա խաղը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում

Sagittarius
30.05.2013, 19:56
Ակումբցիներ հենց այսօր իմացա ,որ հունիսի 7-ին ` ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան-Մալթա խաղը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում

Չէ հա՞ :))

Նաիրուհի
30.05.2013, 21:53
Հայաստան-Իսլանդիա մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումը, որը տեղի է ունենալու հունիսի 6-ին՝ ժամը 18.00-ին «Հրազդան» մարզադաշտում, չի հեռարձակվելու հեռուստատեսությամբ։
Դրա փոխարեն մարզադաշտի մուտքն ազատ կլինի։ Արժի առիթից օգտվել։ ;)

John
30.05.2013, 23:12
Հայաստան-Իսլանդիա մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումը, որը տեղի է ունենալու հունիսի 6-ին՝ ժամը 18.00-ին «Հրազդան» մարզադաշտում, չի հեռարձակվելու հեռուստատեսությամբ։
Դրա փոխարեն մարզադաշտի մուտքն ազատ կլինի։ Արժի առիթից օգտվել։ ;)

Առիթից օգտվել արժի, բայց ամոթ է էլի, որ չեմ հեռարձակելու... ես, դու կարող ենք առիթից օգտվել, բայց ոչ ասենք Սյունիքի կամ Տավուշի մարզի բնակիչը...

Ambrosine
31.05.2013, 00:31
Առիթից օգտվել արժի, բայց ամոթ է էլի, որ չեմ հեռարձակելու... ես, դու կարող ենք առիթից օգտվել, բայց ոչ ասենք Սյունիքի կամ Տավուշի մարզի բնակիչը...

Տո ինչու՞ միայն Տավուշի բնակիչը, բա ե՞ս :aaa:
Միայն թե նորից ռադիոյի հույսին չմնանք :)). դա էլ լավագույն դեպքում:

Անվերնագիր
31.05.2013, 00:34
Տո ինչու՞ միայն Տավուշի բնակիչը, բա ե՞ս :aaa:
Միայն թե նորից ռադիոյի հույսին չմնանք :)). դա էլ լավագույն դեպքում:
դժվար, օնլայն մի բան կկազմակերպեն ոց էլ չլինի

John
31.05.2013, 08:47
դժվար, օնլայն մի բան կկազմակերպեն ոց էլ չլինի

Հայաստանում ա խաղը, ո՞վ պետք ա կազմակերպի...

Diana99
31.05.2013, 09:23
Չէ հա՞ :))

հա :))

Ambrosine
01.06.2013, 20:26
Չէի էլ կասկածում, որ մի օր այս խնդրի առաջ ենք կանգնելու: Հաղթանակի երկրպագուները միշտ էլ "դավաճանելու" են ամենաանհրաժեշտ պահին: Կարևորը մեր հավաքականը երբեք չկոտրվի:


FAF-ի կոչը հավաքականի երկրպագուներին (http://armfootball.com/arm/news/32901/)

Հունիսի 7-ին կայանալիք Հայաստան - Մալթա խաղից առաջ ազգային հավաքականի առաջին ֆան շարժումը՝ ՖԱՖ-ը, ֆեյսբուքյան իր էջի միջոցով կոչ է արել երկրպագուների միանալ իրենց կազմակերպած երթին, այնուհետև աջակցել թիմին մարզադաշտից: Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Սիրելի երկրպագուներ գաղտնիք չէ, որ վերջին անհաջողություններից հետո նվազել է հետաքրքրությունը հավաքականի խաղերի նկատմամբ, չկա աժիոտաժ մարզադաշտի տոմսարկղերի մոտ, երեկվա տվյալներով վաճառվել է ընդամենը մի քանի հարյուր տոմս: Ակնհայտ է, որ թիմում ունենք խնդիրներ, բայց մեր խորին համոզմամբ հավաքականի կողքը կանգնելու, հավաքականին սատար, պահանջատեր լինելու իսկական ժամանակն է: Կոչ ենք անում բոլոր ակտիվ` հավաքականին նվիրված երկրպագուներին, ովքեր հագնելու են կարմիր շապիկ և 90 րոպե անդադար աջակցելու են մեր թիմին, հունիսի 7-ին միանալ ՖԱՖ-ի երթին` Ազատության հրապարակից և միանալ մեզ մարզադաշտում` հարավային տրիբունայի 2-րդ սեկցիայում: ՖԱՖ-ի սեկցիայի տոմս ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 096 54-74-64»:

Sagittarius
01.06.2013, 20:40
Չէի էլ կասկածում, որ մի օր այս խնդրի առաջ ենք կանգնելու: Հաղթանակի երկրպագուները միշտ էլ "դավաճանելու" են ամենաանհրաժեշտ պահին: Կարևորը մեր հավաքականը երբեք չկոտրվի:

Հաղթանակի երկրպագուներ չեն, մարդիկ ինքնասիրություն ունեն: Հա, հաամաձայն եմ, կան գլորեր. դրանք ամեն տեղ էլ կան: Բայց կան իսկական ֆաներ, որոնք իրանց «քցված» են զգում: Թանկ-թանկ տոմսերը ծախում են մարդկանց վրա, ոչ մի մարդավարի ծառայություն չեն մատուցում ու վերջում ոչ մի հարցում երկրպագուների կարծիքի հետ հաշվի չեն նստում:
Ես եթե Հայաստանում լինեի, իմ ոտը ստադիոն կընկներ միայն մեկ դեպքում, եթե ֆեդերացիայի դեմ բողոքի ակցիա կազմակերպվեր: Ուստի գնացողներին խորհուրդ կտամ, եթե գնում եք, գնացեք ՖԱՖի հետ, ոչ թե «պաշտոնական» ֆան ակումբի հետ:

Տեղյա՞կ ես, որ ՀՖՖ-ի բյուջեից տարեկան մոտ 2-3 մլն /դա մոտ 25-30%-ն ա/ գնում ա, երկարաժամկետ վարկեր վերցնել/սպասարկելու վրա: Փորձիր կռահել, թե այդ վարկերը որ բանկից են վերցվում:

Ambrosine
01.06.2013, 21:21
Հաղթանակի երկրպագուներ չեն, մարդիկ ինքնասիրություն ունեն: Հա, հաամաձայն եմ, կան գլորեր. դրանք ամեն տեղ էլ կան: Բայց կան իսկական ֆաներ, որոնք իրանց «քցված» են զգում: Թանկ-թանկ տոմսերը ծախում են մարդկանց վրա, ոչ մի մարդավարի ծառայություն չեն մատուցում ու վերջում ոչ մի հարցում երկրպագուների կարծիքի հետ հաշվի չեն նստում:
Ես եթե Հայաստանում լինեի, իմ ոտը ստադիոն կընկներ միայն մեկ դեպքում, եթե ֆեդերացիայի դեմ բողոքի ակցիա կազմակերպվեր: Ուստի գնացողներին խորհուրդ կտամ, եթե գնում եք, գնացեք ՖԱՖի հետ, ոչ թե «պաշտոնական» ֆան ակումբի հետ:

Տեղյա՞կ ես, որ ՀՖՖ-ի բյուջեից տարեկան մոտ 2-3 մլն /դա մոտ 25-30%-ն ա/ գնում ա, երկարաժամկետ վարկեր վերցնել/սպասարկելու վրա: Փորձիր կռահել, թե այդ վարկերը որ բանկից են վերցվում:

Նախորդ դեպքը մոռացել էի: Բայց մարզադաշտ մտածներից շատ քչերին էր հետաքրքրում, որ շատերին խաբել են, որովհետև իրենք էին փաստացի նրանց փոխարեն մտել, էնպես որ գոնե 1000 տոմս վաճառված պետք է որ լիներ:
Պաշտոնական ֆան ակումբը հենց ՖԱՖ-ը չի՞: Միայն ՖԱՖ-ն է ասպարեզում երևում, մարզադաշտում էլ էժան տոմսեր ձեռք բերելու իրավունք ունի... մտածում էի` իրենք են:
Դժվար չի կռահել` որ բանկից, ինձ հետաքրքրեց, թե նպատակը որն է, արդյոք վարկերը կոչված են ֆուտբոլի զարգացմա՞նը, թե՞...

Ես հասկացա, որ ինձ ՀՖՖ-ի մասին գիտական հոդված է պետք, մոտս 100 հարց առաջացավ :)) Կա՞ ինչ-որ նման նյութ, որտեղ ֆեդերացիայի գործունեությունը մանրամասն ներկայացված լինի` թվերով, փաստերով, միգուցե անուններով:

Նաիրուհի
01.06.2013, 21:35
Պաշտոնական ֆան ակումբը հենց ՖԱՖ-ը չի՞: Միայն ՖԱՖ-ն է ասպարեզում երևում, մարզադաշտում էլ էժան տոմսեր ձեռք բերելու իրավունք ունի... մտածում էի` իրենք են:


Պաշտոնական ֆան-ակումբն արդեն Red Eagles-ն է, ՖԱՖ-ի տրիբունան էլ են նրանց տվել։

Diana99
02.06.2013, 11:27
Նախորդ դեպքը մոռացել էի: Բայց մարզադաշտ մտածներից շատ քչերին էր հետաքրքրում, որ շատերին խաբել են, որովհետև իրենք էին փաստացի նրանց փոխարեն մտել, էնպես որ գոնե 1000 տոմս վաճառված պետք է որ լիներ:
Պաշտոնական ֆան ակումբը հենց ՖԱՖ-ը չի՞: Միայն ՖԱՖ-ն է ասպարեզում երևում, մարզադաշտում էլ էժան տոմսեր ձեռք բերելու իրավունք ունի... մտածում էի` իրենք են:
Դժվար չի կռահել` որ բանկից, ինձ հետաքրքրեց, թե նպատակը որն է, արդյոք վարկերը կոչված են ֆուտբոլի զարգացմա՞նը, թե՞...

Ես հասկացա, որ ինձ ՀՖՖ-ի մասին գիտական հոդված է պետք, մոտս 100 հարց առաջացավ :)) Կա՞ ինչ-որ նման նյութ, որտեղ ֆեդերացիայի գործունեությունը մանրամասն ներկայացված լինի` թվերով, փաստերով, միգուցե անուններով:


http://www.ffa.am/ սա է պաշտոնական կայքը

Անվերնագիր
02.06.2013, 15:57
զաթո մեր ավտոբուսը լավն ա :))

Ambrosine
03.06.2013, 23:24
Պաշտոնական ֆան-ակումբն արդեն Red Eagles-ն է, ՖԱՖ-ի տրիբունան էլ են նրանց տվել։
"Սյունյաց արծիվներ"-ը մարսեցինք, հիմա էլ կարմի՞ր: Ինչպե՞ս կարող է Red Eagles-ը Հայաստանի հավաքականի ֆան ակումբ լինի, շատ-շատ` Անգլիայի: Ոնց չեմ սիրում էս օտարալեզու հայրենասիրությունը: ՖԱՖ-ն էլ մի բան չէր, բայց դե գոնե հապավում էր, ու հայերեն տարբերակն էր ավելի շատ օգտագործվում: Փաստորեն, Հայրապետյանի հրաժարականը պահանջելը թանկ նստեց ՖԱՖ-ի վրա: Ամեն դեպքում, հայկական ֆուտբոլի ֆան-ակումբ ասելով բոլորը հասկանում են Հայկական առաջին ճակատ:


http://www.ffa.am/ սա է պաշտոնական կայքը
Կայքը գիտեմ, Դիանա ջան, ուղղակի իմաստ չեմ գտնում այդ կայքում ինչ-որ նյութեր փնտրելը. ոչ ոք իր դեմ նյութեր իր կայքում չի տեղադրի:

Ambrosine
14.06.2013, 23:43
Կարծում եմ` ակումբում էլ մարդիկ կլինեն, ովքեր կցանկական իրենց կարծիքը հայտնել`

ՀԱՐՑՈւՄ. Համաձա՞յն եք, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվի ՀՖՖ նախագահի պաշտոնից (http://armfootball.com/arm/news/33476/harcum-hamadzayn-eq-or-ruben-hayrapetyany-hrazharvi-hff-nakhagahi-pashtonic.html)

Այս պահի դրությամբ հարցմանը մասնակցածների 69%-ը ցանկանում է Հայրապետյանի հրաժարականը:

Baltazar
18.06.2013, 02:53
Հենրիխ Մխիթարյանը` ԱՊՀ և Բալթիկայի լավագույն ֆուտբոլիստը, եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլիստը, ֆանտաստիկ ֆուտբոլային ինտելեկտ ունի: Ես ուղղակի ապշած եմ, թե ինչպես է նա չեղած տեղից գոլ ստեղծում: Մեր պաշտպանության խաղը ևս բարելավվել է. առաջ մեր տուգանային հրապարակը հասարակական զուգարան էր հիշեցնում. ով ինչ ստորություն ասես գալիս անում էր: Հիմա ,կոպիտ ասած, յազվա են դառել, կարողնաում են հակառակորդին նյարդայնացնել: Միակ մտավախությունս Բերեզովսկին է, որը արժանի փոխարինող չունի: Ինչ պիտի անենք առանց նրա: Երբ նրան կարմիր քարտ տվեցին Իրլանդիայի հետ խաղում, հավաքականը կարծես որբացած մնաց, փոխարինման ելած դարպասապահը շատ վատ տպավորություն թողեց: Սա է լինելու մեր հիմնական խնդիրը, իսկ լավ դարպասապահն արդեն թիմի կեսն է: Այդ կեսի խնդիրն ենք շուտով ունենալու: Ծայրահեղ դեպքում արտասահմանցի պետք է փորձենք բերել, որը գոնե միջին կլասի դարպասապահական խաղ ցույց կտա:

Հենրիխի մասին դեռ շատ կլսենք, և աշխարհը դեռ լրիվ չի հասկացել , թե ով է այս համեստ, դույզն-ինչ ամաչկոտ երիտասարդը: Աշխարհը դեռ չի հասկացել, որ ֆուտբոլային արենայում նոր լեգենդ է ծնվում: Եվ ձառք Աստծո նա դեռ բավականին երիտասարդ է: Հաձորդող տասը տարիների ընթացքում դուք ականատես կլինեք, թե ինչպես է դառնում ֆուտբոլի մեգա աստղ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Օզբիլիզը տեխնիկապես հզոր ֆուտբոլիստ է և ևս հաջողություններ կունենա, բայց նա միշտ կմնա Յուրայի և Հենրիխի ստվերում:

Յուրան իսկական տերմինատոր է: Նա ավիրում է մրցակցի պաշտպանությունը. նրա ոտքերին խփում են, հրում, բայց նա չի ընկնում և գնում խրում է գնդակը դարպասի մեջ: Ֆիզիկապես շատ ուժեղ է և շատ արագ: Ունիկալ երևույթ է Յուրան: Ես նման ոճի խաղի վաղուց ականատես չէի եղել: Նրա խաղաոճը ծիծաղալու աստիճան պարզ է: Իսկ այն ամենն ինչ հանճարեղ է , պարզ է: Ինձ թվում է մեր հետագա մրցակիցները սարսափելու են հատկապես Յուրայից:

Ես հասկացել եմ , որ մեր հավաքականի գկխավոր կոզրը հակագրոհներն են: Հենրիխ_Օզբիլիզ_Մովսիսյան եռյակը գոլ արտադրող մեքենա է: Պիցելին ինչքան էլ փայլուն ֆուտբոլիստ է, բայց նրա հետ հավաքականի խաղը կարծես չի ստացվում: Մեր մարզչի հաջորդ խելացի քայլը վերջին րոպեներին ռեակտիվ Սարկիսովին խաղադաշտ ուղարկելն էր, որին ռուսական մամուլն անվանում է 4-րդ գոլերի վարպետ:

Մեր հիմնական թույլ տեղերն են
. Լավ դարպասապահ ունենալու հեռանկարը
. Հոգեբանական ֆակտորը: Երբ գոլ ընդունելուց հետո սկսվում է մեր հավաքականի ապատիան: Կարծում եմ պետք է տղաները հատուկ հոգեբանական տրենինգներ անցկանցնեն: Դանիայի հետ խաղում նրանց դուխը և տրամադրվածությունը հասցված էին մաքսիմումի: Պետք է տղաներին միշտ պահել այդպիսի մարտունակ ու կատաղի վիճակում:
. Պիցելին: Պարադոքսալ է, բայց նա խանգարում է, ինչում չէմ կարող ասել ...
. Պաշտպանություն: Էխխխխ ... երբ կգան ժամանակները երբ մեր տիրույթները կպաշտպանեն Նեստայի, Թյուրամի և այլոց նման պատնեշները: Հիմա մեր տղաները կամիկաձեի պես են պաշտպանում դարպասները, բայց ֆիզիկական և մարզական պատրաստվածությունը այն չէ: Ամեն դեպքում մեծ հույսեր կան Արզումանյանի հետ, թող որ նա խաղա գոնե Սարգիս Հովսեփյանի մակարդակի:
. Ես Ռուբեն Հայրապետյանին առանձնապես չեմ սիրում , բայց նա լավ մենեջեր է, լավ լիդեր է: Եվ վերջերս մի շատ կարևոր միտք ասեց: Նա ասեց, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի ֆուտբոլիստը ինչքան հնարավոր է շուտ դուրս գա Հայաստանի առաջնության ճահիճից և խաղա եվրոպական ակումբներում: Հիմա մեր հավաքականում շատ քչերն են խաղում բարձրակարգ թիմերում. դա ևս խնդիրներից մեկն է:

Baltazar
18.06.2013, 03:03
Ֆրանսիական հեռուստատեսության տեսաֆիլմը Մխիթարյանի մասին` ապրիլի 20-ին
Ֆրանսերեն հասկացող մեկը լիներ, չալարեր էտ ֆրանսիական հաղորդումը թարգմաներ:

Իսկ Ձեր կարծիքով որ համաշխարհային ֆուտբոլիստին է նման Հենրիխը իր խաղաոճով?

Անվերնագիր
18.06.2013, 09:27
Օզբիլիզը տեխնիկապես հզոր ֆուտբոլիստ է և ևս հաջողություններ կունենա, բայց նա միշտ կմնա Յուրայի և Հենրիխի ստվերում:


համաձայն չեմ, Օզբիլիսն ավելի տաղանդավոր ա քան Մովսիսյանն ու Մխիթարյանը, ԻՄՀՈ

Baltazar
18.06.2013, 15:29
համաձայն չեմ, Օզբիլիսն ավելի տաղանդավոր ա քան Մովսիսյանն ու Մխիթարյանը, ԻՄՀՈ

Իսկ Էդգար Մանուչարյանի մասին ինչ կարծիքի ես ?

Ներսես_AM
18.06.2013, 19:46
Իսկ Էդգար Մանուչարյանի մասին ինչ կարծիքի ես ?

Հավաքական չկանչել մինչև խելքը գլուխը հավաքի:

Baltazar
18.06.2013, 20:31
համաձայն չեմ, Օզբիլիսն ավելի տաղանդավոր ա քան Մովսիսյանն ու Մխիթարյանը, ԻՄՀՈ
Ուրեմն դեռ լիովին չի բացահայտվել իրա տաղանդը

Անվերնագիր
18.06.2013, 23:52
Հավաքական չկանչել մինչև խելքը գլուխը հավաքի:
բայց հիշում եմ, որ ժամանակին կարգին կլասսի խաղացող էր, ափսոս Այաքսում վնասվածք ստացավ

Ներսես_AM
19.06.2013, 00:52
բայց հիշում եմ, որ ժամանակին կարգին կլասսի խաղացող էր, ափսոս Այաքսում վնասվածք ստացավ

ինձ թվում ա ոչ թե վնասվածքն էր պատճառը, այլ Ամստերդամում հայտնվելը ;)

Varzor
01.07.2013, 23:42
Ուրեմն դեռ լիովին չի բացահայտվել իրա տաղանդը
Ինքը իրա տաղանդը վաղուց թաղելա:

Sagittarius
01.07.2013, 23:51
Ինքը իրա տաղանդը վաղուց թաղելա:

Օզբիլիսն ա իրա տաղանդը թաղե՞լ :o

Varzor
01.07.2013, 23:54
Օզբիլիսն ա իրա տաղանդը թաղե՞լ :o

Հա, Ամստերդամում թաղեց: Էն էլ ինչ մնացելա` իներցիայի տակա: որպես ֆուտբոլիստ մոտը աճ չեմ տեսնում:
Քանի դեռ ուշ չի, պիտի շարունակի իր վրա աշխատել:

Sagittarius
02.07.2013, 00:04
Հա, Ամստերդամում թաղեց: Էն էլ ինչ մնացելա` իներցիայի տակա: որպես ֆուտբոլիստ մոտը աճ չեմ տեսնում:
Քանի դեռ ուշ չի, պիտի շարունակի իր վրա աշխատել:

լավ էլի. հավաքականի ամենաարագ աճ գրանցող ֆուտբոլիստն ա: Այաքսի կազմում շատ իրա խաղերը չեմ տեսել, բայց դու էլ չես տեսել, որովհետև հազվադեպ էր հիմնական կամում խաղում, հիմնականում Jong-ում /ջահելնեի թմում/ էր գրիմիտ անում: Ճիշտ արեց, որ տեղափոխվեց: Իդեպ, էսօր էլ գոլ ա խփել ընկերական խաղում Կարպատների դեմ:

Օրինակի համար նաև transfermarkt-ում իրա շուկայական գնի դինամիկան, որը Կուբան տեղափոխվելու համեմատ տաս անգամ աճել ա՝

http://www.transfermarkt.de/de/aras-oezbiliz/profil/spieler_124891.html