PDA

Դիտել ողջ տարբերակը : Պարզապես...



Kna
23.11.2010, 12:59
Երազների մոլորակում այսօր նորից մառախուղ է,
Ու կորուսյալ հոգիների խենթ ճիչերն են արձագանքում:
Հիվանդագին հառաչները կարմրաչյա գլուխների
և Հորինված ուսմունքների դատարկությունը կտրատող:
Այս անիմաստ ու օրեցօր ձգվող-տանջող ճանապարհին
Պատրանքներիս խամրող գույներն ճշմարտությունն են բղավում:
Զոմբիների այս ամբոխին եկեղեցու շարականնե՞ր,
Ու հնչում են ցինիկաբար աղոթքները անպատասխան:

Kna
23.11.2010, 13:36
- Երբ օրերիցդ մահամերձի հոտ է գալիս եվ մտքերիդ ծանրության տակ բջիջներդ այնքան են ճզմվել որ էլ քունքերիդ ցավն էլ չես զգում: Երբ բազմությունն սպառնում է մենակությանդ, իսկ մենակությունդ՝ գիտակցությանդ: Երբ ամեն նոր օր իր հետ ոչինչ չի բերում եվ երկինքն գնալով հեռանում է, իսկ երկիրն չի մոտենում: Երբ մոխիրն սպիտակ է, իսկ արցունքներն անգույն: Ինձ այլևս պատասխաններն չեն հուզում, ինձ պատճառներն են հետաքրքրում:

Kna
23.11.2010, 13:38
Նորից ակնոցներս սահում են, ուշ գիշերվա հայելին ստիպում է եզրակացուցյունների հանգել, քաղցր անուրջների և ռոկի համակցուցյունը մթության ու առեղծվածի ափսեում, ես վայելում եմ անսպասելիության անսահման պոտենցիալն և ջարդում եմ խելահեղությանս շղթաները, վանդակիս պատերն թափանցիկ են, իսկ ես իմ պատկերի կատարելագործված արտատպումն: ... Զգացմունքներս արդեն վեցաչափ հարթության վրա են... սահմանագծում եմ անէությունը... ամեն մի վերադարձ ինքնին հեռացում է: Արձանացած լռության արձագանքն ձեռքիս՝ շարունակում եմ քայլել ... ուղղակի հեքիաթս մթնշաղի մեջ է…

Դոկտոր Լեկտոր
23.11.2010, 13:51
Սիրում եմ այս տիպի գրառումներ կարդալ: Գեղեցիկ եք գրել Կնա, բայց գեղեցիկ գրելը դեռևս հիմք չէ գրածը ստեղծագործուն համարելու համար: Չե՞ք կարծում:

Kna
24.11.2010, 08:05
Անշուշտ համամիտ եմ: Նախ ես ինձ որպես ստեղծագործող - գրական փորձեր անող չներկայացրեցի, կարծում եմ կհամաձայնեք որ գրող-ստեղծագործող համարվելու համար անհրաժեշտ հմտությանը և տաղանդին չտիրապետող, սակայն իրենց այդպիսին ներկայացնող մարդիկ շատ կան, անկասկած չեմ պատրաստվում լինել նրանցից մեկն: Վերոհիշյալ գրառումները թղթին հանձնված մտքեր էին, որոնց վերնագրել էի ՊԱՐԶԱՊԵՍ հենց նկատի ունենալով նրանց Պարզապես գրված լինելու փաստը: Միգուցե պետք է Օրագիր բաժնում գրառեի, որպեսզի կոնկրետ բնորոշում չտրվեր, սակայն նոր անդամ լինելով դեռևս այս Էջի նրբություններին այնքան էլ ծանոթ չեմ: