PDA

Դիտել ողջ տարբերակը : 90-ականներ...



Ungrateful
23.11.2010, 06:10
... Մի ժամանակաշրջան, մի էտապ, երբ շատ ցուրտ էր, բայց նաև շատ ջերմ, մութ էր, բայց անչափ լուսավոր, դժվար էր, բայց մնացին բարի հիշողություններ:
Ուզում եմ խոսել 90-ականների մասին:): Քաղաքականության, պրոբլեմների, երկրի վիճակի մասին չի խոսքս: Շատերիս մանկությունն ու պատանեկան շրջանն անցել է հենց այդ թվերին ու վստահ եմ, որ բոլորս էլ հիշում ենք այդ տարիները: Եկեք խոսենք այդ ժամանակաշրջանի լուսավոր կողմերից՝ հիշողություններից, խաղալիքներից, իրերից, հագուստից, ֆիլմերից, գովազդներից, տեխնիկայից... Ամեն-անեմ ինչից: 90-ականների կենցաղային մանրուքները տարբերվում էին բոլոր այլ շրջանների էդ ամեն ինչից ու հաստատ կա հիշելու բան՝ անգամ զարմանքի հասցնող ու նոստալգիա առաջացնող:
Սոց. ցանցերից մեկում այդ թեմայով ունեմ ֆոտոալբոմ /հավաքում եմ լուսանկարներ, որոնցում կա ինչ որ բան 90-ականներից/: Ովքեր, որ կան odnoklassniki.ru կայքի ընկերներիս ցուցակում՝ հաստատ տեսել են այդ ալբոմը:
Ակումբում փնտրեցի ու չգտա նման թեմա: Մեկը կար, բայց 70-80-ականների վերաբերյալ էր, մեկ էլ մանկության հուշեր թեման, որն էլի այն չէ:
Եկեք հիշենք 90-ականները, մեր մանկությունը:love: Այն տարիները, որոնք մենք մեկ-մեկ կարոտում ենք, բայց նաև չենք ուզում որ դա կրկնվի:
Եկեք տեղադրենք լուսանկարներ, տեսահոլովակներ, ֆիլմեր որոնք ինչ որ չափով կապված են այդ թվերի հետ և ճանաչված են եղել այդ ժամանակ… Պատմենք տիպիկ 90-ականների պատմություններ, փաստեր, զավեշտալի դեպքեր: Մի խոսքով՝ այն ամենն ինչը կապված է այդ թվերի հետ:
Կարծում եմ, որ հետաքրքիր ու հաճելի կլինի վերհիշել այդ ամենը ;):

Թեմայի լոգոտիպը թող լինի Ֆուջիկան՝
http://img840.imageshack.us/img840/7899/415702897360962237009n.jpg

Sondtrack-ն էլ Սանտա Բարբարայի opening-ը՝

http://www.youtube.com/watch?v=-53s_1bdC5k


Հ.Գ. Եթե նման թեմա արդեն կա, կամ էլ այս թեման պիտի այլ բաժնում լիներ՝ կխնդրեմ, որ տեղափոխումներն ու միացումներն արվեն: Նախապես շնորհակալություն:

Ungrateful
23.11.2010, 06:31
Սկսեմ :): Կսկսեմ լուսանկարներից:

Դերբի շոկոլադ:
Դերբին ճանաչված պլիտկաներից մեկն էր, այն ժամանակներին մեծ պահանջարկ ունեցող, էժան ու բնականաբար՝ անհամ: Կարծում եմ, բոլորս էլ հիշում ենք այդ շոկոլադը: Սակայն կար դրա հայկականը /երևի հայաստանում պատրաստվող ու փաթեթավորվողը/՝ ԴերԴի անվանումով, որն տարբերվում էր օրիգինալից գնով և որակով: Ահա՝
http://img517.imageshack.us/img517/8001/getimagemb.jpg

Շահովի փուչիկներ:
Կար համարյա բոլոր խանութներում: 25 դրամով կարելի էր գնել խաղարկությանը մասնակցելու իրավունքը, հետո ընտրում էիր թուղթը որի վրա գրված էր թիվն ու ստանում այդ թվի տակ գտնվող փուչիկը:
http://img194.imageshack.us/img194/7131/getimage1y.jpg

Կափարիչներից ու կափարիչին ամրացվող ներքևի մասից պատրաստվող բրիլոկներ:
2 պրոբկաներ ամրացվում էին իրար ու իրանց վրա հագցնում էինք էդ զիբիլները:)); Հիշում եմ, որ պրոբկաների վրա 6 հատ էդ ներքևիններից ավել տեղ չէր անում, սակայն 7 կամ 8 հատով ավելի ճոխ էր նայվում… Տանջվում էինք, էդ 7-րդը ամրացնելու համար:)):
http://img146.imageshack.us/img146/9500/getimage2t.jpg

Լեգենդար Դենդին:
Առանց մենկաբանությունների:
http://img684.imageshack.us/img684/2973/getimage3c.jpg

Դենդիի համար նախատեսված ատրճանակը և դրանով խաղացվող խաղերից ամենա ճանաչվածը՝ Որսորդը: Այդ խաղում, ամենից լավ հիշում եմ շան թարախ ծիծաղը, երբ կրակոցդ դիպուկ չէր ստացվում:
http://img17.imageshack.us/img17/2967/getimage5.jpg
http://img521.imageshack.us/img521/7272/getimage6.jpg

Թղթից պատրաստվող «Գմփիկը»:
Պատրաստվում էր սովորական տետռի թղթից: 2 մատով ամենա ներքևի մասից բռնելու ու ձեռքը արագ թափահարելու արդյունքում՝ պայթյունի ձայն էր գալի:
http://img99.imageshack.us/img99/3152/getimage4q.jpg

Վերջում էլ, երկարացված ավտոբուս՝
http://img695.imageshack.us/img695/1788/getimage7.jpg

Ungrateful
23.11.2010, 06:49
Քանի որ այն ժամանակ մեզ մոտ լայն տարածված էր Ռուսական փոփ մշակույթը, տեղադրեմ մի 2 հատ 90-ականների հիթերից:
Կածում եմ, որ բոլորին՝ թե սիրողների, թե չսիրողներին քաջ հայտնի են այս երգերն ու տեսահոլովակները:

Նատաշա Կորոյլովա - «Маленькая страна» :))

http://www.youtube.com/watch?v=pqq77Q9Ou1Q&feature=player_embedded

Отпетые мошенники - Люби меня :)):

http://www.youtube.com/watch?v=k7CIlWYGxwg
Լյուբի մենյա, լյուբի :sulel :)):

Иванушки International - Тополиный пух:))

http://www.youtube.com/watch?v=MrixZIvhk9o

Հ.Գ. Սկզբի համար հերիք ա: Կարծում եմ, մոտավոր ներկայացրեցի թեմայի իմաստը: Վայելեք :P:
Մաղթում եմ հաճելի հուշեր արթնացնող քննարկումներ

My World My Space
23.11.2010, 09:41
Բա Զայկա մո՞յը.... :D

http://www.youtube.com/watch?v=pW7Jgah_EGE

ՆանՍ
23.11.2010, 10:00
Իսկ սա հիշու՞մ եք;):love
http://www.youtube.com/watch?v=PMVLSrPVX2g

einnA
23.11.2010, 10:02
էխ գիտի ժամանակներ :love
մեր համար էտ տարների մութն ու ցուրտն էտքան էական չէին, մենք էտ չէինք հասկանում:
Մեր համար մի իսկական ուրախություն էր, որ իրիկունը մինչև լույսերը տալը դրսում մրսած-սառած-կապտած պիտի սպասեինք, որ մի հատ խմբովի գոռայինք ուռաաաաաա ու գնայինք քնելու :))
Ձմռան էն ցուրտ օրերի "փեջի" թալաշը :nyam դրանից համով էլ բան կար...

Մեր պարտականություններից էր առավոտ շուտ դեռ կարգին ուշքի չեկած վազեինք հացի հերթ կանգնեինք.... բա հացի տալոնները:Հատուկ հաստ ինչ-որ բանի վրա կպցնում էինք, որ չպատռվի...
Բա ջրի հերթերը... էտ հերթերից մենք իսկականից հաճույք էինք ստանում... տուրուդմփոց, ճվճվան կնանիք...

Էնքան բան կա, նոստալգիա առաջացավ:
Դեռբին հիշեցինք, ես էլ հիշում եմ էն ժամանակ սնիկերսները ինչ մի դելիկատես էր:Մաս-մաս, կտոր-կտոր, փշուր-փշուր բաժանում էինք դրսում, թաքուն ...

հիշեցի էն love is ծամոնները դոնալդների հետ :)) չունգաչունգի մեր պարագաները, ժուլիկությունները.... եմիշի համով տուրբո ծամոնները...

Ժողովուրդ դուք բա ֆորդ բոյարդ խաղացել եք?

ՆանՍ
23.11.2010, 10:22
Ծամոն ասեցիր, հիշեցի. էդ Տուրբոյի մեջ ինչ ա, թե կպցնովի թղթեր կային, սաղ օրը էդ զիբիլից էինք առնում,ծամում, հետո հենց քաղցրը անցնում էր, էնքան էր պնդանում, որ ջիգյարով ծամելուց ծնոտդ ձախի վրա ծռվում էր:D, միջի թուղթն էլ տանում կպցնում էինք սառնարանի դռան վրա,շարքերով, որն էլ եթե հետո ուզենայիր պոկեիր կարգին չէր պոկվում , կլեն թղթախառը մնում էր կպած.այ տենց կոլեկցիա էինք հավաքում մամայի ներվերի հաշվին:D

Սլիմ
23.11.2010, 10:44
Էն պուճուր Փափյոնները հիշում եք? Մանուշակագույն:D Բաունտիի նախահայրնա եղել:
Դոպինգ շոկոլադը հիշում եք?
Մեկ էլ հիշում եմ հացի տալոնները , բա դվիժոկները, տանը մեծից փոքր մասնագիտացել էիրն դվիժոկի աշխատանքի մեջ:
Հիշում եմ լեվի լույսը ու լույսի մարդու վաժնի դեմքը:P:D
Բա սերիալները ,"Իզաուրա" , "Բագատիե տօժե պլաչուտ"::D
Էտ ժամանակվա կիպիտելնիկները, էն լամպերը ֆիթիլով , որ գիշերը վառ էիր թողնում, առավոտյան քթիդ մեջ դո պոբեդնոգո մուր էր:D

Ribelle
23.11.2010, 11:15
http://www.youtube.com/watch?v=MDa3MvXs-iw&feature=related

:love

Սլիմ
23.11.2010, 12:12
Մի քանի նկար ավելացնեմ էն ժաանկվա հեռուստատեսային շեդեվրներից, հա բայց է կինոներն էլ որ չլինեին....
5053050531505325053350534

Ամպ
23.11.2010, 12:23
Հարգելի՛ Ungrateful, թեմադ առաջին իսկ տողից սկսեցի ժպիտով կարդալ. հին ու բարի, տխուր, բայց միաժամանակ չարաճճի ու լուսավոր հիշողություններ արթնացան մոտս:
Այդ տարիների ինձ համար ամենաթանկ հիշողությունը մեր այբբենարանի հանդեսն էր::love Դպրոցում մեր դասարանը միակն էր, որ 92-ի ցո՜ւրտ ձմռանը հանդես կազմակերպեց: Սառնամանիք դահլիճում, ուր մեր ծնողներից բացի ուրիշ հանդիսատես չունեինք, մի քանի տակ հաստ շորերի վրայից դպրոցական համազգեստ հագած, արջուկ դարձած, երգեցինք, պարեցինք, ուրախացանք, հեքիաթ բեմադրեցինք: Յուրաքանչյուրս մի տառ ունեիք, այդ տառով ասեղնագործած թևնոց էինք կապել ու հենց այդ տառով սկսվող էլ ոտանավորներ էինք արտասանում: Իմը Լ տառն էր::)

einnA ջան, մենք ջուր ունենում էինք :P , երբեք ջրի հերթ չենք կանգնել, այ իսկ հացի, նավթի հերթե՜րը :bl : Պատահում էր՝ հացը գիշերվա 12-ին էին ստանում: Ու խանութի մոտակայքում ապրող շենքի բնակիչները այդ մասին անպայման տեղյակ էին պահում թաղամասի իրենց մյուս ծանոթներին: Մարդիկ էլ էդ ցրտին քուրքավորվում էին ու «մարտի» գնում: Հացի կտրոնի մի նմուշ պահել եմ: Արխիվս երբ քրքրեմ, կնկարեմ ու այդ թանգարանային նմուշով ձեզ հետ էլ կկիսվեմ: /Մեր ամենաառաջին դրամների նմուշներից էլ ունեմ, չգիտեմ՝ կարե՞լի է դրանց նկարներն այստեղ տեղադրել/:
Իսկ հեռախոսնե՜րը :crazy . լսափողը վերցնում էինք ու հազար տեղից խոսակցություններ էին լսվում: Մարդիկ սկսում էին պայմանավորվել, թե ոնց միասին «ատբոյ» տան, որ իրենց ուզած տեղը զանգեն:

Իսկ կաթի փոշին հիշո՞ւմ եք:

Հիշում եմ` առաջին տարին երեխաներով կծկվում էինք վերմակների տակ, իսկ մայրս, լուսամուտի մոտ կուչ եկած, մինչև լույսի վերջին շողը, Թումանյանի պոեմներն ու քառյակներն էր կարդում մեզ համար: Հետո հայրս վառարան պատրաստեց: Վառում էինք ինչ-որ յուղի մեջ թաթախած աղյուս, մոմի նվազ լույսը փոխարինեցինք ճրագի արքայական լույսով: Իսկ հաջորդ տարի մեզ արդեն լա՜վ ապահովել էինք. փայտ ու գնացքի մարտկոցներ էինք գնել: Ֆուջիկա այդպես էլ չստացանք, հայրս էլ ինչ-որ կանաչ գույնի կերոսի էր գնել:

Հարևաններով միշտ հավաքվում էինք մեր տանը, դաշնամուր նվագում, խաղեր կազմակերպում, անպայման թեյ խմում: Հետո մեծերը հանգիստ զրույցի էին անցնում, իսկ մենք էլ կծկվում էինք վառարանի մոտ, գիրք կարդում ու ի վերջո թմրում էինք ու գլուխ գլխի դրած՝ ննջում: Նմանատիպ աղմկալից երեկոներից մեկի ժամանակ այդպես էլ չէինք իմացել, որ լույսերը մեկ ժամով տվել են. տան բոլոր լույսերն անջատած էին, իսկ դրսի ուրախության աղմուկը չէինք լսել::D Երբ իմացանք, ի՜նչ ափսոսանք էր :( : Իսկ դեկտեմբերի վերջին օրերին էլ հիշո՞ւմ եք՝ գիշերը մի քանի ժամով լույս էին տալիս, մարդիկ էլ այնքան էլեկտրական սարքեր էին միացնում, որ ի վերջո էդ լույսից էլ էին զրկվում: Շենքի տարբեր հարկերում «լույսերը պայթում էին», կանայք էլ խմորոտ ձեռքերով, ահաբեկված դուրս էին թռչում բնակարաններից:

Ափսոս, 90-ականների լուսանկարներ չունեմ, ֆիլմերը հանրահայտ մեքսիկական սերիալներն էին՝ իրենց նյարդեր սղղոցող 20 ռոպեանոց սերիաներով: Լավ հիշում եմ՝ ռուսական էստրադայում այդ տարիներին հայտնի դարձավ սևազգեստ, նվնվան Բուլանովան :D Իսկ Ստերեո ստուդիան հիշո՞ւմ եք՝ Կարեն Վարդանյանի, Անահիտ Նավասարդյան ձայնով:

Խաղալիքներից գունավոր օնձին եմ հիշում :D Խաղում էինք, ծռմռատում, հետո մածունի շշի վար հագցնում, գոլորշու վրա պահում, որ ուղղվի :D: Հիշում եմ հավկիթներ հավաքող ինչ-որ գայլի խաղ էլ կար, բայց շա՜տ աղոտ:

Ջերմ էին այն ժամանակ մարդիկ, անկեղծ, նույն հալի, նույն օրի, իրար թև-թիկունք էին: Իսկ ջերմության ու լույսի պայմաններում էդ ամենը կորցրեցինք, օտարացանք::(

Ռուֆուս
23.11.2010, 12:35
Խաղալիքներից գունավոր օնձին եմ հիշում :D Խաղում էինք, ծռմռատում, հետո մածունի շշի վար հագցնում, գոլորշու վրա պահում, որ ուղղվի :D: Հիշում եմ հավկիթներ հավաքող ինչ-որ գայլի խաղ էլ կար, բայց շա՜տ աղոտ:

Խնդրեմ. :)

http://stella.webbdesignstudio.net/images/MagicSpring0.jpg

Սլիմ
23.11.2010, 12:48
Երեխեք բա հիշում եք սրա աստղը կար ու սրտիկը:) Ես հիշում եմ , դնում էինք ամենավերևի աստիճանի վրա,քաշում որ աստիճան առ աստիճան իջնի :

einnA
23.11.2010, 13:19
բա մի պահ կար դպրոցում կաթ ու պեչենի էին տալիս :)) ես կաթը փոխում էի պեչենիների հետ - համով էին

հարևանների հետ լոտո էինք խաղում...

բա էն կտկտիկ կոշիկները :love

բակի հանդեսները, ճամբարների գունավոր թղթերը պարանի վրա կախած...

ՆանՍ
23.11.2010, 14:06
Նոր մի բան հիշեցի. էն 1 ժամը, որ լույս էին տալիս, պապաս ավտոյի ակումուլյատորը բերում էր տուն, դնում էր զարյադկի, որ "Ալոնդրա"-ն նայենք:D 1 ժամ հետո լույսերը կտրում էին, բայց մենք չէինք տխրում,քանզի դիմացի շենքում ով լավ ծանոթ ուներ, իրա հետ լևի լույս էր քաշում ;) ու չնայած, որ շաբաթը մեկ չար ու անաբուռ էլեկտրիկ ձաձան գալիս ու դրսի էլ.լարերը մկրատով կռիսավարի կտրտում էր:angry, բայց մենք չէինք ընկրկում ու թևաթափ լինում , նորից լևի գծեր էինք քաշում:D... Հա, ինչ էի ասում. դե էդ դիմացի շենքի 1 ժամ լույսը+մեր 1 ժամը, ակումուլյատորը լավ զարյադկա էր վերցնում ու հետո, հենց լույսերն անջատվում էին ԱլոնդրԵն էր սկսում ու մենք պուճուր տելեվիզրով կարողանում էինք սերիալը նայել:hands բայց էդ 20 րոպեի ընթացքում էնքան ռեկլամ-զահարումար էին գցում արանքը,դառնում էր 40 րոպեանոց, ու էլ խեղճ ակումուլյատորը չէր դիմանում, նստում էր, ու ամեն օր էդ կինոյի վերջին րոպեները տենց էլ չէինք տեսնում:D, իսկ ես թշվառ հայացքով նայում էի հեռուստացույցի տխրամած էկրանին ու ասում.:(
-Աղաչում եմ, էլի, տելեվիզր ջան,մի անջատվի...:D:D

paniaG
23.11.2010, 14:18
Ջերմ էին այն ժամանակ մարդիկ, անկեղծ, նույն հալի, նույն օրի, իրար թև-թիկունք էին: Իսկ ջերմության ու լույսի պայմաններում էդ ամենը կորցրեցինք, օտարացանք::(
Մի տեսակ ես խոսքերից հետո մոտս անհագ ցանկություն առաջացավ զանգել Լևոն Տեր-Պետրոսյանին,շնորհակալություն հայտնել:D
Բայց իրոք նոստալգիա էր Ungrateful :) Տաք ու հարազատ ժամանակներ էին::love

One_Way_Ticket
23.11.2010, 14:30
Քեռուս "Սոնատա" մագնիտոֆոնը :)

http://s13.radikal.ru/i186/1008/07/545a90872984.jpg

Նաիրուհի
23.11.2010, 16:36
«Ստերեո» ստուդիան իմ կյանքում մի ուրիշ տեղ ուներ։ Կարեն Վարդանյանի ձայնը էնքան եմ կարոտե՜լ... Էն ժամանակ շատ բան եմ սովորել իրեն լսելով։ Էսպես էլ չիմացա՝ էդ մարդն ի՞նչ արտաքին ունի :(
Հա, հիշո՞ւմ եք՝ ոնց էր սկսվում «Ստերեո ստուդիան»

http://www.youtube.com/watch?v=LqjktVjkrFk&feature=player_embedded
Բա վիդեոնե՜րը, ժողովուրդ։ Ես Երևանում չեմ ապրել էդ շրջանում, բայց ոնց զգում եմ՝ էստեղ էլ է հիմնականում նույնը եղել, ուղղակի մեզ մոտ 90-ականները մի քիչ ավելի երկար տևեցին։ Էն տարիներին խոպանից հաջողությամբ եկողները հետները վիդեո էին բերում, ամեն թաղում 3-4 էդպիսի երջանիկ ընտանիք էր լինում։ Հետո հենց մեկի ձեռքը նոր կասետ էր ընկնում, ամբողջ գյուղով շրջագայում էր, ու էդ կինոդիտումներն առնվազն 5-6 ընտանիք հավաքում էին։ Դե դա էն երանելի օրերին, երբ լույս կար։ Իսկ եթե չէր լինում, մնում էինք փոքրիկ հեռուստացույցի հույսին, որը մեր թաղում միակն էր ու մեր հարևանի տանը։
Էդ ժամանակ սկսվեցին առաջին «վիրտուալ» սիրահարվածություններն ու կինոյի տղաներին նմանվելու երազանքները։ Վան Դամը, Բրյուս Լին, Շվարցը... :love

Առանձին պատմություն էր մեր դպրոցը։ Գյուղի սովորական դպրոց էր, ի՜նչ ջեռուցում, ի՜նչ բան... Դասարանով հերթ էինք սահմանում, ամեն մեկս մի օր պարկով աթար ու շշով նավթ էինք քարշ տալիս էդ ձյուների միջով, որ վառարանը վառենք։ Աշնան սկզբին գնում էինք դպրոցի համար փայտ ու շիշկա (կոն) հավաքելու, բայց մեր հավաքածը հազիվ մի երկու շաբաթ հերիքում էր ուսուցչանոցն ու տնօրենի առանձնասենյակը տաքացնելուն, ու ամեն ձմեռ էլի մնում էինք մեր ավանդական աթարի հույսին։

LoK®
23.11.2010, 16:36
Բա Յուպին ու Զուկոն չեք հիշու՞մ :))

http://img713.imageshack.us/img713/5181/line3.jpg

Բա ամենագլխավոր երգը :love


http://www.youtube.com/watch?v=cOrc37wNUqU

Ակումլյատորով հեռուստացույց մենք էլ ունեինք :) Դրանով նայած սերիալները էնքան չեն տպավորվել, ինչքան КВН-ը: Հարեվաններով հավաքվում նայում էինք :)
Համ էլ պապաս ամեն տեղ մեքենայի լամպեր էր կախել ու միացրել ակումլյատորին, դրանցով էինք լուսավորում տունը :)

Իմիջիայլոց էս վերջերս մոտս նոստալիգա էր, КВН-ի էն ժամանակվա համարներն էի վերհիշել :)
Օրինակ սրանք :))


http://www.youtube.com/watch?v=Dr738EqIH2Q


http://www.youtube.com/watch?v=SVQJNLR9uzU


http://www.youtube.com/watch?v=31G_T4PvLs8

Մեկ էլ չգիտեմ լսած կլինե՞ք, Комбинация անունով խումբ կար, իրանց երգերն եմ լավ հիշում, էլի նոստալգիա էր առաջացել մոտս :love


http://www.youtube.com/watch?v=ObkkiczPqjo


http://www.youtube.com/watch?v=6VoE9DmCgFE

Ungrateful
23.11.2010, 18:51
90-ականների որոշ կենցաղային մանրուքների, ներքին խոհանոցի, ավանդույթների ու հայաստանյան կյանքը նկարագրող ու ցույց տվող ֆիլմեր էլ ունենք, մասնավորապես՝ «Մեր բակ 1» և «Մեր բակ»-ի 2-րդ մասը /որում նկարագրվում է 90-ականների վերջին տարիները/:
Ֆիլմերում տվյալ ժամանակաշրջանը նկարագրվում է կոմեդիկ ժանրում, սակայն դիպուկ՝ կերպարները, ընտանիքները, հարևանների հարաբերությունների, մտածելակերպները, շենքի /բակի/ մթնոլորտը... :love:
Էլ չեմ ասում, թե ինչ հաճույքով էինք դիտում: Շատ քիչ էին ցույց տալի այդ ֆիլմերը ու մենակ Հ1-ով: Էդ տարիներին /90-ականների վերջերին/, երբ արդեն ունեինք վիդեո մագնիտաֆոն, մերոնց համոզեցի, որ գնեն այդ ֆիլմերի լինցենզիոն կասետները, որոնք այն ժամանակ ահավոր թանկ էին:

http://img528.imageshack.us/img528/1788/getimage7.jpg

Մեր Բակերից խոսեցի, հիշեցի 90-ականների մոդայիկ հագուստի տեսակները:):

Մոդայի ճիչ կաշվե կուրտկաները՝
http://img340.imageshack.us/img340/2499/getimage8.jpg

Ջինսից կոմբինիզոնները՝
http://img98.imageshack.us/img98/1134/getimage14.jpg

Ցանցով կեպկաները՝
http://img832.imageshack.us/img832/4108/getimage9.jpg

Ջինսից սառոչկաները՝
http://img440.imageshack.us/img440/5151/getimage12e.jpg

Սենց բան էլ կար :))`
http://img208.imageshack.us/img208/181/getimage11.jpg

Ու այս ոճի կոշիկները՝
http://img221.imageshack.us/img221/5815/getimage13.jpg

A.r.p.i.
23.11.2010, 19:14
Խոսք գնաց հագուստի մասին, չէի կարա չհիշեի, աղջկեք կա՞ մեկը , ով սրանից չի հագել…
Լամբադա կիսաշրջազգեստ:love
http://s009.radikal.ru/i310/1011/0e/2259e8485ad2.jpg (http://www.radikal.ru)

Yevuk
23.11.2010, 20:15
http://www.slando.ru/photos/live/20/proigryvatel_plastinok_stereo_321_19453020_1_F.jpg

Մենք էլ սրանից ունեինք ու ամբողջ օրը երգ էինք լսում::love Լի՜քը պլասծինկա ունեինք. էլ ռուսական էստրադա, էլ մուլծիկների երգեր, էլ արտասահմանյան, իտալական և այլն:
Հիշում եմ, որ ես վախում էի միացնել.:D էն որ ասեղը դնում էինք պլասծինկայի վրա ու սկզբից ծվծվում էր,:scare այ էդ մասից էի սարսափում, որ հանկարծ չփչանա պլասծինկան:
Պլասծինկաների մեծամասնության վրա էր գրած էր "Мелодия": :))

http://www.nanonewsnet.ru/files/thumbs/vynil.jpg

AniwaR
23.11.2010, 23:23
Օյ, ձմեռները Գյումրիում ահավոր ցուրտ էր լինում: Հիշում եմ՝ ոնց էինք քնելուց առաջ ջուր տաքացնում (վառարանի վրա ըստ երևույթին), լցնում շշերի մեջ, ամուր փակում ու դնում տեղաշորի մեջ, որ տաքացնեն, հնարավոր լիներ մտնել տեղեր. գրելկայի դեր էին տանում էլի: :)



Ու այս ոճի կոշիկները՝
http://img221.imageshack.us/img221/5815/getimage13.jpg


Իսկ ես հիշում եմ, որ սրանցից բացի մոդա էին նաև «կտկտիկ» կոշիկները, ընդ որում՝ դպրոցական տարիքի աղջիկների համար մի մոդել կար շատ տարածված՝ մորեգույն, վրան փայլփլուն ծաղիկ ու որը առանձնահատուկ ականջ ծակող կտկտոց էր հանում: :)) Աստվա՜ծ իմ, նույնիսկ ես եմ երազել դրանցից ունենալ::D:oy

90-ականները հիշելիս միտս են գալիս նաև բարբի կուկլիկները ու դրանց էժանագին պատճենները: Ինչքա՜ն եմ մամա-պապայի գլուխը տարել դրանց համար: :) Վերջը կյանքումս 2 հատ եմ ունեցել՝ մեկը մեր հարևան Նինա տոտայից առած 900 դրամանոց էժանանոց բարբիներից էր, մեկն էլ Ստամբուլի բազարից (Գյումրիի կենտրոնական մեծ շուկան է էդպես կոչվում. անունը մոռացել էի, նոր մամայիս հարցրեցի, ու բացե՜լ ա:lol) ՝ համեմատաբար թանկանոց, վարդագույնա-սպիտակախառը մազեր ուներ ու սիրուն, վարդագույն, ուռած շորիկ: :love :D :oy Էնքան խաղացի, գլուխը պոկվեց: :Պ

Yevuk
23.11.2010, 23:47
Բարբի՜...:love Ես ու քույրս էլ ունեինք 2 հատ ու մի 3 հատ էլ շարիկ: Լիքը խաղում էինք, գլուխները պոկում-հագցնում էինք :)): Որ արդեն մի քիչ էլ մեծացանք, հորաքույրս մեզ Մոսկվայից բարբիի կահույք բերեց. էտ ինչքա՜ն էինք ուրախացել, ամիսներով չէինք պոկվում:love: Բայց երկար չվայելեցինք բարբիի կահույքը. նախ մեխ մասը ջարդվեց մեր ձեռքից, երկրորդն էլ` մենք շուտ դուրս եկանք էդ տարիքից :(: Հիշում եմ, որ մի անգամ քրոջս հետ խաղում էինք, կռվեցինք, թե ով ում կուկլայի «մամա»-ն ա :)), ու քույրս բռնեց թուշս կծեց:D: Մի քանի ամիս հետքը չեր անցնում:

LoK®
24.11.2010, 02:54
Էս էլ ձու հավաքող գայլը :)

http://img207.imageshack.us/img207/3736/4283003.jpg

Լամպը

http://img828.imageshack.us/img828/9617/d616e60eda158.jpg

Սենց լապտեր էլ կար, գեներատորով :)

http://img19.imageshack.us/img19/3776/e608a3c3905b8.jpg

Ու ամենակարևորը :))

http://img338.imageshack.us/img338/2305/5acccdbb57858.jpg

Ungrateful
24.11.2010, 06:20
Այդ ժամանակ դեռ ես չկաի ու չգիտեի, թե քանդելուց առաջ ինչ շինություն էր դա… Տենց էլ չիմացա: Սակայն շատ լավ եմ հիշում «փոս» կոչվածը: «Փոսի» տեղում եղել էր այդ շինությունն, որն քանդել էին՝ ինչի հետևանքով էլ այն առաջացել էր: «Փոսն» իրենից ներկայացնում էր շինության մնացորդներ, աղբանոցի պես մի բան ու խոնավության պատճառով այնտեղ բամբուկ էր աճում: Զզվելի մի վայր էր, սակայն այն ժամանակ «փոսի» մոտ միշտ հերթ էր, աղմուկ, լիքը մարդ… Առավոտից մինչև գիշեր, ցուրտ թե շոգ, ամառ թե ձմեռ:
«Փոսը» գտնվում էր հենց Մարգարյան փողոցի վրա: Հիմա դրա տեղը մեծ բենզալցակայան է, նրան կպած ավտոսպասարկման կենտրոն ու «Բուխարի» կոչվող օբյեկտ: Չնայած, դա այնքան էլ կարևոր չէ:
«Փոսում» նման մարդաշատությունը կապված էր 1 ծորակի հետ: Գետնի տակից դուրս էր գալիս ծորակ, որից միշտ ջուր էր գալի: Ծորակի կողքը կանգնում էր մի մարդ, որն օժտված էր կազմակերպչական ունակություններով, սակայն կարծում եմ, որ չգիտեր դրանց առկայության մասին: Կանգնում էր տուրուդմփոցից մեզ զերծ պահելու համար: Հերթով վերցնում էր վեդրոներն, լցնում էր ու տալիս տիրոջը: Ձմռանը, քանի որ ցուրտ էր այդ կազմակերպիչները հաճախ էին փոխարինվում՝ սառն էր ջուրը:
Հիմա եմ հասկանում այդ տեսարանի գեղեցկությունն ու խորը իմաստը՝ գարշելի, կեղտոտ, վախենալու մի մեծ տարացքում մեկ փոքրիկ հույսի աղբյուր, անհրաժեշտության՝ ջրի աղբյուր:
Ծանր ու մեծ վեդրոները վերցնում էր պապիս, ինձ չէր թողնում… Ես շշերն էի տանում /կամ չէի տանում, կոնկրետ չեմ հիշում/ ամեն դեպքում իմ մտքին տենց է գալիս: Օրը մի քանի անգամ, 1-ից 5-րդ հարկ: Հարևաններով հավաքված էինք գնում ու ժամերով ձքձքվող հերթը այդքան տխուր չէր անցնում: Դժվար էր ու զզվելի կանգնել այդ հերթերում, սակայն ի՜նչ հաճելի էր, երբ գալիս էր քոնն ու քո վեդրոն էր լցվում, սոված ու հոգնած հայացքով էի նայում վեդրոների կամաց-կամաց ավելացող ջրին, այդ պրոցեսին:
Զարմանալի է, բայց այդ օրերը ես հիշում եմ շատ կոնկրետ: Մոռանում եմ դրանից երկար տարիներ անց կատարվածը, բայց դրանք հիշում եմ:
Փայտ ես չեմ կրել: Փայտը պապիկս էր բերում գործից տուն վերադառնալուց, մեջքին դրած… Հիշում եմ, ջխայնանում էին վրես, երբ չէի խնայում փայտերն, աննդհատ քցում էի վառարանի մեջ, որ դուրս եկող ծուխն ավելի ուժեղ լիներ: Վառարանի վրայի կարտոֆիլը, այն ժամանակ չէի փոխի ցանկացած շոկոլադի հետ: Սիրածս ուտեստն էր:
Պապիկս ամեն օր տուն էր գալի փայտերով, ինչ որ մթերքներով՝ որոնք չեմ հիշում, մեկ էլ 4 հատ «Չինո» շոկոլադկեքով, իմ համար: 25 դրամ առժեր, փոքր շոկոլադկաներ էին ու այդ 4 հատը 4 րոպեից ավել չէր դիմանոոմ ձեռքս: Տանը միշտ միացված է եղել ռադիոն: Հիշում եմ այդ հաճելի երաժշտությունն ու տղամարդու ձայնը, որն ամեն օր նույն տողերով էր սկսվում:
Հիշում եմ, հիշում եմ, հիշում եմ… Ու գոհ եմ, որ 90-ակաների երեխա եմ եղել; Ուրախանում ու տխրում եմ, երբ կողքից նայում եմ մեր ժամանակակից սերնդի /3-10/ տարեկան երեխաներին: Այս ամենն, ինչը գրում եմ՝ արդեն մեծ բան է ինձ համար… Իսկ ի՞նչ է նոր սերունդը հիշելու ու պատմելու: Կայֆ ա, որ ես եղել եմ բարձր տեխնոլոգիաների բացակայության ու հիմա կամ դրանց աճման ժամանակաշրջաններում: Հավես ա էդ տարբերությունն ու էդ տարբերությունը զգալը: Ինձ համար տետրիսը միշտ կմնա տեխնիկայի գլուխգործոց, իսկ ժամանակակից համակարգիչները արդյո՞ք կդառան հուշ, գլուխգործոց նոր սերնդի համար… Մի տեսակ կասկածում եմ:
Իհարկե, չեմ ցանկանում որ այդ ամեն ինչը կրկնվի, բայց ինձ ահավոր պակասում է այն տարիների մտերմությունը, ջերմությունը, մաքրությունը…
«... Մի տեղ ուրախանում եմ, մի տեղ լացս գալիս ա, որ էդ սաղ անցած էտապ ա»:

einnA
24.11.2010, 09:50
Խոսք գնաց հագուստի մասին, չէի կարա չհիշեի, աղջկեք կա՞ մեկը , ով սրանից չի հագել…
Լամբադա կիսաշրջազգեստ:love
http://s009.radikal.ru/i310/1011/0e/2259e8485ad2.jpg (http://www.radikal.ru)

օօօօօօօօօօօօօօօ լամբադա յուբկաները :love
հագնում էինք, որ հատուկ տղաները ոգևորվեին ու երգեին. շորերդ հանի արի ինձ հետ լամդաբա պարի :sulel
մենք էլ հետներն էինք երգում ու նենց ոգևորվածությամբ :D մեջներս անմեղություն կար, դե հիմա արի ու մի 4 տարեկան երեխուն ասա էտ անմեղ երգ ա :(

Հայկօ
24.11.2010, 19:56
Թեմայի շրջանակներում. Երևանը 90-ականներին (http://www.akumb.am/showthread.php/39821-%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%A8-90-%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6):

Ungrateful
24.11.2010, 19:59
Թեմայի շրջանակներում. Երևանը 90-ականներին (http://www.akumb.am/showthread.php/39821-%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%A8-90-%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6):

Վա՜ու:): Էդ թեման չէի տեսել :love:
Կստածի, կարելի ա էդ թեման շարունակել: Ստեղ կամ տվածդ թեմայում: Կփորձեմ 90-ականների Երևանի լուսանկարներ պեղել:aha:

Ժունդիայի
24.11.2010, 20:54
Սուխոյ սպիրտ
http://img818.imageshack.us/img818/7369/25232758.jpg

Հացի տալոն
http://img252.imageshack.us/img252/6403/230pxtalon.jpg

Yevuk
24.11.2010, 21:00
Իսկ տամագոչի ո՞վ ուներ: :))

http://infomir.org.ua/news/newsImg/10/3008580.jpg

Մանկության իմ անբաժան մասն էր, միշտ վզիցս կախած էր: Իմ տմագոչին դեղին տուն էր. ես էլ պահում էի կատու :D: Որ մեկ էլ սկսում էր ծվծվալ, հասկանում էիր, որ կենդանիդ սոված ա :D: Ամբողջ օրը խաղում էի հետը, անգամ հյուր գնալուց, բայց վերջը կատուս սատկեց, տամագոչիս էլ ուղարկեցին աղբի դույլը :(:

erexa
26.11.2010, 18:01
Հիշում եմ էդ թվերին շատ մոդա էին հնդկական կինոները, հատկապես դիսկո դանցեռն ու տանցույ, տանցույը:


http://www.youtube.com/watch?v=zLPbrSjiJI8&feature=related


http://www.youtube.com/watch?v=MO-vVPxoSgg&feature=related

Ungrateful
30.11.2010, 19:14
Մի քիչ էլ մեր հայկական այն ժամանակների շոու-բիզնեսից:)):
Էս գրառմանս մեջ, կաշխատեմ անձնական կարծիք, կոնկրետ նյութի վերաբերյալ ճաշակային, որակային մեկնաբանություններ չանել:
Ճիշտ ա, 90-ականներին ռուսական էստրադան ավելի տարածված ու մասսայական էր մեզ մոտ, սակայն հայաստանում կամաց-կամաց սկսվում էր սեփական շոու-բիզնես կոչվածը: Առաջին տեսահոլովակներ, կամաց-կամաց որոշ մասսաների կողմից սիրվող երգիչներ և այլն… Ու ամենա կարևորը՝ երգեր, որոնք շատերս լսել ենք, բայց թեկուզ այն ժամանակ չենք սիրել:pardon:
Էս գրառմանս համար նյութեր հավաքելուց նկատեցի, որ մեր շոուբիզում, այն ժամանակ գերակշռում էին /կարելի ա ասել՝ վխտում էին/ ռեմեյքները: Առաջին քայլերը՝ ճանաչված արտասահմանյան երգերի հայաֆիկացումն էր:
Օրինակ՝ Հայկոն ու Մկոն… Չէի հիշում, պարզվեց որ իրանք էլ են իրանց փորձել երաժշտական ասպարեզում: Բնականաբար, ավելի հումորային ոճի մեջ:
Խնդրում եմ ուշադրություն դարձնել ոչ միայն ստորև տեղադրածս երգերին, այլ նաև տեսահոլովակներին:


http://www.youtube.com/watch?v=xQ-xGc43eRk

Չնայած, իրենց հումորային կարճամետրաժ տեսանյութերի թեման եղել է դեռ այն թվերից՝


http://www.youtube.com/watch?v=Ru0-xE680wY&feature=related

Ու թեկուզ ունեինք երգեր, որոնք ռեմեյք չէին, սակայն նրանց մեջ աչք էր ծակում ռուսական էստրադայի հետքն ու ազդեցությունը:
Այստեղ ուշադրություն դարձրեք նաև տեսահոլովակին՝ համերգին ու համերգային մթնոլորտին:))՝


http://www.youtube.com/watch?v=TtvUQgwr-Fs

Օլգա Այվազյան, Մայքլ Քոթանջյան ու այլ այս տեսակի երգիչներ էլ ունեին իրենց երկրպագուների բանակը: Էս դեպքում տեղադրեմ Լիլիթ Կարապետյանի տեսահոլովակներից… Կիսատկլոր երգչուհի, լողացող կիսատկլոր եգչուհի՝ սեքս սիմվոլ ա էլի:))՝


http://www.youtube.com/watch?v=upK88T4ivJ4

Էլ ի՞նչ 90-ականների շոուբիզ առանց «Top 10 of rabiz» պրոեկտի: Հումորային ժանր, ծաղրանք… Գրիշը միքսում էր ամերիկյան ճանաչված կատարումները /մեծամասամբ ռեփ ժանրի/ մեր ռաբիզ երգերի հետ ու ստանում համով ու ակտուալ հումորային երգեր: Համեմատաբար բարձր էր որակը՝ ձանյագրում էին ԱՄՆ-ում: Շատերն էլ իրանց շնորհիվ իմացան թե ռեփն ինչ է:
Գրիշայի ոճը օրիգինալ էր ու դրանից հետո, մի քանի տարի այդ ռաբիզա-արտասահմանյան միքսերը սկսեցին անել շատ-շատերը:
5-6 կամ էլ 7 /կոնկրետ չեմ հիշում/ կասետ ու ձանյասկավարակ թողարկեց Top 10 պրոեկտը: Աշխատում էին իրենց արդեն հաստատված ոճի մեջ:
Սա էլ հայ շոուբիզնեսի առաջին սկանդալային տեսահոլովակներից մեկը, որն իմ հիշելով մի պահ արգելված էր, կամ էլ եթեր էր տրվում գիշերները: Էրոտիկ-մերոտիկ պահեր, սպանություններ, մաֆիա-շմաֆիա… Top 10 of rabiz - 50 տարի:))՝


http://www.youtube.com/watch?v=SxfTboR0sQE

Հ.Գ. Կոնկրետ էս վերջին վիդեոն երկար եմ ման եկել: Յոթուբում չկար, ամբողջ ինետը քրքրեցի, վերջը գտա վկոնտակտե սոց. ցանցում ու ինքս դրեցի յութուբում, հատուկ ստեղ տեղադրելու համար: Կստածի, յութուբում վիդեո տեղադրելու դեբյուտս էր :oy:)):

Հ.Հ.Գ. Փաստորեն, փոփ-ի մասին ստացվեց:8:

StrangeLittleGirl
30.11.2010, 22:48
Նայում եմ էս թեման, մտածում եմ՝ մի բան էլ ես գրեմ: Գրեթե բոլորի գրառումները ժպիտ են առաջացնում, ինչ-որ հիշողություններ առաջ բերում, բայց չգիտեմ ինչու, ինձ համար 90-ականների գոնե առաջին կեսն աննկարագրելիորեն տխուր հիշողություններ է արթնացնում: Չեմ ուզում շատ պատմել, որովհետև ոչ մի դեպքում նորից չէի վերադառնա այդ օրեր, չնայած իբր փոքր էի, պիտի բան չհիշեի: Իմ ամենամեծ հիշողությունը մնում է սա.

http://t0.gstatic.com/images?q=tbn:zh8EoXRiVhTpyM:http://candles.lovetoknow.com/images/Candles/thumb/3/30/Single_White_Candle.jpg/225px-Single_White_Candle.jpg&t=1

...եթե սրանից լինում էր տանը:

Մանանա
30.11.2010, 23:03
հրաշք թեմա:) իրոք ժպիտ է առաջացնում...իհարկե Ֆուջիկան իմ ամենավառ հիշողություններիցա, պապան էտ ֆուջիկայի ֆիլտրերից էր կարողանում գործել...
հա, մեկլ էլ "Շոկ" ծամոնները հիշեցի, էն ժամանակ աննախադեպ բան էր, կծու՜:'
բայց իմ ամենավառ հիշողությունը հետևյալն ա` մի օր մամայի հետ տրոլեյբուսով թե ավտոբուսով (չեմ հիշում) քեռիենց տնից վերադառնում էինք, ու արդեն մթնում էր դուրսը, իսկ ներսը լույս չկար, մեկ էլ լույսերը միացրեցին, ու ես ուրախությունից վեր թռա տեղիցս ու գոռացի "ուռա~, լույսերը տվին":roll մարդիկ չգիտեին լացեին թե ծիծաղային??:}

AniwaR
01.12.2010, 01:40
90-ականների իսկական ձայնը. :))


http://www.youtube.com/watch?v=c-7JLUFyzsM

Kna
01.12.2010, 11:31
Դե լսեք բառերը ու հիշենք... համ տխուր է, համ մի տեսակ կարոտով ենք հիշում, վերջիվերջո մեր մանկությունն էր: Բայց էս երգի բառերն էնքան հիշողություններ են առաջացնում, ակամա ծիծաղում եմ:


http://www.youtube.com/watch?v=rV088cowQ3w

StrangeLittleGirl
02.12.2010, 19:38
90-ականների իսկական ձայնը. :))


http://www.youtube.com/watch?v=c-7JLUFyzsM

Աաաաաաաա, սրան որտեղի՞ց պեղեցիր :D Բայց ինքը 90-ականների շա˜տ վերջերից էր, 2000-ականների սկզբերին: Իրա փառքի գագաթնակետը երևի 1999-2000-ին էր: Ես իրան հիշում եմ 98-ից՝ ռադիոյով հաղորդում էր վարում :D

AniwaR
02.12.2010, 19:46
Աաաաաաաա, սրան որտեղի՞ց պեղեցիր :D Բայց ինքը 90-ականների շա˜տ վերջերից էր, 2000-ականների սկզբերին: Իրա փառքի գագաթնակետը երևի 1999-2000-ին էր: Ես իրան հիշում եմ 98-ից՝ ռադիոյով հաղորդում էր վարում :D

Դե ես ավելի փոքր եմ եղել էդ ժամանակ: Կոնկրետ չեմ հիշում՝ երբ էր, մենակ հիշում եմ, որ տեղական ալիքներով սաղ օրն ինքն էր: :D

StrangeLittleGirl
02.12.2010, 19:48
Դե ես ավելի փոքր եմ եղել էդ ժամանակ: Կոնկրետ չեմ հիշում՝ երբ էր, մենակ հիշում եմ, որ տեղական ալիքներով սաղ օրն ինքն էր: :D

Դե հա, էն ժամանակ, երբ արդեն սաղ օրն ինքն էր, արդեն դադարել էի իրան սիրելուց :D Ես իրան լսում էի, երբ հաղորդում էր վարում Արձագանքով (98-99): Ու որ ժամանակ առ ժամանակ իրա երգերն էին տալիս, ուրախանում էի: Բայց դե լավ ա, որ գոնե իրա երգերի ֆանատը չէի :D

Սերխիո
10.12.2010, 23:45
մերոնք:love
http://www.currencymuseum.net/images/armenia41-1998o.jpg
http://www.currencymuseum.net/images/armenia34s-1993o.jpg
http://www.currencymuseum.net/images/armenia35s-1993o.jpg
սենց բան կար
http://img88.imageshack.us/img88/6613/turboid4.jpg
սրանցից ծխում էինք
http://www.cigarettespedia.com/images/9/9e/American_dream_american_blend_ks_20_h_france.jpg
http://www.cigarettesbuyer.com/images/president_full.jpg
http://www.cigarettespedia.com/images/6/65/Peer_export_aromatisch_wurzig_ks_20_h_red_germany.jpg
http://www.pitt.edu/~slavic/courses/russ1771/labels/cigs/kosmos.jpg

Ungrateful
10.12.2010, 23:55
մերոնք:love
http://www.currencymuseum.net/images/armenia41-1998o.jpg

Շարունակություն...
http://dic.academic.ru/pictures/wiki/files/49/100_dram_98_Armen.jpg
http://www.kurtzig.com/josh/Armenia_P044_500_Dram_1999_O.jpg
http://dic.academic.ru/pictures/wiki/files/53/500_dram_93_Arm.jpg
http://dic.academic.ru/pictures/wiki/files/49/1000_dram_94_Arm.jpg
http://dic.academic.ru/pictures/wiki/files/53/5000_dram_95_Arm.jpg

einnA
10.12.2010, 23:55
բա որ ամենահնարամիտները էն ժամանակվա համար չտեսնված հնարամտություն էին ցուցաբերում ու ծխախոտի տուփերով ռոբոտ էին պատրաստում, աչքերի համար հատուկ տուփեր էին հավաքում ... :))
ես այդպես էլ չունեցա :( ամեն անգամ հարևանի սև ու սպիտակ հեռուստացույցի վրա դրած ռոբոտը տեսնում էի ու նախանձում :))

Սերխիո
10.12.2010, 23:56
են կանաչ 500-ը, որ տենում եմ , գայշնիկներին եմ հիշում...

Ungrateful
11.12.2010, 00:03
Շարունակություն...

Շարունակություն 2 :))
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/a/a9/10_dram_93_Arm.jpg
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/11/100_dram_93_Arm.jpg/800px-100_dram_93_Arm.jpg
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/6/66/200_dram_93_Arm.jpg/800px-200_dram_93_Arm.jpg

Հայկօ
11.12.2010, 00:12
Ես բոլորից էլ ունեմ :)): Պահել եմ: Ճռճռան... :beee

Ungrateful
11.12.2010, 00:18
Ժող, իսկ կհիշե՞ք էս մուլտֆիլմը: Ինքը սերիալ էր ու տարիներ շարունակ, ամեն օր ցույց էին տալի: Ինքը հոգևոր թեմաներով էր՝ աշստվածաշունչ, բան-ման...
Ես ատում էի էդ մուլտֆիլմը ու հերոսներից մեկի` ռոբոտի անդուր ձայնը:
Լուսանկարները հազիվ եմ պեղել :)):
http://img222.imageshack.us/img222/5935/17476280807674295713859.jpg
http://img155.imageshack.us/img155/2835/getimageit.jpg

Մանուլ
11.12.2010, 00:22
Հիշում եմ «նոր» 100 դրամանոցները :)): Երևի առաջին դասարան էինք, չնայած 98-ին կարող ա նաև երկրորդ էինք, լավ չեմ հիշում :)): Մեր դասարանի Գոռը դպրոց էր բերել էդ 100 դրամանոցից, իրա պապան խանութ ուներ :Ճ Մենք էլ ոչ տեսել էինք, ոչ էլ լսել: Չէինք հավատում, որ իսկական ա, մեզ թվում էր՝ «խաղալիք» ա :D, այսինքն՝ նկարած ա, էլի :)):

Մանուլ
11.12.2010, 00:24
Ժող, իսկ կհիշե՞ք էս մուլտֆիլմը: Ինքը սերիալ էր ու տարիներ շարունակ, ամեն օր ցույց էին տալի: Ինքը հոգևոր թեմաներով էր՝ աշստվածաշունչ, բան-ման...
Ես ատում էի էդ մուլտֆիլմը ու հերոսներից մեկի` ռոբոտի անդուր ձայնը:
Լուսանկարները հազիվ եմ պեղել :)):

Էս մուլտիկը մի 3-4 տարի առաջ էլ էին ցույց տալիս :): Ռոբոտի ձայնը իրոք անդուր էր, բայց մուլտիկը սիրում էի :):

Ungrateful
11.12.2010, 00:30
Էս մուլտիկը մի 3-4 տարի առաջ էլ էին ցույց տալիս :): Ռոբոտի ձայնը իրոք անդուր էր, բայց մուլտիկը սիրում էի :):

Ման, մոլտ-գիգանտների ֆոնի վրա` Էդ վերոհիշյալը այնքա՜ն անհետաքրքիր էր թվում :unsure: Ասածս «մուլտ-գիգանտներից», օրինակ «նուկաբաձին:D»՝

http://www.ljplus.ru/img4/n/e/neza4em/nu.pogodi.05.avi.image5.jpg

Իմ սիրած էպիզոդներից մեկն ա` «Осоле, осоооле миооо» :)):

Մանուլ
11.12.2010, 00:34
Ման, մոլտ-գիգանտների ֆոնի վրա` Էդ վերոհիշյալը այնքա՜ն անհետաքրքիր էր թվում :unsure: Օրինակ`

Իմ սիրած էպիզոդներից մեկն ա` «Осоле, осоооле миооо» :)):

Վայ, Նուպագաձին :love :)):

Հա, հաստատ: Էն վերևի մուլտիկը ուղղակի պարապ ժամանակ նայվում էր, իսկ սրա՜նք... :love Սրանք լօվե են :)):

Սերխիո
11.12.2010, 00:40
սրանիցից խմում էին...
http://www.fatdux.com/blog/wp-content/uploads/2009/10/Rasputin-vodka.jpg
http://xn--unaomas-6za.cl/wp-content/uploads/2010/11/vodka-stolichnaya.jpg

Ungrateful
11.12.2010, 00:53
Մեկ ճաշի մեջի սոխերը չեմ սիրել, մել էլ Ելցինով լրաբեր :)):

http://www.salon.com/opinion/feature/2007/04/23/yeltsin/story.jpg

Ungrateful
11.12.2010, 00:59
Ելցինից խոսացի, հիշեցի «Телекомпания Вид»-ը, իր լեգենդար լոգոյով… Որն ես միշտ Ելցինին էի նմանեցնում :unsure:
http://i014.radikal.ru/0910/6b/544626997ff3.jpg

Yevuk
11.12.2010, 00:59
http://s002.radikal.ru/i198/1012/74/3ff8aaa4f0da.jpg

Ֆիլյան, Խրյուշան ու Սծիպաշկան: :love

Երբեք առանց իրանց նայելու չէի քնում: Ամենաշատը Խրյուշային էի սիրում. ինձ նման էր: :D Հաղորդման վերջում էլ երգ կար է "Спят усталые игрушки, книжки спят...", մինչև հիմա անգիր հիշում եմ: :roll :)) Ինչ ինձ հիշում եմ "Спокойной ночи, малыши" - ն էլ եմ հիշում ու մինչը հիմա էս հաղորդումը կա: :)

Ամպ
11.12.2010, 01:02
Ես բոլորից էլ ունեմ :)): Պահել եմ: Ճռճռան... :beee

+1:)
Ընդ որում և՛ 1993-94թթ. նմուշներն եմ պահել, և՛ 98-99:


Ժող, իսկ կհիշե՞ք էս մուլտֆիլմը: Ինքը սերիալ էր ու տարիներ շարունակ, ամեն օր ցույց էին տալի: Ինքը հոգևոր թեմաներով էր՝ աշստվածաշունչ, բան-ման...

«Գիրք գրոց» էր վերնագիրը: Կարծեմ շաբաթ, կիրակի օրերին առավոտյան էին ցույց տալիս:


Ես ատում էի էդ մուլտֆիլմը ու հերոսներից մեկի` ռոբոտի անդուր ձայնը:

Իսկ ես շա՜տ էի սիրում :love : Էդ ռոբոտի անդուր ձայնը հենց լսում էի, հեռուստացույցն առգրավվում էի :)) ու ոչ ոք ալիքը փոխելու իրավունք չէր ունենում:

Մանուլ
11.12.2010, 01:14
Ֆիլյան, Խրյուշան ու Սծիպաշկան: :love

Երբեք առանց իրանց նայելու չէի քնում: Ամենաշատը Խրյուշային էի սիրում. ինձ նման էր: :D Հաղորդման վերջում էլ երգ կար է "Спят усталые игрушки, книжки спят...", մինչև հիմա անգիր հիշում եմ: :roll :)) Ինչ ինձ հիշում եմ "Спокойной ночи, малыши" - ն էլ եմ հիշում ու մինչը հիմա էս հաղորդումը կա: :)

:loveeee Եվ, հիմա էլի ОРТ-ով ե՞ն ցույց տալիս: Մենք էլ էինք էս միշտ նայում: Հիշում եմ, որ ես, քույրս եղբայրս ամեն մեկս մի հերոսն էինք, բայց չեմ հիշում, թե ով որն էր :)):

90-ականներից մի մուլտիկ եմ հիշում, որ մեծերի համար էր: Կարմիր գնացք էր գալիս... ավելի ճիշտ՝ էն веселые горки-ի նման բան էր, ինչքան հիշում եմ: Ոչ մի անգամ չթողեցին էդ մուլտը նայեմ, ու ես էլ ջղայնանում էի, թե՝ ո՞նց կարա մուլտիկը մեծերի համար լինի :sad:

Մեկ էլ 2 երգ, որ մարզային հեռուստաալիքով էին ցույց տալիս: Էն ժամանակները որ հիշում եմ, էս 2 երգն են մտքիս գալիս :):

Վիդնը նե դուձբաաա, վիդնը նե սուձբաա... գաղափար չունեի, թե ինչ ա նշանակում անգիր արածս :))


http://www.youtube.com/watch?v=6ciekLdKk3o

Մեկ էլ Գուբինի էս երգը: Էհ, ի՞նչ իմանայի, որ մի քանի տարի հետո Գուբինը առաջին սերս ա լինելու (որպես հայտնի մարդ) :D:


http://www.youtube.com/watch?v=3CaMhsQsVzk


Չէ, մի երգ էլ ա տպավորվել 90-ականներից, ավելի ճիշտ՝ կլիպից ինչ-որ դրվագներ են տպավորվել, բայց երգը չեմ կարողանում հիշել:

Ungrateful
11.12.2010, 01:17
Չէ, մի երգ էլ ա տպավորվել 90-ականներից, ավելի ճիշտ՝ կլիպից ինչ-որ դրվագներ են տպավորվել, բայց երգը չեմ կարողանում հիշել:

Դրվակները նկարագրի՝ մենք կհիշենք :)):

Հ.Գ. Հիշում եմ, բակի երեխեքը տենց անգիր էին անում երգերի «բառերը», իսկ ես իրանց ճիշտ ձևն էի սովորացնում ու մի կերպ թարգմանում էի բոլոր ռուսական երգերի բառերը… Մինչև 7 տարեկան հայերեն համարյա չէի կարողանում խոսալ, Ռուսերեն էի խոսում :)): Տենց, պրոդվինուտին ես էի, էլի :)):

Մանուլ
11.12.2010, 01:21
Դրվակները նկարագրի՝ մենք կհիշենք :)):

Ինչ-որ գրասենյակ էր, շատ կարճ մազերով աղջիկ էր նստած սեղանի շուրջը՝ ֆռովի աթոռներից մեկի վրա :D: Երևի դուետ էր, չնայած համոզված չեմ: Չեմ կարում պատմեմ, մանավանդ, որ շատ բան էլ չեմ հիշում: Վաղը հլը քրոջս կհարցնեմ, կարող ա հիշի :):

Մանուլ
11.12.2010, 01:34
Հ.Գ. Հիշում եմ, բակի երեխեքը տենց անգիր էին անում երգերի «բառերը», իսկ ես իրանց ճիշտ ձևն էի սովորացնում ու մի կերպ թարգմանում էի բոլոր ռուսական երգերի բառերը… Մինչև 7 տարեկան հայերեն համարյա չէի կարողանում խոսալ, Ռուսերեն էի խոսում :)): Տենց, պրոդվինուտին ես էի, էլի :)):

Պահ :)):
Մի հատ կասետ ունեինք, ռուսական երգեր էին մեջը: Էդ կասետը շատ էի սիրում, երգերն էլ անգիր էի արել, բայց էլի համարյա չէի հասկանում :D: Ասենք՝ մի 4-5 տարեկան էի :): Մելաձեի էն երգը կար՝ "Красота актрисы так обманчива", ու էլի լիքը լավ երգեր, որ հիմա չեմ հիշում: Մեկ էլ մի հատ երգն էի շատ սիրում, որ վերջերս պարզվեց՝ А - Studio- ն ա երգել, որ փորփրեմ, կգտնեմ:
Մեկ էլ հիշում եմ, որ կասետի լենտը մանիկյուրով էինք կպցնում :D:

erexa
11.12.2010, 15:02
http://www.youtube.com/watch?v=C4xSh7YI_FA

StrangeLittleGirl
12.12.2010, 14:12
Ժող, իսկ կհիշե՞ք էս մուլտֆիլմը: Ինքը սերիալ էր ու տարիներ շարունակ, ամեն օր ցույց էին տալի: Ինքը հոգևոր թեմաներով էր՝ աշստվածաշունչ, բան-ման...
Ես ատում էի էդ մուլտֆիլմը ու հերոսներից մեկի` ռոբոտի անդուր ձայնը:
Լուսանկարները հազիվ եմ պեղել :)):

Բայց ամենաուժեղն էն ա, որ հայերեն էր էս մուլտֆիլմը :)

StrangeLittleGirl
12.12.2010, 14:23
http://www.youtube.com/watch?v=C4xSh7YI_FA

Աաաաաաա, էս ինչ լավ հավաքածու էր :D Մենակ Օլգա Այվազյանն ու Սրբուհի Քեքեջյանը չկային :D Խոխմն էն ա, որ համաձայնել են էսքան տարի հետո բեմի վրա իրանք իրանց խայտառակել:

Ungrateful
12.12.2010, 14:32
http://www.youtube.com/watch?v=C4xSh7YI_FA

Առը հա՛ քեզ համերաշխ 90-ական շոուբիզնես՝ մեկը իր երգն ա երգում, բոլորը այն անգիր գիտեն, ավելին՝ ձայնակցում են:D:
Նկատեցի՞ք նստած հյուրերի դեմքերը այս ելույթի ընթացքում, մանավանդ` Լևոն Հարությունյանինը /տենց էր չէ՞ էդ դերասանի անունը/ :)):

erexa
12.12.2010, 16:45
Այս երգն էլ էր 90-ականներին մոդա: :)


http://www.youtube.com/watch?v=8X-tn_8N-Ow&feature=fvsr

Շինարար
12.12.2010, 16:58
Աաաաաաա, էս ինչ լավ հավաքածու էր :D Մենակ Օլգա Այվազյանն ու Սրբուհի Քեքեջյանը չկային :D Խոխմն էն ա, որ համաձայնել են էսքան տարի հետո բեմի վրա իրանք իրանց խայտառակել:

Իննսունականների գլխավոր սեքս սիմվոլը չկա` իրա գլխավոր հիթով::sulel սիրո քամի, սիրո քամի :dance :))

http://www.youtube.com/watch?v=B6OloK-Ctks&feature=related

Ungrateful
23.12.2010, 00:51
:love:


http://www.youtube.com/watch?v=qCWwwiKmkBU&feature=related

davidus
23.12.2010, 11:27
:love:


http://www.youtube.com/watch?v=qCWwwiKmkBU&feature=related

Քո դրածը մի քիչ ավելի «նոր» ա։ Ես էս մեկն եմ շատ պարզ հիշում։ :love


http://www.youtube.com/watch?v=w-7BT2CFYNU

Valentina
23.12.2010, 17:38
http://www.youtube.com/watch?v=w-7BT2CFYNU

Մի տեսակ Խրյուշային հիշեցի,:love
էն Ֆիլյան ու Ստեպաշկան էլ էին լավը,բայց էն ագռավին չէի սիրում :))
5080050801

Farfalla
23.12.2010, 20:25
90-ականների ամենաերիտասարդական ու ռոմանտիկ սերիալը` Էլենը և ընկերները:love
Երգը մինչե հիմա դուրս գալիսա:love

http://www.youtube.com/watch?v=udAlcZAmZE8

Shah
24.12.2010, 13:30
http://www.youtube.com/watch?v=BDmCazM1eug

Կաթիլ
24.12.2010, 22:19
90-ականների ամենաերիտասարդական ու ռոմանտիկ սերիալը` Էլենը և ընկերները:love
Երգը մինչե հիմա դուրս գալիսա:love

Երևի 5-6րդ դասարան էի, մեկ-մեկ նույնիսկ հիվանդ էի ձևանում, որ դասի չգնամ, առավոտյան կրկնությունը նայեմ էս սերիալի :oy :D

Ռուֆուս
25.12.2010, 01:46
Ես Էլենը չեմ նայել, բայց դրանից հետո մի հատ ուրիշ սերիալ սկսեցին ցույց տալ, որի մեջ որպես հատուկ հյուր Էլենն էլ կար, բայց անունը չեմ հիշում:

Սերիալի գլխավոր հերոսուհին Էլենի քույրն էր, ով մի հատ տուֆտա ընկեր ուներ ու ակնոցավոր անկապ ընկերուհի, ում ընկերն էլ մի հատ դոդիկ էր :)) Մի հատ էլ իբր թե շատ հարուստ աղջիկ կար, ում սրանք չէին սիրում, նախանձվում էին :))

Մի խոսքով ախմախություն էր, բայց հավեսով նայում էի :))

Ամպ
25.12.2010, 18:38
Մոտ տասը տարի առաջ հայկական մի ֆիլմ տեսա ու շատ զարմացա, երբ իմացա, որ այն նկարահանվել է 90-ականների սկզբին: Պատերազմական ծանր պայմաններում մեր հայ իրականության մեջ 369 րոպե տևողությամբ մի հոյակապ ֆիլմ էր նկարահանվել: Բայց քանի որ այդ տարիներին հեռուստացույց նայելը ճոխություն էր, և հասցնում էինք նայել միայն բրազիլամեքսիկախառը 20 րոպեանոց սերիալներ, կարծում եմ, որ շատերն ինձ նման այս ֆիլմը տեսել են նկարահանումից տարիներ անց:
Ահա 90-ականների այդ ֆիլմը.


Որտե՞ղ էիր, մարդ Աստծո (http://www.arm-cinema.am/am/features_and_shorts/417.html)
1992թ., Հայֆիլմ, (ԿՀ պատվերով, Զ. Խալափյանի համանուն վեպի մոտիվներով), 5 սերիա, 369 րոպե (10219 մ), գուն.:
Սց. հեղ. Զ. Խալափյան, Ա. Աղաբաբով, բեմ. ռեժ. Ա. Աղաբաբով, բեմ. օպեր. Լ. Աթոյանց, բեմ. նկ. Լ. Գեւորգյան, կոմպոզ. Յու. Հարությունյան, հնչ. օպեր. Յու. Սայադյան, ռեժ. Ժ. Հովսեփյան, օպեր. Ս. Սարգսյան, զգ. նկ. Գ. Գաբրիելյան, Ս. Տոնոյան, նկ. դիմ. Պ. Ասչյան, Ա. Աղաջանյան, ռեժ. խումբ` Մ. Ավետիսյան, Է. Ասոյան, Ն. Կարապետյան, Պ. Դնոյան, օպեր. աս. Բ. Թադեւոսյան, Ա. Զոհրաբյան, համակց. նկարահանումներ` օպեր. Ս. Մարտիրոսյան, նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Լ. Երյոմենկո, խմբ. Ս. Սարուխանյան, Մ. Մելիքյան, վարչ. խումբ` Վ. Աբովյան, Մ. Մեսրոպյան, Հ. Մելիքյան, տն. Է. Մովսիսյան:
Գլխ. դերերում. Սոս Սարգսյան, Ա. Էլբակյան (Աբրահամյան), Գ. Մանուկով, Ա. Թումանյան, Կ. Ջանիբեկյան:
Դերերում. Ա. Գասպարյան, Գ. Նովենց, Ռ. Ղեւոնդյան, Մ. Սիտկո, Կ. Ջանգիրյան, Գ. Վանյան, Վ. Խաչիկյան, Մ. Սարգսյան, Ս. Ստեփանյան, Գ. Ամիրագյան, Վ. Հարությունյան, Ռ. Բանդուրյան, Ս. Ավետիսյան, Ա. Ղուկասյան, Գ. Աբազյան, Ա. Կարապետյան, Ա. Բեսպալի, Մ. Ջանիբեկյան, երեխաներ` Է. Էլբակյան, Լ. Էլբակյան:
Դրվագներում. Գ. Մեսրոպյան, Լ. Շարաֆյան, Ռ. Արոյան, Լ. Ազիզյան, Ռ. Խոսրոեւ, Ի. Ղարիբյան, Ս. Աջաբխանյան, Հ. Երեմյան, Հ. Հայրապետյան, Մ. Աբրահամյան, Ժ. Ավետիսյան, Վ. Սիչկար, Ա. Իվանով, Ա. Ավետիքյան, Մ. Մանուկյան, Գ. Չեփչյան, Հ. Գիշյան, Ս. Շահումյան, Ն. Կարապետյան, Ժ. Կարմունինա, Ս. Սարգսյան, Ի. Նեուպոկոեւ, Ս. Կատորժենկո:

Գլխավոր հերոսը, որը մասնագիտությամբ բժիշկ է, անցնելով ստալինյան բռնությունների, պատերազմի, կյանքի փորձությունների բովով` չի կորցնում մարդկային իր նկարագիրը:

Barekendan
07.01.2011, 00:57
Իսկ կա՞ մարդ, որ 90-երում վիդեոմագնիտոֆոն ձեռք բերելուց հետո, հեռուստացույցի ցանկացած ցուցադրած ֆիլմ ձայնագրում էր կասսետի վրա: Ֆիլմի լավ-վատ լինելը ոչ մի կապ չուներ, կայֆը ձայնագրելու մեջ էր:

Կաթիլ
07.01.2011, 01:12
Իսկ կա՞ մարդ, որ 90-երում վիդեոմագնիտոֆոն ձեռք բերելուց հետո, հեռուստացույցի ցանկացած ցուցադրած ֆիլմ ձայնագրում էր կասսետի վրա: Ֆիլմի լավ-վատ լինելը ոչ մի կապ չուներ, կայֆը ձայնագրելու մեջ էր:

Ֆիլմեր՝ չէ, բայց ինչքան КВН ու համերգ էին ցույց տալիս, բոլորը անխտիր ձայնագրում էի :))

Barekendan
07.01.2011, 01:53
Բա որ կասսետի վրա արդեն 2րդ ֆիլմն էիր գրում, ու կասսետը դավաճանաբար վերջանում էր մինչև ֆիլմի վերջանալը: Ինչ իրարանցում էր սկսվու՜մ: Այդտեղ կար 2 ելք՝ արագ դնել մեկ այլ կասսետ ու փրկել այն ինչ դեռ հնարավոր էր փրկել, կամ հնազանդվել ճակատագրին ու կորցնել ֆիլմի ավարտը :(

einnA
07.01.2011, 19:55
ես մեկ մեկ հանում եմ իմ ձայնագրած գլուխ գործոցները ու նայում եմ :))
ռուսական առաջին ալիքով World Music Aword երաժշտական փառատոնն էր, ձայնագրում էի ու հենց Լառա Ֆաբյանի "ժտեմ"-ն ավարտվեց կասետը վերջացավ ու հիշում եմ հեչ էլ չէի խառնվել իրար, մի ժամ էտ երգն էի դնում ու բոլորին ստիպում էի, որ նայեն ... այդպես Ֆաբյանը հանրահայտ դարձավ մեր տանը :))

StrangeLittleGirl
10.01.2011, 23:23
Իսկ կա՞ մարդ, որ 90-երում վիդեոմագնիտոֆոն ձեռք բերելուց հետո, հեռուստացույցի ցանկացած ցուցադրած ֆիլմ ձայնագրում էր կասսետի վրա: Ֆիլմի լավ-վատ լինելը ոչ մի կապ չուներ, կայֆը ձայնագրելու մեջ էր:

Մենք որ 90-ականների վերջից նոր վիդեո ենք ունեցել, էն էլ ձայնագրելու հնարավորություն չուներ :))

erexa
06.03.2011, 22:14
Բա մակարենան: :D


http://www.youtube.com/watch?v=41DyPamC1_M

Valentina
25.11.2011, 19:30
90 - ականներն առանց Թաթայի?
Հլը էն ժամանակվա տեսահոլովակներն ու հիմիկվանը: Ի՜նչ տարբերություն կա :))


http://www.youtube.com/watch?NR=1&v=yMv0Uz9UUhg


http://www.youtube.com/watch?v=pp4F_HVXzHI&feature=related


http://www.youtube.com/watch?v=P7lQ3_6V09w

One_Way_Ticket
26.11.2011, 23:47
Գյումրիում երեխաների սիրելի ժամանցի վայրը քաղաքային այգին էր, կամ, մեր լեզվով ասած, "գոռկի սադը"։ Բացի կարուսելներից, այնտեղ կար նաև մի տնակ՝ հայտնի "ատրակցիոն" անվանմամբ։ Այդ տնակում կային սովետական խաղային ավտոմատներ։ Քանի որ Սովետը իր կոպեկներով հանդերձ արդեն պատմության գիրկն էր անցել, ապա պետք էր տեղում դրամով գնել սովետական կոպեկներ, որոնցով աշխատում էին ավտոմատները։ Որոշ շուստռի մարդիկ փորձում էին իրենց հետ կոպեկներ բերել, իսկ տեղի աշխատակցուհին իր հերթին ամեն կերպ դրա դեմ պայքարում էր։

Իմ ամենասիրած խաղը ավտոգոնկան էր։ Ահագին մասնագիտացել էի, և բոլոր լեվելները անցնում էի, որից հետո ստանում էի ևս մեկ անվճար խաղի հնարավորություն (призовая игра):

53476

53477

Ծովամարտ

53478

53479

Տիր։ Այս մեկը ես ահավոր անտաղանդ էի խաղում։

http://daypic.ru/wp-content/uploads/2011/02/7138.jpg

Բասկետբոլ

53480

Զոնդ։ Տիպիկ սցենարը այսպիսին էր․ ուզածդ բանը բռնում էր, բայց մինչև տեղ հասցնելը վայր գցում։

http://korostishevsky.org/wp-content/uploads/2011/07/zond.jpg

Մի հատ էլ կար, որ բռնակից քաշում էիր, ուժդ էր չափում։ Ես մինչև 200 կգ քաշում էի։ Նկարը չկարողացա գտնել ինտերնետում։

Valentina
05.12.2011, 22:30
Հիշում եք "Կենդանիների աշխարհում" հաղորդումը? :))
Էն բացվող դարպասները...

http://www.youtube.com/watch?v=x0Fw2wj2ciU

Ժունդիայի
09.12.2011, 19:25
Գլխարկ:hands

http://i.imgur.com/2hYff.jpg

E-la Via
09.12.2011, 20:03
Գլխարկ:hands

http://i.imgur.com/2hYff.jpg

Որտեղից էլ գտար... Դաժան օրերս հիշեցի : Իմը սրա մանուշակագույնն էր, ո՜նց չէի սիրում դա , վկա մերոնց հետ մի քանի ամիս շարունակ տևող ամենօրյա կռիվներս :)):

human3D
06.01.2012, 18:26
նոստալG (https://www.facebook.com/groups/NostalG/)

erexa
15.04.2012, 00:48
Վերջերս լսեցի այս երգը ու հիշեցի, որ 90-ականներին էլ էինք լսում: :)



http://www.youtube.com/watch?v=aXa-QDvxacw

keyboard
03.07.2012, 00:58
http://i.imgur.com/TTSHp.jpg
համով էր, բայց մերոնք չէին առնում, պատճառաբանելով, որ անհայտ ծագում ունի, էհ նենց կուտեի, համը բերանումսա

Աթեիստ
03.07.2012, 10:59
53476

53477

Ծովամարտ

53478

53479


http://daypic.ru/wp-content/uploads/2011/02/7138.jpg

Խաղացեք օնլայն- http://15kop.ru

Apsara
03.07.2012, 13:54
http://i.imgur.com/TTSHp.jpg
համով էր, բայց մերոնք չէին առնում, պատճառաբանելով, որ անհայտ ծագում ունի, էհ նենց կուտեի, համը բերանումսա

Երեկ էլ ես էի հիշել սրանք, բայց որոշել եմ սարքեմ, սովետական վաֆելնիցա եմ առնում վերնիսաժից, մնացածը տեխնիկայի հարց ա

հյուրասիրեմ՞

Արէա
14.11.2012, 22:19
9-10 տարեկան լինեի: Լույս չլիներ: Ձեռքս պահեի լամպի վրա՝ ապակին սևանար, սենյակը մթներ: Մաման նեղացած նայեր, թե. դուրդ եկա՞վ: Պատին ստվերներով կենդանիներ նկարեինք: Հետո որ էրեխեքով շատ շուխուռ անեինք, մաման բոլորիս հավաքեր սեղանի շուրջն ու գիրք կարդար: Ու էդ երեկոն երբեք չվերջանար :(

Ուլուանա
14.11.2012, 22:59
Ինձ համար իննսունականները, մութուցրտի հետ կապված ամեն ինչից բացի, միանգամից մարդկանց գլխին թափված նորույթներով ու աննախադեպ երևույթներով մի տեսակ չտեսության հետ են ասոցիացվում :)). էդ տարիներին ցանկացած նոր դուրս եկած բան համազգային սևեռվածության ու հիացմունքի օբյեկտ էր դառնում։ Իսկ քանի որ անընդհատ մի նոր ցնցող բան բուսնում էր, մշտական չտեսության մթնոլորտն ապահովված էր :))։

erexa
28.06.2013, 03:20
Նոստալգիա :)

http://i.imgur.com/A6qqoIK.jpg?1

Jarre
28.06.2013, 05:00
Նոստալգիա :)

Մեկ էլ կասետը վիդեո մեջ մտցնելու ու պերեմոտկայի ձենը :love

Valentina
03.07.2013, 11:33
Иванушки International - Кукла


http://www.youtube.com/watch?v=wb1rEv_4UZs

Լեո
11.08.2013, 19:07
Panzer ծամոնը հիշու՞մ եք :love

http://i.imgur.com/ydmcuoa.jpg

Meme
12.08.2013, 19:33
Panzer ծամոնը հիշու՞մ եք :love

http://i.imgur.com/ydmcuoa.jpg

ճիշտ եմ հիշում սրա բարբիներինն էլ կար, ու տետր կար հատուկ, էդ էլ որ ունենում էիր հրաշք էր, պիտի փակցնեյիր սերիաներով մեջը:love

Նարե91
12.08.2013, 21:40
Իյաաաաաաա, ո՞նց ա, որ էս թմայում գրառում չունեմ :o
Չէ, որ հենց 90 ականներին է անցել մանկությունս :love

Լոտո :love էն ժամանակվա զբաղվելիքներից

55872

Հայկօ
12.08.2013, 21:57
Իյաաաաաաա, ո՞նց ա, որ էս թմայում գրառում չունեմ :o
Չէ, որ հենց 90 ականներին է անցել մանկությունս :love

Լոտո :love էն ժամանակվա զբաղվելիքներից

55872


Մենք մինչև հիմա պարբերաբար խաղում ենք :)): Լիքը հարևանություն-բարեկամությունով, 77-ին «Հիտլերի սապոգները ասելով», 90-ին՝ «Մեծ էշը», ու 50-50 դրամանոց կոներով (մի քանի անգամ լավ սնանկացել եմ, բախտս տենց հարցերում չի բերում) :)): Ոչ մի բլոտ-մլոտ էդ կայֆին չի հասնի :):

Sagittarius
16.08.2013, 14:48
Լանգոլյերներ. (http://www.imdb.com/title/tt0112040/)
արյա, էս ֆիլմը ոնց էի սիրում քյոռփա վախտ. հետն էլ ահավոր վախենում էի: Անունը կարող ա չհիշեք, բայց հաստատ շատերդ տեսել եք: Էն որ մի հատ օդանավակայանում են հայտնվում, որտեղ իրանցից բացի էլ մարդ չկա: Էտ օդանավակայանը լրիվ իրանց նշանակման վայրի օդանավակայանն ա, բայց ժամանակը կանգնած ա ու սաղ ապրանքների ժամկետը անցած: Մի խոսքով, ով տեսել ա, հիշեց:

http://4.bp.blogspot.com/_aqCjiYQXKAU/S9U9FwYhzjI/AAAAAAAABTg/XzENubZmv30/s400/langoliers.jpg

Անունն էլ չէի հիշում: Նոր քրքրեցի գտա, պարզվում ա Սթիվեն Քինգի ստեղծագործության հիման վրա ա:

Sagittarius
16.08.2013, 15:57
Մեկ էլ կասետը վիդեո մեջ մտցնելու ու պերեմոտկայի ձենը :love

Բա առաջին էրոտիկ ֆիլմերը, որ տնեցիք մտածում էին, թե կասետի տեղը չգիտեինք, հենց տունը մարդ չէր լինում, դնում էինք վեդիոյի մեջ ու գնաց: Ձեռի հետ էլ կողքը Տոմ ի Ջերրիի կասետն էինք դնում, որ հանկարծ միամիտ հետ գային, շուտ կասետը փոխեինք:

Առաջին էրոտիկ կինոն նայել էմ 6-7 տարեկանում, «էսիմ ինչ Իգրի» էր կասետի վրեն գրած: Հետո էլ շուտ-շուտ Քիմ Բեսսինջերի ու Ալեք Բոլդուինի երկու րոպեանոց գզվրտոցին էինք նայում «Պոբեգ/Փախուստ» ֆիլմից, որի մեջ մենակ երկու մերկ ծիծիկ էր երևում, բայց ի՜նչ ծիծիկ :love

http://imagecache2.allposters.com/images/MMPH/225218.jpg

CactuSoul
16.08.2013, 22:08
Բա առաջին էրոտիկ ֆիլմերը, որ տնեցիք մտածում էին, թե կասետի տեղը չգիտեինք, հենց տունը մարդ չէր լինում, դնում էինք վեդիոյի մեջ ու գնաց: Ձեռի հետ էլ կողքը Տոմ ի Ջերրիի կասետն էինք դնում, որ հանկարծ միամիտ հետ գային, շուտ կասետը փոխեինք:

Առաջին էրոտիկ կինոն նայել էմ 6-7 տարեկանում, «էսիմ ինչ Իգրի» էր կասետի վրեն գրած: Հետո էլ շուտ-շուտ Քիմ Բեսսինջերի ու Ալեք Բոլդուինի երկու րոպեանոց գզվրտոցին էինք նայում «Պոբեգ/Փախուստ» ֆիլմից, որի մեջ մենակ երկու մերկ ծիծիկ էր երևում, բայց ի՜նչ ծիծիկ :love

Մենք ըտենց կասետ-մասետ չենք ունեցել, մերը «Տոլիկի վիդեոն» էր, կաբելային: Ցերեկ-գիշեր չկար, մարտաֆիլմ էր, էրոտիկա էր, ինչ էր՝ իրար հետևից գնում էին: Ես էլ կլինեի մի 4-5 տարեկան երևի: Մորքուրիս տղերքը եղբորս հետ թաքուն նայում էին, ինձ էլ սենյակից չէին համարձակվում հանել, երևի որ չգնամ, մեծերին պատմեմ ))
(Ընենց չի, որ ամեն օր ա եղել, բայց տպավորվել ա :)))

Աթեիստ
16.08.2013, 23:01
Էրոտիկան հետո էկավ, էդ վախտերով պոռնոներ էին ֆռռում ։)
Մեկ էլ ԱՐ-ով ուրբաթ գիշեներներ էին էրոտիկա դնում, բայց դե ասենք Կալիգուլան ի՞նչ էրոտիկա։

keyboard
16.08.2013, 23:33
Էրոտիկան հետո էկավ, էդ վախտերով պոռնոներ էին ֆռռում ։)
Մեկ էլ ԱՐ-ով ուրբաթ գիշեներներ էին էրոտիկա դնում, բայց դե ասենք Կալիգուլան ի՞նչ էրոտիկա։
յա, եթե մի բան միջ բաց ծիծիկ կա ուրեմ էրոտիկա ա, կալիգուլան էլ մենակ ծիծիկ չէ, ինչ ասես կտենաաս, էդ վաբշե պոռնո ա:D

Աթեիստ
16.08.2013, 23:53
յա, եթե մի բան միջ բաց ծիծիկ կա ուրեմ էրոտիկա ա, կալիգուլան էլ մենակ ծիծիկ չէ, ինչ ասես կտենաաս, էդ վաբշե պոռնո ա:D
Դրա համար էի գրեի, էդ ի՞նչ էրոտիկա։

One_Way_Ticket
24.10.2013, 07:55
Ծանո՞թ տուփ է :)

http://www.blot.am/photos/royal_dansk.jpg

Անհիշելի ժամանակներից ունենք, տատիկս մեջը իր թել-ասեղներն է պահում: Բայց սա այդ մեկը չէ: Սա մի քիչ առաջ խանութից եմ գնել :)

StrangeLittleGirl
24.10.2013, 10:43
Մեր տանն էս տուփերից լիքը կա :) ես էլ մեջը բացիկներ, զարդեր, լուսանկարչական ժապավեններ, մի խոսքով ինչ ասես պահել եմ :))

Անվերնագիր
24.10.2013, 12:35
Մենք էն երկրում ենք ապրում, որտեղ 90-ականները ձգվեցին մինչև 2000-ականներ...

Ո՞նց, դու չե՞ս ունեցել այս ժամից: (Սրա էն մյուս տեսակն էլ կար, որ վրեն հաշվիչ կար, դրանցից մենակ սուպերկռուտոյները ունեին)
http://cs5040.vk.me/u13619339/101060251/x_0b2def25.jpg

սրանցից եթե չես կերել, ուրեմն էլ ակումբ չմտնես
http://oi40.tinypic.com/2v9exj4.jpg

Հիշում ե՞ք էս փորձանք գյադին.
http://cs844.vk.me/u13619339/101060251/x_2d97173a.jpg

Երբ հայտնվեց դենդին մեր կյանքում, մենք հասկացանք, որ գրողի տարած կյանքը լավ բան է, իսկ երբ հայտնվեծ սեգան, մենք զգացինք, որ կյանքը հիասքանչ է. Սոնիկը, Քոնանը, Մոռտալ Կոմբատն ու մնացածները մեզ ստիպում էին դուրս գալ դառը իրականության սահմաններից ու հայտնվել սքանչելի մի աշխարհում՝ որտեղ եթե C-ն սեղմած պահեիր, Մոռտալ Կոմբատում Ջեքի Չանը(այդպես էինք անվանում միջի չինացուն) գոռգռալեն միանգամից կհարձակվեր թշնամու վրա, մի աշխարհ՝ որտեղ Sub-Zero-ի անհայտանալու ձևը այդպես էլ ոչ ոք չիմացավ
http://cs4170.vk.me/u13619339/101060251/x_e90ef3f5.jpg
http://emulyator.ucoz.ru/100_sega_RUR/Mortal_Kombat_3-2-.gif

Սրանցից նույնիսկ հիմա կա. ավտոգոնկեն արագի տակ խաղալը ամեն մեկի խելքի բանը չէէէէր։
http://cs4170.vk.me/u13619339/101060251/x_2605c0d3.jpg

Մեր մանկության անբաժանելի մասնիկը ներկայումս դարձել է մարշուտկեքի անբաժանելի մասնիկը։
http://cs5726.vk.me/u13619339/150632950/y_40a222b3.jpg

Ռոբոտների ցխոցին հիշում ե՞ք(ինչքան հիշում եմ discovery-էին ցույց տալիս)։ Երբ սկսվում էր էս հաղորդումը, տուն֊֊տեղ, բանուգործ թողած էս էինք նայում։
http://cs10392.vk.me/u13619339/101060251/x_649460c6.jpg

Եվ վերջապես էլ ի՞նչ 90-ականներ առանց Կոմիսար Ռեքսի, քանի-֊քանի՜ անգամ ենք երազել այսպիսի շուն ունենալ, վերջին սեզոններում երբ ռեքսի տերը փոխվավ էլ տենց կլաված չէինք նայում։
http://cs5726.vk.me/u13619339/150632950/y_d8ccae83.jpg

Հ.Գ. Շնորհակալություն ինտերնետ, որ այսքան ուշ հայտնվեցիր մեր կյանքում։

StrangeLittleGirl
24.10.2013, 12:44
Եվ նա ծնվել ա 90-ականների վերջին :D

Նարե91
24.10.2013, 15:30
Ինչքա~ն էինք ուրախանում, երբ սրանցից նորն էինք ձեռք բերում :love եթե չեմ սխալվում բավական դժվար էր ճարվում, անգամ հիշում եմ, որ շաաաատ խնայողաբար էինք անում ամեն մի կադրը :))

http://i.imgur.com/JSRc3NE.jpg?1

Սա էլ Սեզամի փողոցի բնակիչներն են, անունները չեմ հիշում: Ես մեծ էի, որ սա ցուցադրում էին, բայց միշտ հաճույքով էի նայում:

http://i.imgur.com/54ZwzUx.jpg?1

Jarre
24.10.2013, 16:32
Էրոտիկան հետո էկավ, էդ վախտերով պոռնոներ էին ֆռռում ։)
Մեկ էլ ԱՐ-ով ուրբաթ գիշեներներ էին էրոտիկա դնում, բայց դե ասենք Կալիգուլան ի՞նչ էրոտիկա։

Այ ԱՐ-ի ուրբաթները իսկական նոստալգիայ ա :D :D :D

Jarre
24.10.2013, 16:36
Լանգոլյերներ. (http://www.imdb.com/title/tt0112040/)
արյա, էս ֆիլմը ոնց էի սիրում քյոռփա վախտ. հետն էլ ահավոր վախենում էի: Անունը կարող ա չհիշեք, բայց հաստատ շատերդ տեսել եք: Էն որ մի հատ օդանավակայանում են հայտնվում, որտեղ իրանցից բացի էլ մարդ չկա: Էտ օդանավակայանը լրիվ իրանց նշանակման վայրի օդանավակայանն ա, բայց ժամանակը կանգնած ա ու սաղ ապրանքների ժամկետը անցած: Մի խոսքով, ով տեսել ա, հիշեց:

http://4.bp.blogspot.com/_aqCjiYQXKAU/S9U9FwYhzjI/AAAAAAAABTg/XzENubZmv30/s400/langoliers.jpg

Անունն էլ չէի հիշում: Նոր քրքրեցի գտա, պարզվում ա Սթիվեն Քինգի ստեղծագործության հիման վրա ա:

Sagittarius, շնորհակալություն սրա համար :)
Գիտե՞ս ինչքան եմ ման եկել.....
Ես ինձ դեբիլ չեմ համարում ու երբ ինչ որ բան պետք ա գտնում եմ շատ արագ ու հեշտ։ Որպես օրինակ բերեմ Ժան Միշել Ժառի, Ռոջեր Ուոթերսի և Արթուր Քլարքի personal manager-ների հետ կապի մեջ մտնելը ու արդյունքում իրանցից երկուսի հետ կարճ, բայց անձնական նամակագրություն ունենալը։ Բայց էս ֆիլմը ոչ մի կերպ չէի կարողանում գտնել։ Փնտրում եմ 2008-ից։ Ինչքան ֆորում ասես չեմ մտել։ Սյուժեյով փնտրել եմ, տարեթվով փնտրել եմ, էլ ոնց ասես չեմ փնտրել, բայց ապարդյուն։

Մերսի քեզ շատ։ Հիմա քաշում եմ տորենտով։ Հաճելի ուրբաթը ապահովված ա ;)
Մենակ վատը էն ա, որ Դեքստերր պիտի մի քիչ սպասի :( :))

John
25.01.2014, 22:32
Ճիշտ ա 90-ականներից չի, բայց էդ սերունդը կհիշի www.freenet.am... Այն դեռ գոյություն ունի… Լոգոն չի փոխվել…

հ.գ.
թեման էլ թարմացնենք էլի ձեռի հետ

Ուլուանա
23.03.2014, 03:14
Իննսունականներին նվիրված ինչքան թեմաներ, կայքեր հանդիպել եմ, ոչ մի տեղ չեն հիշել աղջիկ երեխաների չինական շորիկների մասին։ Տղաները կարող ա չհիշեն, բայց էդ շորիկներից հագած աղջիկները չեն կարող չհիշել. ամեն իրեն հարգող աղջնակ էդ շորերից գոնե մի հատ պիտի ունենար :))։ Հիշում եմ՝ մենք բակի երեխաներով հաշվում էինք, թե ով քանի հատ ունի էդ գանձից :D։ Շատ տարբեր էին լինում էդ շորիկները, բայց ամենաբնորոշ դետալներն էին ասեղնագործ գունավոր մանկական պատկերները, կտորից զանազան ապլիկացիաները և ամենահատկանշականը՝ սեղմված (сжатый) կրծքամասը, որի երկայնքով գունավոր թելերով հորիզոնական կարեր էին գնում, հաճախ՝ նաև «ռոկոկո» ծաղիկներ։ Ինտերնետում անհույս որոնում արեցի, մի երկու նկար գտա, բայց սրանք մի քիչ անշուք են, ու ոչ մեկը «ռոկոկո» չունի. :(.

http://i.imgur.com/2boK6BO.jpg

http://i.imgur.com/Ldh6YoL.jpg

http://i.imgur.com/42WT74l.jpg

Մի խոսքով՝ էս չինական շորիկները շատ լավ համբավ ունեին։ Իսկ, այ, չինական բոկոտիկները (босоножки) լրիվ խայտառակություն էին... Տեսքից շատ սիրուն էին, բայց ահավոր անորակ։ Սկզբում հենց հայտնվեցին, բոլորը սկսեցին հիացած առնել ու հագնել, իսկ դրանք, որպես կանոն, մի երկու ամսից պոկվում էին։ Լրիվ «թքով կպցրած» էին։ Իմ ճանաչած համարյա բոլոր աղջիկները դրանք մի քանի ամիս էին հագնում ու շպրտում։ Բայց ես ինչ–որ հրաշքով հաջողացրել էի երեք տարի հագնել։ Բայց ոչ թե չէին պոկվում, այլ ուղղակի ամեն անգամ պապաս կպցնում էր։ Նենց լավ հիշում եմ. ոտնաթաթն ամբողջությամբ շպիլկաներով ամրացրած՝ մի քանի ժամ թողնում էինք սոսինձը չորանար, որ հագնեի։ Իսկ մի երկու տարուց լուրեր տարածվեցին, որ, իբր, էդ կոշիկները Չինաստանում դիակների համար էին նախատեսված, ոչ թե կենդանի մարդկանց, դրա համար էլ էդքան անորակ էին :D։ Դե, էդ ժամանակ դրանք մեզ՝ հետսովետական երկիր հասած հազվագյուտ չինական ապրանքներից էին, ու մենք դեռ չգիտեինք, որ հետագայում «չինական» բառը բոլորիս համար ասոցիացվելու է անորակության հետ՝ «չինական զիբիլ» պիտակով։

Մեկ էլ հիշում եմ, որ օգնություն ստացած առաջին պարտիայի կաթի փոշիները, պարզվեց, անասնակեր էին։ Էլի չգիտեմ՝ ինչքանով էր ճիշտ, բայց որ ժամկետանց էին՝ համ հոտից էր զգացվում, համ էլ ջրում լուծելուց. տհաճ ձևով գնդվում–մնում էին, չէին լուծվում նորմալ։

StrangeLittleGirl
23.03.2014, 12:25
Աաաա, էդ առաջին կանաչից, հենց նույնից ես էլ եմ ունեցել :)) բայց մամաս չէր թողնում դրսում հագնեի, մենակ տանն էի հագնում:

Նաիրուհի
23.03.2014, 13:35
Կարող է էլի եմ գրել, բայց քանզի մինչ օրս չեմ գտել էդ մուլտսերիալը, մի հատ էլ հարցնեմ։

Երևի 2000-ականների սկզբին էր արդեն, որ ցուցադրում էին, լավ չեմ հիշում։ Սյուժեն մոտավորապես սենց էր. ինչ-որ հնդկացիական ցեղի առաջնորդ իր ընտանիքի ու ցեղի կախարդի հետ հայտնվել էր ապագայում։ Ինչ-որ մեծ քաղաքի մոտ էին կամ նույնիսկ մեջ, բայց բնության գրկում, իրենց հնդկացիական վրանների մեջ էին ապրում։ Ցեղապետը չգիտեր, որ իրենք ապագայում են, ու մյուսներն ամեն ինչ անում էին, որ ինքն էդ մասին չիմանա, ու կախարդը, որի անունը Տամպուրի էր, ամեն սերիայում ինչ-որ նոր ձև էր փորձարկում անցյալ վերադառնալու, ու ամեն անգամ չէր ստացվում։ Ապագայում հայտնվելն էլ իր մեղքով էր եղել։
Առաջնորդը կարծեմ ցուլ էր, իր կինը կար, աղջիկը, մի հատ էլ տղա, բայց չեմ հիշում՝ իրե՞նն էր, թե՞ ուղղակի ցեղից էր։

Մուլտի «չարերն» էլ ժամանակակից աշխարհից մի գայլ ու իր անբաժան ուղեկից աղվեսն էին։ Աղվեսն էդ գայլին «շեֆ» էր ասում (Հ!-ով եմ տեսել)։

Լիքը ձևերով փնտրել եմ, բայց երևի ոնց որ պետքն է չեմ փնտրել։ Մեկդ վերնագիրը հուշեք, էլի :(

Աթեիստ
23.03.2014, 15:04
Լիլ, որ տարիներն ասես, կարող ա գտնեմ։

Նաիրուհի
23.03.2014, 15:06
Լիլ, որ տարիներն ասես, կարող ա գտնեմ։

Չգիտեմ, ես տարիներով էլ ահագին նայել եմ ու չեմ գտել, 80-ականներից սկսած։ Ինչ հիշում եմ՝ գրել եմ։

Աթեիստ
23.03.2014, 15:27
Լրիվ թեմային նվիրված կայք ։)
http://v90-x.ru/category/photo/m/

Լիլ, հըլը նկարները նայելով գնա, ես հըլը չեմ գտնում։

Lanterfant
23.03.2014, 15:37
ինչ-որ հնդկացիական ցեղի առաջնորդ իր ընտանիքի ու ցեղի կախարդի հետ հայտնվել էր ապագայում։ Ինչ-որ մեծ քաղաքի մոտ էին կամ նույնիսկ մեջ, բայց բնության գրկում, իրենց հնդկացիական վրանների մեջ էին ապրում։

Սկիզբն ինձ մի քիչ հիշեցնում էր «Գարգոյլզ»-ը, բայց երևի էդ էլ չի... վրաններում չեն ապրում, մեկ էլ հնդկացիական չեն: Բայց գոնե ապագայում մեծ քաղաքում են հայտնվել: :)


http://www.youtube.com/watch?v=CjI0TdvVbqI

Նաիրուհի
23.03.2014, 15:45
Չէ, Հենո ջան, իմ ասածի մեջ կերպարները մարդիկ չեն, կենդանիներ են։

Գրող
24.03.2014, 09:31
Կարող է էլի եմ գրել, բայց քանզի մինչ օրս չեմ գտել էդ մուլտսերիալը, մի հատ էլ հարցնեմ։

Երևի 2000-ականների սկզբին էր արդեն, որ ցուցադրում էին, լավ չեմ հիշում։ Սյուժեն մոտավորապես սենց էր. ինչ-որ հնդկացիական ցեղի առաջնորդ իր ընտանիքի ու ցեղի կախարդի հետ հայտնվել էր ապագայում։ Ինչ-որ մեծ քաղաքի մոտ էին կամ նույնիսկ մեջ, բայց բնության գրկում, իրենց հնդկացիական վրանների մեջ էին ապրում։ Ցեղապետը չգիտեր, որ իրենք ապագայում են, ու մյուսներն ամեն ինչ անում էին, որ ինքն էդ մասին չիմանա, ու կախարդը, որի անունը Տամպուրի էր, ամեն սերիայում ինչ-որ նոր ձև էր փորձարկում անցյալ վերադառնալու, ու ամեն անգամ չէր ստացվում։ Ապագայում հայտնվելն էլ իր մեղքով էր եղել։
Առաջնորդը կարծեմ ցուլ էր, իր կինը կար, աղջիկը, մի հատ էլ տղա, բայց չեմ հիշում՝ իրե՞նն էր, թե՞ ուղղակի ցեղից էր։

Մուլտի «չարերն» էլ ժամանակակից աշխարհից մի գայլ ու իր անբաժան ուղեկից աղվեսն էին։ Աղվեսն էդ գայլին «շեֆ» էր ասում (Հ!-ով եմ տեսել)։

Լիքը ձևերով փնտրել եմ, բայց երևի ոնց որ պետքն է չեմ փնտրել։ Մեկդ վերնագիրը հուշեք, էլի :(


Աաա, ես էլ եմ հիշում էդ մուլտիկը: Բայց կարծեմ 2000-ականների սկիզբ էր: Հիմա մինչև չգտնեմ, չեմ հանգստանալու: Ֆրանսիական էր ոնց որ:

Smokie
24.03.2014, 12:26
Լրիվ թեմային նվիրված կայք ։)
http://v90-x.ru/category/photo/m/

Լիլ, հըլը նկարները նայելով գնա, ես հըլը չեմ գտնում։

Վա՜յ էս ինչքան բաներ հիշեցի:))

«Денвер-последний динозавр» մուլտի մասին հիշում էի, բայց ոչ մի սերիա չէի հիշում, ավելին՝ չգիտեի որ դինոզավրի մասին ա, գիտեի մուլտի տղամարդ հերոսներից ա:
http://v90-x.ru/wp-content/uploads/2013/03/T_HzbavgB6k.jpg

Ամերիկյան «Бременские музыканты»-ն, շա՜տ լավն էր:roll
http://v90-x.ru/wp-content/uploads/2013/03/3Mc56BS7-po.jpg
http://v90-x.ru/wp-content/uploads/2013/03/mfXh1ligGxA.jpg
http://v90-x.ru/wp-content/uploads/2013/03/4udtTtJehsY.jpg

Մայա մեղուն:love Վիլլին միշտ զարմացած դեմքով էր՝ Մայան երջանիկ: Տենց էլ առաջինիս ժպտալուց չտեսա: Հա, երջանիկ մորեխ էլ կար էդ մուլտում::))
http://v90-x.ru/wp-content/uploads/2013/03/IxyZuJrkyUQ.jpg

«Չիպ-Դեյլի», «Ձյաձյա Սկրուչի», «Վիննի Պուխի» և այլնի հետ «Охотники за привидениами»-ն էլ կար:aha Մեկ էլ «Կասպեռ»ը;)
http://v90-x.ru/wp-content/uploads/2013/03/x_811dbac7.jpg
Հետագայում էլ «Чокнутый»-ն սկսեց:)
http://v90-x.ru/wp-content/uploads/2013/03/x_7588e81b.jpg

Հա, մի մուլտ էլ հիշեցի, չնայած էս նկարների ցուցակում չկար՝ «Волшебный, школьный автобус»-ը:love

http://youtu.be/6BSDC8BNaIQ

erexa
03.07.2015, 23:26
:) :) :)

http://i.imgur.com/zaLlkt1.jpg

http://i.imgur.com/XCYeJET.jpg

erexa
29.03.2016, 22:43
:love

http://i.imgur.com/B5zn0lj.jpg

Լեո
29.03.2016, 23:10
:love

http://i.imgur.com/B5zn0lj.jpg

2010-ականներ :love

Overdose
30.09.2016, 12:51
Սաղ հեչ, Bombibom ծամոնի ավտոները հիշում եք:)

_Հրաչ_
15.07.2017, 23:17
Մեր ժամանակվա սպիններներն ավելի լավն էին: ))

http://i1277.photobucket.com/albums/y498/Hrach_M-Yan/ezgif-4-5c07d9cf33_zpsrobewr55.gif

Ծլնգ
16.07.2017, 02:31
մեր վախտվա գիրոսկուտեռներն էլ վատը չէին․․․


https://www.youtube.com/watch?v=oWSsJVGo5XQ

Բարեկամ
12.04.2019, 03:04
Աֆրիկ Սայմըն - Հաֆանանա :D ... էս երգից թատրոնի տոնածառային ներկայացման հոտ ա գալի… ու որ ձմեռ պապն էլ մոտենում փոքրիկ ցելոֆանե կապոցով սնիկերս ու մանդարին ա տալիս ու ուտելով գնում ես տուն :D

Ճոխ եք ապրել. Սնիկերս...

Adam
12.04.2019, 03:06
Ճոխ եք ապրել. Սնիկերս...Լավ, յուպի սոկ, կամ էլ էն փոշի մառոժնիներից… որ տանը պիտի սարքեիր :))

Բարեկամ
12.04.2019, 03:10
Լավ, յուպի սոկ, կամ էլ էն փոշկ մառոժնիներից… որ տանը պիտի սարքեիր :))

Ֆանտազիա մանուշակագույն թղթով շոկոլադե սալիկը մաքսիմումն էր, որ կամաց էիր ուտում՝ շուտ չպրծնի, մեջի ֆոլգան էլ հարթեցնում, մեդալներ էիր սարքում :beee

Adam
12.04.2019, 03:13
Ֆանտազիա մանուշակագույն թղթով շոկոլադե սալիկը մաքսիմումն էր, որ կամաց էիր ուտում՝ շուտ չպրծնի, մեջի ֆոլգան էլ հարթեցնում, մեդալներ էիր սարքում :beee Turbo ու Love is ծամոնները :love

Adam
12.04.2019, 03:14
Դեռբի պլիտկեն …:D ... դա՜ռը…… մամաս դրանով միկադո էր սարքում… ծյոռկում էր կրեմի վրա :D

Գաղթական
12.04.2019, 03:18
Ոչ ոք չէր սպասու՞մ Երաժշտական փոստարկղով "երգում է Կիմ Ուայլդը", էն որ կրծկալի կարիք չուներ :oy

Դե որ տենցա՝ 3-րդ ալիքի Կարենն ու Արտավազդ Եղոյանը:
Մեկ էլ՝ «ԱՐ» կանալով՝ «ՈՒրբաթ գիշեր, բոլորովին քուն չունեմ» )))

Ուլուանա
12.04.2019, 03:20
Մոդերատորական. վերջին գրառումները տեղափոխվել են «Հին օրերի հիթերը» (https://www.akumb.am/showthread.php/67931-%D5%80%D5%AB%D5%B6-%D6%85%D6%80%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%A9%D5%A5%D6%80%D5%A8) թեմայից:

Adam
12.04.2019, 03:22
Դե որ տենցա՝ 3-րդ ալիքի Կարենն ու Արտավազդ Եղոյանը:
Մեկ էլ՝ «ԱՐ» կանալով՝ «ՈՒրբաթ գիշեր, բոլորովին քուն չունեմ» ))) ))))) , վերջին օֆթոփս. չնայած՝ Անը կտեղափոխի հեսա, ոչինչ :ճճ , ... դու հաստատ պիտի նաև հիշես «ԱՐ»-ի հաղորդումներից Յոժի «Չֆիլմը» մեկ էլ «Ալամբուչիկը» :D , մենակ չասես չես հիշում :))

Գաղթական
12.04.2019, 03:22
90-ականների ռուսական էստրադայի ամենաթունդ հիթերից. Անժելիկա Վարում «Լյա-լյա ֆա». :))


https://www.youtube.com/watch?v=h7v-WEI7iv0

Վարումից սաղ մի կողմ, Գառադոկը մի կողմ )))

Գաղթական
12.04.2019, 03:22
))))) , վերջին օֆթոփս. չնայած՝ Անը կտեղափոխի հեսա, ոչինչ :ճճ , ... դու հաստատ պիտի նաև հիշես «ԱՐ»-ի հաղորդումներից Յոժի «Չֆիլմը» մեկ էլ «Ալամբուչիկը» :D , մենակ չասես չես հիշում :))

Արյաաաաաա
Հա, ոնց չէ )))))))))))

Ուլուանա
12.04.2019, 03:39
Ժող, էս թեման ահագին հավես նոստալգիա ա առաջացնում ու ահագին էլ հարուստ ա համապատասխան ինֆոյով, չկարդացածներին խորհուրդ եմ տալիս հենց սկզբից կարդալ ու նայել, չեք փոշմանի :love: Հատկապես նրանց, որոնց «թոռների»` Ակումբ մտնելը սարերի հետևում չի :D:

ivy
15.06.2019, 11:27
90-ականների «մութուցուրտ» տարիներին հավաքած հարուստ փորձը կյանքում մեկ-մեկ պետք է գալիս :)

Գերմանիայի չափանիշներով շատ արտառոց պատճառով առավոտյան տաք ջուր չկար:
Ինչ է անում Հայաստանում մեծացած մարդը տվյալ դեպքում: Էն, ինչը որ ես արեցի: Խելոք ինձ համար մի աման ջուր տաքացրեցի, հետո սովորականի պես՝ դույլ-կռուշկա-մի ձեռով պպզած լողանալ: Գերմանացի ընկերս նենց ապշած դեմքով էր ամբողջ պրոցեսին հետևում, որ թվում էր՝ ավելի տարօրինակ բան կյանքում տեսած չկար :))
Հլը բախտը բերեց, որ հոսանք կար, թե չէ ես էդ մի աման ջուր տաքացնելու առանց հոսանք տարբերակն էլ հո գիտեմ:
Էհ, ի՜նչ հարուստ կենսափորձով մարդիկ ենք բոլորս :))

Varzor
15.06.2019, 11:50
Ժող, էս թեման մենակ 1990-սկանների մասինա?

ivy
15.06.2019, 13:39
Ժող, էս թեման մենակ 1990-սկանների մասինա?

Ըստ վերնագրի՝ հա։ Եթե ուրիշ տարիների մասին ես ուզում գրել, կարող ես նմանատիպ վերնագրերով ուրիշ թեմաներ բացել ;)

Varzor
15.06.2019, 14:51
Ըստ վերնագրի՝ հա։ Եթե ուրիշ տարիների մասին ես ուզում գրել, կարող ես նմանատիպ վերնագրերով ուրիշ թեմաներ բացել ;)

Ըստ վերնագրի կարող էլինել նաև 1890-ականներ, 1790-ականներ ... ու այդպես շարունակ :D

Գաղթական
15.06.2019, 16:56
Ըստ վերնագրի կարող էլինել նաև 1890-ականներ, 1790-ականներ ... ու այդպես շարունակ :D

Պարզ գրածա՝ «90-ականներ», 1800-ն ու 1700-ը ո՞րտեղից հորինեցիր )))

ivy
15.06.2019, 18:25
Ըստ վերնագրի կարող էլինել նաև 1890-ականներ, 1790-ականներ ... ու այդպես շարունակ :D

Հա, ճիշտ ես, չի նշված՝ կոնկրետ որ 90-ականները նկատի ունի․


...
Ուզում եմ խոսել 90-ականների մասին:):
...
Եկեք հիշենք 90-ականները, մեր մանկությունը:love: Այն տարիները, որոնք մենք մեկ-մեկ կարոտում ենք, բայց նաև չենք ուզում որ դա կրկնվի:
...
Պատմենք տիպիկ 90-ականների պատմություններ, փաստեր, զավեշտալի դեպքեր: Մի խոսքով՝ այն ամենն ինչը կապված է այդ թվերի հետ:
Կարծում եմ, որ հետաքրքիր ու հաճելի կլինի վերհիշել այդ ամենը ;):


Դու հանգիստ կարող ես պատմել քո ժամանակների 90-ականներից։ Մի նեղվիր, էստեղ շատերս ենք տարիքով․ կիսվիր հետներս քո մանկության ու պատանեկության պատմություններով՝ 1890-ականներից լինեն, թե 1790-ականներից։

Varzor
15.06.2019, 20:22
Պարզ գրածա՝ «90-ականներ», 1800-ն ու 1700-ը ո՞րտեղից հորինեցիր )))

Ես էլ հենց 90-ականներից էլ կխոսեմ ;)

One_Way_Ticket
17.06.2019, 19:35
90-ականների «մութուցուրտ» տարիներին հավաքած հարուստ փորձը կյանքում մեկ-մեկ պետք է գալիս :)

Գերմանիայի չափանիշներով շատ արտառոց պատճառով առավոտյան տաք ջուր չկար:
Ինչ է անում Հայաստանում մեծացած մարդը տվյալ դեպքում: Էն, ինչը որ ես արեցի: Խելոք ինձ համար մի աման ջուր տաքացրեցի, հետո սովորականի պես՝ դույլ-կռուշկա-մի ձեռով պպզած լողանալ: Գերմանացի ընկերս նենց ապշած դեմքով էր ամբողջ պրոցեսին հետևում, որ թվում էր՝ ավելի տարօրինակ բան կյանքում տեսած չկար :))
Հլը բախտը բերեց, որ հոսանք կար, թե չէ ես էդ մի աման ջուր տաքացնելու առանց հոսանք տարբերակն էլ հո գիտեմ:
Էհ, ի՜նչ հարուստ կենսափորձով մարդիկ ենք բոլորս :))
Հետաքրքիր զուգադիպություն է, ես էլ էսօր տաք ջուր չունեի։ Հարյուր տարի չէր պատահել։
Ես ավելի ռադիկալ լուծում ընտրեցի՝ սառը ցնցուղ։ Ինձ թվում է, համենայն դեպս Երևանի շոգ ամառներին լավ էլ կարելի է։ Պարզապես հայերը "մրսելոֆոբիա" ունեն։ Հիվանդ մարդուց դիստանցիա չեն պահում, վարակվում են, հետո նստում մտածում, թե որտեղ են մրսել:

Աթեիստ
17.06.2019, 23:57
Հետաքրքիր զուգադիպություն է, ես էլ էսօր տաք ջուր չունեի։ Հարյուր տարի չէր պատահել։
Ես ավելի ռադիկալ լուծում ընտրեցի՝ սառը ցնցուղ։ Ինձ թվում է, համենայն դեպս Երևանի շոգ ամառներին լավ էլ կարելի է։ Պարզապես հայերը "մրսելոֆոբիա" ունեն։ Հիվանդ մարդուց դիստանցիա չեն պահում, վարակվում են, հետո նստում մտածում, թե որտեղ են մրսել:

Ես ոչ Ավանի, ոչ Բանգլադեշի ջրով երբեք չեմ լողանա։

Ինչ որ ապուշ դեֆեկտ ունեմ, սառը ջրից մկաններս նենց են ցավում, ոնց որ մամլիչով սեղմեն։ Պաղպաղակ ու սառը հեղուկ էլ չեմ կարում խմեմ, քիմքս ա ցավում (որ սկի մկան չի վռոդի)։ Սկի թամամ լվացվել չեմ կարում, լողանալու փորձի դեպքում նենց կգոռամ, սաղ հարևանները կհավաքվեն, ջուր կտաքացնեն :D