PDA

Դիտել ողջ տարբերակը : ՆԼԾ

Գեվորգ
16.04.2006, 00:18
ԻՆՉ Է ՆԼԾ-Ն

ՆԼԾ հապավման հետևում, որը նշանակում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, թաքնված է մարդկային հարաբերությունների միանգամայն նոր, ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ մոտեցում: Ոմանք անվանում են այն “ անձի կատարելագործման արվեստ և գիտություն” կամ “սուբյեկտիվ զգացմունքների ուսումնասիրություն” : ՆԼԾ-ն առաջարկում է մարդկանց հետ հաղորդակցվելու ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ և ՓՈՐՁՎԱԾ միջոցներ, վարքագիծն ու մտածողողությունը փոխելու գործնական հնարավորություններ: Միլիոնավոր մարդիկ արդեն օգտագործել են նրա հասարակ սկզբունքները ու մեթոդները և նրա օգնությամբ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ԵՆ շրջապատի հետ փոխհարաբերությունները , մեծացրել են վստահությունը իրեն ուժերի նկատմամբ, հասել են հաջողության իրենց կենսագործունեության ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ոլորտներում:
Սովորել ՆԼԾ-ն և օգտագործել նրա հաստատուն արդյունքերը կարող է յուրաքնչյուրը: Ստացած գիտելիքները կարելի է օգտագործել աշխատանքում , տանը , կյանքի բոլոր բնագավառներում ( ՆԼԾ-ն բարձր արդյունավետություն է ցույց տվել հոգեթերապիայում, մանկավարժության մեջ, քաղաքականության մեջ, բիզնեսում, մենեջմենտում, գովազդում այսինքն մարդկանց փոխգործունեության ցանկացած բնագավառում): Բավական է գործնականում սկսել կիռարել նկարագրված միջոցները և ձեր կյանքում ԱՆՄԻՋԱՊԵՍ կնկատեք փոփոխություններ: ՆԼԾ-ն սովորելու ընթացքում հանձնարարությունների մեծ մասը կարելի է կատարել ամենօրյա կյանքում, այնպես որ պրակտիկայի համար ձեզանից հատուկ ժամանակ չի պահանջվի, իսկ արդյունքները սովորաբար երևան են գալիս արդեն ամենաառաջին օրերին:

Գեվորգ
16.04.2006, 01:09
ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՁԵԶ ՏԱԼ ՆԼԾ-Ն

ՆԼԾ-ն օգնում է արագ և իրապես հասնել ձեր նպատակներին: Այլ խոսկով` նրա օգնությամբ կարելի է հասնել ցանկալիին (և նույնիսկ ավելիին ), շատ բան իմանալ և գլխավորը` ԴԱՌՆԱԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՍ:
ՆԼԾ-ի շնչով հաղորդակցման արդյունավետ միջոցները թույլ են տալիս արագ հասնելու շրջապատողների հետ փոխըմբռմանը: Այս դեպքում ակտիվացվում են այն մտավոր ընդունակությունները (<<նեյրո->>), որոնց գոյության մասին դուք նույնիսկ չեք ել ենթադրել: Բացի այդ ՆԼԾ-ն օգնում է միանգանայն ԲԱՑԱՌԻԿ կերպով օգտագործել լեզուն (<<-լինգվիստիկ>>) նպատակներին հասնելու համար: Վարջապես նրա շնորհիվ կարելի է սովորել ՂԵԿԱՎԱՐԵԼ մտավոր ընդունակությունները, հոգեկանը ,ցանկալի արդյունքներին համապատասխանեցնել սեփական համոզմունքները և արժեքները (<<ծրագրավորում>>):

Այս մակարդակի ինքնատիրապետումը բերում է ինքնվստահության և բարձրացնում է ինքնահաստատման հավակնությունը: Այն նմանապես օգնում է անձնական ձեռքբերումներին և ինքնազարգացմանը:

Դեռ ավելին` ՆԼԾ-ի տեսությունը և պրակտիկան օգնում են ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԲԱՐ, ՀՆԱՐԱՄՏՈՐԵՆ լուծել կյանքում առաջացող բարդույթներն ու դժվարություները:
ՆԼԾ-ն ավելի շատ ուշադրուտյուն է դարձնում պրակտիկային /կարողությանը/ , քան տեսությանը / հասկացությանը/: Որպես կանոն, ՆԼԾ-ի սկսնաները նկատում են , որ տեխնիկական մեթոդների էությունը բացահայտվում է միայն այն ժամանակ , երբ նրանց կիրառում են պրակտիկայում: Սկսնակ գործունյաների մեծ մասը զգալի ներքին փոփոխություննոր են ապրում, որը այնուհետև անդրադառնում է ուրիշ մարդկանց հետ հարաբերությունների և արտաքին պատճառների վրա ամբողջությամբ:
Եվ այսպես, կարելի է ասել / ամփոփելով/ ՆԼԾ-ի տեսությունը և պրակտիկան օգնում են .

Անձնական հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը
Համոզման կարողության զարգացմանը;
Բարձրացնել ինքնագնահատման աստիճանը;
Հաղթահարելու անցյալի բացասական երևույթների հետևանքները;
Կենտրոնանալ առաջադրված նպատակների վրա և բոլոր ուժերը ուղղել նրանց հասնելու համար;
Գործել մաքսիմալ արդյունավետությամբ;
Ղեկավարել սեփական զգացողությունները ;
Հավատալ իր ուժերին ցանկացած գործի սկզբում;
Հասնել նրան , ինչն անցյալում թվում եր անհնարին;
Հասնել փոխըմբռման պատվիրատուների, հաճախորդների և աշխատակիցների հետ;
Ստեղծագործաբար լուծել առաջացած պրոբլեմները;
Հաճույք ստանալ այն բանից, ինչն առաջ սարսափ եր առաջացնում;
Մշակել անձնական այն հատկանիշները , որոնք հիացմունք են պատճառում ուրիշներին;
Կյանքից ստանալ մեծ բավականություն;
Ազատվել ոչ ցանկալի սովորություններից;
Գալ դրական աշխարհաընկալման;
Եվ այլն:
Հնարավոր է ձեզանից պահանջվի հավատ, բայց ոչ այն հավատը, որը, ասենք հավատ է անձնական պաշտապունքի կամ հին խորհրդավորության, այլ հավատ, որ իսկապես ՀՐԱՇԱԼԻ և ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԵՆ ձեր նեյրոֆիզոլոգիական համակարգի հնարավորությունները: Պարզապես վստհելով նրան, ինչպես վստահում են կոմպյուտերին կամ հաշվիչ մեքենային, դուք կսկսեք նրանից մեծ օգուտ քաղել, արդյունքում ոչ ավել ոչ պակաս իրավիճակի վրա ստանալով իշխանություն և տեղի ունեցածից ստանալ մեծ փառք:

ՆԼԾ – դա այն է, որի շնորհիվ /<<խելք-մարմին>> համակարգի/ թաքնված ՑՆՑՈՂ հնարավորություննորը դառնում են իրական :

ՆԼԾ-ն առաջարկում է մի կառուցվածք, որը օգնում է ԱՄՐԱՑՆԵԼ ՁԵՐ ԵՆԹԱԳԻՏԱԿՑԱԿԱՆԸ և սահմանված նպատակներին հասնելու ՍՈՎՈՐՈւԹՅՈւՆ պատվաստել(привить):

ՆԼԾ-ի գլխավոր նշանաբանը` ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՇԽԱՐՀՈւՄ ԳՈՆԵ ՄԵԿ ՄԱՐԴ, ԱՊԱ ԴԱ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ ! ! !

Գեվորգ
16.04.2006, 01:23
ՆԼԾ- ահա այն ՍՈՒՊԵՐտեխնոլոգիան, որի մասին ասում էի

Chuk
16.04.2006, 01:44
Մարդուն ռոբոտ սարքելու գործընթա՞ց:)

Գեվորգ
16.04.2006, 01:50
Մարդուն ռոբոտ սարքելու գործընթա՞ց:):hands

Չէի ասի;)

Վարպետ
16.04.2006, 10:41
Ու որտեղ կարող ենք նեյրոլինգվիստիկ ծրագրավորվե՞լ...;)

Գեվորգ
16.04.2006, 11:13
որ իմանաս իմձ ել ասես

StrangeLittleGirl
16.04.2006, 12:14
Գևորգ, քո գրացը պարզապես գովազդ էր: ՈՒ՞ր է դրա բացասական կողմերի մասին ինֆորմացիան: Ես գիտեմ, որ ՆԼԾ-ն օգտագործվում ե հոգեթերապիայում ու ինչ-որ արդյունքներ տալիս է: Դրանից դուրս եթե ինչ-որ լավ բան լիներ, հաստատ բոլորը կկիրառեին:

Սուրենիքս
16.04.2006, 15:56
ԳԵՎՈՐԳ - իսկապես Բյուրակն ճիշտ ասեց,որ դու կարծես ՆԼՊ-ի (ՆԼԾ-ի) գովազդ կատարեցիր: Ծանոթ եմ ինչ ե ՆԼԾ-ն ու հաճելի է որ կան ելի մարդիկ որոնք հետաքրքրվում են նման բաներով: Իրականում այն սենսացոին երևույթ չե, և եթե ինչոր մարդ կարիք է ունենում մի բանի ապա նա գտնում է այն,եթե չեն ունենում կարիք ու նրանց դա պետք ել չի ,կամ չեն ել հասկանա թե դա ինչ է անկախ նրա թե դու ստեղ գրեցիր դրա մասին թե ոչ, սա ոչինչ չի ասի ու չի օգնի մնացածներին: Ով Փնտրում է նա գտնում է ինչոր պետք է: Ուրիշ խոսք եթե դու գիրք ես գրել,կամ թարգման ել ես ու ուզում ես ներակայացնել մեզ այդ գիրքը :)

Իմ կարծիքը այն է որ մարդ գտնում է ու կարողանում է կատրյալ վիճակին հասնել յուրքանչյուր եղանակում ու պայմաններու, եթե ցանկություն է ունենում, դա կլինի ՆԼԾ, Յոգա, Աուտոգեննայա Տրենիրովկա, բուդդիզմ,. թե պարզապես քրիստոնեաի ապրելաձեվ կամ ընդհուպ պար կամ մարզաձեվ: Ձգտումն է ամենակարեվորը, մնացածը իրան-իրան է ստացվում:

Բյուրակն - Չեի ասի որ ՆԼԾ վնաս կողմեր ունի,այն պարզապես ավելի է ուշադրությունը կենտրոնացնում այն նրբությունների վրա որոնց վրա մարդիկ սովորաբար ուշադրություն չեն դարցնում: ՆԼԾ-ն օգնում է ավելի դրական ու ընդհանուր առմամբ դիրքորոշում ձեռք բերել: Աշխարհայացքն է միգուցե միքիչ փոխվում, բայց ոչ այնքան որ դա նկատելի դառնա վատ տեսանկյունից:

ՆԼԾ-ն ԼԱՎ ԲԱՆ Է: ՎՆԱՍ ՉԻ ՏԱ ԵԹԵ ԸՆԹԵՐՑԵՆ ՄԱՐԴԻԿ: :D

StrangeLittleGirl
16.04.2006, 19:56
Գուցե կտրուկ ասացի: Բայց օգուտն էլ երաշխավորված չէ:

Սուրենիքս
16.04.2006, 20:20
կարծում եմ արեվի տակ ոչինչ երաշխավորված չէ

Գեվորգ
17.04.2006, 01:20
ամեն դեպքում ՆԼԾ-ն մի բան է, որ պիտի սովորի ցանկացած մարդ,
դա իսկապես նոր է, ու կյանքի տարբեր հարցերում շատ-շատ է օգնում:

Ուրվական
11.10.2008, 21:20
Մասնագետ-հոգեբանների ու սրա մասին գաղափար ունեցողներ հետ ուզում եմ խոսել սրա մասին: Մի հատ գիրք ա ընկել ձեռքս, կարդում եմ, կոչվում է՝ "ՆԼԾ, մարդիկ, որոնք խաղում են դերեր": Սա նոր ճյուղ է հոգեբանության ոլորտում, ո՞վ կարող է մի փոքր մատչելի ձևով բացատրել սրա մասին: Անհամբեր կսպասեմ թեմայում գրառումների: Միայն անունը հուշում է արդեն իր բնույթի մասին: ՆԼԾ-ն ունի 10 հիմնական դրույթ, որոնցից 3-ն եմ կարդացել դեռ: Եթե հետաքրքեց, կներկայացնեմ ձեր ուշադրությանը, քննարկենք:

ivy
11.10.2008, 23:54

Ժամանակին երկար–բարակ անցել ու ուսումնասիրել եմ ՆԼԾ–ն։ Ինքը ավելի շատ «մոդայիկ» է, քան իրականում ինչ–որ նորություն է պարունակում։ Ընթերցողի համար գրավիչ է, որովհետև բավականին պրակտիկ է ու մատչելի, և անպայման չի հոգեբան լինել, որ կարողանաս դրա հնարքները հասկանալ ու կիրառել։

Ի՞նչ է ՆԼԾ–ն։ Նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը հոգեբանական մոդել է, որը կիրառելի է՝ ոչ միայն որպես հwգեթերապևտիկ մեթոդ, այլև սովորական հաղորդակցման մեջ, մարդկային փոխհարաբերություններում, որտեղ փոփոխության ակնկալիք կա։

Ինչո՞ւ է կոչվում նեյրոլինգվիստիկ և ի՞նչն է ծրագրավորում։ «Նեյրո»–ն վերաբերվում է այն սկզբունքին, որ մարդուն հասկանալու համար պետք է կարողանալ կարդալ նրա «ուղեղի լեզուն»։ Ստորև կբերեմ մի քանի օրինակներ։ «Լինգվիստիկ» բառը վերաբերվում է այն բառային հնարքներին, որոնք կարելի է օգտագործել՝ ազդելու համար ուղեղի վրա, որի «լեզուն» ճանաչում ենք։ Սրա օրինակներն էլ կբերեմ։ Այս երկուսն իրար հետ թույլ են տալիս փոփոխոթյուններ մտցնել մարդու մտածողության ու վարքի մեջ, «ծրագրավորել» դրանք՝ ստանալու համար անհրաժեշտ փոփոխություններ։

Չեմ ուզում խորանալ հոգեթերապևտիկ հնաքների մեջ, կբերեմ ուղղակի մի քանի նկարագրություններ, որոնց մասին գիտելիքները կարելի է կիրառել առօրյա կայնքում։

Հիմա «նեյրո» և «լինգվիստիկ» օրինակները։
Ըստ ՆԼԾ–ի՝ մարդկանց աչքի շարժումը կարող է շատ բան ասել, թե ինչ ներքին վիճակների մեջ է տվյալ անձը։
Հայացքը ուղղված է վեր (խոսքը առաստաղի մասին չի, այլ մտածելիս երբ հայացքը համեմատաբար վեր ենք տանում) – մարդը վիզուալ, մտապատկերային ոլորտի մեջ է։ Ընդ որում, երբ նայում է վերև աջ՝ ստեղծում է մտապատկեր, երբ նայում է վերև ձախ՝ վերհիշում է մտապատկերը։ Աջը երևակայական դաշտի աշխատանքն է ապահովում, ձախը՝ հիշողության։ Այսպիսով՝ եթե մարդուն հարցնում ենք, թե ինչ է արել երեկ, ու նա մեխանիկորեն նայում է վերև ու աջ, ապա կարելի է ենթադրել, որ հիշելու փոխարեն, ուզում է մի պատկեր ստեղծել, նոր բան հնարել ու ստել։

Հայացքը ուղղված է դիմացը՝ ոչ վերև, ոչ ներքև – մարդը մտածողությունը ուղղված է լսողական գործընթացներին։ Խոսքը լսելու մասին չէ, այլ մտածողության մեջ լսողական ոլորտի ակտիվացմանը։ Նույն սկզբունքով՝ աջը երևակայությունն է, ուրեմն ուղիղ աջ նայելիս մարդ մտքում ստեղծում է կամ որոշում է որևէ կայանալիք խոսակցություն, ձախը հիշողության դաշտն է, ուրեմն՝ ձախ ուղիղ հայացքը նշանակում է, որ մարդը վերհիշում է խոսակցություն։

Մտածելու ժամանակ ներքև ուղղված հայացքը վկայում է մարդու կոնտրոնացումը իր ներքին, կինեսթետիկ՝ զգայական պրոցեսների վրա։

Բացի հայացքին հետևելիս մարդու մտածողության ուղղվածությունը՝ տեսողական, լսողական, թե զգայական, կարելի է հասկանալ նաև տվյալ պահին նրա օգտագործած բառապաշարից։
Մտածողության տեսողական գործընթացի ժամանակ մարդիկ խոսքի մեջ ավելի շատ օգտագործում են հետևյալ բառերն ու արտահայտություննրը. «տեսա, նկատեցի, առաջին հայացքից, ակնհայտ է, երևում է, ինչպես տեսնում եք» և այլն։ Լսողական մտածողության ժամանակ ավելի հաճախ օգտագործվում են. «ականջիս հասել է, լսել եմ, ասում են, խոսքը գնում է, ասածս այն է» և այլն։ Կինեսթետիկի դեպքում. «զգում եմ, զգացվում է, շոշափելի է, այս գործից այնինչ հոտն է գալիս, սա կախված է նրանից» և այլն։

Իմանալով, թե մարդու որ տիպի մտածողությունն է այդ պահին ակտիվ, կարելի է ոչ միայն ավելի լավ հասկանալ նրան, այլև ազդել նրա վրա։ Տեսողական մտածողության ժամանակ մարդու վրա ավելի մեծ տպավորություն գործում են հենց տեսողական ազդակները և այն բառերը, որոնք բնորոշ են տեսողական մտածողությանը՝ տեսնում ես, նկատեցիր և այլն։ Նույնը վերաբերվում է նաև լսողական և կինեսթետիկ մտածողությանը։
Ավելին, կան մարդիկ, որոնք ավելի հակված են գերադասելու այդ երեք համակարգերից որևէ մեկը, և իմանալով, թե որ տիպին է մարդը պատկանում՝ տեսողական, լսողական, թե կինեսթետիկ, կարելի է ըստ դրա միշտ ազդել նրա վրա՝ իմանալով իր տեակի առանձնահատկությունները։

Դեռ էսքանը, որ գլուխներդ շատ չծանրաբեռնեմ։ Եթե ավելին հետաքրքիր կլինի կամ հարցեր կառաջանան, ուրիշ բաներ էլ կպատմեմ ՆԼԾ–ից։ :)

Kuk
12.10.2008, 00:09
ivy, բավականին հետաքրքիր էր, միայն թե չեմ պատկերցնում, հնարավո՞ր է արդյոք խոսակցության ընթացքում հասցնել որսալ զրուցակցի հայացքի ուղղությունը ենթադրելու համար նրա հոգեվիճակը և հետագա մտքերը շարադրել այնպես, որպեսզի հնարավոր լինի ազդել նրա վրա: Ինչ որ չեմ պատկերացնում, որ սա հնարավոր լինի կիրառել զրույցի ընթացքում: Ուրիշ բան` մեկին կողքից նայես և փորձես հասկանալ նրա հոգեկան վիճակը:
Ամեն դեպքում` հետաքրքիր էր, եթե ժամանակ/հավես ունենաս, էլի գրի:)

StrangeLittleGirl
12.10.2008, 00:15
Ռի՜փ, ապրես… Թե չէ Գևորգն էդքան խոսում էր ՆԼԾ-ի մասին, բայց ոչ մի տեղեկություն չէր տալիս: Ճիշտն ասած, քո գրածները մենք լիքը տարբեր առարկաներից անցել ենք, դեռ մի բան էլ դրանց օրգանական հիմքերն ենք բացատրել: Չգիտեի, որ դա էդքան բարդ անուն ունի :D Ես էս հնարքները մաֆիայի ժամանակ օգտագործում եմ :D

Ուլուանա
12.10.2008, 00:18

Կարծում եմ՝ հմտանալու և անհրաժեշտ փորձառություն ձեռք բերելու դեպքում արդեն դա ինքնընստինքյան կստացվի։ ;)

Ռի՜փ, ապրես… Թե չէ Գևորգն էդքան խոսում էր ՆԼԾ-ի մասին, բայց ոչ մի տեղեկություն չէր տալիս: Ճիշտն ասած, քո գրածները մենք լիքը տարբեր առարկաներից անցել ենք, դեռ մի բան էլ դրանց օրգանական հիմքերն ենք բացատրել: Չգիտեի, որ դա էդքան բարդ անուն ունի :D Ես էս հնարքները մաֆիայի ժամանակ օգտագործում եմ :D
Բյուր, փաստորեն, մարդկանց վրա ՆԼԾ ես անում, խաբար չենք, հա՞։ :D

StrangeLittleGirl
12.10.2008, 00:20
Բյուր, փաստորեն, մարդկանց վրա ՆԼԾ ես անում, խաբար չենք, հա՞։
Տենց ա դուրս գալիս :D Ես էլ կարծում էի՝ մասնագիտական ունակություններս եմ կիրառում:

ivy
12.10.2008, 00:21
Կարծում եմ հմտանալու և անհրաժեշտ փորձառություն ձեռք բերելու դեպքում արդեն դա ինքնընստինքյան կստացվի։ ;)

Եսիմ։ :think Հրեն, ես հազար տարի գիտեմ, բայց չեմ կարողանում կիրառել...
Թեև նոր հիշեցի, որ մի անգամ մամայիս էի պատմել էդ հայացքների ուղղության մասին, դրանից հետո աշակերտների ստերը հաճախ էդպես էր բռնացնում։ :))

Ուլուանա
12.10.2008, 00:26
Եսիմ։ :think Հրեն, ես հազար տարի գիտեմ, բայց չեմ կարողանում կիրառել...
Թեև նոր հիշեցի, որ մի անգամ մամայիս էի պատմել էդ հայացքների ուղղության մասին, դրանից հետո աշակերտների ստերը հաճախ էդպես էր բռնացնում։ :))
Դե, ենթադրում եմ, որ դու հատուկ նպատակ չես ունեցել անպայման կիրառելու, դրա համար էլ երևի չես կարողանում։ Այսինքն՝ քեզ համար դա զուտ տեսական գիտելիք է մնացել։ Բայց մարդիկ կան, որ հատուկ զբաղվում են դրանով։

Kuk
12.10.2008, 00:30
Կարծում եմ հմտանալու և անհրաժեշտ փորձառություն ձեռք բերելու դեպքում արդեն դա ինքնընստինքյան կստացվի։ ;)

Ես էլ եմ էդ կարծիքին, բայց հարց է` մարդու ուղեղը տալի՞ս է այդքան շուտ կողմնորոշվելու հնարավորություն:

Դե, ենթադրում եմ, որ դու հատուկ նպատակ չես ունեցել անպայման կիրառելու, դրա համար էլ երևի չես կարողանում։ Այսինքն՝ քեզ համար դա զուտ տեսական գիտելիք է մնացել։ Բայց մարդիկ կան, որ հատուկ զբաղվում են դրանով։
Երևի սա քննիչները կարող են կիրառել, բայց խաչաձև հարցաքննության ժամանակ, որպեսզի մի քննիչի խոսելու ժամանակ, մյուսը կարողանա ընկալել դիմացինի հոգեկան աշխարհը, և համապատասխան ձևով շարադրի մտքերը:

ivy
12.10.2008, 00:36
Ես էլ եմ էդ կարծիքին, բայց հարց է` մարդու ուղեղը տալի՞ս է այդքան շուտ կողմնորոշվելու հնարավորություն:

Երևի սա քննիչները կարող են կիրառել, բայց խաչաձև հարցաքննության ժամանակ, որպեսզի մի քննիչի խոսելու ժամանակ, մյուսը կարողանա ընկալել դիմացինի հոգեկան աշխարհը, և համապատասխան ձևով շարադրի մտքերը:

Մի էդպիսի ֆիլմ կա, անունը չեմ հիշում, էնտեղ քննիչը կիրառում է ՆԼԾ–ի հնարք։ Երբ կասկածյալը կատարված դեպքի վերաբերյալ հարց է ստանում, պատասխանելուց առաջ սկսում է վերև աջ նայել, քննիչն անմիջապես զայրացած վրա է բերում.
– Կարծում ես՝ կարող ես ինձ խաբե՞լ, լավ գիտեմ, որ աջը երևակայության ոլորտն է։
;)

Narinfinity
12.10.2008, 03:48
ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՇԽԱՐՀՈւՄ ԳՈՆԵ ՄԵԿ ՄԱՐԴ, ԱՊԱ ԴԱ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ ! ! !

Չէի ասի թե բոլորին հնարավոր է սովորեցնել, բայց համաձայն եմ` կարելի է, եթե շատ ես ուզում? ... , բայց հաճախ չի կարելի բոլորին սովորեցնել, ուրիշ բան են սկսում ընկալել ու վատ (չարությամբ) են կիրառում ...

Սլիմ
22.11.2010, 21:20
Ինչ գիտեք ՆԼԲ-ի մասին?

Gayl
22.11.2010, 21:20
Էտ ովա՞

Սլիմ
22.11.2010, 21:24
Էտ ովա՞
Էտ Գայլուկ ջան ոչ դասական հոգեբանության ճյուղա: Բավկանին հետաքրքիրա իրա մոտեցումները: Ես քիչ բան գիտեմ, նոր եմ ուսումնասիրում, կցանկանայի խոսել նրանց հետ ով ավելի լավատեղյակա:

Leo Negri
22.11.2010, 21:25
Խոսքը նեյրոլինգվիստիկ ծրագրավորման մասին հոմ չի? Էդ դեպքում ՆԼԾ կրճատելը ավելի ճիշտ պիտի որ լինի:

Սլիմ
22.11.2010, 21:28
Խոսքը նեյրոլինգվիստիկ ծրագրավորման մասին հոմ չի? Էդ դեպքում ՆԼԾ կրճատելը ավելի ճիշտ պիտի որ լինի:
Ապրես հենց ինքնա:)

Leo Negri
22.11.2010, 21:31
Հիմա իրա ստեղծողները ի դեպ կռված են, իրար հետ չեն խոսում:

Իսկ դե բուն իրա մասին` երևի թե երբևէ սովորածս ամենաօգտակար բաներիցա էղել` գրեթե բոլոր կյանքի բնագավառներում:

Սլիմ
22.11.2010, 21:32
Հիմա իրա ստեղծողները ի դեպ կռված են, իրար հետ չեն խոսում:

Իսկ դե բուն իրա մասին` երևի թե երբևէ սովորածս ամենաօգտակար բաներիցա էղել` գրեթե բոլոր կյանքի բնագավառներում:
Մի քիչ լուսաբանի հա ջան, ինձ շատ հետաքրքիրա, բայց ինֆորմացիան որ ունեմ շատ քիչա: Իրա միջոցով հնարավորա մարդուն մանիպուլյացիայի ենթարկել?

Leo Negri
22.11.2010, 21:43
Մի քիչ լուսաբանի հա ջան, ինձ շատ հետաքրքիրա, բայց ինֆորմացիան որ ունեմ շատ քիչա:

Կարաս գրքեր կարդաս, իրանք թե ռուսերեն, թե անգլերեն շատ են: Անձամբ ես խորհուրդ կտայի Բենդլերի "Get the Life You Want: The Secrets to Quick and Lasting Life Change with Neuro-Linguistic Programming" գիրքը, որպես շատ պարզ, հեշտ ու կոնկրետ գրած, ՆԼԾ ունակությունները զարգացնող վարժություններով լի ներածություն:

http://thepiratebay.org/torrent/4583319/Get_The_Life_You_Want_-_Richard_Bandler

Ռուս հեղինակների մեծամասնությունից արժե խուսափել: Կամ բառ առ բառ թխում են արտասահմանցիներից, կամ գլխից դուրս բաներ են հորինում:

Իրա միջոցով հնարավորա մարդուն մանիպուլյացիայի ենթարկել?

Նայած ինչ ես հասկանում մանիպուլյացիա ասելով:

Սլիմ
22.11.2010, 21:52
Կարաս գրքեր կարդաս, իրանք թե ռուսերեն, թե անգլերեն շատ են: Անձամբ ես խորհուրդ կտայի Բենդլերի "Get the Life You Want: The Secrets to Quick and Lasting Life Change with Neuro-Linguistic Programming" գիրքը, որպես շատ պարզ, հեշտ ու կոնկրետ գրած, ՆԼԾ ունակությունները զարգացնող վարժություններով լի ներածություն:

http://thepiratebay.org/torrent/4583319/Get_The_Life_You_Want_-_Richard_Bandler

Ռուս հեղինակների մեծամասնությունից արժե խուսափել: Կամ բառ առ բառ թխում են արտասահմանցիներից, կամ գլխից դուրս բաներ են հորինում:

Նայած ինչ ես հասկանում մանիպուլյացիա ասելով:
Ապրես Լեո ջան:
Դե հասկանում եմ ենթարկել մարդու կամքը քեզ, էսպիսի մի բան հնարավոր է, մի տեսակ հիպնոզ?

Leo Negri
22.11.2010, 21:57
Դե հասկանում եմ ենթարկել մարդու կամքը քեզ, էսպիսի մի բան հնարավոր է, մի տեսակ հիպնոզ?

Կարաս վստահ լինես, ՆԼԾ-ին իրոք ծանոթ մարդիկ շատ ավելի լավ զբաղմունքների ցանկ ունեն օրվա հայեցակարգում, քան թե տարբեր մարդկանց կամքերն իրանց ենթարկացնելը:

Սլիմ
22.11.2010, 22:00
Կարաս վստահ լինես, ՆԼԾ-ին իրոք ծանոթ մարդիկ շատ ավելի լավ զբաղմունքների ցանկ ունեն օրվա հայեցակարգում, քան թե տարբեր մարդկանց կամքերն իրանց ենթարկացնելը:
Լեո ջան ես ավելի հաճույքով ռուսերեն կկարդամ ու կհասկանամ կարևորը, կարող ես ռուսերեն գրքի հղում տալ, շատ շնորհակալ կլինեմ:)

Leo Negri
22.11.2010, 22:11
Լեո ջան ես ավելի հաճույքով ռուսերեն կկարդամ ու կհասկանամ կարևորը, կարող ես ռուսերեն գրքի հղում տալ, շատ շնորհակալ կլինեմ

Էդ դեպքում լավ կանես կարդաս անգլերեն գրականության թարգմանություններն:
Օրինակ անձամբ ես վախտին էս մեկից եմ սկսել:

Олдер Гарри, Хэзер Берил
NLP. Полное практическое руководство.

http://www.koob.ru/older_hazer/nlp_whole_practical_direction

Բավականին լավ, դասերի բաժանված, շատ որակով թեորիան տվող ու մի խուրց վարժություններ պարունակող ինքնուսույցա: