PDA

Դիտել ողջ տարբերակը : Արքայադուստրը և գորտը / The Princess and the Frog



Leo Negri
22.11.2010, 18:32
http://www.heyuguys.co.uk/images/2009/12/The-Princess-and-the-Frog-UK-Poster.jpg

Հերթական գլուխգործոց Դիսնեյից:

Էս մեկում դեպքերը տեղի են ունենում Նոր Օրլեանում: Ջազի, վուդույի, գեղեցիկ աղջիկների, զորեղ տղամարդկանց ու ֆրանսիական, ամերիկյան ու աֆրիկական մշակույթների խաչմերուկում: Ըստ երևույթի դա արդեն հերիք էր, որ նայեի: Ինչևէ:

Ծանոթացեք` Տիանա, գեղեցիկ, ամբիցիոզ, երիտասարդ, տաղանդավոր ու առհասարակ մռութ աղջիկ, ուզումա իրականացնել հոր երազանքը ու ավերված պահեստի տիպի շինությունը վերածի Նոր Օրլեանի համառ մեկ րեստորանի: Բավականաչափ ֆինանսներ կուտակելու համար աշխատումա մի քանի տարբեր աշխատանքներում:

Ծանոթացեք` Մալդոնիայի արքայազն Նավին: Ավարայի մեկնա` ոսկե ջահելություն, my ass: Ասելա թե` Մալդոնիայում արքայական ծնողների հաշվին նենց էր վառռում, որ ծնողները հավատարիմ ծառայի հետ Նավինին ղրկին Պայծառ Հնարավորությունների էրգիր, ասելա թե Ամերիկա, հույս ունենալով, որ սիրելի զավակը քիչմ խելք կհավաքի:

Ծանոթացեք` մսյե Ֆասիլիե, վուդույի դոկտոր, զուրկ էթիկայի որևէ նշույլներից ու լի զանազան ամբիցիաներով: Ինքը մինչև արմունկները սև վուդույի մեջա, ու ընդհանրապես ընգերներ ունի էն մյուս կողմում, նենց որ իրա հետ պետքա հաշվի նստել: Ուզումա հարուստ լինի, բայց վուդու կարա անի մենակ ուրիշների համար, ինչը մի քիչ սահմանափակումա մսյե Ֆասիլյեի հնարավորությունները:

Ծանոթացեք` Լուի, ալլիգատոր: Լուին շատ տաղանդավոր երաժիշտա, շատ լավա նվագում: Համա թե իրան ջազ նվագախումբ չեն կանչում, քանի որ ալլիգատորա: Վախում փախնում են: Լուին երազումա մարդ դառնա` նվագախումբ ընդունվելու երազանքը կատարելու համար:

Ծանոթացեք` Լոուրենս, արքայազն Նավինի հավատարիմ ծառան: Լոուրենսը սաղ կյանք թուլամորթի մեկնա եղել, ու սաղ կյանք նախանձելա իրանից բարձր մարդկանց: Ուզումա ինքը արքայազն դառնա` որ ինքն էլ կարանա արքայազն Նավինի նման վառռռել:

Այս և մնացած ոչ պակաս մռութ հերոսներին կհանդիպեք /ու կտեսնեք, թե ինչա լինում, եթե իրանց սաղին հավաքել Նոր Օրլեանում/, եթե նայեք մուլտֆիլմը:


http://www.youtube.com/watch?v=queJpV6P0W4

Leo Negri
22.11.2010, 18:43
Առանձին գովասանքի են արժանի մուլտֆիլմի միջի երգերը: Չափից շատ չգրելու, ու սփոյլերություն չանելու համար ներկայացնեմ ընդամենը երկուսը:

Առաջինը մուլտֆիլմի բացող երգնա, որը մեզ թեթևակի ծանոթացնումա Նոր Օրլեանի ու որոշ գլխավոր հերոսների հետ:


http://www.youtube.com/watch?v=zBhO_T6mvco

Երկրորդում մսյե Ֆասիլյեն /ինքը արդեն իմ սիրած Դիսնեյական բոբոշների շարքում երկրորդ տեղումա/ զբաղվածա բախտագուշակությամբ, վուդույով ու ինքնագովազդով:


http://www.youtube.com/watch?v=82_ALj1KCFs

*e}|{uka*
22.11.2010, 19:15
Լավն ա: Ինձ էն փաստն էր բացել, որ արքայադուստրը//որը հեչ էլ արքայադուստր չէր, մատուցողուհի էր// ու գորտը//արքայազնը// սևամորթ էին: :D:crazy
Իսկ ջազզ նվագող ու պարող ալիգատորը և լուսատիտիկները վերջն էին: :love

Leo Negri
22.11.2010, 19:31
գորտը//արքայազնը// սևամորթ էին:

Արքայազնը սևամորթ չի, Եվրոպայիցա էկել: Ուղղակի զագառ ունի:


Իսկ ջազզ նվագող ու պարող ալիգատորը և լուսատիտիկները վերջն էին:


Ալլիգատորի անունը Լուի ա, լուսատիտիկի անունը` Րեյ: :love

Հայկօ
22.11.2010, 19:32
Լօվեեեեեե, տրեյլերը ինչ լավն էր :love: Կարոտել էի old-school դիսնեյական մուլտերին: Վառե՛լ երրորդ չափումը :diablo:

AniwaR
22.11.2010, 20:54
Լավն ա: Ինձ էն փաստն էր բացել, որ արքայադուստրը//որը հեչ էլ արքայադուստր չէր, մատուցողուհի էր// ու գորտը//արքայազնը// սևամորթ էին: :D:crazy
Իսկ ջազզ նվագող ու պարող ալիգատորը և լուսատիտիկները վերջն էին: :love

Աաա դե, էլի սփոյլ եք անում: :sad

Ես սփոյլերները չեմ բացում, սփոյլերի մեջ գրեք::sad

Kita
23.11.2010, 02:04
Նենց կայֆ մուլտիկ էր:love
Շատ հավես եմ նայել, կրոկոդիլի կերպարը հրաշք:))
Երգերը կայֆ:)

Ռուֆուս
06.12.2010, 01:24
Եսիմ, առանձնապես դուր չեկավ, ես ավելին էի սպասում :)

Բայց ալիգատորը լրիվ :լօվե էր

Barekendan
07.01.2011, 01:08
Մուլտը շատ լավն է: Իսկ արքայազնը սևամորթ է: Դիսնեյը հազիվ սև հերոսներ նկարելուն հասավ էսքան տարի անց, ուր մնաց մի հատ էլ միջռասայական հարաբերություններ ցույց տաին: Սկի ֆիլմերում են նման բան հազարից մեկ ցույց տալիս:

Բա Ռեյի հետ չծանոթացանք: Ֆիլմի ամենահերոսական կերպարը, լուսավոր ասպետ Ռեյը: Ու տվյալ դեպքում նաև պարտադիր դիսնեյական ռոմանտիկ երգի կատարողը (սովորաբար գլխավոր հերոսն ու հերոսուհին են դա անում):

Leo Negri
03.02.2011, 02:12
Մուլտը շատ լավն է: Իսկ արքայազնը սևամորթ է: Դիսնեյը հազիվ սև հերոսներ նկարելուն հասավ էսքան տարի անց, ուր մնաց մի հատ էլ միջռասայական հարաբերություններ ցույց տաին: Սկի ֆիլմերում են նման բան հազարից մեկ ցույց տալիս:


Դրա ինչնա սևամորթ? Աֆրիկայում ինչ Մալդոնիա?
Նավինը մաքսիմում ցիգանա: /տես` Неуловимые Мстители ցիգանների թխությանը ծանոթանալու համար/:

Smokie
22.03.2011, 15:28
Երեկ նայել եմ,:) իրոք հավես մուլտ էր:

Տիանան շատ լավն էր, իհարկե շատ գեղեցիկ աղջիկ էր, դրան էլ որ ավելացնենք ներքին գեղեցկությունը... :love
Շատ լավն էր նաեւ Ռեյը, շատ բարի սվիտլյաչոկ էր ու վերջում, նա գտավ իր Էվանջելինին:love
Նավինը գեղեցիկ տղամարդ էր, բայց է՛լ ավելի գեղեցիկ գորտ էր, (իմհկ): Ծույլ էր, սովորել էր արքայազնի կյանքին, բայց... իր կենսուրախությունը ինձ դուր եկավ, կարող էր հաճույք ստանալ կյանքի ամեն պահից:
Լավն էր նաեւ Լուին, յուրաքանչյուր մուլտֆիլմում կա մի առանձնահատուկ հումորային դեմք, այստեղ բոլորն էին հումորային, բայց դեմքը հենց Լուին էր::love

Ինձ շատ դուր եկավ այն հատվածը, որտեղ Տիանան եւ Նավինը կռվում էին որսորդների հետ::))

Իսկ երաժշտությունը... օօօօօ այստեղ արդեն խոսքերն ավելորդ են, լսել է պետք::love