PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ ծրագրավորող

Gevorg
29.03.2006, 15:20
Ծրագրավորող էլ չունենք...

Էս ինչ ա մեր վիճակը...

Դիտողություն: Վերնագիրը գրեք ինֆորմատիվ

kiki
30.03.2006, 00:30
իսկ քեզ ով ասաց որ հայ ծրագրավորող չկա??? :)

Killer
30.03.2006, 14:32
Ծրագրավորող էլ չունենք...

Էս ինչ ա մեր վիճակը...

Դիտողություն: Վերնագիրը գրեք ինֆորմատիվ
Ընգեր ջան, որ մի բանից կուրսի չես, մի արտահայտվի: Ունենք, ճիշտ ա շատ չեն, բայց ունենք, ու շատ էլ լավ ծրագրավորողներ են: Ու հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչն ա ստիպում քեզ տենց մտածել::B

Gevorg
30.03.2006, 17:00
Ընգեր ջան, որ մի բանից կուրսի չես, մի արտահայտվի: Ունենք, ճիշտ ա շատ չեն, բայց ունենք, ու շատ էլ լավ ծրագրավորողներ են: Ու հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչն ա ստիպում քեզ տենց մտածել::B
Դե եթե Killer-ներն են զբաղվում ծրագրավորմամբ կարելի ա համարել, որ չունենք:
Դա կատակ...
Իսկ եթե լուրջ, ապա ինձ զարմացնում է մեր ծրագրավորողների պասսիվությունը:
!!! Ի ՆԿԱՏԻ ՉՈՒՆԵՄ ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻՆ !!!
Կարծես թե ոչ մի հետաքրքրություն չունեն:
Բոլորս ել ծանոթ ենք, գիտենք տարբեր ազգերի ծրագրավորողների բազմաթիվ աշխատանքների, օգտագործում ենք, իսկ հայկական ծրագրերից երևի միայն KDWin-ն է, որ գիտեն շատերը և օգտագործում են:
Կարող ա ես եմ տանկում ապրում, եթե կան ցույց տվեք:

Artgeo
30.03.2006, 19:12
Բոլորս ել ծանոթ ենք, գիտենք տարբեր ազգերի ծրագրավորողների բազմաթիվ աշխատանքների, օգտագործում ենք, իսկ հայկական ծրագրերից երևի միայն KDWin-ն է, որ գիտեն շատերը և օգտագործում են:

Մեկ հարց է ծրագրերի տարածումը, մեկ այլ ծրագրավորող չունենալը ;)

Gevorg
31.03.2006, 09:50
Հարգելիներս ես հո չեմ ասում, որ նրանք ֆիզիկապես գոյություն չունեն:
Իմ ասելիքն այն է, որ նրանք բացի իրենց գիտահետազոտական օուտսորսերից բացի ոչ մի տառ կոդ չեն գրում:
Եթե ոչ ես ապա ով պիտի իմանա, որ մենք ունենք ծրագրավորողներ, քանի որ մոտ մեկ տարի, իհարկե ոչ որպես ծրագրավորող, աշխատել եմ այդպիսի օֆիսում (անվանումը չնշեմ): ՈՒ իմ հարցին թե ասենք ինչու չեն ինչ որ մի հանրամատչելի ծրագիր գրում, պատասխանում էին <<տո լավ զահլա չկա>>, կամ <<մեջը ինտիրես չկա>>:
Թուրքերին ասում ենք հետամնաց, բարբարոս, անգրագետ, բայց արի ու տես, որ մարդիկ լավ էլ ակտիվ են լավ էլ իրենց ազգի անունը բարձրացնում են:
Ինչի մերոնք պակաս կանեն?????
Բայց չեն անում:
<<Հավես չկա>>

ՈՉ ՄԵԿԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ և ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ

Քրիստինա
24.08.2006, 12:36
Մեր ամենալավ ծրագրավորողների մեծ մասը գնում են (կանչում են) ԱՄՆ:
Իսկ ինչու չգնալ, եթե ԱՄՆ-ում Հայաստանի հետ համեմատած շատ բարձր աշխատավարձ են տալիս:

Firegirl777
24.08.2006, 13:57
Ինչու ծրագրավորող չունենք իսկ ե՞ս ;) :D :D

VolshebNick
10.09.2006, 14:54
Մարդ կա «զայլա» չունի, մարդ էլ կա ունի, բայց ժամանակ չունի, կամ համախոհներ չի գտնում.....

Chuk
10.09.2006, 15:01
Ունենք, շատ լավ ծրագրավորողներ ունենք և այդպիսիք մեր ֆորումում էլ կան (հանկարծ ու չկարծեք թե իմ մասին եմ խոսում, ես ծրագրավորմամբ զբաղվում եմ սիրողական մակարդակով): Իսկ լուրջ հայկական պրոյեկտներ՝ իրականացված ու տարածված, կարծես թե իրոք չունենք.... շտկվող խնդիր է, կունենանք: Այսօր արդեն կան մարդիկ ովքեր փնտրում ու գտնում են թե՛ համախոհներ, թե՛ ժամանակ: Մի փոքր էլ համբերենք ;)

VolshebNick
10.09.2006, 15:37
Ողջույն, Chuk: Ինչպե՞ս ես:
Հիշում եմ մի անգամ իմակ եմ գրել քեզ մի հարցով: Հավանաբար պիտի ստացած լինեիր, քանզի նամակս ինձ հետ չի եկել ու մինչև այսօր ուղարկածս նամակներից ոչ մեկը չի կորել...
Երկու բառով հիշեցնեմ, որ խոսքը ֆորումի թարգմանության մասին էր, ադմին(շնիկ)արմիլան.նետ հասցեից գրված:
Հիշում եմ այն օրը, երբ տեսա այս ֆորումը, ուրախությանս չափ չկար :) Հետո սպասեցի պատասխանիդ, ու պատասխանիդ բացակայությունն անչափ տխրեցրեց...
Հիմա փորձեմ քեզ ICQ-ով գտնել

Armen2008
20.04.2007, 01:00
Զարմանալի անտեղյակություն է այստեղ, Հայ լավ ծրագրավորողները ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ և ժամանակ չունեն ամեն օր ֆորումներում զվարճանան: Բա Երևանում գտնվող բազմաթիվ
ֆիրմաներում ովքերն են աշխատում ?::hands

Root
20.04.2007, 11:30
Ծրագրավորողներ իրոք կան: Ու էնպիսի մարդիկ կան, որոնց մականուները լսելիս մինչև հիմա որոշ ադրբեջանական խոշոր պրովայդերներ ու կայքերի հեղինակներ սարսափովեն հիշում 21 դարի սկիզբը: Պարզապես ծրագրավորողների մեծ մասը ժամականի սղության պատճառով շատ չեն շփվում:

Արշակ
20.04.2007, 11:43
Զարմանալի անտեղյակություն է այստեղ, Հայ լավ ծրագրավորողները ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ և ժամանակ չունեն ամեն օր ֆորումներում զվարճանան: Բա Երևանում գտնվող բազմաթիվ
ֆիրմաներում ովքերն են աշխատում ?::hands
Լավ կլիներ անտեղյակ գրառում անելու փոխարեն նախ թեմայի նախորդ գրառումներին ծանոթանայք։;)
Ինչպես արդեն նշվեց, հարցը նրանց ֆիզիկական գույությունը չի, ու ոչ էլ որևէ մեկն ասում է, թե նրանք պարտավոր են ֆորումներում զվարճանալ։
Իմ ունեցած տվյալներով Հայաստանում տարբեր IT ֆիրմաներում աշխատող մոտ 5000 ծրագրավորող կա։ Ի դեպ, ես էլ նրանց թվին եմ պատկանում։ Կան նաև առանձին աշխատող ծրագրավորողներ։ Բայց հարցը դա չէ։
Խնդիրն այն է, որ բարձր կարգի ծրագրավորողները հիմնականում աշխատում են արտասահմանյան պատվերների վրա ու հայկական պրոյեկտները մատների վրա կարելի է հաշվել։

Root
20.04.2007, 11:51

Հարցն այն է, որ բարձր կարգի ծրագրավորողները հիմնականում աշխատում են արտասահմանյան պատվերների վրա ու հայկական պրոյեկտները մատների վրա կարելի է հաշվել։

Հայկական պրոյեկտները ցավոք շատ քիչ են ֆինանսաորվում կամ էլ ֆինանսների սղության պատճառով յուրացվում են արտասահմանյան բորենիների կողմից:
Շատ քչերին է հաջողվում վերջնական սպառողին հայկական արտադրության ծրագիր հասցնել: Պետական աջակցությունը այստեղ մեծ գործ ունի անելու…

Mesrop
20.04.2007, 12:01
կարգին դեմքեր կան… ուղղակի նրանք ոմանց նման չեն… որ իրանց անունները տարածեն… :) իրանք իրանց գորցը սուս-փուս անում են…
էնօրը phpclasses.org -ից կլաս էի ման գալիս, գտա միհատ սուպեռ-պուպեռ կլաս, նայեմ տենամ քոպիռայթը հայկական ա… :)

// | Copyright (c) 2002-2003 Hayk Chamyan <[email protected]>
:) անկեղծ, շատ հպարտացա…

Արշակ
20.04.2007, 12:33
Հայկական պրոյեկտները ցավոք շատ քիչ են ֆինանսաորվում կամ էլ ֆինանսների սղության պատճառով յուրացվում են արտասահմանյան բորենիների կողմից:
Շատ քչերին է հաջողվում վերջնական սպառողին հայկական արտադրության ծրագիր հասցնել: Պետական աջակցությունը այստեղ մեծ գործ ունի անելու…
Համաձայն եմ, այս հարցում պետական աջակցությունն անհրաժեշտ է, բայց խնդիրը միայն դա չէ։
Բան այն է, որ ծրագրավորման ոլորտում էլ իշխում է հայերին բնորոշ սեփական ուժերի ու հաջողության նկատմամբ անվստահությունը։ Կարծես բոլորը տրամադրված են, որ Հայաստանում ոչինչ անել հնարավոր չէ։
Մինչդեռ կարծում եմ, որ գոնե վեբի ոլորտում հայկական շուկայում հաջողության հասնելը ավելի հեշտ է, քան միջազգային շուկայում։ Միջազգային ասպարեզում ցանկացած վեբ ծառայություն իրականացնող բազմաթիվ ֆիրմաներ կան ու մրցակցությունը շատ սուր է։ Նորեկի համար շուկա գրավելը շատ բարդ է։ Մինչդեռ հայկական ինտերնետային շուկան այսօր գրեթե դատարկ է ու նույնիսկ ամենափոքր պրոյեկտն անմիջապես ուշադրության է արժանանում ու լուրջ մոտեցման դեպքում կարող է բավական առաջ գնալ։ Բայց ցավոք հայկական շուկան շարունակում է գրեթե դատարկ մնալ։
Իհարկե, ամեն դեպքում, ծրագրավորումը միայն ինտերնետով ու հատկապես հայկական ինտերնետով չի սահմանափակվում, ու մյուս ոլորտներում Ձեր նշած հանգամանքների դերն ավելի մեծ է։

Բայց մի այլ երևույթ էլ կա։ Ամբողջ աշխարհում բազմաթիվ լուրջ ու հաջողված պրոյեկտներ իրականացվել ու իրականացվում են էնտուզիաստ ծրագրավորողների կողմից, ու այդ դեպքում ֆինանսների սղությունն այնքան մեծ դեր չունի։
Իսկ ու՞ր են մեր հայ էնտուզիաստները։
Իհարկե այս դեպքում էլ պետական աջակցությունն իր դրական դերը կարող է ունենալ։

Բայց ամեն դեպքում կարծես թե սառույցն իրոք քիչ-քիչ հալվում է։ Որոշ շարժում այնուամենայնիվ նկատվում է։

Armen2008
21.04.2007, 08:52
Լավ կլիներ անտեղյակ գրառում անելու փոխարեն նախ թեմայի նախորդ գրառումներին ծանոթանայք։;)
Ինչպես արդեն նշվեց, հարցը նրանց ֆիզիկական գույությունը չի, ու ոչ էլ որևէ մեկն ասում է, թե նրանք պարտավոր են ֆորումներում զվարճանալ։
Իմ ունեցած տվյալներով Հայաստանում տարբեր IT ֆիրմաներում աշխատող մոտ 5000 ծրագրավորող կա։ Ի դեպ, ես էլ նրանց թվին եմ պատկանում։ Կան նաև առանձին աշխատող ծրագրավորողներ։ Բայց հարցը դա չէ։
Խնդիրն այն է, որ բարձր կարգի ծրագրավորողները հիմնականում աշխատում են արտասահմանյան պատվերների վրա ու հայկական պրոյեկտները մատների վրա կարելի է հաշվել։

Հայկական պրոյեկտների մասին խոսելը ավելորդ է, որովհետև Հայաստանում IT ոլորտի զարգացում ասելով հասկանում են խանութներում հզոր համակարգիչների առկայություն, մոդեմների վաճառք և այլն: Պարզ է որ ծրագրավորողները պետք է աշխատեն արտասահմանի համար: Միայն հետաքրքրվեք թե ինչքան աշխատավարձ են առաջարկում հայկական ընկերությունները (լրիվ ծիծաղելի գներ): Բացի այդ մի խոսեք միայն ծրագրավորողների մասին, չէ որ ծրագրավորողի ստեղծած ծրագիրը տեղադրվում և սպասարկվում է ադմինիստրատորների կողմից:

Hripsimee
05.03.2008, 22:56
խնդրում եմ օգնել,որտեղից կարամ վերցնեմ document.-ի մեթոդների ցանկը իրանց նկարագրություններով::think

Tom
16.03.2008, 09:49
Միշտ հիմնադիր լինելը հաճելի է ես կասեի մի կողմից էլ լավ է որ հայաստանում IT դեռ չի կարող համեմատվել արտասահմանի հետ :B , ինձ ճիշտ հասկացեք , ներկայիս հայ ծրագրավորողներին ընձեռնված է հնարավորություն հայ IT - ի հիմնադիրները լինելու և զարգացնելու այն , դառնալու հայաստանում առաջինը տարբեր բաներում որի հավանականությունը արտասահմանում արդեն շատ փոքրացել է :unsure :

Javakhk
17.03.2008, 03:16
Հայաստանում ապրող ծրագրավորող լինելը եւ Հայաստանի համար աշխատող ծրագրավորող լինելը իրար հետ գրեթե չկապված երեւույթներ են: Հայկական որեւե նախագիծ իրականացնելիս հարցի գաղափարական կողմը, հոգեկան բավարարությունը ծրագրավորողի միակ “շահն” են…

Օրինակ` մեր 1915-23.Javakhk.net (http://1915-23.javakhk.net/) նախագիծը առանց որեւե աջակցության է արված, բայց նա իր կառուցողների համար եկեղեցում օրհնություն ստանալու պես մի բան եղավ…

Լ.յ.ո.վ.
17.03.2008, 19:03
Պատահական հանդիպեցի`
հայերեն - անգլերեն բառարան,
http://www.translator.am/am/Translate.html (սայտում թարգմանել)
http://www.translator.am/Setup/IAgent.exe (համակարգչից թարգմանել)
լավնա, նախադասություն էլա թարգմանում :hands

Armenoid
01.04.2008, 21:31
Պատահական հանդիպեցի`
հայերեն - անգլերեն բառարան,
http://www.translator.am/am/Translate.html (սայտում թարգմանել)
http://www.translator.am/Setup/IAgent.exe (համակարգչից թարգմանել)
լավնա, նախադասություն էլա թարգմանում :hands

Լ.յ.ո.վ հայկական ամենամեծ բառարանը անգլ-հայ www.hay.am-իննա դեռ նախադասություն չի թարգմանում բայց շատ մեծա իսկ ետ քո ասածը հայերը չեն սարգել եվրոպացիներին են խնդրել (փող տվել) ,իսկ իմ ասածը 100 տոկոս հայերն են սագել

Gevorg Harutyunyan
01.04.2008, 22:02
Լրիվ համաձայն եմ։ (Սուտ) :o
Ընդհանրապես ծրագրավորող չկա Հայաստանում։ (Սուտա) :o
Եթե կաին էլ, ստեղ չեն, գնացել են։ (էլի սուտ) :8
Եթե ոմանք էլ մնացել են, կգնան շուտով։ (Մասամբ սուտ) :D

//Գնացի տոմս առնեմ :P

Պատկերացնում էք, որ մանիակ մարդիկ սկսեին ստեղ ու ընդեղ գրել, որ իրանք "Հայ ծրագրավորող" են, բա էլ ով պետքա ծրագիր գրեր՞

Եկեք Ինֆորմատիկայի ու Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետ, կգտնեք ծրագրավորողներ, կամ ոնց մեր դասախոսն էր ասում ծրագրորդներ։

Ով կարծումա ծրագրորդ չկա թող գա ԻԿՄ։ :B
//Բայց լավ ման կգաք կարողա իսկականից չգնտեք խայտառակ լինեմ։ :)

Ավելացվել է 14 րոպե անց

Լ.յ.ո.վ հայկական ամենամեծ բառարանը անգլ-հայ www.hay.am-իննա դեռ նախադասություն չի թարգմանում բայց շատ մեծա իսկ ետ քո ասածը հայերը չեն սարգել եվրոպացիներին են խնդրել (փող տվել) ,իսկ իմ ասածը 100 տոկոս հայերն են սագել

Ինձ են մեկը ավելի դուր եկավ ;)

Արշակ
02.04.2008, 10:19
Լ.յ.ո.վ հայկական ամենամեծ բառարանը անգլ-հայ www.hay.am-իննա (http://www.hay.am-%D5%AB%D5%B6%D5%B6%D5%A1) դեռ նախադասություն չի թարգմանում բայց շատ մեծա իսկ ետ քո ասածը հայերը չեն սարգել եվրոպացիներին են խնդրել (փող տվել) ,իսկ իմ ասածը 100 տոկոս հայերն են սագել
http://www.translator.am/ (http://www.translator.am/am/Translate.html) -ը հայերն են սարքել՝ Պոլիտեխնիկի մի քանի դասախոսները իրենց ուսանողների հետ։ :B

alexo
20.06.2008, 14:26
Ունենք, շատ լավ ծրագրավորողներ ունենք և այդպիսիք մեր ֆորումում էլ կան

Իսկ լուրջ հայկական պրոյեկտներ՝ իրականացված ու տարածված, կարծես թե իրոք չունենք.... շտկվող խնդիր է, կունենանք:

լուրջ պրոյեկտ չունենալը դա այլ խնդիր է՝ կապված ֆինանսավորման հետ, ոչ թե մասնագետի բացակայության.

ԻՄՀՕ ծրագրավորողներ /նկատի ունեմ միայն ՎԵԲ/ ունենք, լավերը շատ չեն, բայց կան. ավելի շատ են մեծամիտները, եվ գլուխ գովանները, լուրջ պրոյեկտների արժանի շատ քչերը կան.

ՊՀՊ-ով մի վերցրեք՝ հիմա ամեն երկրորդը իրեն ՊՀՊ ծրագրավորող է համարում, բայց լուրջ մասնագետ հավանաբար 20-50 մարդ լինի Հայաստանում /մեծ մասի մասին ոչ լսել եք, ոչ էլ գիտեք/. Մնացած լեզուների գծով ավելի սարսափելի է վիճակը.

օր. Перл իմածող ... :angry

Ավելացվել է 6 րոպե անց

Եկեք Ինֆորմատիկայի ու Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետ, կգտնեք ծրագրավորողներ, կամ ոնց մեր դասախոսն էր ասում ծրագրորդներ։

Բայց լավ ման կգաք կարողա իսկականից չգնտեք խայտառակ լինեմ։

2 տարի առաջ եկանք - դեկանատ դեմեցինք եվ նույնիսկ մի հատ էլ հայտարարություն կպցրինք միջանցքում՝ պահանջվում են ծրագրավորողներ (բնականաբար ձեւակերպված տեքստով). Դիմեց մոտ 10-13 հոգի՝ հասկացանք, որ սխալ տեղ ենք փնտրում

Javakhk
28.06.2008, 00:00
Հայկական պրոյեկտները ցավոք շատ քիչ են ֆինանսաորվում կամ էլ ֆինանսների սղության պատճառով յուրացվում են արտասահմանյան բորենիների կողմից:
Շատ քչերին է հաջողվում վերջնական սպառողին հայկական արտադրության ծրագիր հասցնել: Պետական աջակցությունը այստեղ մեծ գործ ունի անելու…

Ո'չ, նորմալ դրությունն էլ հենց ԴԱ է:

Այն բոլոր փոքր երկրները, որոնց տնտեսության մեջ IT-ն խոշոր դեր է գրավում (Իռլանդիա, Իսրաել եւ այլն), աշխատում են հիմնականում ԱՐՏԱՔԻՆ շուկայի համար:

Նույնիսկ պետական ամենալայն աջակցության դեպքում էլ, Հայաստանի ՓՈՔՐԻԿ տնտեսությունը չի կարող իրենից ծնել այնպիսի մի ՄԵԾ IT-շուկա, որ հայ ծրագրավորողների մի ՄԵԾ ԲԱՆԱԿ իր հացը վաստակի այդ շուկան լցնելով: Ուրեմն ուզած-չուզած հայկական IT-մասնագետների հիմնական մասը դրսի շուկայի համար պիտի աշխատեն:

alexo
02.07.2008, 04:58
կարգին դեմքեր կան… ուղղակի նրանք ոմանց նման չեն… որ իրանց անունները տարածեն… :) իրանք իրանց գորցը սուս-փուս անում են…
էնօրը phpclasses.org -ից կլաս էի ման գալիս, գտա միհատ սուպեռ-պուպեռ կլաս, նայեմ տենամ քոպիռայթը հայկական ա… :)

:) անկեղծ, շատ հպարտացա…

Սեքսի Մեսրոպ, եթե չեմ սխալվում, դա նույն հայկն է, ով ՌԱԿ-ում հայերից ամենաշատ պրոջեկտն է կատարել. Անձամբ չեմ ճանաչում, բայց ելնելով գործերից՝ կայացած մասնագետ է. կարծեմ դու էլ այնտեղ կաս, չնայած նիկով չեմ տեսել քեզ :ok

TOP 10-ում դաժե ես կամ, չնայած նրան, որ արդեն 7 տարի գործ չեմ անում /ինչի մասին է խոսում սա, որ ... նոր կայացած դեպքեր այնքան էլ շատ չեն, եթե 7 տարվա ընթացքում ինձ ռադ չեն արել TOPից/

Ինչ վերաբերվում է phpclasses-ին ապա մինչեւ վերջերս 2 հոգի կային հայաստանից, որոնցից մեկը հիմա ծրագրավորում է միայն իր իսկ պրոյեկտները /այսինքն ավելի շատ վեբմաստերինգով է զբաղվում/, իսկ մյուսը լինելով բավականին բարձր մակարդակի մասնագետ գերմանացիների համար սերվեր ադմինիստրացիա է անում.

Այս ամենը բացարձակ չափանիշ չէ, բայց ինչ որ չափով խոսուն է.

Ավելացվել է 16 րոպե անց

Շատ քչերին է հաջողվում վերջնական սպառողին հայկական արտադրության ծրագիր հասցնել: Պետական աջակցությունը այստեղ մեծ գործ ունի անելու…

վայ, տենց բան էլ կա՞ /Պետական աջակցություն/
բացի մեծ-մեծ խոսքերից, կոնկրետ եվ լուրջ քայլեր չեմ տեսել.

ինչպես կարող է մի ճյուղ դառնալ առաջնային, եթե Կոմպ. տեխնիկայի ներմուծում եվ հետեվանքում եվ գները հայաստանում ամենաթանկն են՝ գոնե պոստսովետական ռեգիոնում /կամ թանկերից մեկն է/

ինտերնետը կամ թանկ է, կամ անորակ, կամ գեղեցիկ խոսք շատ-շատերի համար.

բացի մի գլուխ ինկուբատորներից, կոնգրեսներից, հիմնադրամներից ... ոչ մի ռեալ քայլ.

կասեք տեխնոպարկ են բացել՞ .. .ով է բացել՞ ... պետությունը՞

կան մի քանի մարդիկ, որոնք սրա վրա լուրջ փողեր են աշխատում՝ նկատի ունեմ այս ոլորտի նոմեկլատուրային կամ ղեկավար անձանց.... եվ վսյո ...

բոլորդ էլ լավ գիտեք, եթե մի թեմայի մասին շատ են խոսում, ապա դա նշանակում է, որ այդ ոլորտ շատ-մեծ փողեր են հոսում , սա էլ նշանակում է, որ մի քանի մարդ կարգին փողեր են աշխատում. Այնքան լավ փողեր, որ այդ փողով բացված կայքի երկարացման համար փող չի մնում.

Ծիծացելի չէ, ոչ econtent.amը հիմա օֆֆլայն է՝ ամնիկը տալիս է - No such domain name.

P.s. Մեսրոպ Լյութոյին ասա, թող էս դոմեյն էլ առնի. աղջիկ վախտով 5-6 ՊՌ ուներ

javaharut
07.09.2009, 23:43
Շատ լավ թեմա է բացված, սկզբից մինչև վերջ կարդացել եմ:

Մենք հայերս շատ խելացի ենք և ուզում եմ, որ համեմատվենք Ռուսաստանի հետ: Ամբողջ Ռուսաստանում ման գաս մի հատ կարգին ռուս ծրագրավորող չես հանդիպի(Ես եղել եմ Ռուսաստանում), բայց քանի, որ Ռուսաստանը հզոր պետություն է ամեն նախադրյալները ստեղծել է և այսօր օր օրի զգում ենք այդ երկրի հաջողությունները:

Սակայն մենք հայերս չպետք է հիասթափվենք, եթե պետությունը չի անում մեզ համար, ապա մենք պետք է անենք պետության համար: Այսօր Smart Systems ընկերությունը կայացել է Հայաստանում և լուրջ նախադրյալներ ունի ընդլայնելու իր գործունեության ոլորտը:

One_Way_Ticket
08.09.2009, 00:00
Մենք հայերս շատ խելացի ենք և ուզում եմ, որ համեմատվենք Ռուսաստանի հետ: Ամբողջ Ռուսաստանում ման գաս մի հատ կարգին ռուս ծրագրավորող չես հանդիպի(Ես եղել եմ Ռուսաստանում)
Դու կարող է՞ Չեչնիայում ես եղել: Կամ Յակուտիայում ;)

javaharut
08.09.2009, 13:33
Չէ ես Նիժնի Նովգորոդում եմ եղել: Ուզում էի C++-ի ծրագրի դիսկ չարեի (Երևի մի 30-40 խանութներում եղել եմ), սակայն դիսկ վաճառողները նույնիսկ հարցնում էին ինձ թե այդ ինչ բան է:

One_Way_Ticket
08.09.2009, 14:18
Դե դիսկ վաճառողն ու ծրագրավորողը մի քիչ ( :D ) տարբեր մասնագիտություններ են:

javaharut
08.09.2009, 22:20
Ինձ մի բան է հետաքրքրում արդյոք ձեզանից որևէ մեկը մտածել է հայկական օնլայն խաղ սարքելու մասին և եթե լինի ինչպիսի հաջողություն կունենա հայերի շրջանում? Արդյոք այդ ամբողջ ծախսերը որ ներդրվեն կարդարացնեն իրենց?

lav tgha
11.09.2009, 00:59
Անձամբ անլայն խաղ չեմ փորձել գրել, չնայած հիմա ես աշխատում եմ վեբ ծրագրաորման մասնաճիւղում, սակայն սովորական համակարգչային 3D խաղ պատռաստել եմ, ֆեդայի անւամբ,
http://www.akumb.am/showthread.php?t=43066
ու կարող եմ ասել որ բավականին ծանր գործ էր, համենայն դէպս մէկ հոգու աշխատանկք չէ, կարիք ունի մի 5-6 հոգանոց թիմի, լաւ սենառի, լաւ գրաֆիկայի, այսօրւայ շուկայի հետ մրցելու համար, ու հմուտ մասնագետների, այդ բոլորը հնարաւոր է գտնել, բայց միայն մեծ գումարների օգնութեամբ, մի բան որ դժւար թէ լինի անել Հայաստանում, քանզի ոչ շուկան գոյութիւն ունի ոչ էլ դրամները, բայց ինձ թւում է եթէ Հայաստանի կառաւարութիւնը այդ ուղղութեամբ քայլեր վերցնի եւ աջակցի ծրագրաւորողներին, ապա ապագայում կարելի նաեւ համակարգչային խաղերը կազմեն երկրի տնտեսական սիւներից մէկը, միտկս խաղերի արտադրումն է տարբեր երկրներ, այս օրերում, այդ մասնաճիւղը լաւ դրամական աղբիւրներ ունի արտասահմանում, վաճառւելու առումով.

javaharut
11.09.2009, 16:25
Մենք բոլորս սպասում ենք, որ կառավարությունը այս կամ այն բանը անի մեզ համար, որ մենք տեղից շարժվենք: Քեզ հետ համամիտ եմ հայ տղա, որ օնլայն խաղ սարքելը դժվար է բայց սցենարի հարցով լեվ մտահղացումներ ունեմ և դրանք կարելի է անընդհատ զարգացնել: Իմ կարծիքվ մեզ միայն հայկական շուկան հերիք կանի, որպեսզի մեր սպասումներն արդարանան: Ես շատ հայերի եմ ճանաչում ովքեր այսպես ասած <<սիրահարվում են>> ռուսական կամ ամերիկական օնլայն խաղերին և սկսում են գումարներ գցել այնտեղ: Իսկ եթե մենք ստեղծենք առաջին հայկական խաղը, ապա դա սենսացիա կլնի հայերի համար, և մենք ավելի վստահ կլինենք մեզանում:

_DEATH_
12.09.2009, 17:42

Ճիշտ ասած մի հատ պարզ խաղ եմ հիմա գրում օնլայն: Լավ սցենարով խաղ էլ եմ մտածել, բայց առայժմ իմ ուժերից վեր ա մենակով սարքելը, հլը շատ սովորելու բան ունեմ, հետն էլ ժամանակ չունեմ:

lav tgha
13.09.2009, 01:21
Ես հիմա մասնագիտութեամբ աշխատում եմ կայք էջերի ծրագրաորմամբ, մի գուցէ կարողանամ օգնեմ, եթէ մէկէ լաւ սենառ ունի ասե, կը փորձենք միասին այն զարգացնել եւ ասած planmaster -ի կստեղծենք ՄԵՐ Հայկական խաղը, ինչպէս ասում են Միասին քիչ քիչ կարող ենք ամէն ինչ.

PoeT
13.09.2009, 19:25
ՄԵր թերությունը մեր տախտակ գլուխն է, որ չունի ստեղծագործական ունակություններ: Պետք է մեծ աշխատանք տանել այս թերության վերացման ուղղությամբ:

Dead Knight
14.09.2009, 09:29
Ինձ մի բան է հետաքրքրում արդյոք ձեզանից որևէ մեկը մտածել է հայկական օնլայն խաղ սարքելու մասին և եթե լինի ինչպիսի հաջողություն կունենա հայերի շրջանում? Արդյոք այդ ամբողջ ծախսերը որ ներդրվեն կարդարացնեն իրենց?

Ես փորձել եմ ;)

javaharut
14.09.2009, 14:06
Ես փորձել եմ ;)

Ինչ հաջողությունների ես հասել?

Մեր թերությունը հիմնականում կայանում է նրանում, որ մենք թիմով աշխատել չգիտենք և համախբված չենք: Ինչ կասեք եթե խորանանք առաջին հայկական օնլայն խաղ ստեղծելու համար: Ովքեր ազատ ժամանակ և լուրջ մտադրություններ ունեն թող ասեն: Իսկ սցենարի համար մի անհանգստացեք դա այնքան էլ բարդ բան չէ: Ես երկար եմ մտածել սցենարի համար:

lav tgha
14.09.2009, 23:55
Ես շատ եմ ուզում մի հատ էլ օնլայն համակարգչային խաղ պատռաստել, համենայն դէպս այս մէկի լաւութիւնը այն է որ թիմի աշխատանք է լինելու այլ ոչ թէ միայն մէկ անձի, ուրեմն կարելի է համարել որ ստացւելու բանա ու 100 տոկոսով կը գտնի իրա սիրահարներին: Ես պատռաստ եմ համագործակցել, էլ ովքեր են պատռաստ:

javaharut
15.09.2009, 16:53
Ես էլ եմ պատրաստ համագործակցելու, քանի որ շաաաաաաաատ եմ ուզում, որ մենք հայերս էլ մի հատ լավ հայկական օնլայն խաղ ունենանք:

lav tgha
17.09.2009, 10:54
էլ ոչ ոք պատռաստ չի:

bugron
25.12.2010, 10:40
Ինձ ևս հետաքրքրեց, թե Հայաստանում զարգացվաածության ինչ մակարդակի վրա է գտնվում ծրագրավորումը, ինչ հայտնի ծրագրավորողներ ունենք և վերջապես ցանկանում էի իմանալ, թե ով է ընդհանրապես զբաղվում ծրագրավորմամբ, այդ իսկ պատճառով ես ստեղծեցի իմ ինտերնետային կայքը (թող չհնչի որպես գովազդ), որպեսզի փորձեմ միավորել նրանց: Հասցեն է` http://proging.do.am, մտեք, դիտեք, շփվեք, իմ կարծիքով հետաքրքիր կլինի: Ներկայումս կայքը ամբողջությամբ ձևավորված չէ և ցանկացողները կաղող են օգնել ինձ այդ հարցում:

Արամ
25.12.2010, 11:30
Ժող` օնլայն խաղ մեծ հասկացություն ա, կոնկրետ երևի դուք այստեղ քննարկում էիք բրաուզերային խաղերը? բայց ես առաջարկում եմ ոչ բրաուզերային, բայց օնլայն խաղեր, դրանք են ապագան, բրաուզերային խաղերը մանրից վերանալու են, ընկերս բոլորիս հայտնի Կոմբատս էր խաղում ու Աստված գիտի ինչքան փող ա դրել, բայց հաստատ եռանիշ կանաչ փող-ից շատ: Բայց հիմա 2-3 տարի խաղալուց հետո, ընդհանրապես չի խաղում: Դրանք բոլորը մանրից վերանալու են, այստեղ նաև կա շրջապատի ազդեցությունը, կոնկրետ ես ամեն որ` ղժում էի, թե ես ինչ խաղա որ մի հատ էլ խաղում ես...իսկ եթե ստեղծվի այնպիսի խաղ որ կողից նայողը դրա փոխարեն ասի, ձևերը ասա ես էլ խաղամ, այ այդ ժամանակ նոր կլինի քննարկման առարկա: