PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Ձայն խղճի



Գոռ Ջան - Հայ
20.11.2010, 10:00
Երբ խղճիդ դեմ դու ստորանաս
Ու զորանաս ստով միայն,
Այնքան ստես, որ ինքդ քեզ
Որ ինքդ լուռ քեզ հավատաս,
Կկորցնես գանձդ միակ,որ շարունակ
Փայփայել ես հոգուդ խորքում
Համարելով այն սրբություն...

Երբ փոշմանած ու գլխիկոր
Մոտս կգաս մտամոլոր,
Գլուխդ կախ, անզոր վաղուց,
Զզված անվերջ մտածելուց,
Ու սպասելուց անէացած,
Կհասկանաս - ուշ է արդեն...

Երբ մոլորված հոգիդ անհույզ
Թափառումից անհույս հոգնած
Ու տանջված խարդավանքից
Ու անարդար բոցից այրված
Դու կուզենաս իմ դեմ բացես,
Կհասկանաս - ուշ է արդեն...

Ու ծնկաչոք երբ կաղաչես դու գթություն
Ու մեղավոր կթախանձես ներողություն,
Քեզ կներեմ առաջվա պես,
Իսկ ինքդ քեզ, դու, կներե՞ս:
Ամեն դեպքում խղճում եմ քեզ,
Խղճիդ առաջ դու անզոր ես
Ու ինքդ էլ վաղուց գիտես...
Գիտե՞ս, վաղուուուց ուշացել ես...

Ohanyan
20.11.2010, 14:42
«Ձայն խղճի»-ին լավն էր, տեմպ կա, արագության զգացողություն կա, հանգավորումդ լավն էր, մանավանդ ինձ դուր եկավ հարանունության միջոցով կազմված հանգավորումը՝ և՛ երկտողերի մեջ ընկած հարանունների իջոցով, և՛, թեկուզ, նույն քառյակի մեջ չընկնող հարանուները շատ կուռ կարող են հանգավորել, նման հանգավումը հատուկ է հատկապես Պարույր Սևակին… շնորհակալ եմ…

Գոռ Ջան - Հայ
20.11.2010, 14:57
Գեթ մի անգամ, ախ, իմ կյանքում
Թևեր առնեի ու սավառնեի,
Մով երկնքի նուրբ լազուրում
Գեթ մի անգամ հանգիստ առնեի:
Քայլեի ամպի ծվեններով,
Մինչ դրախտի դուռը հասնեի,
Իմ մեղավոր զույգ աչքերով
Եդեմական այգին տեսնեի:
Հոգիս թողեի լույս երկնքում
Ու անհոգի երկիր դառնայի,
Որ ցավ չզգայի էլ իմ հոգում,
Որ այս կյանքից չդառնանայի:
Եթե կորցնեմ իմ մարդկային էությունը
Ու նախընտրեմ տխուր ու գորշ մենությունը,
Արդար մարդիկ թող ինձ չատեն.
Թող մարդկային խղճով դատեն,
Թող հասկանան միտքը իմ պարզ,
Որ այս կյանքում կա մի երազ,
Որտեղ մարդը մարդ չի ատում,
Որտեղ մարդուն մարդ չի դատում:
Մարդ չի նայում մարդու ոտքին,
Չի խաբնվում փողի հոտին,
Կուլ չի գնում իր կոկորդին…
Որտեղ դարդը վարդ է դառնում,
Որտեղ վիշտը խինդ է դառնում,
Սերն է տիրում մարդու սրտին,
Մարդ է մնում մարդու որդին:

Անտիգոնե
20.11.2010, 14:57
Լավն էր, հատկապես հետևյալ տողերը

Քեզ կներեմ առաջվա պես,
Իսկ ինքդ քեզ, դու, կներե՞ս:
Ամեն դեպքում խղճում եմ քեզ,
Խղճիդ առաջ դու անզոր ես
Ու ինքդ էլ վաղուց գիտես...
Գիտե՞ս, վաղուուուց ուշացել ես...

Շնորհակալություն

Meme
20.11.2010, 19:02
Երբ փոշմանած ու գլխիկոր
Մոտս կգաս մտամոլոր,
Գլուխդ կախ, անզոր վաղուց,
Զզված անվերջ մտածելուց,
Ու սպասելուց անէացած,
Կհասկանաս - ուշ է արդեն...

Ինձ այս մասը դուր եկավ,լավն էր.....Բոլորն էր լավը,սիրուն եք գրում.....Ճիշտա տխուր տրամադրությունա տալիս,բայց հաճելիա կարդացվում.......Ապրեք

Meme
20.11.2010, 19:06
Գեթ մի անգամ, ախ, իմ կյանքում
Թևեր առնեի ու սավառնեի,
Մով երկնքի նուրբ լազուրում
Գեթ մի անգամ հանգիստ առնեի:
Քայլեի ամպի ծվեններով,
Մինչ դրախտի դուռը հասնեի,
Իմ մեղավոր զույգ աչքերով
Եդեմական այգին տեսնեի:
Հոգիս թողեի լույս երկնքում
Ու անհոգի երկիր դառնայի,
Որ ցավ չզգայի էլ իմ հոգում,
Որ այս կյանքից չդառնանայի:
Եթե կորցնեմ իմ մարդկային էությունը
Ու նախընտրեմ տխուր ու գորշ մենությունը,
Արդար մարդիկ թող ինձ չատեն.
Թող մարդկային խղճով դատեն,
Թող հասկանան միտքը իմ պարզ,
Որ այս կյանքում կա մի երազ,
Որտեղ մարդը մարդ չի ատում,
Որտեղ մարդուն մարդ չի դատում:
Մարդ չի նայում մարդու ոտքին,
Չի խաբնվում փողի հոտին,
Կուլ չի գնում իր կոկորդին…
Որտեղ դարդը վարդ է դառնում,
Որտեղ վիշտը խինդ է դառնում,
Սերն է տիրում մարդու սրտին,
Մարդ է մնում մարդու որդին:



Այ էս մեկը լրիվ ուրիշ էր,չգիտեմ խոսքեր չունեմ,չեմ կարողանում ասել ինչ մտածում եմ,բայց շաատ լավն էր,երազային էր,իսկ ես սիրում եմ երազել,ու սկզբի մի քանի տողը մինչ վերջակետ կարծես իմ երբեմնի երազելու ցանկության մտքերից լիներ........Նորից ապրեք:)Միտքն էլ էր շատ լավը,երանի էդպես լիներ մեր կյաքնում,բայց կան բաներ,որ մտածում ենք երանի լիներ այնպես ինչպես կցանկանայինք,կամ կերազեինք հանգիստ ապրել,չնայելով կողքի մարդկանց,բայց անհնարինը ցավոք ավելի շատ է,քան այն ինչը մենք ուզում ենք......Շատ քչերն էն,որ ունեն նման կարողություն.......

Անտիգոնե
20.11.2010, 20:18
Գեթ մի անգամ, ախ, իմ կյանքում
Թևեր առնեի ու սավառնեի,
Մով երկնքի նուրբ լազուրում
Գեթ մի անգամ հանգիստ առնեի:
Քայլեի ամպի ծվեններով,
Մինչ դրախտի դուռը հասնեի,
Իմ մեղավոր զույգ աչքերով
Եդեմական այգին տեսնեի:
Հոգիս թողեի լույս երկնքում
Ու անհոգի երկիր դառնայի,
Որ ցավ չզգայի էլ իմ հոգում,
Որ այս կյանքից չդառնանայի:
Եթե կորցնեմ իմ մարդկային էությունը
Ու նախընտրեմ տխուր ու գորշ մենությունը,
Արդար մարդիկ թող ինձ չատեն.
Թող մարդկային խղճով դատեն,
Թող հասկանան միտքը իմ պարզ,
Որ այս կյանքում կա մի երազ,
Որտեղ մարդը մարդ չի ատում,
Որտեղ մարդուն մարդ չի դատում:
Մարդ չի նայում մարդու ոտքին,
Չի խաբնվում փողի հոտին,
Կուլ չի գնում իր կոկորդին…
Որտեղ դարդը վարդ է դառնում,
Որտեղ վիշտը խինդ է դառնում,
Սերն է տիրում մարդու սրտին,
Մարդ է մնում մարդու որդին:

Հարգելի Ջան-Գոռ-Ջան Ձեր այս բանաստեղծությունը ինձ անչափ դուր եկավ, այնքանով, որ նույնիսկ ՀԱՆԴԳՆԵՑԻ մի քանի փոփոխություն անել: Հասկանալով հանդերձ, որ դա մեղմ ասած ԿՈՌԵԿՏ չէ ու երկար շաաաաատ երկար տատանվելուց հետո, այնուամենայնիվ որոշեցի տեղադրել այն:): Ընդունեք սա որպես կողմնակի կարծիք և ուրշ ոչինչ:)

Գեթ մի անգամ, ախ, իմ կյանքում
Թևեր առնեիմ ու սավառնեմ,
Մով երկնքի նուրբ լազուրում
Գեթ մի անգամ հանգիստ առնեմ:
Քայլեմ ամպի ծվեններով,
Մինչ դրախտի դուռը հասնեմ,
Իմ մեղավոր զույգ աչքերով
Եդեմական այգին տեսնեմ:
Հոգիս թողնեմ լույս երկնքում
Ու անհոգի երկիր դառնայմ,
Ու ցավ չզգամ էլ իմ հոգում,
Ու այս կյանքից չդառնանամ:
Ու թե կորցնեմ իմ մարդկային էությունը
Եվ նախընտրեմ տխուր ու գորշ մենությունը,
Արդար մարդիկ ինձ մի ատեք.
Եվ մարդկային խղճով դատեք,
հասկանալով միտքը իմ պարզ,
Որ այս կյանքում կա մի երազ,
Որտեղ մարդը մարդ չի ատում,
Որտեղ մարդուն մարդ չի դատում:
Մարդ չի նայում մարդու ոտքին,
Չի խաբնվում փողի հոտին,
Կուլ չի գնում իր կոկորդին…
Որտեղ դարդը վարդ է դառնում,
Որտեղ վիշտը խինդ է դառնում,
Սերն է տիրում մարդու սրտին,
Մարդ է մնում մարդու որդին:

Ցանկության դեպքում կարող եք ջնջել գրառումս: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում: Պարզապես շաաատ լավն էր ու չդիմացա մի քանի աննշան փոփոխություն կատարելու գայթակղությանը:oy

Գոռ Ջան - Հայ
20.11.2010, 23:42
Հարգելի Ջան-Գոռ-Ջան Ձեր այս բանաստեղծությունը ինձ անչափ դուր եկավ, այնքանով, որ նույնիսկ ՀԱՆԴԳՆԵՑԻ մի քանի փոփոխություն անել: Հասկանալով հանդերձ, որ դա մեղմ ասած ԿՈՌԵԿՏ չէ ու երկար շաաաաատ երկար տատանվելուց հետո, այնուամենայնիվ որոշեցի տեղադրել այն:): Ընդունեք սա որպես կողմնակի կարծիք և ուրշ ոչինչ:)

Գեթ մի անգամ, ախ, իմ կյանքում
Թևեր առնեիմ ու սավառնեմ,
Մով երկնքի նուրբ լազուրում
Գեթ մի անգամ հանգիստ առնեմ:
Քայլեմ ամպի ծվեններով,
Մինչ դրախտի դուռը հասնեմ,
Իմ մեղավոր զույգ աչքերով
Եդեմական այգին տեսնեմ:
Հոգիս թողնեմ լույս երկնքում
Ու անհոգի երկիր դառնայմ,
Ու ցավ չզգամ էլ իմ հոգում,
Ու այս կյանքից չդառնանամ:
Ու թե կորցնեմ իմ մարդկային էությունը
Եվ նախընտրեմ տխուր ու գորշ մենությունը,
Արդար մարդիկ ինձ մի ատեք.
Եվ մարդկային խղճով դատեք,
հասկանալով միտքը իմ պարզ,
Որ այս կյանքում կա մի երազ,
Որտեղ մարդը մարդ չի ատում,
Որտեղ մարդուն մարդ չի դատում:
Մարդ չի նայում մարդու ոտքին,
Չի խաբնվում փողի հոտին,
Կուլ չի գնում իր կոկորդին…
Որտեղ դարդը վարդ է դառնում,
Որտեղ վիշտը խինդ է դառնում,
Սերն է տիրում մարդու սրտին,
Մարդ է մնում մարդու որդին:

Ցանկության դեպքում կարող եք ջնջել գրառումս: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում: Պարզապես շաաատ լավն էր ու չդիմացա մի քանի աննշան փոփոխություն կատարելու գայթակղությանը:oy

:) Թող մնա :)

Գոռ Ջան - Հայ
20.11.2010, 23:43
Կարծիքների համար բոլորից շնորհակալ եմ

Գոռ Ջան - Հայ
22.11.2010, 11:31
Ինչու՞ թողել, որ նա աճի,
Երբ մարել է ձայնը խղճի:
Ինչու՞ թողել բարգավաճի
Ու ստոր կյանքից էլ չամաչի,
Ինչու՞ մարդուն նա խելացի
Քուռակի պես տալով քացի
Բարձր դիրքից պիտի քցի
Ու մի բան էլ,
Բորենու պես ոտը կծի:
Հետո շան պես թափառական
Պղծի կյանքեր անապական
Լիքը փորով բայց միշտ սոված
Ման գա հպարտ ,քիթը՝ցցած:

Ջարդե՞լ քիթը, բերել ծնկի՞,
Ստիպել ,որ իր ծա՞ռը տնկի,
Որ չքանդի ,այլ շենացնի՞,
Չստորանա, չստորացնի՞,
Ապրի մաքուր, սնվի արդար,
Ոչ թե լափի ագահաբա՞ր,
Որ իր քչո՞վ էլ լիանա,
Ոչ թե շատից լկտիանա:

Դա է իր ճակատի գիրը,
Ի զորու՞ ես փոխել հինը,
Ավելի շուտ մոլորակը
Կփոխի իր ուղեծիրը...

Մինչ սրա պես սև օձերը
Կփորեն իրենց փոսերը,
Քո ճակատին կավելանան
Դժվար կյանքի ակոսները:
Ու երբ ճղճիմ արարածը
Իր ձեռքերով փորած փոսից հանկարծ դողա
Քո ճակատը վերծանելով քո ապրածը
Պայծառ լույսով պիտի շողա:

Գոռ Ջան - Հայ
21.05.2011, 15:27
Ու՞ր են նայում զույգ աչքերը արդարության,
Երբ մարդկության Վերջը ահա
Դուռն է թակում անվերջության,
Ու թվացյալ անկեղծությամբ
Զարմանում է ,որ ձայն չկա:

Ու՞ր են նայում զույգ աչքերը խեղճ մարդկության,
Երբ փրկության հույսն է մարում դռնից այն կողմ,
Սրտերի մեջ վիշտ, դառնություն , հոգու խորքում `մրրիկ ու հողմ:

Դու՛ , մարդկային հանդգնություն,
Գուցե խնդրես ներողությու՞ն,
Մի կողմ թողես գոռոզություն, թուր ու թվանք
Դրսեվորես մարդկային կա՞մք…

Ա՜խ, բանական անգութ էակ,
Չարից գերված, գող, ավազակ,
Կարծում ես թե Վերջը չի՞ գա,
Կյանքում անվերջ ոչինչ չկա՜…

Ա՜խ, միամիտ ,բարի էակ
Սիրտդ մաքուր հոգիդ ճերմակ,
Մի նեղացիր Վերջից հիմա,
Վերջը վարքդ լավ կիմանա
Ու երբ բաշխի չար ու բարի,
Նա քեզ անմեղ կհամարի:

Լա՛վ իմացեք, որ չի փոխվի ոչ մի վատ բան,
Քանի դեռ նստած ենք անբան
Չենք մաքրում մեր դաժան խիղճը,
Չէ՞ որ խիղճն է մեր դաիճը:
Ու խղճի դեմ թեկուզ անճար,
Կյանքում պետք է լինել հանճար,
Պայքարի մեջ տարերային
Մնալ արդար ու մարդկային…

Գոռ Ջան - Հայ
15.08.2011, 12:46
Երբ բացվում է լույսը նորից,
Արթնանում ես անուշ քնից
Ձեռքերդ լուռ վեր ես պարզում
Ու փառք տալիս Տեր Աստծուն,
Որ տալիս է քեզ հանգիստ քուն
Ու աղոթում ,որ օրը քո
Անցնի Նրա լույսի ներքո,
Որ լինի հույս, հավատ ու սեր,
Որ չլինեն տխուր սրտեր,
Մարդը մարդուն հոգին բացի
Լինի ընկեր ու դրացի,
Լինի արդար ու միամիտ,
Անկեղծ լինի ու պարզամիտ,
Որ մոր դեմքին մանկան խոսքից ժպիտ բացվի
Ու օջախը մանկան անուշ խինդով լցվի,
Ծնողասեր լինի որդին,
Ծնողն էլ միշտ որդու կողքին,
Արևն էլ միշտ խաղաղ Երկրի վրա բացվի
Ու աշխարհը երկնային՝
Աստվածատուր լույսով լցվի...

Գոռ Ջան - Հայ
22.08.2011, 22:18
:angry
Թքես գնաս վիրավորված
Անգամ ետ չնայես նորից
Քո օջախում օտարացած
Ու կտրված քո Սուրբ հողից
Չհասկացած, չհասկացված
Սրտիդ խոսքը նույնիսկ չասած,
Մտքում կսկիծ, հոգիդ նորից
Ունայնացած ցուրտ խավարից…
Անմարդկային բիրտ ու կոպիտ
Անարդարի ձեռքով քանդված
Քո ապագան, զույգ ձեռքերով ամուր գրկած,
Այն ձեռքերով, որ անկասկած
Պիտի կերտեին ու արարեին
Պիտի ստեղծեին լավն ու բարին
Անկարողին պիտ սատարեին
Ու խանգարեին անգութ չարին,
Գնաս հեռու, անհայտ մնաս,
Ու մտքիդ մեջ միայն մի մաս
Լուռ հատկացնես երազներին
Ու մրմնջաս երգերը հին
Քո տան մասին ու կարոտի ,
Այն տան մասին, որ փափագով
Շենացրել էիք հայր ու որդի...

Այստեղ կսազեր Hans Zimmer & Lisa Gerrard – Duduk Of The North ...

Mark Pauler
26.08.2011, 21:50
Սուր, կտրող արտահայտություններ ունես`


...Հետո շան պես թափառական
Պղծի կյանքեր անապական
Լիքը փորով բայց միշտ սոված
Ման գա հպարտ ,քիթը՝ցցած...

Դուրս գալիս ա գրելաոճդ:

Գոռ Ջան - Հայ
27.08.2011, 09:34
բոլորին շնորհակալություն էջին հետևելու և գնահատելու համար;)

Գոռ Ջան - Հայ
19.09.2011, 21:55
Ու նորից տիրեց սառը լռություն
Նորից մենություն ու թախիծ տիրեց,
Արդյոք հակակրա՞նք, թե՞ տրտմություն
Կամ արհամարա՞նք, թե՞ ըմբոստություն
Քո անձի հանդեպ, սիրելի՛ անձի,
Որ գանձ էր թվում գանձերի միջի:
Խղճուկ տեսարան՝երբ իմաստնացած,
Կանգնում ես հպարտ հայելու առաջ
Ու տեսնում ոչ թե անձդ շփացած,
Այլ քո իրական պատկերն այլայլված:
Սարսռում ես լուռ, միայն այն մտքից,
Որ հայլու միջից դու չես քեզ նայում,
Այլ մի բանսարկու՝ քո կերպարանքով,
Ով ճարպկորեն քեզ է հմայում:
Ծամածռվելով փորձում ես շինել
Քո պատկերն անբիծ
Եվ նորի՜ց թախիծ,
Զզվում ես քեզնից,
Ոչ նրա համար, որ չես տեսնում քեզ,
Այլ գիտակցում ես ,գտնում վերջապես,
Որ քո կորցրած անձը թանկագին,
Ոչ թե մարմինն է, այլ լուսեղ հոգին,
Ու ցավում ես դու ոչ թե նրանից,
Որ քո հայացքից ժպիտն է կորել,
Այլ ցավոտ փաստից,
Որ խղճիդ փոսը ինքդ ես փորել...

Գոռ Ջան - Հայ
22.11.2011, 03:47
Մի պահ քեզ թվաց
Թե կյանքն ամենուր
Սեր է շաղ տալիս,
Երազ վարդաբույր:
Ինքդ ստեղծեցիր
Սիրո առասպել,
Որպիսին երբեք
Ոչ ոք չէր լսել,
Եվ այնքան անբիծ,
Մաքուր ու լուսեղ,
Որ մեղք կլիներ
Այդ սիրո մասին
Երգեր չհյուսել...

Ու բերնեբերան պատմեցին մարդիկ,
Թե ինչպես կյանքում լինել երջանիկ,
Իսկ գուսանները երգեցին մի երգ
Ու գովերգեցին կյանքի մի տարերք,
Որ վերք է բուժում,
Ծնում է վերելք ու սնում նոր կյանք.
Կատարյալ բերկրա՜նք...

Բայց որտեղ կա լույս
Կա նաև խավար,
Նույնիսկ քե՛զ համար,
Քե՛զ համար այ խենթ,
Որ կարողացար
Անսահման մթից քո լույսը կորզել
Ու ողջ աշխարհին կրկին համոզել,
Որ ամենքս էլ կես ենք այս կյանքում,
Իսկ մյուս կեսը միշտ մեզ է սպասում:
Մեկն էլ քո նման,
Ինչ որ տեղ հեռվում,
Հիմա մենակ է ,
Տխուր ու տրտում,
Հայացքը հեռուն՝
Երկնքին հառած,
Խորանում ծնկած
Խնդրում է Աստծուն,
Որ միշտ հարթ լինի քո երկար ճամփան,
Որ ամեն քայլիդ լինի պահապան,
Ինչպես երկնքում արև ու լուսին
Քո լույսով գտնես քո մյուս կեսին
Ու սիրես նրան կյանքից առավել,
Որ մի օր դառնաք սիրո առասպել:


http://www.youtube.com/watch?v=a_Am4cHMBKM&feature=related

Գոռ Ջան - Հայ
17.01.2012, 23:46
Մի՞թե չկա հույս, երբ լույսն է մարում,
Մի՞թե խավարում լույսի մի շողը
Հույս չես համարում:
Նախընտրում ես դու հանձնվել մթի՞ն,
Երբ խրթին մի հարց քո դեմ ծառացած
Լուծել չես ուզում, ու քեզ չի հուզում,
Որ կամազուրկի դրոշմի ներքո
Պիտի ստրկանաս ,
Պիտի կործանես հոգիդ անաղարտ,
Մինդեռ անավարտ ինչքա՜ն գործ ունես...
Մի՞թե դա դու ես,
Ում առաջ երբեք չի եղել փակ դուռ,
Ում կուռ հայացքից ժայռեր են պայթել,
Ում կյանքում ոչինչ այնքան չի դյութել,
Որքան մարդկային կամքը զորավոր,
Որ հազարավոր բերդեր է շրջում,
Ու պայքարի մեջ հանուն արդարի
Երբեք չի զիջում:

Վախկոտի նման պիտի հանձնվես,
Ու հետո պատմես
Թե հերոսի պես հպա՞րտ ես ապրել,
Թույլ տուր առարկել.
Թե դնում ես վար զենքերդ հիմա,
Ազգը քո մասին ու՞մից իմանա ,
Անպաշտպան հողդ որքա՞ն դիմանա՝
Մի օր կարձակի ցավագին հառաչ,
Ու երբ խոնարհվի թշնամու առաջ,
Թշնամու առաջ` բիրտ ու աներես,
Կամքիդ կորուստը դու քեզ կներե՞ս:

Դե վեր կաց կտրիճ,
Մի դարձիր դահիճ ինքդ քեզ համար,
Այլ եղիր պատիժ ոսոխի համար,
Պայքարի ճամփին եղիր անարգել,
Իսկ կռվի պահին` շանթ և շանթարգել,
Թող չարքի առաջ սուրդ շողշողա,
Ու Եռագույնը հավերժ փողփողա,
Որ ուստեն սկսի տունը նորոգել,
Մշակն էլ դաշտում երգի հորովել,
Որ ջահելները պարեն քոչարի՝
Հպա՛րտ, առնակա՛ն ու հայավարի:

Alex-Grig
18.01.2012, 23:28
Շատ խորը մտքեր են, թռուցիկ կարդալու համար չեն, հաստատ որոշեցի վաղը հանգիս կարդալ, մտածելու առիթ տվեցիք, շնորհակալություն.