Դիտել ողջ տարբերակը : Վիսթ ջան, շնորհավոր!!!
*e}|{uka*
20.11.2010, 01:08
Ո՞վ է նա, ո՞վ է նա... արդեն իսկ չափահաս է նա: :))
Շնորհավոր Վիսթուկ ջան, մեր գլխից անպակաս: Երազանք-մերազանք չգիտեմ, բայց սաղ քո ուզածով թող լինի::oy Կենացդ :drinks
Շնորհավոր գինե էէէէ վիստոլոգ ջան :
Արյաաաաաա, ես էլ ասում եմ էսօր խի ա զբաղված:D
Շնորհավոր Վիստոկ:bux:
Վիստ շներհավոր, տենց շարունակի:B
Ungrateful
20.11.2010, 01:16
Շնորհավոր, մեռնեմ քյու :love: Էն ամեն ինչը, ինչը որ ինքդ քեզ կցանկանաս՝ թող կատարվի, ախպերո:friends::kiss (առանց բանտիկների):
Շնորհավոր ապեր, երջանկուևթյուն, հաջողություն... հա մեկ էլ խուճուճները գլխիցդ անպակաս... :)) :)) :))
Յաաա,էն ու՞մ ընկերուհու թոռան ծնունդնա... :bux:
Շնորհավոր չափահաս ջան,քեզ ամենալավն եմ ցանկանում, քանի ջահել ես կյանքդ վայելի, երազանքներիդ ետևից հասի,բռնի ու բաց մի թող, ամենակարևորը տատուդ լսող թոռ եղիր: :drinks
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՎԻՍՏ ՋԱՆ!!!!!!!!!!!!!!!!
:bux:
Յե՜ բեյբե, մի լովես յու::love:oy:kiss
Ես տենց էլ գիտեի:D
Վիսը շնորհավոր:kiss:love
Խելոք բալիկ մեծանաս, մեզնից անպակաս, բանակից պակաս:))
Interdenominational
20.11.2010, 01:32
Սանիկ :love
Ամենպատեհ ու ամենահանդիսավոր օրն է՝ կատակախառը մաղթանքների մեջ պահի ամբողջ հանդիսավորությունը պահելը, և անլուրջ ուրախությամբ՝ ամենայն լրջությամբ քեզ համար կարևորագույն այս օրվա ողջ բերկրանքը կիսելը…
Ցավոք, առ այսօր վիրտուալից դեպ իրական ողջույնի՝ ձեռքսեղմմամբ հաստատման փաստը չենք գրանցել, սակայն, քո գրառումներում լավատեսության ու մտերմության հոգեբանական կերպար ես ամբողջացրել, ու որպես այդպիսին, քո ամեն մի գրառմամբ, ինքնաարտահայտմամբ, ինքնահաստատմաբ, երբեմն իրարամերժ, երբեմն՝ «խելոքություն խաղալով», երբեմն՝ խելացիությամբ հիացնելով. հարազատության չափ մտերմացել…
Սիրով շնորհավորում եմ քո Ծննդյան Տարեդարձը, բարեկամս… ինքդ էլ հասկանում ես, որ բիոլոգիական հասունացումը միշտ չէ, որ բարոյական ու հոգեկան կերտվածքի կայացման ու հասունացման է տանում…իսկ բացառություններ, որպես լրիվ հակառակ երևույթ, լինում են, իհարկե՝ դու ամենախոսուն օրինակը :)
Կանաչ ճանապարհ ու անամպ երկինքներ չեմ մաղթում… ու չեմ հավատում դրանց: Ու հետաքրքիր չի լինի կյանքը՝ պորտաբույծ ու տաղտկալի… Ինքդ կհասնես քո տեսլականին, ինքդ կվաստակես քո հեղինակությունը… սրա մեջ է երջանկաբեր Կյանքը…
Ամենայն բարիք քեզ, Սանիկ… Շնորհավոր Քո անձնական Տոնը :hi
Magic-Mushroom
20.11.2010, 01:32
Հով ջան շնորհավոր,ասեմ ես մեծ հաճույք եմ ստանում քեզ հետ շփվելուց,դու իմ ամենասիրելի ակումբցիներից ես,կարելի է ասել տարվա հայտնագործությունը իմ համար,միշտ ինձ օգնել ես քո խորհուրդներով:love 18 տարիդ լրացավ,արդեն չափահաս մարդ ես եւ դու ես քո գլխի տերը,այդ տարիքը ամենալավ տարիքն է,ինչքան կարող ես զվարճացի որ հետո չփոշմանես,հետո բարի ժպիտով կհիշես այդ տարիքը,այդ տարիքում արդեն ինչպես գցես քո կյանքի ֆունդամենտը այնպես էլ կգնա,քեզ ամուր առողջություն եմ մաղթում,ոչ մի բանի պակաս չունենաս,հոգիտ միշտ բավարարված լինի,երջանիկ լինես ու դառնաս լավ մարդ,ամենալավն ու բարին եմ քեզ ցանկանում,Այն ինչ քեզ հարկավոր է դա սերն է,միայն սերը,մնացածը սուտ բաներ են,հետո կհասկանաս,մեծ սեր քեզ:flower:friends::drinks
Շնորհավոր, Վիստոկ ախպեր ;)
Empty`Tears
20.11.2010, 02:30
Ճո՜ւտ շնորհավո՜ր … :love :kiss
Վիստ ջան, քե մատաղ, շնորհավոր ծնունդդ;)
Նաիրուհի
20.11.2010, 04:25
Վիստ ջան, շնորհավոր։ :bux:
Ինչքան հնարավոր է ուշ հասկանաս, որ չափահաս դառնալու մեջ էլ լավ բան չկա... :(
Վիստ ջան շնորհավորում եմ ապեր:
Դե ինչ ասեմ, բոլոր լավ խոսքերը արդեն ասվեց, ես միայն ավելացնեմ.
- Ակումբի գլխից անպակաս ապեր::D Երջանկություն ու մեծ սեր եմ ցանկանում քեզ: :love
Հ.Գ Դէ գիտես էսօր իմ համար ինչ օրա, էսօր հետդ ուրախանալու եմ :bux:
Վիսթ ջան ծնունդդ շնորհավոր, քեզ ցանկանում եմ առողջություն և երջանկություն:)
Շնորհավորում եմ, ամենալավն ու բարին::)
Գիտեմ, ինձ էդքան էլ չես սիրում:P, բայց դե ես էլ քեզ չեմ սիրում:D: Իսկ էսօրվա կապակցությա՜մբ... Վիստ, իմացի, ես ատում եմ քեզ:P: Ատում եմ ամբողջ հոգով ու սրտով, ատում եմ ինչպես սատանան եհովայի վկային (:lol):
Ճիշտն ասած անսպասելի էր, որ էսօր ա ծնունդդ (որովհետև անգիր հիշում եմ, անցած տարի որ ծնունդդ էր, ու մեջս տպավորվել ա, որ ավելի ուշ էր... էհ... տարին լգորվեց:(:)), բայց դե դա հեչ չի խանգարի, որ շնորհավորեմ ախպեր ջան:
Վիսթ ջան, իմ օգնական ախպեր:hands(հիշում ե?ս էն սկզբից ինչքան հարցեր էի քեզ տալիս,իսկ դու շատ համբերատար պատասխանում էիր:P) ծնունդդ շնորհավոր: Քեզ ցանկանում եմ էնքան մեծ երջանկություն, որ սկի դու չես պատկերացնում:) ուզում եմ, որ մնաս նույնիսկ դիմացինիդ կարգին չճանաչելով հանդերձ էդքան հասնող ու ջիգյարով, խուճուճիկ ջան, քեզ քրոջական մի հատ մեծ պաչիկ:kiss
Էն ու՜մ ծնունդն ա՜, ախպերո ջան, չաղ, հաջողակ, բախտավոր, առողջ, հարուստ, բավարարված, գոհ ըլնես, ձեռիցդ միշտ գա էն, ինչի կարիքը կունենաս, մի խոսքով՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ :friends:
My World My Space
20.11.2010, 10:07
արյա Վիստյո՜ւլ...... էս դու էլ ես ծնվե՞լ......:D
Այ տղա չափահաս դառա՞ր, թե՞ չէ.... մեր մանկահասակ մոդեր....
Տղա քեզի երգու բան գը մաղթեմ` ԽԱՇ (Խելք, Աշխատանք, Շնորք) ու բախտ, մնացածը ինչղ կրնաս տգեն դուս բդի գաս....;)
Վաաա՜յ, Վի՜ծ:love... Շնորհավո՜ր Ծնունդդ...:) մնացածը կասեմ:P
yerevanci
20.11.2010, 10:49
էն ու՞մ ծնունդնա, Հով ջան լավ ես արել, որ ծնվել ես, լավ ըլնես, քո առաջ դրած ամեն նպատակ էլ թող կատարվի
Moonwalker
20.11.2010, 11:04
Au Vistulianus ! :love
Sine tibi de natali tuo gratuler et optima quaeque comprecer. Multos successus opto, vale, vige, vire, flore.
Vive valeque :drinks
Ab imo pectore - tuus amicus Moonwalkianus :))
Հ.Գ. Խոնարհաբար կխնդրեի մոդերատորներին հաշվի առնել օրվա ու գրառման տոնական լինելն ու նվաստիս չձաղկել հակաօտարալեզվյան մահակով: Կանխավ շնորհակալ եմ :)
Վիստ.. :love Շնորհավորում եմ, խարեբ ջան (:))), ցանկանում ամենալավն ու բարին, մաղթում լիքը-լիքը հաջողություններ, հատկապես արտերկրային քաղաքակրթությունների հետ կոնտակտների հաստատման գործում: :)
Հով ջան, շնորհավոր, քեզ լիքը խուճուճ, սևաթույր, լավ բաներ եմ մաղթում;) Մնացածին դու էլ կհասնես:
E-la Via
20.11.2010, 11:39
Շնորհավորում եմ և ամենալավն ու բարին ցանկանում :):
Rhayader
20.11.2010, 11:47
Վիսթ, ծիծիկդ ուտեմ:love շնորհավոր:
Շնորհավոր Հով ջան
Ամենալավը քեզ ախպերս:)
http://kikisregenbogenfamilie.files.wordpress.com/2009/05/happy-birthday.jpg
Ծնունդտ ՇՆՈՐՀԱՎՈՐ Հով ջան:):love
A.r.p.i.
20.11.2010, 12:14
Վիստ, էս փաստորեն բացի նրանից, որ բանակ չգնալով տանն ես մնացել, հալա մի բան էլ համալրում ես պառավողների շարքը հա՞:)) Լավ ջհանդամը, ծնունդդ շնորհավոր ԼԱՎ ՄԱՐԴ:love, քեզ ցանկանում եմ բազում վերելքներ, հայտնի ու գաղտնի երազանքների իրականացում+ էն լիքը շաբլոն ցանկություններից:P:Լավ լինես, կենացդ:drinks
Rhayader
20.11.2010, 12:38
Էս էլ էքսկլյուզիվ նվերդ.
VisTolog
20.11.2010, 12:45
Էս էլ էքսկլյուզիվ նվերդ.
Արյա՜:love
:bux:Շնորհավորում եմ Վիստ ջան, քեզ ամենալավն ու բարին եմ ցանկանում...միշտ ուրախ ու երջանիկ...;)
Վիստուլկին, շնորհավոր ծնունդդ, բալ: Ոտդ քարին չառնի :)) Լավ եղի: Գիտեմ, որ լիքը երազանքներ ու նպատակներ ունես, թող հերթով իրականանան ու նորերն ունենաս: Էս Ակումբից էլ մի քիչ հեռու մնա, սրանք քեզ կփչացնեն :beee :))
Հով ջան, շնորհավո՜ր: :love Երջանիկ լինես: Հասնես բոլոր նպատակներիդ ու լի՜քը հաջողություններ ունենաս:;) Շա՜տ եմ է քեզ սիրում: :kiss
Անտիգոնե
20.11.2010, 14:30
Շնորհավորում եմ::flower
Vist ջան, շնորհավորում եմ ծնունդդ, քեզ մեծ-մեծ երջանկություն եմ մաղթում ու առողջություն, մեկ էլ փող իհարկե, էնքան էդ ամեն ինչից ունենաս, որ նենց մանր-մունր բաներից ոչ թե չներվայնանաս, այլ սկի չնկատես էլ:)
Yellow Raven
20.11.2010, 15:33
Արյա, տանձի կոթ(:))),ստեղ ավելի մանրամասն գրեմ` քո նման ճիշտ ու ախպերություն հարգող-սիրող-փայփայող տղուն մենակ կարամ ցանկամ, որ տարիներով բողբոջած քո թևքերը երբևիցե չզգան այս դաժան կյանքի օրհասական ժամերի դառը ճռինչը ու գեթ մեկ անգամ չնպաստի քո փորոտիքը դրանց կայացմանը:love
Շնորհավոր Հով ջան:D
Universe
20.11.2010, 15:36
Հարգելի Վիսթոլըգ ջան նախքան շնորհավորանքը գրելը նայում եմ սենյակիս պատուհանից, ու տեսնելով ոսկե աշունը... ինչ գեղեցիկ օր ես ծնվել.... :love
Ի~նչ լավ աշուն ա, պայծառ աշուն...
Օդը մաքուր ա, արցունքի պես ջինջա։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։:)
Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։
Այգում երիտասարդ կեռասենիները մրսում են, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։
հիմա նայում ու տեսնում եմ, որ արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը, առանց ինչ-որ ավելորդությունների:)
Նա նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։
Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը։ Եվ հոգնությունից հանգստանում էր՝ աչքը հեռու սարերին։ Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։
Աշնան արևը ջերմացնում էր նրան. ձորի խաղաղությունը դուրեկան էր։ Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց։ Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։
Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։ Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե մի ուրիշ ձեռք։
Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը։
Այդպես մի անգամ էլ, շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։ Էլի արև օր էր։ Հնձանի ստվերում՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։
Ներսը՝ քարե տաշտի մեջ, Դիլան դային, մինչև ծնկները բաց՛ ոտներով, ճմլում էր խաղողը, և արնագույն շիրան քարե տաշտից ծորում էր կավե կարասը։
Հնձանը շոգ էր, ճմլում էր խաղողը և ինքն իրեն դնդնում կայտառ մի երգ, և քրտինքի կաթիլները գլորվում էին, ընկնում շիրայի մեջ։ Երիտասարդ էր այն ժամանակ, երակներում արյունը եռում էր իբրև թունդ գինի։
Դռան ձայնին Դիլանը գլուխը դուրս հանեց: Այգում ոչ ոք չկար: Ու հանկարծ, երբ սիմինդրի մարգերում երևաց գլխի վառ կապույտ մանդիլը, ինքը պահվեց դռան հետևը:
Կարծես հավք էր թաքնվել անտառի մթին խորշում: Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից: Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը:
Սոնան էր. զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ որպես զրնգան ծիծաղում էր, երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները, իսկ դրացու տղան` Դիլանը, ջուր էր ցնցղում նրա ողկույզի պես գանգուր մազերին:
Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին: Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով;
Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեց դեպի ետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը:
-Բաղը մարդ կգա, ախպերս,- դողալով խնդրեց նա:
Ու չիմացավ գինուցն էր, թե հնձանն էր տաք, նա տենց էլ չիմացավ: Սոնայի ականջին շշնջաց:
-Կա՛ց, անխիղճ…
Շշնջաց ու պինդ-պինդ փաթաթվեց նրան: Այնքան դուրեկան էր նրա շույը վեր չարած, լաջվարդ հալավի հոտը, այնքան տաք էր հնձանը:
Սոնան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ: Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը և մեջքը խոնարհեց... Անիմաստ մաքառումից հոգնած, հարսը սրտաբուխ նրան ընծայեց իր մարմինը,- որպես անարատ զոհ: Եվ նա ագահ համբուրեց հարսի կարմիր լար շրթունքը, անհագուրդ հիացավ ոսկեդեղձան հյուսերով, որ ծփում և խշշում էին լուսեղեն լանջի վրա:
Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանինց, մի անգամ էլ շորորաց այգու շաղոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը:
Իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկում:
շատ չշեղվելով....
Վիսթոլոգ ջան, ինչ եմ ցանկանում ասել, շնորհավոր լինի ծնունդտ, ամենակարևորը դու քեզ ինչ ցանկանում ես, թող այն էլ կատարվի եղբայր, որ հանկարծ ավել-պակաս բաներ ասած չլինեմ...
Շնորհավոր էլի ու էլի...
Շնորհավոր :)
:bux:Հովհաննեեեեեե՜ս:love Շնորհավոր, այ խանդի բոչկա( :)) )
Ինչ ուզում ես ՝ իրականանա, բոլոր երազանքներիդ հասնես, առողջ լինես, լիքը փող ունենաս, նոր նոութբուկ ու մի հատ էլ X6:B
Կոմպիդ դեմից անպակաս լինես, որ համակարգչախառը հարցերիս համբերատար պատասխանես:oy
Մեկ էլ էէէէն հարցը ինձ էլ չտաս:angry
Սիրում եմ խուճուճներդ, մի հատ էլ :kiss
Վիիիիիիիիիիիիիիստ...... երջանիկ չափահասություն քեզ.. :)) :bux:
Վիստուլ ջա՛ն, շնորհավորում եմ, քեզ հաջողակ ու երջանիկ կյանք եմ մաղթում :) :flower
Valentina
20.11.2010, 17:29
Վաաաա՜յ, էսօր Վիստի ծնունդնա :bux: Շնորհավոր Հով ջան, քեզ ամենալավն ցանկանում:
Վիստ նենցա դուրս գալիս քո էտ մարդամոտ բնավորությունը::hands
Առաջինը ակումբցիներից Վիստի հետ եմ ծանոթացել ու ասեմ ինքը ավելի լավնա, քան առաջին հայացքից երևումա::P
Վիստ ջան, շնորհավոր ապեր :)
Ես քեզ հիմա ուզում եմ շատ լավ բաներ մաղթել, ասենք մաղթեմ, որ մեծ-մեծ հաջողությունների հասնես, բայց կոնկրետ էդ մաղթանքս ուղղակի խոսքեր են լինելու, որտև դու առանց մաղթանքիս էլ հասնելու ես. ես քո նպատակասլացությունն ու ձգտումը գիտեմ:
Քեզ երջանկություն, սեր եմ մաղթում:
Կենացդ, Վիստ ջան :drinks
Շնորհավոր,Վիստ ջան :drinks
Ձայնալար
20.11.2010, 17:47
Շնորհավոր խուճուճ ախպեր, հաջողակ եղի :)
Ուրվական
20.11.2010, 17:53
Շնորհավոր, ապեր: :) Չափահաս կյանքում քեզ ցանկանում եմ, որ կյանքում ինչքան հնարավոր ա քիչ փոշմանես արածներիդ համար, ամեն մի ծնունդիդ օր հետ նայես ու ամեն անգամ համոզվես, որ պետք ա առաջ նայես:
Ծնունդտ Շնորհավոր, երազանքներիտ իրականացում, ամեն ինչում հաջաղություն եմ մաղթում քեզ,առողջություն, ինչպես նաև ամենակարևորներից մեկը՝ սեր:) Շնորհավոր նաև ՉԱՁԱՀԱՍ ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ :) Մի խոսքով՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՍ ԼԱՎ ՕՐԸ
Վիստ ջան, շնորհավոր ախպերս, լավ եղի:
ՇՆՈՐՀԱՎՈ~~~~~~~~~Ր:bux::bux:
Անսահման երջանկություն եմ մաղթում ու երազանքներիդ շուտափույթ կատարում :) :flower միշտ քեֆերի մեջ լինես :drinks
Hakob9110
20.11.2010, 19:40
Շնորհավոր
http://images.zwani.com/graphics/happy_birthday/images/069.gif
Rammstein
20.11.2010, 19:41
Շնորհավոր, Վիստ ջան: :)
Դատարկություն
20.11.2010, 19:55
:love
Շնորհավոր իմ առաջին ակումբցի ընկեր, դեպի անդունդը տանող ճանապարհ, մի օր բոլորիս միավորող (էլ չասեմ բյուրավոր կոչումներդ ու անունիդ մոդիֆիկացվաց մուտանտ ձևերը:)))... Որ նոր էի գրանցվել, առաջինը քո ծնունդն եմ շնորհավորել (կրկնակի տոնա Էլի):)):
Գտար չէ՞: Ցանկությունները տարօրինակ երևույթներ են, ես չէի պատկերացնի, որ ուղիղ մի տարի հետո դու կգտնես մնացած ամեն ինչին փոխարինող ԲԱՌԸ: Ցանկանում եմ, որ գտածդ ամուր պահես, բավարար ուժ, որ գտածդ միշտ քոնը լինի ու որ երջանիկ լինես, վերջիվերջո, ամեն մարդ չի գտնում, հանկարծ չկորցնես:nea: Էն հոգեբանի պահով իմ ցանկությունը դեռ ուժի մեջա, գիտեմ, քոնն ես էլի պնդելու, բայց ես էլ իմն եմ պնդում:oy(էս սմայլիկին կարոտել էի:D):)):
Ճիշտն ասած, մտածում էի հեռավորության կրճատում ու դրա նման բաներ ցանկանամ, բայց հասկացա, որ ես արդեն քեզ բավարար ուժ եմ ցանկացել, դրանք դու ինքդ կիրականացնես;):B:
Հա, մեկ էլ չիմանաս, թե 18 տարեկան դառար չափահաս ես, արդեն մեծ ես:D մեկա ինչքան էլ մեծանաս, ինձնից փոքր ես մնալու:)): (հա- հա, էս վերջակետները հատուկ եմ արել)
Շնորհավոր Հով ջան:love:kiss
Հով ջան, երկար-բարակ չգրեմ: Հիմա էլ ծնունդից եմ եկել: Քեֆս լավ ա :)
Շնորհավորում եմ, իմ սրտով քեզ լիքը լավ-լավ բարեմաղթանքներ: Ակումբից անպակաս: :bux:
Արյա Հովո էս խի չէիր ասում, շնորհավոր, էն ամենալավ բաները, մնացածը վաղը կտենամ կասեմ;)
Ambrosine
20.11.2010, 23:57
Թոոոոոոոոո՛ռս :friends:
Չափահաս ջան, չգիտեմ դու նկատում ես քո մեջ փոփոխություններ, թե ոչ, բայց մեծավարի ասած՝ մեր աչքի առաջ մեծացար, հասունացար... կարելի է ասել, որ արդեն կայացած անհատ ես, ինչը այսօր քո տարիքի մարդկանց մոտ հազվադեպ երևույթ է։ Վիստուլ ջան, քեզ չգիտեմ՝ ինչ մաղթեմ. ամենալավ բաներն եմ ցանկանում, դե ինչ տատը կցանկանա թոռանը, էլի :D Կյանքումդ լինի միայն պրոգրեսիվ զարգացում, որ հետ նայես ու միայն հաղթանակներ տեսնես։ Կենացի ավարտը :))
Շնորհավո՛ր :drinks
:bux:
Շնորհավոր, Վիստ ջան :drinks:
Շնորհավորում եմ Վիսթ ջան, մեծացար, մեծացար ու կարգին տղա դարձար:), տակ դեռժած;)
Արևհատիկ
21.11.2010, 17:48
Հով :love, շնորհավոր ծնունդդ :kiss
Քեզ լիքը շաբլոն բաներ եմ ցանկանում, մեկ էլ էն կոմպը, որը ինձ (http://www.akumb.am/showthread.php/57065-%D5%87%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%AE%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%A4-%D4%B1%D6%80%D6%87-))?p=2098165&viewfull=1#post2098165) էիր ցանկանում :))
Շնորհավոր ծնունդդ զեմլյակ ջան :))
Ժունդիայի
21.11.2010, 20:47
Հով ջան, պուճուր ջան շնորհավորում եմ ծննդյանդ տոնի կապակցությամբ: Մեկ ա որքան էլ մեծանաս, մնում ես էն համով-հոտով տղեն: Հավատա միշտ ուրախանում եմ քո ներկայությունից: Սիրում եմ քեզ շատ: :love
Մի հատ էլ ստեղ, շնորհավո՜ր, Վիստ ջան :)
VisTolog
22.11.2010, 12:25
Velvet Bride, բա ես ոնց եմ քեզ սիրում Անուլս::…լօվե
Կիտ, ես էլ մինչև էսօր վերջին բանակից «պակաս» բառը «անպակաս» էի կարդում…:D
Magic Ափսոս իմ զվարճանալն ու նման բաները միայն ինձնից չի կախված::(
Իսկ ով որ կարա օգնի, ուղղակի չի օգնում…
Interdenominational, ամեն ինչ լավ ասեցիր, քավոր::)
Հարդ, ես էլ քեզ եմ ատում, ինչպես ****n-ն::))
My World My Space հա, դառա::P
Մերսի խաշի համար: Անպայման կփորձեմ::)
Moonwalker ես քո հետ չեմ խոսում: Դավաճան::beee
Tig, սևաթույր կարդացի, Սոնիայիս հիշա::D
Rhayader, ուտե՜մ :kiss
Վահիկ, քո հետ էլ չեմ խոսում::beee Դու էլ ես համալրել դավաճանների շարքը:
Տոժե մնե մեծին հարգող քյառթ…:beee
Հայուհի, խանդի բոչկա՞... բոչկեն փոքրա, ավելի մեծ բանա պետք մտածել::P
Դատարկություն, Դավս, ինչ բառ էլ գրեմ, մեկա չեն արտահայտի իմ իրական զգացմունքները քո հանդեպ… ուրիշ բան չմտածեք::))
Երբեմն պետք չի նույնիսկ ոչ քաղաքավարությունից դրդված շնորհավորել, մանավանդ երբ շնորհավորողին և շնորհավորվողին ոչինչ չի կապում և չի էլ կարող կապել: Պետք չի շնորհավորել միայն նրա համար, որ տվյալ մարդը հասկանա՝ դա ոչ թե շնորհավորանք է, այլ սառը, չոր տոնայնությամբ, պարտականության ձևով արված, բացասական վերաբերմունքը ցույց տալու հնարավորությունն օտագործելու առիթ, որովհետև եթե բացասական վերաբերմունք լինումա թեկուզ հենց վիրտուալի սահմաններում, ուրեմն դա նկատվումա:
Հուսանք սխալվում եմ:
Ցանկացած դեպքում, բոլորի ցուցաբերած վերաբերմունքն էլ ինձ համար կարևորա: Դրա միջոցով էլ ա հնարավոր մարդուն ճանաչել:
Շնորհակալություն նրանց, ովքեր երեկ ինձ հետ էին:
Շնորհակալություն նրանց, ովքեր կցանկանային, բայց չկարողացան երեկ գալ:
Շնորհակալություն նրանց, ովքեր մոռանալով նախկինում եղած կոնֆլիկտները, իրենց դրական վերաբերմունքն ամեն դեպքում ցույց տվեցին:
Շնորհակալություն նրանց, ովքեր «Գրեցին գրելու համար»:
Հա, մեկ էլ սա:))
Հով ջան, ծնունդդ շնորհավոր :friends:
Ցանակնում եմ, որ դառնաս քո «երազած» ուսանողը, ու սեպտեմբերի 1-ից միշտ նստած գնաս դասի :)
Հով ջան, ծնունդդ շնորհավոր: Ցանկանում եմ, որ էս տարի տխրելու առիթ ավելի քիչ ունենաս, քան նախորդ տարի (դե տխրել էլ ա պետք մեկ-մեկ::))), մոռանաս այն, ինչի կարիքն ունես բայց չունես ձեռքի տակ: Հերթական անգամ չկորցնես մեկին, ով քեզ համար շատ մեծ նշանակություն ունի, իր ամեն ինչով, որովհետև առանց էդ «Մեկի» չէր լինի կյանքիս երկրորդ լուրջ փոփոխությունը: Լուրջ եմ համարում էն փոփոխությունը, որը ինձ վրա ամիսներ շարունակ դրական կամ բացասական ազդեցություն կարողա ունենա:
Հուսով եմ, որ երկար փայփայած հույսերով կդադարես ապրել, որովհետև ոնց տեսնում ես, դա լինելու բան չի…
Ցանկանում եմ, որ մյուս տարի ոչ թե նստած գնաս գործի, այլ քեզ նստած տանեն գործի::))
Ցանկանում եմ, որ բնավորությանդ մեջ առաջացած որոշ բացասական գծեր օգտագործես միայն տեղն եկած ժամանակ
Ցանկանում եմ… սակայն ի՞նչ էդ ցանկանալուց է՜::angry :cry2
ՎիսթՈՈ՜լոոգ::o Ո՛չ գիտեի, ո՛չ սպասում էի, ոչ է՛լ էստեղ էի::))
Շնորհավոր, ամենայն բարիք քեզ::aha
Ուլուանա
27.11.2010, 23:08
Վիստուլ, ուշացումով շնորհավոր :oy։ Ինչպես արդեն ասվեց, էն գժոտ խուճուճներդ գլխիցդ անպակաս լինեն՝ բառիս բուն և փոխաբերական իմաստներով :P :)), դու էլ Ակումբի գլխից անպակաս լինես։ Ուղղակի «երազանքների իրականացում» չեմ մաղթում, որովհետև էդ մաղթանքին վերջերս սկսել եմ մի քիչ վերապահումով նայել. մարդ երբեմն երազանքներ ա ունենում, որոնք էդ պահին աշխարհի ամենալավ ու ամենակարևոր բանն են թվում, բայց հետո պարզվում ա, որ բոլորովին էլ էդպես չէր, այսինքն՝ սխալ երազանքներ հաճախ ենք ունենում, որոնց համար հետո փոշմանում ենք։ Մի խոսքով՝ քեզ մաղթում եմ էնպիսի երազանքներ, որոնք ժամանակավրեպ չեն դառնա, անպայման բարիք կբերեն թե՛ քեզ, թե՛ ուրիշներին, ու, իհարկե, դրանց հաջող իրականացում ;)։ Լավ էղի ու միշտ սենց նպատակասլաց ու չարաճճի :)։
gevorg ghazaryann
27.11.2010, 23:47
:D
Վիսթ,Շնորհավոր:
http://www.youtube.com/watch?v=N3lvs279B1k&feature=player_embedded
Մի քիչ թարմացիր...
;)