PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարսելոնա / FC Barcelona

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 [19] 20

Altair
05.07.2011, 23:04
Գվարդիոլայի նոր միտքը
http://www.sport.es/resources/jpg/3/4/1309724684043.jpg
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն 2 տարի է, ինչ ցանկանում է գնել «Արսենալի» ավագ Ֆրանսեսկ Ֆաբրեգասին, սակայն ծերունի Արսեն Վենգերը չի ցանկանում նույնիսկ լսել այդ մասին: Գվարդիոլան ցանկանում է նույնականացնել այն խաղային տակտիկան, որը համապատասխանում էր Կրուիֆֆի «Դրիմ թիմին»: Խաղերի մեծամասնությանը ներկայանալով 3-4-3 համակարգով, Պեպը ցանկանում է թիմում ընդգրկել նաև Սեսկին: Պեպի կարծիքով, բոլոր թիմերը արդեն շատ լավ գիտեն նրանց տակտիկան, և ցանկանում է ցուցադրել այս նորարարությունը սկսվող մրցաշրջանում:
Աղբյուրը (http://www.armbarca.com/news/barcanew/2011-07-05-1396?l623qm)
Ի՞նչ կարծիքի եք: Ինձ թվում ա, որ պետք ա փորձել, քանի որ՝«բոլոր թիմերը արդեն շատ լավ գիտեն նրանց տակտիկան, և ցանկանում է ցուցադրել այս նորարարությունը»:

REAL_ist
06.07.2011, 18:33
Ինձ թվումա նման դասավորության դեպքում Ինիեստան ամեն դեպքում ավելի առաջ կխաղա ու հնարավորա դառնա 3-րդ հարձակվողը, ինչը շատ հաճախ տեսել ենք:

Altair
06.07.2011, 19:58
Ինձ թվումա նման դասավորության դեպքում Ինիեստան ամեն դեպքում ավելի առաջ կխաղա ու հնարավորա դառնա 3-րդ հարձակվողը, ինչը շատ հաճախ տեսել ենք:

Ճիշտ ես: Ինիեստաի մեջ հարձակվող կողմը լավ ա զարգացած, իսկ երբ գնդակը Բարսի մոտ չի լինի, Բուսկետսը կարող է ետ խաղալ, այսինքն մեկ-մեկ Մասկերանոնել խաղադաշտ կմտնի ու լրիվ լավ: Բայց մարզումների ժամանակ շա՜տ պետք է փորձել այդ դիրքում խաղալ, չ՞է որ Վիլյառեալ կա, Ռեալ կա, Վալենսիա կա, Ատլետիկ ու Ատլետիկո կա :))

Altair
13.07.2011, 10:19
Բարև բոլորին…
Լավ ասելիքս ասեմ: Կիրակի օրը, Բարսելոնայի դարպասապհ Վիկտոր Վալդեսը ներկայացրել է իր նոր վեբ-կայքը:
Բայց հո կայք չի, բայց հո կայք չի, վերջն ա բոլոր կողմերով: Իմ տեսծ ամենա լավ կայքերից ետ չի ընկնում: Ահա և կայքը՝ http://www.victorvaldes1.com/home (http://www.victorvaldes1.com/home)

Ապե Ջան
23.07.2011, 14:13
ԻՆԻԵՍՏԱ. «ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԾԱՆՐ ԿԼԻՆԻ»

Կատալոնական ակումբի կիսապաշտպան Անդրես Ինիեստան վստահ է, որ նոր մրցաշրջանում ավելի դժվար կլինի հաղթել բոլոր տիտղոսները:

«Վերջին երեք տարվա ընթացքում մենք միշտ հաղթել ենք: Այժմ դա դժվար կլինի: Մենք կրկին նույն «Բարսելոնան» ենք, բայց այս անգամ պետք է պատրաստ լինենք ավելի դժվար ու կատաղի պայքարի, որպեսզի հաղթենք բոլոր մրցանակները:

Նոր մրցաշրջանի նպատակները՞: Ես չեմ ուզում մարգարեություն անել: Ես ուղղակի ցանկանում եմ ապրել խաղից-խաղ ու չեմ մտածում նպատակների մասին»,- Ինիեստայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Totalfotball.am

Ապե Ջան
24.07.2011, 12:00
Բարսելոնայի առաջին ընկերական հանդիպումը՝ ոչ ոքի:

Հայդուկ - Բարսելոնա 0:0

http://www.youtube.com/watch?v=1Nwa-xpMOP8&feature=player_embedded

Yellow Raven
24.07.2011, 12:28
Սկզբի համար նորմալա, կամաց-կամաց կավելացնենք:)

Ապե Ջան
25.07.2011, 01:54
Սանչեզը Բարսելոնայում է (http://www.barca.am/news/article/sanchez_photo)

Altair
25.07.2011, 19:50
Ալեքսիս Սանչեզը՝ 9-րդ համարով:
http://www.barca.am/files/images/1311604412.jpg

Ապե Ջան
27.07.2011, 23:40
Facebook-ում ամենաճանաչված ակումբը Բարսելոնան է

Գերմանական Sportbild պարբերականը հրապարակել է Facebook սոցիալական ցանցում ամենաճանաչված ֆուտբոլային ակումբների 10-նյակը:

Զարմանալի չէ, որ բոլորից շատ երկրպագուներ Facebook-ում ունի իսպանական "Բարսելոնան"` ավելի քան 18 մլն. գրանցված օգտատերեր: Այդ ցուցանիշով կատալոնական ակումբը գերազանցել է անգլիական "Մանչեսթեր Յունայթեդին", որն ունի 800 հազարով ավելի քիչ երկրպագու: Մանկունյանցիներին կրնկակոխ հետապնդում է Մադրիդի "Ռեալը", իսկ ահա մյուս թիմերն առաջատար եռյակից հետ են մնում ահռելի տարբերությամբ:

Թոփ 10-նյակում տեղ են գտել 4 անգլիական, 3 թուրքական, 2 իսպանական եւ 1 իտալական ակումբներ: Ամենաճանաչված "ոչ եվրոպական" ակումբն արգենտինական "Բոկա Խունիորսն" է, որն իր 2.34 մլն. երկրպագուներով հանգրվանել է 11-րդ հորիզոնականում:

Համեմատության համար նշենք, որ Դոնեցկի "Շախտյորը" Facebook-ում ունի 14 հազ. երկրպագու:

Facebook-ում ամենաճանաչված ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը` 26.07.2011թ. դրությամբ.

1. Բարսելոնա - 18.3 մլն. երկրպագու

2. Մանչեսթեր Յունայթեդ - 17.4 մլն.

3. Ռեալ - 17.3 մլն.

4. Արսենալ - 7 մլն.

5. Չելսի - 6.62 մլն.

6. Լիվերպուլ - 6.6 մլն.

7. Գալաթասարայ - 5.8 մլն.

8. Միլան - 5.1 մլն.

9. Ֆեներբախչե - 4.6 մլն.

10. Բեշիքթաշ - 2.7 մլն.

ArmSport.am

Հ.Գ Ամեն տեղ ենք առաջին հորզոնականում: :)

Ապե Ջան
28.07.2011, 11:20
Եվս մեկ տիտղոս… :))

Բարսելոնան` Audi Cup մրցաշարի հաղթող

Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավարտվեց Audi Cup անունը կրող ֆուտբոլային միջազգային մրցաշարը:

Մրցաշարի երրորդ տեղի համար խաղում բրազիլական "Ինտերնասիոնալը" հետխաղյա 11մ. հարվածաշարով կարողացավ առավելության հասնել իտալական "Միլանի" նկատմամբ (խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի` 2-2 հաշվով):

Եւ ահա, քիչ առաջ ավարտվեց նաեւ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որտեղ միմյանց հետ ուժերն էին չափում տանտերերը` Մյունխենի "Բավարիան" եւ իսպանական "Բարսելոնան":

Կատալոնական ակումբի երիտասարդ ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարայի դուբլը հնարավորություն տվեց "Բարսելոնային"` դառնալու այդ մրցաշարի հաղթողը:

ԲԱՐՍԵԼՈՆԱ (Իսպանիա) - ԲԱՎԱՐԻԱ (Գերմանիա)` 2-0

1-0 - Տիագո Ալկանտարա (43'), 2-0 - Տիագո Ալկանտարա (75'):

վիդեո (http://videa.hu/videok/sport/barcelona-2-0-bayern-leE3REei5I3bhJmC)

ArmSport.am

Հ.Գ Ամեն տեղ ենք առաջինը ու միշտ հաղթող: Շնորհավորանքներս Բարսայի բոլոր երկրպագուներին: Այսպես շարունակելու ենք:

Ապե Ջան
29.07.2011, 00:56
Չավին խաղից առաջ

http://www.barca.am/files/images/1311880954.jpg

Չավին կարծում է, որ գտնվում է լավ մարզավիճակում: Նա արդեն հաղթահարել է բոլոր ֆիզիկական խնդիրները, որոնք նրան ստիպում էին մարզվել ընդհանուր խմբից առանձին: Վաղը նա լիարժեք մարզում կանցկացնի իր թիմակիցների հետ:

"Ես որոշ խնդիրներ ունեի կռնկիս ջլի հետ կապված դեռ նախորդ տարվանից և որոշ խնդիրներ էլ ունեցա այս տարի կապված ծնկիս հետ, ինչի պատճառով էլ մրցաշրջանի սկսեցի պատրաստվել զգուշությամբ: Ես մարզվում էի անհատապես, որպեսզի բացառեի որևէ տեսակի վնասվածք ստանալու հավանականությունը", - բացատրեց Չավին:

Կատալան կիսապաշտպանը վաղվանից կմասնակցի մարզումներին և պնդում է. "Ես հույս ունեմ խաղալ առաջիկա հանդիպումներում, ինչպես իմ խաղընկեները": Առաջին խաղն ԱՄՆ - ում Մանչեսթեր Յունայթեդի դեմ է: Շուրջ 2 ամիս անց ՈՒեմբլիի եզրափակչի մասնակիցները կրկին կհանդիպեն, ինչի առթիվ Չավին ասում է. "ՈՒեմբլիում մենք անկասկած ավելի ուժեղ էինք: Մենք տիրեցինք գնդակին ողջ խաղի ընթացքում, բացառությամբ առաջին և վերջին 10 րոպեների: Նույնիսկ Ֆերգյուսոնն է դա խոստովանել, ինչը մեծ պատիվ է":

Տիագո Ալկանտարա

Չավիի բացակայության պայմաններում նրա դիրքում փայլում է Տիագոն, որի մասին Բարսայի փոխավագը չզլացավ գովեստի խոսքեր շռայլել. "Նա արտակարգ ֆուտբոլիստ է, յուրահատուկ տաղանդ, որն ունի արժանիքներ, որոնք շատ բան կտան թիմին":

Երբ նրան հարցրեցին, թե արդյոք Տիագոն կներգրավվի Բարսայի խաղի մեջ, եթե Սեսկը գա, Չավին, սեփական փորձից ելնելով, բացատրեց. "Ես արդեն տանջվել եմ նման համեմատություններից: Մրցաշրջանը երկար է և որքան շատ լինեն լավ խաղացողները, այդքան լավ": Նույն մտքին է նաև Պիկեն, ով նստած էր Չավիի կոխքին: Ժերարդը հայտարարեց. "Կիսապաշտպանությունում մեծ մրցակցություն է, ինչը դրական է ամբողջ թիմի համար":

Հանդիպումը

Երևանյան ժամանակով հուլիսի 31 - ին` 04:00 - ին, Բարսան կհանդիպի Մանչեսթեր Յունայթեդին, ինչի համար էլ Չավին և Պիկեն մասնակցում էին այս մամլո ասուլիսին: "Կա մտքի և կատարման արագություն: Բարսայում մենք այդ 2 - ի վրա էլ աշխատում ենք: Մեզ համար կարևոր է խաղալ` տիրելով գնդակին և դիրքավորվելով մրցակցի կիսադաշտում", - ասել է Չավին:

Barca.am

Gayl
29.07.2011, 01:11
Facebook-ում ամենաճանաչված ակումբը Բարսելոնան է

Գերմանական Sportbild պարբերականը հրապարակել է Facebook սոցիալական ցանցում ամենաճանաչված ֆուտբոլային ակումբների 10-նյակը:

Զարմանալի չէ, որ բոլորից շատ երկրպագուներ Facebook-ում ունի իսպանական "Բարսելոնան"` ավելի քան 18 մլն. գրանցված օգտատերեր: Այդ ցուցանիշով կատալոնական ակումբը գերազանցել է անգլիական "Մանչեսթեր Յունայթեդին", որն ունի 800 հազարով ավելի քիչ երկրպագու: Մանկունյանցիներին կրնկակոխ հետապնդում է Մադրիդի "Ռեալը", իսկ ահա մյուս թիմերն առաջատար եռյակից հետ են մնում ահռելի տարբերությամբ:

Թոփ 10-նյակում տեղ են գտել 4 անգլիական, 3 թուրքական, 2 իսպանական եւ 1 իտալական ակումբներ: Ամենաճանաչված "ոչ եվրոպական" ակումբն արգենտինական "Բոկա Խունիորսն" է, որն իր 2.34 մլն. երկրպագուներով հանգրվանել է 11-րդ հորիզոնականում:

Համեմատության համար նշենք, որ Դոնեցկի "Շախտյորը" Facebook-ում ունի 14 հազ. երկրպագու:

Facebook-ում ամենաճանաչված ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը` 26.07.2011թ. դրությամբ.

1. Բարսելոնա - 18.3 մլն. երկրպագու

2. Մանչեսթեր Յունայթեդ - 17.4 մլն.

3. Ռեալ - 17.3 մլն.

4. Արսենալ - 7 մլն.

5. Չելսի - 6.62 մլն.

6. Լիվերպուլ - 6.6 մլն.

7. Գալաթասարայ - 5.8 մլն.

8. Միլան - 5.1 մլն.

9. Ֆեներբախչե - 4.6 մլն.

10. Բեշիքթաշ - 2.7 մլն.

ArmSport.am

Հ.Գ Ամեն տեղ ենք առաջին հորզոնականում: :)
Միայն այն փաստը, որ թուրքական թիմերին ավելի շատ են ճանաչում քան Միլանի Ինտեռին, ԲԱՎԱՐԻԱՅԻՆ կամ էլ Լիոնին ապա հերիք է չհավատալ այս տեղեկությանը :
Ոնց եք պատկերացնում Բավարիային կամ Ինտեռին ավելի քիչ ճանաչեն Բեշիքթաշին :D:D

Ապե Ջան
29.07.2011, 01:17

Սովորական: Իմաստ էլ չեմ թեստնում լցոնում անելու:

Gayl
29.07.2011, 01:20
Սովորական: Իմաստ էլ չեմ թեստնում լցոնում անելու:

Շատ անլուրջ ցուցակ է, խնդիր չկա Բարսի ֆաները աշխարհում ամենաշատն են, երկրորդ կարծիք չկա: Ասածս այն էր, որ սա խայտառակ ցուցակ է ընդամենը ;)

Ապե Ջան
29.07.2011, 01:22
Շատ անլուրջ ցուցակ է, խնդիր չկա Բարսի ֆաները աշխարհում ամենաշատն են, երկրորդ կարծիք չկա: Ասածս այն էր, որ սա խայտառակ ցուցակ է ընդամենը ;)

Բա էլ դրա խայտառակը ո՞րն է այ ախպերնյակ ջան: Հիմա մարդիկ որ առաջինն են ինչ մեղավոր են:

Gayl
29.07.2011, 01:26
Բա էլ դրա խայտառակը ո՞րն է այ ախպերնյակ ջան: Հիմա մարդիկ որ առաջինն են ինչ մեղավոր են:

Այստեղ խոսքը առաջինի մասին չէր այլ այս ցուցակ կոչվածի, որին գոնե ես լուրջ չեմ վերաբերվում, քեզ միայն առաջինը հետաքրքրե՞ց: Դե ես էլ կարող էի չորրորդից հետո էլ չկարդայի, բայց դե էս անտեր սպորտը գոնե իմ համար, ոչ Արսենալով է սկսվում և ոչ էլ Բարսով:

Ապե Ջան
29.07.2011, 01:29

Բռատ ջան, Բարսայի թեմայում եմ, ինձ մի միայն ինքը հետաքրքրեց ու ես հպարտ եմ իմ սիրելի թիմի համար: Մնացածը ինձ չի հետաքրքրում:

Gayl
29.07.2011, 01:32
Բռատ ջան, Բարսայի թեմայում եմ, ինձ մի միայն ինքը հետաքրքրեց ու ես հպարտ եմ իմ սիրելի թիմի համար: Մնացածը ինձ չի հետաքրքրում:
Որի հետևանքով էլ այս անլուրջ ցուցակը հայտնվեց այստեղ :))

Ապե Ջան
29.07.2011, 01:33
Որի հետևանքով էլ այս անլուրջ ցուցակը հայտնվեց այստեղ :))

Մի՛ անվանիր անլուրջ ցուցակ: Ունե՞ս ապացույցներ, թե ուղղակի ենթադրում էս:

Gayl
29.07.2011, 01:44
Մի՛ անվանիր անլուրջ ցուցակ: Ունե՞ս ապացույցներ, թե ուղղակի ենթադրում էս:

Ինչիդ են պետք ապացույցները, եթե աշխարհի երկու հզորագույն ակումբները Բեշիքթաշի չափ էլ չկան :D:D

Ապե Ջան
29.07.2011, 01:52
Ինչիդ են պետք ապացույցները, եթե աշխարհի երկու հզորագույն ակումբները Բեշիքթաշի չափ էլ չկան :D:D

Հա, facebook - ում չկան:

Gayl
29.07.2011, 01:53
Հա, facebook - ում չկան:

Հարց չկա Ֆեյսում չկան :lol

Արծիվ
01.08.2011, 11:12
Ամեն տեղ ենք առաջին հորզոնականում: :)
Կարևորը որակն է ոչ թե քանակը, հետո Ֆեյսբուքով չի որոշվում այս ամենը, շատերը չհասկանալով ֆուտբոլից Բարսելոնա են երկրպագում, Դու էս տարի կտեսնես Ռեալը ոնցա բզիկ բզիկ անելու Բարսիկին ;)

Հարդ
01.08.2011, 11:24
Կարևորը որակն է ոչ թե քանակը, հետո Ֆեյսբուքով չի որոշվում այս ամենը, շատերը չհասկանալով ֆուտբոլից Բարսելոնա են երկրպագում: Դու էս տարի կտեսնես Ռեալը ոնցա բզիկ բզիկ անելու Բարսիկին ;)

Այ, շատ ճիշտ էր ասված: Իհարկե ես խորին հարգանքով եմ վերաբերվում «Բարսելոնային», բայց վերջին տարիներին նկատվում ա որ նրան երկրպագողների մի ստվար զանգված ֆուտբոլից բան չի հասկանում: Երկրպագում ա, որովհետև նրան դուր ա եկել «Բարսելոնա» բրենդը, ու պուպուշիկ Մեսսին (իրանք Մեսսիի խաղից էլ բան չեն հասկանում...):

Ապե Ջան
01.08.2011, 11:28
Կարևորը որակն է ոչ թե քանակը, հետո Ֆեյսբուքով չի որոշվում այս ամենը, շատերը չհասկանալով ֆուտբոլից Բարսելոնա են երկրպագում ;)

Հարգելիս. որակն էլ ա տեղը, քանակից էլ չենք բողոքում:
Վերջին մի քանի տարիներին «Բարսելոնային» հասնող թիմ չկա ամբողջ աշխարհում ու նրա խաղը այլևս չի քննարկում: Ուղղակի հիմա բոլորը սպասում են Բարսայի սայթակմանը, որ հենց սայթակի սկսեն իրենց սրտի խոսքը արտահայտել:

Ապե Ջան
01.08.2011, 11:31
Այ, շատ ճիշտ էր ասված: Իհարկե ես խորին հարգանքով եմ վերաբերվում «Բարսելոնային», բայց վերջին տարիներին նկատվում ա որ նրան երկրպագողների մի ստվար զանգված ֆուտբոլից բան չի հասկանում: Երկրպագում ա, որովհետև նրան դուր ա եկել «Բարսելոնա» բրենդը, ու պուպուշիկ Մեսսին (իրանք Մեսսիի խաղից էլ բան չեն հասկանում...):

Հա, բրեդը շատ մեծ է դեր ունի: Հա ի դեպ, կան երկրպագուների մի ստվար զանգված, որ չիմանալով երկրպագում է «Բարսային», բայց դա միայն «Բարսայի» մոտ չէ, որ այդպես է: Ցանկացածի դեպքում էլ նույնն է: Երբ թիմը հայտի է դառնում ամբողջ աշխարհում, մարդիկ հավանում են թիմի, ֆուտբոլիստի խաղը, արդեն սկսում են ուղղակի երկրպագել այդ թիմին: Էլի եմ ասում չլիներ «Բրասելոնան» միևնույնն է նույն էր լինելու արդյուները:

Արծիվ
01.08.2011, 11:32
Այ, շատ ճիշտ էր ասված: Իհարկե ես խորին հարգանքով եմ վերաբերվում «Բարսելոնային», բայց վերջին տարիներին նկատվում ա որ նրան երկրպագողների մի ստվար զանգված ֆուտբոլից բան չի հասկանում: Երկրպագում ա, որովհետև նրան դուր ա եկել «Բարսելոնա» բրենդը, ու պուպուշիկ Մեսսին (իրանք Մեսսիի խաղից էլ բան չեն հասկանում...):
Հարդ ջան մարդիկ կան որ ֆուտբոլ չեն սիրում ու դաժե բան չեն հասկանում էտ սպրոտից բայց Մեսսիի ու Վիլլայի խաթր Բարսելոնա են երկրպագում, բայց ասեմ որ ոչ մեկը Ռոնալդոյի չափ երկրպագու չունի աշխարհում ու դաժե ֆեյսբուքում Ռոնալդոյին like են տվել մոտ 32,000,000 մարդ որը ասում է ամեն ինչ:

Արծիվ
01.08.2011, 11:36
Հարգելիս. որակն էլ ա տեղը, քանակից էլ չենք բողոքում:
Վերջին մի քանի տարիներին «Բարսելոնային» հասնող թիմ չկա ամբողջ աշխարհում ու նրա խաղը այլևս չի քննարկում: Ուղղակի հիմա բոլորը սպասում են Բարսայի սայթակմանը, որ հենց սայթակի սկսեն իրենց սրտի խոսքը արտահայտել:
Ապե Ջան Բարսելոնան մեռածա պրոստո թաղած չի ու դու շուտով կլսես դրա մասին, սա էլ դրա վառ ապացույցը՝

http://img196.imageshack.us/img196/456/50492114886735218857355.jpg (http://imageshack.us/photo/my-images/196/50492114886735218857355.jpg/)

Հարդ
01.08.2011, 11:40
Հարդ ջան մարդիկ կան որ ֆուտբոլ չեն սիրում ու դաժե բան չեն հասկանում էտ սպրոտից բայց Մեսսիի ու Վիլլայի խաթր Բարսելոնա են երկրպագում, բայց ասեմ որ ոչ մեկը Ռոնալդոյի չափ երկրպագու չունի աշխարհում ու դաժե ֆեյսբուքում Ռոնալդոյին like են տվել մոտ 32,000,000 մարդ որը ասում է ամեն ինչ:

Ռոնալդո՞ն, թե Ռոնալդուն:

Արծիվ
01.08.2011, 11:42
Ռոնալդո՞ն, թե Ռոնալդուն:
Դե ես օրիգինալ ձևով եմ ասում իսկ դուք ռուսերենից թարգմանված ;)

Արծիվ
01.08.2011, 11:43
http://img823.imageshack.us/img823/7857/photoifz.jpg (http://imageshack.us/photo/my-images/823/photoifz.jpg/):lol:lol:lol

Ապե Ջան
01.08.2011, 11:45
Ապե Ջան Բարսելոնան մեռածա պրոստո թաղած չի ու դու շուտով կլսես դրա մասին, սա էլ դրա վառ ապացույցը՝

http://img196.imageshack.us/img196/456/50492114886735218857355.jpg (http://imageshack.us/photo/my-images/196/50492114886735218857355.jpg/)

Հույս տուր: :))
«Բարսելոնան» ապրում ա, «Բարսելոնայի» պես թիմ չկա աշխարհում, ու ես խոսում եմ էս պահի մասին, իսկ դու հույսով ապրի, մարդ էս, կարողա մի օր սայթակեց… :))

Արծիվ
01.08.2011, 11:47
Հույս տուր: :))
«Բարսելոնան» ապրում ա, «Բարսելոնայի» պես թիմ չկա աշխարհում, ու ես խոսում եմ էս պահի մասին, իսկ դու հույսով ապրի, մարդ էս, կարողա մի օր սայթակեց… :))
Դու դրա վերևի նկարը նայի ու պատկերացրու որ Բարսելոնայի տղերքը թալիբան են :D

Ապե Ջան
01.08.2011, 11:54
Դու դրա վերևի նկարը նայի ու պատկերացրու որ Բարսելոնայի տղերքը թալիբան են :D

«թալիբան» ինչ ա՞:

Ինչի՞ համար պատկերացնեմ, ես տեսնում եմ «Բարսայի» տղերքին:

Արծիվ
01.08.2011, 11:57
«թալիբան» ինչ ա՞:

Ինչի՞ համար պատկերացնեմ, ես տեսնում եմ «Բարսայի» տղերքին:
Թալիբանները Աֆղանցի են, Աֆղանստանի նախկին կառավարությունը որ տապալվեց, Բեն Լադենը դրանց գլուխն էր իսկ հիմա մոջահեդներն են, բայց թույն նկարա չէ՞ ;):love

Արծիվ
01.08.2011, 12:00
Հլա դու Մեսսիի նայի ինչ խեղճ հայացք ունի վուււււււււււււյյյյյյ, Գվարդիոլան ինչպես միշտ երազանքների մեջա, Բուսկետսը ոնց որ կտցրած լինի իսկ Վիլլան շատ ծարավ է երևում :)):lol

Maxpayne
01.08.2011, 12:04
Հլա դու Մեսսիի նայի ինչ խեղճ հայացք ունի վուււււււււււււյյյյյյ, Գվարդիոլան ինչպես միշտ երազանքների մեջա, Բուսկետսը ոնց որ կտցրած լինի իսկ Վիլլան շատ ծարավ է երևում :)):lol

ապեր խի էս տենց ասում, ով ըլներ էտքան պատերազմների մեջ չէր գժվի:D հլը հալալա էն 3-ին որ դիմացել են: բուսկետսի ժիլետը:D

Արծիվ
01.08.2011, 12:09
ապեր խի էս տենց ասում, ով ըլներ էտքան պատերազմների մեջ չէր գժվի:D հլը հալալա էն 3-ին որ դիմացել են: բուսկետսի ժիլետը:D
Էտի են վախտվա Բարսելոնայի մայկանա պրոստո գծերը հակառակա :D

Լեո
01.08.2011, 12:25
Ոնց եմ սիրում, որ հակաբարսելոնիստները ամեն կերպ փորձում են ապացուցել, որ Բարսան թույլ թիմ ա, հեսա «պայթելու» ա, ու էլի տենց անհիմն բաներ: Դրանից մեկ անգամ ևս համոզվում ես, որ Բարսան միշտ իր բարձունքի վրա ա, իսկ բարձունքում գտնվողի վրա նետն ուղղելն ավելի հեշտ ա :roll

Բարսան հզոր ա, Բարսան լավագույնն ա, Բարսայի նման մեկ այլ թիմ աշխարհում չկա, էլ չեմ ասում Բարսայից ավելի լավը (համենայն դեպս այս պահին): Ու այս ամենն ի հեճուկս չուզողների :P :D

Ընդունեք-չընդունեք, էդ ըտենց ա :B Մենք վայելում ենք մեր թիմի բարձրակարգ խաղն ու հաղթանակները, դուք էլ վայելում ենք մեր թիմին փնովելուց ստացած հաճույքը :D

Maxpayne
01.08.2011, 13:24
Էտի են վախտվա Բարսելոնայի մայկանա պրոստո գծերը հակառակա :D

Բայց էս Վիլլիան շատ պճնամոլն ա: հա ծարավ մեռնում ա ու հլը դրա ականջօղերը նայի...

Լեո
01.08.2011, 13:57
http://img823.imageshack.us/img823/7857/photoifz.jpg (http://imageshack.us/photo/my-images/823/photoifz.jpg/):lol:lol:lol

Վայ քու արա, էս ինչ օրն են ընկել տղերքը :o :( :sorry

Պատկերացնում եմ, եթե չեմպիոն տղերքը էս օրն են ընկել, ուրեմն ռեալցիները հաստատ արդեն սատկած կլինեն :D

Maxpayne
01.08.2011, 15:09
Վայ քու արա, էս ինչ օրն են ընկել տղերքը :o :( :sorry

Պատկերացնում եմ, եթե չեմպիոն տղերքը էս օրն են ընկել, ուրեմն ռեալցիները հաստատ արդեն սատկած կլինեն :D

http://realmadrid.am/site/img/gallery/5477.jpg

ցավում եմ, բայց ինքն իրա փառքի գագաթնակետում ա

Լեո
01.08.2011, 15:15
ցավում եմ, բայց ինքն իրա փառքի գագաթնակետում ա

Իր փառքի գագաթնակետում.... և Մեսսիի ստվերում :)

Maxpayne
01.08.2011, 15:25
Իր փառքի գագաթնակետում.... և Մեսսիի ստվերում :)

Երբեք չի եղել, որ Ռոնը Մեսսիի ստվերում լինի, երկուսն էլ նույն մակարդակի խաղ են ցուցադրում, իսկ Մեսսին միայն Բարսելոնում...

Լեո
01.08.2011, 15:35
Երբեք չի եղել, որ Ռոնը Մեսսիի ստվերում լինի, երկուսն էլ նույն մակարդակի խաղ են ցուցադրում, իսկ Մեսսին միայն Բարսելոնում...

Ռոնալդուն լավ ա խաղում, բայց Ռոնալդուն Մեսսի չէ ու դժվար էլ լինի: Դա աշխարհը գիտի, երևի միայն Ռեալի երկրպագուները չգիտեն :)

Սամվել
01.08.2011, 16:38
Կարևորը որակն է ոչ թե քանակը, հետո Ֆեյսբուքով չի որոշվում այս ամենը, շատերը չհասկանալով ֆուտբոլից Բարսելոնա են երկրպագում, Դու էս տարի կտեսնես Ռեալը ոնցա բզիկ բզիկ անելու Բարսիկին ;)

Հա դե Ռեալը էս մի 3 տարիա հա մտածումա որ էսա էսա Բարսային բզիկ բզիկա անելու, տենց էլ խեղճ տղեքը սպասելով ծերացան, հմի սկի խաղալ էլ չեն կարում :D

Կայֆը 2009ի պենտան էր ու էս տարվա դուբլը/հլը որ/, Չնայած Ռեալն էլա մեեեեեեեեեեեեեեեեծ հաջողությունների հասել էս տարի մի հատ ՄԵԵԵԵԵԵԵԵԵԾ ցելի ԻՍՊԱՆԻԱՅԻ Գավաթ :D:lol

Հալալա տղեքին բզիկ բզիկ արին լրիվ էս վերջի 3 տարին :D

Այ, շատ ճիշտ էր ասված: Իհարկե ես խորին հարգանքով եմ վերաբերվում «Բարսելոնային», բայց վերջին տարիներին նկատվում ա որ նրան երկրպագողների մի ստվար զանգված ֆուտբոլից բան չի հասկանում: Երկրպագում ա, որովհետև նրան դուր ա եկել «Բարսելոնա» բրենդը, ու պուպուշիկ Մեսսին (իրանք Մեսսիի խաղից էլ բան չեն հասկանում...):

Մեսսիի հատկապես ո՞ր մասնա տենց պուպուշիկ :)) :D

Altair
01.08.2011, 16:46
Հարդ ջան մարդիկ կան որ ֆուտբոլ չեն սիրում ու դաժե բան չեն հասկանում էտ սպրոտից բայց Մեսսիի ու Վիլլայի խաթր Բարսելոնա են երկրպագում, բայց ասեմ որ ոչ մեկը Ռոնալդոյի չափ երկրպագու չունի աշխարհում ու դաժե ֆեյսբուքում Ռոնալդոյին like են տվել մոտ 32,000,000 մարդ որը ասում է ամեն ինչ:

Նախ ես զարմանում եմ, որ Ռեալի երկրպագուները իրենց աստղի ազգանունը սխալ են գրում:
Ապեր Պորտուգալիայում Ռոնալդու է, իսկ Բռազիլյայում Ռոնալդո:
Մեկել, ես Ռեալի մոտ 45 երկրպագու գիտեմ, ու դրանցից 38-ը Ռոնալդուհու համար ա Ռեալչիկ սիրում: Իսկ մնացած 6-ի կեսը Մարսելո ու Կասիլյաս:P
Այսինքն 75%-ը ֆուտբոլից բան չեն հասկանում, որ նույնիսկ խաղից դուրսը չգիտեն որն ա:lol

Altair
01.08.2011, 16:52
Ապե Ջան Բարսելոնան մեռածա պրոստո թաղած չի ու դու շուտով կլսես դրա մասին, սա էլ դրա վառ ապացույցը՝

http://img196.imageshack.us/img196/456/50492114886735218857355.jpg (http://imageshack.us/photo/my-images/196/50492114886735218857355.jpg/)

Այնել, ո՞ր թմի երկրպագուն է ասում:
Այս թիմի՝
http://www.youtube.com/watch?v=CMLO140aXm4
Վայ Ռոնալդուհի ջան քեզ պահի, հանկարծ չլացես, թեչե սեռտ կբացահայտվի:cry :D

Altair
01.08.2011, 16:53
Երբեք չի եղել, որ Ռոնը Մեսսիի ստվերում լինի, երկուսն էլ նույն մակարդակի խաղ են ցուցադրում, իսկ Մեսսին միայն Բարսելոնում...

Ապացույց ունե՞ս:

Արծիվ
02.08.2011, 02:07
Իր փառքի գագաթնակետում.... և Մեսսիի ստվերում :)
Կարո՞ղ ես ասել թե ով ավալի շատ երկրպագու ունի աշխարհում՝ Մեսսին թե Ռոնալդոն:

Արծիվ
02.08.2011, 02:09
Մեսսիի հատկապես ո՞ր մասնա տենց պուպուշիկ :)) :D
Մերսեդեսի հայելի ականջները :D

Altair
02.08.2011, 19:43
Ռամոս. «Բարսելոնան և Ինտերը ՉԼ 11/12-ի ուժեղ թիմերն են»
Ինչպես հայտնում է Goal.com-ը, իսպանիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» պաշտպան Սերխիո Ռամոսի կարծիքով «Բարսելոնան» և «Ինտերը» «Չեմպիոնների Լիգա 2011/12»-ի ուժեղագույն թիմերն են:
- Դեռ վաղ է ինչ որ կանխագուշակումներ անելու համար, սակայն ես կարող եմ ասել, որ նրանք ուժեղագույներն են: Պարզ չէ, թե խմբային փուլը ում հետ ենք անցկացնելու, բայց մի բան է պարզ, որ այս տարի նույնպես «Բարսելոնան» պայքարելու է ՉԼ գավաթի համար,- եզրափակել է Ռամոսը:
Աղբյուրը (http://www.armbarca.com/news/ramosinter/2011-08-02-1478)

Altair
02.08.2011, 19:46
Ինիեստա. «Բարսելոնան կյանք է»
52528
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստայի համար իր թիմը շատ կարևոր է: Նրա խոսքերով, «Բարսան» կյանք է: Ինիեստան «Բարսելոնայում է» 12 տարեկանից և գիտի, թե ինչ է նշանակում լինել իսկական Կատալոնացի:
- Մեր համար «Բարսելոնան» մի կյանք է, մենք ապրում ենք ֆուտբոլով: Դա հասկացել ենք փոքր տարիքից և գիտենք, թե ինչ է նշանակում հագնել «Բարսելոնայի» մարզաշապիկ: Գվարդիոլան մեր մեջ ամեն ինչ փոխեց, այժմ մենք իրական «Բարսելոնան» ենք,- եզրափակել է Անդրես Ինիեստան:
Աղբյուրը (http://www.armbarca.com/news/barcalife/2011-08-02-1479)

Լեո
02.08.2011, 19:47
...բան է պարզ, որ այս տարի նույնպես «Բարսելոնան» պայքարելու է ՉԼ գավաթի համար,- եզրափակել է Ռամոսը:

Մալադեց Ռամոսը, ինչ գիտուն տղա ա է, հեծանիվ ա հայտնաբերել :B

Աբելյան
04.08.2011, 23:33
Գվադալախարա-Բարսա 4-1
:lol

Maxpayne
05.08.2011, 08:17
Գվադալախարա-Բարսա 4-1
:lol
Էս ինչ խաղ էր որ?

Maxpayne
05.08.2011, 08:26
Պահոոոոոոո: էսի վերջն էր՝ 4-1 նայեցի շատ լավ խաղ էր ապրեն տղերքը սրանից հետո Չիվաս գվադալախարա եմ բալետ անելու:D

http://www.youtube.com/watch?v=YAOfsuVAEPY&feature=player_embedded

REAL_ist
05.08.2011, 11:52
Էս Չիվասը չէր, որ 3-0 անցավ վրով Ռեալը :)) աչկիս գերակայության ժամանակաշրջանը փոխվումա:)

Maxpayne
05.08.2011, 18:59
Էս Չիվասը չէր, որ 3-0 անցավ վրով Ռեալը :)) աչկիս գերակայության ժամանակաշրջանը փոխվումա:)

Նույն ինքը՝ <<չիվասը>>: Ախր ես զգում էի որ արդեն մի բան էն չի, որ շատ մեծ իրադարձության շեմին ենք կանգնած և ահա այն մեկնարկում է, դիմավորեք Նոր Մադրիդի Ռեալին:

Altair
05.08.2011, 19:10
Պահոոոոոոո: էսի վերջն էր՝ 4-1 նայեցի շատ լավ խաղ էր ապրեն տղերքը սրանից հետո Չիվաս գվադալախարա եմ բալետ անելու:D

http://www.youtube.com/watch?v=YAOfsuVAEPY&feature=player_embedded

Յութուբը անունը սխալա դրել(FC Barcelona vs CD Guadalajara):angry
Հ.Գ. Պետքա լիներ՝ Չիվաս 4-1 Բարսա Գ :D

Altair
05.08.2011, 19:13
Բայց 30-րդ համարը, ու Վիլյան դուրս եկան:

Maxpayne
05.08.2011, 20:06
Յութուբը անունը սխալա դրել(FC Barcelona vs CD Guadalajara):angry
Հ.Գ. Պետքա լիներ՝ Չիվաս 4-1 Բարսա Գ :D
Չէ, իմ նայելով ամեն ինչ ճիշտ ա, եթե CD-ն նկատի ունես, Էտ FC-ի պես բան ա, ու բացվում ա Club Deportivo...

Maxpayne
05.08.2011, 20:15
Հասկացա ինչը նկատի ունես եթե Մեսսին Վալդեսն ու Պույոլը դաշտում չեն էտ չի նշանակում որ կարող էս անվանել Բարսա Գ:

ԲԱրսելոնի մեկնարկային կազմն եմ ներկայացնում՝
Դարպասապահ՝ Ժոզեֆ Պինտո
Պաշտպաններ՝ Էրիկ Աբիդալ, Էնդրյու Ֆոնտաս, Գաբի ՄԻլիտո
Կիսապաշտպաններ՝ Մաքսվել, Դոս Սանտոս, Անդրես Ինիեստա
Հարձակվողներ՝ Պեդրո, Դավիդ Վիլյա, Ջոնաթհան

Աղբյուր (http://www.goal.com/en/match/63455/barcelona-vs-chivas-guadalajara/lineup-stats)

Altair
05.08.2011, 21:45

Հիմնային կազմից 4 ֆուտբոլիստ էր :P` Աբիդալը, Ինիեստան, Վիլյան և Պեդրոն:

Ապե Ջան
07.08.2011, 11:24
Բարսելոնա 2 - 0 Ամերիկա (http://www.barca.am/news/article/barcelona_2_0_america)

John
10.08.2011, 13:08
Ֆուտբոլի Կատալոնիայի գավաթի խաղում Բարսելոնան ոչինչ չի կարողացել հակադրել Էսպանյոլին: Իսպանիայի չեմպիոնն ու Չեմպիոնների լիգայի գավաթակիրը պարտվել է 0:3 հաշվով:

http://www.youtube.com/watch?v=eAYGqqcxnMA&feature=player_embedded

www.news.am

Altair
10.08.2011, 18:33

Վերջիվերջո Էսպանյոլցիքել են մարդ:))

Ապե Ջան
11.08.2011, 22:19
Վերջապես...

52593

Արսենալը եւ Բարսելոնան համաձայնեցրել են Ֆաբրեգասի տեղափոխության պայմանները

Լոնդոնի "Արսենալը" եւ իսպանական "Բարսելոնան" համաձայնեցրել են անգլիական ակումբի իսպանացի ավագ Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխության պայմանները: Գործարքի արժեքը կազմել է 40 մլն. եվրո, տեղեկացնում է իսպանական AS հանդեսը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն, Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի արժեքը նվազեցնելուց "Արսենալը" հրաժարվել էր: Արդյունքում, "Բարսելոնայում" հայտնվելու համար, 24-ամյա կիսապաշտպանը որոշել է մոտ 5 մլն. եվրո "զոհաբերել" իր աշխատավարձից:

Դեռեւս նախորդ ամռանը կատալոնացիներն առաջարկությամբ դիմել էին "Արսենալին", իսկ ամառային ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ իսպանական կողմն արդեն 3 անգամ փորձել է ձեռք բերել իր սանին: Սակայն նրանց առաջարկած 30 մլն., 35 մլն., այնուհետեւ նաեւ` 38 մլն. եվրո գումարները մերժվել էին "Արսենալի" կողմից:

Պարբերականի տեղեկություններով` Սեսկ Ֆաբրեգասը, ով հանուն "Արսենալի" 2003թ.-ին լքեց "Բարսելոնան", օգոստոսի 14-ին Մադրիդի "Ռեալի" հետ կայանալիք Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպումից առաջ պաշտոնապես կներկայացվի որպես "կապտանռնագույնների" ֆուտբոլիստ:

ArmSport.am

Altair
12.08.2011, 00:10

Իսկականից որ… Վերջապես:))

Altair
15.08.2011, 02:08
Գվարդիոլան Տիագոին տվեց 11-րդ համարը, որպեսզի Ֆաբրեգասին հասնի չորրորդը:
Համարները այստեղ (http://barca.ru/players) են:

Ambrosine
15.08.2011, 22:30
Մոդերատորական. թեմայից դուրս, կոնֆլիկտային գրառումները ջնջվել են դեռ վաղուց: Սպասում էի լեզվաբանների խորհրդատվական եզրակացությանը :ճճ: Նամակներն էլ ակումբի մաս են կազմում, եթե սկսում եք ձեր «ջերմ» զրույցը նամակներով, դա ձեզ ոչ փրկում է, ոչ էլ` արդարացնում: Շուտով դասերն էլ սկսվելու են, չեմ խորանալու, թե ով է սադրիչ, ով` զոհ. արգելափակելու եմ: Ես էլ պարապ չեմ: Ի վերջո, դժվար չէ նորմալ տոնով գրառումներ անելը, երբ պատասխանելու կոճակը սեղմելուց առաջ մտածելու ժամանակ էլ ունեք: Մնում էր մարզիկների անունների ճիշտ կամ սխալ գրելու պատճառով վեճ ծագեր:

հ.գ. Ռոնալդուի անունը այսպես է կարդացվում` [kɾɨʃtiˈɐnu ʁuˈnaɫdu]:

Ապե Ջան
15.08.2011, 22:55
Ֆաբրեգասը վերադարձավ տուն

52627

Տրանսֆերային պատմությունը, կապված Սեսկ Ֆաբրեգասի «Արսենալից» «Բարսելոնա» տեղափոխվելու հետ, մոտեցավ ավարտին։

Կատալոնիայում ծնված, մանկուց «Բարսայի» երկրպագու, 10 տարեկանում Լա Մասիյա ընդունված և 16 տարեկանում տեղափոխված Լոնդոն՝ 8 տարի անց Ֆաբրեգասը վերադարձել է հայրենիք։

Բարսելոնայի պաշտոնական կայքը չի հրապարակում տրանսֆերի գումարը, ինչպես դա եղել է Ալեքսիս Սանչեսի հետ։ ԶԼՄ-ներում խոսվում է, որ տրանսֆերը կազմել է 40 միլիոն եվրո։ Հայտնի է, որ Սեսկը հնգամյա պայմանագիր է կնքել «Բարսայի» հետ, որի ընդհանուր գումարն է 200 միլիոն եվրո։

ArmSport.am

Ապե Ջան
18.08.2011, 15:23
Պեպը հասավ Կրույֆին

http://i.imgur.com/J25lr.jpg

18/08/2011
Պեպը հասավ Կրույֆին

Հաղթելով Ռեալ Մադրիդին, Խոսեպ Գվարդիոլան որպես մարզիչ նվաճած տիտղոսների քանակով հավասարվեց Յոհան Կրույֆին: Այդպիսով, տարբեր ժամանակներում այս 2 ֆանտաստիկ մարզիչները 11 - ական տիտղոս են նվաճել Բարսելոնայի հետ:

"Միայն ես չեմ նվաճել այդ ամենը, ես այս թիմի մի մասնիկն եմ", - ասել է Գվարդիոլան, ով Բարսայի ղեկին նվաճեց իր 11 - րդ գավաթն ու միացավ Յոհան Կրույֆին` 2 - էլ 11 - ական գավաթ են նվաճել Բարսան գլխավորելու ժամանակահատվածում: Գվարդիոլան այս այս ընթացքում 3 - ական անգամ թիմին դարձրել է Լա Լիգայի չեմպիոն և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը, 2 անգամ Բարսային հասցրել է ՉԼ - ի չեմպիոնության և 1 - ական անգամ թիմին հաղթանակ է բերել Իսպանիայի գավաթում, Եվրոպայի սուպերգավաթում ու Աշխարհի ակումբային առաջնությունում: Այդպիսով, Գվարդիոլան 14 հնարավոր տիտղոսներից 11 - ը նվաճել է, ինչը ֆանտաստիկ արդյունք է մարզչական կարիերան նոր սկսող մասնագետի համար: Նա այս ամենին հասել է 3 մրցաշրջանում և 4 - րդի մեկնարկային 2 խաղերում, փոխարենը Կրույֆը դա արել է մի ամբողջ 8 մրցաշրջանում: Նա այդ ընթացքում 4 անգամ թիմին դարձրել է Լա Լիգայի չեմպիոն, 3 անգամ` Իսպանիայի սուպերգավաթակիր և 1 - ական անգամ Եվրոպայի գավաթի հաղթող, Գավաթակիրների գավաթի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր ու Իսպանիայի գավաթակիր:

Ֆուտբոլիստ Գվարդիոլան

Բացի 11 տիտղոսներից Բարսելոնայի ղեկին, պետք է նաև հիշել, որ Խոսեպ Գվարդիոլան եղել է Dream Team - ի ավագներից մեկը: Նա որպես ֆուտբոլիստ Բարսայի հետ 16 տիտղոս է նվաճել` Եվրոպայի գավաթ (1), Գավաթակիրների գավաթ (1), Եվրոպայի սուպերգավաթ (2), Լա Լիգայի չեմպիոն (6), Իսպանիայի գավաթ (2) և Իսպանիայի սուպերգավաթ (4):

Ավելացնենք, որ Գվարդիոլան իր թիմի հետ 3 - րդ անգամ անընդմեջ տիրացավ Իսպանիայի սուպերգավաթին, ինչը Ռեալի ռեկորդի կրկնությունն ու բացարձակ ռեկորդ է Բարսայի պատմության մեջ: Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ Բարսան Իսպանիայի սուպերգավաթում հաղթեց Ռեալ Մադրիդին:

Barca.am

Altair
22.08.2011, 12:52
Բարսելոնան անցկացրեց նկարահանումմներ իր ամբողջ կազմով:
52688

Ապե Ջան
24.08.2011, 11:02
Բարսելոնան հաղթեց իր համար սովորական դարձած 5:0 հաշվով:

Օգօոստոսի 22-ին, Կամպ Նոու խաղադաշտում իրար հետ մրցեցին՝ Իտալական Նապոլին և Իսպանական Բարսելոնան:

Գոլեր`

1 - 0 Ֆաբրեգաս (25'), փոխանցումը` Ադրիանո
2 - 0 Կեյտա (31'), փոխանցումը` Ինիեստա
3 - 0 Պեդրո (61')
4 - 0 Մեսսի (65'), փոխանցումը` Պեդրո
5 - 0 Մեսսի (77'), փոխանցումը` Աբիդալ

Զգուշացումներ`

Նապոլի` Լավեցի (36')
Ռուիզ (82')

http://www.youtube.com/watch?v=iQrojNml7nw&feature=topvideos_education

Հանդիպման հաշիվը բացեց առաջին խաղակեսին Բարսելոնայի ներոկը՝ Ֆաբրեգասը, ով դարպասը գրավեց Ադրիանոյի գեղեցիկ փոխանցումից հետո: Նա իր երկրորդ հանդիպումն էր անցկացնում Բարսելոնայի կազմում: Երկրորդը արդեն գեղեցիկ փոխանցումից հետո գեղեցիկ գլխի հարվածով գնդակը դարպասի հեռավոր անկյունը ուղարկեց՝ Կեիտան: Երրորդը, ստանդարտի իրացման ժամանակ գնդակը ետ մղվելով դարպասաձողից՝ գոլի հեղինակ դարձավ՝ Պեդրոն: Նշեմ, որ հարվածողը՝ Մեսսին էր: Եվ վերջապես դուբլի հեղինակ դարձավ՝ Մեսսին:
Այս հադիպմանը Բարսելոնան անցկացնում էր ոչ իր հիմնականան կազմով: Առաջին խաղակեսում Բարսելոնայի կազմում խաղում էին Բարսելոնա Բ - ից՝ Ֆեմենիան և Մոնտոյաան, ովքեր լարվածության մեջ էին պահում մրցակցին::)

Ապե Ջան
26.08.2011, 12:23
Եվս մեկ սկզբունքային հանդիպում Բարսելոնայի մասնակցությամբ, որը տեղի կունենա այսօր, ժամը՝ 23:45 - ին: Իսպանական Բարսելոնայի հետ իր ուժերը կչափի պորտուգալական՝ Պորտուն:
Թեևս «Վիվառո» բուքմեքերական ընկերությունը նախապատվությունը տալիս է Բարսելոնային, բայց այնուամենայնիվ խաղը կանցնի լարված պայքարում: Վերջին անգամ Բարսան այդտեղ խաղացել է 2009 թվականի օգոստոսի 28 - ին, երբ Պեդրոյի միակ գոլի շնորհիվ հաղթեց: Իսկ հիմա երկու տարի անց նա նորից կփորձի տիրանալ այդ մրցանակաին: :)

Լեո
26.08.2011, 22:20
Բազմաթիվ գավաթների թիվն էսօր մեկով կավելանա :cool

Altair
27.08.2011, 01:13
Բազմաթիվ գավաթների թիվն էսօր մեկով կավելանա :cool
Ավելացավ, և Բարսելոնան այս գավաթով հավասարեցրեց իր գավեթների թիվը՝ 4 ՉԼ-ում, 4-գավաթակիրների գավաթում և այժմ 4 Սուպեր Գավաթում :))

Ապե Ջան
27.08.2011, 01:31
Այսօր Մոնակոյում տեղի ունեցավ Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը, որտեղ իր մասնակցությունն ուներ Իսպանական գրադը՝ Բարսելոնան: Սպասված հանդիպումը անցավ ոչ դժվարին պայքարում: 39-րդ րոպեին Լիոնել Մեսսին Պոտուի սխալից հետո բացում է խաղի հաշիվը: Առաջին խաղակեսը ավարտվում է 1:0 հաշվով: Սեսկ Ֆաբրեգասը երկրորդ խաղակեսի վերջնամասում մտնելով խաղադաշտ 88-րդ րոպին խփում է երկրորդ արդեն վերջնականապես հաղթական գնադկը: Ի դեպ նա անցակացնում իր երկրորդ հանդպումը Բարսելոնայի կազմում ու արդեն դարձել մեկ գոլային փոխանցման ու մեկ գոլի հեղինակ: Բարսելոնան գրավելով 12-րդ գավաթը ևս մեկ անգամ դառնում եվրոպայի սուպեր գավաթակիր:

Շնորհավորում եմ Բարսելոնայի բոլոր երկրպագուներին ու մաղթում նորանոր հաղթանականեր::love

Լեո
27.08.2011, 14:03
Բարսելոնան նվաճեց իր՝ եվրոպական 15-րդ գավաթը և դարձավ Եվրոպայի ամենատիտղոսակիր ակումբը՝ իր հետևում թողնելով Միլանին, ով նվաճել է 14 եվրոպական գավաթ :B

Չեմպիոնների լիգա ..................4
Գավաթների գավաթ ............... 4
Եվրոպայի լիգա ...................... 3
Եվրոպայի սուպերգավաթ ....... 4
...........................................––––––
............................................. 15

Արծիվ
28.08.2011, 00:07

Կներես չգիտեմ որտեղից ես վերցրել այս տեղեկությունը բայց ասեմ որ սխալ է այն կամ էլ ճիշտ չես հաշվել: Եթե կարող ես աղբյուրը նշիր որ ավելի պարզ լինի: Սա ավելի ճշգրիտ է վերցված վիքիպեդիայից, առաջին տեղում է Միլանը, երկրորդում Ռեալը և երրորդում Բարսելոնան :B:ok, չեմ հասկանում թե որտեղից ես ավելացրել 3 եվրոպական լիգայի գավաթները Բարսելոնայի անվան տակ :D

............................................... Միլան ....Ռեալ ...Բարսելոնա
Չեմպիոնների լիգա .....................7 ........9 ........4
Գավաթների գավաթ ...................2 ........0 ........4
Եվրոպայի լիգա ..........................0 ........2 ........0
Եվրոպայի սուպերգավաթ ..........5 .........1 .......4
Միջմայրցամաքային գավաթ .....3 .........3 ........0
..............................................................................................................
Ընդհանուր ............................17 ........15 .......12

http://en.wikipedia.org/wiki/List_of_UEFA_club_competition_winners#By_club

Altair
28.08.2011, 08:18

Չեմ կարծում…

Այստեղից (http://www.sport.es/es/noticias/barca/20110828/barca-rey-europa/1132063.shtml):

Լեո
28.08.2011, 13:58

Ամեն ինչ ճիշտ եմ հաշվել, ինֆորմացիան էլ ավելի քան հուսալի ա (աղբյուրը Բարսելոնայի պաշտոնական կայքն (http://www.fcbarcelona.cat/web/english/noticies/futbol/temporada11-12/08/26/n110826118940.html) ա ):

Ընդ որում երևի ուշադիր չես եղել գրածիս: Ես գրել եմ, որ Բարսան առաջին տեղում ա եվրոպական տիտղոսների քանակով, որտեղ չի տեղավորվում Միջմայրցամաքային գավաթը :)

Չգիտեմ՝ ինչու չես հասկացել, բայց Բարսան 3 անգամ (http://en.wikipedia.org/wiki/FC_Barcelona) տիրացել ա Եվրոպայի լիգայի գավաթին (1955-58, 1958-60, 1965-66): Քեզ երևի շփոթեցրել ա անունը: Ասեմ, որ Եվրոպայի լիգան նախկինում կոչվել ա Տոնավաճառների գավաթ (Fairs Cup) :) Կարող ես Վիկի (http://en.wikipedia.org/wiki/Inter-Cities_Fairs_Cup)-ում էլ նայել :)

Հ.Գ. Եվրոպական տիտղոսների ցուցանիշով Ռեալը զբաղեցնում ա պատվավոր երրորդ հորիզոնականը :)

John
29.08.2011, 11:05
Հատուկ Messi-ի համար ;)

http://www.youtube.com/watch?v=Lp-Ys92T1xg&feature=related

Լեո
29.08.2011, 20:51
Հատուկ Messi-ի համար ;)
Կարծեմ արդեն ապացուցվել էր, որ սա հասարակ վիդեոմոնտաժ ա :) Պեպեի ոտքը էստեղ կարճացրել են :))

Իսկ եթե նույնիսկ հենց էսպես էլ եղել ա, ուրեմն Պեպեին վտանգավոր խաղի համար կարմիր քարտ ա հասնում, Ալվեշին էլ՝ Օսկար դերասանության համար :)) Չնայած որպես դերասան Ալվեշը միշտ էլ կմնա մեծն ծաղրածու Ռոնալդուի ստվերի տակ :))

John
29.08.2011, 21:31

երևի սե՞նց ա եղել Լեո ջան :D ճիշտն ասած էս էդ խաղը չեմ նայել...

http://www.youtube.com/watch?v=NVzDthbgV7w&feature=related

Լեո
29.08.2011, 21:35
Չէ, էդտեղ մի քիչ չափազանցրած ա: Իրականում Ալվեշի ոտքը դաշտում չի կտրվել, հետագայում հիվանդանոցում ամպուտացիայի են ենթարկել :))

Արծիվ
29.08.2011, 22:26
Ամեն ինչ ճիշտ եմ հաշվել, ինֆորմացիան էլ ավելի քան հուսալի ա (աղբյուրը Բարսելոնայի պաշտոնական կայքն (http://www.fcbarcelona.cat/web/english/noticies/futbol/temporada11-12/08/26/n110826118940.html) ա ):

Ընդ որում երևի ուշադիր չես եղել գրածիս: Ես գրել եմ, որ Բարսան առաջին տեղում ա եվրոպական տիտղոսների քանակով, որտեղ չի տեղավորվում Միջմայրցամաքային գավաթը :)

Չգիտեմ՝ ինչու չես հասկացել, բայց Բարսան 3 անգամ (http://en.wikipedia.org/wiki/FC_Barcelona) տիրացել ա Եվրոպայի լիգայի գավաթին (1955-58, 1958-60, 1965-66): Քեզ երևի շփոթեցրել ա անունը: Ասեմ, որ Եվրոպայի լիգան նախկինում կոչվել ա Տոնավաճառների գավաթ (Fairs Cup) :) Կարող ես Վիկի (http://en.wikipedia.org/wiki/Inter-Cities_Fairs_Cup)-ում էլ նայել :)

Հ.Գ. Եվրոպական տիտղոսների ցուցանիշով Ռեալը զբաղեցնում ա պատվավոր երրորդ հորիզոնականը :)

Հազիվ էլ լինի էլի Բարսելոնայի պաշտոնական կայքը իրեն գովելուց բացի ուրիշ բան կարո՞ղ է անել :D Ճիշտն ասած ես էլ իրենց կայքին չեմ հավատում ու իմ նշած աղբյուրը Վիքիպեդիան է որը ավելի հուսալի է քան Բարսելոնայի վեբ կայքը :ok

Արծիվ
29.08.2011, 22:32
Չեմ կարծում…

Այստեղից (http://www.sport.es/es/noticias/barca/20110828/barca-rey-europa/1132063.shtml):

Ընենց էլ հավեսով տառերը մուգացված նշել ես ստեղից ոնց որ ես էլ դրան պետք է հավատայի :D Այդ սութի վեբ կայքը կարողա ձեր վրա է մեծ տպավորություն թողել իրա մուտիտներով այլ ոչ թե մեզ վրա ;) Պետք չի ամեն ինչ հալած յուղի պես ընդունել, հասկանում եմ Բարսելոնային շատ եք սիրում բայց պետք չի ամեն մի գրածի հավատաք ու հետո ասեմ որ իմ նշած աղբյուրը շատ հստակ է ու եթե կարող եք դուք բարսելոնացիներով փորձեք ապացուցել որ դա ճիշտ չէ, ի նկատի ունեմ Վիքիպեդիան: Բարսելոնան միշտ էլ Ռեալի ղազնա եղել ու դեռ կշարունակի մնալ:

Altair
30.08.2011, 00:54

Մի գեղեցիկ ասացվածք կա` տաքսիի մեջ տեղավորվում են չորսը, իսկ Ռեալի մեջ հինգը:P

Altair
30.08.2011, 00:56
Ավիրինք Վիլյառռեալին՝ Բարսելոնա 5-0 Վիլյառռեալ՝ Տիագո, Ֆաբրեգաս, Սանչեզ, Մեսսի, Մեսսի:
Բարսայի մեղքը եկան Վիլյառռեալցիք, թե չե 7-ը 100%-ով կանցնեին:

Altair
30.08.2011, 01:02
Հազիվ էլ լինի էլի Բարսելոնայի պաշտոնական կայքը իրեն գովելուց բացի ուրիշ բան կարո՞ղ է անել :D Ճիշտն ասած ես էլ իրենց կայքին չեմ հավատում ու իմ նշած աղբյուրը Վիքիպեդիան է որը ավելի հուսալի է քան Բարսելոնայի վեբ կայքը :ok

Այս կարծիքդ տվեց բոլոր հարցերի պատասխանը: Դա այն է, որ դու չես ուզում հավատալ: Ու չեմ կարծում, որ Իսպանացիք քեզանից վատ գիտեն, և սխալի մասին կ բարձրաձայնեին, առավել ևս գործ տվող Ռեալիստները:

Ապե Ջան
30.08.2011, 01:51
Բարսելոնա - Վիլյառեալ 5:0

Սովորական դարձած խոշոր հաշվով հաղթանակը Իսպանայի ոչ այնքան թույլ թիմերից մեկի նկատմամ: :)
Ֆաբրեգասի մասին կուզենայի առանձնակի խոսել: Նա, ով անցկացնում իր 3-րդ հանդիպումը արդեն 2 անգամ հասցրել է գրավել մրցակցի դարպասը: Մեկ անգամ կատարել էլ գոլային փոխանցում: Ցնցող արդյունք: Forza Barca :love

Գոլերը՝

http://www.youtube.com/watch?v=5A0Zaar5nfU

Altair
30.08.2011, 02:44
Հատուկ Messi-ի համար ;)

Միտքտ կիսատ է՝ Հատուկ Messi-ի համար գեղեցիկ մոնտաժ:

Սամվել
02.09.2011, 22:58
Ընենց էլ հավեսով տառերը մուգացված նշել ես ստեղից ոնց որ ես էլ դրան պետք է հավատայի :D Այդ սութի վեբ կայքը կարողա ձեր վրա է մեծ տպավորություն թողել իրա մուտիտներով այլ ոչ թե մեզ վրա ;) Պետք չի ամեն ինչ հալած յուղի պես ընդունել, հասկանում եմ Բարսելոնային շատ եք սիրում բայց պետք չի ամեն մի գրածի հավատաք ու հետո ասեմ որ իմ նշած աղբյուրը շատ հստակ է ու եթե կարող եք դուք բարսելոնացիներով փորձեք ապացուցել որ դա ճիշտ չէ, ի նկատի ունեմ Վիքիպեդիան: Բարսելոնան միշտ էլ Ռեալի ղազնա եղել ու դեռ կշարունակի մնալ:

Վիքիպեդիան գիտես ինչԱ?

Էս մի 7-8 տարիա տենում ենք ովա ում ղազը

Արծիվ
04.09.2011, 20:06
Վիքիպեդիան գիտես ինչԱ?

Էս մի 7-8 տարիա տենում ենք ովա ում ղազը
Կարիք չկա ինձ բան սովորեցնելու, քո տարիքին եմ եղել ու նոր մեծացել:

REAL_ist
04.09.2011, 22:35
7-8 տարի?? 2006-2007, 2007-2008 Ռեալի չեմպիոնական տարիները մոռացել ենք? Ռեալի երեք հաղթանակով ու երկու ոչ ոքիով..

Ապե Ջան
05.09.2011, 15:43
ԿԱՊԵԼԼՈ. «ՈՐՈՇ ԹԻՄԵՐ ՇՈՒՏՈՎ ԿՀԱՍԿԱՆԱՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆ»

http://i.imgur.com/Csfzc.jpg

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն համոզված է, որ մոտ ժամանակներս կգտնվեն թիմեր, որոնք կկարողանան կանգնեցնել «Բարսելոնային»: .

«Կարո՞ղ եմ ես պատկերացնել, որ ինչ-որ մեկը մոտ ապագայում կկանգնեցնի «Բարսելոնային»: Դա հնարավոր է, քանի որ հիմա մեքն լավ հնարավորություն ունենք ուսումնասիրելու մրցակցիներին: Դուք կարող եք գտնել «Բարելոնային» կանգնեցնելու լուծումը՝ ուսումնասիրելով նրանց ուժեղ կողմերը: Շատ բան կարելի է իմանալ տեսագրությունները դիտելով: Որոշ թիմեր կգտնեն «Բարսլոնային» հաղթելու ձևը: Բացի այդ, երբ շատ ես հաղթում, երբեմն ստիպված ես լինում պարտվել, որպեսզի իսկապես կենտրոնանաս յուրաքանչյուր խաղի վրա և շարունակես հաղթել: Բացի այդ ֆուտբոլիստները մեծանում են»,- ասել է Կապելլոն FIFA–ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Totalfootball.am

Հ.Գ Բայց «Բարսելոնան» էս ուրա՜ հասցել. պատկերացնոմ եք: Մարդիկ արդեն ինրքա՜ն ժամանակ ա վախենում են «Բարսելոնայից»: :):B

Altair
05.09.2011, 22:17
Վիկտոր Վալդես - Բարսելոնայի կազմում լավագույն սեյվերը

http://www.youtube.com/watch?v=vrSpg9N1zlM&feature=player_embedded

Ներսես_AM
08.09.2011, 04:40
Բարսայի տակտիկան Պեպի օրոք :B

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=I6A_K8oWqfk

Ապե Ջան
09.09.2011, 10:46
Չավի. Բարսելոնայում անցյալը ոչ մի դեր չի խաղում

Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը հայտարարել է, որ իր թիմում անձեռնմխելի ֆուտբոլիստներ չկան, հաղորդում է Sport.es-ը։

Վերջերս Չավիի խաղընկեր Սեսկ Ֆաբրեգասն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ կհասկանա Չավիին և Անդրես Ինյեստային, եթե նրանք, հայտնվելով պահեստայինների նստարանին, դժգոհություն արտահայտեն։

«Այս հարցում ես համաձայն չեմ Ֆաբրեգասի հետ։ Մեր թիմում ոչ մի ֆուտբոլիստ առավելություն չունի մնացածի նկատմամբ։ Անցյալն այդ առումով ոչ մի դեր չի խաղում։ Մենք բոլորս հավասար ենք և պետք է մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով արժանանանք հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալու հնարավորությանը», - հայտարարել է Չավին։

ArmSport.am

Հ.Գ Մարդիկ այ սենց անում էլի, որ այ սենց ա լինում:

Ապե Ջան
10.09.2011, 03:58
Այսօր ժամը 21:00 - ին «Լա Լիգայի» առաջատար՝ Իսպանական «Բարսելոնան» կհյուրընկալվի «Լա Լիգայի» մեկ այլ թիմի՝ Ռեալ Սոսեյդադին:
Մաղթում եմ գեղեցիկ ու անմոռանալի պահերով լի հանդիպում…

Հ.Գ Ասեցի գամ ասեմ հանկարծ չմոռանաք դիտել:

Moonwalker
10.09.2011, 11:38
Այսօր ժամը 21:00 - ին «Լա Լիգայի» առաջատար՝ Իսպանական «Բարսելոնան» կհյուրընկալվի «Լա Լիգայի» մեկ այլ թիմի՝ Ռեալ Սոսեյդադին

:))

Առաջատարը չի, եթե միավորներին նայենք առաջատարներից մեկն ա Ռեալի, Վալենսիայի, Սոսյեդադի, Աևիլյայի, Մալյորկայի ու Բետիսի հետ: Եթե նաև գոլերին նայենք՝ երկրորդն ա::pardon

Ապե Ջան
10.09.2011, 12:31
:))

Առաջատարը չի, եթե միավորներին նայենք առաջատարներից մեկն ա Ռեալի, Վալենսիայի, Սոսյեդադի, Աևիլյայի, Մալյորկայի ու Բետիսի հետ: Եթե նաև գոլերին նայենք՝ երկրորդն ա::pardon

Իսկ եթե նայենք վերջին տարիների՞ն: :))

Moonwalker
10.09.2011, 12:59
Իսկ եթե նայենք վերջին տարիների՞ն: :))

Իսկ եթե նայենք Լա Լիգայի գոյության բոլոր տարիների՞ն::))

Լեո
10.09.2011, 13:30
Իսկ եթե նայենք Լա Լիգայի գոյության բոլոր տարիների՞ն::))

Իսկ եթե նայենք Լա Լիգայի պատմությանը, կտեսնենք, որ Ռեալն ավելի շատ ա հաղթել (21 անգամ Բարսան՝ ընդ որում Լա Լիգայի առաջին չեպիոն, 31 անգամ Ռեալը՝ հաշվի առնելով Ֆրանկոյի գործոնը):
Բայց ինչքա՞ն կարելի ա խոսել ու խոսել պատմությունից: Հա, պատմությունը կարևոր բան ա, հիշել պետք ա, բայց չէ՞ որ պատմության մեջ չէ ֆուտբոլի ողջ էությունն ու որ ամենակարևորն ա, հաճույքը:

Բարսայի երկրպագուները վերջին տարիներին վայելում են այն գերագույն հաճույքը (լինելով դրա անմիջական ականատեսը), որը կոչվում է գերազանցել գլխավոր մրցակցին (ու ընդհանրապես բոլոր մրցակիցներին): Իսկ գլխավոր մրցակցի երկրպագուներից շատերը փորձում են այդ հաճույքի պակասը լրացնել պատմության հուշերով (որի հաճույքը ես ընդհանրապես չեմ հասկանում): Ինձ համար էդ նույնն ա, ինչ Արարատ73-ը: Ուրախ եմ (երևի մի փոքր էլ հպարտ), որ Արարատ73 ա եղել, բայց ես էդ միտքից ոչ մի կերպ չեմ կարողանում հաճույք ստանալ:

REAL_ist
10.09.2011, 13:50
Դե իսպանական ֆուտբոլի պատմության մեջ միշտ էլ այսպես ասած էպոխաներ են լինում, վերջին տարիները Բարսայի էպոխան էր, դրանից առաջ Ռեալինն էր ու տենց շարունակ: Պատմությունը ես կոնկրետ հիշում եմ այն դեպքերում, երբ Բարսայի երկրպագուները ներկայիս էպոխայից ելնելով բոլոր ժամանակների ու պատմության մեջ լավագույն որակումներ են տալիս իրենց սիրելի թիմին :) Իսկ նման կոչումները «չափվում» են ֆուտբոլային ամենահեղինակավոր տիտղոսների քանակով, ոչ թե ընթացիկ էպոխայի ցուցադրած խաղով:

REAL_ist
11.09.2011, 00:08
Բալբեսի վերադարձը, կարոտել էի :D

http://www.youtube.com/watch?v=FtC9FAkcCLY

Ապե Ջան
11.09.2011, 02:11
Ատլետիկ Բիլբաո - Բարսելոնա 2:2

Խաղը չեմ դիտել ոչինչ չեմ կարող ասել, բայց որ դուք ասեք ես էլ մեծ հաճույքով կլսեմ ու կիմանամ ինչ ա եղել:

REAL_ist
11.09.2011, 11:29
Ատլետիկ Բիլբաո չէ, Ռեալ Սոսյեդադ: Վերջինիս նման պայքարող թմեր ինչքան շատ լինեն, ենքան ավելի հետաքրքիր կլինի առաջնությունը:

Ապե Ջան
11.09.2011, 14:58
Ատլետիկ Բիլբաո չէ, Ռեալ Սոսյեդադ: Վերջինիս նման պայքարող թմեր ինչքան շատ լինեն, ենքան ավելի հետաքրքիր կլինի առաջնությունը:

Այո իհարկե, ներողություն եմ խնդրում: Չգիտեմ ինչի? ճիշտ կարդացի սխալ գրեցի::(

Լեո
11.09.2011, 15:01
Պեպի օրոք միշտ մրցաշրջանի սկզբում էսպիսի բան պատահում ա (պարտություն Նումանսիայից 1-0 հաշվով, պարտություն Հերկուլեսից 0-2 հաշվով): Էնպես որ սա երևի թե կարող ենք օրինաչափ համարել :))

John
11.09.2011, 15:44
Պեպի օրոք միշտ մրցաշրջանի սկզբում էսպիսի բան պատահում ա (պարտություն Նումանսիայից 1-0 հաշվով, պարտություն Հերկուլեսից 0-2 հաշվով): Էնպես որ սա երևի թե կարող ենք օրինաչափ համարել :))
արդարացում միշտ էլ կարելի է գտնել... կապ չունի որ չեն կրվել էս անգամ, ոչ-ոքի են խաղացել, ու ասենք 2րդ տուրում ոչ թե 1ին :D 4րդ տուրում էլ որ Վալյադոլիդին կրվեն՝ դուք մեկ ա օրինաչափություն կպեղեք ;)

Լեո
11.09.2011, 15:57
արդարացում միշտ էլ կարելի է գտնել... կապ չունի որ չեն կրվել էս անգամ, ոչ-ոքի են խաղացել, ու ասենք 2րդ տուրում ոչ թե 1ին :D 4րդ տուրում էլ որ Վալյադոլիդին կրվեն՝ դուք մեկ ա օրինաչափություն կպեղեք ;)

Ինչ-որ բան պեղելու ցանկություն չունեի: Պարզապես դիտարկում էր: Բնական ա, որ էս ոչ ոքին ոչ մի արդարացում չունի:
Ընդ որում ես նկատի ունի ոչ թե անպայնամ պարտվել, այլ միավոր կորցնել:

John
11.09.2011, 16:02
Արդարանալու կարիք էլ չկա... տենց թիմ չկա որ ամեն խաղում հաղթի... իսկ երեկ Սոսյեդադը հաստատ արժանի էր էդ միավորին)))

Ապե Ջան
17.09.2011, 02:42
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում այսօր, ժամը՝ 23:00 - ին, Բարսելոնան՝ Կամպ Նոու խաղադաշտում, կհյուրընկալի՝ Օսասունային: Հանդիպման ֆավորիտ է իհարկե կատալոնական ակումբը: Մաղթում եմ գեղեցիկ ու դրամատիկ պահերով լի ֆուտբոլ: :)

Ապե Ջան
18.09.2011, 01:41

Բարսելոնա - Օսասունա 8:0
Խոսքերն ուղղակի ավելորդ են: Կարծես Բարսան մարզանքի դուրս եկած լիներ: :Դ

http://www.youtube.com/watch?v=VIsLMFOWwEg&feature=player_embedded

Ապե Ջան
18.09.2011, 10:18
Ջախջախիչ պատասխան բոլոր քննադատներին (18/09/2011)

Երեկ երեկոյան Նոու Կամպում Բարսելոնան քարը քարի վրա չթողեց Օսասունային: Մեսսիի հեթ - տրիկը, Վիլյայի դուբլը, Չավիի ու Ֆաբրեգասի գոլերը, ինչպես նաև Ռովերսիոյի ինքնագոլը 8 - 0 հաշիվն արձանագրեցին:

Ռեալ Սոսյեդադի և Միլանի դեմ ոչ ոքի խաղալուց հետո շատերը քննադատում էին Բարսելոնային: Բոլորը, բացի կատալոնյան թիմի իսկական երկրպագուներից, նշւմ էին, որ ճգնաժամ կա: Բայց նրանք մոռացել էին, որ Պեպի օրոք մեկնարկում սովորաբար էլ ավելի վատ արդյունքներ են արձանագրվում: Եվ երեկ այդ բոլոր քննադատների բերանները Բարսելոնան փակեց իր խաղի շնորհիվ:

Մարզադաշտ` Կամպ Նոու

Մրցավար` Սեզար Մունիս Ֆերնանդես
Եզրային մրցավարներ` Խոսե Մանուել Ֆերնանդես Միրանդա և Էնրիկե Անդրես Սամպեր
4 - րդ պաշտոնյա` Պաբլո Ֆերնանդես Պերես

Կորուստներ խաղից առաջ`
Բարսելոնա` Պիկե, Ալեքսիս և Ինիեստա (3 - էլ վնասվածքի պատճառով)
Օսասունա` Սերխիո, Մասուդ, Էչայդե և Նեկունամ (4 - էլ վնասվածքի պտճռ.)

Բարսելոնայի կազմը` Վալդես; Աբիդալ (Ադրիանո, 46'), Պույոլ (Մաքսվել, 54'), Մասկերանո, Ալվես; Բուսկետս, Չավի (Աֆելլայ, 60'), Ֆաբրեգաս; Տիագո, Վիլյա և Մեսսի

Օսասունայի կազմը` Ֆերնանդեզ; Ռաիտալա (Կեխուդո, 46'), Ռիվերսիո, Ռուբեն, Բերտրան; Լոլո, Լամա, Գարսիա (Իբրահիմա, 61'), Պունյալ (Տիմոր, 77'), Դամիա; Նինյո

Գոլերը`

1 - 0 Մեսսի (4'), փոխանցումը` Ալվես

2 - 0 Ֆաբրեգաս (13'), փոխանցումը` Մեսսի

3 - 0 Վիլյա (33'), փոխանցումը` Աբիդալ

4 - 0 Ռովերսիո (39'), ինքնագոլ

5 - 0 Մեսսի (41'), փոխանցումը` Ֆաբրեգաս

6 - 0 Չավի (56'), փոխանցումը` Մեսսի

7 - 0 Վիլյա (75'), փոխանցումը` Ֆաբրեգաս

8 - 0 Մեսսի (79'), փոխանցումը` Ֆաբրեգաս

Զգուշացումներ`

Բարսելոնա` Վիլյա (35')

Օսասունա` Լամա (43'), Գարսիա (47'), Իբրահիմա (73'), Դամիա (82'), Տիմոր (84')

Barca.am

Ապե Ջան
21.09.2011, 17:26
Վալենսիա-Բարսելոնա

http://i.imgur.com/6gOF7.jpg

Մարզադաշտ՝ Մեստալյա (55000)
Մրցավար՝ Կառլոս Վելասկո Կարբալյո
Սկիզբը՝ 22.09.11. ժ. 1:00. (Երևան)
Հեռարձակումը՝ 12 հեռուստաալիք

Այսօր Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Մեստալյա» մարզադաշտում կկայանա տուրի կենտրոնական հանդիպումը։ Միմյանց դեմ կմրցեն նախորդ մրցաշրջանի բրոնզե մեդալակիր «Վալենսիան» և գործող չեմպիոն «Բարսելոնան»։ «Չղջիկները» մեծ ցանկություն ունեն հաղթել և պահպանել առաջնության առաջատարի դիրքը, իսկ կապտանռնագույնները «Օսասունային» ջախջախելուց հետո (8:0) կփորձեն ցրել բոլոր կասկածները և պարտության մատնել ուժեղ մրցակցին։

Եվս մեկ հետաքրքիր դիմակայություն կլինի ռմբարկուներ Սոլդադոյի և Մեսսիի միջև։ «Վալենսիայի» հարձակվողն այս մրցաշրջանում իր թիմի կազմում 5 գոլ է խփել, իսկ Մեսսիին հաջողվել է 7 հանդիպումներում 9 անգամ աչքի ընկնել։ «Օսասունայի» հետ կայացած մրցավեճում արգենտինացին երկու գոլային փոխանցում է կատարել և 3 գոլի հեղինակ դարձել։

«Բարսելոնան» ամենից շատ հաղթել է «Մեստալյայում», որտեղ 76 հանդիպում է անցկացրել, 30 հաղթանակ տոնել, 15 անգամ ոչ-ոքի խաղացել և 29 անգամ պարտվել։ Կատալոնացիները խփել են 120 գնդակ, բաց թողել՝ 124։

«Չզջիկների» մարզիչ Ունաի Էմերին մտադիր է այս մրցավեճում անպայման երեք միավոր վաստակել։

«Այն օրվանից, երբ ես գլխավորել եմ «Վալենսիան», մեծ ցանկություն ունեմ հաղթել «Բարսելոնային»։ Երկու անգամ մենք շատ մոտ ենք եղել նման արդյունքի, սակայն դա մեզ չի հաջողվել։ Կապտանռնագույնների հանդեպ հաղթանակը շատ մեծ նշանակություն ունի ինչպես հոգեբանական տեսանկյունից, այնպես էլ՝ միավորների», - հայտարարել է Էմերին։

Մասնագետը գովեստի խոսքեր է ասել մրցակցի մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին. «Գվարդիոլան միայն մեկ թերություն ունի. նա վալենսիացի չի»։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր հերթին հայտարարել է, որ Լա լիգայում բոլոր խաղերն էլ բարդ են և կարևոր։

Սակայն Գվարդիոլան մտադիր է իր սաների հետ անպայման հաղթել «Վալենսիային»։

«Իսպանիայի առաջնությունում յուրաքանչյուր մրցակցի հետ դիմակայությունը բավական բարդ է։ Ինչ վերաբերում է «Վալենսիային», ապա այդ թիմը լավագույններից մեկն է Լա լիգայում։ Նրանք միշտ խնդիրներ են ստեղծել մեզ համար։ Ես կրկին դիտեցի «Օսասունայի» հետ մեր խաղը, քանի որ մտածում եմ, որ «Վալենսիան» որոշ առումներով նման է այդ թիմին», - հայտարարել է Գվարդիոլան։

«Վալենսիայի» կազմում այս հանդիպմանը չի մասնակցի Մեհմեդ Տոպալը, ով վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի՝ «Գենկի» հետ խաղում։ Սոլդադոն ևս ուներ վնասվածք, սակայն արդեն վերականգնվել է և կմասնակցի հանդիպմանը։

«Բարսելոնայից» խաղադաշտ դուրս չեն գա Ալեքսիսը և Ինյեստան, ովքեր շարունակում են վերականգնվել վնասվածքներից հետո, ինչպես նաև Պիկեն, ով սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ, սակայն նրան դեռ չի թույլատրվում խաղադաշտ դուրս գալ։ Հանդիպման հեռարձակմանը երկրպագուները կարող են հետևել 12 հեռուստաալիքով, Երևանի ժամանակով 1։00-ին։

Դժվար է ասել՝ ով կհաղթի այդ հանդիպմանը, բայց միանշանակ մեզ սպասվում է հետաքրքիր և դիտարժան խաղ։

ArmSport.am

Ապե Ջան
22.09.2011, 02:21
Վալենսիա - Բարսելոնա 2:2
Ապրի «Վալենսիան»

Գեղեցիկ դիտարժան հանդիպում «Վալենսիայի» երկրպագուների համար: :( Բայց ցավոք խաղի վերջուն փոքր ինչ հիասթափություն ապրեցին և թիմը ընդունելով գնդակ «Բարսելոանայի» նորեկից, չկարաողանալով հաղթել, խաղը ավարտեց՝ ոչ ոքի:

«Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի իր իսկ սեփական դաշտում և մեզ սպասվում ոչ պակաս դիտարժան հանդիպում՝ «Ատլետիկոյի» հետ:

Ներսես_AM
22.09.2011, 02:33
դզեց Վալենսիան :love

Altair
22.09.2011, 20:30
դզեց Վալենսիան :love

Ինչքան ուզում ա թող դզի, բայց միհատ, ավելի ճիշտ միքանիհատ պռոբլեմներ կաին, առաջինը Ինիեստան, Պիկեն, Սանչեզը վնասվածք ունեին, երկրորդը Աբին անուշադիր խաղը սկսեց, իսկ ամենա կարևորը 2 հատ 11 մետրանոց չդրին, տո երկրորդը հեչ թող իրանց ղուրբան լինի, բայց առաջինը 100%-անոց էր:

Ապե Ջան
23.09.2011, 03:13

Բռատ, «Բարսան» վատ խաղաց…
էլ արթարացում բան չկա մեզ:

Altair
23.09.2011, 22:59
Բռատ, «Բարսան» վատ խաղաց…
էլ արթարացում բան չկա մեզ:

Իսկ ես բոլորովին նրան չեմ արթարացնում:

Ներսես_AM
23.09.2011, 23:13
Արդարացում բառը «դ»-ով ա գրվում:
Իսկ էն որ Վալենսիան դզեց, էն էր որ եթե Վալենսիան թափը չգցի ապա հետաքրքիր առաջնություն ա սպասվում:

Altair
24.09.2011, 01:41
Արդարացում բառը «դ»-ով ա գրվում:

Իսկ դա մի բան կփոխի՞: Օրվա մեջ 15 րոպե ժամանակ եմ գտնում Ակումբի համար, ու մնումա այդ 15 րոպեներս վատնեմ տառասխալնրս ուղղելու վրա: Եթե քեզ դուր չի գալիս իմ տառասխալները, ապա ինձ տեղեկացրու այդ մասին, որպեսզի ամեն ինչ իր տեղը ընկնի:

Altair
24.09.2011, 01:44
Հերիք չե այն, որ Ինիեստան, Սանչեզը և Պիկեն վնասվածք ունեն, նրանց շարքն լրացնում է Աֆելայը, և Պեպը Բարսա Բ-ից փոխարինող է փնտրում: Կարծիքներ կա՞ն այս հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ Կիկո Ֆեմենիա:

Ներսես_AM
24.09.2011, 02:15
Իսկ դա մի բան կփոխի՞: Օրվա մեջ 15 րոպե ժամանակ եմ գտնում Ակումբի համար, ու մնումա այդ 15 րոպեներս վատնեմ տառասխալնրս ուղղելու վրա: Եթե քեզ դուր չի գալիս իմ տառասխալները, ապա ինձ տեղեկացրու այդ մասին, որպեսզի ամեն ինչ իր տեղը ընկնի:

Վեց բառից կազմված նախադասությանը մի հատ էլ կարդալը ժամանակ չի: Ու գրեցի որովհետև երկու հոգի իրար տակ նույն սխալն արել էր:
Իսկ ընդհանրապես ինչքան շատ են տառասխալները ու շարահյուսական սխալները էնքան քիչ ա ցանկությունը այդ գրառմանը պատասխանելու:

Աֆելայը սենց թե նենց համարյա չէր խաղում: Վնասվածքներն էլ անցյալ տարվա չափ են, հաստատ ավելի շատ չեն, ուղղակի Ինյեստան լավ կլիներ հիմա լիներ, քանի նոր սխեման դեռ չի մարսվել, ինքը ահագին օգտակար կլիներ էտ պրոցեսը արագացնելու գործում

Altair
24.09.2011, 19:27

Դրա համար նշեցի, որ օրը 15 րոպե եմ մտնում:

Ապե Ջան
24.09.2011, 20:13
Վեց բառից կազմված նախադասությանը մի հատ էլ կարդալը ժամանակ չի: Ու գրեցի որովհետև երկու հոգի իրար տակ նույն սխալն արել էր:
Իսկ ընդհանրապես ինչքան շատ են տառասխալները ու շարահյուսական սխալները էնքան քիչ ա ցանկությունը այդ գրառմանը պատասխանելու:

Աֆելայը սենց թե նենց համարյա չէր խաղում: Վնասվածքներն էլ անցյալ տարվա չափ են, հաստատ ավելի շատ չեն, ուղղակի Ինյեստան լավ կլիներ հիմա լիներ, քանի նոր սխեման դեռ չի մարսվել, ինքը ահագին օգտակար կլիներ էտ պրոցեսը արագացնելու գործում

Արդարացում բառը «դ»-ով ա գրվում:
Իսկ էն որ Վալենսիան դզեց, էն էր որ եթե Վալենսիան թափը չգցի ապա հետաքրքիր առաջնություն ա սպասվում:

Լեզվաբանական ուղղումների համար հատուկ թեմա կա: Թեմայից մե շեղվի::D
Ի դեպ դա ավելի լավ ա, որ ավելի ա քչանում պատասխանելու հավանականությունը…

Ambrosine
24.09.2011, 20:30
Մոդերատորական. մի օֆֆտոպեք:

Altair
25.09.2011, 01:58
Ավերակ՝
Բարսելոնա 5-0 Ատլետիկո. Գոլերը՝ Վիլյա 1-0, ինքնագոլ 2-0, Մեսսի 3-0, Մեսսի 4-0, Մեսսի 5-0:
Բայց Մեսսիի 3-րդ ու 4-րդ գոլերը լեգենդ էին:

Լեո
25.09.2011, 13:57
Սովորության համաձայն մադրիդյան թիմերին ավանդական 5-0 հաշվով ենք ծեծում :love

Ապե Ջան
25.09.2011, 14:06
Բարսելոնա 5 - 0 Ատլետիկո Մադրիդ (25/09/2011)

http://i.imgur.com/pSz1X.jpg

http://www.youtube.com/watch?v=jai_FVbZmkc&feature=player_embedded

Բարսելոնան Լա Լիգայի 6 - րդ տուրի շրջանակներում` Նոու Կամպում, ջախջախեց Ատլետիկո Մադրիդին 5 - 0 հաշվով: Կատալոնյան թիմի խաղացողները մարզադաշտ դուրս եկան հատուկ շապիկներով, որոնցով ցանկանում էին իրենց աջակցությունը հայտնել ծանր վնասվածք ստացած Աֆելլային:

Մեսսին դարձավ հեթ - տրիկի հեղինակ, իսկ Վիլյան խփեց 1 գնդակ: Սեփական դարպասը գրավեց ատլետների պաշտպան Միրանդան: Այդպիսով, կատալոնյան թիմն ընթացիկ մրցաշրջանում 2 - րդ անգամ մրցակցին հաղթեց 5 - 0 հաշվով: Առաջին անգամ զոհը Վիլյառեալն էր:

Մարզադաշտ` Կամպ Նոու

Մրցավար` Դելգադո Ֆերեյրա

Կորուստներ խաղից առաջ`
Բարսելոնա` Ինիեստա, Աֆելլայ և Ալեքսիս (3 - էլ վնասվածքի պտճռ.)
Ատլետիկո Մադրիդ` Սիլվիո (վնասվածքի պտճռ.)

Բարսելոնայի կազմը` Վալդես; Աբիդալ (Մաքսվել, 80'), Մասկերանո, Ալվես; Բուսկետս (Պիկե, 53'), Չավի, Ֆաբրեգաս (Կեյտա, 72'), Տիագո; Պեդրո, Վիլյա և Մեսսի

Ատլետիկո Մադրիդի կազմը` Կուրտուա; Լոպեզ, Միրանդա, Գոդին, Պերեա; Տիագո Մ. (Ադրիան, 81'), Գաբի, Սուարեզ (Սալվիո, 46'); Ռեյես (Թուրան, 46'), Դիեգո և Ֆալկաո

Barca.am

Ապե Ջան
26.09.2011, 22:43
Չավին մրցնակի արժանացավ

http://i.imgur.com/fbSa6.jpg

Չավին SportCultura Բարսելոնայում մրցանակի արժանացած մարզիկներից մեկն էր: Նրա փոխարեն այդ մրցանակը վերցրեցին ֆուտբոլիստի ծնողները: Պարգևատրմանը մասնակցում էր նաև Սանդրո Ռոսելը:

Cervezas Damm - ի նախկին գործարանում կայացավ պարգևատրման 6 - րդ արարողությունը: Չավին ճանաչվեց Իսպանիայի լավագույն խաղացող և մարզիչ` առաջ անցնելով Ռաֆայել Նադալից:

Բարսայի ներկայացուցիչները

Պարգևատրման արարողության ժամանակ դահլիճում միացվեց հատուկ տեսանյութ, որում Չավին բացատրում էր իր բացակայության արդարացի պատճառները: Նրա փոխարեն Բարսելոնայի և Իսպանիայի նախկին մարզիչ Լուիս Արագոնեսի ձեռքերից մրցանակը ստացան խաղացողի ծնողները:

Բացի Չավիի հարազատներից, պարգևատրմանը ներկա էին նաև ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը, մարզական փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և մարզական տնօրեն Անտոնի Սուբիսարետան:

Արագոնեսը Չավիի և Բարսայի մասին

1987/1988 մրցաշրջանում Բարսելոնայի մարզիչ Լուիս Արագոնեսը, ով Իսպանիայի հավաքականի մարզիչն էր Եվրո 2008 - ում, ասաց. "Չավին արժանի է այս և մնացած բոլոր մրցանակներին: Նա, անկասկած, Իսպանիայի լավագույն խաղացողն է, բայց շարունակում է մնալ այն համեստ տղան, ով այդքան բան է արել իր ակումբի ու հավաքականի համար":

Բարսելոնայի մասին Արագոնեսն ասաց. "Այս պահին Բարսան Իսպանիայի և աշխարհի լավագույն ակումբն է: Յուրաքանչյուր այլ թիմի համար չափազանց դժվար կլինի իջեցնել Բարսային այն բարձրունքից, որտեղ այժմ է.... Արժեքավոր տիտղոսներ նվաճելու գլխավոր ֆավորիտը Բարսելոնան է: Կարծում եմ, նրանք կրկին կհաղթեն Լա Լիգայում, ինչը կլինի 4 - րդ անընդմեջը: Նրանք հիանալի թիմ են և կարող են կրկին հաղթել նաև Չեմպիոնների լիգայում, եթե հաջողությունն իրենց կողմը լինի: Մնացած թիմերը դեռ հեռու են Բարսելոնայի խաղամակարդակից":

Barca.am

Ապե Ջան
28.09.2011, 22:37
«Չեմպիոնների Լիգայի» շրջանակներում, այսօր՝ 23:45 - ին, Իսպանական «Բարսելոնան» կմրցի՝ «Բատե» - ի հետ: Այս հանդիպումը անչափ կարևոր է Իսպանական թիմի համար: Մաղթում եմ գեղեցիկ ու դիտարժան խաղ:

GO... ;)

Altair
29.09.2011, 19:41
«Չեմպիոնների Լիգայի» շրջանակներում, այսօր՝ 23:45 - ին, Իսպանական «Բարսելոնան» կմրցի՝ «Բատե» - ի հետ: Այս հանդիպումը անչափ կարևոր է Իսպանական թիմի համար: Մաղթում եմ գեղեցիկ ու դիտարժան խաղ:

GO... ;)

ԲԱՏԵ 0-5 Բարսելոնա

Լեո
29.09.2011, 21:11
Մեր ավանդական 0-5-ը (կամ որ նույնն է` 5-0-ն) :B

Ապե Ջան
30.09.2011, 12:22
Մեսսի` ռեկորդ մարդը (29/09/2011)

http://i.imgur.com/bCTjw.jpg

Մեսսին հավասարվեց Կուբալային խփած գոլերի քանակով և դարձավ ակումբի պատմության մեջ 2 - րդ գլխավոր ռմբարկուն: Նա ընդամենը 24 տարեկան է և հասել է նման նվաճման: 2003/2004 մրցաշրջանում, երբ նա իր նորամուտն էր նշում առաջին թիմում, քչերը կարող էին ենթադրել, որ 8 տարի անց նա կհասնի նման արդյունքների:

Իրականում սա Լեոյի համար միայն հերթական ռեկորդն էր: Այժմ առաջարկում ենք ծանոթանալ նրա սահմանած այլ ռեկորդային ցուցանիշներին:

► Ամենաշատ գոլերը 1 մրցաշրջանի ընթացքում` Նախորդ մրցաշրջանում Մեսսին 53 գոլ հեղինակեց, 31 - ը` Լա Լիգայում, 12 - ը` Չեմպիոնների լիգայում, 7 - ը` Կոպա Դել Ռեյում և 3 - ը` Իսպանիայի սուպերգավաթում: Այդպիսով, նա Քրիստիանո Ռոնալդոյի հետ միասին դարձավ 1 մրցաշրջանի ընթացքում ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստը:

► Ակումբի լավագույն ռմբարկուն Լա Լիգայի 1 մրցաշրջանի ընթացքում` Մեսսին 2009/2010 մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրած 35 խաղում խփեց 34 գոլ և հավասարվեց 1996/1997 մրցաշրջանում Ռոնալդոյի ռեկորդին:

► Ակումբի լավագույն ռմբարկուն միջազգային մրցասպարեզում` 42 գոլով Մեսսին ակումբի պատմության մեջ միջազգային մրցասպարեզում լավագույն ռմբարկուն է: Այդ 42 գոլից 39 - ը նա խփել է Չեմպիոնների լիգայում, 2 - ը` Աշխարհի ակումբային գավաթում, 1 - ը` ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթում: Լեոն նաև ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է Չեմպիոնների լիգայում:

► Չեմպիոնների լիգայի վերջին 3 մրցաշրջանների լավագույն ռմբարկուն` Մեսսին Չեմպիոնների լիգայի վերջին 3 մրցաշրջանների գլխավոր ռմբարկուն է: Նման ցուցանիշի հասել են միայն Մյուլերն ու Պապինը: Անցած մրցաշրջանում Լեոն 12 գոլ խփեց, ինչը Ռուդ վան Նիստելռոյի 2002/2003 մրցաշրջանի ռեկորդի կրկնությունն է:

► Իսպանիայի սուպերգավաթի գլխավոր ռմբարկու` Այս մրցաշրջանի ամենասկզբում Մեսսին 3 գոլ խփեց Ռեալ Մադրիդին Իսպանիայի սուպերգավաթային 2 խաղերում և դարձավ պատմության մեջ լավագույն ռմբարկուն 8 գոլով:

► Համաշխարհային ռեկորդ` 2009/2010 մրցաշրջանում Մեսսին դարձավ պատմության մեջ միակ խաղացողը, ով 1 մրցաշրջանի ընթացքում դարձավ ներքին առաջնության գլխավոր ռմբարկու, նվաճեց ոսկե խաղակոշիկն ու ճանաչվեց աշխարհի և Եվրոպայի լավագույն խաղացող:

► 2 ոսկե գնդակ իրար հետևից` 2008/2009 և 2009/2010 մրցաշրջանում Մեսսին իրար հետևից արժանացավ աշխարհի լավագույն խաղացողի կոչմանն ու դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, ով 2 ոսկե գնդակ է նվաճել, այն էլ իրար հետևից:

Barca.am

Altair
30.09.2011, 19:59

Այ սրանք իրական արդյունքներ են, այլ ոչ թե Քրիստիանոինը:

Ապե Ջան
05.10.2011, 23:18
Լեո Մեսսի` գոլահար մեքենա (05/10/2011)

Գնալով կրճատվում է այն սակավաթիվ բառերի քանակը, որոնք բնորոշում են Մեսսիի խաղն ու ֆուտբոլասերների հիացմունքն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խաղի հանդեպ: Արգենտինացու արձանագրած հերթական ցուցանիշը, որ ապշեցնում է, խփած գոլերն են: Մեսսին այս մրցաշրջանի 11 պաշտոնական խաղերում արդեն 14 գոլ է հեղինակել:

Լա Լիգայի այժմյան գլխավոր ռմբարկուն, ով Իսպանիայի սուպերգավաթի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է 8 գոլով, հավասարվել է Կուբալային խփած գնդակների քանակով և համարվում է ակումբի պատմության մեջ լավագույն 2 - րդ ռմբարկուն: Լեոն նաև վերջին 3 տարիների Չեմպիոնների լիգայի գլխավոր ռմբարկուն է:

Կարող է հասնել Պեդրոյի ցուցանիշին

Այդուհանդերձ դեռ կան որոշ ցուցանիշներ, որոնք Լեոյի համար առայժմ անհաղթահարելի են: Օրինակ, 2009/2010 մրցաշրջանում Պեդրոն աչքի ընկավ բոլոր 6 մրցաշարերում` Իսպանիայի սուպերգավաթ, ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթ, Լա Լիգա, Չեմպիոնների լիգա, Կոպա Դել Ռեյ և Աշխարհի ակումբային առաջնություն: Լեոն այս մրցաշրջանում արդեն աչքի է ընկել առաջին 4 մրցաշարերում: Իսպանիայի սուպերգավաթում նա խփել է 3 գնդակ, ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթում` 1 գնդակ, Լա Լիգայում` 8 գնդակ, Չեմպիոնների լիգայում` 2 գնդակ:

Առջևում Կոպա Դել Ռեյն է ու Աշխարհի ակումբային առաջնությունը: Լեոն հենց այս տարի կարող է աչքի ընկնել այդ 2 մրցաշարերում, ինչը հիանալի նվեր կլինի արգենտինացու համար ամանորին:

2 - ական հեթ - տրիկ և դուբլ

Մեսսին այս մրցաշրջանում արդեն 2 հեթ - տրիկ է գրանցել: Զոհերը եղել են Օսասունան և Ատլետիկո Մադրիդը: Նա նաև 1 - ական դուբլ է ձևակերպել Վիլյառեալի ու Բատեի դեմ խաղերում: Արդյունքում` 2 - ական հեթ - տրիկ և դուբլ: Տրամաբանական է, որ արգենտինացին այժմ Լա Լիգայի գլխավոր ռմբարկուն է:

Դեռ կա անհաղթահարելի ցուցանիշ այս մրցաշրջանում

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լեոն դեռ աչքի չի ընկել մրցակցի դաշտում: Նա նաև աչքի չի ընկել Չեմպիոնների լիգայում` Նոու Կամպում: Հոկտեմբերի 18 - ին (Բարսելոնա - Վիկտորիա Պլզեն) և 25 - ին (Գրանադա - Բարսելոնա) Մեսսին հնարավորություն կունենա լրացնել այդ բացը:

Ավելացնենք, որ Լիոնել Մեսսին այժմ գտնվում է Արգենտինայում, որտեղ պատրաստվում է ալբիսելեստեին դուրս բերել Չիլիի դեմ խաղին: Այնտեղ էլ Լեոյից մեծ ակնկալիքներ ունեն ֆուտբոլասերները:

Barca.am

Ապե Ջան
16.10.2011, 10:54
Բարսելոնա - Ռասինգ 3:0

2 գոլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին:

Altair
02.11.2011, 21:01
Վալդեսը ռեկորդակիր
53290

Ինչպես Լեո Մեսսին, Վալդեսը նույնպես դարձավ ռեկորդակիր:

Վալդեսը երեկվա խաղի ժամանակ գնդակ չհանեց սեփական դարպասից: Վալդեսը վերջին 877 րեպեներում այդ արարողությանը չէր մասնակցել: Այս ռեկորդով նա դարձավ ռեկորդակիր: Նա անցավ Միգել Ռեյնայի ռեկորդից, ով մինչև այդ գլխավորում էի այս վարկանիշը: Վալդեսին հարկավոր էր գոլ չընդունել առաջին 38 րոպեների ընթացքում, սակայն նա գոլ չընդունեց ամբողջ խաղի ընթացքում:

Իսկ Միգել Ռեյնան գոլ բաց չէր թողել 824 րոպե:

Իհարկե Վալդեսը կարող է այս ռեկորդը բարելավել:
Աղբյուրը՝ fcbarca.net.ru (http://fcbarca.net.ru/news/valdesy_39_r_39_ekordakir/2011-11-02-2330)

Altair
10.11.2011, 18:49
«Բարսելոնան» պայմանագիր է կնքել Գուգլի հետ
53329
Ինչպես հաղորդում է 1-ինը, Իսպանական «Բարսելոնայի» ղեկավարությունը պայմանագիր է կնքել խոշորագույն որոնողական ընկերության` «Google»-ի հետ: Երբ ընկերությունը թողարկի «Google+Pages» նախագիծը, ակումբը պաշտոնապես կնեկայացվի այդտեղ:
Այդ պայմանագրի շնորհիվ կատալոնական ակումբը ամրապնդում է իր դիրքերը նորագույն տեխնոլոգիաների բնագավառում: Նշենք, որ Իսպանիայի պրոֆեսիոնալ լիգայի (LFP) «Բարսելոնան» այդ նախագծում ներկայացված միակ ակումբը կլինի:
Այդ համաձայնագրի շնորհիվ «Google»-ը անմիջապես ակումբից նորություններ կստանա և դրանք կտեղադրի իր էջում:

Աղբյուրը՝ www.armbarca.com (http://www.armbarca.com/news/barcagoogle/2011-11-09-1738)

Ապե Ջան
29.11.2011, 12:11
Առաջին ճապոնացին Բարսելոնայում

http://i.imgur.com/E0ukP.jpg

10-ամյա Տակեֆուսա Կուբուն, ով այսուհետ կհաճախի «Բարսելոնայի» դպրոցը, կատալոնական ակումբի պատմության մեջ առաջին ճապոնացին է: Այս մասին հաղորդում է Marca-ն:

«Բարսելոնայի» սկաուտները դեռ 2 տարի առաջ են նկատել Կուբույին, ով հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Կատալոնացիները սովորաբար 13 տարեկանից ցածր ֆուտբոլիստներ չեն ընդունում իրենց ակադեմիա, սակայն այս անգամ բացառություն է արվել. ճապոնացի հրաշամանուկին 3 տարի շուտ են հրավիրել:

Ակադեմիայի մարզիչներից մեկի խոսքով' Կուբուն իր խաղաոճով նման է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին:

ArmSport.am

Լեո
16.12.2011, 23:45
:sorry

http://i.imgur.com/muu0z.jpg

Ջուզեպե Բալզամո
18.12.2011, 15:44
Յոկոհամայում ավարտվեց Բարսայի ու Սանթոսի միջև՝ ակումբային առաջնության եզրափակչի առաջին խաղակեսը- 3:0: Առաջին գոլը հրաշք էր, իրենից հեռացող գնդակը կրունկով որսալուց հետո, մեկ հպումով Մեսսին է փոխանցում Չավին: Վերջինս էլ հնարավորինս գեղեցկացնելով էտ փոխանցումը, դարպասապհի վրայով (փափուկ) ուղարկում ա դարպասը, պաշտպանին հնարավորություն տալով գնդակը հանելու անհաջող փորձ անել … սիրուն գոլ: Երկրորդը՝ Չավի. Ալվեսի կտրուկ փոխանցումից հետո, հուժու հարվածով: Երրորդ գոլով (Սեսկ), Բարսան ստորացրեց "Սրբերին" նրանց տուգանայինում, սա չեմ պատմելու՝ պիտի նայվի :) Ես գնացի՝ խաղը սկսվեց, ուղիղ եթեր "Ռոսսիա 2"

Ջուզեպե Բալզամո
18.12.2011, 16:29
Վերջ 4:0… Մեսսին մի հատ էլ սիրունացրեց խաղը: Սանթոսը, երկրորդ խաղակեսում, փորձեց կենդանության նշաններ ցույց տալ, բայց Ալվեշը չթողեց… էդ Նեյմարից բան չհասկացա, չնայած ասում են լավ ֆուտբոլիստ ա…:esim

Լեո
18.12.2011, 21:32
Սա էլ Տոյոտայի նվերը Մեսսիին :)

http://i.imgur.com/WYj7j.jpg

Արծիվ
20.12.2011, 05:14
Սա էլ Տոյոտայի նվերը Մեսսիին :)

http://i.imgur.com/WYj7j.jpg
Լավ էլ իրա բոյի համեմատ ավտո են նվիրել :D

Արծիվ
20.12.2011, 05:16
:sorry

http://i.imgur.com/muu0z.jpg
Առաջինը լինի վերջինը չլինի ;):)

Ozon
20.12.2011, 10:49
Ճապոնացիները Մեսիին տեսնելով կորցրել են իրենց(տեսանյութ)
http://www.hotnews.am/top/22840

Altair
20.12.2011, 23:03
Սա էլ Տոյոտայի նվերը Մեսսիին :)

http://i.imgur.com/WYj7j.jpg

Միհատ թեմայից դուրս հարց տամ. Տոյոտան Ճապոնական ընկերություն ա՞:
Հ.Գ. Դե ես մեքենաներով հետքրքրվքծ չեմ:

Ambrosine
21.12.2011, 01:05
Միհատ թեմայից դուրս հարց տամ. Տոյոտան Ճապոնական ընկերություն ա՞:
Հ.Գ. Դե ես մեքենաներով հետքրքրվքծ չեմ:
Այո :)`
http://en.wikipedia.org/wiki/Toyota

Լավ էլ իրա բոյի համեմատ ավտո են նվիրել :D
Ես կասեի` իր բոյի բանալի են տվել :)):

Ապե Ջան
21.12.2011, 01:41
ԱԱԱ - ի գավաթն ակումբի թանգարանում է

http://i.imgur.com/hYzkX.jpg

Աշխարհի ակումբային առաջնության գավաթը, որը ներկա էր Սանդրո Ռոսելի և ակումբի աշխատակիցների համատեղ ճաշին, Բարսելոնայի թանգարանում է:

Այդպիսով, 2011 թվականի ընթացքում ակումբի թանգարանը համալրվեց ևս 1, թվով արդեն 5 - րդ գավաթով: Սա նաև ԱԱԱ - ի 2 - րդ գավաթն էր Բարսելոնայի պատմության մեջ:

http://i.imgur.com/9c54t.jpg (http://imgur.com/9c54t)

http://i.imgur.com/EGMLh.jpg (http://imgur.com/EGMLh)

http://i.imgur.com/tuQYK.jpg

Barca.am

Լեո
21.12.2011, 08:09
Առաջինը լինի վերջինը չլինի ;):)
Անկախ նրանից, թե ֆուտբոլիստները որ թիմում են խաղում` նրանք մարդ են, ու ինչքանո՞վ ա մարդկային ուրիշների դժբախտության վրա ուրախանալ :think

Արծիվ
21.12.2011, 08:40
Անկախ նրանից, թե ֆուտբոլիստները որ թիմում են խաղում` նրանք մարդ են, ու ինչքանո՞վ ա մարդկային ուրիշների դժբախտության վրա ուրախանալ :think
Ցավում եմ որ դու այդպես էլ չհասկացար որ ասածս կատակ էր: Պարզ երևումա որ բացի Բարսելոնա թիմից ու նրա անձնակազմից կյանքում քեզ ուրիշ բան չի հետաքրքրում :D
Թեք իթ իզի մեն ;)

Արծիվ
21.12.2011, 08:42
Ապեր ես բոլոր տաղանդավոր ֆուտբոլիստներին էլ սիրում եմ այդ թվում նաև Բարսելոնա թիմից:

Արծիվ
21.12.2011, 08:46
Մեսսին շատ լավ ֆուտբոլիստա և ես սիրում ու հարգում եմ նրան նա մանավադ որ նա խաղում է իմ սիրած հավաքականում և նրա մասին ինչ որ գրում եմ պարզապես կատակում եմ ու ոչ մի խոսք չի կարող կասկածի տակ դնել նրա տաղանդը ;)

Ապե Ջան
23.12.2011, 10:55
Բարսելոնան 9 անպատասխան գոլ է խփել

http://i.imgur.com/SdAPS.jpg

Երեկ կայացել են Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ պատասխան հանդիպումները։ «Բարսելոնան», որն առաջին հանդիպմանը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել էր «Հոսպիտալետին», երեկ սեփական հարկի տակ 9 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը և դուրս եկել 1/8 եզրափակիչ։

Իսպանիայի գավաթ

«Բարսելոնա»-«Հոսպիտալետ» 9։0 (5:0)

Գոլերը՝ Պեդրո 12՛ (11մ), Ինյեստա 19՛, Տիագու 23՛, Չավի 36՛, Տելյո 43՛, Կուենկա 49՛, Տիագու 54՛ (11մ), Տելյո 64՛, Կուենկա 81՛։

barca.am

Altair
24.12.2011, 11:53

Ավելացնեմ՝

http://www.youtube.com/watch?v=m4AtHSAGus0&feature=player_embedded

John
24.12.2011, 12:21
դե պարզ էր որ պտի հաղթեն, հաշիվն էլ տենց շատ էական չի, բայց ստեղ ուրիշ հարց կա... 1ին գոլը... սենց թույլ թիմերի համար ամենակարևորը ինչքան հնարավոր ա ուշ գոլ բաց թողնելն ա ու իրանց համար հաստատ էդ առանցքային պահ է, ու հեչ սիրուն չի նայվում, որ 1ին գոլը խփվում ա տենց կեղտոտ ձևով... էն 39 համարի ջահելը մեղմ ասած սեփական կամքով շուռ եկավ տուգանային հրապարակում... սիրուն չի նայվում, ՀԵՉ... ու մե՜ծ ստվեր ա քցում Բարսայի հեղինակության վրա... դե մրցավարի մասին էլ չասեմ... ասա այ հոգնած, եթե դու, սոձյա կոչված մարդդ, կանոնների խախտման լինել-չլինելու պահը չես նկատել՝ էն եզրում կանգնած կոլեգայիցդ ճշտի, էդ վերջինս էլ, եթե չի տեսել որ խախտում կա, ուրեմն չկա... իսկ եթե սուձյան իսկականից խախտում տեսավ էդ դրվագում՝ ուրեմն մեղմ ասած ֆքուր իրան...

Լեո
24.12.2011, 16:10
Եթե չլիներ 11 մետրանոցը, Հոսպիտալետը չէր պարտվի :))

Լեո
10.01.2012, 00:25
Մեսսի - աշխարհի 2011թ. լավագույն ֆուտբոլիստ
Գվարդիոլա - աշխարհի 2011թ. լավագույն մարզիչ

:)

Altair
10.01.2012, 00:28
Մեսսին երրորդ անգամ աննդմեջ նվաճեց «Ոսկե գնդակ»-ը:
53762
Լավագույն մարզիչ ճանաչվեց Պեպ Գվարդիոլան, առաջ անցնելով Ժոզե Մոուրինյոյից և Ալեքս Ֆերգյուսոնից:
Լավագույն գոլը ճանաչվեց Նեյմարինը:
Խորհրդանշական հավաքականը՝
Իկեր Կասիլյաս (Ռեալ)
Դանի Ալվեշ (Բարսելոնա)
Խերարդ Պիկե (Բարսելոնա)
Սերխիո Ռամոս (Ռեալ)
Նեմանյա Վիդիչ (Մանչեսթեր Յունայթեդ)
Անդրես Ինյեստա (Բարսելոնա)
Խաբի Ալոնսո (Ռեալ)
Խավի (Բարսելոնա)
Լիոնել Մեսսի (Բարսելոնա)
Կրիշտիանո Ռոնալդո (Ռեալ Մադրիդ)
Ուեյն Ռունի (Մանչեսթեր Յունայթեդ)

John
10.01.2012, 15:07
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=DhYU_znLSRk#!

Kuk
13.01.2012, 00:58
Հիմա Բարսայի խաղ կա չէ՞ Օսասունայի հետ։ Էդ ցույց տալու ե՞ն թիվիով։

Life
13.01.2012, 01:24
Հիմա Բարսայի խաղ կա չէ՞ Օսասունայի հետ։ Էդ ցույց տալու ե՞ն թիվիով։

չէ,գավաթի խաղերը ցույց չեն տալիս(բացառությամբ կլասիկոների)

Ապե Ջան
16.01.2012, 04:47
Բարսելոնա - Բետիս 4:2
Ապրեն տղերքը: :)

Ապե Ջան
18.01.2012, 03:32
Մեսսին կանցկացնի իր 300 - րդ խաղը Բարսայում

http://i.imgur.com/BwfEB.jpg

2004 թվականի օգոստոսի 16 - ին Լիոնել Մեսսին նշեց իր նորամուտը Բարսելոնայի կազմում: Վաղը նա կարող է արդեն անցկացնել իր 300 - րդ հանդիպումը կապտանռնագույն մարզազգեստով:

299 խաղում Լեոն 213 գոլ է հեղինակել: Այս ընթացքում նա 3 անգամ արժանացել է Ոսկե գնդակի, ընդ որում` անընդմեջ:
Լա Լիգայի 2004/2005 մրցաշրջանի 7 - րդ տուրում Բարսան մրցում էր Էսպանյոլի դեմ Մոնտժուիկ մարզադաշտում: Վնասվածքների պատճառով, Ֆրանկ Ռայկարդն առաջին թիմ էր հրավիրել Բարսելոնա Բ - ի 5 խաղացողների` Ռուբենին, Պենյային, Դամիային, Քրիստիանին և Մեսսիին: Վերջինս հարձակվողական ոճի կիսապաշտպան էր, ով 2000 թվականի դեկտեմբերի 14 - ին պայմանագիր էր կնքել Բարսելոնայի հետ անձերոցիկի վրա: Հենց այդ տարվանից նա խաղում էր 2 - րդ թիմում, որը գլխավորում էր Պերե Գրատակոսը:

Այդ երեկո Ռայկարդի կողմից հրավեր ստացած 5 խաղացողներից միայն 1 - ը` Մեսսին, դուրս եկավ խաղադաշտ և նշեց իր նորամուտն առաջին թիմում: Նա հանդիպման 82 - րդ րոպեին փոխարինեց խաղի միակ գոլը հեղինակած Դեկուին: Լեոյի մոտ լարվածության ոչ մի նշույլ չէր նկատվում և նա նույնիսկ հասցրեց սպառնալ Կամենիի դարպասին: Խաղից հետո Ռայկարդն ասաց. "Մեսսին մեզ հետ է, քանի որ նա որակյալ խաղացող է և ունի շատ լավ դրիբլինգ":

Առաջին տարիները

2004/2005 մրցաշրջանում Մեսսին ընդհանուր առմամբ մասնակցեց 9 պաշտոնական հանդիպման: 7 - ը` Լա Լիգայում, 1 - ականն էլ` Չեմպիոնների լիգայում և Կոպա Դել Ռեյում: Հատկանշական է, որ ներքին առաջնության 34 - րդ տուրում Լեոն գոլ հեղինակեց` դառնալով ակումբի պատմության մեջ գնդակ խփած ամենաերիտասարդ խաղացողը: Արգենտինացին այդ ժամանակ 17 տարեկան, 10 ամսական և 7 օրեկան էր: Հետագայում Բոյան կրկիչը գերազանցեց այդ ցուցանիշը: Այնուհետև` ամռանը, Մեսսին փայլեց Յուվանթուսի դեմ Ժոան Գամպերի գավաթի խաղում: 2006/2007 մրցաշրջանում էլ Բարսայի այժմյան 10 համարը հեղինակեց աշխարհահռչակ ֆանտաստիկ գոլը Խետաֆեի դարպասը:

Առաջադիմեց Պեպի թիմում

Մինչ 2008/2009 մրցաշրջանի մեկնարկը, Մեսսին Բարսայի կազմում անցկացրած 110 խաղերում 42 գոլ էր հեղինակել: Այն ժամանակ էլ նա թիմի առաջատարներից էր, բայց գտնվում էր Ռոնալդինյոյի ու Դեկուի ստվերում: Երբ եկավ Պեպը, ամեն բան փոխվեց: Գվարդիոլան արգենտինացուն լիակատար ազատություն տվեց խաղադաշտում, ինչը ֆանտաստիկ արդյունք տվեց: Բացի այն, որ Լեոն դարձավ թիմի բացահայտ առաջատարը, նա նաև որոշ որակներ բացահայտեց իր մեջ, օրինակ` ռմբարկուական: Պեպի օրոք անցկացրած 189 խաղում Մեսսին 171 գոլ է հեղինակել:

Ռեկորդը ռեկորդի հետևից

2008/2009 մրցաշրջանից ի վեր, Մեսսին բազմաթիվ և բազմապիսի նշանակալից ցուցանիշներ է գրանցել`

2010 թվականի հունվարի 16 (22 տարեկան)` 100 գոլի սահմանագծին հասած ամենաերիտասարդ խաղացողը:

2011 թվականի նոյեմբերի 1 (24 տարեկան)` 200 գոլի սահմանագծին հասած ամենաերիտասարդ խաղացողը:

2009/2010 մրցաշրջան` Ֆուտբոլի պատմության մեջ միակ խաղացողը, ով 1 մրցաշրջանում ստացավ Ոսկե գնդակը, ՖԻՖԱ - ի լավագույն խաղացողի մրցանակը, Պիչիչին ու Ոսկե խաղակոշիկը:

2012 թվականի հունվարի 9 (24 տարեկան, 6 ամսեկան և 17 օրեկան)` 3 անգամ Ոսկե գնդակի արժանացած ամենաերիտասարդ խաղացողը:

2010/2011 մրցաշրջան` Ռոնալդոյի հետ 1 մրցաշրջանում ամենաշատ գոլերը հեղինակած ֆուտբոլիստը (53 գոլ):

Բարսայի միջազգային գլխավոր ռմբարկուն` ակումբի պատմության մեջ միջազգային մրցաշարերում ամենաշատ գոլերը հեղինակած ֆուտբոլիստը (48 գոլ: 43 - ը Չեմպիոնների լիգայում, 4 - ը` ԱԱԱ - ում, 1 - ը` ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթում)

Բացի այս ամենը, Մեսսին Բարսելոնայի հետ 18 տիտղոս է նվաճել: Անկասկած, կատալոնյան թիմի երկրպագուները պետք է երջանիկ լինեն, որ իրեց սիրելի թիմի կազմում խաղում է ոչ միայն մեր օրերի, այլև, հնարավոր է, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

Barca.am

Արծիվ
12.02.2012, 07:22
Իսպանիայի առաջնություն. 23-րդ տուր. Բարսելոնանայի վախճանը :D

Ֆուտբոլի Իսպանիայի Պրիմերայի 23-րդ տուրի շրջանակներում քիչ առաջ Պամպլոնայում իրենց հանդիպումն ավարտեցին "Օսասունան" եւ "Բարսելոնան":

Կատալոնական ակումբը 2-3 հաշվով անակնկալ պարտություն կրեց եւ շարունակում է իր անկայուն ելույթները: Միեւնույն ժամանակ, Իսպանիայի գործող չեմպիոնները, որոնք փորձում են պաշտպանել տիտղոսը, հայտնվեցին ծանր կացության մեջ, քանի որ առաջին տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը» 7 միավորի առվելություն ունի, իսկ վաղը սեփական հարկի տակ ընդունելու է «Լեւանտեին»: Առավել քան հավանական է, որ առաջատարը հերթական 3 միավորն է վաստակելու՝ միավորների տարբերությունը հասցնելով 10-ի:

23-րդ տուր

ՕՍԱՍՈՒՆԱ - ԲԱՐՍԵԼՈՆԱ` 3-2

1-0 - Դեյան Լեկիչ (5'), 2-0 - Դեյան Լեկիչ (22'), 2-1 - Ալեքսիս Սանչես (51'), 3-1 - Ռաուլ Գարսիա (56'), 3-2 - Տելիո (73'):

http://armsport.am/am/news/4/4/32293/

http://www.youtube.com/watch?v=ZzgX4EfFgsM

Նորից համոզվեցինք որ առանց Չավի և Ինիեստա գոյություն չունի Բարսելոնա, նույնիսկ Մեսսին է անզոր երբ դաշտում չկան նրանք: Դե ինչ ասեմ համբերություն Բարսելոնայի ֆանատներին, կտեսնվենք գալիք 2012-13 մրցաշրջանում ;)

Altair
13.02.2012, 20:02

Նույն նախորդ տարվա նման է: Ուղղակի ի տարբերություն անցած տարվա Իսպանիայի Copa Del Rey-ի փոխարեն Ռեալը Լա Լիգան կտանի, իսկ Բարսան ՉԼ-ն և Copa Del Rey-ը:

Ozon
14.02.2012, 16:45
ի ուրախություն բազմահազար ֆուտբոլասերների` երկարատև ընդմիջումից հետո` այսօր կվերսկսվի Չեմպիոնների լիգայի խաղարկությունը: 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղային օրվա ընթացքում կկայանան երկու հանդիպումներ: Ընթացիկ խաղարկության իսկական բացահայտումը դարձած` Կիպրոսի “ՀԱՊՕԵԼ”-ը կհյուրընկալվի ֆրանսիական “Լիոնին”: Ինչ վերաբերվում է մյուս զույգին, ապա այստեղ միմյանց հետ կմրցեն ակումբներ, որոնք իրենց անուններով արդեն, իսկ շատ բան են ասում` “Բայեր 04 Լևերկուզեն” և “Բարսելոնա”:

Խմբային փուլում ,սեփական հարկի տակ երեք խաղերում երեք հաղթանակ տոնած գերմանական ակումբին` այսօր սպասվում է բարդ և դաժան փորձություն: Լևերկուզենիցներին նախանձել չէս կարող, քանի որ արդեն 1/8 եզրափակիչում նրանց մրցակիցը կլինի ոչ ավել, ոչ պակաս` Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը: Հարկ է նշել, որ ընթացիկ խաղարկությունում “Բարսելոնան” հյուրընկալվելիս` միջինը չորս գոլից պակաս, մրցակիցների դարպասը չի գրավում:

Ընթացիկ խաղարկության խմբային փուլում ”Բայերը” երկրորդ անգամ կհանդիպի Իսպանիան ներկայացնող ակումբի հետ: Խմբային փուլում Ռոբին Դուտի սաները կարողացան իրենց թիկունքում թողնել “Վալենսիային”: Ինչ վերաբերվում է “Բարսելոնային”, ապա կարելի է ասել, որ թիմը կես շնչով հաղթահարեց խմբային փուլի արգելքը:

Երկու թիմերն էլ իրենց երկրների ներքին առաջնություններում, գրեթե ձախողվել են: Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել կատալոնյան ակումբը, ապա կարելի է վտահորեն նշել, որ “Բարսան” շեշտը դնելու է հենց Չեմպիոնների լիգայի վրա: Այս առումով “Բայերը” էլ ավելի բարդ կացության մեջ է: Թիմը Բունդեսլիգայում ակնհայտորեն չի փայլում, այլ ընդհակառակը շարունակում է հիասթափեցնել իր ցուցադրած արդյունքներով և ընթանում է 6-րդ տեղով:

Սակայն, երբեք պետք չէ խառնել ներքին առաջնությունները Չեմպիոնների լիգայի հետ, քանի որ այս մրցաշարը լրացուցիչ մոտիվացիա է, առանձնահատուկ տրամադրվածություն և ամեն ակումբի ու այնտեղ հանդես եկող ֆուտբոլիստի երազանք: Ուստի այդ պատճառով, պետք չէ թերագնահատել կողմերից և ոչ մեկին: Այն ,որ այս խաղում միանշանակ ֆավորիտը “Բարսելոնան” է` դրանում երկու կարծիք լինել չի կարող, բայց “Բայերը” այն թիմն է, որ երբեք և ոչ մի պարագայում չի սիրում հանձնվել: Դրա վառ ապացույցը, ընթացիկ խաղարկության խմբային փուլում` “Վալենսիայի” և “Չելսիի” նկատմամբ տոնած կամային հաղթանակներն էին: Այդ ամենը հաշվի առնելով, ”Բարսելոնայի” ֆուտբոլիստները հավանաբար չեն փորձի թերագնահատել իրենց մրցակցին: Լևերկուզենցիներն հատկապես ուժեղ են երկրորդ հարկում և չափազանց վտանգավոր ստանդարտ դիրքերի խաղարկումների ժամանակ,սակայն Բայերի “աքիլեսյան գարշապարը” կարելի է համարել կենտրոնական պաշտպանների դանդաղությունն ու նրանց կողմից հաճախակի կատարվող դիրքային սխալները: Խնդիրներ կան նաև դարպասային գծում, քանի որ թիմի հիմնական դարպասպահ` Ռենե Ադլերի բացակայության պայմաններում դարպասը վստահված է երիտասարդ և անփորձ Բերնդ Լենոյին, ով չնայած, որ խոստումնալից է, բայց ակնհայտորեն զիջում է իր փորձառու խաղընկերոջը, իսկ փորձի պակասը նմանատիպ մրցակիցների հետ խաղերում` վճռորոշ դեր կարող է խաղալ: Մեծ կորուստ կարելի է համարել “Բայերի” կիսապաշտպանության առաջատարներից` Սինդեյ Սեմի բացակայությունը: Գերմանացի ֆուտբոիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս, իսկ դա նշանակում է, որ նա չի կարողանա մասնակցել նաև թիմերի պատասխան հանդիպմանը: Այսօրվա “Բայերում”`ակնհայտորեն խնդիրները շատ-շատ են: Կկարողանա արդյո՞ք Լևերկուզենցիների մարզիչ` Ռուբին Դուտը վերածվել`Ռոբին Գուդի` դժվար է ասել, բայց մի բան հաստատ է` “Բայերը” պայքարելու է մինչև վերջ:

Հետաքրքիր փաստեր

•Թիմերը նախկինում մի քանի անգամ մրցել են միմյանց հետ: Հետաքրքիր է, որ եվրագավաթներում “Բայերի” առաջին իսպանական մցրակիցը եղել է հենց “Բարսելոնան”: ՈՒՖԵԱ գավաթի 1987-/88 խաղարկության 1/4 եզրափակիչ առաջին խաղում, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ պատասխան խաղում ` “Բայերը” հյուրընկալվելիս `1:0 հաշվով պարտության մատնեց “Բարսելոնային” և անցավ հաջորդ փուլ: Հետագայում նաև դարձավ գավաթակիր:

•”Բայերի” և “Բարսայի” մյուս հանդիպումը տեղի ունեցավ Չեմպիոննների Լիգայի 2001/02 խաղարկության խմբային փուլում: Լևերկուզենյան հանդիպումը ավարտվեց “Բայերի”` 2:1 հաշվով հաղթանակով,իսկ կատալոնյան խաղը` Բարսելոնայի նույն հաշվով հաղթանակով:

•Մյուս տարի թիմերի ճանապարհները նույնպես խաչվեցին խմբային փուլում, սակայն այս անգամ երկու դեպքում էլ(1:2,2:0) առավելության հասան կատալոնացիները:

•”Բայերը” կփորձի 10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ անցնել 1/4 եզրափակիչ փուլ: Վերջին անգամ Բայերը այդ փուլում հանդես է եկել 2001/02 մրցաշրջանում և նույնիսկ հասել է մինչև եզրափակիչ, սակայն այնտեղ` 2:1 հաշվով զիջել է Մադրիդի “Ռեալին”:

•Խմբային փուլում Ռոբին Դուտի սաները սեփական հարկի տակ անցակցրած երեք խաղերում տոնել են երեք հաղթանակ:

•Բայերը իսպանական թիմերի հետ խաղերում ունի դրական բալանս` 5 հաղթանակ,4 ոչ-ոքի և 4 պարտություն:

•Խմբային փուլում Բարսելոնան արտագնա երեք հանդիպումներում մրցակիցների դարպասը գրավել է 12 անգամ: Գվարդիոլայի սաները եվրոգավաթային վերջին` 9 հանդիպումներում մրցակցին զիջել են միայն մեկ անգամ:

•”Բարսելոնան” Գերմանիայում անցկացրած վերջին 7 խաղերի ընթացքում`4-ում տոնել է հաղթանակ, իսկ 3-ում ոչ-ոքի: Ընդհանուր առմամաբ “Բարսելոնան” գերմանական ակումբների հետ ունի դրական բալանս` 8 հաղթանակ,10 ոչ-ոքի և 5 պարտություն:

•Գավաթակիրների գավաթի 1978/79 խաղարկության եզրափակիչում “Բարսելոնան” հաղթանակ տոնեց Դյուսելդորֆի “ֆորտունայի” նկատմամբ:

http://www.youtube.com/watch?v=hh2RfYvnooY&feature=player_embedded

Նյութը պատրաստեց` Արտակ Վահանսարյանը
Աղբյուր` HOTNEWS.AM (http://www.hotnews.am/top/36553)

Altair
15.02.2012, 01:50
Խաղը ավարտվեց 1-3 Բարսայի հաղթանակով:

Արծիվ
16.02.2012, 06:33
Նույն նախորդ տարվա նման է: Ուղղակի ի տարբերություն անցած տարվա Իսպանիայի Copa Del Rey-ի փոխարեն Ռեալը Լա Լիգան կտանի, իսկ Բարսան ՉԼ-ն և Copa Del Rey-ը:
Շատ վստահ մի խոսա, կարողա մի կերպ Copa Del Rey-ը տանի (չնայած դրա վրա էլ եմ կասկածում ;)) բայց Champions League կրելը երազի մեջ կտեսնեն և ամենակարևորը ՈՒԵՖԱ-ի ծախված ներկայացուցիչներն ու Մեսսիի շորերը խնդրող ծախված մրցավարներն էլ չեն կարող փրկել Բարսելոնայիտ :)

Varzor
16.02.2012, 10:05

Իսպանիայի չեմպիոնատում, ի կարծիքով արդեն շանսերը համարյա զրոյի են հավասատրվել` դժվար թե Ռեալը 4 անգամ պարտվի, կամ էլ այդքան ոչ ոքի խաղա: Չնայած դեռ լուրջ մրցակիցների հետ խաղեր ունի:
Իսկ ՉԼ-ում հաստատ ամենամեծ շանսերն ունի Բարսան` իրենց պես գնդակ պահող ու հավանական գոլի համար խաղացնող չկա:
Ու մրցավարճշմրցավար ստեղ կապ չունեն` ամբողջը մի մեծ, շատ մեծ, խոշոր բիզնեսի հետևանքներն է, որը ժողովրդական լեզվով կոչվում է "ղումար": Ու քանի բուքմեյքերները կան սպորտում արդարությունը միշտ կասկածի տակ է:

Altair
17.02.2012, 17:25
Շատ վստահ մի խոսա, կարողա մի կերպ Copa Del Rey-ը տանի (չնայած դրա վրա էլ եմ կասկածում ;)) բայց Champions League կրելը երազի մեջ կտեսնեն և ամենակարևորը ՈՒԵՖԱ-ի ծախված ներկայացուցիչներն ու Մեսսիի շորերը խնդրող ծախված մրցավարներն էլ չեն կարող փրկել Բարսելոնային

Այս տարի Բարսայի միակ խոչնդոտն մրցավարությունն է, իսկ Ռեալինը Բարսան: Այնպես որ Բարսան լավ խաղով կարող է շրջանցել մրցավարական սխալները, իսկ Ռեալի համար լավ խաղ գոյություն չունի: Այ երբ որ Էլ Կլասիկոներում Ռեալի խաղացողներին կարմիր են ցույց տալիս միայն երկրորդ խաղակեսի ավարտից մի քանի վարկեան առաջ, բողոքներ չկան, իսկ ի օգուտ Բարսայի կատարված սխալներից(որոնց պակասից արդեն կարոտ է առաջանում:)) կան:
Ու դեռ ես Ռեալի երկրպագույից չեմ լսել հետևյալ արտահայտությունը. «Բարսան այս անգամ ուժեղ էր», դրա տեղը լսում եմ. «Սուդյան էր ելի լռիվ»(Խոսքը Ակումբում գտնվող Ռեալցիների մասին չե:))

Արծիվ
18.02.2012, 02:00
Իսկ ՉԼ-ում հաստատ ամենամեծ շանսերն ունի Բարսան` իրենց պես գնդակ պահող ու հավանական գոլի համար խաղացնող չկա:
Ու մրցավարճշմրցավար ստեղ կապ չունեն` ամբողջը մի մեծ, շատ մեծ, խոշոր բիզնեսի հետևանքներն է, որը ժողովրդական լեզվով կոչվում է "ղումար": Ու քանի բուքմեյքերները կան սպորտում արդարությունը միշտ կասկածի տակ է:
Շանսեր ունենալը դեռ չի նշանակում չեմպիոն կդառնա, հիշիր 2009–10թթ երբ նշածտ բուքմեյքրները Բարսելոնայի վրա ստավկա դրեցին իսկ արդյունքում Ինտերնացիոնալը լացացրեծ նրանց ի շնորհիվ Մոուրինյոյի :): Այնպես որ սա ֆուտբոլ է իսկ հիսաթափություններն ու սուրպրայզները լի են պրոֆեսիոնալ ֆուտբոլում:

Արծիվ
18.02.2012, 02:13
Այս տարի Բարսայի միակ խոչնդոտն մրցավարությունն է, իսկ Ռեալինը Բարսան: Այնպես որ Բարսան լավ խաղով կարող է շրջանցել մրցավարական սխալները, իսկ Ռեալի համար լավ խաղ գոյություն չունի: Այ երբ որ Էլ Կլասիկոներում Ռեալի խաղացողներին կարմիր են ցույց տալիս միայն երկրորդ խաղակեսի ավարտից մի քանի վարկեան առաջ, բողոքներ չկան, իսկ ի օգուտ Բարսայի կատարված սխալներից(որոնց պակասից արդեն կարոտ է առաջանում:)) կան:
Ու դեռ ես Ռեալի երկրպագույից չեմ լսել հետևյալ արտահայտությունը. «Բարսան այս անգամ ուժեղ էր», դրա տեղը լսում եմ. «Սուդյան էր ելի լռիվ»(Խոսքը Ակումբում գտնվող Ռեալցիների մասին չե:))
Ո՞նց կարող է Բարսելոնայի համար մրցավարությունը խոչնդոտ հանդիսանալ երբ ՈՒԵՖԱ-ն աշխատում է նրանց օգտին: Ես չգիտեմ թե դու ումից ինչ ես լսում բայց երբ արժանավայել հաղթանակ է տանում ես շնորհավորում եմ նրանց բայց դե ոչ բոլոր հաղթանակներն են արժանի հաղթանակ: Մի խոսքով ինչ կա եղել է արդեն հիմա մնաում է սպասել ՉԼ ընթացքին ու տեսնել թե այս տարի ով արժանապատվորեն կդառնա չեմպիոն:

Altair
19.02.2012, 01:03

Ինչքան հիշում եմ, մարդու զգայարանները միայն լսողականով չեն ավարտվում, տեսողականի նմանել ինչ որ բան կա, այնպես որ ես հիմա YouTube-ն քրքրելու հաավես չունեմ:)) Միհատ հարց տամ ախպերս. Դու Բարսայի այս մցաշրջանի քանի՞ հանդիպում ես դիել:think

Արծիվ
21.02.2012, 09:49
Մեծ հաճույքով պատասխանեմ հարցիտ ախպերս :hi
Մինչև հիմա անցկացրած 23 խաղերից երևի 3 կամ 4 խաղ չեմ դիտել և այդ խաղերն էլ ստիպված եմ նայել է քանի որ բարսան իմ Չսիրած թիմերից մեկնա, կներես բայց դա ի՞նչ կապ ունի :)

Altair
22.02.2012, 00:13

Մրցավարական վորոշումների համա:))

ARam Grig
25.02.2012, 15:23
Էս ի՞նչ կարծրատիպ ա թե իբր մրցավարները օգնում են Բարսային.Կարող եմ բազմաթիվ դրվագներ հիշեցնել,երբ մրցավարները ակնհայտ օգնում են հենց ռեալին..Խետաֆե-ռեալ խաղն ել վկա.Ժամանակին ել նույնիսկ մրցավարներին որակազրկեցին ռեալին ակնհայտ օգնելու համար..Բարսելոնան պաշտոնապես ճանաչվել է Աշխարհի Լավագույն Ակումբ. Ու դա միայն Կատալոնացիների ցուցադրած հզոր խաղի շնորհիվ.Աշխարհում ամենագեղեցիկ խաղը էս պահի դրությամբ հենց Բարսելոնան ա ցուցադրում.

Արծիվ
27.02.2012, 01:59
http://www.firstrowsports.eu/

Արծիվ
27.02.2012, 02:03
Էս ի՞նչ կարծրատիպ ա թե իբր մրցավարները օգնում են Բարսային.Կարող եմ բազմաթիվ դրվագներ հիշեցնել,երբ մրցավարները ակնհայտ օգնում են հենց ռեալին..Խետաֆե-ռեալ խաղն ել վկա.Ժամանակին ել նույնիսկ մրցավարներին որակազրկեցին ռեալին ակնհայտ օգնելու համար..Բարսելոնան պաշտոնապես ճանաչվել է Աշխարհի Լավագույն Ակումբ. Ու դա միայն Կատալոնացիների ցուցադրած հզոր խաղի շնորհիվ.Աշխարհում ամենագեղեցիկ խաղը էս պահի դրությամբ հենց Բարսելոնան ա ցուցադրում.
Ծիծաղալու բաներ մի ասա ու քո աշխարհի լավագույն թմի վերջը շուտով գալիսա:

ARam Grig
27.02.2012, 12:44
Ծիծաղելին էն ա,որ ոմանք չեն կարողանում ընդունեն Բարսելոնայի առավելությունը մյուս թիմորի նկատմամբ,պատճառաբանելով մրցավարներին,,էս վերյերս լսել եմ նաև Պլատինիի անունը,,որը պարզապես աբսուրդ ա..Չեք ընդունում մի ընդունեք,ձեր ընդունելը մեզ պետք չի,Բարսան ունի բազմամիլիոն եկրպագուներ,որոնք ընդունում հարգում,սիրում ու գնահատում են Բարսելոնայի ցուցադրած ֆուտբոլային արվեստը.Ինչ ուզում եք ասեք,մեկ ա,,Բարսան շարունակելու ա իր հաղթարշավը...Ավելի շուտ ռեալի կլոունադան կթռնի երկրորդ դիվիզիոն,,քան Բարսայի վերյը կգա... Ատլետիկո 1:2 Բարսելոնա..Շնորհավոր աշխարհի ամենաճաշակով մարդկանց` Բարսայի երկրպագուներին մեր թիմի հերթական հախթանակի կապակցությամբ.

Varzor
27.02.2012, 13:13
Ծիծաղալու բաներ մի ասա ու քո աշխարհի լավագույն թմի վերջը շուտով գալիսա:
բոլոր լկավագույն թիմերի վերջը մի օր գալիս է: ոչ մեկն էլ հավերժ լավագույն չի լինում ;)

ARam Grig
02.03.2012, 20:09
IFFHS-ն (Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան ) հրապարակել է ակումբների նոր վարկանիշային աղյուսակը:

Թարմացման ընթացքում հաշվի են առնվել 2011 թվականի մարտի 1-ից մինչև 2012 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում ակումբների ունեցած ելույթները:

1. (1) «Բարսելոնա» (Իսպանիա) - 369
2. (2) «Ռեալ» (Իսպանիա) - 292
3. (3) «Վելես Սարսֆիլդ» (Արգենտինա) - 291
4. (4) «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - 255
5. (5) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - 251
6. (7) «Ունիվերսիդադ դե Չիլի» (Չիլի) - 245
7. (8) «Ունիվերսիդադ Կաթոլիկա» (Չիլի) - 233
8. (6) «Սանթոս» (Բրազիլիա) - 231
9. (10) «Շալկե-04» (Գերմանիա) - 230
10. (14) «Կլուբ Լիբերտադ» (Պարագվայ) - 228

Altair
03.03.2012, 20:34

Իսպանացիները ինչպես միշտ գլխավորում են: Կարող ենք հպարտանալ մեր ակումբներով, ուղղակի Բարսայի հեռավորությունը երկրորդ հորիզոնականում գտնվող Ռեալից փայլուն է, իսկ Ռեալի հեռավորությունը երրորդ տեղում գտնվող Վելես Սարսֆիլդից, ուղղակի բառեր չեմ գտնում մեկնաբանելու համար:))

ARam Grig
03.03.2012, 23:47

Կարևորն այն է,որ Բարսելոնան արժանիորեն գլխավորում է ցուցակը

REAL_ist
04.03.2012, 00:30
Վայելեք, քիչ մնաց արքայի վերադարձին:B

ARam Grig
04.03.2012, 01:01
Վայելեք, քիչ մնաց արքայի վերադարձին:B Արքան աըստեղ է իր ողյ շքեղությամբ` ԲԱՐՍԵԼՈՆԱ

Altair
04.03.2012, 01:22
Վայելեք, քիչ մնաց արքայի վերադարձին:B

Ինչի արքատ ո՞ւր ա գնացել:

ARam Grig
04.03.2012, 04:16
Ինչի արքատ ո՞ւր ա գնացել: Անվերադարձ չվել ա սառը երկրներ:D:D

Altair
04.03.2012, 21:23
Իսկ հիմա խորհուրդ եմ տալիս վայելել 10-15 օրով, վնասվածքի պատճառով մեզ լքած Ալեքսիս Սանչեզի լավագույն դրվագները Բարսելոնայի կազմում՝

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=huZFiL9Uo7o#!

ARam Grig
04.03.2012, 21:52
Իսկ հիմա խորհուրդ եմ տալիս վայելել 10-15 օրով, վնասվածքի պատճառով մեզ լքած Ալեքսիս Սանչեզի լավագույն դրվագները Բարսելոնայի կազմում՝

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=huZFiL9Uo7o#! Հիասքանչ է:B

Altair
05.03.2012, 20:25
Հիասքանչ է:B

Մեծ կորուստ ա: Կարևորը շուտ ապաքինվի, նաև Վիլյան:))

ARam Grig
06.03.2012, 11:57
Մեծ կորուստ ա: Կարևորը շուտ ապաքինվի, նաև Վիլյան:)) Վիլյան ապրիլի վերջում կգա,համ ել խոստացել ա Չեմպիոնների Լիգայի Եզրափակիչում խաղա:B

Ambrosine
06.03.2012, 16:39
Ինչի արքատ ո՞ւր ա գնացել:
Հիմա ասեմ, Մեսսի ջան. մրցաշարային աղյուսակում ավանդաբար իրեն պատկանող դիրքն ա ազատագրել:

Ռեալ............67
Բարսելոնա..57

Էն աշխարհի "հզորագույն" ակումբը հեսա հեսա հասնելու ա Ռեալին:

ARam Grig
06.03.2012, 18:01
Հիմա ասեմ, Մեսսի ջան. մրցաշարային աղյուսակում ավանդաբար իրեն պատկանող դիրքն ա ազատագրել:

Ռեալ............67
Բարսելոնա..57

Էն աշխարհի "հզորագույն" ակումբը հեսա հեսա հասնելու ա Ռեալին: Աշխարհի Հզորագույն ակումբը իր հզորությունը ապացուցում ա վերջին 13 Կլասիկոներում..Ունենալով 9 հաղթանակ ու ընդամենը 1 պարություն

Ambrosine
06.03.2012, 18:09
Աշխարհի Հզորագույն ակումբը իր հզորությունը ապացուցում ա վերջին 13 Կլասիկոներում..Ունենալով 9 հաղթանակ ու ընդամենը 1 պարություն
Կլասիկոների վիճակագրությունը միայն ներկայացնում է թիմերի` միմյանց դեմ ելույթների արդյունքները: Իսկ այ բերածդ վիճակագրական վերջին փաստի թվային արժեքը բավականին արագ մեծանալու ա:

ARam Grig
06.03.2012, 19:15
Կլասիկոների վիճակագրությունը միայն ներկայացնում է թիմերի` միմյանց դեմ ելույթների արդյունքները: Իսկ այ բերածդ վիճակագրական վերջին փաստի թվային արժեքը բավականին արագ մեծանալու ա: ԵՎ ոչ միայն Կլասիկոներով ա Բարսան ապացուցել այլ նաև վերջին տարիների անթիվ-անհամար նվաճած տիտղոսներով..Ինչ վերաբերում ա վիճակագրությանը,ասեմ որ հույսը լավ բան ա...Իսկ իմ կարծիքով դեռ երկա~ր ժամանակ սովորության համաձայն հենց առաջին փաստի թվային արժեքն է մեծանալու..:)

Varzor
06.03.2012, 19:56
ԵՎ ոչ միայն Կլասիկոներով ա Բարսան ապացուցել այլ նաև վերջին տարիների անթիվ-անհամար նվաճած տիտղոսներով..
Չգիտես ինչի այդ տիտղոսների ցանկում վերջին տարիներին բացակայում են Իսպանիայի չեմպիոնի և ՉԼ-ի հաղթողի տիտղոսները ;)

ARam Grig
06.03.2012, 21:33
Չգիտես ինչի այդ տիտղոսների ցանկում վերջին տարիներին բացակայում են Իսպանիայի չեմպիոնի և ՉԼ-ի հաղթողի տիտղոսները ;) Varzor ջան.նախ մի հարց..Դու գոնե էս վերջին 3 մրցաշրջանները նայել ես՞.Կամ եթե չես նայել,տեղեկացված ես? Եթե հա,ուրեմն դու պետք ա տենց բան չգրեիր,քանի որ Բարսելոնայի վերջին 3 տարիների նվաճած տիտղոսների մեջ մտնում ա 2 Չեմպիոնների Լիգայի Գավաթ և 3 Իսպանիայի Առաջնություն.Բարսան էս պահի դրությամբ և Իսպանիայի և Չեմպիոնների Լիգայի գործող Չեմպիոնն է.

Varzor
07.03.2012, 13:26
Varzor ջան.նախ մի հարց..Դու գոնե էս վերջին 3 մրցաշրջանները նայել ես՞.Կամ եթե չես նայել,տեղեկացված ես? Եթե հա,ուրեմն դու պետք ա տենց բան չգրեիր,քանի որ Բարսելոնայի վերջին 3 տարիների նվաճած տիտղոսների մեջ մտնում ա 2 Չեմպիոնների Լիգայի Գավաթ և 3 Իսպանիայի Առաջնություն.Բարսան էս պահի դրությամբ և Իսպանիայի և Չեմպիոնների Լիգայի գործող Չեմպիոնն է.
Նամյոկս ճիշտ չես հասկացել: Ես վ երջին` 2011/2012թթ Իսպանիայի չեմպիոն ոնց որ թե արդեն չի դառնա, ՉԼ-ում էլ շանսերն այդքան էլ մեծ չեն չեմպիոն դառնալու:
Արքայական գավաթն ել ձեռից բաց թողեց ;)

ARam Grig
07.03.2012, 15:42
Նամյոկս ճիշտ չես հասկացել: Ես վ երջին` 2011/2012թթ Իսպանիայի չեմպիոն ոնց որ թե արդեն չի դառնա, ՉԼ-ում էլ շանսերն այդքան էլ մեծ չեն չեմպիոն դառնալու:
Արքայական գավաթն ել ձեռից բաց թողեց ;) Դու գրել ես վերջին տարիներին[/B],, վերջին տարիներին հենց Բարսան ա քո ասած Լիգաներում Չեմպիոն դարձել.Իսկ ինչ վերաբերվում ա ընթացիկ մրցաշրջանին,ասեմ որ դեռ Լա Լիգան ավարտված չի ու շանսեր միշտ էլ կան..Հետո էլ Չեմպիոնների Լիգայի գործող Չեմպիոն Բարսելոնան համարվում ա գլխավոր Ֆավորիտ ու շանսերն էլ լավ էլ մեծ են կարծում եմ..Իսկ Արքայական գավաթի մասին միտքդ չհասկացա,որովհետև Բարսան դուրս է եկել Եզրափակիչ և դեռ չի կայացել այդ խաղը.Ի՞նչ ի նկատի ունես,որ ասում ես ձեռքից բաց թողեց.:think

Varzor
07.03.2012, 17:55
Դու գրել ես վերջին տարիներին[/B],, վերջին տարիներին հենց Բարսան ա քո ասած Լիգաներում Չեմպիոն դարձել.Իսկ ինչ վերաբերվում ա ընթացիկ մրցաշրջանին,ասեմ որ դեռ Լա Լիգան ավարտված չի ու շանսեր միշտ էլ կան..Հետո էլ Չեմպիոնների Լիգայի գործող Չեմպիոն Բարսելոնան համարվում ա գլխավոր Ֆավորիտ ու շանսերն էլ լավ էլ մեծ են կարծում եմ..Իսկ Արքայական գավաթի մասին միտքդ չհասկացա,որովհետև Բարսան դուրս է եկել Եզրափակիչ և դեռ չի կայացել այդ խաղը.Ի՞նչ ի նկատի ունես,որ ասում ես ձեռքից բաց թողեց.:think
Կներես, մոռացել էի որ վերջին տարիները 2011/12-ը չեն, այլ դրանից առաջվա տարիները :) Դու էլ ես հավատում, որ 10 միավորի առավելությունը կապտանռնագույնները կչեզոքացնեն? Էդ Նույնն ա, որ հավատաս, որ Ռեալը 4 խաղ տարվելու է, կամ էլ 5 խաղ ոչ ոքի խաղա: Հնարավոր է, բայց շաաատ քիչ հավանական:
ԳԻտեմ, որ ներկայիս գավաթը դեռ չեն խաղարկել: Բա անցածները? վերջինը 2008/9-ը չի տարել? (չնայած սուպերգավաթներն է տարել :) )
Մի խոսքով` լավն են, բայց մեկ մեկ ընենց են ջղայնացնում....

ARam Grig
07.03.2012, 18:06
Կներես, մոռացել էի որ վերջին տարիները 2011/12-ը չեն, այլ դրանից առաջվա տարիները :) Դու էլ ես հավատում, որ 10 միավորի առավելությունը կապտանռնագույնները կչեզոքացնեն? Էդ Նույնն ա, որ հավատաս, որ Ռեալը 4 խաղ տարվելու է, կամ էլ 5 խաղ ոչ ոքի խաղա: Հնարավոր է, բայց շաաատ քիչ հավանական:
ԳԻտեմ, որ ներկայիս գավաթը դեռ չեն խաղարկել: Բա անցածները? վերջինը 2008/9-ը չի տարել? (չնայած սուպերգավաթներն է տարել :) )
Մի խոսքով` լավն են, բայց մեկ մեկ ընենց են ջղայնացնում.... Հավատում եմ,բայց դե պարզա,որ շանսերը քիչ են..3 տարի անընդմեջ Չեմպիոնությունից հետո մի տարին կատաստրոֆա չի.Հա 2008/09 ա տարել.Դե ինչ Գվարդիոլան Բարսայի մարզիչն ա,16 հնարավոր տիտղոսներից 13-ը տարել ենք..:zagar

Varzor
07.03.2012, 18:21
Հավատում եմ,բայց դե պարզա,որ շանսերը քիչ են..3 տարի անընդմեջ Չեմպիոնությունից հետո մի տարին կատաստրոֆա չի.Հա 2008/09 ա տարել.Դե ինչ Գվարդիոլան Բարսայի մարզիչն ա,16 հնարավոր տիտղոսներից 13-ը տարել ենք..:zagar
Համաձայն եմ` ռեկորդային ցուցանիշ է :)

ARam Grig
07.03.2012, 18:46
Համաձայն եմ` ռեկորդային ցուցանիշ է :) Իհարկե:):):ok Visca el Barca !!!

Altair
08.03.2012, 01:49
Շնորհավոր
Բարսլոնան 7-1 հաշվով ջախջախեց Բայերին: Մեսսիի 5 գոլերը և Տելյոի դուբլը Բարսայի համար շահեցին 1\4-ի ուղեգիր:
Եվ ավելացնեմ, որ Մեսսին առաջին և միակ ֆուտբոլիստն է ՉԼ-ի պատմության մեջ, ում ստացվեց 5 անգավ գոլ հեղինակել մեկ խաղում, և այս պահին Մեսսի 12 գոլ 7հանդիպումում ցուցանիշով գլխավորում է ՉԼ-ի ռմբարկուների ցուցակում: Բռավո ՄԵՍՍԻ

Ջուզեպե Բալզամո
08.03.2012, 12:57
Իսկապես, բռավո Մեսսի… էս տղան իրա գործից հաճույք ա ստանում, ամեն հաջորդ բան նախորդից լավ ա ուզում անի: Ու իրեն նայելը դառնում ա հաճույք… ապրես, որ խաղը գեղեցիկ էս պահում, արժես ամենալավ խոսքերի: Քեզ ունեցող, բախտավոր թիմիդ էլ շնորհավոր…
Երեկվա խաղի բոլոր գոլերն էստեղ. http://www.youtube.com/watch?v=DUh5_UwzHpY&feature=related

ARam Grig
08.03.2012, 15:08
Աստված Բարսելոնայի կողմից է և նրա անունն է Լեո Մեսսի...Երեկ Աշխարհի Լավագույն թիմը կրկին փայլեց...Խոսքերն ի զօրու չեն որպեսզի նկարագրեմ Բարսելոնայի հիասքանչ խաղը..Պարզապես պետք է կրկին անգամ շնորհակալությունս հայտնեմ Աստծուն,որ ծնվել եմ Կատալոնյան Հրաշքի ժամանակաշրջանում և վայելում եմ գեղեցիկը...Բարսան իր գերֆանտաստիկ խաղով հիանալի նվեր մատուցեց իր բոլոր երկրպագուհիներին Մարտի 8-ի կապակցությամբ և մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին,բոլոր աղջիկներին մաղթելով երջանկություն ու Բարսելոնայի ցույց տված խաղի նման դրախտային գեղեցկություն.:rose

ARam Grig
20.03.2012, 21:55
Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 21-րդ դարի Եվրոպայի լավագույն 600 ակումբների ցանկը, որը գլխավորում է կատալոնական «Բարսելոնան»:

600 ակումբների շարքում են 6 հայկական թիմեր, որոնցից ամենաբարձր տեղում է Երևանի «Փյունիկը», որը զբաղեցնում է 187-րդ հորիզոնականը: Ահա 21-րդ դարի լավագույնների տասնյակը.

1.Բարսելոնա
2.Ման.Յու.
3.Արսենալ
4.Ռեալ
5.Ինտեր
6.Բավարիա
7.Լիվերպուլ
8.Միլան
9.Չելսի
10.Ռոմա

http://armsport.am/am/news/2/54/33925/

Շնորհավորում եմ կրկին անգամ պաշտոնապես Լավագույնը ճանաչված թիմի` Բարսելոնայի Երկրպագուներին այս ՀԶՈՐ փաստի առիթով..Ամենակարևորն այն է,որ մենք` Բարսայի երկրպագուներս,մեր աչքերով ու ուղիղ եթերով ենք տեսել ու վայելել,թե ոնց է մեր թիմը այս 21-րդ դարի տարիների ընթացքում դառնում Լավագույնը Մոլորակում..Ու մենք ոմանց նման ստիպված չենք հիշել անցած դարաշրջանի իրադարձությունները,որը կյանքում մեր աչքով ուղիղ եթեր չենք տեսել..Մենք տեսնում ենք հիմա ու վայելում Փառահեղ կատալոնյան ակումբի` Բարսայի Փառահեղ արդյունքները,որը ևս մեկ անգամ պաշտոնապես արձանագրվեց !!!

Sagittarius
20.03.2012, 22:25

մոմենտ, մոմենտ. կխնդրեմ ածականները տեղերով չխառնել: :)) Թե ինչ-որ վիճակագրական ծառայություն ինչ թվակաբանական հաշվարկները ա արել, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Ամենատիտղոսակիր, ամենահարուստ, ամենահին, սրանք բնորոշումներ են, որոնք կարելի է օբյեկտիվորեն հաշվարկել, ինչպես նաև աշխարհի չեմպիոն, ՉԼի հաղթող:

Բայց ինչ-որ բան ամենալավ անվանելը, դա արդեն ծիծաղելի ա ու ֆուտբոլի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Նույնն ա ոնց որ Մայքլ Ջեքսոնների ֆաններին ասես լավագույնը Մոցարտն ա, կամ Բիթլզի սիրահարներին՝ լավագույնը Ռիհանան ա: Ֆուտբոլն էլ արվեստ ա, իսկ արվեստում լավագույնը որոշվում է ըստ ճաշակի: :)

հ.գ. Բարսան, իմ սուբյեկտիվ կարծիքով, ներկա դրությամբ ուժեղագույն ակումբն է աշխարհում

ARam Grig
20.03.2012, 23:46
մոմենտ, մոմենտ. կխնդրեմ ածականները տեղերով չխառնել: :)) Թե ինչ-որ վիճակագրական ծառայություն ինչ թվակաբանական հաշվարկները ա արել, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Ամենատիտղոսակիր, ամենահարուստ, ամենահին, սրանք բնորոշումներ են, որոնք կարելի է օբյեկտիվորեն հաշվարկել, ինչպես նաև աշխարհի չեմպիոն, ՉԼի հաղթող:

Բայց ինչ-որ բան ամենալավ անվանելը, դա արդեն ծիծաղելի ա ու ֆուտբոլի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Նույնն ա ոնց որ Մայքլ Ջեքսոնների ֆաններին ասես լավագույնը Մոցարտն ա, կամ Բիթլզի սիրահարներին՝ լավագույնը Ռիհանան ա: Ֆուտբոլն էլ արվեստ ա, իսկ արվեստում լավագույնը որոշվում է ըստ ճաշակի: :)

հ.գ. Բարսան, իմ սուբյեկտիվ կարծիքով, ներկա դրությամբ ուժեղագույն ակումբն է աշխարհում Նախ ասեմ, որ սա «ինչ որ վիճակագրական ծառայություն» չի,սա IFFHS-ն ա` Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության համար 1 միջազգային ֆեդերացիան է !!! Ես համամիտ եմ և կարծում եմ բոլորն էլ գիտեն,որ յուրաքանչյուր ոք ունի սեփական ճաշակ ու կարծիք,բայց օրինակ հենց կոնկրետ ֆուտբոլում եթե մեկի համար լավագույնն է մի թիմը,մյուսի համար էն մյուս թիմը,ապա էն մյուս թիմի երկրպագուները (տվյալ դեպքում Բարսելոնայի) սեփական կարծիքից զատ ունեն նաև պաշտոնական ապացույց,որը վերևում ես արդեն գրեցի..Էտ ա ամբողջ իմաստը..Ամենալավ կամ լավագույն ասելով ի նկատի ունեմ ավելի շատ տիտղոսներ տարած ու լավագույն խաղ ցույց տված թիմը.Ու այս կազմակերպությունն էլ հենց այդ ֆակտորներն է հաշվի առել ու կազմել ցուցակը: Իսկ ինչ վերաբերվում ա քո նշած երաժիշտներին,ապա ասեմ որ ինչպես գիտես Ջեքսոնն ու Մոցարտը կամ Բիթլզն ու Ռիհաննան իրարից լրիվ տարբեր ոճեր են և չեն կարող համեմատվել.

Sagittarius
21.03.2012, 02:12
Հիմա մտածում եմ՝ գրառմանս շնորհակալություն տված Ռեալի ֆաները շնորհակալություն կտային, եթե նույն բանը ասեի Ռեալի՝ 20րդ դարի լավագյուն ակումբի /ըստ վիճակագրության/ անիմաստ կոչման վերաբերյալ: :))

ARam Grig
21.03.2012, 03:22
Լավագույնի նվերը Լավագույնին! Լեո Մեսսին Բարսայի Լեգենդ` Ռոնալդինյոյի ծննդյան օրը շնորհավորեց մեգա-յուրահատուկ կերպով.Լեոն հերթական անգամ հեթ-տրիկ հեղինակելով, դարձավ փառահեղ ռեկորդի հեղինակ` հզոր ֆուտբոլային ակումբներից մեկի` Բարսելոնայի պատմության մեջ լավագույն ռմբարկու!..234 GOALS by LegEndiO Messi ! Շնորհավորում եմ այն մարդկանց, ովքեր սիրում են Բարսան և տեսնում ,զգում ու վայելում են, թե ոնց է իրենց աչքերի առաջ նոր ՓԱՌԱՀԵՂ պատմություն կերտվում...Gracias DIOS,Gracias Messi,Gracias Ronaldinho,Gracias BARCA!!!

John
21.03.2012, 10:01
Մեսիի ռեկորդները Ռոնալդինյոյի ծննդյան օրվա լավագույն նվերն էին :D

ARam Grig
21.03.2012, 11:46
Մեսիի ռեկորդները Ռոնալդինյոյի ծննդյան օրվա լավագույն նվերն էին :D Ես կասեի` Լեգենդի լեգենդար նվերը Լեգենդին

John
21.03.2012, 16:58
Ես կասեի` Լեգենդի լեգենդար նվերը Լեգենդին
Եղբայր, բայց Ռոնալդինյոյին էդ ռեկորդից ի՞նչ... էդ իրան ի՞նչ նվեր, շատ էլ որ Մեսսիի պատանեկությունը Ռոնալդինյոյի գոլերին նայելով ա անցել

ARam Grig
21.03.2012, 18:37
Եղբայր, բայց Ռոնալդինյոյին էդ ռեկորդից ի՞նչ... էդ իրան ի՞նչ նվեր, շատ էլ որ Մեսսիի պատանեկությունը Ռոնալդինյոյի գոլերին նայելով ա անցել Դե կարծում եմ Ոոնալդինյոն ավելի քան երջանիկ է տեսնելով իր հարազատ ընկերներից մեկի,նախկին թիմակցի և իր հարազատ թիմի հաջողությունները..Ռոնալդինյոն լինելով Բարսելոնայի լեգենդ նաև Բարսայի Երկրպագու է առաջին հերթին.

ARam Grig
22.03.2012, 14:05
Մի քանի շաբաթ առաջ, երբ Լիոնել Մեսսին մեկ խաղի ընթացքում 5 գոլ խփեց, ITV4-ն արգենտինացու մասին վավերագրական ֆիլմ ներկայացրեց: 45 րոպե տևողությամբ տեսանյութն ընդգրկում է Մեսսիի կարիերան դեռ փոքր տարիքից, երբ նա ֆուտբոլ էր խաղում իր ծննդավայր Ռոսարիոյի դաշտերում, մինչև փառահեղ ներկա` որպես լավագույն ֆուտբոլիստն աշխարհում:

Մեսսիի` ՖԱ Բարսելոնայի լավագույն ռմբարկու դառնալը նշելու համար, այդ հոյակապ տեսանյութը ներկայացնում ենք նաև Ձեր ուշադրությանը:

http://www.youtube.com/watch?v=v08hvGWJlnk&feature=player_embedded

Ambrosine
06.04.2012, 23:03
Մոդերատորական. վերջին անգամ եմ ջնջում վիրավորական և ֆուտբոլի հետ կապ չունեցող գրառումները: Հաջորդ անգամ տուգանելու եմ ամենաքիչը 20 միավորով: Նեղանալ չկա:

Varzor
10.04.2012, 11:34
Բարեսլոնի չեմպիոնությունն արդեն մոտենում է, բայց այն ավելի շատ կախված է ոչ թե Բարսայի լավ խաղից, այլ Ռեալի սայթաքումներից: Ու Վալենսիայի հետ սայթաքումը չեմ կարծում, որ ռեալը կկրկնի:

ARam Grig
10.04.2012, 16:11
Բարեսլոնի չեմպիոնությունն արդեն մոտենում է, բայց այն ավելի շատ կախված է ոչ թե Բարսայի լավ խաղից, այլ Ռեալի սայթաքումներից: Ու Վալենսիայի հետ սայթաքումը չեմ կարծում, որ ռեալը կկրկնի: Շատ քչերն էին կարծում,որ Ռեալը կսայթաքի Վիլլառեալի,Վալենսիայի ու Մալագայի հետ խաղերում,այն էլ սեփական դաշտում..Կապրենք կտեսնենք :)

ARam Grig
10.04.2012, 16:16
Եվս մեկ պատմական ռեկորդ.
Բարսելոնան այս մրցաշրջանում արդեն 161 գոլ է հեղինակել, ինչը ռեկորդ է ակումբի ողջ պատմության մեջ: Հատկանշական է, որ ամենագոլառատ 3 մրցաշրջանները տեղի են ունեցել Պեպի օրոք:
4 գոլ հեղինակելով Սարագոսայի դարպասը, Բարսելոնան նոր ռեկորդ գրանցեց իր պատմության մեջ: Ընթացիկ մրցաշրջանի 54 խաղում թիմն արդեն 161 գոլ է հեղինակել, ինչը միջինը կազմում է 2,98 գոլ 1 խաղում: 2008/2009 մրցաշրջանի 62 հանդիպումներում կատալոնյան թիմի խաղացողները 158 գնդակ են ուղարկել մրցակիցների դարպասը (միջինը 2,54 գոլ 1 խաղում), 2010/2011 մրցաշրջանի 62 խաղերում Պեպի սաները 152 անգամ են վշտացրել մրցակից թիմերի երկրպագուներին (միջինը 2,45 գոլ 1 խաղում), իսկ 2009/2010 մրցաշրջանը վատագույնն էր Գվարդիոլայի օրոք` 138 գոլ 59 խաղում (միջինը 2,33 գոլ 1 խաղում):

Այս մրցաշրջանում, չնայած նրան, որ դեռ Լա Լիգան, Չեմպիոնների լիգան և Կոպա Դել Ռեյը չեն ավարտվել, Բարսելոնան 161 գոլ է հեղինակել: Այդ գոլերից 90 - ը խփվել են Լա Լիգայում, 33 - ը` Չեմպիոնների լիգայում, 23 - ը` Կոպա Դել Ռեյում, 8 - ը` Աշխարհի ակումբային առաջնությունում, 5 - ը` Իսպանիայի սուպերգավաթում, 2 - ը` ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթում:

Հարկ է նշել, որ Լիոնել Մեսսին ընթացիկ խաղարկությունում արդեն 60 գոլ է հեղինակել Բարսելոնայի կազմում, ինչը կազմում է այս մրցաշրջասնում թիմի գոլերի 37,26% - ը: Բացի արգենտինացուց, կատալոնյան թիմի կազմում ևս 19 ֆուտբոլիստներ են աչքի ընկել 2011/2012 մրցաշրջանում:

Varzor
10.04.2012, 16:34
Շատ քչերն էին կարծում,որ Ռեալը կսայթաքի Վիլլառեալի,Վալենսիայի ու Մալագայի հետ խաղերում,այն էլ սեփական դաշտում..Կապրենք կտեսնենք :)
Հա, ես էլ էի կարծում, որ Վալենսիայի հետ գոլազուկ խաղ կխաղան, մանավանդ որ խաղը նայում ես` ուրիշ արդյունք ես ակնկալում:
Բայց դե Բարսան էլ մի երկու անգամ հավայի սայթաքումներ արելա` անմիտռ պարտություններ ու ոչ ոքիներ:
Ոչ թե բարսելոնին եմ շատ սիրում, չնայած որ շատ ուժեղ թիմ է, այլ Ռեալին չեմ սիրում :D

ARam Grig
10.04.2012, 18:27
Հա, ես էլ էի կարծում, որ Վալենսիայի հետ գոլազուկ խաղ կխաղան, մանավանդ որ խաղը նայում ես` ուրիշ արդյունք ես ակնկալում:
Բայց դե Բարսան էլ մի երկու անգամ հավայի սայթաքումներ արելա` անմիտռ պարտություններ ու ոչ ոքիներ:
Ոչ թե բարսելոնին եմ շատ սիրում, չնայած որ շատ ուժեղ թիմ է, այլ Ռեալին չեմ սիրում :D Նկատվում ա:) Կան հզոր թիմեր,բայց չկան անպարտելիներ..Որովհետև մարդը ռոբոտ չի:)

Varzor
10.04.2012, 19:16
Նկատվում ա:) Կան հզոր թիմեր,բայց չկան անպարտելիներ..Որովհետև մարդը ռոբոտ չի:)
Real-ը ունի շատ լավ խաղացողներ, բայց երբեք թիմ չեմ տեսել դրանց մեջ` թիմ չկա, զուտ անհատներ են: Բարսելոնի առանձնահատկությունն էլ այն է, որ կան հզոր անհատներ, որոնք թիմային են խաղում
Այ որ Մեսսին էլ թարգի անհատական շատ խաղալը, Բարսան ավելի հզոր կլինի:
Իհարկե, անպարտելի թիմեր չեն լինում, լինում են անպարտելի երկրպագուներ ;)

ARam Grig
10.04.2012, 20:44
Real-ը ունի շատ լավ խաղացողներ, բայց երբեք թիմ չեմ տեսել դրանց մեջ` թիմ չկա, զուտ անհատներ են: Բարսելոնի առանձնահատկությունն էլ այն է, որ կան հզոր անհատներ, որոնք թիմային են խաղում
Այ որ Մեսսին էլ թարգի անհատական շատ խաղալը, Բարսան ավելի հզոր կլինի:
Իհարկե, անպարտելի թիմեր չեն լինում, լինում են անպարտելի երկրպագուներ ;) Varzor ջան ուղղակի մի բան կասեմ.Բարսելոնան 2011 թվականին խփել ա 170 Գոլ,որից դե պարզա ամենաշատ Գոլը Մեսսին ա խփել իսկ ամենաշատ Գոլային փոխանցումներն ինչ ես կարծում ով ա տվել?...Նույն Լեո Մեսսին,պատկերացնում ես Խավիից էլ շատ գոլային փոխանցումներ..Զուտ ստատիստիկային նայելով էլ կարելի ա հասկանալ,որ Մեսսին անհատական շատ չի խաղում մեղմ ասած::)

Varzor
11.04.2012, 14:49
Varzor ջան ուղղակի մի բան կասեմ.Բարսելոնան 2011 թվականին խփել ա 170 Գոլ,որից դե պարզա ամենաշատ Գոլը Մեսսին ա խփել իսկ ամենաշատ Գոլային փոխանցումներն ինչ ես կարծում ով ա տվել?...Նույն Լեո Մեսսին,պատկերացնում ես Խավիից էլ շատ գոլային փոխանցումներ..Զուտ ստատիստիկային նայելով էլ կարելի ա հասկանալ,որ Մեսսին անհատական շատ չի խաղում մեղմ ասած::)
Դե վիճակագրույթունը դեռ չի նշանակում, որ իմ աչքերին չպիտի հավատամ;) Ինքը անհատական խաղով էլ հանդերձ փոխանցումներ ա կատարում:

ARam Grig
11.04.2012, 17:23
Դե վիճակագրույթունը դեռ չի նշանակում, որ իմ աչքերին չպիտի հավատամ;) Ինքը անհատական խաղով էլ հանդերձ փոխանցումներ ա կատարում: Որ շատ գոլ ա խփում շատերը մտածում են թե անհատական ա խաղում: Կարողա մի քանի տարի առաջ տենց էր,բայց հմի լրիվ հակառակն ա:Համ Գոլ ա խփում համ էլ սուր փոխանցումներ ա տալիս..Ֆենոմեն !!!

http://www.youtube.com/watch?v=IswUbrveBnY

Altair
16.04.2012, 18:29
Դե վիճակագրույթունը դեռ չի նշանակում, որ իմ աչքերին չպիտի հավատամ;) Ինքը անհատական խաղով էլ հանդերձ փոխանցումներ ա կատարում:

Որ շատ գոլ ա խփում շատերը մտածում են թե անհատական ա խաղում: Կարողա մի քանի տարի առաջ տենց էր,բայց հմի լրիվ հակառակն ա:Համ Գոլ ա խփում համ էլ սուր փոխանցումներ ա տալիս..Ֆենոմեն !!!

http://www.youtube.com/watch?v=IswUbrveBnY

Խնդիրը ուրիշ բանում է: Մեսսին երբ գնդակը ստանում է, եթե հաջորդ խաղին ուշադիր հետևեք, ապա կտեսնեք, որ նա առաջին հերթին մոտ 270-աստիճանն է ուսումնասիրում, որպեսզի գտնի ընկերոջը, բայց ոչ միշտ է նրան նկատում, որովհետև Մեսսիին պետք մեկ հոգի խաղընկեր, որը իր հետ կմասնակցի հարձակմանը(ավելի ճիշտ արագաշարժ խաղընկեր( ապագայում դա կարող է լինել Տելլոն)):

ARam Grig
17.04.2012, 00:14
Խնդիրը ուրիշ բանում է: Մեսսին երբ գնդակը ստանում է, եթե հաջորդ խաղին ուշադիր հետևեք, ապա կտեսնեք, որ նա առաջին հերթին մոտ 270-աստիճանն է ուսումնասիրում, որպեսզի գտնի ընկերոջը, բայց ոչ միշտ է նրան նկատում, որովհետև Մեսսիին պետք մեկ հոգի խաղընկեր, որը իր հետ կմասնակցի հարձակմանը(ավելի ճիշտ արագաշարժ խաղընկեր( ապագայում դա կարող է լինել Տելլոն)): Ես ել եմ կարծում, որ Տելլոն ՄԵԾ ֆուտբոլիստ ա դառնալու:Խոստումնալից սան ա: Լա Մասիա-յի ապագա աստղ-ն ա: Ֆուտբոլային դպրոց ունենք,աշխարհը չունի::zagar Հպարտ եմ մեր Լա Մասիա-յով::)

Okamigo
24.04.2012, 23:41
Բարսայի ֆանատ եմ,բայց էլ չեմ դիմանում,Վալդեսը ... է,խի է միշտ ամեն ինչ հարամում,հենց նոր Չելսին գոլ խփեց Վալդեսի սխալ դիրքի պատճառով,ինչի էր տեղից դուրս եկել պաշտպանները չէին թողնի շատ մոտենա դարպասին

Altair
26.04.2012, 01:39
Սա Բարսայի ֆանի՞ խոսքեր են:o Ո՜նց ա երևում, որ կուրսում/դասարանում/շրջապատում գլուխդ կախել ես…

Ես, քանի որ միայն Հոսին եմ ճանաչում որպես Չելսիի երկրպագու, միայն իրեն եմ շնորհավորում, մյուսները Բարսայի պարտություն ուզողներ են ուղղակի :))
Չելսին իմ սիրած թիմերից է,, եզրափակչում հաջողություն եմ մաղթում, ափսոս մեծ կորուստներով անցավ…

Միևնույնն է՝ Բարսան ինձ համար անգերազանցելի է… և… մենք նման ենք մեր հաղթարշավով ու պարտություններով:love

Եվ որ բառիցս դա եզրակացրեցիք:think: Երևի իրատեսությունիցս:)): Ինձ համար, "սերը դեպի ֆուտբոլ" սահմանափակվում է "Բարսելոնայի շրջանակներում", և ես այդ խաղում ոչ Վալդեսի և ոչ ել Մեսսիին եմ մեղադրում, մրցաշրջանը շատ դժվար ստացվեց, և Բարսան արդեն 3 գավաթ ունի այս մրցաշրջանում և, մեկում ֆավորիտն է( Copa Del Rey-ը):
Իսկ ինչը վերաբեվում է գրառմանս, ապա դա ուղղակի վերնագրեր էին:)):

Varzor
26.04.2012, 11:36
ՄԻ բան չեմ հասկանում: բարսան ունի քչից-շատից նորմալ պաշտպանական գիծ, գիգանտ կիսապաշտպանություն ու հարձակում: Չեն կարողանում մի հատ էլ նորմալ դարօասապահ ճարեն? Ախր Վալդեսի արդյունավետությունը երբեք էլ բարձր չի եղել:
Երևի ուրիշ հարցեր կան, դրա համար էլ Վալդեսին պահում են :esim

Altair
26.04.2012, 17:27

Որպես կիսապաշտպան վատ չէր նայվում:)) Վալդեսը ուղակի կայուն չի խաղում: Օրինակ` Իսպանիայի Սուպեր Գավաթում նա արժանի խաղաց, ՈՒԵՖԱ-ի եզրափակչում(երկուսում էլ` 2009-ին ել, 2011-ին ել) արժանի խաղաց, Ատլետիկոի հետ նա բառից բուն իմաստով հաղթանակ բերեց իր թիմին: Բայց ոչ կայուն:
Բարսայի դպոցում պետք է դարպասապահներին ուշադրություն դարձնեն:

Ջուզեպե Բալզամո
26.04.2012, 22:13
Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ իսպանական «Բարսելոնայի» 41-ամյա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից:

Իր որոշման մասին Գվարդիոլան արդեն տեղեկացրել է կատալոնական ակումբի ղեկավարությանը:

Իսկ իր ապագայի մասին իսպանական գրանդի մարզիչը կխոսի ուրբաթ օրը կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:

tert.am

Ռուսա
26.04.2012, 23:15

Ամեն տեղ մի բան ա գրած, ես կարդացել եմ, որ վաղն ա ասելու, թե ինչ ա որոշել...

ARam Grig
27.04.2012, 12:55
էսօր ա ասելու վերջնական որոշումը...Մենք պարտավոր ենք հարգել իրա որոշումը:Անկախ նրանից թե ինչ կլինի,մենք անչափ,ավելին քան ՇՆՈՐՀԱԿԱԼ ենք իր կատարած փառահեղ աշխատանքի համար,որ նա արել է մեր թիմի համար: Gracias Pep ! Դու միշտ կլինես մեր սրտերում...

http://www.youtube.com/watch?v=arO820AwVvY

ARam Grig
27.04.2012, 13:02
Գվարդիոլան իմ համար խելացի,կոռռեկտ,պատասխանատու ու ամենակարևորը համեստ մարդու իդեալ ա: Ինքը չափազանց կարևոր ֆուտբոլիստ էր Բարսելոնայի կազմում ու չափազանց օգտակար մարզիչ:

http://www.youtube.com/watch?v=iJwZKMJFK88

Ամմէ
27.04.2012, 14:05
կարծում եմ որ Բարսելոնան հիանալի ակումբ է , հուսով եմ երբեք իր դիրքերը չի զիճի:hands:BԲարսելոնա միշտ առաջ

ARam Grig
27.04.2012, 14:07
կարծում եմ որ Բարսելոնան հիանալի ակումբ է , հուսով եմ երբեք իր դիրքերը չի զիճի:hands:BԲարսելոնա միշտ առաջ Բարսելոնան Ավելին քան Հիանալի ակումբ է :)

ARam Grig
27.04.2012, 14:10
Բարսայի ֆաներ ջան մոտ 50 րոպեից Գվարդիոլան հայտնելու ա իր պաշտոնական որոշումը,,այս լինկով կարող եք ուղիղ եթեր հետևել մամլո-ասուլիսին
http://www.youtube.com/watch?v=8a8CW5X7HCI

Varzor
27.04.2012, 14:12
Բարսելոնան Ավելին քան Հիանալի ակումբ է :)
Էդ որնա? Մի յաշիկ նաղդ պիվեն? :D

Ամմէ
27.04.2012, 14:15
Բարսելոնան Ավելին քան Հիանալի ակումբ է :)
Լիովին համաձայն եմ :)

հատկապես որ ւնի այնպիսի ֆւտբոլային մարզիչ ինչպիսին է Գվաևդիոլան :B

Ջուզեպե Բալզամո
27.04.2012, 16:00
Ամեն տեղ մի բան ա գրած, ես կարդացել եմ, որ վաղն ա ասելու, թե ինչ ա որոշել...
Էդ "վաղը" ուրբաթն ա :) այսինքն՝ էսօր ու հենց նոր Ռոյթերսը հայտնեց. Գվարդիոլան հեռացավ "Բարսելոնից", մինչև սեզոնի ավարտը մարզիչի պարտականությունները կկատարի Վիլլանովան… Պեպին հաջողություններ իր բռնած գործերում