PDA

Դիտել ողջ տարբերակը : Բիլիարդ



Դոկտոր Լեկտոր
18.11.2010, 16:14
Ըստ իս ամենահետաքրքիր սպորտաձևն է: Բիլիարդը մի մեծ աշխարհ է ինձ համար:

Տեսակներ:
Փուլ (ամենահայտնի ենթաբաժիններն են՝ восьмерка, девятка և 14+1:) Տարածված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում:

Ռուսական (ամենահայտնի ենթաբաժիններն են՝ русская пирамида, московская пирамид, американка) Տարածված է ԱՊՀ երկրներում: Ես պաշտում եմ русская пирамидаն:

Սնուկեր: Հիմնականում խաղում են Անգլիայում: Այս տեսակը այսօր ապրում է վերելք և սկսում է վայելել ավելի մեծ ժողովրդականություն Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:

Ունեմ հետքրքիր և ուսուցողական նկարներ, բայց տեղադրել չեմ կարողանում:

Վերջում մի հարց: Ձեր կարծիքով բիլիարդը միայն տղամարդկա՞նց համար է:

Բոլորիս հաճելի քննարկում :-)

Gayl
18.11.2010, 16:19
Շատ հզոր խաղ ա, ամբողջը հաշվարկ ա, բայց չգիտեմ խի մոտս չի ստացվում խաղալը:(

Դոկտոր Լեկտոր
18.11.2010, 16:22
Շնորհակալ եմ Ձեր կարծիքը գրելու համար:

Gayl
18.11.2010, 16:23
Ինձ թվում է, որ կանայք էլ կարող են խաղալ, բայց վերջ ի վերջո տղամարդկանց մոտ «շախմատը» ավելի լավ է ստացվում:

Ungrateful
18.11.2010, 16:31
Սիրում եմ, շատ :love: Ափսոս խաղալ չգիտեմ: Կոմպով խաղում եմ շատ լավ, բայց ռեալ մոտս չի ստացվում /կարծում եմ տեսողությանս պրոբլեմներն էլ դրա հետ կապ ոււնեն/, փորձս էլ ա քիչ... Չնայած, շատ կուզենայի սովորել:
Բիլիարդի /Բիլիարդանոցների/ անտեր աուրան նենց էլ ձքող ա, խաղալ իմանաս-չիմանաս ուզում ես խաղաս :love... Էդ լույսերը, սեղանը... էխ:
Ես անգամ դիտել եմ սիրում, ժամանակին ԹիՎիով սնուկերի առաջնություններ էին ցույց տալի՝ հաճույքով դիտում էի:


Վերջում մի հարց: Ձեր կարծիքով բիլիարդը միայն տղամարդկա՞նց համար է:

Ինչի՞ միայն տղամարդկանց: Բիլիարդ խաղալու պրոցեսում գտնվող աղջիկը մի տեսակ ավելի սեքսուալ ա դառնում... Կանգնելու դիրքը, կիյը ձեռքում բռնելու ձևը և այլն :love...

Ռուֆուս
18.11.2010, 16:39
Ռուսական բիլիարդ չեմ սիրում, շատ դժվար է, ձանձրալի ու անհետաքրքիր: Սնուկեր կյանքումս չեմ խաղացել, կանոններն էլ չգիտեմ, բայց գիտեմ, որ շատ դժվար խաղ է:

Իսկ փուլ պաշտում եմ խաղալ, թե 9 ball, թե 8 ball տարբերակներով:

Դոկտոր Լեկտոր
18.11.2010, 16:47
Շնորհալ եմ: Պիրամիդան ինձ մոտ էլ չի ստացվում, իսկ փուլը հեշտ է: Բայց դե պիրամիդան դասական է:

Arm91
18.11.2010, 19:53
Ջան Բիլլիարդ... վոնցեմ սիրում ու խաղում.. Ամենաշատը Ռուսսկի Բիլլիարդ եմ սիրում մեկել Փուլ եմ խաղում.

Jarre
18.11.2010, 21:43
Դոկտոր Լեկտոր շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար :)

Ես մի քանի անգամ ինքս ուզեցել եմ բացել այս թեման, բայց չի ստացվել :( Ես էլ եմ շատ սիրում բիլիարդ։ Իսկապես պիրամիդան ամենահաջողներից մեկն է։ Բայց դա սիրում են միայն նախկին սովետական միության տարածքում։

Հետաքրքիր տեղեկություններ ունեմ։ Անպայման կտեղադրեմ այս թեմայում ;)

Գալաթեա
19.11.2010, 01:16
Որ հիշում եմ վերջին անգամ երբ եմ խաղացել, լացս գալիս ա :( : միմի