PDA

Դիտել ողջ տարբերակը : Տեղեկություն կաֆեում աշխատող ապարատների մասին



Սլիմ
17.11.2010, 18:04
Խնդրում եմ օգնեք տեղեկություն հավաքել կաֆեում աշխատող ապարատների մասին, էն որ սենսորներով են աշխատում:

Shah
17.11.2010, 19:01
Ասա ինչ ա պետք: Եթե բնութագիրն ա պետք, կամ ծառայության աշխատանքի բնույթը` կասեմ... ինքս սպասարկում եմ:

Սլիմ
17.11.2010, 19:09
Ասա ինչ ա պետք: Եթե բնութագիրն ա պետք, կամ ծառայության աշխատանքի բնույթը` կասեմ... ինքս սպասարկում եմ:

Պետքա բնութագիրը, ինչ ծրագրովա աշխատում? էտ ծրագրի հայերեն տարբերակը արդեն կա? Ծրագիրը ծրագրավորման ինչ լեզվովա գրած?

Հայկօ
17.11.2010, 19:52
Պետքա բնութագիրը, ինչ ծրագրովա աշխատում? էտ ծրագրի հայերեն տարբերակը արդեն կա? Ծրագիրը ծրագրավորման ինչ լեզվովա գրած?

Մյուզիք բոքսերը, օրինակ, LimeTech (http://www.limetech.am/)-ինն են, Queuing Management System-ներ էլ ունեն, ու իրանք էլի լիքը նման բաներ են արել: Բայց դրանք կոմերցիոն պրոյեկտներ են, ու հաստատ հենց ընենց չես իմանա քեզ հետաքրքրող տեղեկությունները:

BOBO
17.11.2010, 20:19
դրանք չգիտեմ բայց TelCell-ի ապառատները Windows Xp-ով են աշխատում:))

Shah
17.11.2010, 20:30
Պետքա բնութագիրը, ինչ ծրագրովա աշխատում? էտ ծրագրի հայերեն տարբերակը արդեն կա? Ծրագիրը ծրագրավորման ինչ լեզվովա գրած?

Ապահովության համար ծրագիրը ինդիվիդուալ ա, կարա գրված լինի ցանկացած լեզվով, ես համոզված եմ նման ծրագիր չկա ստանդարտ և նույնիսկ չի էլ վաճառվում, դա միայն արվում ա պոդ զակազ, կոնկրետ իմ իմացած համակարգում օգտագործվել ա C+: Տեխ. նկարագրությունը սովորական համակարգիչ ա միացված թաչ մկնիկով, դրամաընդունման համակարգով և տպիչով: Միացված ա լինում կամ սեփական ցանցով կամ էլ հարմարավետության համար պրովայդերներից մեկի տրամադրած գծով և այդ ամբողջ համակարգիչների ցանցը համախմբում ա մի սեռվեր, որ զբաղվում ա "հաշվապահությամբ", ապահովության համար դրվում են նաև GPRS մոդեմներ, որպեսզի գծի անաշխատունակ լինելու պատճառով տերմինալը մնա ցանցի մեջ:

Shah
17.11.2010, 20:36
Օպերացիոն համակարգը կարևոր չի, իսկ նշված սոֆտի исходникները ՉԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ, նույնիսկ ծրագիրը չի վաճառվում, դա կարելիա ձեռք բերել միայն պատվիրելու դեպքում` քո ինդիվիդուալը, իսկ տերմինալները վաճառվում են, կարելի ա նույնիսկ հայաստանում պատրաստել:

Շնորհակալություն :)

Սլիմ
17.11.2010, 20:49
afr ջան, Հայկ ջան , BOBO ջան շնորհակալ եմ պատասխանների համար:)

Shah
17.11.2010, 21:22
afr ջան, Հայկ ջան , BOBO ջան շնորհակալ եմ պատասխանների համար:)
Եթե ծրագիր գրող ա պետք` դիմի: Մեր համակարգի համար ինքն ա գրել:

Սլիմ
17.11.2010, 21:26
Եթե ծրագիր գրող ա պետք` դիմի: Մեր համակարգի համար ինքն ա գրել:
afr ջան իսկ ինչքանով կգրի?