PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱՊՊԱ

vahan77
17.11.2010, 17:49
Ձեզանից որևէ մեկը ապահովագրե՞լ է իր ավտոմեքենան: Ո՞րն է այս կամ այն ապահովագրական ընկերության առավելությունը, ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել: Մի երկու առաջարկ դիտարկել եմ, սակայն չեմ կարողանում կողմնորոշվել: Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք :)

car_man
19.11.2010, 16:32
Ես արդեն ապահովագրել եմ Ինեկոբանկի միջոցով: http://inecobank.am/index.php?page=temp&pid=964&parent=955&color=B8DB7C
Շատ գոհ եմ, առաջին հերթին, որովհետև ԱՊՊԱ հայտը օնլայն եմ լրացրել, և դա ահագին արագացրել է գործընթացը: Բացի դրանից, ես իրենցից նվեր եմ ստացել AutoCard վարկային քարտ, ու ԱՊՊԱն ապառիկ եմ վերցրել ;) Ու քանի որ ԱՊՊԱ-ն ես իրանցից եմ վերցրել, առաջին տարին քարտից անվճար եմ օգտվելու:
Ընդհանրապես AutoCard-ը միայն ԱՊՊԱ-ի համար չի նախատեսված, իրենք համագործակցում են բազմաթիվ կազմակերպությունների հետ, որոնցից ես ավտոմեքենայիս համար ապառիկով ապրանքներ եմ գնել (բացի դրանից, րրպես Ինեկոյի հաճախորդ զեղչերով եմ առել):

Sevak123
20.11.2010, 14:43
Ես էլ եմ կարդացել Ինեկոպանքի ԱՊՊԱ ծառայության մասին ու ինձ շատ հետաքրքեց: ՄԻ քանի օր առաջ գնացի բանկ մանրամասներն իմանալու ու ինձ շատ բարեհամբույր ձևով ամեն ինչ բացատրեցին ու հարցերիս պատասխանեցին: Ինձ առաջարկը շատ դուր եկավ:

Ազատ0520
23.05.2011, 20:59
Կարծում եմ, շատերին կհետաքրքրի, որքանով է ինքը տիրապետում ԱՊՊԱ պայմանագրին ու որքանով կարող է պաշտպանել իր իրավունքները: appa-menq.am (http://www.appa-menq.am/) կայքում թեսթ (http://www.appa-menq.am/appa-test.html)կա, որը լրացնելուց հետո ոչ միայն կարող ես հասկանալ ինչ գիտես կամ չգիտես, այլ նաև գտնել չիմացած հարցերի պատասխանները: Եթե ԱՊՊԱ-ի (http://www.appa-menq.am/questions-about-appa.html) հետ առնչություն ունեք, առաջարկում եմ լրացնել թեսթը, ու գրել կարծիքներ դրա մասին: Թեսթը այս հասցեում է "ԱՊՊԱ ԹԵՍԹ (http://www.appa-menq.am/appa-test.html)":

Vaio
28.12.2011, 21:34
Ժողովուրդ, մարդ կա, ով Կասկոյա արել?

Artyom
15.05.2012, 19:41
Ժող ջան կարող ա տեղյակ լինեք, եթե տվյալ մեքենան ապահովագրված ա մի մարդու անունով, բայց 2 հոգի պետք ա վարեն, նոր պայմանագի՞ր ա պետք կնքել, թե՞ հնի մեջ հնարավոր ա փոփոխություն կատարել՝ համապատասխան գների տարբերությամբ վճարում կատարելով:

keyboard
15.05.2012, 21:33

Վարորդների ավելացումը կատարվում է անվճար, պահանջվող փաստաթղթերն են` անձնագրի պատճե, վարորդական իրավունքի պատճե, ամբողջ պրոցեսը տևում է մի քանի րոպե, նոր պայմանագիրի չի կազմվում, առկա պայմանագրին կցվում է ավելացված վարորդի տվյալենրը:

specialist
15.05.2012, 21:34
Վարորդների ավելացումը կատարվում է անվճար, պահանջվող փաստաթղթերն են` անձնագրի պատճե, վարորդական իրավունքի պատճե, ամբողջ պրոցեսը տևում է մի քանի րոպե, նոր պայմանագիրի չի կազմվում, առկա պայմանագրին կցվում է ավելացված վարորդի տվյալենրը:

բա ինչքան գումար ենք ավելացնում՞

keyboard
15.05.2012, 21:40

Անվճար

Artyom
15.05.2012, 23:47
Անվճար
Չեմ կարծում, որ անվճար լինի, քանի որ ում անունով, որ գրանցված է, ունի 3 տարուց ավել ստաժ և 23 տարեկանից մեծ է, իսկ ում անունը պետք է ավելացվի 23 տարեկանից փոքր է և չունի 3 տարվա ստաժ: Երևի թե գնի տարբերությունը պետք է մուծվի:

keyboard
15.05.2012, 23:52
Չեմ կարծում, որ անվճար լինի, քանի որ ում անունով, որ գրանցված է, ունի 3 տարուց ավել ստաժ և 23 տարեկանից մեծ է, իսկ ում անունը պետք է ավելացվի 23 տարեկանից փոքր է և չունի 3 տարվա ստաժ: Երևի թե գնի տարբերությունը պետք է մուծվի:
Դրա մասին տեղյակ չեմ, ես ավելացրել եմ մի քանիսին, բոլորովին անվճար:)

h_jak
16.05.2012, 12:06
ԱՊՊԱ-ի գումարը մի քանի վարորդների դեպքում հաշվվում է ամենա "վատագույն" դեպքով և վճարվումա գումարի տարբերությունը, իսկ բուն ավելացնելու գործընթացը անվճար է.

Artyom
16.05.2012, 13:00
ԱՊՊԱ-ի գումարը մի քանի վարորդների դեպքում հաշվվում է ամենա "վատագույն" դեպքով և վճարվումա գումարի տարբերությունը, իսկ բուն ավելացնելու գործընթացը անվճար է.
Իսկ եթե պայմանագրի ժամկետի համարյա կեսն անցել է, ամբողջ գումարի տարբերությու՞նն է վճարվում, թե՞ մնացած ժամկետինը:

h_jak
16.05.2012, 13:07
Իսկ եթե պայմանագրի ժամկետի համարյա կեսն անցել է, ամբողջ գումարի տարբերությու՞նն է վճարվում, թե՞ մնացած ժամկետինը:

մնացածինը

Bruno
10.11.2013, 22:26
http://www.youtube.com/watch?v=ztgchRB8dQw

ՀՀ ԿԲ-ի կողմից գրանցվել է Բոնուս-Մալուս համակարգի կիրառման կանոնների փոփոխված տարբերակը

http://www.paap.am/datas/zlawdocs/cfeb9dd74fe6c196e4b5d0ba513fcee4.pdf