Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Գառնիկի պարը...
My World My Space
17.11.2010, 12:26
Գառնիկի պարը...
Լուսաբացի հետ տարածվեց Գառնիկի մահվան լուրը:
Գյուղն իրեն որբացած զգաց, մեծ ու փոքր գլուխները կախեցին: Լուսաբացն էլ մռայլ բացվեց էդ օրը, ու անձրև սկսեց տեղալ:
Տղամարդիկ արտ գնալու փոխարեն հավաքվեցին գյուղամիջում, աշխատանքի բաժանում արեցին, ու ամեն մեկն իր գործին անցավ` մի մասը գնացին գերեզման փորելու, մյուս մասը սկսեցին պատրաստություն տեսնել` շրջկենտրոնից եկած մարդկանց տեղավորելու համար:
Կանայք հավաքվեցին Գառնիկի հարսների շուրջը, ու սկսեցին տունն ազատել:
Երիտասարդները հավաքվեցին ակումբում` Գառնիկի թոռն էլ հետները: Ակումբը դատարկեցին, մաքրեցին, որ Գառնիկին վերջին հրաժեշտը էդտեղից տան:
Ողջ գյուղը վիրավոր փեթակի նման անօգնական բզզաց....
Երեք օր ու գիշեր անձրը մաղեց: Գյուղը լաց լացեց, երկինքն էլ հետները:
Երեք օր ուգիշեր գյուղի երիտասարդ տղաներն ու աղջիկները մի-մի ծաղիկ ձեռքերին հերթապահեցին ակումբի մոտ: Բոլորի համար մեծություն էր Գառնիկը, բոլորի գլխին խաչ էր պահել ու կնքել: Գյուղի բոլոր երիտասարդների կնքահայրը Գառնիկն էր....
Առավոտյան ամբողջ դպրոցը գնաց դաշտերը ծաղիկ հավաքելու: Ամեն մեկը մի գիրկ ծաղիկ բերեց իրենց աշխարհի վառվող դաշտերից: Բերեցին անձրոտ ծաղիկներն ու Գառնիկի վերջին ճանապարհին փռեցին: Տղամարդիկ գնացին գերեզմանը անձրևաջրից դատարկելու:
Դագաղը դուրս տանելուց առաջ անձրևը կտրվեց, արև դուրս եկավ:
Արևի տակ, մարդկանց ալիքի վրայով Գառնիկի դագաղը նավակի պես լողաց դեպի գերեզման: Ջահելները մի-մի ծաղիկ ձեռքներին պատ կազմեցին ճանապարհի երկու կողմերում:
Երբ Գառնիկին վերջին հրաժեշտը տվեցին, ջահելներից մեկը վեր կացավ ու.
- Ջահելնե՛ր, Գառնիկ ամին մեր գլխին խաչ պահելուց հետո բոլորիս նույնն ասաց. "Մանչը՜ս, թաղմանս պար գուքաս, էղա՞վ....": Դե ելեք մեր ամու խնդրանքը կատարենք,- ու ձեռքերը տարածեց:
Երկու հարյուր երիտասարդ շրջան կազմեցին և ու ուս ուսի տված լալով պար պարեցին, կրունկներով գետին շարժեցին ու պարով` հոգիներ: Գյուղացիք երկրորդ շրջանը կազմեցին ու պարեցին Գառնիկի պարը:
Երբ թաղման թափորը հեռացավ, անձրևը նորից սկսեց մաղել Գառնիկի գերեզմանի վրա.... Էլի երեք օր ու գիշեր.....
Գառնիկն իր պարով իր սանիկներին` գյուղի երիտասարդությանը կապեց իրար:
Դրանից հետո գյուղում ամեն հարասանիքի երիտասարդները դուրս են գալիս դաշտ ու գետինը դղրդացնելով պարում են "Գառնիկի պարը"....
Հով:love
Միաժամանակ և հուզիչ, և գեղեցիկ, և խորհուրդ ունեցող… ու էդքան բանը ընդամենը 26 տողում… շատ ապրես:)
Գիտես էս շարքում ինչնա դուր գալիս, մահերը,չէ ես սադիստ չեմ, պարզապես բոլոր գործերում էնպեսա մահը նկարագրած,որ ոչ մի մռայլ տրամադրություն չի բերում,չգիտեմ ոնց ես արել,բայց իրոք տենցա
Ապրես
Նաիրուհի
17.11.2010, 13:07
Բայց Հովոն իրոք սադիստ է։ Հո´վ, հլը հիշի, գործ ունե՞ս, որ մահ չլինի մեջը... :8
My World My Space
17.11.2010, 13:09
Բայց Հովոն իրոք սադիստ է։ Հո´վ, հլը հիշի, գործ ունե՞ս, որ մահ չլինի մեջը... :8
էդ մահերը երջանկություն են բուրում..... ու աննպատակ չեն.... կարևորը դայա...
Հ.Գ. Պետք ա կարենալ մահվան մեջ շարունակություն գտնել, եթե գտար, ուրեմն դա մահ չի....
Հովո ջան, մի քանի տարի հետո, թող աստված այդ «մի քանիսը» շատ չհամարի նվաստիս համար, եթե ես մեկ-մեկ լոպազանամ, որ Գառնիկապատման հեղինակին անձամբ ճանաչում եմ, խնդրում եմ չժխտես, լա՞վ:)
My World My Space
17.11.2010, 13:16

ա դե էրես եք տալի էլի, Եկվոր ջան.....:)
Բայց Հովոն իրոք սադիստ է։ Հո´վ, հլը հիշի, գործ ունե՞ս, որ մահ չլինի մեջը... :8
Սադիստները չեն սպանում, նրանք կենդանի են պահում, որ տանջեն:o (աչքովս տեսածն եմ ասում:8 )
Հով, մի հատ հարց. հետաքրքիր ա, ոնց որ թե դու էդ սերնդից չես եղել, գյուղի կլուբ, կոմունիզմ չես տեսել.. որտեղից են էդ պատկերները մոտդ գալիս, որ ինչ-որ հին տարիների իրադարձություններ ես նկարագրում? :)
My World My Space
17.11.2010, 15:00

Պատկերացնում եմ Ան ջան.... ;)
Պատկերացնում եմ Ան ջան.... ;)
Հա, բայց ինչի ես հենց էդ ժամանակահատվածը պատկերացնում? Ինչն ա քեզ ձգտում կոլխոզ-տնտեսության էպոխայում հայկական գյուղացիության? :ՃՃՃ
My World My Space
17.11.2010, 15:33
Հա, բայց ինչի ես հենց էդ ժամանակահատվածը պատկերացնում? Ինչն ա քեզ ձգտում կոլխոզ-տնտեսության էպոխայում հայկական գյուղացիության? :ՃՃՃ
էն ժամանակվա մարդկանց պարզությունն ու դեռ մնացած մարդկայնության բարձր հատկանիշները.....

Համաձայն չեմ Հով, ամեն ժամանակում էլ կան պարզ ու մարդկային բարձր հատկանիշներով մարդիկ, ուղակի կարծում եմ քո մեջ տպավորվել են մեծերի պատմությունները, իսկ մեծերը միշտ լավն են պատմում: Ավելի ճիշտ ոչ միայն մեծերը: Ցանկացածս էլ ժամանակի հետ մեր հիշողություններից մաղում ենք վատը ու աշխատում միայն դրականը պահել:
Ու ես ևս մի անգամ էլ համարձակվում եմ քեզ ասել, որ լավ կլինի դու մեր հիմիկվա՝ հենց էս պահի, մարդկային փոխհարաբերությունների մասին գրես, քանի որ ինչպես դու ես ասում՝ այն շատ բազմաշերտ է… Այ երբ որ դու կարողանաս հմտորեն ցուցադրել մեզ մեր իսկ փոխհարաբերությունների բազմաշերտությունը ու կողմնակալություն չպահպանես դրականին կամ բացսականին ու հնարավորինս խորը ու վառ գույներով ցույց տաս մեր իսկ ժամանակների խորությունն ու մակերեսայնությունը միաժամանակ՝ այն էդ ժամանակ կասեմ որ դու տաղանդ ես…;)
My World My Space
17.11.2010, 16:45

Տիգ ջան էսօրվա կյանքի բազմաշերտության մեջ մենք պարզությունն ենք կորցրել, մի շատ կարևոր բան, որ մարդուն մարդ ա պահում: Տեխնիկական առաջընթացը, ինդուստրիալիզացիան մեզ ամեն օր փոխում են, դարձնում են քիչ մարդկային, մենք էլ նամակ չենք գրում իրար, ռոմանտիզմ ենք կորցնում, սկայպով ամեն օր խոսում ենք ու չենք կարոտում.... իար տեսնելը տոն չի արդեն, իրար տեսնելիս մենք չենք քննարկում կյանքի լավ ու վատ կողմերը, իրար ով չենք հասցնում հիանանք ու իրար վատ կողմերը փոխենք.... մենակ հասցնում ենք խոսել աշխարհում տեղի ունեցածի մասին` Քիմ Քարդաշյանի բարեմասնությունների, Թվիթերի, Ֆեյսբուքի և այլնի մասին.... տենց չի՞....
Էսօրվա մասին պատմվածք չես կարա գրես, խորություն չկա, կամ էնքան քիչ ա, որ որակ չի տալիս, էսօրվան պիտի սարկազմով մոտենաս, էսօրվա մասին Վարդանպետրոսյանավարի պիտի խոսես.....
եթե գրեմ էլ էսօրվա մասին, գրածս պիտի վերաբերվի 90-ականներին, որովհետև էդ ժամանկ 8 ըհոգով մի պիկնիկ պեչենի էինք առնում, դֆասից փախնում ու ուտում, դա երջանկություն էր մեր համար, ինչպես էն ժամանակ երբ հոտաղ ընկերները մի կտոր հաց ու պանիրն էի կիսում իրար հետ:
Հիմա ինչի՞ մասին գրենք, նրա, որ գնում ենք Տաշիր Պիցցա՞ ու նեմեցկի շչոտով ամեն մեկն իրա համար ուտո՞ւմ ա....կներես, չեմ կարա....
My World My Space
17.11.2010, 16:59

Ասածիդ պատասխանը ինքդ տվեցիր, էսօրվա մասին կարաս լավ գրես մենակ երբ էդ իրադարձությունները կանցեն հիշողության պրիզմայի միջով.... էդ ժամանկ իրոք լավ բան կգրես, թե չէ երեկվա մասին որ գրես, կամ հուորային մի բան ալինելու կամ լրագրողական ոճի պատմվածք....

Հով ջան, այ հենց էս ամեն ինչ մասին էլ ուզում եմ որ գրես…
Ու գիտեմ, որ դու կարաս, ուղակի ոնցոր ասում ես՝ չես ուզում…
Գրականությունը հո մենակ ռոմանտիզմը չի՞: Հա, շատ լավա որ դու մեզ մատուցում ես էն ժամանակների պարզությունն ու «ստիպում» ես գնահատել այն… Դա քո մոտ շատ հաջողա ստացվում: Բայց ես ուզում եմ, որ մեզ «ստիպես» մեր ներկան գնահատել, վերագնահատել, վերաիմաստավորել, լավ ու վատ անել, մակերեսայինը կոտրել ու պարզության մեջ խորանալ… Իսկ հնի մասին ստեղծագործությունները լոկ լավ հուշեր ու զգացումներ են արդնացնում՝ «…դե էն ժամանակ մարդկություն կար…»՝ զեղումների հանգեցնում: Իսկ մեզ՝ ընթերցողիդ, պետքա ոչ թե հուշերի գիրկն ընկնել, այլ ապրել…;)
հ.գ. մի քիչ շիրա տամ տենամ ինչ դուրս կգա…
Ասածիդ պատասխանը ինքդ տվեցիր, էսօրվա մասին կարաս լավ գրես մենակ երբ էդ իրադարձությունները կանցեն հիշողության պրիզմայի միջով.... էդ ժամանկ իրոք լավ բան կգրես, թե չէ երեկվա մասին որ գրես, կամ հուորային մի բան ալինելու կամ լրագրողական ոճի պատմվածք....
Կարծում եմ Աղասի Այվազյան կարդացած կլինես… Վառ օրինակա, թե ոնցա գրողը գրում հենց իր իսկ ապրած ժամանակաշրջանի մասին…:P
My World My Space
17.11.2010, 17:06
Հով ջան, այ հենց ես ամեն ինչ մասին էլ ուզում եմ որ գրես…
Ու գիտեմ, որ դու կարաս, ուղակի ոնցոր ասում ես՝ չես ուզում…
Գրականությունը հո մենակ ռոմանտիզմը չի՞: Հա, շատ լավա որ դու մեզ մատուցում ես էն ժամանակների պարզությունն ու «ստիպում» ես գնահատել այն… Դա քո մոտ շատ հաջողա ստացվում: Բայց ես ուզում եմ, որ մեզ «ստիպես» մեր ներկան գնահատել, վերագնահատել, վերաիմաստավորել, լավ ու վատ անել, մակերեսայինը կոտրել ու պարզության մեջ խորանալ… Իսկ հնի մասին ստեղծագործությունները լոկ լավ հուշեր ու զգացումներ են արդնացնում՝ «…դե էն ժամանակ մարդկություն կար…»՝ զեղումների հանգեցնում: Իսկ մեզ՝ ընթերցողիդ, պետքա ոչ թե հուշերի գիրկն ընկնել, այլ ապրել…;)
հ.գ. մի քիչ շիրա տամ տենամ ինչ դուրս կգա…
Ասածդ ինչ ա հիմա, էսօրվա կյանքի մաիսն լիքը պատմվածքներ կան` նայի կյանքի կարուսելը, կարդա ՀԺ, սաղ պատմվածքներ են.... ի՞նչ կա դրա մեջ.... միայն փաստերի արձանագրում.... իսկ որպեսզի փաստը հուզի, մտածել տա, դառնա բարոյականություն, պիտի մաքրվի ժամանակով....
Ներկան գնահատել պետք չի, քանի դեռ չես ապրել, իսկ եթե ապրել ես, էդ արդեն անցյալ ա, ոչ վաղ անցյալ.... ներկան ապրի, վաղը կգնահատես այն....
My World My Space
17.11.2010, 17:08
Կարծում եմ Աղասի Այվազյան կարդացած կլինես… Վառ օրինակա, թե ոնցա գրողը գրում հենց իր իսկ ապրած ժամանակաշրջանի մասին…:P
Դու Թումանյան կարդա, Մաթևոսյան, դրանք միշտ են արդիական, որովհետև լավ կոնյակի պես են` հին են, մաքրված.....
Էս տղեն էնպես ա էտ պարը նկարագրել իմ մեռնելն էլ եկավ:
Ասածդ ինչ ա հիմա, էսօրվա կյանքի մաիսն լիքը պատմվածքներ կան` նայի կյանքի կարուսելը, կարդա ՀԺ, սաղ պատմվածքներ են.... ի՞նչ կա դրա մեջ.... միայն փաստերի արձանագրում.... իսկ որպեսզի փաստը հուզի, մտածել տա, դառնա բարոյականություն, պիտի մաքրվի ժամանակով....
Ներկան գնահատել պետք չի, քանի դեռ չես ապրել, իսկ եթե ապրել ես, էդ արդեն անցյալ ա, ոչ վաղ անցյալ.... ներկան ապրի, վաղը կգնահատես այն....
Հով, ներկա ասելով ինկատի չունեմ հենց էս պահը, այլ հենց քո ասած ոչ վաղ անցյալը:
Իսկ ինչ վերաբերվումա փաստերի արձանագրելուն և այլն՝ էդ արդեն գրողի տաղանդիցա կախված…:P
Ջուզեպե Բալզամո
18.11.2010, 00:04
Բուու՜մ… համո՜վ, փափու՜կ, սիրու՜ն… :)
Շատ լավն ա: Մենակ (կներես չէ՞, որ ամեն անգամ բզում եմ… ինձ թվում ա ադամանդ եմ հղկում) բարդ նախադասություններից զգուշ, դրանք գրողի փորձաքարերն են… ;)