Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։

Ariadna
16.11.2010, 13:41
Ուսուցողական սեմինարների մասնակցության հրավեր «ScienceDirect» և «Scopus» տեղեկատվական շտեմարաններից ավելի արդյունավետ օգտվելու նպատակով

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) ջանքերով Երևանում, ս.թ. օգոստոսի 27-ին ստորագրվել էր եռակողմ «Մտադրությունների հուշագիր»՝ ԳԱՏԱՀ–ի, «ԱՐԵՆԱ» (Armenian Research-Education Networking Association) հիմնադրամի և հանրահայտ «Elsevier B.V.» հրատարակչական հոլդինգի միջև։

Նախաձեռնության արդյունքում արդեն ս.թ. նոյեմբերի 1-ից, «ԱՐԵՆԱ» հիմնադրամի գիտակակրթական ցանցի հանգույց հանդիսացող բոլոր գիտական և կրթական կազմակերպություններին 3 ամիս շարունակ տրամադրվում է անվճար և անսահմանափակ օգտվելու հնարավորություն «Elsevier B.V.»–ի հանրահայտ «ScienceDirect» (ավելի քան 2500 բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրեր) և «Scopus» (հետազոտական հոդվածների հղումների, ինչպես նաև գիտական ամսագրերի և գիտաշխատողների տարատեսակ վարկանիշային տվյալների) տեղեկատվական շտեմարաններից։

Ս.թ. նոյեմբերի 23-26-ը «Elsevier B.V.»–ի մասնագետների մասնակցությամբ կկազմակերպվեն ուսուցողական սեմինարներ հանրապետության գիտակրթական համայնքի բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների համար` «ScienceDirect» և «Scopus» տեղեկատվական շտեմարաններից, այն է՝ գիտական հոդվածներ, ամսագրեր, գիտնականներ, տարատեսակ վարկանիշներ և այլ` գիտական տեսանկյունից արժեքավոր, տեղեկատվական հնարավորություններից ավելի արդյունավետ օգտվելու նպատակով։
Սեմինարները կվարեն Elsevier B.V. հրատարակչության Միջին Արևելքի, Աֆրիկայի, Թուրքիայի, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների բաժանորդների զարգացման համակարգող Ահմեդ Աբդելռահման Ռոստոմը և Ալի Ջալալ Ջալալին` Իրանի, Հայաստանի և Աֆղանստանի Elsevier B.V. հրատարակչության համակարգող։

Վերոնշյալ սեմինարներին մասնակցել ցանկացողները խնդրում ենք նախօրոք գրանցվեն՝ զանգահարելով 28-81-92, 28-84-68 հեռախոսահամարներով մինչև ս.թ. նոյեմբերի 22-ը։

Ֆոտոն
16.11.2010, 15:10
Գրանցվում եմ: :) Շատ ուրախալի նորություն է:

Ան, այդ ամսագրերից, երևի ինտերնետի միջոցով չէ՞, ովքե՞ր կարող են օգտվել, ի՞նչ եղանակով է դա լինելու: Ես շատ եմ ուզում, միայն թե գրադարան կամ այլ տեղ հաճախել չեմ հասցնի:

Ariadna
16.11.2010, 16:48

Ջուլ ջան, եթե հաստատ գրանցվում ես գրեմ ինձ մոտ, քանի որ coffee break էլ է լինելու, մենք պետք ա մասնակիցների ճշգրիտ քանակ իմանանք։ Էդ բազաներից կարող ես օգտվել համալսարանի էն համակարգիչներից, որոնք միացված են ARENA-ի ցանցին։ Կոնկրետ ֆիզֆակում կա հաստատ։ Էդ հնարավորությունը տրված է երեք ամսով, անվճար հիմա տրամադրել են, իսկ հետո արդեն պետք է պայմանագիր կնքենք ու վճարենք։ Ջուլ, ցանկալի է, որ սեմինարին գաս անձնական նոթբուքով, wi-fi կապ պետք ա լինի, որ տեղում կարողանաք կողմնորոշվել՝ ինչպես օգտվել։ Շրջապատում եթե կան գիտությամբ զբաղվողներ, խնդրում եմ տարածի էս ինֆոն, չնայած մենք բոլորին ուղարկում ենք mail-ով, բայց ամեն դեպքում։

Ֆոտոն
16.11.2010, 17:09

Ան, ԳԱԱ- ում եմ սովորում, միայն էդտեղից կարող եմ օգտվել: Բնականաբար քաշելու ու այլ տեղ կարդալու ձևով:
Անձնական նոթբուք չունեմ :(
Մեր միջավայրում կաշխատեմ տարածել::)

Ֆոտոն
16.11.2010, 17:17
Հաստատ գրանցվելս կախված է սեմինարների ժամերից: Շատ եմ ուզում:

Ariadna
16.11.2010, 20:56
Հաստատ գրանցվելս կախված է սեմինարների ժամերից: Շատ եմ ուզում:

Ջուլ ջան, ջահելներինը մի օր է լինելու, 23-ին, 10:00-ից –14:00–ն։ ԳԱԱ–ում էլ կա ԱՐԵՆԱ–ի ցանց, էնպես որ հետո էնտեղից կարող ես օգտվել։ Որ առանց նոթբուկ էլ գաս, բան չի պատահի։

Ֆոտոն
17.11.2010, 14:49
Ջուլ ջան, ջահելներինը մի օր է լինելու, 23-ին, 10:00-ից –14:00–ն։ ԳԱԱ–ում էլ կա ԱՐԵՆԱ–ի ցանց, էնպես որ հետո էնտեղից կարող ես օգտվել։ Որ առանց նոթբուկ էլ գաս, բան չի պատահի։
Շատ լավ է: Ուրեմն կգամ անպայման::)

Ariadna
17.11.2010, 15:59
Դե գրանցում եմ Ջուլյետա Քերոբյանին։ Չեմ հիշում ասել ե՞մ քեզ տեղը։ Ամսի 23-ին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Չարենցի անվան դահլիճում, ժամը 10-ից 14:00-ն։ Ներառյալ սուրճի ընդմիջումը :)

Ֆոտոն
17.11.2010, 16:12
Դե գրանցում եմ Ջուլյետա Քերոբյանին։ Չեմ հիշում ասել ե՞մ քեզ տեղը։ Ամսի 23-ին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Չարենցի անվան դահլիճում, ժամը 10-ից 14:00-ն։ Ներառյալ սուրճի ընդմիջումը :)

Շնորհակալություն, էդ սև շենքն ա չէ՞:

Ջուլիետա Քերոբյան;)

Ariadna
17.11.2010, 16:17
Շնորհակալություն, էդ սև շենքն ա չէ՞:

Ջուլիետա Քերոբյան;)

Ջուլ ջան, մոտս ի–ով ա գրած։ :) Չէ, Ջուլ, էդ սևը չի, սպիտակոտ ա, ռոմանոյի շենքն ա էլի (գետառի կողքը, կողքից հուշեցին :))

StrangeLittleGirl
17.11.2010, 16:24
Վա˜յ, էս հայտարարությունը հենց նոր մեր համալսարանի մեյլինգ լիսթով էլ էկավ: Հիմա որ նոութբուք չունենք, չի՞ լինի մասնակցել:

Ariadna
17.11.2010, 16:25
Վա˜յ, էս հայտարարությունը հենց նոր մեր համալսարանի մեյլինգ լիսթով էլ էկավ: Հիմա որ նոութբուք չունենք, չի՞ լինի մասնակցել:

Բյուր ջան, իհարկե կլինի :)

Ariadna
17.11.2010, 16:27
Վա˜յ, էս հայտարարությունը հենց նոր մեր համալսարանի մեյլինգ լիսթով էլ էկավ: Հիմա որ նոութբուք չունենք, չի՞ լինի մասնակցել:

Ձեր համալսարանի որ համարով զահգեցի, որ հայտարարությունը ուղարկեմ, mail-ի հասցե տան, բոլոր համարներով ֆաքս էր միանում։ Արդյունքում չգիտես ով տարածել ա։ :) Մի հատ տղա զանգեց բժշկականից, ասեց, որ Մարկոսյան Աստղիկից ա ստացել :esim

StrangeLittleGirl
17.11.2010, 19:31

Հա, Մարկոսյան Աստղիկն արտաքին կապերի պետն ա: Հենց որևէ ինֆո լինում ա, միանգամից տարածում ա:

Ինձ էլ գրանցի :)

Ariadna
17.11.2010, 19:47
Հա, Մարկոսյան Աստղիկն արտաքին կապերի պետն ա: Հենց որևէ ինֆո լինում ա, միանգամից տարածում ա:

Ինձ էլ գրանցի :)

Գրանցված ես։ Մեծերին էլ ասեք, մնացած օրերի համար կարող են զանգել։ Ի դեպ, էդ հայտարարության տեքստից, հետո զգացինք, էնպիսի տպավորություն ա, որ սեմինարները երեք օր են տևելու, բայց իրականում, պարզապես երեք օրվա ենք բաժանել, որ եթե ցանկացողները շատ լինեն, բոլորն էլ կարողանան մասնակցել։

StrangeLittleGirl
17.11.2010, 21:50

Էդ մեյլից մեծերն էլ ստացած կլինեն: :)) Մեր ամբողջ համալսարանի մեյլինգ լիսթն ա՝ մեծից փոքր:

StrangeLittleGirl
18.11.2010, 21:43
Արմակադից էլ էկավ :)

Ֆոտոն
22.11.2010, 19:36
Ես մեր դասախոսներին էլ եմ ասել, մեր խմբին էլ մեյլով գրել: Հուսամ ինֆորմացիան բավականաչափ տարածված է: :)
Չնայած, իմ դիտարկումը էդքան էլ չի հուսադրում, շատ քիչ մարդ է հետաքրքրվում ծրագրով:

Ariadna
22.11.2010, 19:41
Ես մեր դասախոսներին էլ եմ ասել, մեր խմբին էլ մեյլով գրել: Հուսամ ինֆորմացիան բավականաչափ տարածված է: :)
Չնայած, իմ դիտարկումը էդքան էլ չի հուսադրում, շատ քիչ մարդ է հետաքրքրվում ծրագրով:

Ջուլ ջան, արդեն երկու հարյուրից ավել գրանցված կա։ Վաղվա համար մոտ 110 հոգի։ Էսօր վաղվա համար ով զանգում էր, արդեն մեծերի օրերին էի գրանցում, որ մեզ մոտ գան, որ էդտեղ շատ ժխոր չլինի։ Ինձ թվում ա 150 ուսանող էդ դահլիճում որ լցվեր, սարսափելի կլիներ։

Հետո մի բան էլ, շատ գիտնականներ, հատկապես կոչումներով ու պաշտոններով, սարսափում են էդ շտեմարաններից, քանզի դրանց բաց լինելու դեպքում, մարդիկ կարող են մտնել, և տեսնել, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում էդ «գիտնականը», քանի հոդված ունի, քանի հղում կա հոդվածների վրա և այլն։ Մենք բոլոր մեր ակադեմիկոսներինը համարյա նայել ենք, մեծ մասամբ 0 են։ Էս հոդվածը կարդացեք, եթե հետաքրքիր է http://www.lragir.am/armsrc/society-lrahos41024.html

Ֆոտոն
23.11.2010, 16:55
Գնացի, Ան ջան: :)
Շատ ուրախ եմ հնարավորությունը տալու, սեմինարները կազմակերպելու համար: Շատ զարմացա, որ հետաքրքրություն կա ուսանողության մեջ, ակտիվությունը շատ հաճելի էր: Ինձ համար շատ օգտակար սեմինար էր: Օգտվելու մասին տեղեկությունը շատ լավ մատուցվեց:

Անգլերենի տիրապետումն էլ բավական բարձր մակարդակի վրա էր: Նման շտեմարաններից օգտվելու դժվարություն ոչ ոք չուներ: :)

Իսկ էն դատարկ գիտնականների վերջը շուտով կգա, ես շատ-շա՜տ ուրախ եմ:;)

Ariadna
23.11.2010, 17:27
Ուրախ եմ, Ջուլ ջան, որ հավանել ես, իրոք շատ հետաքրքիր ա, մեզ մոտ նախորդ անգամ Ալին որ եկել էր (պարսիկը, էն ավելի կոլոտը) նախնական պայմանավորվելու, մեր դահլիճում մի թեթև ցույց տվեց, ու ահավոր հետաքրքիր էր, ասում էի ափսոս գիտությամբ չեմ զբաղվում, էս բոլոր հնարավորությունները օգտագործեի :) Իսկ Բյուրը կա՞ր։

Ֆոտոն
23.11.2010, 17:42

Բյուրին չեմ տեսել: