PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինոռեվյու Բլոգ



Ռուֆուս
15.11.2010, 18:32
Մի հատ էլ ստեղ PR անեմ :))

hayktt.blogspot.com (http://hayktt.blogspot.com)

Բլոգս երկու ամիս առաջ եմ բացել, Ակումբում բացած ֆիլմերի մասին թեմաները հավաքում եմ նաև բլոգում :)) Ճիշտն ասած մինչև հիմա բլոգումս ոչ ոք մեկնաբանություն չի թողել, այնպես որ ով առաջինը մեկնաբանություն թողնի, կստանա նվեր - բլոգումս տեղադրված ցանկացած ֆիլմը կստանա DVD-ով + բոնուսային ֆիլմեր (եթե դիսկի վրա ազատ տեղ մնաց) :)) Այնպես որ շտապեք, այս բացառիկ հնարավորությունը ձեռքից բաց մի թողեք :D

Հա, ինչ էի ասում, մի հատ մեծ, շատ մեծ շնորհակալություն Rhayader-ին դիզայնի ու կոդավորման հարցերում անշահախնդիր օգնություն ցուցաբերելու համար :love Ապրես :kiss

Մեկ էլ եթե ուզում եք օգնել, որ բլոգս ավելի լավացնեմ, շատ շնորհակալ կլինեմ :oy Մասնավորապես կարելի ա էն վերևի սև բանների փոխարեն սիրուն դիզանով նկար դնել, մենյուի տակի «վերջին հոդվածների» անկապ նկարներն այնպես սարքել, որ նոր հոդված գրելիս ավտոմատ վերջին ֆիլմի բանները դնի ու էլի լիքը զռթ ու զիբիլ բաներ: Ու ընդհանրապես, եթե լավ մտքեր ունեք, ասեք :)

Հա, ու վերջում էլ, քվեարկեք բլոգիս օգտին այստեղ. http://armnetawards.am/?mod=poll&action=stat&site_id=769

Jarre
15.11.2010, 18:40
Հայկ ջան, միշտ սիրով հետևել եմ բլոգիդ, բայց չգիտես ինչու գրառումներ չեմ կատարել։

Արդեն գրառեցի։ Առաջինը ես եմ։ Սպասում եմ :))

Ռուֆուս
15.11.2010, 18:44
Հայկ ջան, միշտ սիրով հետևել եմ բլոգիդ, բայց չգիտես ինչու գրառումներ չեմ կատարել։

Արդեն գրառեցի։ Առաջինը ես եմ։ Սպասում եմ :))

Բա ու՞ր ա, քոմենթդ չեմ տեսնում :)) Ոչ թե էս թեմայում պիտի գրառես, այլ բլոգիս մեջ :))

Gayl
15.11.2010, 19:00
Ապեր չի լինում գրառում անել:

Не удалось проверить учетные данные OpenID.

Ռուֆուս
15.11.2010, 19:01
Կներեք, էնպես դարձրի, որ առանց գրանցվելու հնարավոր լինի մեկնաբանություն թողնել :)) Դե, շտապեք, առաջարկը դեռ ուժի մեջ ա :D

Հայկօ
15.11.2010, 19:03
Հայկ ձաձա, ուրեմն ասեմ՝ իմանաս :)): Չի լինում քոմենթ թողնել, դրա համար էլ մինչև հիմա ԶԵՐՈ ԴՐԱՄ, ԶԵՐՈ ԶԵՐՈ ԴՐԱՄ քոմենթներ ունես, ցռը: Word Verification-ը կիսատ ա ցույց տալիս:

Jarre
15.11.2010, 19:04
Բա ու՞ր ա, քոմենթդ չեմ տեսնում :)) Ոչ թե էս թեմայում պիտի գրառես, այլ բլոգիս մեջ :))

Այ տղա ջան, էտքան էլ հո դեբիլ չեմ, հասկացել էի, որ բլոգում պիտի անեմ ու արեցի, բայց մոռացա հաստատել :)) ։ Իսկ հիմա հենց ուզում եմ հաստատել էտ հաստատելու պատուհանը ցույց չի տալիս։ Էն լինքի մասը որ սարքել ես փակում ա հաստատելու պատուհանը։

Gayl
15.11.2010, 19:06
Ապեր ինչ որ բան գրեցի, բայց չի երևում, ուֆ գլուխ չեմ հանում:

Ռուֆուս
15.11.2010, 19:08
Հայկ ձաձա, ուրեմն ասեմ՝ իմանաս :)): Չի լինում քոմենթ թողնել, դրա համար էլ մինչև հիմա ԶԵՐՈ ԴՐԱՄ, ԶԵՐՈ ԶԵՐՈ ԴՐԱՄ քոմենթներ ունես, ցռը: Word Verification-ը կիսատ ա ցույց տալիս:

աաաաա, լավ պարզ ա, Word Verifuckation-ը հանեցի, փաստորեն դրա համար էին մարդիկ մինչև հիմա մտնում բլոգս սուսուփուս կարդում, փորձում քոմենթ թողնել ու սուսուփուս դուրս գալիս :D

Հիմա արդեն կարող եք :))

Ռուֆուս
15.11.2010, 19:12
Շնորհակալություն Gayl-ին առաջին քոմենթը թողնելու համար :)) Վահագ ձյա, իսկ էն իմ առաջին գրառման սպիտակ տեքստով գրածը կարցացի՞ր, որ էդ ակցիան իրականում մարկետինգային կռիսային քայլ էր ու ոչ մի պրիզ էլ չկա :D

Լավ, լավ, կատակ էր, ՊՄ-ով ասա ինչ կինո տամ: Հ.Գ. մոռացա ասել, որ մոտիս կինոները հիմնականում անգլերեն են, եթե ուզում ես ռուսերեն կինոներ կձայնագրեմ :)

Gayl
15.11.2010, 19:13
Ոնց որ թե կաշառքը իմնա:D
Ի դեպ իրականում նայել եմ և քո բացած թեմայի շնորհիվ:D

Հայկօ
15.11.2010, 19:15
աաաաա, լավ պարզ ա, Word Verifuckation-ը հանեցի, փաստորեն դրա համար էին մարդիկ մինչև հիմա մտնում բլոգս սուսուփուս կարդում, փորձում քոմենթ թողնել ու սուսուփուս դուրս գալիս :D

Հիմա արդեն կարող եք :))

Բա տեսնու՞մ ես :)): Դու էլ արդեն երևի դեպրեսվել էիր, քիչ էր մնում ավատարդ ջնջեիր, վարկանիշներդ փակեիր ու գնայիր «Անկապում» սիրտդ վերջին անգամ զեղելու :D: Քոմենթել եմ, ոտքս բարով լինի բլոգդ:

«Zombie Strippers! (http://www.imdb.com/title/tt0960890/)» կինոն եմ ուզում BR-ով:

Հայկօ
15.11.2010, 19:17
Ոնց որ թե կաշառքը իմնա:D
Ի դեպ իրականում նայել եմ և քո բացած թեմայի շնորհիվ:D

Չհասցրեցի :(: Ով սխալը հուշի, ով դիսկ ստանա :(: Գայլ, սրանից հետո իմ ու քո մեջ վենդետա ա լինելու, վերջ :beee:

Ռուֆուս
15.11.2010, 19:19
Բա տեսնու՞մ ես :)): Դու էլ արդեն երևի դեպրեսվել էիր, քիչ էր մնում ավատարդ ջնջեիր, վարկանիշներդ փակեիր ու գնայիր «Անկապում» սիրտդ վերջին անգամ զեղելու :D: Քոմենթել եմ, ոտքս բարով լինի բլոգդ:

«Zombie Strippers! (http://www.imdb.com/title/tt0960890/)» կինոն եմ ուզում BR-ով:

3 րոպե ուշացել ես :beee Էդ խուժան կինոն էլ ինքդ կքաշես կնայես, հետո էլ ինձ կտաս :D

Ապրեք, ժող ջան :)

Gayl
15.11.2010, 19:26
Չհասցրեցի :(: Ով սխալը հուշի, ով դիսկ ստանա :(: Գայլ, սրանից հետո իմ ու քո մեջ վենդետա ա լինելու, վերջ :beee:

Ազնիվ ու էլի ազնիվ խոսք քո գրածը չեմ էլ հասցրել կարդալ:D
Ես չէի էլ հասկանում, թե խի չի լինում անջատված փորձեր էի անում ու միամիտ եղավ:D

Gayl
15.11.2010, 19:27
Լավ ենթադրենք ֆիլմի անունը ասաց, բա երբ ես տալու՞, հը՞:think

Ռուֆուս
15.11.2010, 19:33
Չհասցրեցի :(: Ով սխալը հուշի, ով դիսկ ստանա :(: Գայլ, սրանից հետո իմ ու քո մեջ վենդետա ա լինելու, վերջ :beee:

Կռիվ մի արա, քո կինոն քեզ ա սպասում Կիտայի կոմպի D: դիսկի Hayk Movies ֆոլդերում :))

Լավ ենթադրենք ֆիլմի անունը ասաց, բա երբ ես տալու՞, հը՞:think

առաջիկա հանդիպմանը, հավանաբար այս շաբաթ :P

Gayl
15.11.2010, 19:36
առաջիկա հանդիպմանը, հավանաբար այս շաբաթ :P
Ուզում էի իմանայի շաբաթ գալու՞ ես, թե չէ:D

Որ իմանայի ինչ ֆիլմ եմ ուզում ինետով արդեն քաշած կլինեի:D համ էլ ես կաշառակեր չեմ:P