PDA

Դիտել ողջ տարբերակը : iTunes

Rhayader
15.11.2010, 17:49
Այստեղ կքննարկենք iTunes փլեերն ու նրա հետ կապված հարցերը:

Մի քանի օր առաջ թողարկվեց iTunes-ի նոր (10.1) տարբերակը, որը պարունակում էր բազմաթիվ կարևոր բագֆիքսներ: Ինչևէ, Windows-ի համար նախատեսված տարբերակից օգտվողները, այդ թվում՝ նաև ես, ունեցան բավականին լուրջ խնդիր. տարբերակը չէր աշխատում Last.fm-ի հետ: Խնդիրը, պարզվեց, փլագինի անհամատեղելիությունն էր, Last.fm-ն այն արդեն ուղղել է: Թեև փլագինի վերջին (3.0.4) տարբերակը դեռ ավտոմատ չի թարմացվում, այն կարող եք քաշել այստեղից (http://cdn.last.fm/plugins/ass/iTunesPluginWinSetup_3.0.4.0.exe): Լուծումը փորձարկված է ու գործում է: Բարի ունկնդրություն:

Ռուֆուս
15.11.2010, 18:02
Մերսի, ես էլ գիտեի պրոբլեմն ինձանից էր :))

ՍօՖ, մի հատ հարց ունեմ iTunes-ի հետ կապված, որոշ դիսկոգրաֆիաներ import անելուց որոշ ալբոմների ամենաառաջին երգը որպես առանձին ալբոմ ա ցույց տալիս, բայց tag-երը նայում եմ լրիվ նույնն ա, artist name, album name ջնջել/նորից գրելուց հետո էլի չի ուղղվում: Ստիպված album artist-ն եմ դնում, որ բոլորը մի ալբոմի տակ ցույց տա: Կարո՞ղ ա իմանաս ինչից կլինի՞ ու ո՞նց ուղղել :think

Rhayader
16.11.2010, 00:32
Իրականում album artist-ն ավելի կարևոր ա դասավորելու առումով)) իրան միշտ լրացրած պահի: Նույն ալբոմում մեկ-մեկ տարբեր կատարողներ են լինում;)

Ռուֆուս
16.11.2010, 10:36
Իրականում album artist-ն ավելի կարևոր ա դասավորելու առումով)) իրան միշտ լրացրած պահի: Նույն ալբոմում մեկ-մեկ տարբեր կատարողներ են լինում;)

Հա, էդ նկատել եմ, տարբեր կատարողների դեպքում եթե album artist-ը չեմ դնում ամբողջ ալբոմը ցաքուցրիվ ա լինում :)) Համ էլ last.fm-ը album artist-ը չի կարդում, այլ հենց artist-ը:

Rhayader
16.11.2010, 12:34
Հա, էդ նկատել եմ, տարբեր կատարողների դեպքում եթե album artist-ը չեմ դնում ամբողջ ալբոմը ցաքուցրիվ ա լինում :)) Համ էլ last.fm-ը album artist-ը չի կարդում, այլ հենց artist-ը:

Նայի, օրինակ՝ Placebo-ի «Once More With the Feeling»-ում կա Without You I'm Nothing-ի տարբերակ, որը խումբը Դևիդ Բոուիի հետ է կատարում: Դրա համար artist-ը լրացրած է՝ Placebo/David Bowie: Բայց քանի որ ալբոմը Placebo է, album artist-ը լրացված է՝ Placebo:

Ապե Ջան
16.11.2010, 14:22
Ո՞րտեղից կարող եմ բեռնել iTunes - ի վերջին տարբերակը

Ռուֆուս
16.11.2010, 14:26
Ո՞րտեղից կարող եմ բեռնել iTunes - ի վերջին տարբերակը

Բնականաբար Apple-ի պաշտոնական կայքից. http://www.apple.com/itunes/

Ռուֆուս
29.11.2010, 22:28
Ռայ, մի հատ կհիշեցնե՞ս, ոնց էի album art-ը գցում...

AniwaR
29.11.2010, 22:32
Գուգլով ճարում ես album art-ը, նկարը բացում ես, քոփի ես անում, հետո iTunes-ում ալբոմի բոլոր երգերը նշում ես, աջ քլիք, get info, Artwork-ի տեղը աջ քլիք ու paste :Պ Ուրիշ տարբերակ չկա: Ավտոմատ չի բեռնում: :(

Ռուֆուս
10.12.2010, 16:36
Էսօր Genius Mix-երս անհետացան, մեռա Genius-ը ափդեյթ անելով, նորմալ ափդեյթ ա լինում, բայց միքսերը հետ չեն գալիս :(

Ի՞նչ անեմ :cry2

Rhayader
10.12.2010, 17:18
1) Genius-ը միացրա՞ծ է: Փորձիր սեղմել “Store”->“Turn on Genius”:
2) Նույն ձևով անջատիր ու նորից միացրու Genius-ը:
Եթե չի օգնում, ուրեմն երաժշտական գրադարանի հետ խնդիրներ ունես: Անում ես այսպես.

Անջատում ես iTunes-ը
Գնում ես My Music-դ, որտեղ iTunes-ի գրադարանն է, գտնում եսiTunes Music Library.xml ֆայլն ու տեղափոխում ուրիշ ֆոլդեր, օրինակ՝ աշխատանքային սեղանիդ վրա
Ջնջում ես գրադարանի ամբողջ պարունակությունը
Բացում ես iTunes-ը
Գնում ես File -> Library -> Import Playlist, իմպորտ ես անում iTunes Music Library.xml ֆայլը

Տապոռ մեթոդ է, եթե մի քանի տիպի ֆայլեր ես պահում, որոնց տեսակը ձեռքով ես նշել, ստիպված կլինես մի քիչ կարգավորել գրադարանը: Զգույշ iPod-իդ հետ, սինխրոնիզացիան կարող է անկանխատեսելի հետևանքների բերել, քանի որ կհամարի, որ առաջին անգամ է սինխրոնիզացնում:
Եթե չօգնեց, գրիր, ուրիշ ձև կփնտրենք:

Rhayader
12.12.2010, 14:57
Ռուֆուս, պատասխան տուր))) օգնե՞ց:

Ռուֆուս
12.12.2010, 19:33
Ռուֆուս, պատասխան տուր))) օգնե՞ց:

Դեռ չեմ փորձել :)

Ռուֆուս
14.12.2010, 18:55
Genius-ն անջատել միացնելուց հետո ստացվեց, չնայած հիմա միքսերը ահագին փոխվել են :))

Sagittarius
22.04.2011, 17:46
Ժող. ո՞նց կարելի ա երգերի համար lyrics քաշել, բայց որ ամեն երգի համար հատ-հատ չքաշեմ, այլ ընդհանուր, կամ ասենքը երգը լսելուց ավտոմատ lyricsը քաշի, տենց եղանակ կա՞

Ռուֆուս
22.04.2011, 17:55
Ժող. ո՞նց կարելի ա երգերի համար lyrics քաշել, բայց որ ամեն երգի համար հատ-հատ չքաշեմ, այլ ընդհանուր, կամ ասենքը երգը լսելուց ավտոմատ lyricsը քաշի, տենց եղանակ կա՞

Բայց lyrics-ը քաշելու ձև կա՞ iTunes-ում: Ինչքան գիտեմ միակ տարբերակը երգը բացելն ա Get Info-ով ու Lyrics թաբի տակը երգի խոսքերը paste անելն ա :8

Sagittarius
22.04.2011, 18:10
Բայց lyrics-ը քաշելու ձև կա՞ iTunes-ում: Ինչքան գիտեմ միակ տարբերակը երգը բացելն ա Get Info-ով ու Lyrics թաբի տակը երգի խոսքերը paste անելն ա :8

դե ես էլ հույս ունեի, որ կլինի, ասենք թե ինչ-որ app լիներ գոնե որով ավտոմատ կբերեր :(

Ռուֆուս
22.04.2011, 21:17
դե ես էլ հույս ունեի, որ կլինի, ասենք թե ինչ-որ app լիներ գոնե որով ավտոմատ կբերեր :(

Շատ հնարավոր ա, որ լինի :) Album art քաշող ծրագրեր լիքը կան mac os-ի համար, շատ հնարավոր ա lyrics-ի համար էլ բան գտնես :)

Sagittarius
23.11.2011, 03:33
արա էս Ջոբսը մեռավ, Appleը էշացա՞վ. ոչ App Storeն ա բացում iTunesում, ոչ app ա լինում քաշել, հասցես չի ընդունում, որ հազար անգամ էտ հասցեով նախկինում app եմ քաշել: :[

Rammstein
05.12.2012, 16:26
Ժող, որ iTunes-ում ալբոմ պատվիրեմ, հետո ի՞նչ ա լինում, լինկ ա տալիս, որ քաշե՞մ:

Jarre
05.12.2012, 17:24
Ժող, որ iTunes-ում ալբոմ պատվիրեմ, հետո ի՞նչ ա լինում, լինկ ա տալիս, որ քաշե՞մ:
Երբ ես ալբոմ եմ պատվիրում ավտոմատ download ա լինում iTunes-ում։ Նոր iTunes-ում կա նոր հնարավորություն, որ քաշածդ ալբոմը ավտոմատ քաշվում ա քո բոլոր device-ների մեջ որոնք միածված են քո iClouds հաշվին։ Ես երբ քաշում եմ այդ ալբոմները ավտոմատ հայտնվում են թե՛ iPhone-ում, թե՛ iPad-ում և թե՛ մնացած համակարգիչներում, որոնց ես կցել եմ իմ iClouds-ի հաշվին։

Rammstein
05.12.2012, 19:32

Mein Herz brennt սինգլն եմ ուզում պատվիրեմ, բայց ինքը դեռ չի թողարկվել, iTunes-ում կա Pre-order: Ուզում եմ պատկերացնեմ` ինչ ա լինելու:
Ես ո՛չ iClouds-ը գիտեմ, ո՛չ iPad ունեմ, ո՛չ այֆոն: iTunes-ն էլ նոր եմ ինստալ արել:
Հիմա եթե պատվիրեմ ու հենց թողարկվի, երեւի կկարանամ քաշել iTunes-ի մեջ, այսինքն` կոմպիս մեջ, ճիշտ եմ չէ՞ հասկանում: :))

Ներսես_AM
05.12.2012, 19:51

Կարծեմ բացի Այթյունսից ուրիշ ոչ մի բանով չես կարող նվագացնել հետագայում։ Մի հատ ինտերնետում նայի դրա մասին, նոր պատվիրի։

Sent from my Nexus 4 using Tapatalk 2

Աթեիստ
05.12.2012, 20:40
Վերջերս ինչ որ հոլիվուդյան աստղ էլ էր էդ թեմայով հագել էփփլի հետ, որտև պարզվում ա, որ դու փողը վճարում ես, ոչ թե երգերը գնելու, այլ դրանք լսելու իրավունքի համար։
Երգերը քոնը չեն։

Կարճ ասած կորչեն տենց «ծրագիրն» ու ընկերությունը։

Հ.Գ.
Իրանց մոտ որ սկսվեց վաճառքը, շատ արագ հասանելի կլնի քաշելու համար։

Վահե-91
05.12.2012, 21:45

Բրյուս Ուիլիսն էր: Պարզվում ա ինքը չի կարա իրա առած երգերը մահից հետո թողնի իրա երեխեքին

Rammstein
05.12.2012, 22:36
OK, մերսի: Փաստորեն էփլից ինչքան հեռու, էնքան լավ: :))
Իսկ որ հետը digital booklet կա, դա էլ ա՞ միայն iTunes-ով հնարավոր լինելու նայել:

Rhayader
06.12.2012, 01:12
Վերջերս ինչ որ հոլիվուդյան աստղ էլ էր էդ թեմայով հագել էփփլի հետ, որտև պարզվում ա, որ դու փողը վճարում ես, ոչ թե երգերը գնելու, այլ դրանք լսելու իրավունքի համար։
Երգերը քոնը չեն։

Կարճ ասած կորչեն տենց «ծրագիրն» ու ընկերությունը։

Հ.Գ.
Իրանց մոտ որ սկսվեց վաճառքը, շատ արագ հասանելի կլնի քաշելու համար։

Տենց բան չկա, iTunes-ը դեֆոլտով DRM չի դնում երգերի վրա: Հեղինակն ինքն ա դնում:

Rhayader
06.12.2012, 01:13
OK, մերսի: Փաստորեն էփլից ինչքան հեռու, էնքան լավ: :))
Իսկ որ հետը digital booklet կա, դա էլ ա՞ միայն iTunes-ով հնարավոր լինելու նայել:

Հենց դա ա iTunes Exclusive էլի: Եթե Ռամշտայնն իրա երգի վրա DRM չդնի, հանգիստ ինչ ուզես, հետը կարող ես անել (ներառյալ հենց ծրագրի ներսից MP3 տարբերակ ստեղծել ու էքսպորտ անել): Բայց թվային բուկլետի ֆորմատ ապահովող ուրիշ ծրագիր դեռ չկա:

Rammstein
06.12.2012, 01:43
Հենց դա ա iTunes Exclusive էլի: Եթե Ռամշտայնն իրա երգի վրա DRM չդնի, հանգիստ ինչ ուզես, հետը կարող ես անել (ներառյալ հենց ծրագրի ներսից MP3 տարբերակ ստեղծել ու էքսպորտ անել): Բայց թվային բուկլետի ֆորմատ ապահովող ուրիշ ծրագիր դեռ չկա:

Բայց օրինակ LIFAD-ի կամ Made in Germany-ի digital booklet-ները PDF-ով ունեմ տարբեր սայտերից քաշած: :think

Էսքան որ հարցնում եմ, ընդամենը ուզում եմ հասկանամ, էդ այթյունսով պատվիրելու էֆեկտը ո՞րն ա լինելու: Օրինակ` եթե դիսկ առնեմ, մի անգամ rip եմ անելու ու երեւի էլ կյանքում էդ դիսկը չեմ դնելու CD-ROM-ի մեջ, բայց էֆեկտը էն կլինի, որ օրիգինալ դիսկ ունեմ: Հիմա էդ նույն ձեւով սրա էֆեկտն էի ուզում հասկանալ, բայց ոնց հասկացա, առանձնապես տենց էֆեկտ չկա, մենակ էն ա, որ մի հատ iTunes exklisiv տրեկ կա, որը սենց թե նենց տոռենտներում կհայտնվի: :)

Jarre
07.12.2012, 09:46
Վերջերս ինչ որ հոլիվուդյան աստղ էլ էր էդ թեմայով հագել էփփլի հետ, որտև պարզվում ա, որ դու փողը վճարում ես, ոչ թե երգերը գնելու, այլ դրանք լսելու իրավունքի համար։
Երգերը քոնը չեն։

Կարճ ասած կորչեն տենց «ծրագիրն» ու ընկերությունը։

Հ.Գ.
Իրանց մոտ որ սկսվեց վաճառքը, շատ արագ հասանելի կլնի քաշելու համար։

Ես ինքչան ալբոմ որ քաշել եմ հետո հանգիստ շեյր եմ արել, գցել եմ ֆլեշկի վրա և այլ ինչ հակաօրինական գործողություններ ասես չեմ արել։

Jarre
07.12.2012, 09:51
OK, մերսի: Փաստորեն էփլից ինչքան հեռու, էնքան լավ: :))
Իսկ որ հետը digital booklet կա, դա էլ ա՞ միայն iTunes-ով հնարավոր լինելու նայել:
Ես Jarre-ի ալբոմը մի անգամ քաշեցի ու հետը download եղավ նաև digital booklet-ը։ Ստուգեցի PDF ֆորմատով ա։