PDA

Դիտել ողջ տարբերակը : Hayeren.am, հայերենի գործիքների կայք

Chuk
15.11.2010, 04:28
Կարծում եմ, որ ակումբում մեծ մասին ծանոթ է hayeren.am նախագիծը:
Այնուամենայնիվ մի քանի բառով նկարագրեմ:

www.hayeren.am (http://www.hayeren.am)

Կայքը հետագայում նախատեսվում է, որ լինելու է մի ընդհանուր շքամուտք՝ դեպի հայերենի տարբեր գործիքներ, այդ թվում փոխարկիչներ, ստեղնաշարեր, ուղղագրություն ստուգող ծրագրեր, հայերեն տառատեսակներ, հայաֆիկացված ծրագրեր ու համակարգեր և այլն:

Ներկա պահին հասանելի է հայերենի ստեղնաշարը, որը թույլատրում է հենց բրոուզերում մեքենագրել հայերեն, տարատեսակ փոխարկիչներ, հայերենից ֆրանսերեն բառարան, vBulletin ֆորումային համակարգի թարգմանությունը:

Սիրով Ձեզ եմ ներկայացնում կայքի նոր ձևավորումը:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=50446&d=1289780665

Նախատեսում ենք ինտենսիվ կերպով կայքը շահագործել, մասնավորապես շուտով հասանելի կլինեն տառատեսակներ, առաջարկված ծրագրերը այլ կայքերում կցելու ուղեցույցներ և այլն:

Ուրախ կլինենք լսել ցանկացած առողջ քննադատություն, առաջարկ, դիտողություն: Գովասանքներից էլ չենք հրաժարվի:

Նաև ուրախ ու շնորհակալ կլինենք, եթե քվեարկեք մեր օգտին:
Hayeren.am նախագիծը մասնակցում է armnetawards մրցանակաբաշխությունը:
Եթե հաղթենք, ապա ավելի ենք ոգևորվելու, ավելի ինտենսիվ ենք գործին կպնելու, արդյունքում շահելու ենք թե՛ մենք, թե՛ դուք: Մեր օգտին կարող եք քվեարկել այս էջում (http://www.armnetawards.am/?mod=poll&action=stat&site_id=768)

AniwaR
15.11.2010, 12:09
Լավ կայք է, փոխարկիչը ինքս շատ-շատ եմ օգտագործել, նոր դիզայնն էլ շատ ավելի հարմար ու հաջող է::aha Քվեարկում եմ:

Հ.գ. Մեկ էլ հենց նոր մի երկու պուճուր վրիպակ նկատեցի «Ծրագրեր» հատվածում՝

(օգտագործողին հասանելի մաս՝ 100%, ադմինիստարտորական մաս՝ 80%)

«Հայերեն.ամ» նախագծի իրականացրաթ vBulletin ֆորումային համակարգի թարգմանությունը կիրառվում է հետևյալ կայքերում.

Chuk
15.11.2010, 12:12
Լավ կայք է, փոխարկիչը ինքս շատ-շատ եմ օգտագործել, նոր դիզայնն էլ շատ ավելի հարմար ու հաջող է::aha Քվեարկում եմ:

Հ.գ. Մեկ էլ հենց նոր մի երկու պուճուր վրիպակ նկատեցի «Ծրագրեր» հատվածում՝

Շատ շնորհակալ եմ, հինգ րոպեից ուղղված կլինի:
Խնդրում եմ այլ վրիպակներ նկատելիս էլ տեղեկացնել, շատ արագ եմ տեքստերը կազմել, իհարկե քիչ անց նորից կստուգեմ, բայց չեմ բացառում, որի էլի սխալներ լինեն:

Chuk
15.11.2010, 12:16
Շատ շնորհակալ եմ, հինգ րոպեից ուղղված կլինի:

Ուղղված է, նորից շնորհակալություն:

davidus
15.11.2010, 13:39
Լավ, բա հիմա TahomaArmeinan տառատեսակը որտեղից պիտի քաշենք:

Chuk
15.11.2010, 14:02
Լավ, բա հիմա TahomaArmeinan տառատեսակը որտեղից պիտի քաշենք:

Դավիթ ջան, ամենաուշը վաղը հասանելի կլինի «Տառարան» բաժինը, որում կլինի ոչ միայն Tahoma Armenian տառատեսակը:

Ձայնալար
15.11.2010, 14:39
Արտ բառարանի բաժնում էդ բառը ներմուծելու դաշտը երկար ա՝ գնում էջից դուրս ա գալի:

Chuk
15.11.2010, 14:47
Արտ բառարանի բաժնում էդ բառը ներմուծելու դաշտը երկար ա՝ գնում էջից դուրս ա գալի:

Որ խնդրեմ բրոուզերդ կասե՞ս, ու սքրինշոթ դնես:

Ձայնալար
15.11.2010, 14:56
Mozilla/5.0 (X11; U; Linux i686 (x86_64); en-US; rv:1.9.2.12) Gecko/20101026 Firefox/3.6.12

50447

Chuk
15.11.2010, 15:06
Mozilla/5.0 (X11; U; Linux i686 (x86_64); en-US; rv:1.9.2.12) Gecko/20101026 Firefox/3.6.12

50447
Լավ, պարզ ա, կզբաղվեմ:
Իմ մոտ տարբեր բրոուզերներով նորմալ է, այդ թվում FF 3.6.12-ով: Երևի Linux-ից ա, բայց կոդը կօպտիմիզացնեմ ավելի ուշ:

Chuk
15.11.2010, 16:40
Դավիթ ջան, ամենաուշը վաղը հասանելի կլինի «Տառարան» բաժինը, որում կլինի ոչ միայն Tahoma Armenian տառատեսակը:

Տեղեկացնում եմ, որ կայքում արդեն հասանելի է «Տառարան» բաժինը (http://www.hayeren.am/?p=Fonts), որում այս պահին ներկայացված է չորս տառատեսակ, բայց նախատեսվում է այնտեղ ներկայացնել հայերեն Unicode կոդավորմամբ տառատեսակների ողջ ներկապնակը՝ օրենքի ու հեղինակային իրավունքների պահպանմամբ:

Արամ
16.11.2010, 18:20
Ինչպես միշտ` դիզայնը արտակարգ ա:

Jerry
19.11.2010, 23:42
chuk www.hayeren.am կայքից vBulletin հայերեն տարբերակի բեռնելը (քաշելը) չի ստացվում, սողմում եմ անկապ էջ ա բացում:

Chuk
20.11.2010, 00:00
chuk www.hayeren.am կայքից vBulletin հայերեն տարբերակի բեռնելը (քաշելը) չի ստացվում, սողմում եմ անկապ էջ ա բացում:

Ներկայացված են հայերեն փաթեթի ֆայլերը՝ XML ֆորմատով: Երբ վրան կտտացնում ես՝ բրոուզերը բացում է այդ ֆայլը: Ես սա իսկապես հաշվի չէի առել: Առայժմ առաջարկում եմ բեռնելու համար հղման վրա աջ քլիք անել, բացված ցանկից ընտրել «Save Link As» ու այդպես բեռնել, կամ էլ սպասել որ բացվի, ու էջը սեյվ անել, իսկ ես հավանաբար վաղը փաթեթը բեռնման համար կդնեմ zip արխիվացված, որպեսզի ավելի հեշտ լինի բեռնելը:

Jerry
20.11.2010, 00:04
Ok.

Jerry
20.11.2010, 17:02
Chuk ևս մի հարց...
hayeren.am -ից որ ետ vBulletin Քաշեմ ետ կայքմ ինսթալ անեմ ու վերջ???
որ խնդեմ կարաս են vBulletin զիպ ֆաիլը որը հենց պետկա կայքմ ինստալ անեմ ու աշխատի... ետ ֆայլը մեիլիս ուղարկես...(Եթե հնարավոր ա հայերեն տարբերակը)
էլ-փոստ ...

Chuk
20.11.2010, 17:27
Chuk ևս մի հարց...
hayeren.am -ից որ ետ vBulletin Քաշեմ ետ կայքմ ինսթալ անեմ ու վերջ???
որ խնդեմ կարաս են vBulletin զիպ ֆաիլը որը հենց պետկա կայքմ ինստալ անեմ ու աշխատի... ետ ֆայլը մեիլիս ուղարկես...(Եթե հնարավոր ա հայերեն տարբերակը)

Բնականաբար ոչ:
vBulletin-ը վճարովի ծրագիր է, այն կարող ես գնել vBulletin-ի պաշտոնական կայքից (http://www.vbulletin.com/):
Ամբողջական փաթեթն արժի 285$, միայն ֆորումային հատվածը` 195$:

Համակարգը հեղինակներից ձեռք բերելուց հետո հայերեն փաթեթը կարող ես անվճար բեռնել hayeren.am կայքից ու ներկցել արդեն արտոնգրված vBulletin համակարգիդ:

Jerry
20.11.2010, 17:55

իսկ վճարը ոնց ա??? մի անգամ վճարում ես ու վերջ?
իսկ ուրիշ ֆորումային կա որ հայերեն տարբերակ ունենա?

Chuk
20.11.2010, 17:57
իսկ վճարը ոնց ա??? մի անգամ վճարում ես ու վերջ?
իսկ ուրիշ ֆորումային կա որ հայերեն տարբերակ ունենա?

Մի անգամ վճարում ես ու վերջ: Նոր վերսիաների համար կարող են լինել լրացուցիչ գումարներ, բայց հինը կարող ես օգտագործել ընդմիշտ:
Այլ ֆորումային համակարգերի հայերեն տարբերակները hayeren.am կայքին նվիրված թեմայի հետ առնչություն չունեն, քանի դեռ նման բան չի տեղադրվել այդ կայքում: Նման հարցեր կարող ես տալ ֆորումի այլ, համապատասխան թեմաներում:

CactuSoul
15.09.2011, 14:04
Այսօր hayeren.am մտնել չեմ կարողանում: Ինչ-որ խնդիր կա՞, Chuk, թե՞ ինձ մոտ մի բան այն չէ:

Chuk
15.09.2011, 14:58
Այսօր hayeren.am մտնել չեմ կարողանում: Ինչ-որ խնդիր կա՞, Chuk, թե՞ ինձ մոտ մի բան այն չէ:
1-2 օրից կբացվի Անի ջան, վճարման մասին էինք մոռացել :oy

Freeman
24.09.2011, 12:44
Chuk, հնարավոր ա՞ առաջիկայում բրաուզերների համար հայերեն.ամ-ի հավելումը սարքես՝ էլի վրան պտիչկա դնենք ու տարբեր կայքերում հայերեն գրենք, ուղղակի քոփի-փեստ անելը միքիչ անհարմար ա:

Universe
24.09.2011, 18:03
Chuk, հնարավոր ա՞ առաջիկայում բրաուզերների համար հայերեն.ամ-ի հավելումը սարքես՝ էլի վրան պտիչկա դնենք ու տարբեր կայքերում հայերեն գրենք, ուղղակի քոփի-փեստ անելը միքիչ անհարմար ա:
Ճիշտն ասած մտա էս թեմա որ նույն բանն առաջարկեի՝ որպես քրոմի հավելում:)
Ճատ հետաքրքիր բան կստացվեր, կարծում եմ, որ ամեն երրորդ համակարգչում այդ հավելումը հետագայում կլինի...

Freeman
24.09.2011, 19:10
Ճիշտն ասած մտա էս թեմա որ նույն բանն առաջարկեի՝ որպես քրոմի հավելում:)
Ճատ հետաքրքիր բան կստացվեր, կարծում եմ, որ ամեն երրորդ համակարգչում այդ հավելումը հետագայում կլինի...
Իսկ ինձ ավելի շատ opera-ի վրա ա պետք,ուղղակի չգիտեմ opera-ի վրա տենց բան հնարավոր ա՞ թե՞ չէ :))

Universe
24.09.2011, 21:23
Իսկ ինձ ավելի շատ opera-ի վրա ա պետք,ուղղակի չգիտեմ opera-ի վրա տենց բան հնարավոր ա՞ թե՞ չէ :))
Օպերայի վրա մենակ միտինգա հնարավոր:))
Օպերան մինչև ֆոնտերը նորմալ ցույց չտա չեմ օգտագործելու:)

Rammstein
25.09.2011, 11:36
Chuk, հնարավոր ա՞ առաջիկայում բրաուզերների համար հայերեն.ամ-ի հավելումը սարքես՝ էլի վրան պտիչկա դնենք ու տարբեր կայքերում հայերեն գրենք, ուղղակի քոփի-փեստ անելը միքիչ անհարմար ա:

:unsure
Hayeren.am-ի կամ ակումբում ներդրված համակարգի ամբողջ իմաստը, իմ հասկանալով, էն ա, որ մարդ ոչ մի բան ինստալ չի անում, ինչ համակարգչով էլ աշխատի, հանգիստ կարողանում ա հայերեն գրի: Իսկ բրաուզերի հավելումը պետք ա լինելու ինստալ անել: Տենց ա տենց ա, էլ ո՞ւմ ա պետք բրաուզերի հավելում, եթե կարելի ա Windows Language Bar-ի մեջ հայերենի դասավորություն ինստալ անել, կամ էլ ծայրահեղ դեպքում KDWin տեղադրել:

Օպերան մինչև ֆոնտերը նորմալ ցույց չտա չեմ օգտագործելու:)

Նորմալ ա ցույց տալիս:

Freeman
25.09.2011, 12:16
:unsure
Hayeren.am-ի կամ ակումբում ներդրված համակարգի ամբողջ իմաստը, իմ հասկանալով, էն ա, որ մարդ ոչ մի բան ինստալ չի անում, ինչ համակարգչով էլ աշխատի, հանգիստ կարողանում ա հայերեն գրի: Իսկ բրաուզերի հավելումը պետք ա լինելու ինստալ անել: Տենց ա տենց ա, էլ ո՞ւմ ա պետք բրաուզերի հավելում, եթե կարելի ա Windows Language Bar-ի մեջ հայերենի դասավորություն ինստալ անել, կամ էլ ծայրահեղ դեպքում KDWin տեղադրել:

Նորմալ ա ցույց տալիս:
Կադվինով ամեն ինստալլից հետո պետք ա հայերեն հարցականն ու չակերտները դնես, մեծ բան չի, բայց հավես չկա)) համ էլ բրաաուզերի հավելումը մի բանով էլ լավ կլինի՝ ասենք կադվինով հայերեն գրում ես, հետո ուրիշ սայտ ես հավաքում ու տենում ես հայերեն գրվավ, բա որ յանդեքսով պոիսկ ես տալի,ասենք հասցեի հավաքման տողում պետք ա գրես «y ,tcgkfnyj crfxfnm kdwn», որ հարցում գնա յանդեքսով бесплатно скачать kdwn, մեկ էլ վերջում տենում ես հայերեն գրվեց :)) էլի Պատճառներ կարելի ա հիշել, բայց դե համ էլ հավելումը հայերեն.ամ-ին օգուտ կլինի` տարածման առումով:

Rammstein
25.09.2011, 13:11

Դրա համար ասեցի` ծայրահեղ դեպքում KDWin, իսկ եթե Language Bar-ի համար ուզում ես Հայերենի Ֆոնետիկ (8-ր, 8-ռ), կամ գրամեքենային դասավորությունները, մեյլդ տուր ուղարկեմ հենց իմ սարքած դասավորությունները.
օրինակ` Ֆոնետիկ 8-ր
Սովորական
`էթփձջ(ևրչճ-ժ
քոեռտըւիօպխծշ
ասդֆգհյկլ:՛
զղցվբնմ,.՞

Caps Lock-ով
`ԷԹՓՁՋ(–ՐՉՃ-Ժ
ՔՈԵՌՏԸՒԻՕՊԽԾՇ
ԱՍԴՖԳՀՅԿԼ:՛
ԶՂՑՎԲՆՄ,.՞

Shift-ով
՜ԷԹՓՁՋ)–ՐՉՃ_Ժ
ՔՈԵՌՏԸՒԻՕՊԽԾՇ
ԱՍԴՖԳՀՅԿԼ…'
ԶՂՑՎԲՆՄ«»՞

Աջակողմյան Alt-ով
`12345678()-=
qwertyuiop[]\
asdfghjkl;'
zxcvbnm,./

Shift-ով ու աջակողմյան Alt-ով
~!@#$%^&*()_+
QWERTYUIOP{}|
ASDFGHJKL:"
ZXCVBNM<>?

Ադրես բարում հայերեն գրելը իրոք խանգարում ա, բայց, ինչպես իմ սարքած դասավորությունում, այնպես էլ KDWin-ում աջ Alt-ը սեղմած պահելով անգլերեն ա գրում: Ես սովոր եմ: :)

Ասեմ նաեւ, որ երկու ձեռքով կողմ եմ, որ hayeren.am-ին օգուտ լինի: :)

Freeman
25.09.2011, 13:54

Դե դասավորությունը ես փոխում եմ, ուղղակի ամեն անգամ կադվինը փոխելուց կամ ֆորմատից հետո զահլա չկա :)

Ձայնալար
25.09.2011, 14:27
Ես էլ եմ կարծում, որ հավելումը շատ հարմար կլինի: Մենակ բրոուզերում esc սեղմելով միացնել ու անջատել հայերենը, մյուս տեղերում լատինական տառերը մնան:

Universe
27.09.2011, 19:48
:unsure
Նորմալ ա ցույց տալիս:

Նոր բեռնեցի ու տեղադրեցի:
Վերջին անգամ 1-2 ամիս առաջ էի օգտագործել, ու դեռ ֆոնտերի խնդիր կար մեջը: Կոնկրետ հայերենի հետ կապված: Տառերը ոնց որ բոլորը Georgia ցույց տար: Arial AMU, Arian AMU, միտեսակ georgia-ոտ էր ցույց տալիս:

Կամ, նման մի պատճառել հնարավորա որ լինի:
Հիմա, ներկա պահին լեփթոփով եմ Օպերան բեռնել ու տեղադրել /vista/, բայց կարծում եմ որ Win-7 ով նույնը դեռ կերևա...

Արշակ
28.09.2011, 15:29
Ճիշտն ասած, ժամանակին նախատեսում էինք տարբեր բրուզերների համար հավելումներ սարքել, բայց տենց էլ ժամանակ չգտա գործին լուրջ կպնելու։
Opera–ի համար սարքել էի տենց մի բան, բայց թերություն ուներ, տենց էլ չուղղեցի, անցավ գնաց։
Բայց եթե բրոուզերների փլագիններ սարքելու մեջ խորացած մարդ լինի, որ օգնի արագ անենք, կարող ենք փորձել :) Ուղղակի հիմա ինքս ժամանակ շատ քիչ ունեմ։ :(

StrangeLittleGirl
15.09.2016, 13:42
Էս hayeren.am-ն ինչու՞ էլ չկա :(

Արշակ
15.09.2016, 14:35
Էս hayeren.am-ն ինչու՞ էլ չկա :(
Մոռացել եմ վճարել դոմեյնի փողը։ :( Փաստորեն դեռ օգտագործող կա՞ :) Կաշխատեմ էսօրվա մեջ վճարել:

StrangeLittleGirl
15.09.2016, 14:36
Մոռացել եմ վճարել դոմեյնի փողը։ :( Փաստորեն դեռ օգտագործող կա՞ :) Կաշխատեմ էսօրվա մեջ վճարել:

Հա, գործի տեղի կոմպերի վրա :))

Արշակ
15.09.2016, 23:07
Հա, գործի տեղի կոմպերի վրա :))
Վճարեցի ;) Ես էլ կաշխատեմ հիշեմ ստուգեմ, բայց եթե հանկարծ 24 ժամվա ընթացքում չակտիվանա, խնդրում եմ շուխուռ անես :)

Apsara
15.09.2016, 23:27
Արշակ ես էլ եմ շատ օգտագործում, Հայկն էլ, մի արա տենց;), շատ զարմացա, որ չաշխատեց, դրա խաթեր ակումբ մտա

Chuk
16.09.2016, 10:57
Ես էլ էի մոռացել: Տենց էլ մոռանում եմ սենց բաների համար հիշեցումներ սարքել :))

Ներսես_AM
16.09.2016, 12:24
Ինձ նենց հետաքրքիր ա։ Ի՞նչն եք օգտագործում։

Chuk
16.09.2016, 12:41
Ինձ նենց հետաքրքիր ա։ Ի՞նչն եք օգտագործում։

Ամենաշատը ոնց-որ ArmSCII-Unicode փոխարկիչն ա օգտագործվում

Արշակ
16.09.2016, 12:54
Ես երբեմն հայերեն ստեղնաշարն եմ օգտագործում էն դեպքերում երբ ուրիշի կոմպով ուզում եմ հայերեն գրել, բայց հայերեն ստեղնաշար չկա։ Ոնց հասկացա Բյուրն էլ ա դա օգտագործում։
Ի դեպ, ես նոր նկատեցի, որ Ակումբում «Միացնել Հայերենը» կիսատ–պրատ ա աշխատում, կամ ավելի ճիշտ համարյա չի աշխատում, համենայն դեպս Mac–ի վրա։ Վաղուցվանից ա՞ տենց

StrangeLittleGirl
16.09.2016, 13:23
Ես երբեմն հայերեն ստեղնաշարն եմ օգտագործում էն դեպքերում երբ ուրիշի կոմպով ուզում եմ հայերեն գրել, բայց հայերեն ստեղնաշար չկա։ Ոնց հասկացա Բյուրն էլ ա դա օգտագործում։
Ի դեպ, ես նոր նկատեցի, որ Ակումբում «Միացնել Հայերենը» կիսատ–պրատ ա աշխատում, կամ ավելի ճիշտ համարյա չի աշխատում, համենայն դեպս Mac–ի վրա։ Վաղուցվանից ա՞ տենց

Հա, ես էլ եմ էդ օգտագործում:

Freeman
17.09.2016, 11:56
Ես երբեմն հայերեն ստեղնաշարն եմ օգտագործում էն դեպքերում երբ ուրիշի կոմպով ուզում եմ հայերեն գրել, բայց հայերեն ստեղնաշար չկա։ Ոնց հասկացա Բյուրն էլ ա դա օգտագործում։
Ի դեպ, ես նոր նկատեցի, որ Ակումբում «Միացնել Հայերենը» կիսատ–պրատ ա աշխատում, կամ ավելի ճիշտ համարյա չի աշխատում, համենայն դեպս Mac–ի վրա։ Վաղուցվանից ա՞ տենց

Ուբունտուի վրա էլ ա կիսատ֊պռատ, տեղ կա աշխատում ա, տեղ ա՝ չէ։