PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի բուռ սպաս



einnA
14.11.2010, 01:41
-Թամար կգնաք հաց կուտեք, ես գնացի:

Ցուրտ էր: Սարոն կուչ էր եկել անկյունում. ուրեմ չի խաղա: Սիրանույշը շուտ էր արթնացել, արդեն դրսում ցախ էր ջարդում: Թամարը դուրս եկավ ու զարմացած նայեց, թե քույրն ինչու է երկու փոքր կտոր ցախն այդքան ուզում մանրացնել: Սիրանույշը բարկացավ վրան ու ուղարկեց տուն:
Սոված էր: Երեկ վերջի կտոր հացը քույրը տվեց նրան ու Սարոյին: Բացեց անկյունի պահարանը` մի բան գտնելու հույսով: Երեկ էլ ոչինիչ չէր գտել, գուցե էսօր գտներ: Չէ:
Հայկանուշն էլ ոչինչ չբերեց:Դպրոց գնաց: Մինչև գործից գա, քիքիր Արուսն էլ վերդարձած կլինի ու երևի էլ չի գա… Գոնե Աշոտ ապերը գար, քիքիրը նրա մոտ չէր բարկանա նրա վրա, մի կտոր հաց հաստատ կտար…
Սիրանույշը ներս բերեց փայտը ու վառարանը վառեց:Սարոն ալարկոտ նրա գիրկն ընկավ ու նորից քնեց: Թամարը խորթ նայեց նրանց ու դուրս եկավ:
Դրսում ցուրտ էր, կոշիկների ծակերից ոտքերն արդեն թացացել էին:Որոշեց նստել դարպասի մեծ քարին ու սպասել Հայկանուշին: Քիքիրն եկավ, տեսավ Թամարին, սովորականի պես չնայեց նրան, մի քանի քայլ արեց ու ձեն տվեց: Ցախավելը դռան հետևից հանեց ու պատվիրեց բակն ալվել:Թամարն աշխուժացավ. հաստատ մի բան կտա ուտելու, կտանի Սարոյին, մի քիչ էլ Սիրանույշին: Էտ մտքից ոտքերն արդեն տաքացան, ձեռքերը խաղացրեց ու սկսեց ալվել: Վերջացրեց: Առանց հապաղելու դուռը թակեց, քիքիրը բացեց, բակին նայեց, մեկ էլ Թամարի կարմիր երեսին.

- Ինչ ես ուզում? Հաց չունենք, զզվցրիք էլի:Կրակն ընկանք քրոջդ տղես խղճաց, բերեց պահում է, հերիք չի? մեկ էլ դուք?,- ասեց ու Թամարի ձեռքից ցախավելը վերցրեց, դուռը փակեց:

Թամարը շրջվեց, մի քանի քայլ արեց, իջավ աստիճաններից, հասավ դարպասի մոտ ու շրխկաց գետնին: Մեկ էլ էն զգաց, որ Հայաստան տատու տաք ձեռքերն իրեն են գրկել.

-Արի բալա ջան, արի, մրսել ես: Արի մի քիչ կտաքանաս: Թաղեմ խիղճդ Արուս, բա էս երեխուն ըսենց կթողեն: Բա սրանց հերն ու մերը սաղ լինեին, ըտենց կլիներ: Անաղուհաց կնիկ եղավ էլի:Էն խեղճ աղջկան տարել քեզ հարս ես արել ու պրծել ես հա…
Հայաստան տատը խոսաց, խոսաց, հանգստացավ, հետո հիշեց, որ Թամարը սոված կլինի:Մի մեծ աման տաք սպաս լցրեց, տվեց կուչ եկած Թամարին, որ տանի:

Մնաց մեկ, երկու, երեք… յոթանասունմեկ …շըրըխկ…

Տուլոն պոչը խաղացնելով լիզում էր ապուրը: Սարոն դուռը բացեց, սոված հայացքը նախանձով ուղղեց Տուլոյին ու բարկությունից ամանը նետեց վրան:Թաթի ցավից վնգստալով մոտեցավ Թամարին: Թամարն ուզում էր սիրել, տեսավ բռի մեջ սպաս է մնացել, որ Տուլոն ագահաբար լիզում էր…

***

-Տատ, այ տատ, ձեն հանի: Ինչ կուզես բերենք? Մի բան կեր, մի բան ասա:

-Մի բուռ սպաս բալա ջան, մի բուռ սպաս…

Malxas
14.11.2010, 13:25
Լավ պատմվածք էր: Մեր գյուղում էլ էին նմանատիպ պատմություններ լինում այդ տարիներին: Մի փոքր անուններն էի խառնում, թե ով ով է, այդ պատճառով երկրորդ անգամ կարդացի: :)

unknown
14.11.2010, 15:06
լավն էր:)

einnA
14.11.2010, 22:25
Լավ պատմվածք էր: Մեր գյուղում էլ էին նմանատիպ պատմություններ լինում այդ տարիներին: Մի փոքր անուններն էի խառնում, թե ով ով է, այդ պատճառով երկրորդ անգամ կարդացի: :)

Իրական հիմք ունի:
Անուների հարցում առատ եմ եղել,որովհետև հետագայում գուցե Հայկանուշի մասին էլ պատմեմ :)