PDA

Դիտել ողջ տարբերակը : Սայթի հասանելիություն։



Լոս
08.02.2007, 02:09
խնդրում եմ սայթաշեն եղբայրներիս որ օգնեն էս (http://twoweeksinspain cafe150 com) սայթս փնտրող համակարգերով հասանելի դարձնելու մեջ։
ի՞նչ ժամանակակից ձևեր կան։ Սայթը ստեղծված է ռու զոնայի համար։

Նախորոք շնորհակալություն։

Mesrop
08.02.2007, 06:09
նախ, օգտագործիր մետա տեգեր և ԱԼՏ դաշտեր…

Egern.net
08.02.2007, 16:47
Մեսրոպը ճիշտ է ասում: Առաջին հերթին սայթը պետք է լինի այսպես կոչված SEO friendly, այսինքն` հարմար search engine-ների համար: Հետո նոր պետք է մտածել search engine-ներում գրանցվելու մասին....

Արամ
08.02.2007, 18:29
Իսկ, եթե այն պորտալ է օրնակ սլաեդ. այդ դեպքում պետք է դիզայնի մեջ փոփոխություններ կատարել? Իսկ որտեղ են գրված այն ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ?

Արշակ
08.02.2007, 19:25
Առաջին հերթին պետք է սայթիդ էջերի վերնագրերը բովանդակությանը համապատասխան դնես։ Վերնագիրը search engine-ներում շատ են կարևորվում։ Հետո, կայքի բովանդակությունը նկարագրող, բանալի բառերի (keywords) մետա տեգեր ավելացրու (Ակումբի որևէ էջի՝ հենց թեկուզ էս մեկի վրա right click ->"View Source" արա, ամենավերևում նայի, կտեսնես, թե ոնց է դա արվում;) )։
Սայթդ գրանցի տարբեր թեմատիկ կատալոգներում, search engine-ներում։ Օրինակ՝ եթե ռուսական սայթ է, գրանցի yandex-ում։ Եթե կարողանաս նենց անել, որ տարբեր ուրիշ սայթերում, հատկապես՝ շատ այցելվողներում քո սայթի վրա լինկեր լինեն, դրանով engine-ների համար սայթիդ ռեյտինգը կբարձրացնես։ Ուրիշ բաներ էլ որ հիշեմ կասեմ։

Արամ
08.02.2007, 19:37
Շնորհակալ եմ, օգնության համար:

Egern.net
08.02.2007, 19:52
Կոնկրետ չափանիշներ դժվար է առանձնացնել, բայց կան overview article-ներ, օրինակ`
http://en.wikipedia.org/wiki/Search_engine_optimization
http://www.google.com/support/webmasters/bin/answer.py?answer=35769

Հետո կարող եք աչքի անցկացնել. http://www.webmasters.am/forum/forumdisplay.php?f=23

Արշակի ասածներին կարող եմ ավելացնել keyword density արտահայտությունը: Այսինքն, պետք է այնպես անել, որ meta keyword-ները (կամ այն բառերը որոնց վրա ուզում եք "ռասկրուտկա" անել) պետք է շատ հանդիպեն սայթի տեքստերում, որպեսզի "խտությունը" բարձր լինի: Սա նույնպես կարևոր է search engineների համար:

Լոս
08.02.2007, 22:56
շատ շննորհակալ եմ :)