PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծերունին ու ծովը / The Old Man and the Sea / Старик и море



Rhayader
12.11.2010, 13:59
Նախնական գրառումն՝ այստեղ (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=7&t=513):
The Old Man and the Sea/Старик И Море/Ծերունին Ու Ծովը
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/b/b0/%D0%98_%D0%BC%D0%BE%D1%80%D0%B5.jpg
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Պետրով
Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Պետրով (սցենարը), Էռնեստ Հեմինգուեյ (վիպակը)
Կոմպոզիտոր՝ Դենիս Լ. Չարտրենդ, Նորմանդ Ռոջեր
Ստուդիա՝ Ogden Entertainment
Երկիր՝ Կանադա, Ճապոնիա, Ռուսաստան
Տևողություն՝ 20 րոպե
Թողարկման տարեթիվը՝ 1999
Տեխնիկա՝ յուղաներկ ապակու վրա
IMDB (http://www.imdb.com/title/tt0207639/)

Մաս առաջին.

http://www.youtube.com/watch?v=v1EbNvHDxbA

Մաս երկրորդ.

http://www.youtube.com/watch?v=l2_KszEnlq0

Ռուս անիմատոր Ալեքսանդր Պետրովի Մոնրեալում աշխատելու արդյունքը դարձավ «Ծերունին ու ծովը» կարճամետրաժ մուլտֆիլմը, որն արժանացել է տասից ավելի տարբեր մրցանակների, այդ թվում նաև «Օսկարի»՝ որպես լավագույն կարճամետրաժ անիմացված ֆիլմ: Գեղեցիկ ու ատմոսֆերիկ մուլտֆիլմ է, խորհուրդ եմ տալիս նայել: Հետո կքննարկենք: Սփոյլերներ չեմ անում:

Jarre
12.11.2010, 14:59
Մերսի շատ։ Միշտ երազում էի էս վիպակի հիման վրա նկարահանված ֆիմ դիտել։ Բայց վստահ եմ, որ սա էլ հետաքրքիր կլինի ;)

Rhayader
12.11.2010, 15:01
Ես հիմա լավ որակով քաշում եմ: Կարող եմ կիսվել: Կամ էլ՝ ահա տորրենտը (http://thepiratebay.org/torrent/5141914/Old.Man.And.The.Sea.1999.DVDRip.DivX.DTS-AC3.2Audio-OHLI): Վերջին անգամ ով գիտի՝ վեց տարի առաջ եմ նայել:

Jarre
12.11.2010, 15:06
Ես հիմա լավ որակով քաշում եմ: Կարող եմ կիսվել: Կամ էլ՝ ահա տորրենտը (http://thepiratebay.org/torrent/5141914/Old.Man.And.The.Sea.1999.DVDRip.DivX.DTS-AC3.2Audio-OHLI): Վերջին անգամ ով գիտի՝ վեց տարի առաջ եմ նայել:

Չեմ համբերի :oy
Արդեն քաշում եմ :)

Rhayader
13.11.2010, 02:48
Եթե ինչ-որ մեկն արդեն դիտեց, հետաքրքիր կլիներ տպավորությունները լսել:

davidus
13.11.2010, 14:06
Իմ համեստ կարծիքով տիտանական աշխատանք են կատարել: Երաժշտությունը ընտիր էր: Սյուժեի մասին լռում եմ: Մեծ բավականությամբ դիտեցի, նույնիսկ երկու անգամ:

Հ.Գ. Քիչ առաջ ունեցածս վիդեոյին (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1923219) ավելացրեցի նաև 2 աուդիո-«дорожка»:

Վիդեո: XviD; 704x512 (1.38:1); 25 fps; 1801 kbps avg; 0.20 bit/pixel
Աուդիո #1: Rus; 48 kHz; AC3 Dolby Digital; 2 ch; 192 kbps avg
+
Աուդիո #2: Eng; DTS; 48 kHz, 6ch, 768 kbps
Աուդիո #3: Eng; AC3; 48 kHz, 6ch, 384 kbps

Ցանկացողներ լինեն, խնդրեմ:

Skeptic
14.11.2010, 01:34
Շատ լավն ա: :love Օրիգինալ անիմացիա, գեղեցիկ սաունդթրեք... Մի խոսքով` գլուխգործոց: :love

Firegirl777
10.02.2012, 14:59
Իսկ հայերեն գիրքը որտեղից կարող եմ բեռնել, չեմ գտնում ոչ մի կերպ