PDA

Դիտել ողջ տարբերակը : Բժշկի ընտրություն



docart
08.02.2007, 01:52
Լինելով բժիշկ, շատ կուզենաի իմանալ, թե ինչպես են բուժման համար մարդիկ ընտրում այս կամ այն բժշկին :

Hovulik
08.02.2007, 09:49
Դե հիմնականում գնում են ծանոթի մոտ, անկախ նրանից, թե լավ բժիշկ է, թե ոչ...
Եհ Արթուր ջան, էս ինչ հարց ես բարցրացրել...

Ուլուանա
08.02.2007, 13:12
Դե հիմնականում գնում են ծանոթի մոտ, անկախ նրանից, թե լավ բժիշկ է, թե ոչ...
Եհ Արթուր ջան, էս ինչ հարց ես բարցրացրել...
Նայած մարդ։ Օրինակ՝ ես որևէ բժշկի չեմ դիմի միայն ծանոթ լինելու պատճառով։ Եղբայրս էլ որ լինի, եթե իմանամ, որ որպես բժիշկ պիտանի չէ, չեմ դիմի։

Իսկ ընդհանրապես աշխատում եմ օգտվել այն բժիշկների խորհրդատվությունից, որոնց մոտեցումներն ինձ համար ընդունելի են, այսինքն՝ գիտելիքներն ավելի լայն են ու դուրս են գալիս զուտ ակադեմիական բժշկության սահմաններից։ Բայց այդպիսի բժիշկներ շատ քիչ կան, ցավոք... :(

Արսեն
08.02.2007, 13:30
Դժվար հարց է, լավ բժիշկ ճարելը հավասար է խոտի դեզի մեջ ասեղ փնտրելուն: Այո, կան լավ մասնագետներ, բայց եթե տեղն իմանաք, ինձ էլ կասեք looooooooool

Hovulik
09.02.2007, 02:11
Իսկ ինչպես եք իմանում այն բժիշկներին

որոնց մոտեցումներն ինձ համար ընդունելի են, այսինքն՝ գիտելիքներն ավելի լայն են ու դուրս են գալիս զուտ ակադեմիական բժշկության սահմաններից։

Philosopher
09.02.2007, 09:09
Նայած մարդ։ Օրինակ՝ ես որևէ բժշկի չեմ դիմի միայն ծանոթ լինելու պատճառով։ Եղբայրս էլ որ լինի, եթե իմանամ, որ որպես բժիշկ պիտանի չէ, չեմ դիմի։

Իսկ ընդհանրապես աշխատում եմ օգտվել այն բժիշկների խորհրդատվությունից, որոնց մոտեցումներն ինձ համար ընդունելի են, այսինքն՝ գիտելիքներն ավելի լայն են ու դուրս են գալիս զուտ ակադեմիական բժշկության սահմաններից։ Բայց այդպիսի բժիշկներ շատ քիչ կան, ցավոք... :(
Այդպիսի բժիշկներ իսկապես կան, սակայն նրանք, որոնք իսկապես լուրջ գիտական և հոգևոր ձեռքբերումներ ունեն, այսօր կանգնած են երկիրը փոխելու անհրաժեշտության առաջ; Մեռնելուց կամ գոնե նրա նախերգանքից հետո բուժվելու համազգային տգետ սնոբիզմը երկրից վանում է ընդունակ և արժանապատիվ մարդկանց հերթական շերտին: Իսկ նրանք հեռանալով ապացուցում են այն, որ իրենք պահպանել են իրենց մարդկային արժանապատվությունը և չեն ցանկանում Դոգվիլում վաճառել այն, ինչը կարող էր լինել Ասվիլի ամենահարգված պտուղը: Եվ սա վերաբերում է ոչ միայն բժիշկներին:
Հ.Գ. "Ասվիլ" ասելով ի նկատի ունեմ ասերի` առասպելական աստվածների երկիրը: Բառախաղ` "Դոգվիլ"-"Ասվիլ", դաժան սահման, որը ամեն օր գծվում է յուրաքանչյուր մտածող մարդու ուղեղում ու սրտի վրայով:

Ուլուանա
09.02.2007, 10:57
Իսկ ինչպես եք իմանում այն բժիշկներին
...որոնց մոտեցումներն ինձ համար ընդունելի են, այսինքն՝ գիտելիքներն ավելի լայն են ու դուրս են գալիս զուտ ակադեմիական բժշկության սահմաններից։
Այդպիսի բժիշկներ կան իմ շրջապատում։ Չեմ կարող ասել, թե նրանք իդեալական են, բայց քիչ թե շատ համապատասխանում են իսկական բժշկի իմ պատկերացումներին։ Իսկ նրանց գիտելիքներն ու մեթոդները երևում են նրանց հետ որոշ ժամանակ զրուցելուց հետո։ Երբեմն նույնիսկ մի քանի նախադասությունն արդեն բավական է լինում որոշելու համար՝ տվյալ մարդուն կարող եմ վստահել թե ոչ։

Ընդհանրապես այս թեման խորանալու շատ տեղ ունի, բայց կարող ենք թեմայից շատ հեռանալ... Դրա համար միայն կասեմ, որ ինձ համար բժշկի մեջ կարևոր են ոչ միայն նրա «նյութեղեն», այլ «ոգեղեն» գիտելիքները։ :think Իսկ դրանց հաջող համադրությունը խիստ հազվագյուտ երևույթ է... :(

Արշակ
09.02.2007, 14:28
Իսկ ինչպես եք իմանում այն բժիշկներին
Ընդհանրապես ժամանակակից պաշտոնական բժշկությունը շատ է հեռացել բնությունից։ Չեն գիտակցվել, թերագնահատվում են բնության հնարավորությունները, մարդու ու բնության ներդաշնակությունը։ Հիվանդությունները բուժելիս փորձում են արհեստական միջոցներով հետևանքները վերացնել՝ անտեսելով հիվանդության պատճառները։
Այ, էս կարգի բժիշկներից փորձում եմ հեռու մնալ։ Իսկ այսպիսի մոտեցումերով բժիշկները ցավոք շատ են, ու նրանց իմանալը էնքան էլ դժվար բան չի. կարճ խոսակցությունից էլ պարզ է դառնում։ Իհարկե կան նաև քիչ թե շատ լավ մասնագետներ։
Հա, մեկ էլ շատ կարևորում եմ բժիշկի մարդկային կերպարը։ Եթե բժշկին որպես մարդ չհարգեմ, չվստահեմ, ամեն կերպ կխուսափեմ նրանից՝ անկախ նրա մասնագիտական գիտելիքներից ու կարողություններից։

Հ. Գ.
Ուրախ եմ, որ երիտասարդ սերնդի մեջ կան նաև Ձեզ նման մարդիկ, որոնք փորձում են կողքից նայել իրենց մասնագիտությանը, լսել հասարակության կարծիքը, ու հուսով եմ, որ մոտ ապագայում լավ բժիշկներն ավելի շատ կլինեն։ :)

StrangeLittleGirl
09.02.2007, 20:34
Ընդհանրապես ժամանակակից պաշտոնական բժշկությունը շատ է հեռացել բնությունից։ Չեն գիտակցվել, թերագնահատվում են բնության հնարավորությունները, մարդու ու բնության ներդաշնակությունը։ Հիվանդությունները բուժելիս փորձում են արհեստական միջոցներով հետևանքները վերացնել՝ անտեսելով հիվանդության պատճառները։
Արշակ ջան, դու պարզապես ծանոթ չես, թե ժամանակակից բժշկությունն ինչպես է աշխատում: Շատերի մոտ չգիտեմ ինչու սխալ պատկերացումներ են ստեղծվում բժիշկների աշխատանքի մասին: Կարող են բերել հազար տեղից դանակահարված մեկի, և երբ բժիշկը ջանք չխնայելով փորձում է փրկել մի կյանք, որը միայն հրաշքով է հնարավոր, սակայն հիվանդը մեռնում է, դատի են տալիս գիտե՞ք ում… չէ՛, դանակահարողին չէ, այլ բժշկին… Եվ հետո, ժամանակակից մասնագետները բնավ էլ չեն փորձում միայն հետևանքները վերացնել: Ներկայացնում եմ այն, ինչ մեզ են սովորեցրել: Հիվանդությունների բուժման սկզբունքները.
1. էթիոտրոպ բուժում - երբ վերացվում է հիվանդության պատճառը
2. պաթոգենետիկ բուժում - երբ ընդհատվում են հիվանդության ախտաբանական օղակները
3. սիմպտոմատիկ բուժում - վերացվում են հետևանքները՝ ախտանիշները (օրինակ բերեմ. երբ մարդու ջերմությունը հանկարծակի հասնում է 42-ի, դու ժամանակ չունես դրա պատճառի մասին մտածելու, պետք է շտապ իջեցնես ջերմությունը՝ վերացնել հետևանքը, որպեսզի մարդը չմեռնի, հետո նոր կարող ես մտածել պատճառի մասին)
4. սանոգենետիկ բուժում - ակտիվացվում են օրգանիզմի սեփական պաշտպանողական-հարմարողական համակարգերը
Իդեալական է համարվում, երբ կիրառվում են այս չորս սկզբունքները միասին:
Իսկ բնության հնարավորությունները նորմալ բժիշկները չեն թերագնահատում, բայց չեն էլ գերագնահատում , հետևաբար բուժում փնտրել բացառապես բնության մեջ նշանակում է պարզապես մի քանի հազարամյակով հետ գնալ:

Իսկ ես ինքս ասեմ, թե ինչպես եմ բժիշկներ ընտրում: :) Պարզապես տեսնում եմ, թե իմ դասախոսներն ինչպիսին են: Պատկերացրեք, նրանց մեջ շա՜տ քիչ վատ բժիշկներ եմ տեսել: Երևի լավագույններն են դասախոս դառնում: :think
Հարազատներիս ուղարկում եմ միայն ինձ ծանոթ բժիշկների մոտ:

Ձմեռ պապի
15.02.2007, 22:42
Լինելով բժիշկ, շատ կուզենաի իմանալ, թե ինչպես են բուժման համար մարդիկ ընտրում այս կամ այն բժշկին :
Ողջույն, ուրախ եմ, որ կարող եմ միանալ աըս ֆորումին, բավականին հետաքրքիր թեմա եք բարձրացրել, ուղղակի ուզում եմ մեջբերում անել, այն, որ 2007 թվականի հունվարին կառավարության որոշմամբ բնակիչներն են ընտրելու և համապատասխանաբար հաշվառվելու այն բժիշկների մոտ, որոնց կհավանեն: Այլ կերպ ասած առողջապահության բնագավառում մտնում է "Open Enrolment" գաաղափարը