PDA

Դիտել ողջ տարբերակը : Սև Մահ / Black Death



Leo Negri
12.11.2010, 12:48
http://www.horror-asylum.com/database/data-images/5141a.jpg

Դեպքերը տեղի են ունենում 14րդ դարի Անգլիայում: Անգլիայում գազազած էպիդեմիայա` րոպե մեկ մեկը ժանտախտից վարիյա գնում: Մարդկանց մեծ մասը էն կարծիքիա, որ իրանց աստվածա պատժում ենթադրյալ մեղքերի համար: Շատ լավ պատժելու ձևա` ամբողջ ազգի վրա ժանտախտ ուղարկելը: Բայց ոմանք գիտեն Ճշմարտությունը` ժանտախտը իրականում Սատանայի, դևերի ու վհուկների գործնա: Ոչմեկի մտքով անգամ չի անցնում, որ ժանտախտը տարածում են առնետները ու ոջիլները, ու որ հաճախ լողանալը ու հիգիենայի տարրական կանոնների հետևելը խիստ կիջացնի ժանտախտի հավանականությունը` ընդհակառակը, էդ վախտվա աստծո կողմից օրհնված Անգլիայում համարվում էր, որ ինչքան քիչ մարդ լողանա, էդքան առողջ կլինի: Մի խոսքով` ժանտախտ:

Ու էդ պահին մեկ էլ լուրեր են տարածվում, որ ինչ որ խուլ գեղում ժանտախտ չկա: Ասելա թե` սաղ Անգլիայով րոպե մեկ մարդիկ են վարի գնում, իսկ էդ գյուղում ինչպես ապրում էին, էդպես էլ ապրում են, ոչ մեկ վարի չի գնում: Չլինի թե գյուղում ինչ որ բան էն չի? Ու Եպիսկոպոսը որոշումա վաստակավոր վհուկների որսորդ Ուլրիքի /Շոն Բին/ գլխավորությամբ Սրբազան Աստծո Մարտիկների բրիգադ ուղարկի խուլ գյուղ` տեղում իրավիճակը պարզելու համար: Սրբազան Աստծո Մարտիկները իրավիճակը մաքսիմալ էֆֆեկտիվ պարզելու համար մի շարք մարդկանց տանջելու թաշախուշտ են հետները տանում` մեկ էլ պարզվի, թե իրոք խուլ գեղում սատանայական բաներ են տեղի ունենում, ու մեռելներին կենդանացնող նեկրոմանտ կա?

Աստծո Մարտիկներին ճանապարհա ցույց տալիս Օսմունդ անունով երիտասարդ վանականը: Օսմունդը, կուսակրոնության երդումների մասին մոռանալով, զիլիբիլիյա անում ինչոր աղջկա հետ, ու ֆիլմի սկզբում աղջկան ուղարկումա էպիդեմիայի էպիկենտրոնից հեռու: Բայց ինքը հրաժարվումա աղջկա հետ գնա` վանականա, ու կուսակրոնության երդման վրա թքած, ուրիշ երդումները հարգումա ու խախտել չի պատրաստվում: Բայց դե աղջիկը ասումա` քեզ ճանապարհի կեսերին, մեր իմացած տեղում, մի շաբաթ կսպասեմ: Ու երբ Սրբազան Աստծո Մարտիկների պարալուխ Ուլրիքը վանահորը ասումա, թե մեզ գիդա պետք, Ուլրիքը վերջը որոշումա հետները գնա, ճանապարհ ցույց տա, բայց կեսից իրան սպասող աղջկա հետ փախնի:

Էդքանը` ֆիլմի առաջին 10 րոպեյում: Հետո դեպքերը նենց են սկսում զարգանալ, ու ֆիլմը սկսումա նենց թունդ վառռռի, որ մարդու հավեսա տալիս: Էլ չպատմեմ` էս էն ֆիլմերիցա, որ սփոյլերը կարա սաղ հաճույքը փախցնի: Շատ մութ, մռայլ, ու քիչմ մտածելու առիթ տվող կինոյա:


http://www.youtube.com/watch?v=vXycl0ohLto

Ինձ ռաստ էկած ռուսական թարգմանությունը ուրախացնումա պրոֆեսիոնալիզմով: Անգլերեն bishop բառը, որը թարգմանվումա որպես "եպիսկոպոս", թարգմանվածա իբրև Бишоп: Տեղ տեղ նենց տպավորությունա, որ թարգմանիչը մոռացելա օրիգինալ տեքստի մասին ու գլխից դուրս բաներա հորինում: Ռուսական տարբերակին դիմացա ուղիղ 10 րոպե, ինչից հետ ջնջեցի ու սկսեցի քաշել օրիգինալը: Նենց որ եթե անգլերեն նորմալ գիտեք, նայեք անգլերեն:

Ֆրեյա
12.11.2010, 12:58
IMDB ռեյտինգը 6.9-նն ա: Շատ ցածր չի, ֆիլմն էլ դեռ նոր ա, բայց կասկածների տեղիք ա տալիս :)

Ինձ որ շատ հետաքրքրեց ֆիլմը, համ էլ՝ հավեսս տվեց ասպետական պատմությունները... Տեսնեննքքք... :nyam

Ռուֆուս
12.11.2010, 13:00
Ինձ էլ հետաքրքրեց, Լեոյի գրածներից ոչ մի բան չկարդացի, դրել եմ քաշելու :))

Ավելի լավ ա նայեմ, հետո տպավորություններս գրեմ:

Jarre
12.11.2010, 13:04
Կներեք, բայց իմ համար ախմախագույն ֆիլմերից մեկն է։ Մանավանդ վերջը, երբ ցնդում ա մեր գլխավոր հերոսը, լրիվ հնդկական կինոյ ա :D

Կարծում եմ ֆիլմի ամենաուշագրավ պահը էտ քրիստոնյա ֆանատիկների ու Աստծուն մերժողների հարաբերություններն ա։ Ինձ մենակ էտ մասը հետաքրքրեց, որպես իմաստային հարուստ մաս։ Մնացածը, սորի :[

ՀԳ՝ խնդրում եմ էլի, մեկդ սովորացրեք ինձ էտ անտեր սփոյլերները ոնց ենք դնում, որ սեղմեն նոր բացվի

Leo Negri
12.11.2010, 13:20
գրառում Պետք չի մոռանալ, որ գլխ. հերոսը ապրումա միջնադարում, ունի միջնադարյան մարդուն բնորոշ հավատալիքներ ու սնահավատություններ: Ինչ քեզ կարա 20րդ դարի բարձունքից թվա ապատրամաբանական, իրա համար լռիվ տրամաբանականա: Ինչը քո համար հեքիաթա, իրա համար դաժան իրականությունա:

օրինակ "չար կախարդանքի" օգնությամբ կենդանացրած սիրուհուն սպանելը ու հետո սեփական արարքի "ճշտության" վրա կասկածելուց մանդրից սառնասիրտ մարդասպան դառնալը: ինքը ամենևին չի գժվում, ինքը ուղղակի լեգալ սահմաններից չհելնելով սկսումա վերացնել վհուկներին /որոնք ըստ իրա հավատալիքների չարիք են/, վհուկ համարելով բոլորին, ով իրան քչից շատից հիշացնումա ջահել վախտ ռաստ էկած վհուկին: հոգեբանության մեջ դա կոչվումա իմպրինտավորում, նման մեխանիզմա գործում օրինակ որոշ տղաների մոտ, որոնք ենթագիտակցաբար ամուսնանում են միայն իրանց մորը հիշացնող աղջիկների հետ: Ցնդելու հետ դա ոչ մի կապ չունի:


Ինձ մենակ էտ մասը հետաքրքրեց, որպես իմաստային հարուստ մաս։
Ֆիլմի գրեթե ողջ սյուժեն հիմնվածա հենց դրա վրա ու կառուցվումա դրա շուրջ: Ոնց որ գրես` Շվարցենեգերի Կոմանդոյում ինձ հետաքրքրեցին մենակ կրակոցները, պայթյունները ու Արնիի տափակ կատակները , իսկ մնացածը :[ :

Rhayader
12.11.2010, 14:35
Ինձ թվա՞ց, թե՞ մեջտեղում իսկապես Բորոմիրի ռոժն էր:oy

Jarre
12.11.2010, 14:53
Leo Negri, հասկանում եմ, որ ֆիլմը հավանել ես և տհաճ է լսել բացասական կարծիք, բայց իմ տպավորությունը այդպիսին է։


Պետք չի մոռանալ, որ գլխ. հերոսը ապրումա միջնադարում, ունի միջնադարյան մարդուն բնորոշ հավատալիքներ ու սնահավատություններ: Ինչ քեզ կարա 20րդ դարի բարձունքից թվա ապատրամաբանական, իրա համար լռիվ տրամաբանականա: Ինչը քո համար հեքիաթա, իրա համար դաժան իրականությունա:
Այս ասածիդ հետ լիովին համաձայն եմ, բայց ես միայն դա նկատի չունեի (բայց ոնց որ ընդհանրապես դա նկատի չունեի)։ Պարզապես իմ ընկալմամբ էտ ամենը փոքր ինչ արհեստական ու անբնական ա ստացվել։


օրինակ "չար կախարդանքի" օգնությամբ կենդանացրած սիրուհուն սպանելը ու հետո սեփական արարքի "ճշտության" վրա կասկածելուց մանդրից սառնասիրտ մարդասպան դառնալը: ինքը ամենևին չի գժվում, ինքը ուղղակի լեգալ սահմաններից չհելնելով սկսումա վերացնել վհուկներին /որոնք ըստ իրա հավատալիքների չարիք են/, վհուկ համարելով բոլորին, ով իրան քչից շատից հիշացնումա ջահել վախտ ռաստ էկած վհուկին: հոգեբանության մեջ դա կոչվումա իմպրինտավորում, նման մեխանիզմա գործում օրինակ որոշ տղաների մոտ, որոնք ենթագիտակցաբար ամուսնանում են միայն իրանց մորը հիշացնող աղջիկների հետ: Ցնդելու հետ դա ոչ մի կապ չունի:
Սա միայն քո ենթադրությունն է՝ ոչ ավելին։ Եթե ավելի խորությամբ ուսումնասիրես նշածդ իմպրինտը, ապա կհամոզվես, որ դա մարդուն չի հասցնում էն վիճակի, որում հայտնվեց գլխավոր հերոսը։ Իսկ եթե հասցնում է, ապա դա արդեն խփնվածություն է՝ ոչ պակաս։


Ֆիլմի գրեթե ողջ սյուժեն հիմնվածա հենց դրա վրա ու կառուցվումա դրա շուրջ: Ոնց որ գրես` Շվարցենեգերի Կոմանդոյում ինձ հետաքրքրեցին մենակ կրակոցները, պայթյունները ու Արնիի տափակ կատակները , իսկ մնացածը :[ :
Համեմատությունդ անհամասեռ է։ Այ էս օգտագործածդ մեթոդը «հոգեբանության» մեջ կոչվում է ձգտում դեպի ԼՆՄՃ....

Jarre
12.11.2010, 15:26
Ինձ թվա՞ց, թե՞ մեջտեղում իսկապես Բորոմիրի ռոժն էր:oy

:aha Ահա, Բորոմիրն ա՝ Շոն Բինը (Sean Bean)։ Այ ինքը հոյակապ է տանում իր դերը։ Ես իր խաթր մինչև վերջ նայեցի այս ֆիլմը։

Leo Negri
12.11.2010, 16:18
Leo Negri, հասկանում եմ, որ ֆիլմը հավանել ես և տհաճ է լսել բացասական կարծիք, բայց իմ տպավորությունը այդպիսին է։


Եթե բացասական կարծիքը ունի հիմնավորում, ապա լսելը տհաճ չէ:
Եթե բացասական կարծիքնա` ինձ ֆիլմը դուր չի էկել, քանի որ գլխավոր հերոսի ֆիլմի վերջում ցնդելը ինձ հնդկական կինոյա հիշացնում /էն փաստը, որ հերոսը ֆիլմում չի ցնդում, ու նույնիսկ եթե ցնդեր, ոչ բոլիվուդյան, ոչ այլ հնդկական կինոյի ֆիլմը միևնույնա նման չէր լինի, անտեսվումա/, քիչմ անհիմնա:


Այս ասածիդ հետ լիովին համաձայն եմ, բայց ես միայն դա նկատի չունեի (բայց ոնց որ ընդհանրապես դա նկատի չունեի)։ Պարզապես իմ ընկալմամբ էտ ամենը փոքր ինչ արհեստական ու անբնական ա ստացվել։

Այդ դեպքում ավելնորդ չի լինի նշել, հենց ինչ նկատի ունեիր, հենց ինչնա արհեստական ստացվել:



Սա միայն քո ենթադրությունն է՝ ոչ ավելին։ Եթե ավելի խորությամբ ուսումնասիրես նշածդ իմպրինտը, ապա կհամոզվես, որ դա մարդուն չի հասցնում էն վիճակի, որում հայտնվեց գլխավոր հերոսը։ Իսկ եթե հասցնում է, ապա դա արդեն խփնվածություն է՝ ոչ պակաս։


Եթե դու ավելի խորությամբ ուսումնասիրես նշված իմպրինտը, կտեսնես, որ հաճախ ինքը շատ ավելի թունդ վիճակներիա մարդուն հասցնում: Բացի այդ տվյալ դեպքում սթրեսային ժամանակ ստացված իմպրինտի ազդեցությունը շատ ավելի խորնա կրոնական ծրագրավորման շնորհիվ:
Խփնվածության մասին: Սիրահարված մարդիկ երբեմն ուրիշ մարդկանց խառնում են սիրեցյալի հետ: Հետո մի քիչ ուշադիր են նայում ու տենում են` չէ, ինքը չի, ու նույնիսկ մոտ չի նմանությամբ: Սիրած մարդուն ուրիշ մարդկանց մեջ պահի տակ տեսնելը շատ տարածված երևույթա: Բոլոր նման մարդիկ ըստ քեզ խփնված են?


Համեմատությունդ անհամասեռ է։

Հիմնավորի` ինչու է անհամասեռ: Հաշվի առ, որ էրկու դեպքում էլ գործ ունենք տրված ֆիլմի ամենակարևոր բաղկացուցիչ մասի հետ:


Այ էս օգտագործածդ մեթոդը «հոգեբանության» մեջ կոչվում է ձգտում դեպի ԼՆՄՃ....

Հայկական տերմիններին ծանոթ չեմ, պարզաբանի:
Իմ օգտագործած մեթոդը հոգեբանական չի, առավել ևս "հոգեբանական", ինքը տրամաբանական-րեթորիկ է, ու կոչվում է անալոգիա:

Jarre
12.11.2010, 16:51
Եթե բացասական կարծիքը ունի հիմնավորում, ապա լսելը տհաճ չէ:
Եթե բացասական կարծիքնա` ինձ ֆիլմը դուր չի էկել, քանի որ գլխավոր հերոսի ֆիլմի վերջում ցնդելը ինձ հնդկական կինոյա հիշացնում /էն փաստը, որ հերոսը ֆիլմում չի ցնդում, ու նույնիսկ եթե ցնդեր, ոչ բոլիվուդյան, ոչ այլ հնդկական կինոյի ֆիլմը միևնույնա նման չէր լինի, անտեսվումա/, քիչմ անհիմնա:
Լեո ջան, կինոն արվեստ է, իսկ արվեստում կան բաներ, որ հիմնված են զգացողության վրա։ Իսկ թե ինչպիսին է իմ զգացողությունը էս ֆիլմից արդեն գրել եմ։ Ես պարզապես գրել եմ իմ կարծիքը ու զգացողությունը։ Իսկ ճաշակին ընկեր չկա։



Խփնվածության մասին: Սիրահարված մարդիկ երբեմն ուրիշ մարդկանց խառնում են սիրեցյալի հետ: Հետո մի քիչ ուշադիր են նայում ու տենում են` չէ, ինքը չի, ու նույնիսկ մոտ չի նմանությամբ: Սիրած մարդուն ուրիշ մարդկանց մեջ պահի տակ տեսնելը շատ տարածված երևույթա: Բոլոր նման մարդիկ ըստ քեզ խփնված են?
Իհարկե ոչ, ճիշտ ես։
Բայց երբ մարդ շփութում և սիրեցյալի տեղն է դնում ուրիշին և էտ շփոթվածությունդ էնքան ուժեղ ա, որ նա պատրաստ է տանջել ու մահապատժի ենթարկել ուրիշին՝ նրան դնելով իր սիրեցյալի տեղը, արդյո՞ք դա խփնվածություն չի՞ ըստ քեզ։


Հայկական տերմիններին ծանոթ չեմ, պարզաբանի:
Իմ օգտագործած մեթոդը հոգեբանական չի, առավել ևս "հոգեբանական", ինքը տրամաբանական-րեթորիկ է, ու կոչվում է անալոգիա:
Իսկ այստեղ պարզապես ներողություն եմ խնդրում քեզանից, քանի որ գրառումս կատարելուց փոքր ինչ ներվայնացած էի ու սա գրեցի քեզ կպնելու համար :oy Սա դպրոցական տարիներին էինք օգտագործում ինչ որ մեկին կպնելու համար։ ԼՆՄՃ-ի ՄՃ-ն՝ «Միշտ ճիշտ է»-ի հապավումն է։ Իսկ ԼՆ-ն էլ դու էիր՝ Լեո Նեգրին միշտ ճիշտ է....
Հուսով եմ կներես....

ՀԳ՝ Իսկապես նպատակ չունեի էսքան խորանալ։ Ուղղակի էս ֆիլմը ընկերս էնքան շատ էր գովացել, որ հատուկ մի երեկո առանձնացրեցի այն դիտելու համար ու երևի ակնկալիքներս էին շատ մեծ, թե ինչ, բայց ահավոր չհավանեցի։ Սպասածիցս թույլ էր։ Ու էտ տպավորությունների տակ գրեցի կարծիքս՝ առանց ուզելու ինչ որ մեկին վիրավորել։

ՀՀԳ՝ Եթե ընկերներ լինեինք ու էս ֆիլմը դու էսքան հավանեինր, ապա ես որքան էլ որ չհավանեի ու բացասական կարծիք ունենայի քո խաթր հետդ հաստատ երկրորդ անգամ կդիտեի ;)

Leo Negri
12.11.2010, 17:09
Լեո ջան, կինոն արվեստ է, իսկ արվեստում կան բաներ, որ հիմնված են զգացողության վրա։ Իսկ թե ինչպիսին է իմ զգացողությունը էս ֆիլմից արդեն գրել եմ։ Ես պարզապես գրել եմ իմ կարծիքը ու զգացողությունը։ Իսկ ճաշակին ընկեր չկա։


Դու չես գրել` ֆիլմը ըիստ իմ ճաշակի վատնա, կամ` զուտ սուբյեկտիվ ինձ ֆիլմը դուր չի էկել:
Դու գրել ես` ֆիլմի սյուժեի հստակ մասը ինձ հնդկական ֆիլմա հիշացնում: Ընդ որում նորմալ չես պարզաբանել, հենց որ մասը ու հենց որ հնդկական ֆիլմը:


Բայց երբ մարդ շփութում և սիրեցյալի տեղն է դնում ուրիշին և էտ շփոթվածությունդ էնքան ուժեղ ա, որ նա պատրաստ է տանջել ու մահապատժի ենթարկել ուրիշին՝ նրան դնելով իր սիրեցյալի տեղը, արդյո՞ք դա խփնվածություն չի՞ ըստ քեզ։


Տվյալ դեպքում`

գործ ունենք ոչ թե սիրո, այլ ատելության հետ: Ատելությունը շատ հաճախ կարա շատ ավելի զազրելի հետևանքների բերի: Գլխավոր հերոսը ատելով ատումա իր ընկերներից շիշ քեբաբ սարքած ու իր սիրեցյալին "իբր թե" կենդանացրած /հաշվի առ, ինքը չգիտի, արդյոք աղջիկը կենդանի էր, թե իրոք մեռյալներից կենդանացրած, չգիտի, ինքնա աղջկան սպանել ու վհուկի արածը թատրոն էր, թե վհուկը մի անգամ կենդանացրեց, իսկ վերջում հեգնանքով հրաժարվեց մի անգամ էլ կենդանացնել/ վհուկին: Ու մի կոնկրետ վհուկի հանդեպ ատելությունը բերումա ընդհանրապես վհուկների հանդեպ ատելության, իսկ վհուկները ըստ վանականի այն կանայք են, որոնք նման են իր ճանաչած վհուկի: Անձամբ ես վհուկների որսերը զզվելի եմ համարում, բայց դա չի նշանակում, որ որսորդները խփնված էին` ընդհակառակը, սառնասիրտ, դաժան ու խելացի մարդիկ էին, ինչը վհուկների որսը շատ ավելի զզվելիա դարձնում:
Իսկ թե ոնցա հումանիստ տոլերանտ վանականը դառնում սառնասիրտ դաժան Աստծո Զինվոր, ըստ ինձ ֆիլմում շատ լավա պատկերած: Նամանավանդ հաշվի առնելով, որ արյունարբու ու դաժան էին ոչ միայն զինվորները, այլև վհուկը իր գյուղացիների հետ հանդերձ


Լեո Նեգրին միշտ ճիշտ է....

Այդ դեպքում հարկ էր գրել ԼՆՍՃ` Լեո Նեգրին սովորաբար ճիշտ է:


Ուղղակի էս ֆիլմը ընկերս էնքան շատ էր գովացել, որ հատուկ մի երեկո առանձնացրեցի այն դիտելու համար ու երևի ակնկալիքներս էին շատ մեծ, թե ինչ, բայց ահավոր չհավանեցի։ Սպասածիցս թույլ էր։ Ու էտ տպավորությունների տակ գրեցի կարծիքս՝ առանց ուզելու ինչ որ մեկին վիրավորել։

Իսկ ես սպասում էի ժանիքավոր դևերի, չար վհուկության ու Բորոմիրի կողմից լուսավոր հրեղեն թրով վերջիններիս ոչնչացմանը /հիմա Նիքոլաս Քեյջի մասնակցությամբ են նման ֆիլմ հանում, հուսով եմ լավը կլինի/: Ակնկալիքներս շատ մեծ էին, չարդարացան, պարզվեց ֆիլմը սարսափ չի, ու ընդհանրապես քիչ էքշն կա, էն էլ ձևի համար, բայց դա դեռ պատճառ չեմ համարում չհավանել ակնհայտորեն որակով հանած ֆիլմը` ինչա ինքը իմ սպասումներին չի համապատասխանում: Իհարկե միջնադարի մասին իմ տեսած ամենաթունդ ֆիլմը չէր /ամենաթունդի մասին դեռ թեմա կբացեմ/, բայց դե դա չի նշանակում, որ վատն էր:

Jarre
12.11.2010, 17:20
Միայն այս մեկնաբանությանը պատասխանեմ, քանի որ ինչ պիտի ասեի արդեն ասել եմ։


Դու չես գրել` ֆիլմը ըիստ իմ ճաշակի վատնա, կամ` զուտ սուբյեկտիվ ինձ ֆիլմը դուր չի էկել:
Դու գրել ես` ֆիլմի սյուժեի հստակ մասը ինձ հնդկական ֆիլմա հիշացնում: Ընդ որում նորմալ չես պարզաբանել, հենց որ մասը ու հենց որ հնդկական ֆիլմը:


Կներեք, բայց իմ համար ախմախագույն ֆիլմերից մեկն է։

Ես շատ պարզ նշել էի՝ իմ համար, ինչը ենթադրում է, որ


ըստ իմ ճաշակի վատնա

և


զուտ սուբյեկտիվ ինձ ֆիլմը դուր չի էկել

Իսկ ձեզ բարի ու հաճելի քննարկում։ Ես թռա ;)

Leo Negri
12.11.2010, 17:37
Անձամբ ես մեծ տարբերություն եմ տեսնում "ախմախագույն ֆիլմ", "անճաշակ ֆիլմ", "տափակ ֆիլմ", "տուպոյ ֆիլմ" բառակապակցությունների, ու "վատ ֆիլմ" կամ "ինձ դուր չեկած ֆիլմ" բառակապակցությունների մեջ:
Առաջին դեպքում կատեգորիկ, շատ նեղ իմաստային պիտակավորումա /պարզա որ սուբյեկտիվ, բայց դա իմաստային ֆոնը չի փոխում/, որը բավականաչափ հիմնավորված չլինելով /սորրի, հնդկական կինեմատոգրաֆի հետ համեմատելը դժվար թե տեղին էր/` նուրբ ասած չի նայվում, երկրորդ դեպքում` ավելի հանգիստ, այլ կարծիքների հանդեպ տոլերանտ, սեփական սուբյեկտիվ կարծիքի արտահայտում:

Հայկօ
12.11.2010, 22:43
Հմմմ... :think

Նայվելու ա: Բայց՝ մոտ ապագայում (սրանից (http://www.akumb.am/showthread.php/36153-%D5%95%D6%80%D5%BE%D5%A1-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B6%E2%80%A6?p=2125345&viewfull=1#post2125345) հետո :D): Ինչքան հասկացա՝ «Վարդի անունի» ու «13-րդ ռազմիկի» միքսն ա՝ հագեցած գոթական սարսափի և ֆրանկենշտեյնիզմի գունեղ տարրերով :)): Մեջը Լեգոլաս կամ Ուիլիամ Ուոլաս կա՞:

Շնորհակալություն ֆիլմի մասին պատմելու համար. իրականում՝ տրեյլերը ահագին հավանեցի (բժիշկների սուր քթով դիմակները և այլն. աուտենտիզմի հոտ ա գալիս, բուբոնային ժանտախտի հոտից բացի): Հույս ունեմ, որ չի պարզվի, որ ֆիլը տրեշ ա: