PDA

Դիտել ողջ տարբերակը : Տոլկիենական ընթերցումներ (John Ronald Reuel Tolkien)



Jarre
11.11.2010, 19:43
Չէի ուզում առանձին թեմա բացել, սակայն չկարողացա գտնել արդեն բացված համապատասխան թեմա։

Հաճելի նորություն J. R. R. Tolkien-ի սիրահարների համար :love

Սիրելի ընկերներ,

Նոր Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու "Փնտրողների դպրոց"-ի շրջանակներում կազմակերպվող զրույց-քննարկումներին` նվիրված Տոլկիենի ստեղծագործություններին: Մասնավորապես, կքննարկվի "Մատանիների տիրակալը", ինչպես նաև անդրադարձ կկատարվի "Հոբբիթ"ին և հանճարեղ "Սիլմարիլլիոն"ին:

Կլինի 2 հանդիպում` նոյեմբերի 12 և 19-ին: Առաջիկա հանդիպումը տեղի կունենա այս ուրբաթ` նոյեմբերի 12-ին ժամը 17:30-ին: Գրանցումը 17:45-18:00:

Սիրով սպասում ենք բոլոր նրանց, ովքեր սիրում են ֆենթեզի աշխարհը և գիտեն Ջ.Ռ.Ռ.Տոլկիենին ու նրա հանճարեղ ստեղծագործությունները:

Նոր Հայաստան / New Armenia
Բաղրամյան 15

Rhayader
11.11.2010, 20:14
Անպայման կձգտեմ բաց չթողնել:

Հայկօ
11.11.2010, 20:51
Ես որ հաստատ չեկա: Մեկնումեկդ էնտեղ իմ փոխարեն մի բան ասեք, էլի: Ցանկացած բան, միայն թե մեջը «Էլենդիլ», «Ֆանգորն» ու «Ռիվենդելլ» բառերը լինեն :love:

helium
11.11.2010, 23:26
Շատ կուզենայի գալ, բայց այդ ժամին աշխատանքի եմ :( իսկ հաջորդն էլի 17:30-ի՞ն է լինելու:

Yeghoyan
16.11.2010, 19:15
Ժող, ամսի 12-ին գնացող եղե՞լ ա, եկեք մի քիչ պատմեք, ի՞նչ արիք-չարիք, ո՞նց անցավ :8:

Ինչուիկ
16.11.2010, 19:18
Ժող, ամսի 12-ին գնացող եղե՞լ ա, եկեք մի քիչ պատմեք, ի՞նչ արիք-չարիք, ո՞նց անցավ :8:

Եթե նոյեմբերի 19-ին գնալ ցանկացողներ կան, ասեք, միասին կգնանք::oy

Rhayader
16.11.2010, 22:02
Տակ, Ասյա, խոստացել էի պատմել, հետո ծերունական սկլերոզս ինձ կերավ:
Լավ մասսա է: Շատ ֆանատ են, բայց ոչինչ: Երբ ես նշեցի, որ «Մատանիների Տիրակալը», չնայած բավականին լավ գեղարվեստական աշխատանք լինելու, ա) չի կարող լինել ֆենտեզիի հիմնադիր, որովհետև ֆենտեզին մինիմում տասնիններորդ դարից կա որպես կայացած ոճ, ու որ ֆենտեզիի ոսկեդարն ու դասական ֆենտեզին քսաներորդ դարի քսանական-երեսունական թվականներն են, բ) գրքում իսպառ բացակայում է ազատ ընտրության գաղափարը, քանի որ օրկերի ու մնացած բաների կողմից հաստատ բզկտվելու կամ նույն արարածների կողմից 99 տոկոսով բզկտվելու միջև ընտրությունը նույնն է, ինչ խրյուստոնեական ազատ ընտրությունը (ազատ ես ընտրել, բայց եթե սխալ ընտրես, քեզ փարթիի չենք տանի ու փոխարենը կտապակենք ձեթի մեջ՝ մարմանդ կրակի վրա), ինչն իր հերթին պայմանավորված է Տոլկիենի անուղղելի խրյուս լինելով, քիչ էր մնում ինձ պատառ-պատառ անեին: Jarre-ը աղմուկ գցեց, բայց ինքը չեկավ: Ամո՜թ, ամո՜թ:beee

Yeghoyan
16.11.2010, 22:15
Քիչ էր մնում ինձ պատառ-պատառ անեին:

Էս մասը նորմալա, չեմ հիշում այնպիսի դեպք, որ քեզ որևէ մեկը չուզենա պատառոտի :)):

Սոֆ, հետաքրքի՞ր էր, արժի՞ գնալ, թե՞ չէ :8:

Rhayader
16.11.2010, 22:22
Ասյա, եթե գալու ես, որ նստես (ասես էլ, չեմ հավատա:))), կձանձրանաս: Եթե պատրաստվում ես նենց տնական ձևերով քննարկես գիրքը, քեզ դուր կգա: Եթե նախորդ անգամվա նման անցնի:
Մեկ էլ՝ էնտեղ ինչ-որ տարօրինակ օրիորդներ էին, որոնք տարօրինակ էին նրանով, որ միանգամից անուն-ազգանունս լսելուց հետո ասեցին. «Ա՜, մենք քո մասին շա՜տ ենք լսել»: Մարդու ջանը դող է ընկնում:

Ֆրեյա
17.11.2010, 15:58
Տակ, Ասյա, խոստացել էի պատմել, հետո ծերունական սկլերոզս ինձ կերավ:
Լավ մասսա է: Շատ ֆանատ են, բայց ոչինչ: Երբ ես նշեցի, որ «Մատանիների Տիրակալը», չնայած բավականին լավ գեղարվեստական աշխատանք լինելու, ա) չի կարող լինել ֆենտեզիի հիմնադիր, որովհետև ֆենտեզին մինիմում տասնիններորդ դարից կա որպես կայացած ոճ, ու որ ֆենտեզիի ոսկեդարն ու դասական ֆենտեզին քսաներորդ դարի քսանական-երեսունական թվականներն են, բ) գրքում իսպառ բացակայում է ազատ ընտրության գաղափարը, քանի որ օրկերի ու մնացած բաների կողմից հաստատ բզկտվելու կամ նույն արարածների կողմից 99 տոկոսով բզկտվելու միջև ընտրությունը նույնն է, ինչ խրյուստոնեական ազատ ընտրությունը (ազատ ես ընտրել, բայց եթե սխալ ընտրես, քեզ փարթիի չենք տանի ու փոխարենը կտապակենք ձեթի մեջ՝ մարմանդ կրակի վրա), ինչն իր հերթին պայմանավորված է Տոլկիենի անուղղելի խրյուս լինելով, քիչ էր մնում ինձ պատառ-պատառ անեին: Jarre-ը աղմուկ գցեց, բայց ինքը չեկավ: Ամո՜թ, ամո՜թ:beee
99 տոկոսով համոզված եմ, որ քո մեկնաբանությունը ավելի հետաքրքիր ա, քան էդ տեղի ունեցած քննարկումը :))
Մի քիչ ուղղակի իմաստը չեմ հասկանում... եկեք նստենք խոսենք գրքի մասին?
Թե հատվածներ էլ են ընթերցվել? թե..