PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիների հետ մտերմությունը փոխե՞լ է ձեզ ակումբում



Շինարար
11.11.2010, 19:36
Նորմալ վերնագիր չկարողացա մտածել, գուցե նաև սխալ բաժնում եմ թեման բացում, բայց ես ուզում եմ խոսել այդ մասին:)

Ինչքանո՞վ է մեզ փոխում ակումբցիների հետ ծանոթ կամ թեկուզ վիրտուալ մտերիմ լինելը ակումբում, մեզ ասելով նկատի ունեմ մեր ակումբային վարքը: Մասնավորապես, ինձ շատ է փոխել: Բազմաթիվ թեմաներում բազմաթիվ գրառումների եմ հանդիպում, որոնց կուզեի հակադարձել, բայց վախենում եմ, որ կնեղանան, ու անկապ տեղը չի, դառը փորձ ունեմ, նույնիսկ մարդկիկ կան, որ իմ հակադարձումներից, բանավեճերից հետո զգացել եմ, փոխվել են իմ հանդեպ այն դեպքում, որ իրականում ծանոթ էլ չենք, նույնը նաև ծանոթներիս ու ընկերներիս կողմից եմ զգացել: Սկզբում ինչ լավ էր, մտնում էիր ու կարող էիր բանավիճել, կռվել նույնիսկ, չնայած ես կռվարար էլ չեմ, բանավիճելիս էլ որոշակիորեն նրբանկատություն ունեմ, իսկ ակումբցիներից մեկն էլ մի օր ասաց, որ հենց այդ նրբանկատությունս էլ իրեն դուր սկսել է չգալ:( Թեման բացելուն դրդեց Վորլդի «Մենք սիրում ենք ոչ թե մեր հայրենիքը, այլ մեր կարգավիճակը այդ հայրենիքում» իմ կարծիքով անկապագույն միտքը, որին չորս անգամ ցանկացա պատասխանել, բայց չորս անգամ ինձ հետ պահեցի: Ասի՝ լավ, թեմա բացեմ:)) Մի տեսակ էլ լավ չի, որ էդքան մարդ ծանոթ ա, էդքան մարդ մոտիկ ա, ու ինձ են ասում՝ նեղացկոտ, բայց իմը հինգրոպեանոց ա, իսկ ինչքան մարդ նեղացկոտ չէ ու խռովկան ա, ակումբում խռով են, ռեալում չէ:)) Անուններ չեմ տալիս, մի խոսքով, կարող ա՝ մենակ ես եմ տենց վախեցած ուրիշների նեղանալուց, մենակ ես եմ էդպես սրտիս մոտ ընդունում կամ գուցե դա միայն ինձ թվում է, իսկ չե՞ք պատմի ձեր պատմությունը, հա սա սկզբում պետք է ասեի, հիմա եմ ասում՝ բարև ձեզ, ես Շինարարն եմ:oy

AniwaR
11.11.2010, 19:45
Հմմ...:think Ես չէի ասի, որ ինձ փոխել ա: Չնայած՝ էդ երևի նրանից ա, որ չեմ մտերմացել ակումբցիների հետ::goblin :D

My World My Space
11.11.2010, 19:46
Մեխարգոյդ իմ պրարաբ եղբայր....

Իմ անկապագույն մտքերը քո ստեղծած թեման արդարացնելու դժգույն փորձերի մեջ մի խցկի..... :hi ես քո հետ հլա հետո կխոսամ....:angry

հիմա ըստ թեմայի.
ուզում եմ բողոքեմ ակումբից, որ հատկանիշներ ա տվել, որ մինչ էդ չունեի, մասնավորապես կախվածությունը: Արդեն սովորել եմ, որ բարլուսախառը պիտի մտնեմ ակումբ, բարլուսով կարդամ Դայանայի գիշերը գրած օրագրային գրառումները, ևս մի անգամ փաստեմ որ մենք ազգովի դեռ խելքի չենք էկել, ու գալու միտք էլ չունենք, քանի դեռ համապատասխան թեմայում գրառումներ ենք անում (ճառ ասեմ, թե զանգ կախեմ վարիանտով): Մտքւմ ուրախանամ երբ մի 200 նոր գրառումների մեջ գոնե մեկը ինձ հետաքրքրող թեմայում ա արվել.....
ամեն օր որոշում եմ չմտնեմ, բայց չեմ կարում....

Հացից խռոված երեխայի պես
Ինչ անեմ, չանեմ` հացին եմ նայում...
© Համո Սահյան

Շինարար
11.11.2010, 19:47
Մեխարգոյդ իմ պրարաբ եղբայր....

Իմ անկապագույն մտքերը քո ստեղծած թեման արդարացնելու դժգույն փորձերի մեջ մի խցկի..... :hi ես քո հետ հլա հետո կխոսամ....:angry


Ասածիս լավագույն ապացույցը:)

My World My Space
11.11.2010, 19:51
Ասածիս լավագույն ապացույցը:)

Ասածդ ապացուցող ոչ մի բան չկար ստեղ: իսկ քո համար հատուկ իմ անկապագույն միտքը կապավորել եմն, որ մտնես կարդաս ու կապագույն մտքերդ հարստացնես....

StrangeLittleGirl
11.11.2010, 19:52
Շին ջան, շատ լավ թեմա ես բացել, բայց վախենամ՝ բուռն ու կարճ կյանք ունենա: Ինչևէ, կարող եմ կիսվել իմ պատմությունով, եթե քեզ հետաքրքրում է:

Ակումբի բացման առաջին օրվանից մինչև 2008 թվի սկզբերը, լավ, արի սիմվոլիկ վերցնենք Ակումբի ծննդյան երկու տարին՝ մարտի 17-ը, ինձ համար եղել է կյանքիս անբաժան մասնիկը: Իմ ամենամտերիմ ընկերները եղել են Ակումբից: Ինչե˜ր ենք անցկացրել միասին... ԲԱՅՑ... Դրա հետ մեկտեղ այդ երկու տարին իմ կյանքի ամենամեծ սխալն է եղել: Չեմ ուզում մանրամասնել, բայց կարող եմ ասել, որ հա՛, ակումբն ինձ փոխել էր: Անտանելի ներվային էի դարձել, ամեն ստից բանից վիրավորվող, պահանջկոտ, հիստերիկ: Եկեք չխորանանք, թե ով կամ ովքեր էին մեղավոր: Իսկ երբ 2008-ի մարտից թողեցի Ակումբը, սկսեցի կամաց-կամաց զգալ, թե ինչպես է կյանքս վերադառնում, նորմալ մարդ եմ դառնում: Հետո, երբ սկսեցի ժամանակ առ ժամանակ վերադառնալ, արդեն Ակումբը նույնը չէր ինձ համար: Նայում էի հեռվից, որպես օտար մի երևույթի: Չգիտես ինչու, կարծում էի, թե այդպես սխալ է, ու ենթագիտակցաբար փորձում էի վերականգնել Ակումբի նախկին ստատուսն ինձ համար: Հիմա, երբ Ակումբը սրտիս մոտիկ չեմ ընդունում, երբ լիքը ուրիշ նույնիսկ ավելի մտերիմ ընկերներ ունեմ Ակումբից դուրս, հասկանում եմ, որ այսպես շատ ավելի ճիշտ է: Եթե վերադառնանք վիրտուալ տարածք... Գիտես, այն ժամանակ ինձ շատ էին մեղադրում, որ կծողական գրառումներ եմ անում: Էլի շատ բաներում էին մեղադրում, ու ես ահավոր նեղվում էի: Հիմա ոչ ոք ոչինչ չի ասում: Չգիտեմ՝ ինչու նման «պատվի» չեմ արժանանում, բայց համոզված եմ, որ եթե նույնիսկ ասեն, ծանր չեմ տանի. Ակումբն իմ կյանքում հարյուրերորդական տեղ է գրավում (չհաշված այն մի քանի սիրելի ընկերներիս, որոնք շատ ավելի կարևոր են ինձ համար): Մի խոսքով, ամենաճիշտը դիստանցիան է: Էդպես ոչ ոք ոչ ոքից չի նեղանում:

Շինարար
11.11.2010, 19:53
Ասածդ ապացուցող ոչ մի բան չկար ստեղ: իսկ քո համար հատուկ իմ անկապագույն միտքը կապավորել եմն, որ մտնես կարդաս ու կապագույն մտքերդ հարստացնես....

Վորլդ, ինչ-որ ա, թեման դրա մասին չէ, արի թող թեման մնա ոնց կա, զանգի, կռվենք մի քիչ:))

Շինարար
11.11.2010, 19:57
Ակումբն իմ կյանքում հարյուրերորդական տեղ է գրավում (չհաշված այն մի քանի սիրելի ընկերներիս, որոնք շատ ավելի կարևոր են ինձ համար): Մի խոսքով, ամենաճիշտը դիստանցիան է: Էդպես ոչ ոք ոչ ոքից չի նեղանում:

Բյուր, հարցը ստեղ ակումբը չի, այլ մարդիկ, որ թեկուզ բացարձակապես անծանոթ են, ու թեկուզ միլոներորդ տեղ զբաղեցնի ակումբը մարդու կյանքում, երբ այն պարզապես ֆորում չի, այլ մարդկանց հավաքատեղի, որտեղ մարդիկ իրար ճանաչում են, այն պարզապես էլ պարզապես ֆորում չի:D մի քիչ խառը ստացվեց, բայց ես դա նկատի ունեի ընդամենը, ակումբի դերը չենք քննարկում մեր կյանքում, դրա մասին թեմա կա, այլ մեզ ակումբում սկզբում ու այսօր::8

Շինարար
11.11.2010, 19:58
Միակ թեմայի հետ կապված գրառումը դեռ Վելվետն ա արել:)

StrangeLittleGirl
11.11.2010, 20:00
Բյուր, հարցը ստեղ ակումբը չի, այլ մարդիկ, որ թեկուզ բացարձակապես անծանոթ են, ու թեկուզ միլոներորդ տեղ զբաղեցնի ակումբը մարդու կյանքում, երբ այն պարզապես ֆորում չի, այլ մարդկանց հավաքատեղի, որտեղ մարդիկ իրար ճանաչում են, այն պարզապես էլ պարզապես ֆորում չի:D մի քիչ խառը ստացվեց, բայց ես դա նկատի ունեի ընդամենը, ակումբի դերը չենք քննարկում մեր կյանքում, դրա մասին թեմա կա, այլ մեզ ակումբում սկզբում ու այսօր::8

Հա, գրում-գրում էի, հետո մտքիս թելը կտրվեց, էդ մասը բաց թողեցի: Ուզում էի ասել՝ էսօր ակումբը բացարձակապես չի ազդում ինձ վրա, ու եթե մի բան ուզում եմ գրել, գրում եմ: Թքած, թե դրանից մեկը կկախվի:

Yeghoyan
11.11.2010, 20:04
Ակումբցիների հետ մտերմությունը փոխե՞լ է ձեզ ակումբում:

Հա, Շին :sad էն էլ ոնցա փոխել:
Արի կռվենք:angry

Հ.Գ.:))

Արևածագ
11.11.2010, 20:07
Երկու ակումբցիների հետ մտերմությունը կյանքի նկատմամբ վերաբերմունքս են փոխում:
Jarre և Tig : :love

Jarre
11.11.2010, 20:10
Իսկ իմ մոտ լրիվ հակառակն ա եղել Շինարար ջան։ Առաջ սպանեիր բացասական գրառում չէի անի ինչ որ մեկի գրառման վերաբերյալ։ Պարզապես ոչինչ չէի գրում նման թեմաներում։ Բայց ակումբցիների հետ ծանոթանալուց հետո հասկացա, որ կարամ արխային գրեմ։ Հիմա ավելի ռիսկով եմ նման գրառումներ անում՝ վստահ լինելով, որ եթե նեղանան էլ շատ շուտ կանցնի։ Իմ վրա տենց ա ազդել։

Ու որպես օֆտոպ էլ ասեմ, որ Ակումբը ինձ լիքը լավ բաներ ա տվել ու երբեք չեմ մոռանա....

Ռուֆուս
11.11.2010, 20:26
Ինձ չի փոխել: Մենակ մի բանում ա փոխել, որ երբ մտերիմ ընկերներիս որևէ բան եմ ուզենում ասել, նախընտրում եմ ոչ թե Ակումբում ասել, այլ ռեալում: Տենց ավելի հարմար ա, ավելի լավ ա բերանս բացել փակել, քան թե մատներով ստեղնաշարը կտկտացնել :))

Իսկ իմ պատմությունը գրեթե նույնությամբ կրկնում ա Բյուրի պատմությունը մենակ թե մի տարի ավելի ուշ :D Էս էլ որպես օֆֆթոփ :))

Ուլուանա
11.11.2010, 20:47
Հա, ո՞նց չի փոխել. հատկապես ակումբցիներից մեկի հետ մտերմությունը հանգեցրեց ընտանեկան կարգավիճակիս փոփոխության. ամուսնացա հետը :D:

Tig
11.11.2010, 21:41
Երկու ակումբցիների հետ մտերմությունը կյանքի նկատմամբ վերաբերմունքս են փոխում:
Jarre և Tig : :love

:oy



Հա, ո՞նց չի փոխել. հատկապես ակումբցիներից մեկի հետ մտերմությունը հանգեցրեց ընտանեկան կարգավիճակիս փոփոխության. ամուսնացա հետը :D:

Իմ հետելա նույն բանը պատահել:love
Հասմիկիս հետ առաջին անգամ ակումբում եմ շփվել՝ վիրտուալ: Ճիշտա հետո ռեալում ուրիշ տեղից ենք ծանոթացել, բայց մեկա մեր առաջին ծանոթության պատճառը ակումբնա եղել:

Իսկ ընդհանուր առմամբ ակումբը ինձ համարյա չի փոխել, ուղակի մի քիչ ավելի մեծ հնարավորությունա տվել ավելի շատ մարդկանց հետ շփվելու ու համոզվելու, որ դրական մարդիկ ավելի շատ են մեր շրջապատում:
Հա մեկ էլ մի մարդու եմ ուզում նշեմ, ում պատճառով ես ավելի շատ մտերմացա ակումբի հետ՝ My World My Space:)

Chilly
11.11.2010, 22:23
Ակումբը՞ :)
Երևի ահագին բան ա փոխել իմ մեջ, բայց զուտ որոշ անձերի շնորհիվ, իսկ ընդհանուր առմամբ, ակումբը չլիներ, ուրիշ տեղ ուրիշ կերպ էի իրենց ծանոթանալու, ամեն դեպքում սիրում եմ ակումբը, իր շնորհիվ կյանքումս դրականը ահագին շատանում ա... Իրա կյանքում էլ, հույս ունեմ, իմ շնորհիվ :ՃՃՃ

StrangeLittleGirl
11.11.2010, 22:30
Ակումբը՞ :)
Երևի ահագին բան ա փոխել իմ մեջ, բայց զուտ որոշ անձերի շնորհիվ, իսկ ընդհանուր առմամբ, ակումբը չլիներ, ուրիշ տեղ ուրիշ կերպ էի իրենց ծանոթանալու, ամեն դեպքում սիրում եմ ակումբը, իր շնորհիվ կյանքումս դրականը ահագին շատանում ա... Իրա կյանքում էլ, հույս ունեմ, իմ շնորհիվ :ՃՃՃ

Էս իմ պատասխանն էր, երբ կատաղած ասում էի, թե լավ կլիներ՝ ակումբը չլիներ, իսկ ընկերներս հարցնում էին՝ բա ո՞նց էինք ծանոթանալու: :))

Նաիրուհի
12.11.2010, 00:24
Հա, էնքան է փոխել, որ արդեն համարյա գրառում չեմ անում...
Արդեն դժվար է դառնում նույն մարդու հետ համ վիրտուալում, համ իրականում շփվելը։ Հատկապես որ իրականում ճանաչելուց հետո Ակումբում սկսում եմ մի տեսակ չսիրել, ասենք, MWMS-ին, Tig-ին, Chilly-ին, Yeghoyan-ին, Rhayader-ին, որովհետև ինձ համար ավելի հարազատ են դարձել Հովոն, Տիգը, Մուշոն, Ասյան, Բայանդուրը... :(

Katka
12.11.2010, 10:40
Օ՜հ, հա՜, իզուր էլ մտերմացա::))

AniwaR
12.11.2010, 11:28
Եթե կարծում եք, որ մտերմացել եք ու էդ պատճառով արտհայտվելուց, «վատ-վատ» բաներ ասելուց ու վիճելուց ձեզ կաշկանդված եք զգում, ուրեմն լավ չեք մտերմացել: ))

Կոնկրետ ինձ համար՝ մարդն ինչքան մոտ լինի, իրան «հայհոյելը» էնքան ավելի հավես, զվարճալի ու արդյունավետ ա անցնում: :))

Շինարար
12.11.2010, 18:36
ուրեմն լավ չեք մտերմացել: ))

Դե ինքնին պարզ ա, բայց հո վերնագրում չէի՞ գրի՝ էն չափով, որ չափով, առանց էն էլ մի կմ-անոց վերնագիր ա:

ars83
12.11.2010, 20:46
Իմ պատասխանը համարյա նունն է, ինչ որ Jarre-ինը: Ինչքան ավելի մտերիմ եմ, էնքան ավելի «կատաղած» եմ դառնում: :P Հենա, թող, օրինակ, խեղճ Ռուֆուսն ու Չուկն ասեն, կամ էլ դու ինքդ, Շ ջան: Շատ հույսով եմ, իհարկե, որ չափերը չեմ անցնում: :hi

Էլիզե
12.11.2010, 21:09
Ինձ չի փոխել :P , ԲԱՅՑ, շատ լավ ա, որ կա Ակումբը` ինձ արդեն հարազատ դարձած մարդկանցով հանդերձ... :love

Tig
13.11.2010, 20:03
Շին ջան, մոռացել էի ասել, որ ինձ համար ակումբի վանաձորցիները մի առնանձնահատուկ թեմա են, ու չնայած դուք ինձ էնաքնանել չեք փոխել, բայց մեկա ես ձեզ շատ եմ սիրում:love

Dayana
14.11.2010, 23:25
Մինչև ռեալում ճանաչելը բոլոր ակումբցիները սարսափազդու դեմքեր էին, հենց ծանոթացա ու մի բան էլ ընկերացա, հիմա ես եմ սարսափազդու :D Ինչ կռիսություն լեզվիս գալիս ա, տեղն ու տեղը ասում եմ, քանի որ գիտեմ, թե ինչ ոչսարսափազդու են էս մեր բոլոր ծանոթ ու հատկապես ընկեր ակումբցիները: