PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսին ես պատկերացնում վերևինիդ արտաքինը



Ֆրեյա
11.11.2010, 17:55
Թեման նախատեսված է միայն նրանց համար, ովքեր իրար չեն տեսել ռեալում:
Եւ այսպես, գրում ենք՝ թե ինչպիսի ենք պատկերացնում վերևի մարդու արտաքինը՝ մազերը, բոյը, քաշը, տիպը... Եթե կարող եք ավելի տիպիկ նկարագրել, ԹՈՂ ՁԵՐ ՖԱՆՏԱԶԻԱՆ ԼԻՆԻ ՄԻԱԿ ՍՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ: :ok


Մոդերատորական. Թեմայի պահանջի հստակեցում.
1. Գրառում կատարելու դեպքում գրում ենք միայն վերջին գրառողի (այն մարդու, ով վերջինն է ինչ-որ մեկին նկարագրել) մասին:
2. Եթե վերջին գրառողի արտաքինը թեկուզ նկարի միջոցով ծանոթ է, ապա նրա մասին (հետևաբար` տվյալ պահին ոչ մեկի մասին) չենք գրում:

Հարդ
11.11.2010, 18:01
Երկար, գանգրոտ մազերով, փոքր ականջօղերով, միջահասակից մի քիչ բարձր, լուրջ հայացքով, հաստատուն ձայնով:
Միջին քաշի. ոչ գեր, ոչ նիհար:
Սիրում ա ձեռքը դնչին դնել: Շարժումների մեջ ժլատ:
(ես քո նկարն էլ չեմ տեսել:think)

One_Way_Ticket
11.11.2010, 19:08
Թեման նախատեսված է միայն նրանց համար, ովքեր իրար չեն տեսել ռեալում:
Առաջարկում եմ մեջբերված նախասասությանը ավելացնել "և չեն տեսել միմյանց լուսանկարները":

Smokie
11.11.2010, 19:11
Առաջարկում եմ մեջբերված նախասասությանը ավելացնել "և չեն տեսել միմյանց լուսանկարները":

Ես էլ էի նույնը մտածում::)

Meme
11.11.2010, 20:42
Smokie
Նիհար,սև, քիչ երկար մազերով,58կգ՝ կարծում եմ,շատ ուրախ առօրյայում,սպորտային հագուստով,հանգիստ ու թեթև հագնված,շփվող,աշխույժ մեկ էլ մի քիչ նեղացկոտ մարդ,բայց շաատ ընկերասեր,որ անգամ ընկերոջ մի լավ խոսքից կարողա ների նրա քիչ առաջ արած վատ արարքը;)էսքանը իմ պատկերացմամբ բարի Սմոկիի մասին...նեղանալ չկա չէ՞

Smokie
11.11.2010, 20:48
Smokie
Նիհար,սև, քիչ երկար մազերով,58կգ՝ կարծում եմ,շատ ուրախ առօրյայում,սպորտային հագուստով,հանգիստ ու թեթև հագնված,շփվող,աշխույժ մեկ էլ մի քիչ նեղացկոտ մարդ,բայց շաատ ընկերասեր,որ անգամ ընկերոջ մի լավ խոսքից կարողա ների նրա քիչ առաջ արած վատ արարքը;)էսքանը իմ պատկերացմամբ բարի Սմոկիի մասին...նեղանալ չկա չէ՞

Բայց արդարացի ա՞ դա,:think ես ոչ-ոքի մասին կարծիքս չեմ գրել, ես ուղղակի գրառում եմ արել թեմայում::unsure
Ամեն դեպքերում շատ շնորհակալ եմ Meme ջան:
Հաջորդ գրառողին խնդրում եմ ինձ այստեղ շրջանցել::)

Moonwalker
11.11.2010, 21:03
Սմոկիի խնդրանքով իրեն շրջանցելով՝ Meme

Իրեն պատկերացնում եմ միջին քաշի (թերևս աննշան թմբլիկ :)) ), միջին հասակի (դե մի 160-65) մի քիչ թիթիզոտ + գեղեցիկ ժպիտ ու թախծոտ աչքեր: Որ փորձեցի պատկերացել աչքիս առաջ մի պատկեր եկավ անձրևի տակ քայլող աղջիկ՝ առանց անձրևանոցի: Երևի իր աշնանասեր լինելու պատկերացումս ա ազդել: Երևի իրականում դրական էներգիա ճառաքող մարդ կլինի: Չգիտեմ ինչքանով նման ստացվեց, բայց դե սենց պատկերացրի :pardon

Ռուֆուս
11.11.2010, 21:09
Ճիշտն ասած չգիտեմ Moonwalker-ը արական սեռի ներկայացուցիչ ա, թե իգական... Լավ, ենթադրենք, իգական ա :))

Ուրեմն Moonwalker-ին պատկերացնում եմ, երկար ոտքերով, սլացիկ կազմվածքով, շիկահեր մազերով գեղեցկուհի :crazy

Հույս ունեմ ճիշտ եմ պատկերացնում :D

Kita
11.11.2010, 21:11
Moonwalker
Կասկածում էի տղա, թե աղջիկ նախ:D Ստուգեցի:))

1.68-1.78:)) մի 65-75կգ:)) Շատեն:)) Չգիտեմ խի պոնչո, բայց չափին:D Լավ առույգ ու արագ քայլող... Ու կռիսական ժպիտ կունենանա, լավ իմաստով էլի:D

VisTolog
11.11.2010, 21:11
Moonwalker

Պատկերացնում եմ… հըմմ.. նիհար, սև կարճ մազերով, մի 165 բոյով (ոչ ավել), քյառթ թրաշով:D, սև աչքերով մի երիտասարդի::))

Ժող, սբասեք վըյհ::D

Ֆրեյա
12.11.2010, 09:42
:D
Վերջը էս թեման դառնալու ա կամ ՞ով ում մասին ուզում ա գրում ա՞ կամ էլ ՞ իմ վերևի լավ մարդը՞ :P

Վ պրինցիպի, եթե կարող եք դիմանալ, սպասեք նենց մարդու մասին հերթը գա, ում չեք ճանաչում :B

Քանի որ բոլորը Moonwalker-ի մասին գրեցին, ումից եմ վատը, որ ես էլ չգրեմ :D

Չեմ ճշտել, բայց իմ վրա տպավորություն ա թողել, որ տղա ա, երիտասարդ, միհար-միհար, նուրբ դիմագծերով, բարի ժպիտով, ու բաց գույների շորեր ա միշտ հագնում::think

Skeptic
12.11.2010, 10:39
Ֆրեյա :)

Պատկերացնում եմ մոտ 1.70-1.75 մ հասակով, 65-70 կգ քաշով, բաց շագանակագույն կամ շեկ մազերով, գեղեցիկ ժպիտով ու սուր հայացքով :oy

Rammstein
12.11.2010, 16:31
Մոդերատորական. Թեմայի պահանջների բարեփոխումներին ծանոթացեք առաջին գրառման մեջ:

Միայն վերևինի մասին գրելը մոդերատորականներին չէր վերաբերում, հիմա Gardmanian-ի մասին եք գրում: :))

Ֆրեյա
12.11.2010, 17:04
Մոդերատորական. Թեմայի պահանջի հստակեցում.
1. Գրառում կատարելու դեպքում գրում ենք միայն վերջին գրառողի մասին:
2. Եթե վերջին գրառողի արտաքինը թեկուզ նկարի միջոցով ծանոթ է, ապա նրա մասին (հետևաբար` տվյալ պահին ոչ մեկի մասին) չենք գրում:

Հետաքրքիր ա, ոնց ես իմանալու կոնկրետ էդ գրողը տեսել ա էդ մյուսի նկարներից թե չէ???
Կամ էլ՝ ասենք թե տեսել ա, բայց ուրիշ ձև էր պատկերացնում, կամ էլ տեսել ա չի հիշում?
:B

paniaG
12.11.2010, 17:21
Gardmanian
Բավական բոյով ու շատ նիհար, մուգ մազեով ցորենագույն մաշկով, խիտ թարթիչներով,խորը հայացքով ու բարի :think

Շինարար
12.11.2010, 17:47
Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել::think

erexa
12.11.2010, 17:50
paniaG

Պատկերացնում եմ ոչ շատ երկար գանգուր սև մազերով, աչքերը բաց շականակագույն, բոյը 1.60-1.65մ ոչ շատ նիհար ոչ էլ չաղ, սպիտակամաշկ մի աղջնակի: :)

Մանուլ
12.11.2010, 17:54
erexa
24-25 տարեկան, 1.60-1.65, շագանակագույն մազերով, նիհար, ճըտ-պըտ, ինքնավստահ:
Աղջիկ ես, չէ՞ :)):

erexa
12.11.2010, 18:08
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջված է:

Անտիգոնե
12.11.2010, 18:18
erexa

Արտաքինը չեմ պատկերացնում, բայց այն որ շաաատ բարի մարդ է, համարյա թե համոզված եմ: Այլապես այսպիսի Մականուն չէր ընտրի:)

Valentina
12.11.2010, 18:27
Անտիգոնեն 24 տարեկան աղջիկա, ունի միջին երկարության մուգ մազեր:Սլացիկ կազմվածք և օգտագործումա վարդագույն շրթներկ::oy
վաա՜յ 27, նոր տեսա :))

Ուրվական
12.11.2010, 18:48
Մի հատ կինո կար, սերիալ, չեմ հիշում ինչի մասին էր, բայց ըտեղ մի հատ երկար մազերով:love, սպիտակ մի քիչ բոյով աղջիկ կար՝ էդ սերիալի գլխավեր հերոսուհին էր: Հենց Վալենտինա եմ հանդիպում, էդ աղջիկն ա աչքիս առաջ գալիս: Եթե երբևէ բացահայտվես, կհամեմատեմ հլը Վալենտինա ջան;)

Էլիզե
12.11.2010, 20:09
Ուրվական...
Նիհար, բոյով, մեկ-մեկ թրաշով / :D /, սև աչքերով, խիտ թարթիչներով, քչախոս մի պարմանի... հնն? :think :))

Շինարար
12.11.2010, 23:46
Մոդերատորական. Թեմայի պահանջը չբավարարող գրառումը ջնջված է:

Interdenominational
13.11.2010, 00:36
Նման է՝
1. մեր վաշտի «ծո»-ին
2. «Արմենիա» TV-ի ներկայացրած չգիտեմ որ մի դերասանին
3. Չեմ հիշում որ մի հիմնարկության պետի վարորդին

…բայց՝ արդեն հարազատացած ու մտովի «ընկեր» անվանվելը վաստակած անհատ մը ;)

AniwaR
13.11.2010, 00:59
Interdenominational

Ոչ մի անգամ չեմ տեսել: :think

Սկսենք գուշակել.

Սեռը՝ արական
Միջահասակ, նիհար, մի քիչ կորացած մեջքով (կոմպի դեմը շատ նստելուց !!)
Սև մազերով, հավանաբար...
Ու սև շորերով
Բայց պիտի որ հաճելի դիմագծեր ունենա:


Էհ: Երևակայությունս չի աշխատում:mda

Էլիզե
13.11.2010, 01:00
Velvet` ես էլ խորացել էի Interdenominational-ի արտաքինն էի պատկերացնում :))
ուրեմն`
Պրպտուն աչքերով, դարչնագույն մազերով, նրբիկ, ժպիտով աղջնակ... :)

AniwaR
13.11.2010, 01:01
մեծ աչքերով, սև մազերով, լայն ճակատով, քիչ մը թիկնեղ, խոհուն երիտասարդ մը... :)

Ես զգացված եմ: :))

edit: Քանի որ Էլիզեն իր գրառումը խմբագրեց, ես էլ խմբագրեմ: :)



Velvet`
ուրեմն`
Պրպտուն աչքերով, դարչնագույն մազերով, նրբիկ, ժպիտով աղջնակ... :)

Ճիշտն ասած առաջին նկարագրությունն ավելի նման էր՝ թիկնեղից բացի թերևս: ))

Հ.գ. Էլիզեին տեսել եմ նկարներում: Կարող եք ինձ շրջանցել:

Interdenominational
13.11.2010, 01:08
Սեռը՝ արական

:o Այո…


Միջահասակ, նիհար, մի քիչ կորացած մեջքով (կոմպի դեմը շատ նստելուց !!)

Ոչ, բառացիորեն լրիվ հակադրությունը նկարագրեցիք :(



Սև մազերով, հավանաբար...

Ոչ, ավելի բաց գույնի…


Ու սև շորերով

«ա լյա պա՞դրե»… հազար անգամ ՈՉ:


Բայց պիտի որ հաճելի դիմագծեր ունենա:

Եվ ունի :mda


Էհ: Երևակայությունս չի աշխատում:mda

Ըհը, բոլորովին :crazy

…Շնորհակալություն :hi

AniwaR
13.11.2010, 01:29
Լավ, սկսում եմ Interdenominational-ին նորից պատկերացնել:

Սեռը՝ արական:
Ցածրահասակ, չաղ, սումոիստի կեցվածքով (ի՜նչ կորացած մեջք, ի՜նչ բան)
Մուգ կապույտ մազերով:
Դեղին շորերով:
Եվ այս ամենով հանդերձ՝ հաճելի դիմագծերով::think

Մդա, այ թե երևակայությունս զարմացրեց ինձ վերջին կետի հաշվով::mda

Interdenominational
13.11.2010, 01:46
Velvet Bride: Համա թե տիպն եք հա՜ :D

Թույլ տվեք Ձեզ նկարագրել, ու առանց հումորի.

անհասկանալի սանրվածքով, /ըստ երևույթին շատ մոդայիկ/
«պապառացի» հայացքով ու բազմագետ աչքերով,
ինչ-որ անարխիստական շապիկով,
«буря в пустыне» անհասկանալի գույնի բազմագրպան ջինսերով,
տպավորիչ ու բազմափորձ ուղեպայուսակով,

+ ուլտրաժամանակակից «не влезай убьет» տեխնիկայով զինված

:B

Lord
13.11.2010, 01:58
Velvet Bride: Համա թե տիպն եք հա՜ :D

Թույլ տվեք Ձեզ նկարագրել, ու առանց հումորի.

անհասկանալի սանրվածքով, /ըստ երևույթին շատ մոդայիկ/
«պապառացի» հայացքով ու բազմագետ աչքերով,
ինչ-որ անարխիստական շապիկով,
«буря в пустыне» անհասկանալի գույնի բազմագրպան ջինսերով,
տպավորիչ ու բազմափորձ ուղեպայուսակով,

+ ուլտրաժամանակակից «не влезай убьет» տեխնիկայով զինված

:B

գրառումից դատելով կամ ծանոթ եք, կամ էլ գուշակ էք, ուրիշ տարբերակ չկա այդպիսի մանրակրկիտ նկարագրելու:)

AniwaR
13.11.2010, 02:11
գրառումից դատելով կամ ծանոթ եք, կամ էլ գուշակ էք, ուրիշ տարբերակ չկա այդպիսի մանրակրկիտ նկարագրելու:)

:' Ուզու՞մ ես հիմա սխալների ուղղում անեմ.

1. Իմ սանրվածքն անհասկանալի ա զուտ էն պատճառով, որ 2 տարի առաջ մազերս կտրող վարսավիրը ոնց որ թե խմած էր::cry2

2.
«պապառացի» հայացքով ու բազմագետ աչքերով,

Այս տողերը կարդալով Velvet Bride-ի բազմագետ աչքերը Interdenominational-ի վրա են ձգում իրենց սովորական, ապատիկ հայացքը:

3. Հմ, հա, Ռոլինգ Ստոնզի լոգոյով շապիկ ունեմ: :))

4. Lord, պատկերացնու՞մ ես, մինչև հիմա բջջային հեռախոս չունեմ: Ճանապարհին երաժշտություն լսում եմ հիմիկվա ստանդարտներով՝ բավական պատկառելի չափսի մի CD-playerov, ու սա՝

http://bethandsusanopel.typepad.com/.a/6a00d83451cc6169e20112791472fe28a4-500wi

շալակած չեմ ֆռֆռում զուտ էն պատճառով, որ կասետ-մասետ հիմա չի ճարվում: :cry2

Rammstein
13.11.2010, 14:40
Հմմմ… :think

Մոդերատորական. Չնայած հստակեցումներին` մասնակիցները շարունակում են, թեմայից շեղվելով, պատասխանել իրենց մասին կատարված գրառումներին: Ուստի կարիք կա թեմայի կանոնները նորից ուսումնասիրելու: Մինչ նոր որոշում կայացնելը, թեման փակվում է:

Rammstein
15.11.2010, 21:52
Մոդերատորական. Թեման վերաբացվում է: Կանոնները մնում են նույնը, հետևաբար բացի վերևինին նկարագրող գրառումներից, այլ տիպի գրառումներ չեն թույլատրվում: Խնդրում եմ հետևել թեմայի կանոններին, զերծ մնալ ինքնանկարագրողական գրառումներից ու քննարկումներ ծավալելուց: Խախտումները կտուգանվեն ու կջնջվեն:

Բարի ժամանց: :)

Lord
15.11.2010, 23:56
Rammstein

ուրեմն միջին հասակի, սև միքիչ երկար մազերով հա ու միշտ խառնված, դե մուգ սև աչքերով, նիհար, դե նորմալ տղա էլի:B

Gayl
16.11.2010, 00:01
Lord
Բոյը 1.80-1.85 մ, մազերը սև, քիչ մը մկանոտ և վայրենի հայացքով մի 21 տարեկան երիտասարդ:D

Lord
16.11.2010, 01:52
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջված է:

Dayana
16.11.2010, 02:00
Լորդը պիտի բարձրահասակ, նիհար, բարակ բեղերով ու փետրավոր գլխարկով լինի: :esim

Թիթիզ
16.11.2010, 10:55
Շատ նուրբ. Երկար ալիքավոր մուգ մազերով, ու դեմքին ժպիտ

Ռուֆուս
16.11.2010, 11:18
Թիթիզին պատկերացնում եմ միջին հասակի, նիհար, համաչափ կազմվածքով, սև մազերով, մուգ մեծ աչքերով, փոքր քթով ու բերանով, թիթիզ աղջիկ :))

ՆանՍ
16.11.2010, 15:53
Ռուֆուսին պատկերացնում եմ գլխարկով, մի քիչ թրաշով, ժպիտը դեմքին, ուսապարկն ուսին… Մեռնեմ, թե նկարիդ նայել եմ:D

Ֆոտոն
16.11.2010, 16:46
ՆանՍին պատկերացնումեմ սպիտակ մաշկով համեստ կամ ամաչկոտ աղջիկ, մոտավորապես նանիի բառին համահունչ: Միշտ անունը կարծել եմ Նանսեն, բայց գիտեմ, որ էդպես չի: :)
Ինձ թվում ա ինքը բարի ա ու անվստահ, դասերի մի մասը շատ վատ ա սովորում, մի երկու առարկա էլ շատ լավ, որովհետև իրեն մնացածը չեն հետաքրքրում: Ապրում է 15-րդ թաղամասում: Հաճախ է հագնում սպիտակ ու բաց կապույտ շորեր, առանց կրունկի կոշիկներ, շրջազգեստ հաճախ ա հագնում: Ակնոց չի կրում, մազերը բաց շագանակագույն են, միջին երկարոթւյան, բարակ ու մի քիչ ալիքավոր, սովորաբար կոկիկ հավաքում է: Իր մասին պատմել չի սիրում: Որ մի տեղ հրավիրում են, սկզբում հրաժարվում է, հետո, եթե շատ են պնդում, համաձայնում է, բայց հնարավոր է հետո չգնա: Երգել չի սիրում, քանի որ իր կարծիքով ձայն չունի, բայց իրականում բոլորի դուրը գալիս ա իր երգելը: Իրեն սիրահարված տղա կա, որի մասին ինքը չգիտի կամ էլ չի նկատում: Նանսը մի քիչ մրսկան ա, սիրում ա ամառն ու աշնան սկիզբը:


Հ.Գ Հետաքրքիր ա էսքանից ինչքանն ա իսկապես ճիշտ::P

ՆանՍ
17.11.2010, 11:45
Ֆոտոնին պատկերացնում եմ շատ նրբիկ, կարճ մազերով, 1.62 բոյով, սպիտակ, լույս աղջիկ;) սիրում է ջինսեր հագնել, բայց որոնց վրա զիզի-բիզի բաներ չլինեն, շատ հասարակ, հավեսին անձնավորություն ա:hands Գրքեր կարդալ շաաաաաաաատ-շատ ա սիրում. հատկապես գիշերները պառկած,դրա համար էլ հիմա ակնոց ա դնում… Դեմքդ խաղաղություն ու վստահություն ա ներշնչում...:love

Ֆրեյա
17.11.2010, 15:36
Մտածում եմ, ինչի ա էս աղջիկը մականունը ընտրել ՆաՆս...
Հակառակ իր ավատարին՝ պատկերացնում եմ թխադեմ, մուգ սև մազերով, գեղեցիկ արտահայտիչ աչքերով հայուհու:
Միջահասակ, մի քիչ թմբլիկ ու խորհրդավոր ժպիտով, քչախոս...:)

Magic-Mushroom
17.11.2010, 16:20
Ֆրեյաին պատկերացնում եմ սեւ երկար մազերով,խիստ,բայց հոգու խորքում շատ բարի,հասակը միջին,սպորտային կառուցվածքով,հումորով լի ու ժպտերես,դասական շորեր սիրող,միշտ իր տեսակետը չփոխող ու իր սեփական տեսակետը ունեցող,մի խոսքով լավն է:love

erexa
17.11.2010, 16:34
Ֆրեյաին պատկերացնում եմ սեւ երկար մազերով,խիստ,բայց հոգու խորքում շատ բարի,հասակը միջին,սպորտային կառուցվածքով,հումորով լի ու ժպտերես,դասական շորեր սիրող,միշտ իր տեսակետը չփոխող ու իր սեփական տեսակետը ունեցող,մի խոսքով լավն է:love

Magic-ին պատկերացնում եմ ոչ շատ բոյով, ոչ շատ կոլոտ, բաց շականակագույն աչքերով,օպտիկական ակնոցով, բաց շականակագույն մազերով, սպիտակ խալաթով, :D և բարի հայացքով: :)

paniaG
17.11.2010, 16:36
Ֆրեյաին պատկերացնում եմ սեւ երկար մազերով,խիստ,բայց հոգու խորքում շատ բարի,հասակը միջին,սպորտային կառուցվածքով,հումորով լի ու ժպտերես,դասական շորեր սիրող,միշտ իր տեսակետը չփոխող ու իր սեփական տեսակետը ունեցող,մի խոսքով լավն է:love

Մականունդ շատ է դուրս գալիս,կարծում եմ միջին հասակի էս, սպիտակ մաշկով,սպորտաին ոճ էս նախընտրում, ժամացույց էս կապում,անպայման դա պատկերացնում եմ,ատոռին նստում ես ազատ համարյա պարկած:think

Kita
17.11.2010, 17:41
paniaG
Ճիշտ է սեռը ճշտեցի անձնագրում, բայց 99% համոզված էի, որ աղջիկ է:))
Մի տեսակ շշմած, ոչ այս աշխարհից հայացքով, միջին բոյի, հանգիստ ժպիտով, մեղմ խոսելաձևով, միջին երկարության մազերով: Ազատ ոճ նախընտրող ու մի տեսակ տուրեցկի ձև նստել սիրող:))

Անտիգոնե
17.11.2010, 19:02
Kita
Շատ կարճ ու սև գույնի ներկած մազերով (բնականը ավելի բաց եմ պատկերացնում), սպիտակամորթ, բարձրահասակ ու սլացիկ աղջիկ: Հագուստի մեջ նախնտրում է հանգիստ գույները: Զարդեր շատ է սիրում (փայտե և արծաթե): Հնարավոր է շաաատ մեծ պայուսակներ է կրում: Ազատամիտ է և առանց կոմպլեքսների:


Երևակայություն եմ ասել է...:)

Հարդ
17.11.2010, 19:08
Անտիգոնե:
Չգիտես ինչի խոշոր ու բոյով եմ պատկերացնում: Միշտ գործնական, ոչ երկար, բայց ոչ կարճ մազերով: Ու միշտ արագ քայլող: Ու ամեն բան կարգին սարքին, մի փնթի բան չես գտնի, որ ուզես:

Meme
18.11.2010, 20:42
Հարդ
Նիհար,բոյով, մուգ գույնի,այսինքն սև, կարճ մազերով,շատ արագ խոսելաոճով,ոչ ընկերական,(չնայած ուրիշ կարծիք ունեի),ուրիշների անընդհատ նեղացնող,արագաշարժ, շփվող,մեկ էլ շատ երաժշտասեր մարդու

erexa
19.11.2010, 00:36
Meme-ին պատկերացնում եմ սպիտակամաշկ, ոչ շատ բոյով,նուրբ դիմագծերով, բաց շականակագույն ոչ շատ երկար մազերով, կանաչ կամ բաց շականակագուն աչքերով, երեխայական ձենով, հանգիստ, խելոք, ինչ որ չավով էլ զգայուն այսինքն էմոցիոնալ մի աղջնակի: :)

einnA
19.11.2010, 00:56
erexa-ն միջին հասակի, ոչ շատ երկար,միջին մազերով, միջին կազմվածքով.... իմ մոտ լրիվ միջինի կարգի տպավորություն է :erexa :esim

Rammstein
19.11.2010, 00:57
Էրեխային պատկերացնում եմ նիհար, հասակը` մոտ 1.60 մ, հավաքած ու պոչ կապած սեւ, կիսագանգուր մազերով, միչեւ ծնկներ հասնող շրջազգեստով… :) դիմացն էլ` մի արկղ միրգ: :))


einnA-ին պատկերացնում եմ ցածրահասակ, կապույտ աչքերով, խուճուճ, միջինից երկարության մազերով: Ավելին պատկերացնել ֆանտազիաս ի զորու չէ: :pardon

Universe
19.11.2010, 00:58
ԵՐԵԽԱ
Չգիտես ինչու, ես քեզ պատկերացնում եմ սպիտակ խալաթով… Առավոտները շուտ եք արթնանում... Աչքերդ կանաչ են, մազերը երևի թե խարտյաշ, հոգով բարի մի անձնավորություն… Հա, բոյը մետր ու 176 , քաշը 64,5 կգ, համենայնդեպս ոչ հաստլիկ, Դիմագծերով բարի ու չգիտես ինչու, ինձ թվում է ունի խորաթափանց հայացք, շատ անհոգ է իրեն զգում, սիրում է օգտակար լինել ուրիշներին,,, Մի խոսքով, դրական մարդու կերպար... լավ հատկանիշներով օժտված, արտաքնապես էլ հմայիչ ... աղջիկ եք չէ? :oy

Magic-Mushroom
19.11.2010, 17:56
Universe քեզ պատկերացնում եմ ակնոցներով,կամպյուտորի դիմաց նստած,բոյով,նիհար,սեւ հումորով ու բարդ բնավորությունով,շականակագույն աչքերով,սեւ մազերով ու վերնաշապիկ հագած,հոգու խորքում բարի ու մի քիչ էլ համեստ:

Հարդ
19.11.2010, 18:55
Մեջիքին պատերացնում եմ երկար հյուսած մազերով (Բոբ Մարլիի նման), բայց շատ սպիտակ մաշկով: Միշտ ժպիտ արած դեմքով (ինչն էնքան էլ չեմ սիրում), կնճռոտ ճակատով, միշտ թեթևակի թրաշով:
Բոյով ա, հագնում ա հոլիդե տաբատներ:
Բայց չգիտես ինչի, հոգուս խորքում նեքին ձայնս հուշում ա, որ կոլոտ ա, չաղ ու քաչալ:D:

Սլիմ
23.11.2010, 15:14
Հարդ - երևի բարձրահասակ, սպիտակ մաշկով, բայց սև մազերով, նիհարոտ, սև աչքերով :

erexa
23.11.2010, 16:04
Սլիմին պատկերացնում եմ կանաչ գեղեցիկ աչքերով, սպիտակ մաշկով, շիկահեր կամ էլ բաց շականակագույն մազերով, բոյով, ոչ չաղ ոչ էլ նիհար, կոկիկ, կանանցի, մի քիչ էլ թիթիզ: :) Սիրում ա հագնվել մոդայիկ, շատ ա սիրում կլոր ականջողներ: :)

Universe
03.12.2010, 08:06
Այս անգամ կարծիքս լիովին փոխել եմ:
ԱՌԱՆՑ սպիտակ խալաթի, ՈՉ կանաչ աչքերով, առավոտները ՈՒՇ աչթնացող, իրեն գրեթե երբեք անհոգ Չզգացող, շատ սիրունիկ, ու ուրիշներին օգնող... Ինչպես նաև ծաղիկներ է շատ սիրում... Ես կասեի նախընտրում է ավելի շատ կարմիր վարդեր... :roll

Անահիտ
03.12.2010, 12:03
ժպտալուց աչքերը կկոցող «ոզնի» մազերով նիհար տղա պատկերացրի :8

Morg
08.12.2010, 20:51
ԱՆԱՀԻՏ
Համեստ ու հաճելի ժպիտով աղջիկ: Չգիտեմ ինչի Անահիտ անունը իմ մեջ ասոցացվում է որպես համեստության տիպար: Երկար սլացիկ մազերով, գրավիչ ու նրբիկ արտաքինով, ջղայնանալուց իրան կորցնող::tomato

Meme
08.12.2010, 21:34
Morg Չգիտեմ ինչի՞ սևամաշկ ու ջղային տղայի եմ պատկերացնում:angry,երևի ավատարից ու մականունիցա էս պատկերացումս,միջին բոյի,ոչ շատ բոյով,ոչ էլ ցածրահասակ,շականակագույն աչքերով,և նույն գույնի մազերով:oy, խելացի,իր ասածի,մի քիչ էլ խանդոտ ու բնավորության մեջ էլ մի քիչ,շաատ քիչ կոպտությունով տղայի:oyՆեղանալ չկա, չէ՞

Lord
08.12.2010, 23:25
Meme

ուրեմն միջին հասակի, ոչ ատ նիհար, միջին կազմվածքի երկար սև մազերովկարմիր պոնչոյոտ թշերով, սև աչքերով, թիթզ հագնվող :)

Zhor(ARM)
08.12.2010, 23:39
LORD

բարձրահասակ և վախենալու

Morg
09.12.2010, 00:29
Նիհարոտ, մեկ մեկ բարակ թրաշով, բնավորությամբ հանգիստ, մեկ մեկ կոմպլեքսավորվող տղա

Ֆրեյա
22.12.2010, 15:50
Morg-ին պատկերացնում եմ բժշկական խալաթով, նիհար, բոյով, սպիտակ գլխարկ գլխին մորգի աշխատող...
Ակնոցներով ա ու մի տեսակ խորամանկ-մանիակի ժպիտով :))

anahit96
22.12.2010, 15:55
Ֆրեյային պատկերացնում եմ համեստ ու խելացի ուսանողուհի

Zhor(ARM)
22.12.2010, 16:10
anahit96-ին պատկերացնում եմ, որպես 15 տարեկան մի աղջնակի, խելացի, ուշադիր, համեստ, իսկ վատ կողմերի մասին չգիտեմ, եթե իհարկե կան

Tianshi
22.12.2010, 21:24
Zhor- ին պատկերացնում եմ միջին հասակի, մի փոքր թմբլ, փոքր քթով, շագանակագույն մազերով մի երիտասարդի:Նստելուց էլ սիրում ես ոտքդ ծալել մըուս ոտքիդ վրա(բայց ոչ մի ոտքդ մյուսին դնել) : :think
P.S. մի քիչ խառը ստացվեց ;)

Lord
23.12.2010, 15:06
Tianshi ՈՒրեմն սենց, ոչ շատ բոյով ասենք 158, երկար ուղիղ մուգ կարիչնիվի մազերով, բաց շականակագույն աչքերով, սպիտակ մաշկով, ու նիհարիկ, բայց սիրումա միքիչ ագրեսիվ հագնվել:):think

Գեա
23.12.2010, 19:35
LORD -ին պատկերացնոում եմ հայկական խոշոր աչքերով,արծվաքիթ, բայց ոչ մեծ քթով, մի խոսքով կանոնավոր բայց հայկական դիմագծերով:Ելնելով ընտրած մականունից ինքնավստահ է ,նպատակասլաց,սիրում է կոմֆորտ և շքեղություն .և իշխանատենչ է :P

Հայկօ
23.12.2010, 19:55
Գեա. միջահասակ, մի քիչ թմբլիկ, գանգուր ու ոչ շատ մուգ մազեր, բաց գույնի աչքեր, ժպտալիս՝ փոսիկ:

Moonwalker
23.12.2010, 20:25
Հայկօ.:think
Օ տառի պես Կլօր, մորուքով, բակենբարդներով, բայց մազերը 0 համար կարճացրած, կապույտ աչքերով, աննշան փոքրիկ քթով ու տենց էլի:

Ճիշտ և ճիշտ իր անձնագրի նկարի նման::D

Արևածագ
23.12.2010, 22:04
Moonwalker Բարձրահասակ, կանոնավոր դիմագծերով, խոշորաչ, սև մազերով՝ բայց ոչ կարճ կտրած: Ասպետ: Իսկ իրականում շատ եմ ուզում նկարը տեսնել ու տարիքն իմանալ: 17 -ին մի քիչ հավատալս չի գալիս::oy

Անտիգոնե
23.12.2010, 23:54
Արևածագ

Կարճ կտրած մազերով, միջին հասակի մի կին, որը ձգտում է կենսուրախ լինել, բայց բնույթով բավականին թախծոտ է:

Դեկադա
24.12.2010, 09:08
Անտիգոնե - Պատկերացումներս սովորաբար էնքան են գունեղ լինում, էլ ասելու չի: Բայց իրա դեպքում անփոփոխ ա, միշտ: Մի քիչ բարձրահասակ, երկար մազերով: Ինչ որ եթերային, երկնային եմ պատկերացրել:

Տեսնես նկար կա, գոնե ակումբում դրած...համեմատեյի::)

Ֆրեյա
24.12.2010, 10:33
Դեկադային վաղուցվանից եմ ճանաչում վիրտուալում, բայց ոչ մի անգամ չեմ տեսել :)

Պատկերացնում եմ ոչ բարձրահասակ, ոչ նիհար, ոչ գեր, շատ մուգ սև մազերով, հազիվ մինչև ուսերը հասնող ու մի փոքր ալիքով, սպիտակ մաշկով, սև փայլուն արքերով...
Մի խոսքով, չամիչ :) Հայկական տիպի արտաքինով կին

Meme
28.12.2010, 21:24
Ֆրեյա-Չնայած քեզ չեմ ճանաչում,այսինքն չեմ տեսել,բայց պատկերացումներս կներկայացնեմ բարձրահասակ,շագանակագույն մազերով,երկար մազերով,մազերից քիչ տարբերվող գույնի աչքերով,մի քիչ բարդ բնավորությամբ,բայց ներքուստ բարի ու իր ասելիքի ու անելիքների մեջ հստակ համոզված,ու նաև երազկոտ մի անձնավորության:)Իսկ վերջին պատկերացումս օրագրիցդա ստեղծվել,որ շատ հաճախ կարդում եմ,ու մի տեսակ շատ նուրբ մարդու տպավորությունա թողնում ինձ վրա;)Լավ մնա

Թամարա
05.01.2011, 01:24
Meme-ին պատկերացնում եմ մուգ մազերով,միջահասակ,մի քիչ կամակոր բնավորությամբ,աշխույժ,բայց լուրջ

Մանուլ
05.01.2011, 01:28
Meme-ին պատկերացնում եմ մուգ մազերով,միջահասակ,մի քիչ կամակոր բնավորությամբ,աշխույժ,բայց լուրջ

Թամարա. հասակը՝ 1.60, մուգ շագանակագույն, ուսերից մի քիչ ցած մազերով, բավականին նիհար, բայց մի քիչ թմբլիկ դեմքով: Համառ, նպատակասլաց: Հոգսերի մեջ թաղված է, բայց առանց դրանց կենսուրախ ու հեշտ ապրող մարդ կլիներ :pardon:

Թամարա
05.01.2011, 01:42
Թամարա. հասակը՝ 1.60, մուգ շագանակագույն, ուսերից մի քիչ ցած մազերով, բավականին նիհար, բայց մի քիչ թմբլիկ դեմքով: Համառ, նպատակասլաց: Հոգսերի մեջ թաղված է, բայց առանց դրանց կենսուրախ ու հեշտ ապրող մարդ կլիներ :pardon:

1.60 քիչ ասեցիք:)Մանուլ,Ձեզ պատկերացնում եմ բաց գույնի մազերով,մի քիչ մտածկոտ,լավ սովորող,միշտ ուշադրության կենտրոնում

Անտիգոնե
05.01.2011, 11:23
Այս թեման որոշել էի այլևս չմտնել, բայց Թամարայի պատճառով որոշումս չեղյալ եմ հայտարարում:)

Չգիտեմ ինչու, կարծում եմ, որ արտաքնապես Թամարան շատ նման է ինձ:)
170սմ հասակ, 50 կամ 53 կգ քաշ, երկար մազեր, բնականը շականակագույն բայց ամենայն հավանականությամբ ներկում է սև գույնով, սպիտակամորթ է: Սիրում է հանգիստ, դասական և գործիքային երաժշտություն: Նկարել ավելի է սիրում քան նկարվել (հնարավոր է նկարվել ընդհանրապես չի սիրում): Սիրում է բնություն, կենդանիներ` հատկապես ձագերին: Բարի ու շաաաատ լուսավոր մարդուկ է:

yerevanci
05.01.2011, 11:41
Անտիգոնեն իմ պատկերացմամբ փոքր մոքր, սիմպատիչնի, չամիչ աղջիկա: Մազերը երևի մուգ շագանակագույն, ոչ շատ երկար, բայց գանգուր: Գրառումներից հասկացել եմ, որ բնավորությամբ հայրենասեր է, շատ է սիրում իր ծննդավայրը: Շատ կուզեի, որ Ֆորումի անդամների լուսանկարները բաժնում ավելի ակտիվ լիներ ու նկարներ տեսնեինք

VisTolog
14.04.2011, 19:19
Moonwalker

Պատկերացնում եմ… հըմմ.. նիհար, սև կարճ մազերով, մի 165 բոյով (ոչ ավել), քյառթ թրաշով:D, սև աչքերով մի երիտասարդի::))

Ժող, սբասեք վըյհ::D

Moonwalker

Պատկերացնում եմ 1.80 բոյով, մի 75-80 կիլո (ոչ ավել:))), շեկոտ կարճ մազերով, ոչ սև կամ շագանակագույն աչքերով:D, սիմպաՏիչնի, արագ քայլել չսիրող, ժպտերեսիկ տղայի::))

Moonwalker
14.04.2011, 19:24
Moonwalker

Պատկերացնում եմ 1.80 բոյով, մի 75-80 կիլո (ոչ ավել:))), շեկոտ կարճ մազերով, ոչ սև կամ շագանակագույն աչքերով:D, սիմպաՏիչնի, արագ քայլել չսիրող, ժպտերեսիկ տղայի::))

Արա Վսթո ախր փորձել էինք, էս ինչ ես գրել: Սովորացրել էի չէ՞::)) Ճիշտը էս ա՝

Պատկերացնում եմ 1.86 բոյով, մի 84 կիլո ), մուգ շականակագույն մազերով, ոչ սև կամ շագանակագույն աչքերով:D, սիմպաՏիչնի (էս 100%:D), արագ քայլել չսիրող, ժպտերեսիկ տղայի::))

VisTolog
14.04.2011, 19:27
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջված է:

Էլիզե
14.04.2011, 21:56
Վիստ... տեպեր տի՞

Ուրեմն, Վիստ - օն ժե Վիստոլոգ, հիանալի, ընտիր ու միասնական գանգուր մազերով պարմանի, ունի մի զույգ հայի աչեր... ավելի շփվող և կենսախինդ է երևում վիրտուալում, քան իրականում է… /ԻՀԿ/

Quyr Qery
15.04.2011, 22:12
Էլիզե՝ քեզ միայն գրառումներիցդ գիտեմ....:) պատկերացնում եմ բարձրահասակ,,, նիհար,, գեղեցիկ ,շագանակագույն աչքերով ու նույն գույնի մազերով,, բայց խիստ դեմքի արտահայտոոթյամբ... չգիտեմ ինչի շատ պատասխանատու մարդ եմ պատկերացնում....:oy

Kiss
18.04.2011, 17:50
Quyr Qery
Սև մազերով, սև աչքերով, բարձրահասակ, համարձակ, նորմալ քաշով, կատակասեր :think

Արամ
18.04.2011, 17:54
Quyr Qery
Սև մազերով, սև աչքերով, բարձրահասակ, համարձակ, նորմալ քաշով, կատակասեր :think
Չգիտեմ իրան կուպալնիկով եմ պատկերացնում...:think

Սլիմ
20.04.2011, 16:51
Արամ
Արամին պատկերացնում եմ միջահասակ, ոչ նիհար, ոչ գեր, բայց թեթևակի փորիկով:D
Շականակագույն, ուղիղ մազերով, մուգ, խորը աչուկներով:) գեղեցիկ, երկար մատներով:)

Դեկադա
20.04.2011, 16:56
Սլիմ

Բոյով, նիհար, երկար մազերով: Աշխույժ, կյանքային...ու սենց էլի:)

Արամ
20.04.2011, 16:57
Սլիմ-ին պատկերացնում եմ, տենց մի 170 սմ, երկար ոտքերով :) Սև երկար մազերով, այ ոնց որ ավատարում ա, ու վառ կանաչ աչքերով: :)

Դեկադա
20.04.2011, 16:57
Սլիմ

Բոյով, նիհար, երկար մազերով: Աշխույժ, կյանքային...ու սենց էլի:)

Արամ
20.04.2011, 16:58
Դեկադաին պատկերացնում եմ, մեր անգլերենի դասախասոի նման, մի քիչ, բայց շատ քիչ թմբլիկ, սև-սև աչքերով, սևա-կարիշնվի մազերով: :)

Sophie
20.04.2011, 17:43
Արամին պատկերացնում եմ նիհար չոլկով տղա: Ցածրահասակ:

VisTolog
20.04.2011, 17:52
Երկար սև մազերով, սև աչքերով, ~1.76 բոյով, ամենաշատը 60-65կգ քաշով, ձեռքին բրասլետով, կրեմագույն պայուսակով, կապույտ ջինսով, «քսված» թարթիչներով, ժպիտը դեմքին աղջիկ::))

Lord
20.04.2011, 17:55
VisTolog

երկար, սև ուսերին թափվող մազերով, 155 բոյով, ոչ շատ չաղ, կապույտ աչքերով, կլասիկ հագնվող երիտասարդ:)

Kiss
20.04.2011, 19:57
Lord
Միջինից մի փոքր բարձրահասակ, ոչ նիհար, ոչ գեր..

Միքո
20.04.2011, 20:11
Lord
Միջինից մի փոքր բարձրահասակ, ոչ նիհար, ոչ գեր..

ես մեռա :D :D մնում էր ասեիր բարի դեմքով :D
[B]Kiss[B]-ին պատկերացնում եմ… երկար ու խնամված եղունգներով աղջնակ :))

Lord
20.04.2011, 22:32
ես մեռա :D :D մնում էր ասեիր բարի դեմքով :D
[B]Kiss[B]-ին պատկերացնում եմ… երկար ու խնամված եղունգներով աղջնակ :))

Միքոին պատկերացնում եմ կարմիր մազերով, բայց կողքերից զրոյով վերցրած, ընենց որ միայն վերևի մասը լինի, միքին բոյի, 90-95 կգ քաշով, հայերին բնորոշ շականակագույն խոշոր բարի աչքերով, միքիչ թուխ մաշկով, 15-35 սահմանում :)

Yellow Raven
20.04.2011, 22:34
Միքոին պատկերացնում եմ կարմիր մազերով, բայց կողքերից զրոյով վերցրած, ընենց որ միայն վերևի մասը լինի, միքին բոյի, 90-95 կգ քաշով, հայերին բնորոշ շականակագույն խոշոր բարի աչքերով, միքիչ թուխ մաշկով, 15-35 սահմանում :)

Ի՞նչը:D:D

Միքո
20.04.2011, 22:38
Միքոին պատկերացնում եմ կարմիր մազերով, բայց կողքերից զրոյով վերցրած, ընենց որ միայն վերևի մասը լինի, միքին բոյի, 90-95 կգ քաշով, հայերին բնորոշ շականակագույն խոշոր բարի աչքերով, միքիչ թուխ մաշկով, 15-35 սահմանում :)

նենց չի որ 35ա, բայց ձգտումա դրան :D :D

Rammstein
21.04.2011, 01:56
Մոդերատորական. Բուն պահանջից շեղված թեման ժամանակավորապես փակվում է, մինչ բաժնի մոդերատորը, որը հիմա գնում է քնելու, վաղը թարմ ուժերով գա թեմայի ճակատագիրը որոշելու:

Rammstein
21.04.2011, 11:52
Մոդերատորական. Թեման ընդմիշտ փակվում է: