PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչքան «ընկեր» ունես, էդքան մա՞րդ ես

Ռուֆուս
10.11.2010, 15:17
Մի շաբաթ ա ուզում էի էս գրառումը անեի, բայց չգիտեի որտեղ: Վերջը որոշեցի թեմա բացեմ :)) Կներեք, լցվել ա, պիտի դատարկվեմ:

Ֆեյսբուքյան ընկերներ :{

Ֆեյսբուքում գրանցվել եմ չորս տարի առաջ, էն ժամանակ Հայաստանում շատ քչերը գիտեին Ֆեսյբուքն ինչ ա, իսկ ադնակլասնիկամանիան դեռ նոր-նոր էր սկսվում: Ֆեյսբուքից օգտվելու միակ պատճառը կորած մոլորած ընկերներիս հետ կապ հաստատելն էր, ընկերներիս ցանկում ոչ մի պատահական կամ անծանոթ մարդ չկար: Հետո ցուցակը սկսեց երկրաչափական պրոգրեսիայով աճել, որովհետև ամաչում էի ընկերանալու հայտ ուղարկած մարդկանց մերժել: Երբ ընկերներիս քանակը անցավ 100-ից ընկա դեպրեսիայի գիրկը, Ֆեյսբուքս անջատեցի ու բոլորին ում կյանքում չէի տեսել ու չգիտեի, թե իրենից ինչ էր ներկայացնում մոտիցս ջնջեցի:

Մի քանի ամիս, երբ դեպրեսիաս ավարտվեց :)) նորից ակտիվացրեցի Ֆեյսբուքս ու ինքս ինձ խոստացա, որ սրանից հետո պատահական մարդ ցուցակումս չի հայտնվելու: Սկզբում ամեն ինչ պայծառ էի, բայց հետո մղձավանջը կրկին սկսվեց: Քանի որ վերջին երկու տարվա ընթացքում ընկերական շրջապատս բավականին մեծացավ (ակումբցիներ, հեծանվորդներ, տարբեր ընկերների ընկերներ և այլն), իրավիճակը կրկին հսկումից դուրս եկավ... Ամեն օր ընկերանալու նոր հայտեր, ու չգիտեմ թե ով ով ա :angry Մի մասին մերժում էի (ու էլի էդ մերժելու կնոպկեն սեղմելիս ամեն անգամ ահավոր դիսկոմֆորտ էի զգում), մյուս մասին հաստատում էի, հետո հարցաքննում, ճանաչում ենք իրար թե չէ ու բացասական պատասխանի դեպքում իսկույն ջնջում, մի մասի ժամանակ էլ հավես չէի ունենում ու հաստատում էի:

Հետո մեկ մեկ բացում էի էդ անծանոթների պրոֆիլը ու ապշում :o Ոնց կարա մարդ 1000+ ընկեր ունենա ու Ֆեյսբուքում ով դեմը հելնի, ավելացնի ընկերների ցանկում... Կարո՞ղ ա ես եմ սխալ օգտվում Ֆեյսբուքում... Իրենք ինչ ա, ուշադրության պակա՞ս են զգում... Մարիամ Սուխուդյանի, Սամվել Հովհաննիսյանի ու էլի մի քանի հոգու դեպքում դա հասկանում եմ, մարդիկ ագիտացիա են անում ու իրենց պետք է, որ ինչքան հնարավոր ա շատ մարդ տեսնի իրենց, բա ոչ մի հետաքրքրություն չունեցող մարդկանց ինչի՞ն ա պետք էդքան մարդ իրենց ընկերների ցուցակում, որի 90%-ին սկի չեն էլ ճանաչում...

Էս վերջերս ոմն Լավրենտի ինձ ընկերանալու հայտ էր ուղարկել: Բացում պրոֆիլն եմ նայում մոտավորապես 40 տարեկան, նոր ա գրանցվել Ֆեյսբուքում ու մի հատ ընկեր ունի: Հաստատում եմ ու պատին գրում եմ, բա մենք իրար գիտե՞նք: Հաջորդ օրը մտնեմ տեսնեմ ջնջել ա ու գրել ա, ցավոք, ոչ :{ Տեսնեմ էդ ընթացքում արդեն հաջողացրել ա ընկերանալ մի քանի ակումբցու հետ: Մի քանի օր անց ars83-ն ա ինձ գրում, թե Լավրենտիին ճանաչու՞մ ես, ընկերանալու հայտ ա ուղարկել ու միակ կապող օղակը դու ես... Ասի չէ, Արսը մերժեց հրավերը:

Ֆեյսբուքյան հրավերներ :[

Ֆեյսբուքյան սուտի ընկերներից ավելի շատ ինձ ներվայնացնում են Ֆեյսբուքյան հրավերներն ու ինչ-որ ախմախություն «Like» անելու առաջարկները :{ Մարդիկ պարա՞պ են մնացել.... Ինձ ինչ-որ բանի հրավեր ուղարկած մարդկանց միանգամից բլոկ եմ անում, եթե շատ են համը հանում, միանգամից ջնջում եմ ընկերներիս շարքերից: Նույնիսկ ակումբից մի քանի հոգի կան ջնջման ենթակա, սպասում եմ, որ խելքի գան...

Ֆեյսբուքյան նկարների թեգեր :angry

Ամենաչսիրածս բանը էն ա, երբ ինձ թեգ են անում մի նկարում, որտեղ ես չկամ: :angry Նեուժելի՞ մարդիկ չգիտեն, թեգ ֆունկցիայի իմաստը: Մի անգամ Moon-ի դեմքին էի թռել սրա պատճառով, դրանից հետո արդեն վախենում էր ինձ թեգ անել նույնիսկ էն նկարներում, որտեղ ես կամ :))

Ժող, ես նորմա՞լ եմ, կարո՞ղ ա էս չորս տարվա ընթացքում տենց էլ չեմ հասկացել ՖԲ-ն ինչի համար են օգտագործում :{

Rhayader
10.11.2010, 15:21
Հայկ, սոցիալական ցանց ա: Իրականում ֆրենդներիդ մեջ ընկրկում ես բոլոր մարդկանց, ում հետ կիսվելու բան ունես: Ինչքան ավելի մեջ ա շրջանդ, էնքան ասածդ լայն ա տարածվում: Պարտադիր չի ընկերներով ու ընտանիքով լինեք: Բաց ցանց ա: Բայց ատում եմ հայկական ադաթը՝ մտնել ֆեյս ու Հայաստանի բոլոր աղջիկներին ֆրենդ տալ:

Ռուֆուս
10.11.2010, 15:24

Ես իմ ընկերներից բացի ուրիշ որևէ մեկի հետ կիսելու բան չունեմ :beee

Նաիրուհի
10.11.2010, 15:39
Ֆեյբուքի ընկերներիս մեջ շատերը կան, որոնց անձամբ չեմ ճանաչում, բայց մոտավորապես գիտեմ՝ ովքեր են, ու քանի որ ահավոր ալարում եմ նստել ինտերնետը բզբզել ու նորությունները հիմնականում ՖԲ-ի միջոցով եմ ստանում, ընկերանալու հայտերը հաստատում եմ։ Ընկերներիս մեջ կան մարդիկ, ում հետ գաղափարական և այլ ընդհանրություններ ունեմ, ընդհանուր ծանոթների միջոցով կապվում ենք, իրար տեղեկացնում մեզ հետաքրքրող նորությունների, ծրագրերի մասին... Հեչ չեմ դժգոհում...
Մենակ թե իսկականից ամեն անկապ նկարի վրա ինձ նշելուց ահավոր կատաղում եմ, չնայած որոշներն իրոք հավեսն են լինում...

Ձայնալար
10.11.2010, 16:19
Ժող, ես նորմա՞լ եմ…
Նորմալ չես:

Lianik
10.11.2010, 16:38
Մոտ 1 տարի է ինչ ՖԲ-ում գրանցվել եմ...տարբեր քաղաքներում ընկերներիս հետ շփումն էր նպատակս...
Սկզբից կարելի է ասել քիչ էի մերժում, հետո սկզբունքայնորեն որոշեցի մերժել բոլոր նրանց, ում իրականում չեմ ճանաչում.ու ցուցակիցս սկսեցի ջնջել օտարներին..բայց արտասահմանցուց հրավեր ստացա ու մտածեցի լավ առիթ է անգլերենով շփվելու համար, ընդունեցի...բայց դրանից հետո հայերին մերժելս մի տեսակ չէր գալիս...:( դե ընդունելուց հետո էլ հետաքրքրվում էի իր ով լինելը ու ընկերանալ ցանկանալու պատճառը...:oy
իսկ հիմա ընդունում եմ նրանց, ում ճանաչում եմ..ինչ-որ ընդհանուր բան ունեմ հետը..բայց էլի մեկ-մեկ ստացվում է որ օտարի չեմ մերժում, իսկ օտարերկրացիներին արդեն միանշանակ մերժում եմ...:)

ars83
10.11.2010, 16:51
Ես ունեմ 76 ֆեյսբուքյան ընկեր: Դրանցից մեկին ընդհանրապես չեմ ճանաչում՝ մի իտալուհի է, որին մեկ անգամ խորհուրդ էին տվել ավելացնել ընկերների ցուցակին: Կարծեմ, մեկ անգամ էլ համաճաշած կանք: Համենայն դեպս, շատ համեստ վարք ունի՝ հազարից մեկ է մի բան փակցնում պատիս, այնպես որ չեմ հանում ցուցակիցս, բայց եթե ակտիվանա, կհանեմ: Կոնտակտ ջնջելուց ոչ մի խղճի խայթ կամ դիսկոմֆորտ չեմ զգում՝ ոչ մեկս մյուսին բան պարտք չենք ֆեյսբուքում: Ոչ էլ վատ կզգայի, եթե մեկն ինձ հաներ իր ընկերների ցուցակից: Այս կամ այն բանը հավանելու հայտերը հազարից մեկն եմ ընդունում, խաղայինները հանգիստ սրտով ջնջում եմ՝ անկախ նրանից, թե ումից եմ ստացել (հաճախ ստանում եմ շատ լավ ու մոտիկ մարդկանցից), ոչ մի բացատրություն չեմ տալիս (կամ պահանջում):
:esim Ինձ թվում է, այդքան շատ ուշադրություն դարձնելու կարիք չկա դրան, Հայկ ջան:

Ուլուանա
10.11.2010, 17:01
Հայկ, լրիվ համաձայն եմ հետդ. լրիվ նույն մտքերն ու զգացողություններն ունեմ նկարագրածդ երևույթների հետ կապված: Մի ժամանակ ես էլ էի քաղաքավարությունից ելնելով բոլոր ընկերության հայտ ներկայացրածներին հաստատում, բայց հետո, որ սկսեցի արդեն «վայելել» բազմաթիվ ծանոթ ու անծանոթ ընկերներից ստացված հրավերներն ու առաջարկները :{, սկսեցի մտածել «ընկերներիս» ցուցակը եթե ոչ կրճատելու, ապա գոնե անկապ մարդկանցով չավելացնելու մասին: Հիմա որ նոր մարդ ա ինձ ավելացնում, մի հատ նայում եմ անձնագիրը, տվյալները, եթե երևում են, ու եթե տեղը չեմ բերում՝ ով ա, ինչացու ա, չեմ հաստատում: Հետո ահավոր ներվայնանում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ավելացնում ա, մտնում եմ անձնագիր, տեսնում եմ՝ համարյա բոլոր տվյալները փակ են, այսինքն՝ պիտի ես էլ իրան ավելացնեմ, որ նոր տեսնեմ: Աբսուրդ ա ախր. եթե ինքն ինձ ավելացրել ա, ապա խելքին մոտ կլիներ, եթե ես պիտի իրանը տեսնեի, իսկ ինքն իմը չտեսներ, քանի դեռ ես իրան չեմ ավելացրել: Շատ դեպքերում էդ տվյալները կարող ա օգնեին տեղը բերել՝ ով ա էդ մարդը, գուցե ճանաչեի, բայց որ չեն երևում, ես էլ չեմ հաստատում, շատ էլ պետքս ա: Վերջերս տենց լիքը մարդկանց չեմ հաստատել, եթե եղած տվյալների հիման վրա չեմ ճանաչել:

Վայ, բա էդ հրավերներն ու առաջարկները... :{ Ո՜նց են ներվերիս վրա ազդում: Դրանց ավելի քան իննսուն տոկոսն ինձ բացարձակապես չի հետաքրքրում, բայց չեմ անջատում, որովհետև կարող ա մեկ-մեկ ինձ հետաքրքրող հրավերներ գան: Կամ «սպամային» հաղորդագրությունները, էն որ մեկ էլ ինչ-որ անծանոթ «ընկեր» բոլորին ուղարկում ա ինչ-որ անկապ միջոցառման կամ չգիտեմ ինչի վերաբերյալ:

Բա էն like անելու առաջարկները... :[ Դրանցից որ ստանում եմ, քիչ ա մնում ինֆարկտ ստանամ :angry: Այ մարդ, որ հավանեմ ինչ-որ բան, ես ինքս լայք կանեմ, ձեր ասելով պիտի՞ հավանեմ էդինչ բանը կամ չհավանեմ: Ոնց որ մարդու ձեռ առնեն: Ակումբցիներն էլ են հաճախ ուղարկում էդ զիբիլից :angry: Ամեն անգամ ինձ հազիվ եմ զսպում, որ ի պատասխան մի հատ կատաղած նամակ չգրեմ ու ասեմ, որ ինձ էլ չուղարկեն դրանցից :D:

Բա թեգերը... :bl Սկզբում ամեն անգամ, երբ տեղեկացում էր գալիս, որ էսինչ մարդը ինձ թեգ ա արել նկարում, ուրախացած, հետաքրքրված մտնում էի՝ տեսնեմ՝ էդ որ նկարս ա թեգ արել, կամ գուցե նենց նկար ա, որը չեմ էլ տեսել դեռ: Մտնում էի, ու հիասթափություն :angry. պարզվում ա՝ ինչ-որ անկապ նկար՝ կենդանիների, անշունչ առարկաների կամ ընդհանրապես ինչ-որ առարկայի կամ երևույթի, որի վրա լիքը մարդիկ (հաճախ՝ տվյալ մարդու բոլոր ընկերները) թեգ են արված :angry: Ոնց եմ կատաղում էդ ապուշ թեգավորումից:

Մեկ էլ ներվայնանում եմ, որ մեկի նկարը like եմ անում ու կրակն եմ ընկնում. դրանից հետո էդ նկարի տակ ով քոմենթ գրի, ինձ տեղեկացում ա գալիս :{:Ոնց որ թե շատ պետքս ա, էլի: Ճիշտ ա, unsubscribe անելու հնարավորություն կա, բայց ինչի՞ պիտի ես միշտ հիշեմ, ամեն անգամ ինչ-որ նկար like անելիս հատուկ unsubscribe լինեմ միաժամանակ, որ հանկարծ տեղեկացում չգա: Թող չտեղեկացնելը default-ով լիներ, ու ով ուզենար, թող հատուկ subscribe լիներ:

Մի խոսքով՝ զգում եմ, որ «սոցիալական ցանց» երևույթը հեչ իմ բանը չի. ներվերի դեղ ա ինձ համար լրիվ :(:

Քանի որ թեման հենց ֆեյսբուքին չի նվիրված, մի քիչ ընդլայնվեմ՝ անդրադառնալով բլոգներին: Էս առումով բլոգներն ավելի հարմար են, ու ավելի անկախ ես. հիմնականում դու ես ամեն ինչի տերն ու տիրակալը: Ճիշտ ա, էնտեղ էլ անկապ ընկերների խնդիր կա, որոնց քաղաքավարությունից ելնելով ավելացնում ես, որից հետո հաճախ ոչ իրենք են քո գրառումները կարդում, ոչ դու՝ իրենցը, բայց ամեն անգամ ընկերների էջը նայելիս իրենց՝ քեզ բացարձակապես չհետաքրքրող երկարաշունչ գրառումները անիմաստ տեղ են զբաղեցնում էջում: Մի ժամանակ էնտեղ էլ էի բոլոր ինձ ավելացրածներին ավելացնում, բայց հետո նկատեցի, որ հիմնականում բոլոր նրանք, ում գրառումները ես երբեք չեմ կարդում, որովհետև հեչ հետաքրքիր չեն ինձ համար, իրենք էլ իմը չեն կարդում, ուղղակի ինձ ավելացրել էին, որ ես իրենցը կարդամ :D, ու ստացվում ա, որ երկուսս էլ իրար մենակ խանգարում ենք, հետևաբար ինչների՞ս ա պետք իրար ընկեր լինելը: Հիմա որ նոր մարդ ա ինձ ավելացնում, մտնում եմ իրա էջ, գրառումները մի հատ աչքի եմ անցկացնում, ու եթե զգում եմ, որ չեն հետաքրքրում, չեմ ավելացնում, շատ դեպքերում տվյալ մարդը կարճ ժամանակ անց, տեսնելով, որ ինձնից, փաստորեն, օգուտ չկա, այսինքն՝ ես իրա ընթերցողը չդառա, քանի որ չեմ ավելացրել, ինքն էլ ինձ ա ջնջում :D՝ դրանով ապացուցելով, որ, փաստորեն, ավելացրել էր մենակ նրա համար, որ ես իրա բլոգը կարդայի: Հիմա մտածում եմ՝ բլոգիս ընկերներին էլ մի հատ մաղի միջով անցկացնել, որովհետև ժամանակին լիքը ինձ չհետաքրքրողների զուտ ի պատասխան ավելացրել եմ, ու հիմա ավելորդ տեղ են զբաղեցնում ընկերներիս էջում. ինձ հետաքրքրող էն քիչ գրառումները կարդալու համար ստիպված պիտի էջերով շրջեմ՝ անցնելով ինձ չհետաքրքրող բազմաթիվ երկար գրառումների միջով: Բայց դե սա բլոգի միակ խնդիրն ա, որ մինչև հիմա նկատել եմ: Համենայնդեպս, բլոգից ներվայնացնող տեղեկացումներ չեն գալիս:

paniaG
10.11.2010, 17:37
Ճիշտն ասած կարդացի ու մտա ջնջեցի մարդկանց ում հետ չեմ շփվում,թեթևացա. չնայած շատ չէին,բայց թեթևացա...սկզբում ուրախանում էի որ չատում միշտ գոնե մեկը կար:D,հետո հասկացա որ ինչ կապ ունի կա թե չէ եթե մեկա չեմ շփվում...պետքա պահել ելի երևի ,,ընկեր,,բառի իմաստը:)

Ռուֆուս
10.11.2010, 17:38
Վաղվանից ես էլ եմ սկսելու Ֆեյսբուքյան սպանդը :)) Եթե պատահաբար ակումբցի ջնջեմ, ներող, նորից ավելացրեք :D

Rhayader
10.11.2010, 17:52
Ժող, որ դուք իմանայիք, քանի շատ լավ մարդկանց եմ հայտնաբերել մենակ տեղին արած կոմմենտի հաշվին: Հետո, ես իմ ֆեյսի ֆրենդների մեջ միշտ պահում եմ մի քանի հատ նացիստ ու հոմոֆոբ (միշտ կառավարելի թվով) եմ պահում, որ կարողանամ արտահայտվել (բան գրեմ, հակաճառեն, որ կարողանամ հիմնավորել ու վրաները ղժժալ): Ու ինչքան կարելի է շատ նորմալ կամ չկողմնորոշված մարդիկ, ովքեր կկարողանան դա կարդալ:

Ֆրեյա
10.11.2010, 18:17
:))
Էս ինչ սոցիոֆոբական արտահայտումներ են :P

Մեկ-մեկ ներվերիս ազդում են "ՊիԱռ" ֆռենդերը, ովքեր կպնում են մենակ գովազդելու ու պիառի համար, բայց նմաններին չեմ էլ ընդունում...
կամ էլ ընդունում եմ, նայած՝ ինչ են պիառ անում:

Մեկ ես էլ էի մտածում, մտնեմ ջնջեմ անծանոթներին, բայց էս 2-3 տարվա մեջ դեպք չի եղել, որ անկապ տեղը անհանգստացնեն: Հետո մտածեցի՝ ինչի ջնջեմ, թող տեղեկացնեն քաղաքքում տեղի ունեցող նորությունների մասին:

հ.գ. Իդեպ, հիշացրեցիք, գնամ տեսնեմ, անցած ամսվանից հետո ինչ նորություն կա :P

Նաիրուհի
10.11.2010, 18:18
Ժող, որ դուք իմանայիք, քանի շատ լավ մարդկանց եմ հայտնաբերել մենակ տեղին արած կոմմենտի հաշվին: Հետո, ես իմ ֆեյսի ֆրենդների մեջ միշտ պահում եմ մի քանի հատ նացիստ ու հոմոֆոբ (միշտ կառավարելի թվով) եմ պահում, որ կարողանամ արտահայտվել (բան գրեմ, հակաճառեն, որ կարողանամ հիմնավորել ու վրաները ղժժալ): Ու ինչքան կարելի է շատ նորմալ կամ չկողմնորոշված մարդիկ, ովքեր կկարողանան դա կարդալ:

Ի՞նչ ես առաջարկում, ջնջե՞մ քեզ ընկերներիս ցուցակից :think

Rhayader
10.11.2010, 18:28
Ի՞նչ ես առաջարկում, ջնջե՞մ քեզ ընկերներիս ցուցակից :think

Նու, քեզ ի նկատի չունեի (դու իմ մոտ «ես դաշնակ ընկեր ունեմ ու չեմ ամաչում» թեմայից ես), բայց դավայ, եթե ուզում ես)))

Ձայնալար
10.11.2010, 18:30
Ֆեյսբուքը ընդամենը գործիք ա՝ գովազդի, շփման, ղժալու, ջրիկանալու, աղջիկ կպցնելու, համախոհներ գտնելու, ապրանք վաճառելու, նորություններին ծանոթանալու, ցնդած մտքերով լայքեր կորզելու ու տենց: Ու լավն էն ա, որ ամեն մարդ կարա էդ օփշըններից մի մասն ընտրի ու գործիքն օգտագործի ըստ իր հարմարության: Հիստերիկանալու բացարձակապես առիթ չեմ տեսնում: Ես, օրինակ, բոլոր ընկերանալու հայտերին, խմբերի հրավերներին համաձայնում եմ, հետո, եթե տեսնում եմ, որ դա ինձ ոչինչ չի տալիս ու անիմաստ ժամանակ ա խլում, հեռացնում եմ: Ունեմ ֆեյսբուքյան ընկերներ ում հետ ընկերացել եմ զուտ իրա ստատուսները կարդալու ու լայքելու հնարավորություն ունենալու համար: Կան խմբեր, որոնցից ստացած նամակներում ակնկալում եմ ինձ հետաքրքրող ինֆորմացիա, կան այնպիսիք, որոնցից չեմ ակնկալում՝ էդ չակնկալվողները, եթե ակտիվանում են, հեռացնում եմ: Երբ որ ինչ-որ անկապ նկարի վրա ինձ թագ են անում, ու գիտեմ, որ հիմա 300 հատ տեղեկացում եմ ստանալու դրա տակ գրվող ցօմմենտների համար ու էս պահին դրա հավեսը չունեմ, էլի առանց ավելորդ ջղաձգումների մտնում եմ թագը ջնջում եմ:

Take it easy Ռուֆ ախպեր, կյանքում լիքը ավելի հետաքրքիր ներվայնանալու բաներ կան :))

One_Way_Ticket
10.11.2010, 18:34
Անծանոթ մարդկանց հայտերը չեմ ընդունում: Ի տարբերություն Ռուֆուսի, մերժելուց ոչ մի դիսկոմֆորտ չեմ զգում: Ժամանակ առ ժամանակ "րեվայզ" եմ անում ընկերներիս ցուցակը, եթե հայտնաբերում եմ մարդկանց, ում հետ պատահական ծանոթացել եմ ինչ-որ հավաքույթի ժամանակ, հետը ընդհանրապես չեմ շփվում ու դժվար էլ երբևէ շփվեմ, հանում եմ ընկերությունից:
Ընդհանրապես, 500+ ընկերներ ունեցողները մի տեսակ նյարդայնացնում են: Ասենք, կուրսեցուս եմ գտել, ուզում եմ նայել նրա ընկերների ցուցակը, գուցե էլի կուրսեցիներ գտնեմ: Դե արի 1000 ընկերների մեջ ընդհանուր ծանոթներ գտի:

One_Way_Ticket
10.11.2010, 18:37
Մեկ էլ ներվայնանում եմ, որ մեկի նկարը like եմ անում ու կրակն եմ ընկնում. դրանից հետո էդ նկարի տակ ով քոմենթ գրի, ինձ տեղեկացում ա գալիս: Ոնց որ թե շատ պետքս ա, էլի:
Կարծեմ այդ պահը ուղղել են, այլևս չի գալիս: Գալիս է միայն եթե դու քոմմենթ ես թողել, կամ եթե քո նկարն է (կամ ստատուսը):

Ռուֆուս
10.11.2010, 18:46
Հանուն արդարության ասեմ, որ Ֆեյսբուքը ահագին առաջադիմել ա: Առաջ երբ քեզ թեգ արած նկարը լայք էին անում, կամ քոմենթ էին թողնում, ամեն լայքի ու քոմենթի համար նոթիֆիքեյշն էր գալիս: Իսկ հիմա Ֆեյսբուքը համախմբում ա դրանք ու մի հատ ա գալիս, էս ինչ մարդիկ լայք են արել քո նկարը, կամ քոմենթ են թողել:

Ռուֆուս
10.11.2010, 18:55
Մի աննասուն երևույթի մասին էլ պատմեմ last.fm սայթում: Էդ սայթը իմ ամենասիրած ու ամենահաճախ այցելած սայթերից մեկն ա, ինքը էլի սոց. ցանցային հնարավորություններ ունի, բայց հիմնական ուղղությունը երաժշտությունն ա:

Ուրեմն շատ շատերը իրենց պրոֆիլում տեղադրել են Flag Counter widget-ը (էն որ գրանցում ու ցույց ա տալիս, թե քո պրոֆիլը որ երկրից քանի հոգի ա մտել): Անընդհատ իմ պրոֆիլում անկապ մարդկանցից գրառումներ են հայտնվում «Բարև», «Բարև էսինչ երկրից», «Բարև էսինչ երկրից, ինչ լավ երաժշտական ճաշակ ունես» և այլն: Մտնում եմ էդ մարդու պրոֆիլը տեսնեմ ամեն մի երկրից մի 1000+ այցելու ունեն, որ եթե ասենք Հայաստանի թիվը քիչ ա, բոլոր հայերին գտնում, պրոֆիլներում գրառում են անում, որ էդ մարդը իրենց պրոֆիլ մտնի ու էդ անտեր թիվը ավելանա: Ու դա ինձ ահավոր ՆԵՐՎԱՅՆԱՑՆՈՒՄ ա :angry

Dayana
10.11.2010, 19:07
Հայկ, ինձ թեմայի «առաքելությունը» կբացատրե՞ս, թե չէ ինձ թվում է քո մոտ թերարժեքության կեմպլեքս կամ անուշադրության պակաս կա: Ֆեյսբուքը դուրդ չի գալիս, «ինքնաջնջվի», ընկերները դուրդ չեն գալիս ՝ ջնջի: :esim

Դեկադա
10.11.2010, 19:18
Ուրեմն... ՖԲ- ի ընկերներս հիմնականում ակումբցիներ են: Ասեմ, որ անտեղի քաղաքավարությանը զոհ գնացող չեմ: Չհետաքրքրեց չեմ ընդունի հայտը: Կան ակումբցիներ որոնց ես եմ գտել: Նախ առաջի հարցս լինում ա թե ո՞վ է: Եթե ակումբցի չի ու ամենևին իր պատի գրառումները ինձ չհետաքրքրեն կարամ շատ հանգիստ արգելափակեմ տվյալ անձին: Ի դեպ մի քանիսը կան: Շատ հեշտ ու հանգիստ կարամ նաև ակումբցիներին արգելափակեմ եթե ինչ որ խնդիրներ լինեն:

Հիմա թեգերը... մի անգամ մեր հարգարժան Բայանդուրից / նիկդ էնքան խուճուճ ա զահլես գնում ա գրեմ/ հոգնա ստանալուց հետո իրեն իսպառ վերացրեցի նման հաճույք ստանալուց:D
Հիմնականում թեգերի սիրահար չեմ: Էսքան ժամանակ մի անձի թեգ ա դուրս միշտ եկել էն էլ ակումբցի չի, բայց ընկերներիս մեջ կա: Ու ավելի շատ եմ հետը շփվում քան ակումբցիներին բոլորին միասին վերցրած:

Ասածս էնա, որ լրիվ զրոյական ա ինձ համար թե հրավերները, թե շատ ու շատ բաներ: Հետաքրքրեց կդառնա ընկեր, չէ ուրեմն դուրս մնաց ոչ միայն իմ կյանքից, այլ նաև ընկերներիս ցուցակից:

... Ժող ի՞նչ եք ամենը բարդացնում: :)

Ռուֆուս
10.11.2010, 19:23
Հայկ, ինձ թեմայի «առաքելությունը» կբացատրե՞ս, թե չէ ինձ թվում է քո մոտ թերարժեքության կեմպլեքս կամ անուշադրության պակաս կա: Ֆեյսբուքը դուրդ չի գալիս, «ինքնաջնջվի», ընկերները դուրդ չեն գալիս ՝ ջնջի: :esim

Դայ ջան, թեման առաքելություն չունի, պրոստո ուզում էի մի քիչ սիրտս թեթևացնել :)) Համ էլ տեսնում ես ներվային եմ, էն էլ դեպրեսիայի մեջ, ինձ «ինքնաջնջման» մի մղի էլի :cry

Չէ, իրականում Ֆեյսբուքն էլ ա դուրս գալիս, ընկերներս էլ (էն որ առանց չակերտ են լինում): Համ էլ մարդիկ ահագին հուսադրող բաներ գրեցին, այսուհետ կաշխատեմ Ֆեսյբուքյան experience-ս ավելի հաճելի ու առանց տրավմաների դարձնեմ ու անկապ մարդկանց առանց խղճի խայթ զգալու ջնջեմ :D

Ուլուանա
10.11.2010, 19:26
...Համ էլ մարդիկ ահագին հուսադրող բաներ գրեցին, այսուհետ կաշխատեմ Ֆեսյբուքյան experience-ս ավելի հաճելի ու առանց տրավմաների դարձնեմ ու անկապ մարդկանց առանց խղճի խայթ զգալու ջնջեմ :D
Հա, ես էլ ահագին ոգեշնչվեցի անկապ ընկերներին ջնջելու հարցում: Գնամ իրագործեմ որոշումս, քանի թարմ ա :)):

Իսկ ակումբցի ընկերներիս մի խնդրանք. ինձ like անելու առաջարկներ մի ուղարկեք, էլի, խնդրում եմ :oy:

Դեկադա
10.11.2010, 19:29
Հա, ես էլ ահագին ոգեշնչվեցի անկապ ընկերներին ջնջելու հարցում: Գնամ իրագործեմ որոշումս, քանի թարմ ա :)):

Իսկ ակումբցի ընկերներիս մի խնդրանք. ինձ like անելու առաջարկներ մի ուղարկեք, էլի, խնդրում եմ :oy:

Հլա սրա իմաստը բացատրեք էլի՞:

Ուլուանա
10.11.2010, 19:30
Հլա սրա իմաստը բացատրեք էլի՞:
Ինչի՞ իմաստը: Խնդրանքի՞ս, թե՞ like անելու առաջարկների :unsure:

Դեկադա
10.11.2010, 19:33
Ինչի՞ իմաստը: Խնդրանքի՞ս, թե՞ like անելու առաջարկների :unsure:

Ան. ջան ուզում եմ իմանամ ո՞նց ենք առաջարկում լայք անել: Հատուկ ընտրում ենք թե՞ ավտոմատ ա գալիս: Ես ինքս ոչ մեկի չեմ էլ ուզի առաջարկեմ թե լայք արա էս կամ էն: Բայց եթե դա ավտոմատ ա գնում ու կարամ կարգավորեմ որ չգնա անջատեմ:

Ուլուանա
10.11.2010, 19:38

Ճիշտն ասած՝ հաստատ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ սենց ա. երբ դու ինչ-որ բան լայք ես անում, պատուհան ա գալիս, որի մեջ ընկերներիդ անուններն են գրված, ու էդ պատուհանում համապատասխան կոճակը սեղմելով էդ լայքի առաջարկը միանգամից ուղարկում ես բոլոր նշված մարդկանց, բայց սովորաբար նաև skip կոճակ ա լինում, որը սեղմելու դեպքում ոչ մեկին էլ չի գնում: Ես, օրինակ, տենց դեպքերում միշտ էդ skip-ն եմ սեղմում:

Interdenominational
10.11.2010, 19:43
Ռուֆուս: Հետաքրքրականն այն էր, որ Ձեր հոդվածն ընթերցելու ընթացքում …զուգադիպեց՝ http://img254.imageshack.us/img254/7311/27234357.jpg :crazy

Rhayader
10.11.2010, 19:48
Մի աննասուն երևույթի մասին էլ պատմեմ last.fm սայթում: Էդ սայթը իմ ամենասիրած ու ամենահաճախ այցելած սայթերից մեկն ա, ինքը էլի սոց. ցանցային հնարավորություններ ունի, բայց հիմնական ուղղությունը երաժշտությունն ա:

Ուրեմն շատ շատերը իրենց պրոֆիլում տեղադրել են Flag Counter widget-ը (էն որ գրանցում ու ցույց ա տալիս, թե քո պրոֆիլը որ երկրից քանի հոգի ա մտել): Անընդհատ իմ պրոֆիլում անկապ մարդկանցից գրառումներ են հայտնվում «Բարև», «Բարև էսինչ երկրից», «Բարև էսինչ երկրից, ինչ լավ երաժշտական ճաշակ ունես» և այլն: Մտնում եմ էդ մարդու պրոֆիլը տեսնեմ ամեն մի երկրից մի 1000+ այցելու ունեն, որ եթե ասենք Հայաստանի թիվը քիչ ա, բոլոր հայերին գտնում, պրոֆիլներում գրառում են անում, որ էդ մարդը իրենց պրոֆիլ մտնի ու էդ անտեր թիվը ավելանա: Ու դա ինձ ահավոր ՆԵՐՎԱՅՆԱՑՆՈՒՄ ա :angry

«Եվ դու, Ռուֆոս» (c) :D
դրա համար էլ ես էդ վիդջեթից չեմ օգտվում: Վերջերս քո OMR (http://omr.musiqum.net/hayktt/overall/charts)-ն էի չափում (երաժշտական ոճերի հարցում «Ազատամտությունը»), կանխավ որոշելով, որ մի 200 կթռնի: Արդյունքում՝ ավելի ցածր էր, քան իմ ու Անիի մոտ (իմը՝ 150, Անիինը՝ մոտ 100): Տխուր փաստ էր քչիգ մը:

Ռուֆուս
10.11.2010, 20:14
Հենց նոր ~35 հոգով ընկերներիս քանակը կրճատվեց :)) Ու ամենահետաքրքիրն էն էր, որ էն մարդիկ ովքեր իրենց ձեռքով էին ինձ ավելացրել, էնպես էին արել, որ իրենց բոլոր ընկերների ամբողջական ցուցակը, կամ նկարները չտեսնեմ :o

Ռուֆուս: Հետաքրքրականն այն էր, որ Ձեր հոդվածն ընթերցելու ընթացքում …զուգադիպեց՝ http://img254.imageshack.us/img254/7311/27234357.jpg :crazy

Միգուցե ընկերանա՞նք :oy :D

«Եվ դու, Ռուֆոս» (c) :D
դրա համար էլ ես էդ վիդջեթից չեմ օգտվում: Վերջերս քո OMR (http://omr.musiqum.net/hayktt/overall/charts)-ն էի չափում (երաժշտական ոճերի հարցում «Ազատամտությունը»), կանխավ որոշելով, որ մի 200 կթռնի: Արդյունքում՝ ավելի ցածր էր, քան իմ ու Անիի մոտ (իմը՝ 150, Անիինը՝ մոտ 100): Տխուր փաստ էր քչիգ մը:

Բայց առաջ էլ, երբ էդ վիդջեթից չունեի, էլի մարդիկ մտնում գրառում էին թողնում:

Հա, ես open-minded չեմ, հարցեր կա՞ն :)) 95 էր, վերջին տվյալներով :beee

Շինարար
10.11.2010, 20:26
Ինչ լավ ա՝ ես ակումբից բացի ոչ մի տեղ չկամ, մի երկու-երեք հատ էլ անկապ չեմ իմանում ինչ կայքում եմ գրանցվել, այդ էլ, որ «Տնաշեն» ապրանքանիշս ոչ ոք իրենով չանի, ոչ մտնում եմ, ոչ էլ գիտեմ, թե մտնելուց հետո ինչ կարելի է այդ կայքերում անել, օդնոյի, ֆեյսի փորձ ունեմ, բայց ահավոր դիսկոմֆորտ էի զգում դրանցում, բավականաչափ ընկերներ, որ երբ մտնում ես օնլայն են, ու ինձ վատ էի զգում, որ ասենք չբարևեմ, ոնց որ փողոցում ծանոթ տեսնես ու չբարևես, բայց հիմա էլ բարևես, ասելու են ոնց ես, դու էլ իրենց ես քեֆհալ հարցնելու, հետո ահավոր լոկշ էր, լավն այն էր, որ հերթով երկուսից էլ ջնջվեցի, նույնիսկ Այսիքյու չունեմ, համակարգիչս անտեղի ծանրացնում էր, Ակումբ ֆոր էվըր, հենց այսպես էլ ապրում ենք:))

Հայկօ
10.11.2010, 20:27
Երբ համոզում էիք ինձ, որ գրանցվեմ էդ ձեր Ֆեյսբուքում, մենակ լավն էիք պատմում, օձեր :beee: Մեկ ա՝ չեմ գրանվելու: Տեսա՜ր դու. նկարս կա, չեն կարողանում թեգ անել: Մաքրամոլների մեկը մաքրամոլներ :beee:

*e}|{uka*
10.11.2010, 20:40
Երբ համոզում էիք ինձ, որ գրանցվեմ էդ ձեր Ֆեյսբուքում, մենակ լավն էիք պատմում, օձեր :beee: Մեկ ա՝ չեմ գրանվելու: Տեսա՜ր դու. նկարս կա, չեն կարողանում թեգ անել: Մաքրամոլների մեկը մաքրամոլներ :beee:

Շաշ: :))

Ռուֆը հավեսի գցեց, նոր մաքրազարդեցի ընկերներիս ցանկը: :zagar :geraguyn_hachuyq

Դեկադա
10.11.2010, 20:53
Հետաքրքիր ա... փաստորեն Ռուֆուսը տեղը տեղին փիառ արեց: Իր գրառման շնորհիվ շատ շատերը թեևացած շունչ քաշեցին և շտապեցին իսպառ ջնջել նրանց ում ներկայությունը իրենց բավականություն չի տալիս: :D

Մանուլ
10.11.2010, 21:25
Ես էլ գնամ էն երկուսի ընկերության առաջարկը մերժեմ, որ մի 10 օր ա` սպասում են :)): Ընդհանուր ընկերներ ունեի հետները, մտածում էի` կարող ա ծանոթ են, ուղղակի տեղը չեմ բերում, բայց ոնց որ թե չէ :}:

Քանի որ «ընկեր» հասկացությունը իր իրական իմաստով չի օգտագործվում շատ կայքերում, արդեն սովորել եմ, նորմալ եմ վերաբերվում նրան, որ մի քանի անծանոթ «ընկերներ» ունեմ: Չէ, ոնց որ մենակ մեկն ա :think: Էդ «ընկերս» բավականին հետաքրքիր ա, դրա համար պահում եմ: Որոշ ժամանակ առաջ իմ անուն-ազգանունով մեկն էր ընկերության առաջարկ արել, ընդունեցի: Հետո տեսա` հեչ հետաքրքիր չի, ջնջեցի :)): Ու հեչ էլ վատ չզգացի:

Իսկ ընդհանրապես լայքերից, թեգերից, տեղեկացումներից, խմբերի հրավերներից, ընկերական առաջարկներից չեմ ներվայնանում: Եթե ուզեմ, կլայքեմ, կմիանամ խմբին, «կընկերանամ»: Եթե չուզեմ, թեգը կջնջեմ, ընկերության առաջարկը կմերժեմ և այլն, ի՞նչ խնդիր կա :pardon:

Թեթև տարեք :):

Ariadna
10.11.2010, 21:28
Երբ համոզում էիք ինձ, որ գրանցվեմ էդ ձեր Ֆեյսբուքում, մենակ լավն էիք պատմում, օձեր :beee: Մեկ ա՝ չեմ գրանվելու: Տեսա՜ր դու. նկարս կա, չեն կարողանում թեգ անել: Մաքրամոլների մեկը մաքրամոլներ :beee:

Իսկ ես մի հատ Հայկոյի ընկերության հայտ հաստատեցի, էշ–էշ մտածելով, որ էդ դու ես :)) Դուրս եկավ մի անհամ անձնավորություն, անվերջ ինչ որ իվենթների հրավեր էի ստանում, վերջը մեջս ուժ գտա, հաղթահարեցի ինքս զինքս ու ջնջեցի :))
Հ.Գ. Լրիվ՝ դու ուզում ես խոսել այդ մասին շարքից եղավ։ Բարև ձեզ, ես Ջոն եմ, մի անգամ ես խիզախեցի և մի անծանոթի ջնջեցի իմ էջից։ :D:D

Ռուֆուս
10.11.2010, 21:37
Հա, մի ուրիշ պատմություն էլ էդ իվենթներն են :)) Բայց ի տարբերություն լայքերի ու անկապ թեգերի ամենաքիչը ինձ իվենթներն են նյարդայնացնում, որովհետև մեջները սովորաբար հետաքրքիր բաներ լինում են:

Մի հատ խոխմա դեպք պատմեմ: Ես կոմունիստաբար բոլոր իվենթները նախ ուսումնասիրում եմ, հետո ամենայն լրջությամբ պատասխանում եմ, մասնակցելու եմ, չեմ մասնակցում, թե միգուցե: Որոշ մարդիկ իրենց ստացած բոլոր իվենթներին «մասնակցում» են, երևի մտածելով, որ բարոյական «մասնակցությունը» ավելի լավ ա, քան մերժելը :)) Ուրեմն մի անգամ հեծանվարշավի եմ գնում, էս արշավի իվենթին 18 հոգի գրել էր, որ մասնակցելու է (որից 10-ը կյանքում հեծանիվ չի նստել :))): Հեծանվարշավի օրը ընդամենը 3 հոգի ա գալիս: Մեկ էլ մի աղջիկ ա գալիս (առաջին անգամ էր հեծանիվ քշելու), մի հատ հսկայական ծանր ռյուկզակ ուսից կախած, նայում ա շուրջ բոլորը ու..
- Բա ժողովուրդն ու՞ր ա:
- Ի՞նչ ժողովուրդ, էսքանս ենք:
- Ո՞նց թե էսքանս ենք, բա ֆեյսբուքում 18 հոգի գրել էր, որ գալու են... Ես էլ մտածեցի, որ երեխեքը քշելուց կսովածանան, 18 հոգու համար ուտելիք եմ բերել :o

Մենք ծիծաղից վատացել էինք, բացատրեցինք, որ սովորաբար, էդ մասնակցողների շատ փոքր տոկոսն ա գալիս: :)) Մի խոսքով էդ աղջկա ռյուկզակը Սամվելի մոտ դատարկեցինք, ճանապարհ ընկանք :)

aqualilia
10.11.2010, 21:42
Եթե ֆեյսբուկից չեք կարող օգտվել, պետք չէ այսպիսի աղմուկ հանել: Բավական է` մի փոքր ծանոթանալ կայքից օգվելու հնարավորություններին:

Օրինակ, ստեղծում եք "friendlist"` ընկերներին դասակարգելով որոշակի խմբերում և ըստ այդմ կազմակերպում եք ձեր սոցիալական ցանցային կյանքը` դուք ինքներդ որոշելով, թե ով ինչ կկարդա ու կտեսնի ձեր մասին: Օրինակ, ես ունեմ "Public" կոչվող ընկերների խումբ (այսինքն` "friendlist"). այդ մարդկանց հետ ես ոչինի չեմ կիսում, և նույնիսկ իմ պատը (նույն` "Wall"-ը) փակ է նրանց համար: Այդ դեպքում միակ տարբերությունը պատահական "ոչ ՖԲ ընկեր" մարդկանց հետ այն է, որ նրանց անունը իմ ընդհանուր ՖԲ ընկերների մեջ կա: Գուցե մի օր հետաքրքրություն առաջանա նրանց հետ լիարժեք ՖԲ-ական կապ հաստատելու ?

Մեկ այլ ֆունկցիա է "Home" էջում "Hide" անել այն բոլոր մարդկանց, որոնց "update"-ները ձեզ չեն հետաքրքրում: Այդպիսով, դուք կազատվեք հեշտությամբ ձեր "դարդից":

Իսկ ընդհանրապես, չեմ ընկալում` ինչ խղճի խայթի մասին է խոսքը, երբ պետք է ուղղակիորեն մերժել մեկին ձեզ հետ "ՖԲ ընկեր" դառնալու հարցում: Թեթև ապրեք, դա պարզապես ժամանց է, առավելագույն դեպքում հաղորդակցության միջոց և ոչ թե ամուսնության առաջարկ:

Ուլուանա
10.11.2010, 22:34
Հենց նոր ~35 հոգով ընկերներիս քանակը կրճատվեց :)) Ու ամենահետաքրքիրն էն էր, որ էն մարդիկ ովքեր իրենց ձեռքով էին ինձ ավելացրել, էնպես էին արել, որ իրենց բոլոր ընկերների ամբողջական ցուցակը, կամ նկարները չտեսնեմ :o
Հլը էդ կռիսներին :sad :)):

Ես էլ գնամ էն երկուսի ընկերության առաջարկը մերժեմ, որ մի 10 օր ա` սպասում են :)): Ընդհանուր ընկերներ ունեի հետները, մտածում էի` կարող ա ծանոթ են, ուղղակի տեղը չեմ բերում, բայց ոնց որ թե չէ :}:
Իսկ ես մինչև հիմա դեռ ոչ մեկին չեմ մերժել, ուղղակի չեմ հաստատում, դրա պատճառով էդ էջումս լիքը մարդիկ կան լռված-մնացած, որ սպասում են իմ հաստատմանը :D: Բայց շուտով կմերժեմ էդ բոլորին, մի քիչ թեթևանա մոտակայքը: Սրանից հետո մերժելու եմ, եթե չուզենամ ընկերանալ: Ի դեպ, ես էլ ահագին մարդու ջնջեցի ու դեռ ջնջելու եմ:

Իսկ ընդհանրապես լայքերից, թեգերից, տեղեկացումներից, խմբերի հրավերներից, ընկերական առաջարկներից չեմ ներվայնանում: Եթե ուզեմ, կլայքեմ, կմիանամ խմբին, «կընկերանամ»: Եթե չուզեմ, թեգը կջնջեմ, ընկերության առաջարկը կմերժեմ և այլն, ի՞նչ խնդիր կա :pardon:
Խնդիրն էն ա, որ երբ էդ անպիտան նամակները փոտարկղումդ հայտնվում են, կարծում ես՝ նորմալ նամակ ես ստացել, ու ամեն անգամ հիասթափվում ես: Պիտի անիմաստ տեղը կարդաս, տեսնես՝ ապուշություն ա: Նույնն ա, ոնց որ ասես՝ սպամն ինձ չի խանգարում: Եթե սպամն ընդհանրապես խանգարող բան չլիներ, մեյլերում հատուկ սպամի ֆիլտրեր չէին ստեղծի: Իսկ քեզ չհետաքրքրող, անիմաստ տեղեկացումները տվյալ դեպքում ոչ այլ ինչ են, քան սպամ:

Օրինակ՝ իվենթների մասին տեղեկացումներն ինձ նման մարդկանց համար, ովքեր արտասահմանում են ապրում, լրիվ ավելորդություն են, որովհետև ի սկզբանե պարզ ա, որ նույնիսկ ցանկության դեպքում ես դրանցից ոչ մեկին չեմ կարող մասնակցել: Կամ գուցե հազարից մեկ էնպիսի բան լինի, որ էդպիսի հարց չլինի, բայց դե դա խիստ հազվադեպ կարող ա լինել: Հաճախ էլ կարդալուց ուղղակի ջիջիլ եմ ընկնում :(:

Եթե ֆեյսբուկից չեք կարող օգտվել, պետք չէ այսպիսի աղմուկ հանել: Բավական է` մի փոքր ծանոթանալ կայքից օգվելու հնարավորություններին:

Օրինակ, ստեղծում եք "friendlist"` ընկերներին դասակարգելով որոշակի խմբերում և ըստ այդմ կազմակերպում եք ձեր սոցիալական ցանցային կյանքը` դուք ինքներդ որոշելով, թե ով ինչ կկարդա ու կտեսնի ձեր մասին: Օրինակ, ես ունեմ "Public" կոչվող ընկերների խումբ (այսինքն` "friendlist"). այդ մարդկանց հետ ես ոչինի չեմ կիսում, և նույնիսկ իմ պատը (նույն` "Wall"-ը) փակ է նրանց համար: Այդ դեպքում միակ տարբերությունը պատահական "ոչ ՖԲ ընկեր" մարդկանց հետ այն է, որ նրանց անունը իմ ընդհանուր ՖԲ ընկերների մեջ կա: Գուցե մի օր հետաքրքրություն առաջանա նրանց հետ լիարժեք ՖԲ-ական կապ հաստատելու ?

Մեկ այլ ֆունկցիա է "Home" էջում "Hide" անել այն բոլոր մարդկանց, որոնց "update"-ները ձեզ չեն հետաքրքրում: Այդպիսով, դուք կազատվեք հեշտությամբ ձեր "դարդից":
Վայ, ինչ հետաքրքիր ա, ես գաղափար չունեի Ֆեյսբուքում նման լայն հնարավորությունների առկայության մասին :o: Շնորհակալություն տեղեկատվության համար:

Yevuk
10.11.2010, 23:13
Ես էլ ասեցի լուրջ բան ա էղել: :))
Ես էլ ունեմ 150 - ից ավել «ընկեր», որոնցից 3 հոգու հետ անձամբ ծանոթ չեմ. մեկը իտալացի, 40 - անց մարդ ա, ուշ-ուշ ա մտնում, բայց որ մտնում ա, հավեսով շփվում ենք, էն 2-ի ընկերության առաջարկն էլ չեմ մերժել, քանի որ պրոֆիլները շատ հետաքրքիր էին ու գիտեի, որ իրենց դրած լինքերից ու ստատուսներից շատ բան կարող ա սովորեմ ու տենց էլ եղավ՝ չնայած նրան, որ համարյա չենք շփվում:
Իսկ թեգերը, լայքերը ու նման բաները ինձ չեն ջղայնացնում: Ու ընդհանրապես առաջին անգամ եմ լսում, որ թեգից մարդը ջղայնանա::blin Ինձ որ շատ հաճելի ա, երբ բացում ու տեսնում եմ, որ ես մի համով կանֆետի վրա եմ թեգ արած կամ մի պուպուշ կենդանու վրա: :P

impression
10.11.2010, 23:36
կարդացի թեման ու ուժգին անհանգստացա Ռուֆի համար
հա, ես էլ եմ ներվայնանում էդ անասուն սոց ցանցերից, տուպոյ բլոգերից, անծանոթ ֆրենդերից ու նրանց անհետաքրքիր կյանքից, բայց ես Ռուֆի օրին չեմ
բայց գիտե՞ք ինչի Ռուֆի օրին չեմ
որտև ամիսը մեկ ֆրենդոցիդ եմ անում ՖԲում, իսկ մեսիջներն ու նոթիֆիքԷՇնները ընդհանրապես չեմ կարդում
օգնում ա

Արշակ
11.11.2010, 12:07
Rufus ջան, արխային, նորմալ մարդ ես. երևի գրեթե բոլոր նորմալ մարդկանց էլ նշածդ երևույթները ինչ–որ չափով տհաճ են։ Ուղղակի պետք չի էդ աստիճանի կենտրոնանալ դրանց վրա։ Վերցրու ֆեյսբուքից քեզ հաճելին ու օգտակարը, իսկ մնացած տհաճ բաները hide, delete, unsubscribe և այլ նմանատիպ ֆունկցիաներով մինիմալի հասցրու։ ;)

Քույրս՝ Շուշանը, մի անգամ մի լավ խորհուրդ տվեց. եթե ընկերության առաջարկ ես ստացել, բայց քո ռեալ ընկերներից չի, առաջին հերթին նայիր նրա ընկերների քանակը, եթե 200-ից ավել ա, ապա հանգիստ խղճով ջնջիր՝ անկապ սփամեռ ա։ :))

Rhayader
11.11.2010, 20:46
Քյասիբ սպամեր ա, եթե ընդամենը 200+ ընկեր ունի:D

Ռուֆուս
11.11.2010, 20:50
Եվս մեկ չափից դուրս անդուր երևույթ սոց. ցանցերում - տրանսլիտ :angry

Էսօր ինձ մի անծանոթ աղջիկ նամակ ա գրել - «parz e,du shat es trel :D»

Մի ժամ մտածում էր, թե trel գրելով ինչ ի նկատի ուներ, վերջում պարզվեց «թռել» էր ուզում ասել :lol

Kita
11.11.2010, 20:53
Իյա իսկ ես ամիսը մեկ ջնջում-մնջում եմ:D Ու տենց գոնե ամիսը մեկ էսթետիկական հաճույք ստանում էտ պրոցեսից:D Ջնջելուց կայֆ բան:D Ոշմ դրական կողմեր գտեք:D
Ասենք եթե չհիշեմ ինչի համար եմ ավելացրել, կջնջվի:D
Բայց 90%-ը ծանոթ-ընկերներս են, էն 10-ն էլ պետք են:))

Kita
11.11.2010, 20:54
Եվս մեկ չափից դուրս անդուր երևույթ սոց. ցանցերում - տրանսլիտ :angry

Էսօր ինձ մի անծանոթ աղջիկ նամակ ա գրել - «parz e,du shat es trel :D»

Մի ժամ մտածում էր, թե trel գրելով ինչ ի նկատի ուներ, վերջում պարզվեց «թռել» ի նկատի ուներ :lol
Էտ քո երևակայության վառափչո դրսևորումից է:D

Jarre
11.11.2010, 20:54
«parz e,du shat es trel :D»

Մի ժամ մտածում էր, թե trel գրելով ինչ ի նկատի ուներ, վերջում պարզվեց «թռել» ի նկատի ուներ :lol

Հայկ ջան, մի անգամ էլ չեմ հիշում սոց ցանցում էր, թե որտեղ, բայց տրանսլիտով չաթ էր գնում ու մեկը կարծեմ ասեց, սիրտը հիմա ձմերուկ ա ուզում, իսկ մեկն էլ գրեց isk es sex em uzum :lol Դե տղեն պարզապես սեխ նկատի ուներ

Հարդ
11.11.2010, 20:57

Էդ առիթով ոդնոյում էս ստատուսը մոդա էր մի ժամանակ:

sexi sezony bacvel a.

Jarre
11.11.2010, 20:59
Հա, բա մի անգամ էլ ինձ մեկը գրեց crum es???
Ես էլ կարդում եմ չեմ հավատում, որ տենց հարց ա տվել :o
Դաժը պահի տակ սկսեցի պատկերացնել, թե ոնց կարամ համ էտ անեմ համ իրա հետ խոսամ :lol
Հետո պարզվեց, որ իրան թվացել ա, թե ես ցրում եմ իրան ու չեմ ուզում հետը խոսամ :))

Ուլուանա
11.11.2010, 20:59
Եվս մեկ չափից դուրս անդուր երևույթ սոց. ցանցերում - տրանսլիտ :angry

Էսօր ինձ մի անծանոթ աղջիկ նամակ ա գրել - «parz e,du shat es trel :D»

Մի ժամ մտածում էր, թե trel գրելով ինչ ի նկատի ուներ, վերջում պարզվեց «թռել» ի նկատի ուներ :lol
Ու զարմանալին էն ա, որ նույնիսկ ակումբցիներից շատերն են էնտեղ տրանսլիտով գրում :(: Թվում էր՝ Ակումբն էդ առումով պիտի որ մեկընդմիշտ հեղափոխած լիներ մարդկանց, բայց, փաստորեն, չէ: Երևի Ակումբի պատճառով մարդիկ կարոտ են մնում տրանսլիտին, ու Ֆեսյբուկում կարոտներն առնում են :)):

Փաստորեն, թեման դառավ ընդհանուր Ֆեյսբուկի քննարկում... :think

Ռուֆուս
11.11.2010, 21:06
Ու զարմանալին էն ա, որ նույնիսկ ակումբցիներից շատերն են էնտեղ տրանսլիտով գրում :(: Թվում էր՝ Ակումբն էդ առումով պիտի որ մեկընդմիշտ հեղափոխած լիներ մարդկանց, բայց, փաստորեն, չէ: Երևի Ակումբի պատճառով մարդիկ կարոտ են մնում տրանսլիտին, ու Ֆեսյբուկում կարոտներն առնում են :)):

Հա էդ էլ ա ինձ վերին աստիճանի նյարդայնացնում: Համենայն դեպս ես Ֆեյսբուքում մենակ հայատառ եմ գրում :)

Տրանսլիտի հետ կապված մի հատ խոխմա դեպք մեր հեծանվորդներից մեկի հետ ա պատահել: Չատով մի աղջկա հետ խոսալուց գրել ա.
- Vaxy du el ari hetsanvarshavi, kaxakum hetsaniv enk kshelu, trucikner enk bazhanelu...
Էս աղջիկը գրել էր քո տռուսիկները քեզ պահի :D

Վերջում նոր հասկացել ա, որ «թռուցիկ» էր ուզեցել ասել :D

Հայկօ
11.11.2010, 21:06
Դե լավ, որ սենց օֆտոպ գնաց ես էլ մի բան դիտարկեմ. զգացի՞ք, որ «trel es» ու «crum es» բառերը ոչ ոք առաջին անգամից «թռել ես» ու «ցրում ես» չկարդաց :D: Հետո էլ ասում եք՝ փչո չենք, էս չենք, էն չենք :P:

Ariadna
11.11.2010, 21:11
Ես էլ եմ ֆբ–ում երբեմն գրում տրանսլիտով, բայց դրա միակ պատճառը էն ա, որ էնտեղ լուրջ գրառում չեմ անեմ, ինչ որ քոմենթ կամ նման մի բան, ու քանի որ դա լինում ա աշխատանքի ժամին, այսպես ասած՝ առանց արտադրությունից կտրվելու, իսկ "արտադրությունում" հիմնականում անգլերենով եմ գրում, դրա համար էլ ոչ էդ alt/shift-ն եմ սեղմում, ոչ էլ ուղեղիս alt/shift-ը, որովհետև դա էլ ա պահանջում կենտրոնացում :)

Kita
11.11.2010, 21:13
Դե լավ, որ սենց օֆտոպ գնաց ես էլ մի բան դիտարկեմ. զգացի՞ք, որ «trel es» ու «crum es» բառերը ոչ ոք առաջին անգամից «թռել ես» ու «ցրում ես» չկարդաց :D: Հետո էլ ասում եք՝ փչո չենք, էս չենք, էն չենք :P:

Ես միշտ էլ ճիշտ եմ հասկանում ու հենց մեկից նորմալ կարդում, երևի տրանսլիտին եմ սովոր:think

Ուլուանա
11.11.2010, 21:16
Ես միշտ էլ ճիշտ եմ հասկանում ու հենց մեկից նորմալ կարդում, երևի տրանսլիտին եմ սովոր:think
Փաստորեն, պարզապես փչո չլինելու տարբերակը նույնիսկ չի դիտարկվում, հա՞ :D:

Ռուֆուս
11.11.2010, 21:22
Ես միշտ էլ ճիշտ եմ հասկանում ու հենց մեկից նորմալ կարդում, երևի տրանսլիտին եմ սովոր:think

Կիտ դու էս նկարի մեջ էլ մենակ դելֆիններ կտեսնես :D

http://i5.photobucket.com/albums/y151/Libelula015/Blog%20Pics/9Delfines.jpg

Kita
11.11.2010, 21:23
Փաստորեն, պարզապես փչո չլինելու տարբերակը նույնիսկ չի դիտարկվում, հա՞ :D:

Դե բայց ինչ փչո, եթե բառը կարդալիս դաժե չեմ էլ մտածում փչո բառի ուղությամբ:D :beee

Ուլուանա
11.11.2010, 21:24
Լավ, արդեն շատ համը հանեցինք :angry:
Վե՛րջ օֆֆտոպին :nono:

StrangeLittleGirl
11.11.2010, 22:16
Ժող, ի՞նչ եք ընկել ընկերների քանակի հետևից: Այ մարդ, հիմա ի՞նչ տարբերություն, թե քանի ընկեր ունես: Ֆեյսբուքն ինձ ավելի շատ ուրիշ բանի համար ա ջղայնացնում, բայց էդ հետո...

Ուրեմն ունեմ ավելի քան 700 ընկեր, որոնցից 500-600-ին հաստատ ճանաչում եմ: Իսկ էն մնացած 100-200-ն էլ չեն անհանգստացնում: Ով ընկերանալու առաջարկ ուղարկում ա, արխային հաստատում եմ: Մեկ ա, գիտեմ, որ էնքան մարդկանց եմ ճանաչում, որ կարող ա պահի տակ... չէ, նույնիսկ նկարները նայելուց հետո տեղը չբերեմ (ասենք, ԿՄ-ից լինեն): Չեմ հաստատում մենակ արաբական, թուրքական, հնդկական և ընդհանրապես ոչ հայկական անուն-ազգանուն ունեցող կասկածելի տիպերին, որովհետև իմ օտարերկրացի ծանոթներին անգիր գիտեմ: Դժվար՝ ինչ-որ մեկին տեղը չբերեմ: :P Պատմության մեջ մի անգամ եմ ընկերներիս ցուցակը մի լավ թափ տվել, էն էլ ակումբցիներին ջնջելու նպատակով էր, որովհետև որևէ մեկի հետ շփվելու ցանկություն չունեի :D

Հա, բայց էդ զանազան հրավերներն իսկականից որ անդուր են: Ուղղակի սովորել եմ չնկատել: Էն օրն էլ դրեցի, մոտ 200 application-ներս հատ-հատ ջնջեցի ու ինձնից գոհ նստեցի:

Իմ հարցն ուրիշ ա. չեմ հասկանում՝ ինչու են արդեն ծանոթ մարդիկ, որոնց հետ լիքը շփում եմ ունեցել, մեկ էլ բռնում, ջնջում ինձ :( Տենց 2 դեպք էսօր արձանագրվել ա, դրա համար եմ ասում:

Հիմա այն մասին, թե ինչու եմ վախենում ֆբ-ից: Դասախոսներս էլ են տարածքում ֆռֆռում, ու իրանցից ամաչում եմ: :D Ճիշտ ա, նախազգուշական միջոցառումներ եմ ձեռնարկել իրանցից խույս տալու համար, մի քանիսին նույնիսկ բլոկ եմ արել, բայց դե մեկ ա... Համ էլ արտասահմանյան բուհեր դիմելիս եմ վախենում. հանձնաժողովների անդամները կարող են մտնել ու տեսնել, թե ինչ ջրիկ երևույթ եմ, ինձ չընդունեն: Չասեք, թե սա պարանոյա ա: Սենց բաները դասախոսների բլոգներում եմ կարդացել ու մի նախազգուշացում էլ ստացել եմ ամերիկացի դասախոսիցս :D

Արևածագ
12.11.2010, 13:20
Էս վերջերս ոմն Լավրենտի ինձ ընկերանալու հայտ էր ուղարկել: Բացում պրոֆիլն եմ նայում մոտավորապես 40 տարեկան, նոր ա գրանցվել Ֆեյսբուքում ու մի հատ ընկեր ունի: Հաստատում եմ ու պատին գրում եմ, բա մենք իրար գիտե՞նք: Հաջորդ օրը մտնեմ տեսնեմ ջնջել ա ու գրել ա, ցավոք, ոչ :{ Տեսնեմ էդ ընթացքում արդեն հաջողացրել ա ընկերանալ մի քանի ակումբցու հետ: Մի քանի օր անց ars83-ն ա ինձ գրում, թե Լավրենտիին ճանաչու՞մ ես, ընկերանալու հայտ ա ուղարկել ու միակ կապող օղակը դու ես... Ասի չէ, Արսը մերժեց հրավերը:
Կարծում եմ Լավրենտին ակումբցիներից մեկն է, նույնիսկ կասկածներ ունեմ՝ ո՞վ...;)

Rhayader
12.11.2010, 13:44
Ֆեյսի տրանսլիտի հարցում ասեմ, որ այն պահի տակ անհրաժեշտություն է դառնում, նամանավանդ երբ միանգամից մի քանի հոգու հետ ես խոսում (մեկի մոտ հայերեն շրիֆտը ցույց չի տալիս, քանզի զհեռախոս բջջային չցուցանե զգրէր մաշտոցէական, մեկի հետ ռուսերեն ես խոսում, մեկի հետ՝ անգլերեն և այլն): Բարեբախտաբար, գոնե Ֆեյսը չի պարտադրում միայն հայերենով շփվել: