PDA

Դիտել ողջ տարբերակը : Համաշխարհային բանկը հայտարարում է մրցույթ. «Կիրառակ ծրագրեր հանուն զարգացման»



Ձայնալար
09.11.2010, 18:17
Վաշինգտոն, 7-ը հոկտեմբերի, 2010 թ. – Այսօր մեկնարկել է Համաշխարհային բանկի խմբի «Կիրառական ծրագրեր հանուն զարգացման» մրցույթը, որն իր տեսակի մեջ առաջին նման համաշխարհային մրցույթն է: ՀԲ նախագահ Ռոբերտ Բ. Զելիկը կոչ է արել ամբողջ աշխարհի ծրագրավորողներին ու միջազգային փորձագետներին մասնակցելու մրցույթին: Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2011 թ. հունվարի 10-ը:

«Օգնեք վերափոխել աշխարհը` գտնելով լուծումներ այսօրվա զարգացման մարտահրավերների համար` օգտագործելով Համաշխարհային բանկի տվյալների հավաքածուն,- ասել է Զելիկը: - Մշակեք կիրառական ծրագրեր աշխարհի առջև երկար ժամանակ ծառացած խնդիրները վերլուծելու և լուծումներ առաջարկելու համար»:

Մրցույթը մարտահրավեր է մասնագետներին` ստեղծելու կիրառական ծրագրեր, գործիքներ, տվյաների տեսողականացումներ (data visualizations) կամ «մաշափներ» (mash-ups) (տարբեր աղբյուրների շտեմարանների համակցում)` լինեն դրանք ցանցային, շարժական, SMS հաղորդագրությունների, սմարթֆոունների (smart phones), սեղանադիր համակարգիչների կամ գրաֆիկական տախտակների միջոցով: Ներկայացվող պահանջներն ընդամենը երկուսն են` օգտագործել Համաշխարհային բանկի տվյալների կատալոգը (World Bank Data Catalog) (http://data.worldbank.org/data-catalog) և ուղղված լինի Հազարամյակի զարգացման ութ նպատակներից (ՀԶՆ) (Millennium Development Goals - MDGs (http://www.worldbank.org/mdgs/)) մեկի իրականացմանը:

«Համաշխարհային բանկը հետաքրքրված է ստեղծագործական կիրառական ծրագրերով, որոնք ներկայացնում են ՀԶՆ-երի առաջ քաշած զարգացման մարտահրավերները-,- ասել է Համաշխարհային բանկի զարգացման հետազոտությունների խմբի տնօրեն Շայդա Բադիին: - Տնտեսության, մարդկային զարգացման և շրջակա միջավայրի մասին մեր տվյալների հավաքածուն շատ մեծ ռեսուրս է: Այս մրցույթում մշակված կիրառական ծրագրերը հնարավորություն կտան քաղաքականություն մշակողներին, հետազոտողներին և քաղաքացիական հասարակությանը հետևել կիրառվող քաղաքականության հետևանքերին, մշակել նոր լուծումներ և ավելի ճշգրիտ գնահատել արդյունքները»:

«Մենք կուզենայինք տեսնել, թե ինչպես են ամենուր կիրառվում մեր տվյալները, և համակցվելով սեփական տվյալների հետ ստեղծում իրապես օգտակար կիրառական ծրագրեր, որոնք ուղղված են տեղական խնդիրների լուծմանը: Դա է տարաբնույթ աղբյուրների համադրման (crowdsourcing) նորարական ուժը և այս մարտահրավերի էությունը»,- հավելել է Համաշխարհային բանկի նորարարությունների և դրանց կիրառման ինստիտուտի ղեկավար Ալիմ Վալջին:

Մրցույթի պահանջները

Հայտերը պետք է ներկայացվեն 2011 թ. հունվարի 10-ից ոչ ուշ, պետք է ուղղված լինեն ՀԶՆ-երից մեկի իրականացմանը և պետք է ներառեն տվյալներ Համաշխարհային բանկի տվյլաների կատալոգի առնվազն մեկ մոդեմից (dataset):

Հաղթողներին սպասում է 45.000 դոլարի մրցանակային ֆոնդ և ֆինանսական աջակցություն: Մեծ ընկերությունները կարող են հավակնել կորպորատիվ պարգևների: Հաղթողների մասին տեղեկություները կտեղադրվեն Համաշխարհային բանկի խմբի կայքում:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են այնպիսի հանրահայտ դեմքեր, ինչպիսիք են Քրեյգ Նյումարքը (Craigslist, Inc ընկերության հիմնադիր), Քանան Փաշուփաթին («Գուգլ» ընկերության միջազգային տեխնիկական գործառնությունների տնօրեն), Օրի Օքոլոհը («Ուշահիդի» ծրագրի գործադիր տնօրեն և համահիմնադիր), Հոմի Խարասը (Բրուքինգզ հաստատության Համաշխարհային տնտեսության և զարգացման ծրագրի խորհրդի անդամ և փոխտնօրեն) և Շանթա Դևարաջանը (Համաշխարհային բանկի Աֆրիկայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ):

Ծանոթացեք մրցույթի անցկացման մանրամասներին և ուղարկեք ձեր հայտը հետևյալ հասցեով. http://www.worldbank.org/appsfordevelopment:

«Կիրառական ծրագրեր հանուն զարգացման» մրցույթի պլատֆորմն ապահովում է ChallengePost-ը:

Ձայնալար
09.11.2010, 18:28
Մատչելի տվյալներ

Համաշխարհային բանկի մատչելի տվյալներ նախաձեռնությունը մեկնարկեց 2010 թ. ապրիլի 20-ին` լայն հասարակության համար անվճար ու մատչելի դարձնելով առանցքային մոդեմները: Այնպիսի մոդեմներ, ինչպիսին են Համաշխարհային զարգացման ցուցիչները (ավելի քան 1000 ցուցիչ), Աֆրիկայի զարգացման ցուցիչները և Հազարամյակի զարգացման նպատակները (ՀԶՆ), այժմ մի քանի լեզուներով հասանելի են հանրությանը:

Համաշխարհային բանկի տվյալների կատալոգի հասցեն է` http://data.worldbank.org/data-catalog

Մրցույթի կայք կարող եք այցելել հետևյալ հասցեում. http://www.worldbank.org/appsfordevelopment

Դիտեք համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Բ. Զելիկի հայտարարության տեսագրությունը հետևյալ հասցեում. http://www.youtube.com/watch?v=cXlZUcr717w

Ունկնդրեք համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Բ. Զելիկի հայտարարության ձայնագրությունը հետևյալ հասցեում. http://digitalmedia.worldbank.org/audio/World-Bank-Apps-For-Development-Competition-RBZ.mp3

Համաշխարհային բանկի բաց ֆորում, «Զարգացման բաց լուծումներ»

7 հոկտեմբերի, 2010 թ., 12:30. http://www.worldbank.org/openforum

ՀԶՆ-երի մասին տեղեկությունների համար այցելեք http://www.worldbank.org/mdgs կայք:

Կոնտակտներ.

Վաշինգտոնում` Էդիթ Վիլսոն, [email protected], (202) 473-1104

Հեռարձակման հարցերով` Նատալի Սիեսլիկ, (202) 458-9369, [email protected]

Այցելեք մեզ Ֆեյսբուքում. http://www.facebook.com/worldbank

Վերջին տեղեկությունները Թվիթերում. http://www.twitter.com/worldbank

Մեր YouTube-ի կապը. http://www.youtube.com/worldbank