PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոքր խորանարդներից պատրաստված տունը / Tsumiki no ie



Skeptic
09.11.2010, 11:37
Փոքր խորանարդներից պատրաստված տունը / Tsumiki no ie

http://img821.imageshack.us/img821/9154/cubesr.jpg

Ճապոնիա, 2008
Ռեժիսոր` Կունիո Կատո
Սցենարիստ` Կունիո Կատո
Դերերում` Մասամի Նագասավա
Ժանրը` կարճամետրաժ, մուլտֆիլմ
Տևողությունը` 12 րոպե
IMDB-ի միջին գնահատականը` 8.3 (http://www.imdb.com/title/tt1361566/)

Լինում է, չի լինում` միայնակ մի ծերուկ է լինում, ով ապրում է մի տան մեջ, որը հիմքերով սուզվում է անդունդը ջրի մակարդակի մշտական բարձրացման պատճառով, և նա ստիպված է անընդհատ կառուցել նոր հարկեր` նախորդների վրա: Այդպես էլ նա ապրում է: Մի անգամ, իր իմպրովիզացված երկնաքերի շինարարության ժամանակ, նա պատահաբար վայր է գցում իր սիրելի ծխամորճը: Ինչ-որ կապիտանից նա վերցնում է անհրաժեշտ հանդերձանքն ու սուզվում դրա ետևից, բայց խորության մեջ գտնում է ոչ միայն դա...


Բավական հուզիչ ու խորիմաստ մուլտֆիլմ է: Անիմացիան արված է ոչ թե անիմեի /մանգա/ ժանրում, այլ ավելի մոտ է ճապոնական բնանկարներին: Ինձ վրա, ճիշտն ասած, ծանր տպավորություն գործեց:

Սա էլ վիդեոն.


http://www.youtube.com/watch?v=fJ_oRCu62WA

Ռուֆուս
09.11.2010, 11:51
Գժական մուլտ ա, շատ եմ սիրում :love

Չափազանց գեղեցիկ նկարահանված ու շա՜տ տխուր ու լավը...

Ֆոտոն
09.11.2010, 13:06
Պուպուշն ա շատ::love

*e}|{uka*
09.11.2010, 14:32
Լավն էր չափից: :(

ars83
10.11.2010, 20:02
Շատ լավ մուլտ էր: :) Դե, հիմա, c'est la vie…

Kita
10.11.2010, 21:40
Շատ լավն էր:love

einnA
11.11.2010, 17:44
նայեցի ու.... :(

Claudia Mori
15.09.2011, 20:23
Պապիկ ջան...

Արէա
15.09.2011, 22:25
Էս ինչ լավն էր :(

Նաիրուհի
16.09.2011, 14:38
Տխուր ու սիրուն էր։ Ու մաքուր էր։ Շատ մաքուր...