PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրեշը / The Host / Gwoemul



Ռուֆուս
09.11.2010, 10:55
Հրեշը / The Host / Gwoemul


http://upload.wikimedia.org/wikipedia/en/5/55/The_Host_film_poster.jpg


Հարավային Կորեա, 2006
Ռեժիսոր՝ Բոնգ Ջուն-հո
Դերերում՝ Սոնգ Կանգ-հո, Բյեոն Հի-բոնգ և ուրիշներ
Ժանրը՝ կատակերգություն, դրամա, սարսափ, քաղաքական սատիրա
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.1 (http://www.imdb.com/title/tt0468492/)
Rottentomatoes-ի միջին գնահատականը՝ 92% (http://www.rottentomatoes.com/m/host/)

Հարավային Կորեայում հանդիսանում է բոլոր ժամանակների ամենաբարձր հասույթ ձեռք բերած ֆիլմը, ըստ տոմսերի վաճառքի Կորեայի բնակչության 40%-ը դիտել է այս ֆիլմը:

Էս կորեացիները դեմք են մի այլ կարգի... Իմ տեսած բոլոր կորեական ֆիլմերը շատ օրիգինալ են եղել, եթե սարսափ ֆիլմ է եղել, էն աստիճանի սարսափելի է եղել, որ սիրտս կանգնել է, եթե դրամա է եղել, չափից դուրս խորն է եղել, եթե թրիլլեր է եղել, չափից դուրս գրավիչ սյուժե է ունեցել իսկ եթե կատակերգություն է եղել, մեջն այնպիսի ցանցառ կադրեր են եղել, որ ծիծաղից մեռել եմ:

Դե պատկերացրեք, որ Հրեշը ֆիլմը իր մեջ է միավորում կորեական դպրոցի լավագույն ավանդույթները: Այս ֆիլմում այնքան տարբեր ժանրեր են միաձուլված, որ դժվար է ասել, թե որն է ավելի շատ գերակշռում, այստեղ համ կատակերգություն կա, համ դրամա, համ շատ սարսափելի կադրեր, մեկ մեկ լացդ է գալիս, մեկ մեկ ծիծաղդ, մեկ մեկ էլ միկրոինֆարկտ ես ստանում...

Ֆիլմի հիմքում ընկած է իրական դեպք, 2000 թվականին ամերիկացի մի բժիշկ Սեուլի Հան գետի մեջ է լցնում ահռելի մեծ քանակությամբ ֆորմալդեհիդ, որը չափից դուրս վտանգավոր է մարդու առողջության վրա: Դրանից մի քանի տարի անց Հան գետից դուրս է գալիս սարսափելի մի հրեշ, որի զոհերից է դառնում կորեական մի ընտանիք, որի անդամները էդքան էլ չեն փայլում իրենց մտավոր կարողություններով...

Իսկ հետո ձեզ սպասում է խիստ լարված սյուժե՝ մեկ ու մեջ համեմված հակաամերիկյան քարոզչությամբ:

Ի դեպ այս ֆիլմը հանդիսանում է Քվենտին Տարանտինոյի սիրած ֆիլմերից մեկը:

Հայկօ
09.11.2010, 19:25
Ինչ հետաքրքիր ա՜... :roll

Ռուֆ, նենց ես անելու՝ սկսեմ կոմիքսների էկրանավորումներից բացի ուրիշ բաներ էլ նայել :)): Հանդիպելու լինենք՝ բեր, էլի:

Ռուֆուս
09.11.2010, 20:11
Ինչ հետաքրքիր ա՜... :roll

Ռուֆ, նենց ես անելու՝ սկսեմ կոմիքսների էկրանավորումներից բացի ուրիշ բաներ էլ նայել :)): Հանդիպելու լինենք՝ բեր, էլի:

Ուրբաթ երեկոյան կգաս հանդիպման ֆլեշկայով հանդերձ :)

Askalaf
09.11.2010, 21:41
Հրեշը / The Host / Gwoemul



Մի երկու–երեք տարի առաջ եմ նայել, էն ժամանակ ընկերս անարգել մուտք ուներ ՌԴ–ի ամենամեծ սերվերներից մեկը ու մենք լավ կինոներ նայելու համար ստիպված չէինք երկար սպասել։
Նայեք, արժի։