PDA

Դիտել ողջ տարբերակը : Լարովի նարինջ / A Clockwork Orange



Sagittarius
07.11.2010, 17:04
Լարովի նարինջ / A Clockwork Orange

http://www.technochitlins.com/archives/clockwork-orange2.jpg

Թիվ: 1971:o
Ռեժիսոր: Սթենլի Կուբրիկ:hands
Դերերում: Մալկոմ Մակդաուել
IMBD: 8.5/10

Զարմանալի է, որ այս գլուխգործոցի մասին թեմա չկար բացված: Թիլմից հետո՝ :o Եվ այս ամենը նկարահանվել ա յոթանասունականների սկզբի՞ն: Նույնիսկ հիմա շատ քչերը համարձակություն կունենան նման թիլմ նկարելու: Իսկ լեգենդար Կուբրիկը համարձակվեց մեզ ցույց տալ ՍԱ:
Ֆիլմի կերպարները /Ալեքսը լրիվ հալոունի կերպար ա:)/, կամերայի աշխատանքը, մթնոլորտը՝ վերջն էին:

Բայց առաջին հերթին սա ինձ համար հզոր հոգեբանական ֆիլմ էր: Բազում հարցեր առաջացրեց մոտս: Ի՞նչը կարող է մարդկանց հետ պահել "մեղք" գործելուց:

Իմիջայլոց շատ բանենով Ամերիկան Պսիխոն էր հիշեցնում, ավելի ճիշտ հակառակը:)

Բա Բետհովենը:)

Rhayader
07.11.2010, 17:13
Գործարանային Նարինջ
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ:D աթոռից ընկնում էի:D

Նաիրուհի
07.11.2010, 17:25
Գործարանային Նարինջ/ A Clockwork Orange

Ճիշտն ասած՝ ես «Լարովի նարինջ» տարբերակն էի լսել :esim

Sagittarius
07.11.2010, 17:32
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ:D աթոռից ընկնում էի:D


Ճիշտն ասած՝ ես «Լարովի նարինջ» տարբերակն էի լսել :esim

օկեյ, օկեյ, մոդերատորներ հասեք, քանի ավելի շատ մարդ չեն տեսել:)

դե ասում էի էլի, թարգմանությունը վստահ չէի:)

Leo Negri
07.11.2010, 18:55
Գործարանային Նարինջ

(խիստ վախեցաց նայումա)

Իսկ ֆիլմը հա, հանճարեղա` հիմնված ոչ պակաս հանճարեղ գրքի վրա:

Ռուֆուս
07.11.2010, 22:28
Գործարանային նարինջն ինձ էլ բացեց, բայց որպեսզի շատ վատ չզգաս, ասեմ, որ մի անգամ էլ ես ֆիլմին ռուսերեն заводской апельсин անունն եմ կնքել :))

Իսկ կինոն.... իմ ամենասիրած ֆիլմերից մեկն է, ու Կուբրիկի հանճարեղագույն ֆիլմերից մեկը :)

AniwaR
07.11.2010, 22:33
Ուֆ: Մի տարի ա՝ դարակում դրած ա, չեմ նայում: Ուզում եմ տենամ՝ ով ա ավելի շատ բան կորցրել. Ուոթե՞րսը, թե՞ Կուբրիկը::)) Աչքիս՝ վերջը դնեմ նայեմ::/

Leo Negri
08.11.2010, 17:58
Ի դեպ, եթե էս ֆիլմի հանդեպ սերը համընկնումա նաև Սոութ Փարքի նկատմամբ սիրո հետ, ապա անպայման նայեք 14 սեզոնի 11րդ սերիան` կտեսնեք Քարթմանը ոնցա վառում:

UPDATE: Հեհ - գտա յութուբում:


http://www.youtube.com/watch?v=ptxkjo5uTTU

Հայկօ
08.11.2010, 19:07
Տենց էլ չնայեցի... :think

Նայե՞մ :blin: Ինձ թվում ա՝ ես հազար անգամ ավելի մեծ հաճույքով հենց նույն Սաութ Պարկի ցանկացած սերիա կնայեմ, քան թե ինչ-որ կասկածելիորեն լարովի ցիտրուս:

Ռուֆուս
08.11.2010, 19:09
Տենց էլ չնայեցի... :think

Նայե՞մ :blin: Ինձ թվում ա՝ ես հազար անգամ ավելի մեծ հաճույքով հենց նույն Սաութ Պարկի ցանկացած սերիա կնայեմ, քան թե ինչ-որ կասկածելիորեն լարովի ցիտրուս:

Անպայման նայի, ամոթ ա, որ Կինոյի մոդերատորը էս դասականը չի տեսել :)) Երաշխավորում եմ, որ դուրդ կգա, եթե դուրդ չեկավ, 3 ցանկություն կկատարեմ :voskedzknik

Հայկօ
08.11.2010, 19:41
Անպայման նայի, ամոթ ա, որ Կինոյի մոդերատորը էս դասականը չի տեսել :)) Երաշխավորում եմ, որ դուրդ կգա, եթե դուրդ չեկավ, 3 ցանկություն կկատարեմ :voskedzknik

Դե սկսի փող հավաքել :)): Իմ բոլոր երազանքները փողի հետ են կապված, մեկ էլ տենց անզգուշաբար տենց միամիտ պատրաստակամություն հայտնող մարդուն բարոյապես նսեմացնելու հետ (գույնզգույն վարսեր, բարձր կրունկներ, դեղին կալգոտկա, մինի յուբկա, ուշ երեկո, Գոմայգի :D: Բայց ես քեզ չափազանց շատ եմ հարգում՝ նման ստորություն անելու համար :))): Համ էլ եթե (թու թու թու) հանկարծ պարզվի, թե Կինոյի մոդերատորը ի՜նչ կինոներ չի նայել (կամ, առավել ևս, ինչ կինոներ ա նայել), ամոթից ամբողջ բաժինը պիտի հողին հավասարեցնենք ու տեղը շաուրմայանոց սարքենք: Իսկ կինոն կնայեմ անպայման:



Ի դեպ՝ ինչ-որ հետաքրքիր բան ա կատարվում հետս, երբ էս կինոյի վերնագիրն եմ կարդում: Տեսնում եմ... ածելիով կտրվող կենդանի աչք: Ու չնայած գիտեմ, որ էդ հայտնի տեսարանը Լուի Բունյուելի «Անդալուսյան շունը» ֆիլմից ա, որ դա իրականում կովի աչք ա, որ տեսարանը Սալվադոր Դալին ա «երկնել», բլա բլա բլա, բայց մեկ ա՝ անընդհատ էդ ցնցող պատկերն ա գալիս աչքերիս առաջ, ու վա-խե-նում-եմ :scare: Մի հարցրեք ինչու, տենց ա :)):

Ռուֆուս
08.11.2010, 20:00
Դու կինոն նայի, հետո նոր կտեսնենք, դրանից հետո մոտդ որևէ ցանկասիրություն կառաջանա՞, թե չէ :))

Կինոյի մեջ էլ ոչ մի աչք էլ ածելիով չեն կտրում, սխալ ասոցիացիաներ են: Աչքի հետ ուրիշ բան են անում, որը սադոմազոյի հետ կապ չունի :P

Չնայած էս կինոն շատ վաղուց էի տեսել բայց մի հատ էլ իմ Ակումբյան ամենաառաջին հանդիպման ժամանակ եմ նայել Ակումբցիների հետ (եթե ճիշտ եմ հիշում Կիտան էր, Պոետը ու էլի մի քանի հոգի), շատ լավ հիշողություններ ունեմ... Արշակի ծնունդն էր, իսկ մենք գնացինք 7 կադր, մի կես ժամ որոշում էինք ինչ նայեինք (սկզբում ոնց որ թե կանգ էինք առել The Doors ֆիլմի վրա), հետո իմ առաջարկով էս սկսեցինք նայել: Կինոյի առաջին կես ժամում էլ հլը որոշում էինք արժի՞ էս նայել, թե ուրիշ կինո նայենք, էն էլ լավ ա Կիտայի ավտորատիվ բնավորության շնորհիվ ֆիլմը մինչև վերջ նայեցինք: Ասեմ, որ ովքեր չէին տեսել կինոն, վերջում ցնցված էին :))

AniwaR
14.11.2010, 00:28
Նայեցի: Պարզվում ա կիսատ-պռատ տեսել էի շատ շուտ:


Եվ այս ամենը նկարահանվել ա յոթանասունականների սկզբի՞ն: Նույնիսկ հիմա շատ քչերը համարձակություն կունենան նման թիլմ նկարելու: Իսկ լեգենդար Կուբրիկը համարձակվեց մեզ ցույց տալ ՍԱ:

Էս պահը չհասկացա: Ի՞նչ կար զարմանալի, որ յոթանասունականներին է նկարահանվել:

impression
06.07.2014, 14:36
ժողովուրդ, բայց տենց բառացի թարգմանելը ճիշտ ա՞ որ
շատ էլ որ ռուսները բռնել ու заводной апельсин են թարգմանել
ինքը ոչ շատ տարածված արտահայտություն էր անգլերենում, որը ավելի լայնորեն սկսել ա տարածվել հենց ֆիլմից հետո
a clockwork orange նշանակում ա տարօրինակ, անսովոր

impression
06.07.2014, 14:47
մի բան էլ ասեմ, Կուբրիկը շա՛տ կտցրած տիպ ա, ես իր ֆիլմերից մեկ էլ Լայն փակ աչքերով-ն եմ նայել, ու լիքը զուգահեռներ կարող եմ տանել էս երկու ֆիլմերի միջև, նախ հենց առաջին իսկ կադրերից պարզ ա դառնում, որ Կուբրիկ ա, որտև մի տեսակ ոչ առողջ բան կա իր ֆիլմերի մեջ, ու դա, իմ կարծիքով, բացահայտում ա Կուբրիկի անառողջ հետաքրքրությունները: թե երաժշտությունը, թե նկարելու ձևը, չգիտեմ, նա հատուկ կամերաներ կամ օբյեկտիվներ էր օգտագործում, թե չէ, բայց շատ ՈՒՐԻՇ ձևի ա նկարում կինո: հետո եթե նկատել եք, դերանասանները դիտմամբ շատ բարձր ձայնով էին խոսում, ինչն էլ իր հերթին էր ազդում ու մթնոլորտ ստեղծում:

իսկ հենց Ալեքսի կերպարը, թեև զգացվում էր, որ Կուբրիկը խելագարվում ա իր ստեղծած Ալեքսի կերպարի համար, ես մինչև ֆիլմի վերջը չկարողացա հարմարվել նրան, չկարողացա գոնե թեթև սիմապտիա զգալ, ինչը ահավոր տարօրինակ էր, քանի որ Ալեքսն այլանդակ խարիզմատիկ կերպար էր ստացվել, իսկ ես խարիզման գրեթե միշտ ամեն ինչից վեր եմ դասում:

ֆիլմի մեսիջի և այլնի մասին չեմ ուզում էստեղ մենախոսել, մի օր, եթե տեսնեմ, որ քննարկում ա գնում ու թեման ակտիվ ա, կմասնակցեմ

Ռուֆուս
06.07.2014, 14:57
Լիլ Կուբրիկից մյուս ֆիլմերն էլ նայի, Eyes Wide Shut-ը իր ամենաթույլ ֆիլմն ա։ The Shining-ը բռռռռ ա, 2001 Space Odyssey-ն գլուխգործոցն ա, Dr Strangelove-ը ամենաբոց կոմեդիաներից մեկն ա, Barry Lyndon-ը հավես պատմական ֆիլմ ա, բայց ամենաշատը իր պատերազմական ֆիլմերն եմ սիրում Paths of Glory-ն ու վերինա աստիճանի sick Full Metal Jacket-ը։

impression
06.07.2014, 14:59
Shining-ն էլ եմ նայել, հիշեցի

Յոհաննես
06.07.2014, 15:11
Կուբրկից 3 ֆիլմ եմ նայել:The Shining-ը էդքան էլ զիլ կինո չէ,հենց էս ֆիլմի համար էր ինքը նոմինացվել,որպես վատագույն ռեժիսոր:A Clockwork Orange-ամենասիրածս ֆիլմերից մեկն է,Ալեքսի կերպարը շատ հակասական տպավորություններ թողեց:Մեկ էլ Spartacus-ն եմ նայել:

Ռուֆուս
06.07.2014, 15:29
Կուբրկից 3 ֆիլմ եմ նայել:The Shining-ը էդքան էլ զիլ կինո չէ,հենց էս ֆիլմի համար էր ինքը նոմինացվել,որպես վատագույն ռեժիսոր:

Հա, տենց բան կա, բայց էդ ժամանակ Golden Raspberry-ի հիմնադրի ընկերներն էին մենակ քվեարկում վատագույն ֆիլմերի համար ու կեղտոտություն են արել: Բայց ժամանակը ցույց ա տվել, որ The Shining-ը գլուխգործոց ա ու բոլոր ժամանակների լավագույն սարսափ ֆիլմերից մեկն ա:

Կինոյի ամեն մի կադր ա հանճարեղ ա, մի կադր կա Շելլի Դյուվալի մասնակցությամբ, որի համար Կուբրիկը 100-ից ավել դուբլ ա արել, մինչև իր ուզածը ստացել ա: RedRum ապեր, երբ երեխեն սկսում ա RedRum-ն ասել, տակս եմ անում:

Jarre
06.07.2014, 16:34
Կուբրկից 3 ֆիլմ եմ նայել:The Shining-ը էդքան էլ զիլ կինո չէ,հենց էս ֆիլմի համար էր ինքը նոմինացվել,որպես վատագույն ռեժիսոր:A Clockwork Orange-ամենասիրածս ֆիլմերից մեկն է,Ալեքսի կերպարը շատ հակասական տպավորություններ թողեց:Մեկ էլ Spartacus-ն եմ նայել:

Դու 2001 Space Odyssey-ը չես նայե՞լ :o

Յոհաննես
06.07.2014, 17:59
Դու 2001 Space Odyssey-ը չես նայե՞լ :o
Չէ :( ու էսօր դժվար էլ հասցնեմ,քանի որ ուրիշ ֆիլմեր եմ նախատեսել :(