PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Գրիգորները...



My World My Space
07.11.2010, 13:55
Գրիգորները...


Գյուղերում մինչև էսօր էլ պահպանվել է հերթով հովիվություն անելը:
Էդպես հովիվ ընկերներ էին պատանի հասակում Տացուն ու իր ընկեր Գրիգորը:
Երկու Գրիգոր էին, մեկը-մեկից լրիվ տարբեր, բայց փոխադարձաբար իրար լրացնող: Գյուղում երկու ուրիշ նման ընկեր դժվար էր գտնել:
Հետագայում Տացուի մեծ տղան` Ավոն, ամուսնացավ Գրիգորի աղջկա` Զարոյի հետ ու սկիզբ դրեցին մեր տոհմին:
Տացուն հանգիստ էր, բարի ու չխոսկան, Գրիգորը` հակառակը, աշխույժ, չարաճճի ու ահավոր քֆուրչի` "քիֆիրգյան"...
Իրար հետ սար էին գնում, հոտը լայն փռվում էր արտերում, իրենք մի-մի քար էին դնում գլուխների տակ ու խոսում... ապա Տացուն երգ էր ասում ու Գրիգորը մտածում էր, որ ընկերոջից լավ երգ ասող չկա էլ.... բայց ամեն առիթով մի կպնող բան էր ասում Տացուի երգերի վրա: Տացուն գիտեր, որ Գրիգորի հոգին մաքուր է, նրանից չէր նեղանում: Էսպես ուս-ուսի ապրում էին, մեջք-մեջքի տված քնում սարում, որ չմրսեն, մի ամանից մածուն էին ուտում ու երջանիկ էին....

Մի օր Տացուն որոշեց իջնել գյուղ ու հաց բերել իրենց համար: Քնած Գրիգորին ձեն տվեց.
-Գրիգոր, ել, նայի, հանկարծ հոտը Գանձացոնց արտերը չմտնի, կռիվ չեղնի, քիֆիր չենեն....
- Հա, Գրիգոր ջան, դու գնա ես ահան կելնիմ, կաշեմ...
Ու Տացուն գյուղ իջավ...
Երեկոյան կողմ երբ վերադարձավ, բլրի մյուս կողմից լսեց Գրգորի ձայնն ու հայհոյանքները: Շնչակտուր վազքով անցավ բլուրն ու քար կտրեց:
Գառների հոտը ավիրել էր Գանձացոնց ատերը, ու հանգիստ իր արոտն էր անում այնտեղ: Գրգորը կանգնել էր մի բարձր քարի ու ձեռքը ուղղած դեպի Գանձա գյուղը արագ արագ հայհոյում էր:
-Գրիգո՜ր, խելռա՞ր էս ի՞նչ ես էրել....
-Կեցի, մի խանգարե, - կտրեց Գիգորն ու շարունակեց հայհոյանքների տարափ տեղալ Գանձայի հասցեին: Ապա վերջացրեց հայհոյելն ու քարից իջավ,- Ծո քնել էի, էլա տեսնիմ գառները մտել են էտոնց արտերը, ըսի` հմի մեզի ինչքա՜ն քիֆիր կուտան, օր տեսնին: Ես էլ նախորոք իրենց լավըմ քիֆիր էրի.... հիմի ինչքան գուզեն թող քրֆեն, իմ քիֆիրներս պատի պես կանգանծ են իրանց քիֆիրների դեմը.....

Էսպես ապրել, իրար հետ մեծացել, ախպերություն արել ու խնամիացել էին երկու Գրիգորները....

Շինարար
07.11.2010, 14:11
Վորլդ, էս քանի օրը, որ ակումբում Մկրտիչ Սարգսյանի թեման էր բացվել, հատորները վերցրեցի, սկսեցի թերթել, էս երևի Ջավախքի շունչն ա, ոճն ա, հա՞, որ էսպես փոքր պատկերներով, առանձին կտորներով վայրի ամբողջական պատկերն ա կերտվում, էլ չասեմ, որ քեզ մոտ էլ կարդալիս նույն թեթևությունն ա, նույն սահունությունը ու հեշտությունը, ապրես, շարունակիր:

My World My Space
07.11.2010, 14:16
Վորլդ, էս քանի օրը, որ ակումբում Մկրտիչ Սարգսյանի թեման էր բացվել, հատորները վերցրեցի, սկսեցի թերթել, էս երևի Ջավախքի շունչն ա, ոճն ա, հա՞, որ էսպես փոքր պատկերներով, առանձին կտորներով վայրի ամբողջական պատկերն ա կերտվում, էլ չասեմ, որ քեզ մոտ էլ կարդալիս նույն թեթևությունն ա, նույն սահունությունը ու հեշտությունը, ապրես, շարունակիր:

Շին ջան հողն ու ջուրն ինչ ըսես կրնան էնեն.....;)


Հ.Գ. թեև ես էնտեղ չեմ ծնվել, էնտեղ չեմ ապրել....բայց արյունից չես փախչի, հատկապես, որ չես էլ ուզում փախչել....

Malxas
07.11.2010, 14:25
Արգասաբեր է քո գրիչը: Իսկ ամենակարևորն այն է, որ քանակը որակի հաշվին չէ...

Նաիրուհի
07.11.2010, 14:26
Հըբը կըսեի՝ մեր բարբառը չեն հասկնա, էտոր համար մեր լիզվով չես գրե: :P

Ոչինչ, Հով ջան, բա որ իմանաս՝ մե՛նք ինչքան ենք էդպես հեռակա քֆրտել ձերոնց…
Կատակը մի կողմ՝ լավն էր, Հով ջան, ընդամենը մի փոքրիկ դրվագ էր, բայց էնքան համով էր, էնքան կյանք կար մեջը: Ոչինչ, չէ՞, որ որպես գեղարվեստական ստեղծագործության չնայեմ, մանավանդ որ էս համովությունը ոչ էնքան քո շնորհքն էր, ինչքան պապերիդ…
Ուղղակի անազնիվ էր, որ պատմության վերջաբանը չէիր գրել…
Ժող ջան, ուրեմնՍ մեր գյուղացիք էս պատմությունը լսելով մի կուշտ ծիծաղում են, բայց և հավեսո՜վ ծեծում են Գրիգորին՝ ասելով.
-Պատդ գլխուդ բլավ...

My World My Space
07.11.2010, 14:27
Ուղղակի անազնիվ էր, որ պատմության վերջաբանը չէիր գրել…
Ժող ջան, ուրեմնՍ մեր գյուղացիք էս պատմությունը լսելով մի կուշտ ծիծաղում են, բայց և հավեսո՜վ ծեծում են Գրիգորին՝ ասելով.
-Պատդ գլխուդ բլավ...

վերջաբանն էլ որ ես չասեի, որտեղի՞ց պիտի իմանայիր.... :beee

բայդ դա դեռ վերջաբանը չի, համբերի դա էլ կգրեմ.... :P

Թամարա
05.01.2011, 03:29
Հետաքրքիր էր,ափսոս քիչ էր:Հաճույքով կարդացի…Շնորհակալություն

Նաիրուհի
18.01.2011, 17:42
վերջաբանն էլ որ ես չասեի, որտեղի՞ց պիտի իմանայիր.... :beee

բայդ դա դեռ վերջաբանը չի, համբերի դա էլ կգրեմ.... :P

Սպասում եմ... Ու պահանջում :goblin