PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ երաժշտություն խորհուրդ կտաք



My World My Space
07.11.2010, 00:03
կազմակերպվող Տերյանական երեկոյի համար պետք է ֆոնային երաժշտություն (ցանկալի է հայկական): Ի՞նչ երաժշտություն խորհուրդ կտաք: Ցանկալի է դաշնամուրային, որովհետև մոտ կես ժամ պետք է հնչի երգը, որպեսզի չհոգնեցնի մարդկանց...

Malxas
07.11.2010, 00:36
Լավ եղբայր, եթե երաժշտության հայկական լինելու տարբերակը պարտադիր չէ, ապա կարծում եմ, որ Շոպենի վալսերը առավել հարմար կլինեն այդպիսի երեկոյի համար:
Ուղղակի այս պահին չեմ հիշում մի այնպիսի հայ կոմպոզիտոր, որը դաշնամուրի համար հանգիստ երաժշտություն ունի գրած: Կամ այնպիսի երաժշտություն, որը վերծանված է նաև դաշնամուրի համար: Կրակոտ են մերոնք, ամբողջ ուշադրությունը իրենց վրա սևեռող: Բայց եթե մի բան միտս ընկնի կտեղեկացնեմ...

Maverick
07.11.2010, 01:02
Շոպենի «Nocturnes Preludes Waltzes»

Ամպ
07.11.2010, 06:48
Տերյանական երեկո… :love Ի՜նչ լավ բան եք կազմակերպում:
Նման երեկոների համար ճիշտ երաժշտության ընտրությունը շատ կարևոր է: Երաժշտությունը պիտի ձուլվի բանաստեղծությանը ու հալչելով ներհոսի մարդկանց հոգիներ: Բայց երբեմն այնքան սխալ երաժշտություն են ընտրում, որ այն ասմունքից առանձնանում ու սկսում է ականջ սղղոցել:
Ինձ թվում է՝ ամբողջ երեկոյի ընթացքում միևնույն երաժշտություն հնչեցնելը, որքան էլ այն հաճելի լինի, ամեն դեպքում, կհոգնեցնի մարդկանց:
Լավ կլինի, եթե Տերյանի յուրաքանչյուր ստեղծագործության ոգուն ու տառին համապատասխան երաժշտություն ընտրվի, բայց որպեսզի ոճերի մեծ տարբերություն չզգացվի, օգտագործել ասենք մեկ կոմպոզիտորի գործերը:

Վորլդ ջան, եթե ցանկալի է հայկական, մի քիչ վախենալով մանսուրյանական երաժշտությունը խորհուրդ կտամ: Թեթև է, հանգիստ, կարծում եմ՝ բոլորին հաճելի կլինի: Ուղղակի ես Տիգրան Մանսուրյանի հանգիստ, դաշնամուրային երաժշտույան մեջ երբեք աշուն չեմ կարողացել զգալ /միգուցե կա, բայց ես չեմ զգացել :esim/: Իսկ աշնանային երաժշտությունը տերյանական երեկոյի համար պարտադիր է:

ars83
07.11.2010, 13:17
Հազար ներողություն, բայց իմ կարծիքով Շոպենի վալս-նոկտյուրններից ավելի շաբլոն բան գոյություն չունի: :esim Գեղեցիկ են, բայց :nea:

Ես կառաջարկեի Կոմիտասի 6 դաշնամուրային պարերը, որոնց մեջ և՛ տերյանական բանաստեղծությունների ներքին խորությունն ու կայծը կա, և՛ հայկական յուրահատուկ երաժշտական հոգին: Այստեղից (http://komitas.am/arm/list_works.htm) կարելի է բեռնել Զեմֆիրա Բարսեղյանի կատարմամբ («Գործիքային մշակումներ» բաժնից), իսկ այստեղից (http://www.akumb.am/showthread.php/45539-%D4%BF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD?p=1777043&viewfull=1#post1777043)՝ Գրիգորի Սոկոլովի: Սոկոլովի կատարումներն ավելի դանդաղ են, ընդհանուր տևողությունը՝ 20ր 29վ:
Մյուս տարբերակը, որ կարելի է առաջարկել, Բախի ստեղծագործություններն են, օրինակ՝ սա (http://www.youtube.com/watch?v=HAPJwjzvdh8): Կաղված է, իհարկե, Տերյանի ներկայացվող ստեղծագործությունների ռիթմից և ներկայացնողի արտասանության արագությւոնից, ձայնի ուժգնությւոնից, տեմբրից, շեշտերից: Այնպես չլինի, որ բանաստեղծության ու երաժշտական պիեսի շեշտերը չհամընկնեն:

Ամպի առաջարկն էլ էր շատ լավը: :ok

Մենակ թե ոչ Շոպեն: :{

Հարդ
07.11.2010, 14:23
Ես կառաջարկեի Արամ Խաչատրյան՝ «Անդանտինոն»: Ինձ թվում է շատ սազական կլինի: Մեկ էլ Առնո Բաբաջանյանից:):

My World My Space
07.11.2010, 14:26
Ես կառաջարկեի Արամ Խաչատրյան՝ «Անդանտինոն»: Ինձ թվում է շատ սազական կլինի: Մեկ էլ Առնո Բաբաջանյանից:):

իսկ լի՞նկեր....

Հարդ
07.11.2010, 14:39
Անդանտինո


http://www.youtube.com/watch?v=XuOBkjTt73M

Իսկ մպ3 ցավոք, չեմ գտնում:

Բաբաջանյան


http://www.youtube.com/watch?v=vhSrccLvMfM

My World My Space
07.11.2010, 14:42
սրանք լավն են, բայց քիչ են, մոտ մի 30 րոպե պետք է լինի.... էլի կա՞ն....

Հարդ
07.11.2010, 14:44
Դե ստեղ կա մի խորամանկություն, որն էս դեպքում լավ կլինի օգտագործես: Նման առիթներին, քանի որ այսպիսի երաժշտությունը չի հոգնեցնում, երաժշտությունը այնպես են կտրում երկարացնում, որ չի հասկացվում, որ երաժշտությունը վերջացավ, ու նորից դրեցին:):
Հարմար բան հենց գտնեմ, կդնեմ:

Գանձ եմ գտել:oy «Քանի վուր Ջանիմ»


http://www.youtube.com/watch?v=0vbUxpKbYi8

ars83
07.11.2010, 15:18
Ես կառաջարկեի Արամ Խաչատրյան՝ «Անդանտինոն»:
Կոշմառ: :blin Չքարկոծեք, ժողովուրդ ջան, բայց այդ զզվելի «Անդանտինոյի» մենակ մեկ ունկնդրումից կարելի է լեթարգիական քնի մեջ ընկնել, 30 րոպեի դեպքում, երևի, երկրորդ Հարությանն էլ մարդ չարթնանա:

Եթե անպայման Արամ Խաչատրյան է պետք, ապա միգուցե սա՞. (Ջութակի կոնցերտի Անդանտեն)

http://www.youtube.com/watch?v=zj7n8pqdKdg&feature=related

http://www.youtube.com/watch?v=h-WqN6-IkSE&feature=related
12 ր-ից ավել: Կարելի է ուրիշ բան էլ մտածել, ավելացնել:

Հարդ
07.11.2010, 15:21
Խոսքդ ստեղծագործությա՞ն, թե տվյալ կատարման մասին էր:
Ճիշտն ասած էդ կատարումը չեմ էլ լսել նորմալ, ուղղակի ճշտեցի, որ էդ գործն ա ու դրեցի:

ars83
07.11.2010, 15:25
Խոսքդ ստեղծագործությա՞ն, թե տվյալ կատարման մասին էր:

Ցավոք, թե՛ ստեղծագործության, թե՛ կատարման:

Աթեիստ
07.11.2010, 15:38
Keiko Matsui (http://vpleer.ru/?q=keiko+matsui)

Դաշնամուրի հետ կան նաև հարվածային գործիքներ:



Кэйко Мацуи — известная японская пианистка и композитор. Стиль, в котором играет пианистка Кэйко Мацуи, обычно называют «современным джазом» или даже «современной музыкой для взрослых», но кроме джазовых интонаций в её творчестве определённо присутсвует составляющая нью-эйдж. Это отличный расслабляющий фон для любого времени суток и любой компании.

My World My Space
07.11.2010, 15:41
Keiko Matsui (http://vpleer.ru/?q=keiko+matsui)

Դաշնամուրի հետ կան նաև հարվածային գործիքներ:

Աթեիստ ջան Կեիկոյին վաղուց եմ ծանոթ, ավելին իմ երգադարանի մշտապես լսվող կատարումներից են նրա գործերը, բայց Տերյանի հետ չեն խոսում.... :(

ars83
07.11.2010, 15:45
Keiko Matsui (http://vpleer.ru/?q=keiko+matsui)
Это отличный расслабляющий фон для любого времени суток и любой компании.
Չեմ հավատում ընդծած մասերին: :think Բայց հետաքրքրեց, լսեմ՝ տեսնեմ, թե ինչ բան ա:

ars83
07.11.2010, 15:51
Հետաքրքիր էր: :aha Շնորհակալություն:


http://www.youtube.com/watch?v=XzqsWxau_gI

Kuk
07.11.2010, 16:03
Richard Clyderman

Լիքը լավ կատարումներ ունի դաշնամուրով, բայց չգիտեմ՝ կսազի՞ ձեր երեկոյին:

Rhayader
07.11.2010, 16:29
Հազար ներողություն, բայց իմ կարծիքով Շոպենի վալս-նոկտյուրններից ավելի շաբլոն բան գոյություն չունի: :esim Գեղեցիկ են, բայց :nea:

Ես կառաջարկեի Կոմիտասի 6 դաշնամուրային պարերը, որոնց մեջ և՛ տերյանական բանաստեղծությունների ներքին խորությունն ու կայծը կա, և՛ հայկական յուրահատուկ երաժշտական հոգին: Այստեղից (http://komitas.am/arm/list_works.htm) կարելի է բեռնել Զեմֆիրա Բարսեղյանի կատարմամբ («Գործիքային մշակումներ» բաժնից), իսկ այստեղից (http://www.akumb.am/showthread.php/45539-%D4%BF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD?p=1777043&viewfull=1#post1777043)՝ Գրիգորի Սոկոլովի: Սոկոլովի կատարումներն ավելի դանդաղ են, ընդհանուր տևողությունը՝ 20ր 29վ:
Մյուս տարբերակը, որ կարելի է առաջարկել, Բախի ստեղծագործություններն են, օրինակ՝ սա (http://www.youtube.com/watch?v=HAPJwjzvdh8): Կաղված է, իհարկե, Տերյանի ներկայացվող ստեղծագործությունների ռիթմից և ներկայացնողի արտասանության արագությւոնից, ձայնի ուժգնությւոնից, տեմբրից, շեշտերից: Այնպես չլինի, որ բանաստեղծության ու երաժշտական պիեսի շեշտերը չհամընկնեն:

Ամպի առաջարկն էլ էր շատ լավը: :ok

Մենակ թե ոչ Շոպեն: :{

Լրիվ համաձայն եմ: Պուշկինի երեկո են անում՝ Շոպեն: Ցվետաևայի երեկո են անում՝ Շոպեն: Նույնիսկ երբ Թումանյանի երեկո են անում՝ էլի Շոպեն: Շոպենին շատ եմ սիրում, բայց նման կերպ տեղի-անտեղի խեղճ մարդուն շահագործելն այնքան էլ լավ չի:
Իսկ եթե մի քիչ այլ երգացանկ փորձենք:think

http://www.youtube.com/watch?v=vLJd1PxBink
Կամ՝ Ռուբեն Հախվերդյան, «Մոր Հրավեր Ի Մարտ» (գործիքային կատարում է, շատ ժողովրդական ու գեղեցիկ):

My World My Space
07.11.2010, 16:43
Լրիվ համաձայն եմ: Պուշկինի երեկո են անում՝ Շոպեն: Ցվետաևայի երեկո են անում՝ Շոպեն: Նույնիսկ երբ Թումանյանի երեկո են անում՝ էլի Շոպեն: Շոպենին շատ եմ սիրում, բայց նման կերպ տեղի-անտեղի խեղճ մարդուն շահագործելն այնքան էլ լավ չի:
Իսկ եթե մի քիչ այլ երգացանկ փորձենք:think

Կամ՝ Ռուբեն Հախվերդյան, «Մոր Հրավեր Ի Մարտ» (գործիքային կատարում է, շատ ժողովրդական ու գեղեցիկ):

Շատ լավ միտք ա, բայց կես ժամ միևնույն երգը չի լինի "լսցնել" էլի նույն ոճի երգեր են պետք

Rhayader
07.11.2010, 16:48
Շատ լավ միտք ա, բայց կես ժամ միևնույն երգը չի լինի "լսցնել" էլի նույն ոճի երգեր են պետք

Դժվար չի երգացանկ հավաքելը: Ի՞նչ տևողություն է պետք:

My World My Space
07.11.2010, 16:50
Դժվար չի երգացանկ հավաքելը: Ի՞նչ տևողություն է պետք:

մաքսիմում 45 րոպե

Rhayader
07.11.2010, 17:00
Երկրորդ երգ.

http://www.youtube.com/watch?v=HfRhrWhuMdE

Rhayader
07.11.2010, 17:06
Երրորդ.

http://www.youtube.com/watch?v=Z_Tj6mZwzL0

Malxas
07.11.2010, 17:59
Փորձեմ գործնական օգնություն առաջարկել: Ուղղակի չգիտեմ, թե ինչքանով հարմար կլինի: Ունեմ Կոմիտասի երաժշտությունը: Աշխարհահռչակ Հասմիկ Պապյանը երգում է, իսկ դաշնակահարը նվագակցում` ազգանունը Վարդան Մամիկոնյան, խնդրում եմ զորավարի հետ չշփոթել :)
Բայց թե ինչքանով հարմար կլինի վոկալի տակ բանաստեղծություններ կարդալ...

Malxas
07.11.2010, 18:20
Կա նաև Կամելիազարդ Տիկինը ֆիլմի սաունդտրեկը: Հեղինակը Էննիո Մորիկոնեն է, զուտ դաշնամուրային ստեղծագործություններ կան: Սա երևի շատ հարմար կլիներ, բայց ինչպես ցուցադրեմ...

ars83
07.11.2010, 18:48
Իսկ եթե մի քիչ այլ երգացանկ փորձենք:think


Լավն էին բոլորն էլ, բայց երգի տակ արտասանել կլինի՞: :think Զուտ գործիքային բան չունե՞ս:

Նաիրուհի
07.11.2010, 20:19
http://www.youtube.com/watch?v=RkAaPWT0mtE

The silent river
09.11.2010, 02:01
Կա նաև Կամելիազարդ Տիկինը ֆիլմի սաունդտրեկը: Հեղինակը Էննիո Մորիկոնեն է, զուտ դաշնամուրային ստեղծագործություններ կան: Էննիո Մարիկոնեն շատ ունի գեղեցիկ ստեղծագործոըթյուններ, որոնց ներքո կարելի ա բանաստեղծություններ կարդալ։ Այս պահին ես ունեմ ետպիսի մի 2 երաժշտություն Մարիկոնեից, բայց...։:esim Անուններ տալ դժվար տե կարենամ։ Ավելի ճիշտ կարամ` ՙ Track 7՚ ու ՙMarricone 004՚, եթե կոգնի։;)

Ռուֆուս
19.11.2010, 22:24
Մոդերատորական. Հեղինակի խնդրանքով թեման փակվում է: