Դիտել ողջ տարբերակը : Չարլզ Վան Շայք. լուսանկարներ Մայքլ Լեսիի «Wisconsin Death Trip»-ից
Rhayader
06.11.2010, 23:07
Վերջերս փնտրում էի Մայքլ Լեսին լուսանկարներից ու լրագրային քաղվածքներից վրա հիմնված 1973 թ. իր «Wisconsin Death Trip» վավերագրությունը, որի մեջ օգտագործել է Չարլզ Վան Շայքի 1890-ականներին կատարած լուսանկարները:
«Wisconsin Death Trip»-ն իր շեշտը դնում է համաամերիկյան տնտեսական ճգնաժամի պայմաններում Բլեք Ռիվեր Ֆոլլս փոքրիկ քաղաքի ծանր կյանքի վրա:
Գիրքը, ցավոք, դեռ չեմ գտել, բայց գրքի լուսանկարները հասանելի էին Վիսկոնսինի Պատմական Կազմակերպության կայքում (http://www.wisconsinhistory.org/whi/results.asp?pageno=1&keyword1=death+trip&keyword2=&keyword3=&search_field1=&search_field2=&search_field3=&boolean_type1=and&boolean_type2=and&subject_broad_id=&subject_broad=&subject_narrow_id=&subject_narrow=&decade=&genre=&genre_text=&wi_county_code=&wi_county_text=&added_within=&sort_by=date&search_type=advanced&results_relevancy=):
Կանխավ զգուշացնեմ, որ թեև լուսանկարներում բացակայում են ագրեսսիայի ու դաժանության պատկերումները, նյութը բավականին ծանր է ու խորհուրդ չի տրվում ճնշված կամ անկայուն էմոցիոնալ վիճակում գտնվող մարդկանց: Ավելի պարզ արտահայտվելու համար ասեմ, որ նույնիսկ ես ինքս բավականին ծանր եմ տարել:
Տեղադրելու պատճա՞ռը: Ես սիրում եմ վավերագրություն: Ինչ էլ այն պատկերի: Սիրում եմ անհայտ մարդկանց կենսագրությունների էպիզոդներ: Սիրում եմ հին լուսանկարչություն: Ու հուսով եմ, որ ինչ-որ մեկը կլինի, որ կկիսի սերս:
Այսպիսով, մաս առաջին:
50357
«Twin Infants in Coffins»/«Երկվօրյակ Երեխաներ Դագաղներում», 1886
50358
«Family Group in front of Farm Buildings»/«Ընտանիքի Անդամները Ֆերմայի Շինության Առաջ», 1890
50359
«Portrait of Young Girl»/«Երիտասարդ Աղջկա Լուսանկարը», 1890
50360
«Memorial Wreath with Woman's Portrait»/«Հիշատակային Ծաղկեպսակ Կնոջ Դիմանկարով», 1891
Գուցե ասածս տարօրինակ թվա, բայց երկվորյակների լուսանկարը մի տեսակ... Էնքան սիրուն ա:
Rhayader
06.11.2010, 23:15
Մաս երկրորդ:
50361
«Portrait of Pauline L'Allemand»/«Պոլին Լ'Ալլեմանի Դիմանկարը», 1891
50362
«Woman Wearing Hat»/«Գլխարկով Կին», 1891
50363
«Portrait of a Woman»/«Կնոջ Դիմանկար», 1892
50364
«Women in Hooded Dresses»/«Գլխանոցներով Զգեստներով Կանայք», 1892
Rhayader
06.11.2010, 23:17
Գուցե ասածս տարօրինակ թվա, բայց երկվորյակների լուսանկարը մի տեսակ... Էնքան սիրուն ա:
Սիրտս փշրվում ա էդ նկարից:
Ոչ մի առանձնահատուկ բան չտեսա նկարներում :pardon: Միակ ուշադրություն գրավող լուսանկարը երկվորյակներինն էր, էն էլ՝ ով էլ նկարեր՝ մոտավորապես նույն էֆեկտն էր լինելու, լուսանկարչի արժանիքը էս դեպքում ընդամենը էդ պահին էդտեղ լինելն ա եղել: Վերջին նկարի վերնագիրը պիտի լիներ «ԿԿԿուհիները»: Ընդհանուր առմամբ՝ ձանձրալի էր:
Rhayader
06.11.2010, 23:53
Մաս երեք:
50365
«Portrait of Elderly Couple»/«Տարեց Զույգի Դիմանկար», 1893
50366
«Portrait of Mrs. George Adams»/«Միսիս Ջորջ Ադամսի Դիմանկարը», 1893
50367
«Portrait of Mrs. Hendricks»/«Միսիս Հենդրիքսի Դիմանկարը», 1893
50368
«Portrait of Woman in Chair»/«Աթոռում Նստած Կնոջ Դիմանկար», 1893
Rhayader
06.11.2010, 23:55
Ոչ մի առանձնահատուկ բան չտեսա նկարներում :pardon: Միակ ուշադրություն գրավող լուսանկարը երկվորյակներինն էր, էն էլ՝ ով էլ նկարեր՝ մոտավորապես նույն էֆեկտն էր լինելու, լուսանկարչի արժանիքը էս դեպքում ընդամենը էդ պահին էդտեղ լինելն ա եղել: Վերջին նկարի վերնագիրը պիտի լիներ «ԿԿԿուհիները»: Ընդհանուր առմամբ՝ ձանձրալի էր:
Հայկօ, լինկով մտի, մնացածն էլ նայի, լա՞վ: Պարզապես ես հերթականությամբ եմ տեղադրել:
Վերջին նկարի առումով համեմատությունը տեղին էր:
Մյուս կողմից՝ ես նշել եմ, որ սա վավերագրություն է, այնպես որ լուսանկարիչն այնքան էական չի, որքան պատկերված փաստերն ու ժամանակագրությունը, որը կառուցվել է գրքում:
Հայկօ, լինկով մտի, մնացածն էլ նայի, լա՞վ: Պարզապես ես հերթականությամբ եմ տեղադրել:
Վերջին նկարի առումով համեմատությունը տեղին էր:
Մյուս կողմից՝ ես նշել եմ, որ սա վավերագրություն է, այնպես որ լուսանկարիչն այնքան էական չի, որքան պատկերված փաստերն ու ժամանակագրությունը, որը կառուցվել է գրքում:
...«Կանգնեք այսպես... Նայեք այստեղ... Քարացեք»... Կրկնել քսան հազար անգամ: Արանքում՝ ձիեր ու փոքրիկ դագաղիկներ: Առանց ալարելու հատ-հատ նայեցի բոլոր նկարները, ձանձրալի էր :(: Իրենց առօրյայից կտրված մարդկանց արհեստական նկարներ էին՝ բոլորը նույն դիրքով, կադրի նույն կառուցվածքով, «նկարի_թեչէ_ժպիտս_սառումա» գաղափարախոսությամբ: Վավերագրություն էր էնքանով, որ մարդիկ իրենց վավերական հագուստներով էին՝ իրենց վավերական տներում կամ տների դիմաց: Ու վերջ: Հա, մոռացա ասեմ՝ արանքում մեկումեջ փոքրիկ դագաղիկներ: Էժանագին էր: Ընդամենը երկու լուսանկար կարելի է շատ թե քիչ առանձնացնել՝ սա (http://www.wisconsinhistory.org/whi/fullRecord.asp?id=28923&qstring=http%3A%2F%2Fwww.wisconsinhistory.org%2Fwhi%2Fresults.asp%3Fpageno%3D5%26keyword1%3Ddeath%2Btrip%26keyword2%3D%26keyword3%3D%26searc h_field1%3D%26search_field2%3D%26search_field3%3D%26boolean_type1%3Dand%26boolean_type2%3Dand%26subject_broad_id%3D%26subject_broad%3D%26sub ject_narrow_id%3D%26subject_narrow%3D%26decade%3D%26genre%3D%26genre_text%3D%26wi_county_code%3D%26wi_county_text%3D%26added_within%3D%26sor t_by%3Ddate%26search_type%3Dadvanced%26results_relevancy%3D)ու սա (http://www.wisconsinhistory.org/whi/fullRecord.asp?id=28727&qstring=http%3A%2F%2Fwww.wisconsinhistory.org%2Fwhi%2Fresults.asp%3Fpageno%3D6%26keyword1%3Ddeath%2Btrip%26keyword2%3D%26keyword3%3D%26searc h_field1%3D%26search_field2%3D%26search_field3%3D%26boolean_type1%3Dand%26boolean_type2%3Dand%26subject_broad_id%3D%26subject_broad%3D%26sub ject_narrow_id%3D%26subject_narrow%3D%26decade%3D%26genre%3D%26genre_text%3D%26wi_county_code%3D%26wi_county_text%3D%26added_within%3D%26sor t_by%3Ddate%26search_type%3Dadvanced%26results_relevancy%3D), մնացածը մի տեսակ... ծանծաղ էին, անկյանք, ինչ ասեմ:
Հ.Գ. Նշեցի՞, որ փոքրիկ դագաղիկներ կային:
.Իրենց առօրյայից կտրված մարդկանց արհեստական նկարներ էին՝ բոլորը նույն դիրքով, կադրի նույն կառուցվածքով, «նկարի_թեչէ_ժպիտս_սառումա» գաղափարախոսությամբ:
Իսկ իմ կարծիքով՝ լուսանկարների էդ ոճն էլ վավերագրության մի մասն է կազմում, էն ժամանակների համար տիպիկ:
Իսկ իմ կարծիքով՝ լուսանկարների էդ ոճն էլ վավերագրության մի մասն է կազմում, էն ժամանակների համար տիպիկ:
Բան չունեմ ասելու, լրիվ հասկանում եմ, ոչ ոքի ոչ մի մահացու մեղքի համար չեմ մեղադրում, բայց մեկ ա՝ ինձ համար հիմնականում անհետաքրքիր ա :pardon:
Իսկ ինձ համար բավական հետաքրքիր էր, նկարներից մի քանիսը ազդեցիկ էին, մյուսները ուղղակի հետաքրքիր էին: Ու բավական լավ պատկերացում տալիս են էդ ժամանակվա սոցիալական վիճակի մասին:
Բան չունեմ ասելու, լրիվ հասկանում եմ, ոչ ոքի ոչ մի մահացու մեղքի համար չեմ մեղադրում, բայց մեկ ա՝ ինձ համար հիմնականում անհետաքրքիր ա :pardon:
Ահամ, ես էլ քեզ եմ հասկանում: Ուղղակի ասացի մի քիչ էլ իմ տպավորությունները հայտնեմ::pardon
Rhayader
14.10.2012, 14:37
Գիրքը մասամբ գտա այստեղ (http://www.openisbn.com/isbn/0826321933/):)
Rhayader
14.10.2012, 15:58
54658
Նշեմ, որ ոչխար խուզելու գործիքը, որով սեփական կոկորդը կտրելու միջոցով ինքնասպանություն է գործել ֆերմերի կինն, այս տեսքն ունի.